Դերենիկ Դումանյանն այցելեց վթարից տուժածներին

          ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։

Դերենիկ Դումանյանը մեկ առ մեկ զրուցեց կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները  նախարարին ներկայացրեցին   յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները,  ցուցաբերվող բժշկական օգնությունը,  քննարկեցին  հետագա բուժման տակտիկան։ Նաև զեկուցեցին, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և լուծույթներով։

Տեղեկացնենք, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել էր մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին`  բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու  նպատակով։  Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։

Այս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել  չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։

 

Իսրայելում անց է կացվել նացիստական ցեղասպանությունից փրկված կանանց գեղեցկության մրցույթ

Miss Holocaust Survivor Beauty Pageant in Israel1Իսրայելում անց է կացվել միս ցեղասպանությունից փրկված գեղեցկության մրցույթը, որին մասնակցել են 70-նն անց, հրեաների ցեղասպանությունից փրկված 16 կանայք:

Մրցույթը անց է կացվել Հայաֆա քաղաքում հինգշաբթի օրը: Անցած տարի կազմակերպվելուց հետո սա երկրորդ անգամն էր, որ նման մրցույթ էր անցկացվում:

Այն կազմակերպվել էր միջազգային քրիստոնեական դեսպանության և ցեղասպանությունից փրկվածների կազմակերպության հովանավորությամբ:

Այս մրցույթի նպատակն է բարձրացնել մասնակից կանանց ինքնագնահատականը՝ շքեղության որոշ մասնիկ մտցնելով նրանց կյանք:

Մրցույթի կազմակերպիչները գնահատում էին մասնակիցների ոչ միայն արտաքին, այլև ներքին գեղեցկությունը:

Այս տարվա հաղթողը 93-ամյա Շոշանա Կոլմերն էր, որը մեծացել էր Չեխոսլովակիայում՝ նախքան Աուշվիցում բանտարկվելը: Նա դեռևս կրում է այն անձնական համարը, որը նրա մաշկին դաջել էին նացիստական ճամբարում:

Մրցույթի քննադատները, սակայն, պնդում են, որ խոցելի ծերերին ժամանցային շոուի ժամանակ ցուցադրելը վատ գաղափար է:

 

Արագածոտնի մարզում առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով 11 կրթական հաստատություն է վերանորոգվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:

Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:

Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը:

Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:

Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:

Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:

Համայնքներում փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, լսեց նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը: Բնակիչները տեղեկացրեցին, որ ոռոգման շրջանում գյուղացիական տնտեսություններն անհրաժեշտ ջրաքանակով ապահովվածության խնդիր են ունեցել, քանի որ համայնքները գտնվում են Արզնի- Շամիրամ ջրանցքի ծայրամասում: Բացի այդ, ըստ բնակիչների, ջրի ծավալների նվազմանը նպաստում են նաեւ մարզում գործող փոքր ՀԷԿ-երը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ոռոգման խնդիրը լուծելու համար կառավարությունում քննարկվում է Եղվարդի ջրամբարի կառուցման, ինչպես նաեւ նոր ջրաղբյուրներ գտնելու հնարավորությունը. այդ դեպքում հնարավոր կլինի Արզնի-Շամիրամ ջրանցքով անգամ ծայրամասային գյուղերին ապահովել ջրի անհրաժեշտ ծավալով:

Ինչ վերաբերում է փոքր ՀԷԿ-երի խնդրին, ապա փոխվարչապետը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու – կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար: Փոքր ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն այն ջրաքանակը, որը ոռոգման նպատակով ջրառից հետո ազատ է մնում: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարեց մարզում գործող փոքր ՀԷԿ-երի ղեկավարներին նախազգուշացնել օրենսդրական այդ պահանջի մասին: Նա նաեւ խոստացավ, որ պետական լիազոր մարմինների ուշադրությունը կհրավիրի խնդրի վրա:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Լոռի. Ս.Շարբաթյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

7972_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։ Վերջինիս նկատմամբ հետապնդումները Ա.Վերանյանը չի դադարեցրել անգամ մերժումներ ստանալուց հետո ՝ չնայած աղջկա եղբորը տված խոստմանը, որ մեկ անգամ ևս քրոջ կողմից մերժվելու դեպքում Արտակ Վերանյանն այլևս նրան չպետք է անհանգստացնի: Մտավախություն ունենալով, որ նա կարող է փախցնել աղջկան՝ վերջինիս հարազատները դիմել են երևանաբնակ քեռուն՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ոստիկանության համակարգի նախկին ծառայող Սամվել Շարբաթյանին, ով 2012 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի ռեստորանում հանդիպել է նրան: Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում Արտակ Վերանյանի եղբայրը՝ Արեն Վերանյանը եւ վերջիններիս կնքահայր Սամվել Դիլոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակ Վերանյանը մինչև աղջկա հոր Ռուսաստանից ժամանելը չի անհանգստացնի նրան:

Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաջորդ հանդիպումը, որին արդեն ներկա է եղել նաեւ աղջկա եղբայրը, որպեսզի վերջինս չանհանգստանա քրոջ համար և անձամբ համոզվի պայմանավորվածության մեջ:

Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հացկերույթի ավարտին, ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը կրկին խնդրել, պահանջել է, որ Ա.Վերանյանը չանհանգստացնի աղջկան՝ մինչեւ վերջինիս հոր վերադարձը՝ նշելով, որ պայմանավորվածությունը խախտողին կպատժի։ Առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, ապա շարունակվել բակում։ Քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Ս.Դիլոյանը եւ Վերանյան եղբայրները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը, նրան գցել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը նրա մարմնին, այդ թվում՝ գլխին: Հարվածները շարունակվել են նաեւ Սամվել Շարբաթյանի գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:

Բացի այդ, պարզվել է, որ Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջակողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ:
Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22։10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժանմունքում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ս.Դիլոյանին եւ Վերանյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Ռուսաստանից արտաքսվել է 12.000 ադրբեջանցի

2 (1)Այս տարվա սկզբից Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 200.000 ներգաղթյալ։ Նրանց թվում եղել է 12.000 ադրբեջանցի, տեղեկացնում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

 

Ռուսաստանից արտաքսվածների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներ են՝ 41%։ Երկրորդը Տաջիկստանի (21%), ապա Ղրղզստանի (9%) և Ադրբեջանի (6%) քաղաքացիներն են։

 

“Եվս 120.000 օտարերկրացիներ ԱՊՀ-ից սպասում են Ռուսաստանում մնալու հետագա թույլտվությանը”,- նշել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Ռուսաստան արգելված է մոտ 300.000 քաղաքացիների մուտքը, որոնք խախտել են այնտեղ գտնվելու ռեժիմը։

 

“Եթե նման իրավիճակը շարունակվի, մենք ստիպված կլինենք օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները”. Սաֆար Աբիև

4Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը ընդունել է Բաքվում գտնվող Ճապոնիայի պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ընդգծել են, որ վերջին տարիներս Ադրբեջանի և Ճապոնիայի միջև մշակութային և տնտեսական ոլորտներում հարաբերությունները արագ զարգանում են:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրավիճակը։

Նա հայտարարել է, որ “Հայաստանը շարունակում է ագրեսիան” նաև այժմ։ “Չնայած հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծելու փորձերին՝ ագրեսիան շարունակվում է, և, ցավոք, կոնկրետ արդյունքներ չկան”,-ասել է նա։

Նախարարի խոսքով՝ “Հայաստանը չի իրականացնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը”։

Սաֆար Աբիևը հայտարարել է, որ եթե նման իրավիճակը շարունակվի, իրենք “ստիպված կլինեն օգտագործել ադրբեջանական բանակի հնարավորությունները”։

 

Ռուսաստանը Սիրիայում իրականացված ենթադրաբար քիմիական զենքով հարձակման դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու կոչ է արել

sergey lavrovՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ի մասնագետների խմբին ուսումնասիրել Դամասկոսի մոտակայքում սիրիական ապստամբների խոսքով՝ կառավարական ուժերի կողմից իրականացված քիմիական զենքով հարձակման դեպքը:

Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հինգշաբթի հեռախոսով քննարկել են ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ իրենք դեպքը ՄԱԿ-ի քննությանը հանձնելու երկկողմանի հետաքրքրություն ունեն:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանը օժանդակել հետաքննությանը, սակայն այս կապակցությամբ ընդդիմության տրամադրվածությունը պարզ չէ՝ արդյո՞ք նրանք կապահովեն առաքելության անվտանգ մուտքը դեպքի վայր, թե ոչ:

Ռուսաստանը միջազգային հարթակում հանդիսանում է Ասադի հիմնական դաշնակիցներից մեկը:

 

Իսրայելը հրթիռային հարձակում է իրականացրել Լիբանանի ուղղությամբ

israel-lebanon-attack (1)Ուրբաթ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իսրայելի օդային ուժերը ի պատասխան հինգշաբթի Իսրայելի ուղղությամբ Լիբանանից արձակված հրթիռներին՝ հարվածել են Լիբանանի Բեյրութ և Սիդոն քաղաքների միջև ընկած տարածքներին:

Իսրայելի պաշտպանության ուժերը երկրի ուղղությամբ արձակված հրթիռները բնութագրել են որպես ահաբեկչական ագրեսիա Լիբանանի տարածքից:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաստատել է ուրբաթ իսրայելական ռազմական ինքանթիռների հարձակման փաստը:

Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ հարձակումը իրականացվել է հինգշաբթի Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված չորս հրթիռներին ի պատասխան, որոնցից երկուսը հարվածել էին բնակելի հատվածների:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն խոստացել էր, որ իրենք կպատասխանեն այդ հարվածին:

Իսրայելալիբանանյան սահմանը դիտարկող ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը հինգշաբթի ուղղաթիռ էին ուղարկել Իսրայելի նկատմամբ Տիր քաղաքից իրականացված հարձակումը ուսումնասիրելու համար:

Հայտարարության համաձայն երկու կողմերն էլ հաստատել են իրենց հետաքրքրությունը իրավիճակը հսկողության տակ պահելու վերաբերյալ և խոստացել համագործակցել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ:

 

Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը· Դավիթ Տոնոյան

դավիթ-տոնոյանՕգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դեմթյու Դեսալեյնիի և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցեր: Դ.Տոնոյանը մասնավորապես մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Հայկ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքը, և որ առնվազն տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրավասու մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները և միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը:

Հակոբ Ինջիղուլյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած «հարցազրույցը» չդատապարտվեց ոչ մի միջազգային կազմակերպության կողմից, որից օգտվելով ադրբեջանական իշխանությունները նոր «հարցազրույց» անցկացրեցին, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Պարզ է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից բարոյահոգեբանական և չի բացառվում նաև, որ ֆիզիկական ճնշում է գործադրվում Հակոբի վրա, ստիպելով նրան հանդես գալ հակասական հայտարարություններով: Դա համատարած անտարբերության պատճառով սպասելի գործելաոճ է: Իսկ Հակոբ Ինջիղուլյանի կարծիքը կարող է հաշվի առնվել միայն այն դեպքում, եթե ապահովվեր ազատ, անկաշկանդ ու չուղղորդված արտահայտվելու նրա իրավունքը: Ճնշումների միջոցով կորզված հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ նրան երրորդ երկիր տեղափոխելու համար:

Դ.Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը կրկին վերահաստատում է, որ Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով, և մտադրված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին դիմել` վերջինիս գրասենյակի ներգրավման դեպքում, Ինջիղուլյանին վերջնականապես հավաստիացնելու, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու:

Հարկ է նշել, որ նախկինում ադրբեջանական գերությունից վերադարձված ոչ մի ՀՀ քաղաքացի քրեական պատասխանատվության չի ենթարկվել:

Հայկական կողմը գտնում է, որ Հ. Ինջիղուլյանի շուտափույթ վերադարձի հարցով հնարավորինս ակտիվ ներգրավվածությամբ պետք է զբաղվեն միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ինչպես նաև դեմ է նրան երրորդ երկիր տեղափոխելու ցանկացած փորձի՝ այն համարելով անհիմն և ոչ արդարացված:

 

ԱՅՐՎԱԾ ԿԱՆԵՓ` ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

231479731376558817«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի հարակից տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 61 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:

***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի  ծառայողների կողմից Սարի-Թաղ թիվ 13 փողոցին հարակից տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 60 կգ   կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 3-րդ բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից Հաղթանակ թաղամասի հարակից տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 32 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների կողմից Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր և Բերքառատ գյուղերի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 25 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 22-ին, ժամը 14.40-ին, 1960 թ. ծնված  Դավիթ Ո.-ի տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերվել է 22 թուփ` մոտ 10.5 կգ  կանեփի բույսի կանաչ զանգված:
Ըստ Դավիթ Ո.-ի` հայտնաբերված կանեփի բույսերը պատկանում են իրեն,   ինքն է աճեցրել իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Վաղարշապատի բաժնի  ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին 1973 թ. ծնված Գևորգ Գ.-ի տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավել են 4 թուփ` 10 կգ   կանեփի բույսի կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների կողմից Արազափ գյուղի հարակից դաշտերից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 54 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների կողմից Արտամետ գյուղին հարակից դաշտերից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 3 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Թաիրով և Փարաքար գյուղերի հարակից դաշտերից հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է 20 կգ վայրաճ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողների կողմից Ակնալիճ գյուղին հարակից անմշակ հողատարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 2 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից սպասարկվող վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 250 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Արթիկի Վետերանների խորհրդի և Արթիկի բաժնի ծառայողները  համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու կասկածանքով, Փանիկ գյուղի գյուղամիջից բերման են ենթարկել 1969 թ. ծնված  Անդրանիկ Տ.-ին, որի  խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է   չորացված, մանրացված, կանաչավուն կանեփանման զանգված:
Անդրանիկ Տ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, մարիխուանա տեսակի թմրամիջոց է, պատրաստել է անձամբ, ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի բաժնի ծառայողների և Գյումրիի վետերանների կողմից թիվ 13-րդ և 14-րդ վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 90 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների կողմից Շամբ, Թանահատ, Բնունիս գյուղերի դաշտերից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 320 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին   ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր և Թառաթումբ գյուղերի վարչական տարածքներից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 13 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին, ժամը 16.10-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների կողմից համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, 1966 թ. ծնված Կարեն Բ.-ի հողամասի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 14 թուփ` 2 կգ  կանեփ բույսի կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ և Տավուշի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 1951 թ. ծնված Էսմա Մ.-ի տնամերձ այգում հայտնաբերվել և առգրավվել է 18 թուփ` մոտ 7.5 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 22-ին  ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից, Դիլիջան քաղաքի վարչական տարածքի «Կազաչի ձոր» կոչվող թաղամասի չգործող ֆերմաների հարակից տարածքից հավաքվել և այրելու միջոցով ոչնչացվել է 315 կգ կանեփի բույսի կանաչ զանգված:

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑՈՒՄ

ձերբակալելՈստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հուլիս ամսին /օրը պարզվում է/, ժամը 01.30-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի  մոտակայքում 1983 թ. ծնված Դավիթ Փ.-ն, դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, պարանը պարանոցին գցելով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակում է կատարել 1993 թ. ծնված Հովհաննես Դ.-ի նկատմամբ ու հափշտակել «Նոկիա 6300» մոդելի բջջային հեռախոս և 15.000 դրամ:

 Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 00.15-ին, Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից Դավիթ Փ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Փ.-ի հանցակցի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Թուրքիայի վարչապետը ուղիղ եթերում արտասվել է

o_815089Թուրքիայի վարչապետ Էրդողանը հեկեկացել է ուղիղ եթերում Եգիպտոսի շուրջ լարված իրադրության վերաբերյալ հաղորդման ժամանակ: Քաղաքական գործիչը լաց է եղել, երբ ծրագրի հեղինակները սկսել են  ընթերցել  “Մահմեդական եղբայրներ” շարժման ներկայացուցչի նամակը, որը հուզումների ժամանակ կորցրել էր 17-ամյա դստերը: Ողբերգությունը տեղի է ունեցել օրերս, Կահիրեում:  Մուհամեդ ալ-Բեթաղի` դստերը`Ասմային  հասցեագրված   ուղերձի ձայնագրությունը, որը զոհվել է Եգիպտոսում, հուզումների ժամանակ, վարչապետին ցնցել է: Հետո նա հեկեկացել է:

Ավելի ուշ, թուրքական Ülke TV Էրդողանը բացատրել է իր վարքագծի պատճառը:

“Ես իմ երեխաների հետ քիչ ժամանակ եմ անցկացնում: Սովորաբար  տուն եմ վերադառնում գիշերվա 1-2-ին, երբ նրանք արդեն քնած են” Ալ Բեթաղիի ուղերձը լսելով, ես մտածեցի իմ երեխաների մասին: Ես հույս ունեմ, որ այդ դաժան փորձը դաս կլինի իսլամի ներկայացուցիչներից շատերի համար, հույս ունեմ նաև, որ այն դաս կլինի երիտասարդների համար: Ու ես հիմա խոսում եմ ոչ որպես վարչապետ, այլ որպես իմ երկրի քաղաքացի”:

Բելգորոդի հրաձիգը դատապարտվել է ցմահ բանտարկության

i (1)Այսօր Բելգորոդում դատարանը 6 մարդու սպանության մեջ մեղավոր ճանաչված Սերգեյ Պոմազունին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դատարանը,դրանից բացի, Պոմազունին պարտավորեցրել է մեկ մլն ռուբլի վճարել տուժածներին` երկու երեխաներին ու զոհի այրուն:

Պոմազուն մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով.երկու և ավելի անձանց սպանություն, անօրինական փոխադրում, առևանգում ու զենքի կրում, հարձակում ոստիկանների վրա:

Պետական մեղադրողն ու սպանվածների հարազատները ը դատարանում պահանջել են մեղավորին դատապարտել  ցմահ բանտարկության, իսկ  փաստաբանները` 25 տարվա կալանք: Փորձագիտությունն ապացուցեց Պոմազունի մեղսունակությունը  հանցանքի պահին:

Ապրիլի վերջին Պոմազունը Բելգորոդում, զենքի խանութում սպանել է 3 մարդու, ապա  դուրս գալով, կրակել է  ևս 3 մարդու վրա` այդ թվում` 2 դպրոցահասակ աղջկա: Տեսահսկման խցիկների օգնությամբ ոստիկանությունը պարզեց հանցագործի ինքնությունը և ձերբակալեց հաջորդ իսկ օրը: Ձերբակալության պահին նա դանակով վիրավորեց ոստիկաններից մեկին:

Սիրիացի փախստական երեխաների թիվը հասել է մեկ միլիոնի

iՄԱԿ-ի  փախստականների ու երեխաների գործերով զբաղվող գործակալության տվյալներով(ՅՈՒՆԻՍԵՖ), Սիրիայից փախստական-երեխաների թիվը հասել է մեկ մլն-ի:

ՄԱԿ-ի փորձագետներն այդ նիշն անվանել են “խայտառակություն”:

Սիրիայից դուրս եկած երեխաներից բացի, ՄԱԿ-ը ևս շուրջ 2 մլն երեխա է հաշվվում, որոնք մնացել են երկրում, սակայն ստիպված հեռացել են հարազատ վայրերից:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բոլոր փախստականների կեսը երեխաներ են, որոնց ¾-ի  տարիքը ցածր է 11-ից:

Ինսուլտի վտանգը երևում է աչքերից

5216d4b6-37c3-c3d3-37c3-c3dc5ba55ba7.photo.0Զարմանալի է, բայց ինսուլտի վտանգը կարելի է գուշայկել աչքերով, ավելի ստույգ` ըստ աչքերի արյունատար անոթների վիճակի: Նման տեղեկություն է հաղորդում հետազոտողների միջազգային խումբը:

Որպեսզի անցկացվեն բոլոր հետազոտությունները, ընտրվել են տարեց մարդիկ, ավելի ստույգ` 50-75 տարեկան 2907 մարդ: Կատարվել են բոլոր կամավորների ցանցաթաղանթի արյունատար անոթների նկարներ, դրանից հետո 13 տարի շարունակ գիտնականները մանրազնին հետևել են հետազոտության մասնակիցներին: Այդ ընթացքում 165 հոգի ինսուլտ է ստացել: Պարզվել է, որ հենց այդ մասնակիցների անոթների նկարներում են նկատելի եղել ուժեղ փոփոխություններ, որոնք կապված են բարձր ճնշման հետ:

Փորձագետները պատմում են, որ գլխուղեղի անոթներում տեղի ունեցող գործընթացների մի զգալի մասն անմիջականորեն կանդրադառնա աչքի ցանցաթաղանթի արյունատար անոթների վիճակի վրա: Կարող են լինել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են արյունահոսությունը,  ուռչելը և այլն:

Ի դեպ, աչքի հատակի անոթների լուսանկարումը բուժհաճախորդների ախտորոշման անվտանգ, արագ և էժան միջոց է: Ուստի եթե հոգ եք տանում ձեր առողջության մասին, մի ծուլացեք, գնացեք լուսանկարեք և քննարկեք  նկարը մասնագետի հետ;

Հետազոտության արդյունքները հրապարակված են Hypertension հրատարակությունում:

Ըստ` http://mednovelty.ru

Ադրբեջանում մանկապիղծին փողոցներով ման են տվել շան վզկապով

1Բաքվի Խազարի շրջանի Դյուբենդի գյուղում բնակիչները ինքնադատաստան են տեսել մանկապիղծի հետ`հասցնելով նրան մահվան շեմին, տեղեկացնում է “Հաքքին” կայքը:
Մանկապղծության համար մեղադրվել է 33-ամյա ոմն Ա.Է.-ն, որը հետամտել է գյուղի բնակիչներից մեկի տղային:
Նա տղային տանել է իր տան բակը`շանը ցույց տալու պատրվակով, և սեռական ոտնձգության է ենթարկել: Այդ մասին իմանալով` գյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել նրան, ապա շան վզակապ հագցրել ու այդպես ման տվել փողոցում:
Կայքը տեղեկացնում է, որ ավելի ուշ մանկապիղծը ստացված վնասվածքներից մահացել է:

 

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծին մասնակցած 3 հոգի ձերբակալվել է:

 

Ռուսաստանի Հեռավոր Արևելքը պետական աջակցության կարիք ունի

i (1)Հեռավոր Արևելքում ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցում է 50 հազարը:Ջրհեղեղի հետևանքով Արևելքի զարգացման նախարարության ղեկավար Վիկտոր Իվաշևը դիմել է Ռոսռեզերվի ղեկավարությանը` տուժած շրջաններին մթերք  ու ջրահեռացման պոմպեր տրամադրելու խնդրանքով: Բացի այդ, նախարարությունում նշել են, որ մոտալուտ ձմեռվա պատճառով մարդկանց պետք է տեղավորեն այլ տներում: Ջրհեղեղից տուժած շենքերը պիտանի  կլինեն բնկության համար միայն մեկ տարի անց,  այն էլ`լավ չորացնելուց հետո:

Լրագրող հնդկուհուն 5 մարդ է բռնաբարել

o_724744Այսօր Մումբայում 5 հանցագործ բռնաբարել է 22-ամյա աղջկան: Նրան իր ընկերոջ հետ քարշ են տվել մի լքված շինություն, ծեծել են նրանց, ապա բռնաբարել աղջկան: Ներկայում հանցագործների ֆոտոռոբոտներն են ստեղծել: Լրագրող աղջիկը  ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է:

ԱՄՆ-ում դեռահասները ծեծելով սպանել են 88-ամյա վետերանին

m_606492Վաշինգտոնի Սպոկան քաղաքում երկու դեռահաս ծեծելով սպանել են  Երկրորդ համաշխարհային պատերազմի 88-ամյա վետերան Դելբերտ Բելտոնին:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Գրիֆիթսի խոսքով, երկու դեռահասները վետերանին ծեծել են ավտոկայանատեղիում, բիլիարդի ակումբի մոտ: Ծերունին մահացել է մինչ շտապօգնության ժամանումը: Մարդասպաններին առայժմ չի հաջողվել բռնել, ոստիկանությունը սկսել է հետաքննությունը:

Բենտոնը կռվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խաղաղօվկիանոսյան ճակատներում ու ծանր վիրավորվել: Պատերազմի ավարտից հետո նա 30 տարի աշխատել է տեղի ալյումինի գործարանում:

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մանրամասնում էՍյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը

Liska2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Փորձաքննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ:

Tert.am-ին Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է. «Ես ասել եմ և հիմա էլ ասում եմ, որ համացանցով տարածված տեսագրությունը մոնտաժված է: Ու երբ ինձ հարցրել էին, թե որտեղ է չմոնտաժված տարբերակը, ես ասել եմ, որ մեկը նախաքննական մարմնի մոտ է, մյուսը՝ մոնտաժողի մոտ: Այսինքն՝ նախաքննական մարմնի մոտ եղած տեսագրության մասին խոսակցություն եթե եղել է, մենք ինքներս էլ ասել ենք՝ այո՛, նախաքննական մարմնի մոտի տարբերակը մոնտաժված չէ, և մի հատ էլ մոնտաժված տարբերակ կա էն մարդու մոտ, ով որ մոնտաժել և տարածել է համացանցում»:

 

Ի պատասխան հարցի, թե կարելի՞ է ասել, որ չմոնտաժված տարբերակում կան փաստեր, որոնք վնասում են Սուրիկ Խաչատրյանին կամ նրա որդուն, Հայկ Ալումյանն ասել է. «Այնտեղ կան ապացույցներ, որոնք հաստատում են այսօր Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին արդեն իսկ առաջադրված մեղադրանքները և այնտեղ կա մի հատված, որը շատ լուրջ կասկածներ է առաջացնում, որ բացի այս երկուսից ևս մեկ կրակող է եղել»:

Փաստաբանը չի կարող ասել ու մինչև հիմա չի կարողացել հասկանալ, թե մոնտաժողը ո՞նց է կարողացել էդ էֆեկտը ստանալ և ոնց է կարողացել կեղծել, բայց առաջարկում է նայել երկուսն էլ և համոզվել, որ իր խոսքով՝ ամենաէական հանգամանքները մոնտաժված, տեսանյութում կամ հանված են, կամ լղոզված:

«Այսինքն՝ ամենագլխավոր պահերը, որոնք մերկացնում են էդ հանցագործություն կատարողներին, չեն երևում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանր, իսկ նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է և Նիկոլայ Աբրահամյանը, որը Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Իսկ Սուրեն Խաչատրյանը վայր էր դրել մարզպետի լիազորությունները: