Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին Էրբիլում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ: Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն շրջանները, որոնց ճակատագիրը երկար ժամանակ անց պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով, անցել են ՀՅՔԻ-ի վերահսկողության տակ: «Մենք 10 տարի սպասել ենք, որպեսզի իրաքյան կառավարությունը կարգավորի այս խնդիրը: Իրաքյան բանակը հեռացել է խնդրահարույց տարածքներից, այդ պատճառով էլ փեշմերգ (քրդական ռազմական միավորում) ուժերը իրենց հսկողության տակ են առել դրանց վրա՝ հիմնվելով Սահմանադրության 140-րդ հոդվածի վրա: Քիրքուքը հանդիսանում է պատմական քրդական հող, մենք զբաղեցրել ենք այն և չենք պատրաստվում հեռանալ այնտեղից»,-ընդգծել է Բարզանին:
Monthly Archives: June 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
|
Եգիպտոսում բողոքի ցույցեր են ռազմական հեղաշրջման մեկամյակի առիթով
Եգիպտոսի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում 2013 թվականի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման տարելիցի առիթով: Ժողովրդավարության համար պայքարող ազգային կոալիցիայի նախաձեռնությամբ «Ապրել պատվով» կարգախոսի ներքո բողոքի ակցիաներ են ընթանում Ալեքսանդրիայում, Գիզեում, Սուեզում և մի շարք այլ քաղաքներում: Ցուցարարները դժգոհության վանկարկումներ են անում Եգիպտոսի նորընտիր նախագահ Աս Սիսիի դեմ՝ կրելով «Ռաբիա» խրհրդանշով և «Կհանդիպենք հուլիսի 3-ին» գրությամբ պաստառներ:
Դոլարը շարունակում է իջնել
Նիգերիացի երգչուհին իր կուսությունը փոխանակում է առևանգված դպրոցական աղջիկների հետ
23-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:
«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում: Դրա մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա` «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:
Տեղի է ունեցել ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը մասնակցել է ՀՀ վետերանների միավորման 11-րդ համագումարին: Համագումարին մասնակցել է նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Նախքան համագումարի աշխատանքին անցնելը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նախորդ համագումարից մինչ վերջինն ընկած ժամանակահատվածում կյանքից հեռացած վետերանների հիշատակը: Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը համագումարի պատվիրակներին է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու քաջառողջություն մաղթելով ներկաներին՝ Ռուզաննա Զաքարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում այսուհետ էլ բազմաբնույթ, այդ թվում նաև սոցիալական աջակցություն է ցուցաբերելու վետերաններին: ՀՀ վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանն էլ համագումարի ընթացքում ներկայացված համառոտ հաշվետվության մեջ հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց միավորման նախաձեռնություններին մշտապես սատարելու և վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ադրբեջանը ևս ցանկանում է միանալ Եվրամիությանը. Սահակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակ անց կցանկանան միանալ ԵՄ-ին: Այս մասին նա հայտարարել է “Le Temps” թերթի հետ զրույցում:
“Վրաստանում այժմ անգամ իշխանության եկած ընդդիմությունն է միացել իմ եվրոպամետ ուղղությանը: Ուկրաինայում այս գաղափարը տարածում է գտնում անգամ ռուսալեզու արևելքում: Պարադիգմը լիովին փոխվել է”, – վստահ է Սահակաշվիլին:
“Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ԵՄ-ի հետ գործընկերության քայլեր ձեռնարկեն: Ժամանակի ընթացքում նրանք բոլորը կմիանան ԵՄ-ին”, – վստահ է Սահակաշվիլին, տեղեկացնում է “Inopressa”-ը:
«Ոսկե Ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը դեսպանությունների հետ
«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ։ Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության և Իսրայելի Պետության դեսպանության աջակցությամբ։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որի շրջանակում ներկայացվելու է գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը՝ «Ջեքը», «Աշխարհների միջև», «Սիրո բիֆշտեքսներ»: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 16-ից:
«Այս կինոփառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Երևանում, Հայաստանում. այն ճանաչված է դրա սահմաններից դուրս։ Ժամանակակից կինոաշխարհում դա մեծ ձեռքբերում է։ «Ոսկե Ծիրանի» շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է ձեռքբերել աշխարհում։ Ես շատ ուրախ եմ, որ գերմանացի ռեժիսորները հենց սկզբից մասնակցել են այս միջոցառմանը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։
«Կինոյի միջոցով ամուր կապեր են հաստատվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- իր հերթին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ընդգծելով, որ իր համար՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, մեծ ուրախություն է, որ փառատոնը այս տարի համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ։
Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչներ կմասնակցեն երևանյան փառատոնին։ Մասնավորապես, դեսպանության աջակցությամբ դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին և պրոդյուսեր Ռոն Դյենը հրավիրված են ներկայանալու փառատոնի միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր, և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար։ Մեր հանրապետություն կժամանեն միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոն , Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում։ Բացի այդ, ֆրանսիական արտադրության և համատեղ արտադրության 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում իրականացվելու է Հայաստան-Թուրքիա պլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի և անհատական, և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից: Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար դոլարի համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում են լինելու սցենարիտ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությունն այս տարի նշանավորվելու է հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» միցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նշեց, որ փառատոնը բավականին հեղինակություն ունի կինոաշխարհում և նա դրա մասին լսել էր մինչև Երևան ժամանելը. «Քշիշտոֆ Զանուսին Լեհաստանի ամենահայտնի կինոգործիչներից է, ով 70-80-ականներին պայքարել է խորհրդային կարգերի դեմ։ Նա կինոփառատոնի երկար տարիների բարեկամն է: Ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը», – ասաց խորհրդականը:
Նիգերիացի երգչուհին իր կուսությունը փոխանակում է առևանգված դպրոցական աղջիկների հետ
23-ամյա նիգերիացի երգչուհի Ադոկիյե Կիրիան սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը զոհաբերել «Բոկո հարամ խմբավորման» զինյալներին, եթե նրանք ազատ արձակեն ապրիլին առևանգված աշակերտուհիներին: Նրա այս խոսքերը երկրպագուների մեջ տարակարծությունների տեղիք են տվել:
«Այդ ամենը խիստ անարդարացի է: Ես կուզենայի ինձ առաջարկել աշակերտուհիների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, ես շատ ավելի մեծ եմ ու փորձառու: Եթե անգամ ամեն գիշեր ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ապա ես կկարողանամ գլուխ հանել»,-հայտարարել է երգչուհին` Vanguard-ին տված հարցազրույցում: Դրա մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:
Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին իր հասցեին բլոգերների քննադատությանն է արժանացել: «Այդ աղջիկը ցանկանում է հռչակվել տասնյակ երեխաների ողբերգության վրա: Վրդովվեցուցիչ է»,-գրում են թվիթերի օգտատերերը: Նրանցից շատերը վստահ են, որ 23-ամյա աստղը փորձում է ուշադրությունը հրավիրել իր վրա` «Բոկո հարամի» ահաբեկիչների սարսափելի հանցագործության հաշվին»:
Լոնդոնի ԹՄՄ – “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո”
Ս.թ. հունիսի 20-ին Միացյան Թագավորությունում՝ Լոնդոնի Հայ Տանը, տեղի ունեցավ դիրիժոր և օպարային երգիչ Սիփան Հակոբյանի տեսա-ձայնային դասախոսությունը: Այն կազմակերպել էր Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը “Հայ Դասական երաժշտության զարգացումը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո” խորագրով: Այս կարևոր միջոցառումը առաջինն էր “Հիշատակի երեկո” դասախոսոթյունների շարգից, որոնք ծրագրել է Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միությունը:
Դասախոսությունը իր տեսակի մեջ նորություն էր և, բացի պատմամշակութային առաքելությունից, իր մեջ կրում էր կրթական կարևոր բովանդակություն սփյուռքահայերի և բրիտանացիների համար: Սիփան Հակոբյանի կատարած ուսումնասիրությունների արդյունքում դասախոսությունը մեկտեղվել էր 30 փաստավավերագրական ֆոտոնկարներով և դասախոսության համար ընտրված 9 կոմբոզիտորների (Տ.Չուխաջյան, Ն.Տիգրանյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ա.Սպենդիարյան, Ռ.Մելիքյան, Ա.Խաչատրյան) 34-ից ավելի ստեղծագործությունների ձայնագրություններով: Դասախոսության ընթացքում այս կոմպոզիտորների անմիջական կամ ստեղծագործական կապը 1915թ Ցեղասպանության հետ մանրամասնորեն ներկայացվել է և պարզաբանվել Սիփան Հակոբյանի կողմից: Դասախոսության ավարտը եղել է հայերի ազգային և մշակութային եթնոսի պահպանման և զարոթոնքի կոթողը հանդիսացող երաժիշտներից Արամ Խաչատրյանի մասին գրող Համո Սահյանի խոսքերը “Արամ Խաչատրյանը մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: …Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…”:
Սիփան Հակոբյանը Լոնդոնի Թեքեյան Մշակութային Միության գեղարվեստական ղեկավարն է, ինչպես նաև Լոնդոնի Թեքեյան Հիմնադրամի “Կոմիտաս” երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը:
Դասախոսությանը ներկա են գտնվել Մեծ Բրիտանիայում հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատներ, ինչպես նաև երաժիշտներ:
“Բազմիցս կատարելով Է.Միրզոյանի, Ա.Հարությունյանի, Ա.Խաչատրյանի և, իհարկե, Կոմիտասի ստեղծագործությունները Միացյալ Թագավորությունում և անձնապես Ճանաչելով վերոնշյալ առաջին 2 կոմպոզիտորներին, ինձ համար շատ կարևոր էր ներկա գտնվել Սիփանի այդքան հետաքրքիր դասախոսությանը: Սիփանը կարողացավ լրացնել մի շարգ ժամանագրական և կենսագրական բացեր իմ գիտելիքներում: Այդ ամենի հետ մեկտեղված ստեղծագործությունների ձայնագրությունները և ֆոտոները այս երեկոն դարձրին ավելի ակտուալ:
Ես՝ ինքս, պատրաստվում եմ հանդես գալ համերգով, նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին, և վստահ ցանկանում եմ ասել, որ այս դասախոսությունը ինձ էլ ավելի պիտի օգնի հայկական երաժշտությունը զգալու և ավելի պատշաճ ներկայացնելու համար”:
Յոհան Միշել Կատս
Սինֆոնիետա օրկեստրի դիրիժոր,
Սանկ Պետերբուրգի Պետեր երաժշտական ակադեմիաի պատվավոր փոխնախագահ.
“Պարոն Սիփան Հակոբյանի դասախոսությունը 19-ից 20-րդ դարերի ակնառու կոմպոզիտորների մասին հիանալիորեն ներկայանալի էր և հետաքրքրաշարժ: Լինելով հայ երաժիշտ, ապրելով և ստեղծագործելով Լոնդոնում, ես համարում եմ սա ոգեշնչվելու անգնահատելի մի երևույթ և հպարտորեն ցանկանում եմ հայտնել իմ հիացմունքը պարոն Հակոբյանի մեր երաժշտական ժառանգության պատմության պրոֆեսիոնալ մատուցման մեջ: Նա հանդիսատեսին գրավեց և կլանեց այս կարևոր թեմայի մեջ՝ պարզորեն մատուցելով իր զեկույցը, որ խրախուսում և մեծարում էր մեր մեծերին: Նշեց, որ երաժշտական զարթոնքը որքան էլ դժվար և անհնարին էր թվում, երբեք էլ չի դադարել՝ անգամ հայոց Մեծ Եղեռնից հետո: Մեծ բավականություն և իրադարձություն էր ներկա գտնվել այսպիսի յուրօրինակ դասախոսությանը և հույսով սպասել Սիփան Հակոբյանի շատ ու շատ այլ դասախոսությունների:”
Կրիստինա Առաքելյան
Կոմպոզիտոր-դաշնկահար,
Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիաի ուսանող
Հղիանալու համար տարիքը կապ չունի
Ինչպես պարզվեց, տարածված այն կարծիքը, թե 40-ի մոտ արագ ու ինքնուրույն` առանց բուժմիջամտության բեղմնավորվելու ունակությունը նվազում է, բացարձակ անհիմն է:
«Netmums»-ի աջակցությամբ կատարված հետազոտությունն ապացուցեց, որ 40-ամյա կանայք նույնպիսի շանսեր ունեն երեխա բեղմնավորելու առաջին փորձից սկսած մինչև 6 օրացուցային ամսվա ընթացքում, ինչպես և ավելի երիտասարդ ցեղակիցները: 40-ի սահմանը հատած շատ կանայք իրենք էլ են զարմանում, թե որքան արագ են հղիանում, քանի որ շատ գիտական հրատարակություններ վստահեցնում են, թե դա երկարատև պրոցես է:
Ուսումնասիրության ընացքում պարզվեց նաև, որ երեխա ունենալ ցանկացող կանանց մեծամասնությունը հղիացել է առաջին իսկ ամսում, չնայած մասնագետները հառակն են պնդում:
«Հրապարակի» անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանումներ է տվել «Հրապարակ» օրաթերթի հունիսի 27-ի համարում «Ում գերեզմանը խլեց Սմբատ Այվազյանը» վերնագրով հոդվածին՝ նշելով, որ այն այն անհեթեթ ու վիրավորական է, այնուհետև նշել.
“ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը, ով հարկ եղած դեպքում միշտ հայտնել է իր հստակ դիրքորոշումը, ՀՀ Նախագահի ազգականը չէ: Այլ հարց, որ շատերն, ըստ երևույթին, խիստ ափսոսում են շահարկումների նման առիթի բացակայության համար:
Պետական, զինվորական գործիչ Սմբատ Այվազյանի հուղարկավորման վայրն ընտրվել է փոխադարձ համաձայնությամբ: Նկատի առնելով նրա վաստակը, տեղի ընտրությանը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ ղեկավարությունը: Վարդան Ավետիսյանը, ով համակարգում է ՀՀ ՊՆ մի շարք կառույցների, այդ թվում նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գործունեությունը, բնականաբար, գտնվել է այնտեղ, բոլորի աչքի առջև, ինչը սակայն, «Հրապարակին» չի խանգարում ոտնահարելով լրագրական էթիկան` զրպարտել ու անձնական վիրավորանքներ հասցնել նրան, խեղաթյուրել ողջ եղելությունը և իրականությունը ներկայացնել պատվիրատուներին ձեռնտու մատուցմամբ, թեև քննարկմանն ականատես են եղել բազմաթիվ կամավորականներ:
Ակնհայտ է, որ շիրիմի տեղի ընտրությունից դժգոհ են մնացել ոչ թե Սմբատ Այվազյանի մարտական ընկերները, այլ մի շարք նախկին պաշտոնյաներ և «հայտնի անձինք», ովքեր, հուղարկավորության նախօրեին, բոլորիս պատած վիշտը քաղաքական շիկացած իրավիճակի վերածելու հստակ նպատակով եկել էին «Եռաբլուր», ու ճիշտ կլինի նրանց մեջ որոնել «սկանդալի հեղինակներին»:
Ցավով ենք նշում, որ այդ մարդիկ, ովքեր շարունակ փորձում են քաղաքական անմաքուր խաղերի հորձանուտ ներքաշել ազատամարտիկներին, անգամ Սմբատ Այվազյանի հուղարկավորությունից հետո էլ չեն դադարում շահարկել կորստի ցավը և հեղինակում են անստորագիր զրպարտանքներ:
Մենք բոլորս մի օր հեռանալու ենք այս աշխարհից, և հողում բոլորիս համար ինչ-որ տեղ գտնվելու է: Լավ կլինի, որ դա հասկանա նաև «Հրապարակը», ով հայ մամուլի ավանդույթներն իջեցնում է ետնախորշերի անբարոյականության մակարդակին ու անթաքույց սպասելով նորանոր մահերի, «Եռաբլուրում» բաշխում ու վերաբաշխում է դեռ չփորված շիրիմների տեղերը”:
Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հեռանկար
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աշխարհում հայտնի <<Mondo>> իտալական ընկերության <<Mondo Sport & Flooring Division>>-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Անդրեա Վալլաուրի հետ քննարկել է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ Երևանում ժամանակակից վազքուղի կառուցելու հարցը: Այն պետք է համապատասխանի միջազգայինչափանիշներին ու հնարավորություն ստեղծի Հայաստանում անցկացնելու միջազգային խոշոր մրցաշարեր և առաջնություններ:
Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալները քննադատել են Իլհամ Ալիևի ելույթը
“Ադրբեջանը՝ առանց քաղբանտարկյալների” դաշինքը քննադատել է ԵԽԽՎ նստաշրջանում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ այն համարելով անհիմն և կողմնակալ:
Ադրբեջանի նախկին քաղբանտարկյալներին միավորող դաշինքի հայտարարությունում նշված է. “Ալիևի կոպիտ արտահայտությունները, նրա սպառնալիքներն ու անհարգալից վերաբերմունքը ԵԽԽՎ պատգամավորների նկատմամբ, նրա պնդումները, թե երկրում չկան քաղբանտարկյալներ, ԵԽԽՎ անդամները սուտ դիրքորոշումը հաստատում են, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը ինքնակամ չի պատրաստվում ազատ արձակել քաղբանտարկյալներին և հարգել ժողովրդավարական նորմերը”:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ադրբեջանի իշխանությունները գործում են Ալիևի ելույթին համապատասխան՝ շարունակելով խախտել իրավունքներն և հետապնդել իրենց ընդդիմախոսներին:
Դաշինքը Ադրբեջանի իշխող ռեժիմից պահանջում է դադարեցնել այդ անարդար պրակտիկան, իսկ ԵԽԽՎ-ին՝ պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու համար ադեկվատ քայլեր ձեռնարկել՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ արձակելու նպատակով:
Արթուր Մալոյանը համալրեց «Արսենալի» կազմը
Ֆուտբոլի Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող Յարոսլավլի «Շիննիկի» 25-ամյա հարձակվող Արթուր Մալոյանը համալրեց Տուլայի «Արսենալի» կազմը:
Նա այդ ակումբի ղեկավարության հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր է կնքել: Նոր թիմում Մալոյանը հանդես կգա 38 համարի մարզաշապիկով:
Հավելենք, որՄոսկվայի «Սպարտակի» սան համարվող այս ֆուտբոլիստը ժամանակին մերժել էր Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը և խաղում էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականում:
Նիգերիացի երգչուհին պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ»-ին պատանդ աղջիկների ազատության դիմաց
23-ամյա նիգերիացի փոփ երգչուհի Ադոկիյեն ամսագրերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ պատրաստ է իր կուսությունը տալ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպությանը առևանգված 276 նիգերիացի աղջիկների ազատության դիմաց: «Առևանգված աղջիկները 12-ից 15 տարեկան են: Ես և նրանցից տարիքով մեծ եմ, և ավելի փորձառու: Եթե ստիպված լինեմ, ամեն գիշեր կարող եմ գոհացնել 10-12 տղամարդու: Միայն թե այդ աղջիկներին ազատ արձակեք և թույլ տվեք, որ վերադառնան իրենց ընտանիքներին»,-հայտարարել է երգչուհին՝ դիմելով ահաբեկիչներին:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ նիգերիացի երգչուհին այս համարձակ առաջարկը հրապարակել է նաև իր «Twitter»-յան էջում:
Պորոշենկոն Եվրամիության հետ ասոցացման տնտեսական համաձայնագիր է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ու Մոլդովայի կառավարության ղեկավար Յուրի Լյանկեն տնտեսական համաձայնագիր են կնքել ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ առևտրի վերաբերյալ, հաղորդում է РБК-ն:
Պորոշենկոյի կարծիքով, համաձայնագիրը «ոչ միայն տնտեսական հարց է, այլև հավատ» եվրոպական երազանքի հանդեպ, որի համար «մարդիկ կյանք ու առողջություն են զոհաբերել»:
«Երբ ինձ հարցրին, թե ինչպիսին է ձեր նախագահական բարեփոխման մոդելը, ինձ համար շատ հեշտ էր պատասխանելը. ասոցացման համաձայնագիրը: Ամեն ինչ այնտեղ կա:Ու մենք սկսում ենք համաձայնագիրը կատարել անմիջապես: Անմիջապես ստորագրւմից հետո: Վերջին տեսակետը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ Ուկրաինան կանգնել է Եվրամիության հետ տնտեսական ինտեգրման ու քաղաքական ասոցացման նույն ուղու վրա: Այն հնարավորությունը, որ ունենք, անպայման կօգտագործենք: Բարեփոխումները հասունացել, գերհասունացել են :
Իր հերթին Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը նշել է, որ ոչ վիզային ռեժիմը Եվրոպան ավելի կմոտեցնի Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: «Այդ համաձայնագրերում ոչ մի այնպիսի բան չկա, որը վնասի Ռուսաստանին: Դրանք ուղղված են հետագա զարգացմանն ու ծաղկմանը»,-ասել է նա:
Ուկրաինայի ու ԵՄ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է մարտի 21-ին, Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովում:
Ջրամբարում դիակ է հայտնաբերվել. տեղեկություն ունեցողներին խնդրում ենք արձագանքել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրանում փախստականների հարցն անուշադրության չի մատնվում
Իրանի ներքին գործերի նախարարության փախստականների և օտարերկրացիների հարցերով տեսուչ Ազիզ Քազեմին հանդիպել է Իրանում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն ներկայացուցիչ Սիվանկա Ջանապալայի հետ: Վերջինս, բարձր գնահատելով փախստականներին պաշտպանելու գործում Իրանի ձեռքբերումները, նշել է, որ Իրանը մեծահոգաբար հյուրընկալել է մեծ թվով փախստականների:
«Ներկայումս աշխարհում կա 51 մլն 200 հազար փախստական: Իրանը Լիբանանից ու Պակիստանից հետո երրորդ երկիրն է, որ ընդունել է մեծ թվով փախստականների»,- ասել է Սիվանկա Ջանապալան:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը Իրանի հետ փախստականների խնդիրների հարցերով համագործակցում է արդեն 30 տարի:
Իրանի ներքին գործերի նախարարության փախստականների և օտարերկրացիների հարցերով տեսուչ Ազիզ Քազեմին նշելով, որ ներկայումս Իրանում փախստականների և օտարերկրացիների թիվը հասնում է 950 հազարի, ասել է, որ 32 հազարը Իրաքի քաղաքացի է, իսկ մնացածը՝ Աֆղանստանի:
Ուշագրավ է, որ մեկ շաբաթ առաջ Ժնևում հանդիպել էին Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին և ՄԱԿ-ի փախստականների հարցով ղեկավար Անտոնիո Գուտերեսը:
Կողմերը քննարկել էին Իրանում գտնվող փախստականների վիճակի բարելավման հետ կապված մի շարք հարցեր: Ռահմանի Ֆազլին իր գործընկերոջն էր ներկայացրել Իրանում փախստականների վիճակի մասին Թեհրանի կազմած պաշտոնական նախագիծը։
Իրանն այս նախագծի միջոցով ակնկալում է, որ միջազգային կազմակերպությունները կաջակցեն և ֆինանսական միջոցներ կտրամադրեն Թեհրանին, որպեսզի կարգավորվեն փախստականների կրթական ու առողջապահական հարցերը և պայմաններ ստեղծվեն փախստականներին իրենց հայրենիք վերադարձնելու համար։
Այս նույն նախագիծն Իրանը ՄԱԿ-ի ուշադրությանն էր ներկայացրել դեռ երեք տարի առաջ, սակայն մինչ օրս ոչ մի օգնություն չի ստացել:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Գերմանական «Gaffel» գարեջուր արտադրող ընկերությունը կդադարի արտադրել Իրանի դրոշի պիտակով գարեջուր
Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:
Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:
«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:
Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:
Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:




