Հովհաննես Գաբուզյանը Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն

հգGabuzyan-13Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների առաջնությունում դարձավ փոխչեմպիոն:

Գաբուզյանն արծաթե մեդալակիր էր դարձել նաև Եվրոպայի 2011-ի Մ16, 2012-ի Մ18 և աշխարհի 2012-ի Մ18 տարեկանների առաջնություններում:

Ինչու էին Գավառի ոստիկանները եկել «Զվարթնոց» օդանավակայան

ոստիկանՀոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, որը 2011 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Դիմակավոր և ատրճանակով զինված. ավազակային հարձակում Արզնիում

Դիմակավոր և ատրճանակով զինվածՀոկտեմբերի 11-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արզնի գյուղի, Գետաշեն 3-րդ թաղամասի թիվ 23 տանը դիմակավոր մարդ է մտել:
Մեկնած օպերատիվ խմբին, ժամը 06.00-ին, 1949 թ. ծնված Սոնյա Ղ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձը` դիմակավորված, ատրճանակով զինված, խոհանոցի պատուհանից մուտք է գործել իր տուն և զենքի սպառնալիքով հափշտակել 700.000 դրամ, ոսկյա շղթա՝ կախազարդով և արծաթյա մատանի:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ավետիք Գրիգորյանը հաղթանակով սկսեց շախմատի միջազգային մրցաշարը

ագbansko-avetik-grigoryan-2-22148Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հաղթանակով սկսեց Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում են 108 շախմատիստներ, այդ թվում` 48 գրոսմայստերներ:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Երևան քաղաքի դատախազ է նշանակվել Ա.Դավթյանը

8024_bՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։

Հարգանքի տուրք` “ֆրանսիական երգի թագուհուն”

908703Երեկ հսկայական էկրաններ են տեղադրվել Սեն-Ժան-Բատիստ-դե Բելվիլ եկեղեցու շուրջ` Էդիտ Պիաֆի հարազատ թաղամասում: Եկեղեցու ծխականների հետ ողջ Ֆրանսիան է հարգանքի տուրք մատուցել “ֆրանսիական երգի թագուհուն”, որը 50 տարի առաջ է վախճանվել: Նրա երկրպագուները սպիտակ վարդեր են տարել Պեր Լաշեզում գտնվող  շիրիմին: Իսկ երեկոյան, “Օլիմպ” համերգասրահում Պիաֆի անմահ երգերն են հնչել: Երեկ նաև Պիաֆի աճյունը Պանթեոն տեղափոխելու կոչեր են հնչել, ուր հանգչում են Ժան Ժակ Ռուսոն, Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման. Ֆրանսիայի 70 կարկառուն ներկայացուցիչների դամբարանում ընդամենը 2 կնոջ աճյուն է հանգրվանել:

Գյուղնախարարությունն իր գործառույթները թողած բիզնեսով է զբաղվում.Սարգիս Սեդրակյան

Սարգիս Սեդրակյան«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանն  առաջարկում է գյուղացուն հիսուն տոկոս սուբսիդիայով տրամադրել սերմնացու և դիզվառելիք:  Վարկերի տրամադրումը առաջին երեք տարվա համար դարձնել առանց տոկոսների, իսկ դրանից հետո՝ հինգ տոկոսով: «Կթվա, թե առաջարկները վերերկրյա են, բայց գյուղը դատարկվելուց փրկելու այլ ելք չկա: Սա անհասկանալի է, թերևս, միայն գյուղնախարարությանը»:

Սեդրակ Սարգսյանը վստահեցնում է՝ գյուղնախարարությունն իր գործառույթները թողած բիզնեսով է զբաղվում:

«Այսօր գյուղեր են բերում տրակտորներ, կոմբայններ, որոնց վարձակալությունը այնքան թանկ է, որ հասարակ գյուղացին ուղղակի չի կարող օգտվել դրանցից: Գյուղապետի բարեկամը, պատգամավորի բարեկամը և նման գյուղացիներն են կարողանում օգտվել այդ գյուղտեխնիկայից՛՛, – ասում է Սարգիս Սեդրակյանը:

ՀԿ նախագահը հստակ տեսնում է գյուղացիների արտագաղթի բոլոր պատճառները, սակայն գիտի նաև, որ ոչինչ չի արվում այդ արտագաղթը կանխելու համար:

՛՛Երկու տարի առաջ այս նույն առաջարկներով դիմել եմ գյուղնախարարությանը, բայց որևէ պատասխան չեմ  ստացել՛՛, – շեշտում է Սարգիս Սեդրակյանը:

Օմբուդսմեն. Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է… հնարավոր է… եվրոպական է…

կարեն անդրեասյան Տևական ժամանակ է, ինչ քաղաքացիները մեզ բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաև ունենում սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում:

Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետը իր գրությամբ ՄԻՊ-ին  հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի Ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»:

Չենք կարող համաձայնել Ոստիկանության դիրքորոշման հետ, քանի որ Ոստիկանությունն իրավասու է քրեական գործ հարուցել լրատվամիջոցից հանցագործությունների մասին հաղորդումներ ստանալիս: Խնդրի վերաբերյալ Ոստիկանությանը ներկայացրել ենք նշված այլասերվածությունների մասին վկայող մի շարք հրապարակումներ:

Ըստ Ոստիկանության՝ «ներկայացված հրապարակումներում քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի ակնհայտ հատկանիշներ չեն մատնանշվում»: Մեզ համար ակնհայտ է հակառակը: Բացի այդ, Ոստիկանությունը Երևանի այլ վայրերից պարբերաբար բերման է ենթարկում բազմաթիվ մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (օրինակ՝ police.am/news/view/միջոցառումները-շարունակական-բնույթ-են-կրելու.html): Երկակի ստանդարտների ակնհայտ կիրառմամբ Կոմայգում նման օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում:

Կոմայգում այլասերվածության վերացումը հնարավոր է, եթե Երևանի Քաղաքապետարանը ցանկապատի այգին և փակի այգու մուտքը գիշերային ժամերին (ինչպես օրինակ` Սիրահարների այգում), ինչպես նաև այդ ժամանակահատվածում ուժեղացնի լուսավորումը այգու շրջակայքում: Առավել ևս նման արատավոր երևույթները կվերանան, եթե Ոստիկանությունն ակտիվ գործողություններ ձեռնարկի նշված իրավախախտումների կանխարգելման և բացահայատման ուղղությամբ:

Մեր առաջարկները հիմնված են Եվրոպական լավագույն փորձի և արժեքների վրա: Այսպես, դեռևս 1910 թվականին Լոնդոնում փակեցին Թաուեր կամրջի ենթակառուցվածքների մեծ մասը՝ այնտեղ մարմնավաճառների անօրինական գործունեությանը վերջ դնելու նպատակով: Փարիզում այսօր էլ երեկոյան ժամերին փակվում է Տյուիլրիի այգու մուտքը: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան հավասարապես պաշտպանում է թե´ մարդու ազատությունները և թե´ հանրության բարոյականությունը:

Քաղցր խաղողի օգուտը

122331_mediumՈ՞վ չի սիրում խաղող: Խաղողի պտուղները ոչ միայն համային գերազանց որակներ ունեն,  այլև օգտակար նյութեր են պարունակում, որոնք օժտված են բուժական հատկություններով: Խաղողով բուժում են վաղուց, սակայն ճշգրիտ ժամանակաշրջանը հայտնի չէ:

Խաղողի սերմեր հնագետները հայտնաբերել են Իսրայելում, պեղումների ժամանակ: Խաղող աճեցրել են դեռևս 7000 տարի առաջ: Բացի այդ, առասպելներում հիշատակվում է հռոմեացիների երկրպագությունը  գինու աստված Բաքոսին, որը երախտագիտության դիմաց խաղողի լավ բերք էր տալիս:

Խաղողաբուժությունը հնում անվանում էին ամպելաթերապիա: Բուժման նպատակով պիտանի են հասած պտուղները կամ էլ թարմ հյութը, քանի որ միայն այդ տեսքով է  խաղողը մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակում: Այդ նպատակով գերադասելի են խաղողի քաղցր տեսակները:Ուտել հարկավոր է օրական  մեկ կգ խաղող կամ 0,5 լ խաղողի թարմ հյութ խմել (ավելի պետք չէ): Սակայն, եթե որոշեք խաղողաբուժությամբ զբաղվել, ապա անհրաժեշտ է սննդաբաժնից հանել յուղոտ կերակուրները, կաթն ու կվասը: Խորհուրդ չի տրվում այս միջոցը կիրառել շաքարային դիաբետ ու ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

Ուրեմն, ինչ օգտակար հատկություններ ունի խաղողը:

1.Խաղողի հատիկներում շատ գլյուկոզա ու կալիում  է պարունակվում: Խաղողն ու դրանից պատրաստված հյութը  բարելավում են օրգանիզմում ջուր-աղային փոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմը մաքրվում է միզաթթվից:

2.Խաղողն օժտված է միզամուղ հատկությամբ: Բացի այդ, լավ թուլացնող ու քրտնամուղ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Լավ միջոց է երիկամների ու միզաքարային հիվանդությունների ,ինչպես նաև փորկապությունների դեպքում:

3.Օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը:

4.Նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը ու սրտամկանի տոնուսի բարձրացմանը:

5.Խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում, նյարդային ու ֆիզիկական հյուծման, հատկապես ավիտամինոզի կամ էլ ապաքինման ժամանակ, քանի որ մի շարք վիտամիններ ու հանքային նյութեր է պարունակում:

6.Շատ օգտակար է բրոնխիտով, բրոնխիալ ասթմայով ու թոքերի տուբերկուլյոզով հիվանդներին.օգնում է շնչուղիներից լորձի հեռացմանը:

7.Մուգ գույնի պտուղներում  Р-ակտիվ նյութերի` բիոֆլավոնոիդների պարունակությունն ավելի շատ է, քան բաց  գույնի սորտերում: Դրանք նպաստում են սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը:

8. Խաղողը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից, շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից` պահպանելով մաշկի թարմությունն ու երիտասարդությունը:

Խաղողից պատրաստում են հյութ, մուրաբա, գինի, կոմպոտ և այլն: Ցանկացած վիճակում այն բարերար է ազդում օրգանիզմի վրա:

 

Ադրբեջանում զորացրված զինվորը մահացել է` դեռ տուն չհասած

2 Ադրբեջանում դժբախտ պատահարի հետևանքով նոր զորացրված զինծառայող է զոհվել, հաղորդում է “Հագին” կայքը ։

Բանակից նոր զորացրված 20-ամյա Էլնուր Իսքենդեր օղլու Մամեդռզաևը հոկտեմբերի 10-ին լքել է զորամասը և տուն գնալու ճանապարհին ընկել է “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի տակ։ Երիտասարդը  ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Երևանը և Ստավրոպոլը ստորագրել են եղբայրացման համաձայնագիր

003Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՌԴ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հետ:

Այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ըստ այդմ, համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:

Կարևորելով երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը Երևանի և Ստավրոպոլի միջև, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը խթան կհանդիսանա երկու քաղաքների միջև բարեկամությունն առավել ամրապնդելու և այն նոր հիմքերի վրա դնելու համար. «Վստահ եմ, որ ստորագրված եղբայրացման մասին համաձայնագիրը, որով Երևանը և Ստավրոպոլը հռչակվեցին քույր-քաղաքներ, արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինն էլ իր հերթին նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի օրվա կապակցությամբ և ընդգծել, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. «Եղբայրացման համաձայնագիրն առավել քան պարտավորեցնող է և ես վստահ եմ, որ առաջիկայում արդեն երկու քաղաքների միջև համագործակցությունը գործնական փուլ կթևակոխի»,- նշել է Գեորգի Կոլյագինը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

003«Էրեբունի-Երևան-2795»  տոնակատարություններին  և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Ադրբեջանի իշխանությունները անցկացրել են ոչ ժողովրդավարական ընտրություններ. Վաշինգտոն

1ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն `ընդգծելով, որ “դրանք շատ հեռու են միջազգայնորեն ճանաչված ստանդարտներից”:

“Ադրբեջանի իշխանությունները հստակ ցույց տվեցին, որ իրենք չեն անցկացնում իրական ընտրություններ: Ցավալի է տեսնել, որ Ադրբեջանը բաց թողեց ևս մեկ հնարավորություն, որով կարող էր ցույց տալ իրական ժողովրդավարությանը հավատարիմ լինելը”,- ասել է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, սենատոր Բեն Քարդին, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Սենատորը ընդգծել է, որ հիասթափված է ոչ միայն ընտրության օրը գրանցված խախտումներից, այլև վերջին մեկ տարվա ընթացքում ընդդիմության նկատմամբ հետապնդումներ իրականացնելուց, լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին ձերբակալելուց, ազատ մամուլի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելուց:

Պետքարտուղարությունը ևս քննադատել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

“Ընտրություններից առաջ ևս Ադրբեջանի կառավարությունը պահպանել է ճնշումների քաղաքական մթնոլորտը: Իշխանությունները հիմնականում խանգարել են մամուլի ազատությանը, բռնություն են կիրառել խաղաղ ցույցերի ցրման համար թե քարոզարշավի ժամանակ, թե դրանից առաջ,  կալանավորել են մի շարք ընդդիմադիր և երիտասարդ ակտիվիստների”,- ասել է Պետքարտուղարության մամլո քարտուղար Մարի Հարֆը:

Դեսպան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

565.Ambassador Seyranyan's meeting with Cardinal Dominik Duka 11.10.2013Հոկտեմբերի 10-ին Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն այցելեց Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդարան, ուր հանդիպում ունեցավ Պրահայի արքեպիսկոպոս, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-չեխական մշակութային եւ եկեղեցական առնչություններին, քննարկեցին Հայ առաքելական եկեղեցու եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու գործակցության հեռանկարները, խոսեցին համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու հնարավորության մասին:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ համայնքին վերաբերող հարցեր, մասնավորապես մայրաքաղաք Պրահայում հայկական եկեղեցի կառուցելու հնարավորությունը: Կարդինալ Դոմինիկ Դուկան պատրաստակամություն հայտնեց հնարավոր օժանդակություն ցուցաբերել չեխահայերին:

Պայթյուն հայ-հունական պետական քոլեջի բակում, մեկ մարդ վնասվածքներով հիվանդանոցում է (լուսանկարներ)

Paytyun

Լուսանկարները` Mes.am-ի

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
paytyun2Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, paytyun3սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչից վնասվել են քոլեջի պատուհանները, մոտակա բնակելի շենքի պատերին առաջացել են ճաքեր: Պայթյունից քոլեջի պահակ Կ. Հ.-ը (ծնվ. 1951թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել «Երևան» ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրդեհ էլ. ենթակայանում

հրդեհՀոկտեմբերի 11-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ «Մագնում» գազալցակայանի տարածքում, այրվում է էլ. ենթակայան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.55-ին: Այրվել են էլ. ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ և 1 տրանսֆորմատոր:

Պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում

հայրենիքՀոկտեմբերի 11-ին, ժամը 09.22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Այլ տեղեկություններ դեռևս չկան: Առաջիկայում ԱԻՆ-ը լրացուցիչ կհաղորդի դեպքի մանրամասները:

Վարչապետը կմեկնի Մոսկվա

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի շրջանակում ՀՀ կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ:

Մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներ Շենգավիթ վարչական շրջանում

1«Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումները վարչական շրջաններում շարունակվում են: «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգում անցկացված «Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում վարչական շրջանի ստեղծագործական և մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Արգիշտի արքայից մինչև մեր օրերը: Պատանի երևանցիները ներկայացրել են նաև մեր մայրաքաղաքի ապագայի իրենց պատկերացումները:

Տոնական մեկ այլ միջոցառում էլ կազմակերպվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչները, հանրահայտ կոմպոզիտորների՝ մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ, ինքնատիպ համերգով շնորհավորել են Երևանի տոնը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեթրոյտի քաղաքապետը սնանկացրել է իր քաղաքը

o_83491028 տարվա ազատազրկման է դատապարտվել Դեթրոյտի նախկին քաղաքապետ Քվամե Քիլաթրիկուն: Նա մեղավոր է ճանաչվել կաշառակերության, հանցավոր մեքենայությունների ու հարկային հանցագործությունների մեջ: Փորձագետներն ասում են, որ հենց նա է վերջնականապես քայքայել Դեթրոյտի տնտեսությունը: Արդեն մոտ ժամանականերում քաղաքը պաշտոնապես սնանկ կճանաչվի: Սա  սնանկացման խոշոր դեպք է ԱՄՆ-ում:

Դեթրոյտն իր դժբախտությունների մեղավորին համարում է  նախկին քաղաքապետ Քիլատրիկուին:  Երիտասարդ քաղաքական գործչին համարում էին դեմոկրատական կուսակցության նորահայտ աստղ: Էքսցենտրիկ պահվածքի համար անգամ նրան “հիփ-հոփ քաղաքապետ” էին կոչում: Հետագայում պարզվեց, որ կիսաքրեական կերպարը վատ չի արտացոլում բովանդակությունը: Նրա պաշտոնական նստավայրում մերկապարուհիներով երեկույթներ էին կազմակերպվում,  բոլոր շահավետ պայմանագրերը հանձնում էր այն ֆիրմաներին, որոնց սեփականատերերն իր կինը` Կառլիտան էր ու լավագույն ընկերը: Նրա մութ գործերին մասնակցել է նաև զառամյալ հայրը, որը նույնպես որդուց հետո կհայտնվի մեղադրյալի աթոռին: Նախկին քաղաքապետի կողմնակիցները կարծում են, որ նա ընդամենը վերջին քարն էր այդ բուրգի: Ինքը` քաղաքապետը ներողություն է խնդրել համաքաղաքացիներին: Պոպուլիստ քաղաքական գործիչը երազում էր Դեթրոյտի բյուջեն կազինոյի օգնությամբ լցնելու մասին: