Հաագայում թալանել են ռուսաստանցի դիվանագետների տները

7EmbassynՆիդեռլանդների ոստիկանությունը հետաքննում է Հաագայում ռուս դիվանագետների տների թալանի գործը: Ինչպես գրում են հոլանդական ԶԼՄ-ները,  երեկ անհայտ անձինք ներխուժել են Բանսթրաթ փողոցում գտնվող շենքում դիվանագետների վարձակալած բնակարանները. շենքը Ռուսաստանի դեսպանատան սեփականությունն է ու պահակություն չկա այնտեղ: Հիմա տեղում աշխատում են դետեկտիվներ ու քրեականի աշխատակիցներ: Կապված է արդյոք կատարվածը վերջերս Մոսկվայի ու Նիդեռլանդների  միջև դիվանագիտական միջադեպի հետ, առայժմ անհայտ է: Հոկտեմբերի 5-ին Հաագայում տեղի ոստիկանությունը ծեծել էր ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինին: Հոլանդական կողմն արդեն Ռուսաստանին կատարվածի համար ներողություն է խնդրել:

Հոկտեմբերի 16-ին, Մոսկվայում, անհայտ անձինք հարձակվել են հոլանդական դեսպանատան վրա: Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ցավում է կատարվածի համար ու հաստատել, որ իրավապահ մարմիներն ամեն ինչ անում են  մասնակիցներին ձերբակալելու համար:

Սպանել են ռազմական հետախուզության պետին

i (1)Սիրիայում, Դեր Զորում սպանվել է ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչ Ջամեհ Ջամեհը:

Ապստամբներն նրան սպանել են այն ժամանակ, երբ Ջամեհը ծառայության մեջ էր: Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ սիրիացի ընդդիմադիրները կանադացի խաղարարին են ազատ արձակել, որը գերության մեջ 8 ամիս է անցկացրել:

Չնայած ՄԱԿ-ի գործադրած ջանքերին, երկրում իրադրությունը չի կայունանում:

 

 

Toyota-ն հետ է կանչում մոտ 900 հազար ավտոմեքենա

iՃապոնական Toyota ավտոկոնցեռնը  Camry, Camry Hybrid, Avalon, Avalon Hybrid և Venza 2012 և 2013-ի արտադրության  885 հազար ավտոմեքենա  հետ է կանչում: Ընկերության տվյալներով, հետկանչման է ենթակա 803  հազար ավտոմեքենա ԱՄՆ-ից ու ևս 15 հազարը Մերձավոր Արևելքից: Նման վճիռ կայացնելու պատճառը օդափոխության սարքավորման խնդիրներն են: Ընկերության մասնագետները նշել են, որ կոնդենսատորից խոնավությունը կարող է անվտանգության բարձիկների մոդուլին հասնել, ինչի հետևանքով տեղի կունենա կարճ միացում:

 

 

Ոսկեղենը պահել է մուրաբայի մեջ

o_837555“Շերեմետևո” օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ից Մոսկվա ժամանած մի կնոջ, որի բեռի զննման ժամանակ աշխատակիցները ոսկերչական իրեր ու ձեռքի ժամացույց էին հայտնաբերել (10 կտոր): Բոլոր իրերը թաքցված են եղել մթերքի  ամաններում: Կինը բացատրել է, որ դրանք իր զարդերն են, որոնց արժեքը 30 հազար դոլար է կազմում: Ինչը, սակայն, նա չկարողացավ ապացուցել, քանի որ համապատասխան փաստաթղթեր չի ունեցել: Փորձագետները կորոշեն դրանց արժեքը:

Շերեմետևոյի հասարակության հետ կապերի գծով մաքսային տեսուչի խոսքով, կինը Ռուսասատանի քաղաքացի է, 1966 թ ծնված, Նյու Յորքից ոսկեղենեը տեղափոխել է մուրաբայի, սուրճի, ու կրեմի, ինչպես նաև` խորոված հավի, բադրիջանե ռուլետների մեջ թաքցրած:

Շենգավիթցիները դրամատիկ պայքարում կորզեցին հաղթանակը

Abt/TV WohlenՍտեփանակերտում շարունակվող մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ օրը կենտրոնականը Շենգավիթի և Վանաձորի հավաքականների հանդիպումն էր: Այս թիմերը հաղթողի կոչման հավակնորդներ են:

Խաղը անզիջում էր: Առաջին կեսի ավարտից հետո 9:6 հաշվով առջում էին  շենգավիթցիները: Բայց հանգստից հետո վանաձորցիները մարտականորեն էին տրամադրված, և խաղավարտից 30 վայրկյան առաջ հաշիվը հավասար էր` 16:16: Այդուհանդերձ, Շենգավիթի թիմի մարզուհիները վերջին վայրկյաններին կարողացան գրավել մրցակցի դարպասը և դրամատիկ պայքարում կորզեցին հաղթանակը:

Մյուս հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին` Աջափնյակ – ԽՄՕՄՄ` 8:28 (3:8), ՀՄԴ – Արցախ` 21:11 (9:3):

Վաստակած 4-ական միավորով առջևում է ՀՄԴ-ի հավաքականը: 2-ական միավոր ունեն Վանաձորի, ԽՄՕՄՄ-ի, Արցախի,  Շենգավիթի թիմերը: Դեռևս ոչ մի միավոր չեն վաստակել Աջափնյակի  ներկայացուցիչները:

 

Մոսկվայում 3 մարդ ծեծել ու բռնաբարել է մի կնոջ

snapshot20130921061100Մոսկվայի Նովոկոսինո շրջանում 3 անհայտ անձինք ծեծել ու բռնաբարել են 55-ամյա մի կնոջ: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակվողները ոչ սլավոնական արտաքին ունեն: Շտապօգնությունը կնոջը հոսպիտալացրել է: Ոստիկանությունը հանցագործներին է որոնում: Ստուգումներ են կատարվում, պարզվում հանգամանքները:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում երրորդ կորուստը կրեց

բ 221341291382011140Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից հինգ բռնցքամարտիկ է ռինգ դուս եկել, ցավոք, նրանցից երեքը տանուլ տալով առաջին իսկ մրցամարտերը, դարձել են հանդիսական:

Ցուցանիշը տխուր է, և պետք է կատարվածի համար պատասխան տա հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

75 կգ քաշային Արման Հովիկյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակչիցև պարտվեց հարավկորեացի Ջեյմին Յոնգին: Ավելի վաղ մեկնարկային հանդիպումները տանուլ էին տվել 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը և 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:

Առայժմ մեկական հաղթանակներ են տարել և պայքարը շարունակում են 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Արման Ամիրխանյանը: