Գողերը վերադարձրել են գողացված իրերը՝ հասկանալով, որ դրանք վերցրել են բարեգործական ընկերությունից

Police investigate the roof of the charity

Բարեգործական կազմակերպության գրասենյակը կողոպտած գողերը վերադարձրել են գողոնը մի նամակի հետ միասին, որտեղ նրանք ներողություն էին խնդրել:

Կալիֆորնիայում գտնվող, սեռական բռնության ենթարկվածներին խորհրդատվություն տրամադրող, շահույթ չհետապնդող կազմակերպությունը կողոպտվել էր հուլիսի 31-ին:

Գողերը մտել էին կառույցի տանիքից և գողացել համակարգիչներ ու այլ սարքավորումներ:

Կազմակերպության ղեկավարը նշել է, որ կողոպուտի հաջորդ գիշերը իրեն ոստիկանները կանչել են, և երբ նա մոտեցել է կազմակերպության շենքին, նկատել է, որ գողոցված բոլոր իրերը վերադարձվել են:

Վերադարձված իրերի հետ նաև նամակ է եղել, որտեղ նշված է եղել, որ իրենք տեղեկություն չեն ունեցել կազմակերպության գործունեության մասին և հյուս են հայտնել, որ կազմակերպությունը կշարունակի փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում:

 

Ծեծել և գողացել են բջջային հեռախոս

ձերբակալելՕգոստոսի 8-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում 19-ամյա մի երիտասարդից հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 6-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1986 թ. ծնված  Սևակ Մ.-ն և 1986 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն  «Օպել Աստրա-Ջի»  մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Զեյթունի գերեզմանատուն, որտեղ ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին` պատճառելով ֆիզիկական ցավ, պահանջել գումար, ապա ստուգելով գրպանների պարունակությունը, գումար չգտնելով` հափշտակել են 40.000 դրամ արժողության իր բջջային հեռախոսը:
Օգոստոսի 8-ին, ժամը 01.30-ին,  ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  Սևակ Մ.-ն և Անդրանիկ Ա.-ն Ավանի Դուրյան թաղամասից  բերման են ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:

Մահացու պատահար Ալավերդիում

ավտոպատահարՕգոստոսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՄԱԶ-5549»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը` 1959 թ. ծնված Մամիկոն Գրիգորյանը,  տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 6-ից  8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության` 2 և սպանության փորձի 1 դեպք, ոորնք բացահայտվել են:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 28-ը,    խարդախության  21 դեպքից` 20-ը, իսկ խուլիգանության` 1  և կողոպուտի 2  դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, կողոպուտի  և խուլիգանության` 1-ական,  գողության և խարդախության  2-ական  դեպք:
Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դոլարը 406.5 դրամ

դոլարՕգոստոսի 8-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,850,000ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռվածփոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ:

ՀՀ Ազգային գրադարանի խնդիրները` վարչապետի ուշադրության կենտրոնում

10613_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի Ազգային գրադարան և շրջայց կատարել շենքում: Վարչապետին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը, հետամուտ լինելով ՀՀ նախագահի հանձնարարականին, ծանոթացել է գրադարանի խնդիրներին: Մասնագետները վարչապետին ներկայացրել են շենքի ընդհանուր վիճակը, տեղեկացրել են, որ անհրաժեշտ է իրականացնել մի շարք ուսումնասիրություններ շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում իրականացնել բոլոր ուսումնասիրությունները և ներկայացնել արդյունքները:
Վարչապետ Սարգսյանը հանձնարարական է տվել նաև Ազգային գրադարանի շենքի մուտքերը ապահովվել թեքահարթակներով՝ այն հարմարեցնելով նաև հաշմանդամների համար:

«Ֆոլկլորը վերանում է». Հասմիկ Բաղրամյան

988681_551571111545465_1052155301_nՍեպտեմբերի 7-12-ը տեղի կունենա Երկրորդ Միջազգային ֆոլկլորային փառատոնը «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ճանաչումն ու զարգացումը, գյուղական համայքներում մշակութային կյանքի ակտիվացումն ու հայկական ազգային մշակույթը աշխարհում տարածելը:

«Ցանկանում ենք ստեղծել միջմշակութային կամուրջ երկրների միջեւ, աշխարհին ներկայացնել մեր հայկական մշակույթը: Մեր նպատակն է ներկայացնել հայկական ժողովրդկան տոներն ու ծեսերը, ազգային պարերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իտալիայում միջազգային փառատոննների և Պրահայում հայկական համայնքի կազմակերպած համերգին մասնակցության մասին  նշեց «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը:

Նրա խոսքով ֆոլկլորը մահացող մթնոլորտ է, աշխարհում այն գնալով վերանում է: Փառատոնը մեր ժողովրդի պատիվն է: Հայ ժողովրդի անունը նրանք բարձր են պահում: Աշխարհում եւ Հայաստանում այսօր ժողովրդական երգն ու պարն այնքան էլ ճանաչում չունի, քանի որ շատ հարուստ է, այն ինչին տեղյակ ենք, միայն մի մասն է: Ահռելի արխիվներ կան, որոնց ծանոթ չենք:

PR մենեջեր Սերգեյ Ումրոյանի պնդմամբ ֆոլկլորը յուրքանչյուր ազգի հիմքն է: Առաջնայինը սա պետք է լինի, առաջ ֆոլկլորը, հետո մնացածը: Հարեւան պետությունները դարեր շարունակ գողացել են մեր ազգային արժեքները, որովհետեւ մենք տեր չենք կանգնում մեր մշակույթին: Ֆոլկլորը պահանջված է շատ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

“Երևանյան ամառը” Մանկական երկաթուղում

001 (1)Երևանի քաղաքապետարանի “Երևանյան ամառ” մեկամսայա ծրագրի հերթական միջոցառումը Մանկական երկաթուղում էր։ Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկո բոլոր կարուսելները, ատրակցիաոնները, ինչպես նաև երկաթուղին անվճար էին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մավսիսյանը այցելել են այգի, հետևել միջացառման ընթացքին։
««Երևանյան ամառը» հագեցած ծրագիր է՝ միտված Երևանում մինչ այս պասիվ ամիս համարվող օգոստոսին երևանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելուն։ «Երևանյան ամառ» ծրագրով միջոցառումներ են նախատեսված նաև Ջրաշխարհում, Երևանի հեծանվահրապարակում:

Այս օրերին հեծանիվների կանգառների բացում է նախատեսված, 4 թանգարաններ են ներգրավված ծրագրին: Ինչպես տեսնում եք՝ “Երևանյան ամառը» թե՛ փոքրիկների, թե մեծահասակների համար ենք նախատեսել“,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ օգոստոսի 15-ին մինչ ժամը 17։00-ն անվճար են գործելու նաև Հաղթանակ զբոսայգու կարուսելները։

Օգոստոսի 12-ը` երիտասարդության միջազգային օրը, ծրագրի շրջանակում ևս նշվելու է տոնական միջոցառումներով, մասնավորապես, Երևանի կենտրոնում այդ օրը համերգային 4 հարթակներ են տեղադրված լինելու։
Ի դեպ,”Երևանյան ամառ” ծրագրում ներառված թանգարանների անվճար այցելությունների համար տոմսակներ կարելի է ձեռք բերել Երևանի մարդաշատ վայրերում։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ ակպերի վարչություն

 

Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ

երևանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2013թ. օգոստոսի 8-ի N 4024-Ա  որոշումով Տիգրան Բարսեղյանը  նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ամառային բակային ճամբարներին մասնակցել է ավելի քան 10 հազար երեխա

001Հուլիսի 1-ից վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ամառային բակային ճամբարները: Մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր, բովանդակալից ու լիարժեք դարձնելու նախաձեռնությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանինն է:

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են ինչպես մշակութային, այնպես էլ մարզական տարաբնույթ միջոցառումների և մրցույթների:  Ճամբարային առօրյայի շրջանակում երեխաների համար կազմակերպվում են անվճար էքսկուրսիաներ Կենդանաբանական այգի և թանգարաններ, նաև այցելություններ պատմամշակութային վայրեր:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկից առ այսօր բակային ճամբարներին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար երեխա:

Ի դեպ, միջոցառումների ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև ծնողների ու երեխաների առաջարկները:

Մայրաքաղաքում կազմակերպվող բակային ճամբարները շարունակվելու են  մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ադրբեջանի արգելոցներից մեկում կանեփի թփեր են հայտնաբերել

2Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները Զագաթալայի պետական արգելոցի տարածքում հայտնաբերել են հատուկ մեթոդներով աճեցված կանեփ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, բույսի 29 թփերը, որոնց բարձրությունը կազմում էր 1-3,5 մետր, զբաղեցրել են արգելոցի 16 մ² տարածքը: Այս ամենի մասին տեղեկացվել են ՆԳՆ-ի համապատասխան աշխատակիցները:

Ներկայումս ընթանում է հետաքննություն:

Հայաստանի գծով մասնագետը նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար

3Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար նշանակված գեներալ Հուլուսի Աքարը Հայաստանի գծով մասնագետ է, հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը:

Թուրքիայի բարձրագույն զինվորական խորհրդի անակնկալ որոշմամբ այս պաշտոնին նշանակված գեներալը Բաղազիչիի համալսարանի Աթաթուրքի սկզբունքների և հեղափոխության պատմության ինստիտուտում «Գեներալ Հարբորդի առաքելությունը Հայաստան. մի ամերիկյան պատվիրակության պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա» թեմայով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել:

Գեներալ Հուլուսի Աքարի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում է Հայկական հարցը և թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա հայկական լոբիի ազդեցության խնդիրը:

Հավելենք, որ Հուլուսի Աքարը Թուրքիայի հանրապետական շրջանի պատմության մեջ ցամաքային զորքերի ամենաերիտասարդ հրամանատարն է:

Թերթը նշում է, որ գեներալ Աքարը, ըստ շրջանառվող տեղեկությունների, 2015թ.-ին զբաղեցնելու է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ավելի քան 15.000 ադրբեջանցի ընդունել է Թուրքիայի քաղաքացիություն

4Ադրբեջանական «Հաքին» կայքը, վկայակոչելով Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալները, հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել Ադրբեջանի 15 604 քաղաքացի:

Ըստ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալների` 2003-2012թթ. Թուրքիայի քաղաքացու հավաստագիր է ստացել  124 հազար օտարերկրացի: Ընդ որում` ամենաշատը հավաստագիր են ստացել Բուլղարիայի քաղաքացիները` 44 հազար:

Նույն ժամանակահատվածում տարբեր պատճառներով Թուրքիայի քաղաքացիությունից զրկվել է  8 հազար 197 մարդ:

 

Ադրբեջանում նախագահի 5 թեկնածու արդեն դիմել է ԿԸՀ-ին

1Ադրբեջանում 2013թ.-ի հոկտեմբերի 9-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները սկսել են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրանական ընտրական հանձնաժողովին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ընտրական հանձնաժողովին արդեն դիմել է նախագահի 4 թեկնածու՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար, գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ազադլըխ» (Ազատություն) կուսակցության նախագահ Ահմեդ Օրուջը, «Քաղաքացիություն և զարգացում» կուսակցության նախագահ Ալի Ալիևը և Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևը:

Օգոստոսի 7-ին սեփական նախաձեռնությամբ իր թեկնածությունն է առաջադրել նաև  Սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլգար Ալթայը:

2008թ.-ին Ադրբեջանի սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն գործող նախագահ Իլհամ Ալիևին թույլ է տրվում երրորդ անգամ իր թեկնածությունը առաջադրել ընտրություններում: Մինչ այդ նույն անձը կարող էր միայն երկու անգամ անընդմեջ իր թեկնածությունն առաջադրել:

Ծեծկռտուք Արմավիրում

ԾեծկռտուքՕգոստոսի 5-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք հարցականով, ծոծրակի շրջանի սալջարդ վերք, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածք, վերին և ստորին շրթունքների պատռված վերք, կրծքավանդակի թիկնային մակերեսի բազմաթիվ քերծվածքներ, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ շտապօգնության կողմից բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ վնասվածքները ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում պատի կողքին շարված մանրահատակների խուրձն իր վրա թափվելու հետևանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի թիվ 38 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին ծեծի ենթարկել և  վնասվածքները պատճառել է 1973 թ. ծնված Տիգրան Բ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԱՅՔ ԳՅՈՒՂՈՒՄ

ոստիկանությունՕգոստոսի 6-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սիսիանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղում մարդ են դանակահարել և շտապօգնության անհրաժեշտություն կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Գորայք գյուղի «Աղդաբան» կոչվող արոտավայրում, վիճաբանության ժամանակ, ոմն Խորեն ծեծի է ենթարկել 1991 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին և խոհանոցային դանակով հարվածելով վերջինիս ձեռքի ափին, բազկին և  ոտքերին` պատճառել վնասվածքներ:
Անդրանիկ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորենը 1986 թ. ծնված Խորեն Ե.-ն է, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, Անդրանիկ Բ.-ն դանակով հարվածել է Խորեն Ե.-ին և ձախ ձեռքի ափի մասում պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

ՍպանությունՕգոստոսի 7-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են 1977 թ. ծնված Կարեն  Այվազյանին բուժօգնություն ցույց տալու, բայց նա մահացած է եղել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշոտաբերդ թաղամասի թիվ 5 շենքի 1-ին շքամուտքի դիմաց հայտնաբերել է Կ. Այվազյանի դիակը` կրծքավանդակի մասում ծակած-կտրած վնասվածքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը,  ժամը 23.30-ի սահմաններում, վերը նշված վայրում, վիճաբանության ժամանակ, 1982 թ. ծնված Դիանա Շ.-ն դանակով հարվածել է Կարեն Այվազյանի կրծքավանդակին` պատճառելով մահ:
Դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասով հարուցվել է քրեական գործ:
Դիանա Շ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

պնՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 28 ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են սոցիալական,  իրավական և այլ ոլորտներին:

Քաղաքացիների ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք վարչությունների պետեր: Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծումներ տալ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրներին: Ընդունելությանը մասնակցող քաղաքացիներից շատերի խնդիրներն էլ լուծվել են հենց ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Հայ զինվորը հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում

զինվոր է վիրավորվելՕգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Արգենտինայում գազի արտահոսքի պատճառով շենքի պայթյունից մահացել է 12 մարդ

building explosion in Argentina3Պետական լրատվամիջոցները չորեքշաբթի հայտնել են, որ երեքշաբթի Արգենտինայում գազի արտահոսքի պատճառով շենքի պայթյունի հետևանքով մահացել է 12 և վիրավորվել 60 մարդ:

Ռոսարիո քաղաքում տեղի ունեցած դեպքի վայրում նախքան պայթյունի տեղի ունենալը աշխատող տղամարդը կալանավորվել է:

Պայթյունը կործանել է մեկ բազմաբնակարան շենք և ավերել հարևան շենքերից ևս մեկը:

Մայրաքաղաք Բուենոս Այրեսից 200 մղոն հեռավորության վրա գտնվող քաղաքի մեծ մասը ծխով և փոշով է պատվել:

Տեղական Clarin թերթը հաղորդում է, որ փրկարարները դեռևս շարունակում են փնտրել փայթյունի ժամանակ շենքում գտնված տասնյակ մարդկանց: