ԵՄ Ազատ առևտրի գոտի՞, թե՞ Մաքսային միություն. Եթե չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, միայն վնասներ ենք կրելու

Նախագահ Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ին արված հայտարարությունից հետո, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, քննարկումները չեն դադարում: Ամենուրեք և ամենքը քննարկում են այն հարցը, թե Հայաստանի համար որն է ավելի նախընտրելի, Եվրասիական միության Մաքսային միությանը միանա՞լը, թե՞ ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելը և Առևտրի ազատ գոտուն միանալը: Անգամ հանրաքվե անցկացնելու պահանջ եղավ:

ԵՄ-մաքսայինՉնայած բազմաթիվ քննարկումներին, այդպես էլ շարքային քաղաքացուն չի ներկայացվում, թե ինչ են  իրենցից ներկայացնում Մաքսային միությունը և Ազատ առևտրի գոտին, կառույցներից յուրաքանչյուրին միանալու դեպքում Հայաստանը ինչ ձեռքբերումներ և կորուստներ կունենա, որպեսզի  նա ճիշտ կողմնորոշվի:

Մաքսային միության դրականն ու բացասականը այլոց փորձով

ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի հիմքը դրվել է  2008-ին: Այն ենթադրում է ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցում ԽՍՀՄ նախկին  երկրներից  Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի հետ: Գործընկերության շրջանակներում նախատեսվում է այդ երկրների և ԵՄ-ի միջև կնքել ասոցացման համաձայնագիր, որի մի բաղադրիչն է  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին:

Ազատ առևտրի գոտի հասկացությունը Վիքիպեդիա օն-լայն հանրագիտարանն այսպես է սահմանում. «Սա միջազգային ինտեգրման  տեսակ է, որի դեպքում մասնակից երկրների միջև վերացվում են մաքսատուրքը, հարկերը և առևտրային  քանակական  սահմանափակումները` համաձայն միջազգային պայմանագրի: Յուրաքանչյուր երկրի իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու երրորդ երկրների հետ առևտրային ռեժիմը: Մեծ մասամբ ազատ առևտրային գոտու պայմանները տարածվում են բոլոր ապրանքների վրա, բացառությամբ գյուղմթերքի»:

2007-ին ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը համաձայնագիր ստորագրեցին մաքսային միություն ստեղծելու մասին: «Մաքսային միության նպատակն է ստեղծել միասնական մաքսային տարածք, որի սահմաններում կկիրառվի միասնական մաքսային  տուրք  և այլ միասնական առևտրային քայլեր երրորդ երկրների հետ»,- ասված է Եվրասիական  միության կայքում:

Ըստ այդմ` միասնական տնտեսական տարածքն ընդգրկում է համաձայնագրի անդամ երկրները: Այստեղ  գործում են  տնտեսության կարգավորման միանման մեխանիզմներ` հիմնված  ընդհանուր շուկայական մոտեցումների վրա, գործում է միասնական ենթակառուցվածք և կիրառվում է համաձայնեցված հարկային, դրամա-ֆինանսական ու մաքսային քաղաքականություն, որն ապահովում է ապրանքների և ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Եթե Հայաստանի առումով դեռ որևէ վերլուծություն չկա, թե ինչ օգուտ և վնաս կտա Մաքսային միությանն անդամակցելը, ապա Բելառուսի և Ղազախստանի դեպքում այդպես չէ. կան բազմաթիվ վերլուծություններ:

Օրինակ` Բելառուսական բիզնես (http://economics.bel.biz/) կայքի վերլուծության համաձայն` Մաքսային միությունը Բելառուսի համար նախընտրելի այլընտրանք է, քանի որ կկարողանա էներգակիրներ ստանալ համեմատաբար ցածր գներով, բացի այդ, ԵՄ-ի հետ ապրանքաշրջանառությունը փոքր է, քան Մաքսային միության երկրների հետ: Ավելին,   ազատ առևտրի գոտուն միանալու պարագայում  դժվար թե ծավալները կարողանան մեծացնել, քանի որ բելառուսական ապրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին:

Չնայած  ցանկալի այլընտրանք լինելուն` Մաքսային միությունն ունեցավ նաև բացասական ազդեցություն Բելառուսի տնտեսության վրա: 2011-ին պարենամթերքի էժան գներով արտահանումը Ռուսաստան կանխել չկարողացան, ինչի հետևանքով երկրի բնակչությունը պարենամթերքի պակասի խնդրի առջև կանգնեց: Սա բազմաթիվ խնդիրներից միայն մեկն է:

Իսկ Համաշխարհային բանկն էլ, վերլուծելով Ղազախստանի կորուստներն ու ձեռքբերումները, նշում է, որ Մաքսային միության իրագործման ամենամեծ խոչընդոտը միասնական արտաքին մաքսատուրքի սահմանումն է, որը տվյալ դեպքում Ղազախստանին տնտեսական կորուստներ է պատճառում:

«Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»

Հասմիկ ՀովհաննիսյանՊարզելու համար, թե ինչ կտա Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելը,  «Անկախը» զրուցել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքով` որևէ միության անդամակցելուց առաջ հարկավոր է խորը և լուրջ հետազոտություն կատարել` պարզելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարը. «Չի կարելի բացասել հանուն բացասման կամ գովաբանել հանուն գովաբանման»: Բացառություն չէ և Մաքսային միությունը:

Հովհաննիսյանը  ներկայացրեց Մաքսային միությանը միանալու հնարավոր դրական և բացասական կողմերը` կարճաժամկետ առումով (տնտեսագիտության տեսանկյունից սա 1-3 տարի ժամանակահատվածն է):

Ըստ այդմ, Մաքսային միությանն անդամակցելը կարճաժամկետ առումով կտա հիմնական ռեսուրսների էժան, այդ շրջանակներում առավել սերտ համագործակցության և նոր ռուսական վարկի ձեռքբերման հնարավորություն:

Որպես հնարավոր բացասական ազդեցություն Հովհաննիսյանը նշում է, որ կարող է թանկանալ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքը, ինչ-որ առումով կսահմանափակվի երկրի ինքնիշխանության ֆունկցիան և կզգանք ռուսական բիզնեսի ներկայությունը: Անդրադառնալով ինքնիշխանության սահմանափակմանը`  ասում է. «Նույնը կարող է լինել, եթե մենք անդամակցեինք մեկ այլ կառույցի, քանի որ փոխհամաձայնության  պիտի գնանք: Չնայած այժմ էլ այդ քայլին գնում ենք:  Որևէ  նոր քաղաքականություն մշակելիս մենք այն համապատասխանեցնում ենք այս կամ այն կառույցի հետ կնքված համաձայնագրերին»:

Իսկ այն հարցին, թե իսկապե՞ս Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է վերադարձ Խորհրդային միությանը, մասնագետն ասում է. «Ցանկացած մաքսային միություն իր ենթատեքստում դա  ենթադրում է, որքան էլ որ պնդեն հակառակը: Եթե մտածում ենք, որ կառույցը կատարյալ միություն է, արդեն սխալվում  ենք և կորցնում ենք, ում էլ որ հարենք»:

Անդրադառնալով հնարավոր սցենարին, որ կարող էր ի հայտ գալ,  եթե Հայաստանը ստորագրեր  ԵՄ ասոցացման համաձայնագիրը, տնտեսագետն ասում է. «Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու  դեպքում էլ որոշ սահմաններում չէինք կարողանալու ինքնուրույն որոշումներ ընդունել: Այստեղ նաև միգրացիոն խնդիր կառաջանար, քանի որ որակյալ աշխատուժը շատ ավելի ազատ կտեղաշարժվեր ԵՄ անդամ երկրներ:  Կառաջանար նաև   գների աճ`՝ պայմանավորված  հիմնական ռեսուրսների թանկացմամբ և գործազրկության աճ»:

Հովհաննիսյանը  վստահ է, որ  հայաստանյան արտադրանքը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, հետևաբար  սկզբնական փուլում չի կարողանա արտահանվել եվրոպական շուկա: Բացի այդ, Հայաստան ապրանք կներմուծվի  հիմնականում Եվրոպայից, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում, հետևաբար ապրանքի գինն  էլ ավելի բարձր կլինի:

Չնայած այս ամենին` Հովհաննիսյանն ասում է, որ  տվյալ պահին որևէ մեկը միանշանակ չի կարող ասել, թե որն է Հայաստանի համար ավելի ձեռնտու, Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ ազատ առևտրի գոտուն անդամակցելը. «Ուսումնասիրություն է պետք, որպեսզի հասկանանք, թե որ կառույցին միանալու դեպքում ինչ օգուտներ և վնասներ կունենանք: Կարևորը, որ երկու դեպքում էլ կառուցողական մոտեցում ցուցաբերենք:  Եթե  չունենք կառուցողական մոտեցում, որին էլ անդամակցենք, լինելու են  և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ վնասներ»:

Տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը. Հայաստանը չի անդամակցում որևէ կառույցի և շարունակում է իր տնտեսական քաղաքականությունը: Այս տարբերակը, սակայն, ըստ Հովհաննիսյանի, հավանաբար հնարավոր չլինի տեսականից գործնականի վերածել, քանի որ Հայաստանը արտադրողականության առումով սահմանափակ հնարավորություններ ունի:

Անդրադառնալով այն խնդրին, որ Մաքսային միության անդամ երկրների հետ Հայաստանն ընդհանուր սահման չունի, Հովհաննիսյանն  ասում է, որ եթե անդամակցում ենք, ապա այդ մարտահրավերը պետք է դրվի Մաքսային միության առջև փոխշահավետ լուծման ակնկալիքով. «Եթե մենք չենք ունենում լիարժեք պատասխան մեր բարձրացրած հարցին, պետք է այլ քայլերի դիմենք:  Խնդիրն այն է, որ բոլորս փորձում ենք ենթադրություններ անել դեռ չտեսնելով ընդհանուր առաջարկությունների փաթեթը»:

Եզրափակելով Հովհաննիսյանն   ասում է, որ նախ պետք է կողմնորոշվենք, որպեսզի կարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել և իրավիճակը ճիշտ գնահատել. «Եթե նավապետը չգիտի` որ ուղղությամբ է ուզում գնալ, նավի համար միևնույն է, թե որ նավահանգստին կմոտենա»:

 

 

 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխաններն ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ

Էդվարդ ՆալբանդյանԱլեքսանդր Արզումանյան. Հարցս վարչապետին էր ուղղված, հավանաբար պարոն Գևորգյան, Դուք երևի պատասխանեք։

Հազիվ էր հասարակությունը, ոնց-որ համակերպվել էր մոսկովյան գույժի հետ, մեկ էլ պարզվում է, որ վարչապետը Պեկինում հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալ։ Հիմա դա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է, որ ով ուր գնում է ինչ-որ միության է միանում։

Հիմա հարցս վերաբերում է ձեր ծրագրին։ Չորս ամիս առաջ, դուք  ներկայացրել եք կառավարության ծրագիր, որտեղ ներկայացրել եք ձեր տեսլականը և առաջիկա հինգ տարիների համար ձեր անելիքները։ Անկախ նրանից, թե ես ինչպես եմ վերաբերվում Ձեր ծրագրին, Ազգային ժողովի մեծամասնությունը տվել է հավանություն այդ ծրագրին, որի մեջ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի։ Դրանք են Եվրամիության հետ սերտ համագործակցությունը, հատկապես նշելով՝ Եվրամիության հետ և ԱՊՀ երկրների հետ։

Այդ նույն տրամաբանության մեջ, ծիրի մեջ, մենք այստեղ վավերացրեցինք ԱՊՀ ազատ առևտրի պայմանագիրը, որի հետ որևէ խնդիր չէինք տեսնում  և մի շարք դրույթներ կային այնտեղ նշված, թե որ կազմակերպությունների հետ մենք պետք է համագործակցեինք։

Սկսած ՀԱՊԿ-ից, մյուսներից, վերջացրած Ֆրանկոֆոնիայի կազմակերպությամբ։ Որևէ խոսք ոչ ՇՈՍ-ի, ոչ Մաքսային միության մասին այդ ծրագրում գոյություն չուներ։

Այստեղ խնդիր է առաջանում. Դուք չունեք մանդատ, և ձեզ որևէ մեկը չի լիազորել իրականացնել այլ ծրագիր։ Թեև օրենքի տառով չի պահանջվում, որ Դուք նոր ծրագիր բերեք, բայց օրենքի ոգին դա է պահանջում, որ կառավարությունը ներկայացնի նոր ծրագիր՝ հաշվի առնելով այս նոր իրողությունները բազմավեկտոր մեր այս քաղաքականության և ստանա Ազգային ժողովի հավանությունը՝ այդ ծրագիրն իրականացնելու։  Պատրաստվում եք արդյո՞ք ներկայացնելու նոր ծրագիր, և եթե՝ ոչ, երբ ե՞ք ներկայացնելու կառավարության հրաժականի  ձեր խնդրանքը։

 

Էդվարդ Նալբանդյան.  Խոսքը գնում է Հայաստանի ոչ թե անդամակցության մասին, այլ Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի մասին։ Դա առաջինը։ Երկրորդը. Սեպտեմբերի 3-ին հայտարարվեց Մաքսային միությանը անդամակցելու մեր որոշման մասին։ Իսկ երբ կազմվում էր կառավարության ծրագիրը, այդ ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ստեղծված աշխատանքային խումբ ուսումնասիրվում էր Հայաստանի և Մաքսային միության միջև համագործակցություն հաստատելու համար ձևաչափերն ու եղանակները։ Եթե նախկինում ասվում էր, որ կան խոչընդոտներ, որոնք թույլ չեն տալիս Հայստանին անդամակցել Մաքսային միությանը, ապա հետագայում  փորձագետները եկան եզրակացության,  որ անդամակցությունը հնարավոր է։

Այդ զարգացումների արդյունքում և, ի նկատի ունենալով բոլոր հանգամանքները և գործոները, կայացվեց որոշում Մաքսային միությանը անդամակցելու մեր մտադրության մասին։ Այդ ամենի մասին շատ պարզ ձևով հայտարարվել է։

Երբ այս հարցրերի շուրջ համապատասխան փաստաթղթեր մշակվեն և կնքվեն, և եթե դրանք ունենան միջազգային պայմանագրերի բնույթ և պահանջեն վավերացում, ապա կներկայացվեն նաև Ազգային ժողով քննարկման և վավերացման։

Ալեքսանդր Արզումանյան. Մի դիտարկում ՇՀԿի մասին։ ՇՀԿ-ի հիմնադիր դեկլարացիան հռչակում է երեք չարիքների դեմ պայքար՝ տեռորիզմը, էքստրեմիզմը և սեպարատիզմը։ Եվ ՇՈՍ-ի անդամ երկրներից  Ղազախսատանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանն Արցախի ազգային ազատագրական պայքարը ընկալում են հենց սեպարատիզմի սահմանումներով։ Դուք ուղղակի վերահաստատեցիք իմ ասածը, որ, այո, տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում։ Խնդիրն է այն չէ, որ ես համաձայն եմ, թե չէ։ Խնդիրը այն է, որ օրենքի պահանջին համապատասխան բերեք նորացված, լրամշակված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի հավանությունը այս ծրագիրն իրականացնելու համար։ Հակառակ դեպքում հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, թող այդ նոր կառավարությունը բերի այն ծրագիրը, որ դուք ուզում եք շարունակել։

Էդվարդ Նալբանդյան. Ես կցանկանայի ուղղակի ավելացնել, որ ՇՀԿ-ի շրջանակներում որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լիներ մեր շահերի դեմ։ Ձեր հետագա վերլուծությունների համար տեղեկացնեմ նաև, որ Ադրբեջանը ևս խնդրել է դիտորդ դառնալ այդ կազմակերպությունում։

 

Ռուբեն Հակոբյան. Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ համազգային, համապետական հարցը լուծվում է մեկ-երկու-երեք պաշտոնյաների սենյակում, անտեսվում է թե ժողովրդական, թե պառլամենտական դիվանագիտությունը, և նույնիսկ ինֆորմացիա ունենալու ակնկալիքով երբ փորձում ենք ինչ-որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը, որ մեծամասնության հետ քննարկվել է և որոշումը հենց այդտեղ կայացվել է: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի միայն մեծամասնության այդ սենյակներում, շատ հնարավոր է: Բայց նաև կա փոքր ածու, երևի, ընդդիմության, որ նույնպես ասելիք ունի, բայց որովհետև ճանապարհ չկա, տեղ չկա, ստիպված հենց այս ձևաչափով եմ դիմում: Երկու հարց. առաջինը` չեք գտնում, որ եվրոպական արժեքներից, կամ նույնիսկ մաքսային արժեքներից խոսելով` այսօրվա մեր քաղաքական մշակույթը ազգային, համապետական ծրագիր լուծելու համար զրոյական է, և մենք այդ մակարդակով չենք կարող որևէ նորմալ հարց լուծել: Ես վաղը մեկնում եմ Բիշքեկ, ԱՊՀ, ՀԱՊԿ և քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ եմ,  բացարձակ ինֆորմացիա չունեմ, թե ղազախների, Բելառուսի հետ ինչ պետք է զրուցեմ Մաքսային միության մասին: Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում մեր և ձեզ հետ: Եվ երկրորդ, պարոն Նալբանդյան: Վստահ եմ, որ ընդունված միջազգային պրակտիկա է, որ կողմերը պայմանավորվում են միմյանց հետ, թե երբ պետք է փաստաթուղթը հրապարակվի: Մենք մի փաստաթուղթ մերժեցինք, առանց իմանալու, թե ինչ էր գրված այդ փաստաթղթի մեջ, չնայած կային կրքոտ պաշտպաններ և ոչ պաշտպաններ: Երբ էր որոշված, որ պետք է հրապարակվեր Ասոցացման պայմանագիրը, արդյոք որևէ շանս կա, որ այն կհրապարակվի,թե ոչ, և ինչ ճակատագիր է սպասվում այս Մաքսային միության փաստաթղթի հրապարակմանը, կողմերի մեջ ինչ պայմանավորվածություն կա, թե երբ այդ փաստաթուղթը կհանձնվի հանրության դատին: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Ըստ Սահմանադրության 55րդ հոդվածի Հանրապետության նախագահը կնքում է միջազգային պայմանագրեր, և ըստ ընդունված կարգի, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացնում է Ազգային ժողով` վավերացման: Եթե խոսքը գնում է միջազգային պայմանագրերի մասին, հուսով եմ Դուք պետք է տեղյակ լինեք, քանի որ դիվանագիտական աշխատանքի էլ եք եղել, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ:

Որպես կանոն, դրանք հրապարակվում են ստորագրումից հետո, բայց պատահում է նաև՝ նախաստորագրումից հետո:

Եվ երբ հայաստանյան լրատվամիջոցից հարցում ուղղվեց Բրյուսել` Եվրամիության համապատասխան պաշտոնյաներին՝ Ասոցացման պայմանագրի վերաբերյալ, այնտեղից տրվեց նմանատիպ պատասխան։ Ես Ձեզ հիշեցնեմ, որ այդպիսի կարգ կա: Այդ էր պատճառը, որ չի հրապարակվել, բայց որևէ գաղտնիք այդ փաստաթղթում չկա:

Ինչ վերաբերում է, թե ինչու՞ չի հրապարակվել Մաքսային միությանը անդամակցության մասին ինչ-որ փաստաթուղթ, բացի այն հռչակագրից, որը հրապարակվեց ՀՀ և ՌԴ նախագահների կողմից սեպտեմբերի 3-ին, որտեղ արտահայտվում էր Հայաստանի որոշման, մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Այդ փաստաթղթերը կարող են մշակվել բանակցությունների արդյունքում, որոնք հնարավոր է սկսվեն, միայն երբ երեք անդամ երկներ որոշում կայացնեն Մաքսային միություն Հայաստանի անդմակցության վերաբերյալ և դրանից հետո հնարավոր կլինի սկսել բանակցությունները համապատասխան փաստաթղթերի շուրջ: Սպասվում է, որ առաջիկա Մաքսային միության այդպիսի գագաթաժողովը կլինի հոկտեմբերին, ուստի կարելի է ենթադրել, որ այդ գագաթաժողովից հետո` հոկտեմբերի երկրորդ կեսին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները։ Խոսքը գնում է մի շարք փաստաթղթերի մասին: Այն փաստաթղթերը, որոնք պահանջում են Ազգային ժողովի վավերացում, կներկայացվեն, բնականաբար, Ազգային ժողով։ Եթե խորհրդարանը գտնի, որ այդ փաստաթղթերը արժանի են կամ արժանի չեն վավերացման, համապատասխան եզրակացություններ կանի, սա է հարցը: Այնպես որ դրամատիզացնելու պատճառ չկա:

Ռուբեն Հակոբյան. Անկեղծ ասած` չէի սպասում, որ ինձ կբացատրեք, թե Սահմանադրության 55-րդ կամ 56-րդ հոդվածներն ինչ են ասում, ես էլ Սահմանադրական հանձնաժողովի մեջ էի և գիտեմ այդ հոդվածների և տրամաբանությունը և ֆորմալ ձևակերպումները, ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին:

Մենակ քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ Դուք ինձ Սահմանադրության հոդված եք ասում:

Ես գիտեմ, որ միջազգային նորմ է, որ կողմերը պայմանավորվում են, թե երբ պիտի հրապարակեն, և գիտեմ նաև, որ Ուկրաինայի հետ նույնպես պայմանավորվել էին, բայց Ուկրաինան` հասկանալով հարցի նշանակությունը, խնդրեց մյուս կողմին, որ թույլ տան նախաստորագրելուց առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնեն ժողովրդին և ճիշտ արեց:

Կան միջազգային կարևոր հարցեր, որ իմանալով միջազգային պրոտոկոլը, պետք է հասկանանք, որ ժողովրդին պետք է մատուցել դա: Եթե միայն պետք է թվարկենք Սահամադրության հոդվածները և միջազգային նորմերը, դրանով հարց չենք լուծի:

Եթե պետք է արձագանքեք, և դա հիմնված լինի Սահմանադրության 57-րդ հոդվածի վրա, դա ինձ պետք չի: Ուղղակի ուզում եմ ասել, որ մենք իրավունք չունենք այս շատ պատմական, պատասխանատու պահին, երբ պետք է ճշգրիտ ընտրություն կատարենք, փակվենք, չորս-հինգ հոգով որոշենք, հետագայում Սահմանադրության հոդվածները մեջբերենք, թե ինչպես պետք է պետություն կառավարել:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Հակոբյան, Ուկրաինայի օրինակը բերելով` Դուք նույնպես տեղյակ չեք: Ուկրաինան նախաստորագրել է առավել քան մեկ տարի առաջ և կարող էին որոշում ընդունել հրապարակել այդ փաստաթուղթը: Հայաստանի պարագայում մենք չենք նախաստորագրել:

Կարող եմ ուրիշ բաներ էլ ուղղել, բայց դրա կարիքը չկա: Պարզապես ասեմ, որ մենք  որևէ գաղտնի բան չենք արել: Հայաստանը վարում է թափանցիկ քաղաքականություն, և Հանրապետության Նախագահը, արտգործնախարարը բազմիցս արտահայտել են մեր վերաբերմունքը թե հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների, թե Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ:

Մենք մշտապես, Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկից առաջ և  ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մենք պատրաստ են խորացնել, զարգացնել, ընդլայնել, հնարավորինս մերձենալ Եվրամիությանը` բայց ոչ ի հաշիվ և ի վնաս մեր դաշնակցային հարաբերությունների Ռուսաստանի հետ, կամ ի վնաս մեր այլ ձգտումների՝ մասնակցել ինտեգրացիոն գործընթացներում: Սա է եղել մոտեցումը, որը ըմբռնում է ունեցել մեր գործընկերների կողմից։ Մենք այս ըմբռնումով վարել ենք բանակցությունները և բավական մեծ հաջողություններ ենք արձանագրել բանակցային գործընթացի բոլոր ուղղություններով, որի մասին խոսում են նաև ԵՄ պաշտոնյաները:

Մաքսային միությանն անդամակցելու մեր որոշման հրապարակումից հետո, կարող եմ ասել, որ այդ որոշման պատճառները, ընդհանուր առմամբ, ընկալելի են մեր եվրոպական գործընկեների կողմից։  Մեր ցանկությունն է նաև շարունակել զարգացնել և ամրապնդել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ։

 

Տիգրան Ուրիխանյան. Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարարին: Ուզում եմ միանգամից ընդգծել,  որ որևէ երանգավորում դրանում չկա, հարցը չի պարունակելու: Ակնկալում եմ ստույգ տեղեկատվություն, հատկապես հաշվի առնելով, որ Ձեզ հետ տեղի ունեցած հանդիպումը ոչ ժամանակի, ոչ ձևաչափի առումով, նկատի ունեմ այն փակ լինելու հանգամանքը, չբավարարեց, մասնավորապես, ինձ և վստահ եմ բազմաթիվ այլ  գործընկերներիս որոշակի տեղեկատվություն ստանալու առումով, և բազմաթիվ լրագրողներ այսօր տալիս են հարցեր, որոնց, ես կրկնում եմ, ձևաչափի բերումով առաջին հերթին ու նաև ժամանակային անբավարարության առումով,  չեմ կարողանում պատասխաններ տալ: Կակնկալեմ հիմա ստույգ ինֆորմացիա:

Այդուհանդերձ, ինչ է ակնկալվում, չնայած ձեր բազմաթիվ ակնարկների, ինչ է ակնկալվում Վիլնյուսում, Ասոցացման համաձայանգրի հետ կապված, որևէ փաստաթուղթ նախատեսվում է ստորագրել թե ոչ, որևէ գործակցություն Եվրամիության հետ այսուհետև շարունակվելու է թե ոչ, մասնավորապես ես որպես զեկուցող Հայաստան-Եվրամիություն խմբի պատվիրակության կազմում, մուտքի արտոնագրերի դյուրացման հարցով, հետաքրքրված եմ, որևէ արդյունքի մենք հասնելու ենք դրանում թե ոչ, և Ձեր պատասխանից առաջ ուզում եմ անպայման հանրության ուշադրությունը և Ձեր ուշադրությունը բերել, այնուամենայնիվ, Եվրամիությունում նախագահող Լիտվայի արտգործնախարարի պնդումներին, թե այլևս օրակարգը սպառված է, անհամատեղելի, ես ցիտում եմ ձևակերպումները, անհմատեղելի գործընթացներ են տեղի ունենում, Սլովակիայի  փոխվարչապետի, արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարի ձևակերպումները, Շվեդիայի արտաքին գործերի նախարարի ձևակերպումները, որոնք որ նմանատիպ են, զուգահեռ են: Այսինքն եվրոպական կողմի պնդումները այսուհետև հարաբերություններ զարգացնելու անհնարինության վերաբերյալ: Շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Ձեր կողմից հիշատկաված հայտարարություններից բացի, Դուք  պիտք է որ տեղյակ լինեք այն հայտարարություններին, որոնք արվել էին Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Բրյուսելում հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո, և նաև Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպումից հետո: Իսկ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակելու է հնարավոր բոլոր ձևաչափերով և բոլոր ուղղություններով իր հարաբերությունները զարգացնել, խորացնել և ընդլայնել Եվրամիության հետ, ինչքան հնարավոր կհամարի Եվրամիությունը և ինչքանով դա չի հակասի մեր որոշմանը անդամակցելու Մաքսային միությանը:

Դրա համար, հարցադրումը շարունակելու ենք արդյո՞ք մեր հարաբերությունները Եվրամիության հետ թե ոչ, կարծում եմ՝ անտեղի է:

Ինչ վերաբերում է շարժունակության բնագավառում մեր համագործակցությանը, Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո ես հատուկ նշեցի մի շարք այլ ոլորտների թվում նաև շարժունակությունը, որը ընդգրկում է նաև վիզային ռեժիմի դյուրացումը։ Դրա շուրջ բանակցությունները ավարտվել են, ստորագրվել են համաձայնագրեր, որոնց վավերացման գործընթացը արդեն սկսվել է։

Ինչ վերաբերում է երեկվա աշխատանքային հանդիպմանը, արտաքին գործերի նախարարին առաջարկվել էր դրա նախորդ օրվա երեկոյան՝ արդյո՞ք հնարավոր է առավոտյան լինել Ազգային ժողովում։ Ես փոխեցի նախատեսված հանդիպումները,  որպեսզի հնարավոր լինի մեկ ժամ ու կես  ներկա գտնվել այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդլայնված աշխատանքային հանդիպմանը: Կան տարբեր ձևաչափեր, օրինակ այսօրվա հարցուպատասխանը, որը հրապարակային է, ներկա է մամուլը, բաց քննարկում է գնում, որտեղ ավելի կարևոր է հարց հնչեցնել, քան թե լսել պատասխանը: Բայց պատահում է, որ այլ ձևաչափերի դեպքում էլ նույնն է պատահում։ Բոլոր այն հարցերին, որ հնչել էին աշխատանքային հանդիպմանը պատասխաններ հնչեցին։ Բայց երբ որ չեն ցանկանում լսել կամ շահագրգիռ չեն պատասխանը լսել, կամ իրենց ճաշակով չէ այդ պատասխանը, դա, իհարկե,  չի նշանակում, որ պատասխան տրված չէ:

Հստակ պատասխանը բոլոր հարցերին տրվել է։ Այո, մենք շարունակելու ենք մեր ամենասերտ համագործակցությունը Եվրամիության հետ, և Լիտվայի արտգործնախարարը հայտարարեց այն ինչ-որ հայտարարել էի ես այդ հանդիպումից հետո: Ի միջի այլոց, նա նաև արձագանքել էր այն թվիթին, որի մասին Դուք խոսում եք, որն արվել էր Կարլ Բիլդտի կողմից: Լիտվայի արտգործնախարարը ընդգծել էր, որ մենք շարունակելու ենք համագործակցությունը, և ես ևս մեկ անգամ վերահաստատեմ՝ այո, մենք շահագրգռված ենք համագործակցությամբ և ակտիվ հարաբերություններով Եվրամիության հետ:

Տիգրան Ուրիխանյան. Պարոն արտգործնախարար, այդ խրատահորդորային զրույցի համար շնորհակալ եմ, բայց ես ամենասկզբից ասացի, որ իմ հարցը երանգավորումներ չունի, հետևաբար ես ինչ պիտի իմանայի, ինչ պիտի չիմանայի, ես հիմա ստեղծում եմ հնարավորություն, որպեսզի հանրությունը իմանա, Ազգային ժողովը իմանա և այլն: Սա է խնդիրը:

Կա՞ն երաշխիքներ, որ մենք կգնանք Վիլնյուս, կգնանք Բրյուսել, որ մենք կշարունակենք գործակցությունը: Դուք ասում եք Ձեր ցանկությունը, մեր ցանկությունը, Հայաստանի ցանկությունը, Հայաստանն ասել է, որ շարունակելու է: Եվրոպացիները արդյո՞ք նույնն են ասում: Լիտվայի արտաքին գործերի նախարարության և մեր արտաքին գործերի նախարարության կայքէջերում իրարամերժ տեղեկատվություն է տարածվել, ընդ որում, նրա հայտարարությունից հետո, ես որևէ փոփոխություն չեմ տեսել: Նորից եմ կրկնում, հարցս ինֆորմացիա ստանալու նպատակ ունի, ինչ է մեզ սպասվում, կան երաշխիքներ, որ մենք կարձանագրեք որոշակի հաջողություններ: Որևէ, ոչ անձնական, ոչ այլ երանգավորում չկա հարցում, հետևաբար խնդրում եմ զուտ ինֆորմացիա տրամադրել:

Էդվարդ Նալբանդյան. Երանգավորման մասին խոսքը չի գնում, այլ նրա մասին որ Դուք մեջբերում եք ինչ-որ հայտարարություններ։ Ես էլ ասում եմ կան նաև ուրիշ հայտարարություններ: Ձեզ հիշեցնեմ նաև, որ Լիտվայի արտգործնախարարն այդ հանդիպումից հետո ասել է նույնը, ինչ ասել է Հայաստանի արտգործնախարարը, որ մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը՝ հիմնվելով այն հաջողությունների, այն ձեռքբերումների վրա, որոնք կան վերջին տարիներին Հայաստանի և Եվրամիության միջև: Հստակ է ասված:

Եթե որևէ մեկը ուրիշ ինչ-որ երանգ է դնում դրա մեջ, դա արդեն իր անձնական մոտեցումն է: Ինչ վերաբերում է ապագա համագործակցությանը, նաև Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումից հետո մեր հաղորդագրության մեջ նշված էր, որ հայկական կողմը շարունակելու է ինտենսիվ խորհրդատվությունները Եվրամիության միջև: Տեղեկացնեմ, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանում կայանալու է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին զուգահեռ անցնելու է նաև կրթության նախարարների հանդիպումը։ Դրանց ներկա է լինելու հանձնակատար Ֆյուլեն, նաև կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Վասիլիուն, նաև՝ Հելգա Շմիդտը, որը Քեթրին Էշթոնի տեղեկալն է: Այսինքն դա ոչ միայն ինչ-որ ցանկություն է, այլ լուրջ գործընթաց, որը շարունակվում է:

 

Մարգարիտ Եսայան. Պարոն նախարար, շատ բարձր գնահատելով Ձեր դիվանագիտական համբերատարությունը և համբերությունը, նաև զսպվածությունը, ուզում եմ անպայման այս հարցը հղել Ձեզ, թեպետ Դուք երեկ պատասխանեցիք պատգամավորների հարցերին և ընդունեցիք մեր հրավերը, այսօր նույնպես շարունակաբար ամբիոնի մոտ եք և պատասխանում եք պատգամավորների հարցերին: Այնուհանդերձ համաձայնեք, որ սեպտեմբերի 3-ից հետո ստեղծվեց մի այնպիսի իրավիճակ, որ որոշ մարդիկ անկեղծորեն, որոշ մարդիկ թատերականացված, զարմանք խաղացին, թե ինչու՞ հանկարծ հանրապետության նախագահը նման հայտարարություն արեց: Ինձ համար և բոլոր սթափ մտածողների համար շատ հասկանալի է թե ինչու և որևէ արտառոց բան ինքս  անձամբ դրանում չեմ տեսել: Այդուհանդերձ համաձայնեք, որ 4 տարուց ավելի Եվրամիության հետ պայմանավորվածությունները և հանկարծ այդպիսի իրավիճակը, արդարացիորեն ինչ-որ հարցեր առաջացնում են: Ես կուզեի Դուք բավարարեիք մեր այն գործընկերների և հասարակության այն հատվածի անհանգստությունները, որոնք այդպես էլ չհասկացան թե ինչու: Հարցս շատ կոնկրետ է: Հարգելի պարոն նախարար, խնդրում եմ ասեք, արդյո՞ք սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ծրագրում, արտաքին քաղաքականության ուղեծրում, որևէ արտառոց  բան է փոխվել թե մենք  շարունակում ենք այն գիծը, որը ուներ մեր կառավարություն և մենք շարունակում ենք շփվել արտաքին աշխարհի  հետ այնպես ինչպես շփվում էինք մինչ այժմ: Հասկանալի է նաև մեր հասարակության մտահոգությունն ու անհանգստությունը, որովհետև մեզ միշտ ապահով և անվտանգ երկիրը ու Հայաստանը ավելի է մտահոգում, քան սոցիալ-տնտեսական խնդիրները: Խնդրում եմ, ներող եղեք, այսօր Ձեզ շատ չարչարեցինք, սիրով կլսեմ Ձեր պատասխանը:

Էդվարդ Նալբանդյան. Իրականում, ոչ մեր արտաքին քաղաքականության ծրագրի, ոչ էլ կառավարության ծրագրի մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Եթե անդրադառնանք նույն ՇՀԿ-ին, ապա կառավարության ծրագրում գրված է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցելու է տարբեր միջազգային կազմակերպություններում: Այնպես որ ՇՀԿ-ում դիտորդական կարգավիճակ ստանալու մտադրությունը հենց դրա մասին է խոսում:

ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներում մենք ամենաակտիվ մասնակցությունն ենք բերելու, դա կա կառավարության ծրագրի մեջ: Արտաքին քաղաքականության ծրագրի մեջ ևս փոփոխություն չկա: Հայաստանը մշտապես հայտարարել է և ամենաբարձր մակարդակով մեր ղեկավարության բազմիցս տրված հարցազրույցներում, ասվել է. Հայաստանը ունի դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և դրանով շատ բան է ասված:

Մենք ցանկանում են ամենասերտ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ այսօր մեր հարաբերությունները Եվրամիության հետ շատ ավելի սերտ են քան երբեք:

Մենք շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եվրոպական երկրների հետ, շատ ավելի սերտ են քան երբեք: Մենք ուրախ ենք, որ այսօր Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությունն ունի շատ լուրջ հիմքեր և գիտեք, որ պետաքարտուղարի հետ միասին հայտարարել ենք, որ  մեր հարաբերությունները բարձրացել են որակական նոր մակարդակի:

Մենք շատ ուրախ ենք, որ զարգացնում ենք շատ սերտ հարաբերություններ և համագործակցություն Չինաստանի հետ:

Տարբեր ուղղություններ, հիմա ես չանդրադառնամ բոլոր ուղղություններին:

Մենք կարող ենք հատուկ արձանագրել, որ այսօր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ մենք ունենք ըմբռնում միջազգային հանրության կողմից, որովհետև այն հինգ հայտարարությունները, որ ընդունվել են եռանախագահող երկրների մակարդակով՝ Ռուսաստանի, Միացյալ Նագահների և Ֆրանսիայի նախագահների կողմից՝ համահունչ են մեր մոտեցումներին:

Էնիսկիլենում արված հայտարարությունից  կես ժամ անց Հայաստանի արտգործնախարարը մեկնաբանեց այդ հայտարարության բոլոր կետերրը՝ ընդգծելով, որ կիսում ենք եռանախագահների կարծիքը: Եվ եռանախագահների հետ միասին, մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա մենք պատրաստ ենք գնալ  բացառապես խաղաղ կարգավորմանը։ Դրա մասին ընդգծվեց նաև սեպտեմբերի 3-ի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատապատասխան հռչակագրում։ Այդ փաստաթղթում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-ռուսական համագործակցության բազմաթիվ ոլորտների մասին անդրադարձ կա:

Այն ինչ մենք հայտարարել ենք այս տարիների ընթացքում շարունակվում է նույն ձևով:

Մարգարիտ Եսայան. Ես շատ կարճ կարձանգնքեմ, որպեսիզ իմ մյուս  գործընկերը նույնպես ժամանակ ունենա հնչեցնել իր հարցը: Ես շատ հասկանում եմ և դիվանագիտական լռակացության և դիվանագիտական զսպվածության պատճառները և դա բնական է, այդուհանդերձ համաձայնեք, որոշ դրական իմաստով, մի քիչ  բացբերանություն արժե անել, որպեսզի մեր հասարակության  մեջ շատ հարցեր ավելի հասկանալի լինեն:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք ինչ, արտաքին գործերի նախարարները պետք է ոչ թե բերանբացությամբ զբաղվեն, այլ եթե ուղերձ ունեն՝ այդ ուղերձը փոխանցեն։

Արտգործնախարարին լսում են ոչ միայն ներսում այլև դրսում։ Եվ  կարևոր է, որ այսօր փոխըմբռնում կա մեր և միջազգային հանրության միջև:

Այստեղ հարց հնչեց. ինչո՞ւ փոփոխություն չեք մտցրել արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Որովհետև դրա կարիքը չկա, մենք սուտ չենք ասում։ Վերջին տարիներին չի եղել, որ արտգործնախարարը հայտարարություն անի և հետո փոխի իր հայտարարության իմաստը։

«Արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը». Ռուբեն Հակոբյան

arm134027795838ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց, որ համազգային և համապետական հարցերը լուծվում են մի քանի պաշտոնյաների սենյակում, և անտեսվում է ժողովրդական ու պառլամենտական դիվանագիոտւթյունը. «Իսկ երբ փորձում ես ինչ որ բան իմանալ, միակ վերջնական պատասխանը լինում է այն, որ մեծամասնության հետ հարցը քննարկվել է, և որոշումն այնտեղ է կայացվել: Հնարավոր է, որ ամբողջ քաղաքական ինտելեկտը հավաքված լինի մեծամասնության այդ սենյակներում, բայց երևի կա նաև ընդիիմության փոքր ածու, որը նույնպես ասելիք ունի»,-ասաց պատգամավորը:

Նրան հետաքրքրում էր երկու հարց` արդյո՞ք գործող իշխանությունը եվրոպական արժեքներից և նույնիսկ մաքսային արժեքներից խոսելուց չի հասկանում, որ այսօրվա մեր քաղաքական մշակույթը համապետական, ազգային ծրագիր լուծելու համար զրոյական է, և այս մակարդակով հնարավոր չէ որևէ հարց լուծել:

Նա նաև ասաց, որ վաղը մեկնում է Բիշքեկ` որպես ԱՊՀ պետությունների ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային հանձնաժողովի անդամ, սակայն բացարձակապես տեղեկատվություն չունի, թե ղազախների և բելոռուսների հետ ինչ պետք է խոսի Մաքսային միության մասին: «Ստիպված պետք է շպիոնություն խաղանք, որ նրանցից իմանանք, թե ինչ է կատարվում»:

Հակոբյանը կառավարությունից նաև հետաքրքրվեց, թե Ասոցացման համաձայնագիրը երբևէ կհրապարակվի՞, թե ոչ և ի՞նչ ճակատագիր է սպասվում Մաքսային միությանը վերաբերող փաստաթղթի հրապարակմանը:

Պատգամավորի հարցին ի պատասխան արտգործնախարար Էդ.Նալբանդյանն ընթերցեց Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Հանրապետության նախագահը ստորագրում է միջազգային պայմանագրեր, և եթե անհրաժշտությունը կա, ապա ներկայացնում է խորհդրարան վավերացման: Նա նաև նշեց, որ միջազգային պայմանագրերը չեն հրապարակվում նախաստորագրումից առաջ, քանի որ դա ընդունված նորմ է:

Ինչ վերաբերում է Մաքսային միության հետ կապված փաստաթղթին, ապա բացի այն հռչակագրից, որը հրապարակվել է ՀՀ և ՌԴ նախագաների կողմից, որտեղ հայտարարվում էր Հայաստանի մտադրության մասին` դառնալու Մաքսային միության անդամ, ըստ Նալբանդյանի, այլ փաստաթուղթ առայժմ գոյություն չունի: «Այդ փաստաթղերը կարող են լինել որպես արդյունք այն բանակցությունների, որոնք հնարավոր է սկսել միայն այն ժամանակ, երբ երեք անդամ երկրները որոշեն, որ Հայաստանին իսկապես ընդունում են Մաքսային միություն»:

Նալբանդյանի խոսքով` սպասվում է, որ նման ժողով կլինի հոկտեմբերի կեսերին, և հավանաբար հոկտեմբեր վերջին կամ նոյեմբերի սկզբին կսկսվեն բանակցությունները:

«Այն փաստաթղթերը, որոնք ԱԺ-ի կողմից վավերացում կպահանջեն, կներկայացվեն, և եթե ԱԺ-ն գտնի, որ այդ փաստաթղթերն արժանի չեն վավերացման, ապա համապատասխան եզրակացություններ արեք, սա է հարցը»,-ամփոփեց Նալբանդյանը:

Ռուբեն Հակոբյանին բոլորովին չբավարարեց արտգործնախարարի պատասխանը, ավելին,մի փոքր վրդովեցրեց. «Պարոն Նալբանդյան, չէի սպասում, որ կգաք և ինձ կբացատրեք, թե Սահմանադրության այս կամ այն հոդվածը ինչ է սահմանում: Իմ հարցը մի քիչ ավելի լուրջ է: Ես խոսում եմ ժողովրդական և պառլամենտական դիվանագիտությունը զրո դարձնելու մասին և հարցնում` արդյո՞ք ճիշտ է, որ միայն քաղաքական կլուբն է որոշում այս ազգի ճակատագիրը, իսկ դուք սահմանադրության հոդվածն եք ասում»:

Հակոբյանը նաև ասաց, որ ինքը լավ գիտե միջազգային նորմը, ըստ որի կողմերը պետք է պայմանավորվեն` երբ հրապարակել փաստաթուղթը, բայց գիտի նաև Ուկրաինայի օրինակը, որի դեպքում նույնպես նման պայմանավորվածություն էր եղել, սակայն Ուկրաինան, հասկանալով հարցի կարևորությունն ու նշանակությունը, խնդրել էր թույլ տալ նախաստորագրումից առաջ այդ պայմանագրի մասին ծանոթացնել ժողովրդին. «Եվ շատ ճիշտ էր արել,-ասաց Հակոբյանը,-կան համապետական և համազգային հարցեր, որ միջազգային պրոտոկոլն իմանալով հանդերձ պետք է հասկանալ, որ ժողովրդին էլ պետք է մատուցելՄենք իրավունք չունենք այս շատ պատմական և պատասխանատու պահին, երբ պետք է ճգրիտ ընտրություն կատարենք, երեք-չորս հոգով որոշում կայացնենք»:

Նալբանդյանն արձագանքեց, որ Հայաստանը միշտ թափանցիկ քաղաքականություն է վարում, և Հայաստանի նախագահն ու արտգործնախարարությունը բազմիցս հայտարարել են Հայաստանի վերաբերմունքը թե ինտեգրացիոն գործընթացներին հետխորհրդային տարածքում, թե Եվրամիության հետ հարաբերություններում: «Մենք պատրաստ ենք խորացնել, զարգացնել, ընդլայնել և հնարավորինս մերձենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին  կամ մեր այլ ձգտումներին  ու ցանկություններին»,-ասաց արտգործնախարարը:

«Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է». Ալ. Արզումանյան

Alik-Arzumanyan2«Հազիվ էր հասարակությունը համակերպվել մոսկովյան գույժի հետ, մեկ էլ վարչապետը Պեկինում հայատարում է, որ Հայաստանը մտադիր է նաև Շանհանյան համագործակցության կազմակերպությանը` ՇՕՍ-ին միանալ: Սա նորօրյա կոմպլեմենտար դիվանագիտություն է՞, ով ուր գնում է, ինչ որ մի նոր միության միանում է»,-Ազգային ժողովում այսօր հարց բարձրացրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ չորս տարի առաջ, երբ կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են այն առաջնայնությունները, որոնք Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի, որևէ խոսք չի եղել ՇՈՍ-ի կամ Մաքսային միության մասին: Ուստի պատգամավորը կարծում է, որ կառավարությունը կա´մ պետք է ներկայացնի նոր ծրագիր` հաշվի առնելով այս նոր իրողությունները և բազմավեկտոր իր քաղաքականությունը և ստանա ԱԺ-ի հավանությունը, կա´մ ներկայացնի իր հրաժարականը:

Բարձրացված հարցին պատասխանեց արտգորխծնախարար Է. Նալբանդյանը`  պարզաբանելով, որ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի անդամակցությանը ՇՕՍ-ին, այլ  ընդամենը դիտորդի կարգավիճակի մասին: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը` կապված Մաքսային միությանը միանալու հետ, ապա արտգործնախարի խոսքով ժամանակին  Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որ ուսումանսիրի այն եղանակները, թե ինչպես Հայաստանը համագործակցել Մաքսային միության հետ: Ըստ Նախարարի, բոլոր եզրակացությունների հիման վրա պարզ է դարձել, որ այդ համագործակցությունը հնարավոր է:

«Ամեն ինչի մասին շատ պարզ հայտարարվել է, և եթե լրացուցիչ պարզաբանումների կարիք լինի կամ ԱԺ-ի կողմից որևէ փաստաթուղ վավերացնելու, ապա Դուք ևս հնարավորություն կունենաք ձեր տեսակետն արտահայտելու»,-ասաց նախարարը:

Արզումանյանը պատասխանեց. «Դուք վերահքաստատեցիք իմ ասածը, որ  տեղի է ունեցել կառավարության ծրագրի վերանայում, շտկում: Բերեք նորացված ծրագիրը և ստացեք Ազգային ժողովի համաձայնությունը այդ ծրագիրն իրականացնելու համար, հակառակ դեպքում` հանձնեք ձեր լիազորությունները, թող նոր կառավարություն նշանակվի, որն էլ բերի այն ծրագիրը, որը դուք ուզում եք շարունակել»:

Նալբանդյանն էլ արձագանքեց` ասելով, որ հայկական կողմից երբևէ որևէ որոշում կամ հայտարարություն չի ընդունվել, որն ուղղված լինի Հայաստանի շահերին դեմ:

«Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ». Փաշինյանը` Բադիրյանին

120916155269

 

Ազգային ժողովում այսօր Արդարադատության խորհրդի երկու նոր անդամների հարցի քննարկումն է: Առաջադրված թեկնածուներն են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ու ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը:

Նշենք, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նրանց թեկնածությանը, Բադիրյանին հարցեր տալու ժամանակ հայտարարեց, որ չի հավատում նրա անկեղծությանը, որովհետև նա ոստիկանապետի գլխավոր խորհրդականն է. «Մեր մեջ ասած` Դուք ընդհանրապես չեք էլ կարող առաջադրվել Արդարադատության խորհրդի անդամ, որովհետև մենք այսօր պիտի իրավաբան-գիտնականի ընտրենք, բայց Դուք ոչ միայն պետական պաշտոնյա եք, այլև ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյա: Դուք շատ մանրամասն ցուցադրում եք Ձեր գիտելիքները, բայց Ազգային ժողովին տեղյակ չեք պահում, որ ոստիկանական համակարգի աշխատող եք և 2011 թվականից աշխատում եք այդ պաշտոնում: Ձեր առաջ քաշած հարցերի կոնտեքստում Ձեր թեկնածության առաջադրումն ինքնին աբսուրդ է և եթե Դուք հրաժարական տված լինեիք նախորդ պաշտոնից, դեռ ինչ որ տեղ կարելի էր հասկանալ»,-ասաց նա:

Գրիգոր Բադիրյանը Փաշինյանին հակադարձեց `ասելով, որ եթե նա օրենսդրությունից գեթ մեկ արգելք ցույց կտա, որը թույլ չի տալիս առաջադրել իր թեկնածության առաջադրումը, ապա ինքը նրա հետ կհամաձայնի. «Ինչ վերաբերում է այն փաստին, որ չեք կարողանում հավատալ ինձ, ապա ես այդ հարցում դժվար թե կարողանամ Ձեզ օգնել, կարծում եմ մարդկանց հավատալու այդ դժվարությունն ինքնուրույն պիտի կարողանաք հաղթահարել»,-նկատեց Բադիրյանը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև դատավոր Պարգև Օհանյանի գործին` ենթադրելով, որ եթե Բադիրյանը երկու մանդատ արդեն աշխատում է Արդարադատության խորհրդում, ապա մասնակցել է նաև այն որոշմանը, որով Օհանյանը զրկվել է դատավորական մանդատից:

Փաշինյանի խոսքով` Պարգև Օհանյանը երրորդ հանրապետության պատմության մեջ այն բացառիկ դատավճիռներից մեկն է կայացրել, որ չի ենթարկվել քաղաքական  իշխանության ուղղակի ճնշումներին:

Գրիգոր Բադիրյանը պարզաբանեց, որ նախևառաջ Պարգև Օհանյանն իր ընկերն է, երկրորդ, որ ինքն այդ ժամանակ չի մասնակցել այդ որոշման կայացմանը, քանի որ այդ ընթացքում իր լիազորությունները դադարեցված են եղել. «Պարգև Օհանյանը շատ լավ դատավոր էր, և ես ափսոսում եմ, որ դատական համակարգը նման դատավոր կորցրեց` իհարկե առանց որևէ գնահատական տալու Արդարադատության խորհրդի և դատավոր Օհանյանի գործողություններին»,-ասաց Բադիրյանը:

 

ԿԸՀ-ն որևէ խախտում չի արձանագրել

կըհՀայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկել է  թիվ 38 ընտրատարածքում ս.թ. սեպտեմբերի 29-ին կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը:

Հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցող երեք թեկնածուներից երկուսն են բացել նախընտրական հիմնադրամներ և պատշաճ կարգով ներկայացրել հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:

ԿԸՀ մամուլի ծառայություն

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

imagesՀարգելի խորհրդարան,

 

Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:

Առաջին, կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:

Երկրորդ, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը եւ թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:

Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների եւ արեւմտամետների:

 

Հարգելի խորհրդարան,

 

Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին: Պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենեւին կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ:

 

Շնորհակալություն ուշադրության համար:

 

Հայաստանի միանալը երկու այլընտրանքներից որևէ մեկին ունի չափազանց բարձր գին` ԼՂՀ ճանաչումը. Ռուբեն Հակոբյան

Ruben-HakobyanԽորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշմանը, ասաց.«Մենք պետք է ոչ թե ենթարկվենք ճնշումներին և տրվենք սին խոստումներին, այլ առաջնորդվենք մեր պետության ազգային անվտանգության հստակ կեցվածքով»:

Հակոբյանի կարծիքով` Արևմուտքը գիտակցում է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի հիմնական դաշնակցին եվրաինտեգրելը զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը և Արևմուտքն ունի հեռահար այլ նպատակներ: Միաժամանակ քաղական գործիչը կարծում է, որ Ռուսաստանը նույնպես գիտակցում է պահի լրջությունը և գիտի, եթե Հայաստանը ինտեգրվի եվրոպական կառույցներին, նա ընդհանրապես կորցնելու է Հարավային Կովկասը` նկատի ունենալով Անդրկովկասի երկու հանրապետությունների հետ իր ոչ լավ հարաբերությունները:

«Այլ խոսքով` Հայաստանի միանալը այս երկու այլընտրանքներից որևէ մեկին ունի չափազանց բարձր գին և բացառիկ քաղաքական նշանակություն»,-ընդգծեց նա:

Իսկ բարձր գինն ու բացառիկ քաղաքական նշանակությունը, ըստ Հակոբյանի, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է: Նրա խոսքով` Հայաստանի համար գլխավոր ուղենիշ պետք է լինի այն, թե գործնականում ով է պատրաստ ճանաչել ԼՂՀ անկախությունը: Միաժամանակ նա ընդգծեց, որ Ռուսաստանը, շատ լավ իմանալով, որ Ղարաբաղը` որպես անկախ միավորում, առավել կայացած է, քան Աբխազիան կամ Հարավային Օսեթիան, տարբեր պատճառներով չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը:

Պատգամավորը հորդորում է չշտապել, այլ կարողանալ հստակ պահանջարկ-առաջարկով ներկայանալ միջազգային հրապարակային դաշտ: Միաժամանակ նա ընդունում է, որ և՛ Ռուսաստանը և՛ Եվրամիությունը ԼՂՀ հարցում կիրառում են երկակի ստանդարտներ:

Ինչ վերաբերում է ԼՂՀ անվտանգությանը, ապա Ռուբեն Հակոբյանի կարծիքով, դրա համար առավել իրատեսական երաշխավոր կարող են լինել ոչ թե «սմերչներն» ու չինական զինատեսակները, այլ ԼՂՀ ճանաչումը:

Կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ. Էդ. Շարմազանով

imagesԱժ հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ  քաղաքական աշնան մեկնարկած հետաքրքիր և բուռն զարգացումներին` ներքին և արտաքին քաղաքականության բնագավառներում` մասնավորապես սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը, նրա գնահատմամբ, արդյունավետ է դաշնակից երկու պետությունների համար:

«Առաջին` կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարևան Ադրբեջանի և նրա ավագ եղբայր Թուրքիայի՝խնդրի լուծման այլընտրանքային,

այդ թվում` ռազմական նկրտումները հօդս են ցնդում:

Երկրորդ, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը և թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարևորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին»:

Շարմազանովի դիտարկմամբ` նախագահի հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ. «Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների և արևմտամետների»:

Շարունակելով ելույթը` Շարմազանովը նշեց, որ Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռևս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին և որ պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:

ՀՀԿ խոսնակը կարծում է, որ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական և եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացներմն իրենք դիտարկում ենք որպես փոխլրացնող և պատրաստակամ են շարունակելու երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ և հետամուտ լինել բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքը՝ նա նկատեց, որ ամենևին կարիք չկա մութ սենյակում սև կատու փնտրել, հատկապես երբ կատուն այնտեղ չէ:

 

Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է գալիս հրապարակ. Լ. Զուրաբյան

36997ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ-ի  անունից ողջունեց քաղաքացիական
նախաձեռնություններին, որոնք պայքարում են սոցիալական արդարության համար: ՛՛Մենք ողջունում ենք Ազատության հրապարակում հավաքվող
ազատամարտիկներին, փակ շուկայի վերակառուցման և ապօրինի այլ շինարարությունների դեմ պայքարող քաղաքացիներին, Տիգրան Առաքելյանի
ազատության համար պայքարողներին:

«Փորձը ցույց է տալիս, որ ռեժիմը նահանջում է, երբ ժողովուրդը դուրս է  գալիս հրապարակ: Դրա վառ ապացույցը համաքաղաքացիական պայքարն էր տրանսպորտի գնի թանկացման դեմ: Բայց ցավոք, վարչախումբն, առաջնորդվելով մի քանի պաշտոնյա-օլիգարխների ժողովրդի հաշվին հարստանալու մղումով, ճնշումների հարվածն ուղղել է քաղաքացիական նախաձեռնությունների դեմ` կազմակերպելով բանդաների հարձակումներ,  դաժան ծեծի ենթարկելով առանձին ակտիվիստների», – հայտարարեց Զուրաբյանը: 

— 
Լարա Առաքելյան

Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն. Արամ Մանուկյան

TH_Aram-Manukyan

«Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ հասարակությունն ականատես եղավ արտառոց գաղտնիության պայմաններում տեղի ունեցած մի շարք՝ մեր երկրի համար ճակատագրական  իրադարձությունների` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրում, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ, Միացյալ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ հայտարարություն, Գազի գնի բարձրացումներ  (մինչև հիմա մենք չենք ստացել գազի գնի բարձրացման պայամանգիրը, ինչպես նաև խոստացված՝ գնի սուբսիդավորման վերաբերյալ որևէ տեղեկություն)»:

Նրա խոսքով` բոլոր այս գործընթացները գաղտնի են պահվել թե՛ Հայաստանի հասարակությունից, թե՛ քաղաքական ուժերից և թե՛, որոշ դեպքերում, անգամ, Հայաստանի կառավարությունից, ինչը ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի կոպիտ խախտում է. «Փաստերը վկայում են, որ երբեմն գործընթացներից տեղյակ չի եղել նաև իշխող կոալիցիան: Ասվածի հաստատումը տեսնում ենք տարբեր պաշտոնյաների և իշխող կոալիցիայի ներկայացուցիչների՝ միաժամանակ արված իրարամերժ հայտարարություններում»,-նշեց նա:

Արամ Մանուկյանը կարծում է, որ ոչ հրապարակային և կամայական այս գործելաոճի  հետեւանքով Եվրոպական Միության եւ Ռւսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն եւ լարվածություն, է՛լ ավելի է բարդացել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու խնդիրը, ոչնչացվել է միջազգային ասպարեզում Հայաստանի՝ որպես վստահելի եւ կանխատեսելի գործըներոջ վարկը:

Լարա Առաքելյան

«98-րդ տեղը, մեղմ ասած, մխիթարական չէ». Վահե Էնֆիաջյան

0001t3ffԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր պատգամավորների հայտարարությունների ժամին ներկայացրեց Միջազգային առաջատար վերլուծական ինստիտուտներից մեկի` Բրիտանական Լեգատում անալիտիկ կենտրոնի կողմից հրապարակված «Երկրների բարգավաճման» սանդղակը:

Նրա խոսքով` միջազգային նման ձևաչափի հետազոտությունները խորքային ուսումնասիրությունների հաշվին հստակ պատասխաններ են տալիս, թե երկրների դասակարգման աղյուսակում որ երկիրն ինչ առավելություն կամ Հայաստանի դեպքում՝ ինչ բացթողումներ ունի: Ցուցակը կազմված է 142 երկրներից:

Ուսումնասիրությունները ներառում են տարբեր ոլորտներ` համակարգված 8 ենթաբաժիններում և հիմնված 79 տարբեր ցուցանիշների հիման վրա: Դրանք են` 1. տնտեսություն 2.ձեռներեցություն 3.կառավարում 4.կրթություն, 5. առողջապահություն 6.պաշտպանություն 7.անձնական ազատություններ, 8. սոցիալական ունեցվածք:

Տվյալները վերցված են ՄԱԿ-ի, Համաշխարհային Բանկի, Տնտեսական Համագործակցության կազմակերպության, Համաշխարհային Առևտրային Կազմակերպության ու միջազգային կառույցներից:

Ըստ դասակարգման աղյուսակի` մեր երկիրը զբաղեցնում է 98-րդ տեղը` կիսելով հորիզոնականը Հոնդուրասի և Գվատեմալյի հետ: Տարածաշրջանի հարևաններ նկատմանբ, դարձյալ զիջողական կարգավիճակում ենք: Ըստ դասակարգման արդյունքների Թուրքիան զբաղեցնում է 89-րդ տեղը, Վրաստանը` 93, Ադրբեջանը` 94:

“Բրիտանական ինստիտուտի գնահատականը, որն աշխարհում առաջատարներից է, փաստացի գնահատական է տալիս մեր երկրի ներուժին, իսկ 98-րդ տեղը, մեղմ ասած, մխիթարական չէ”,-կարծում է պատգամավորը:

Ըստ նրա` անհրաժեշտ է իրական տնտեսական հիմնավորումներով արհեստավարժ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիրճակը շտկվի, և պատկերն առավել մխիթարական դառնա::

 

Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանը կորցնում է անկախության կարևորագույն ատրիբուտներ. Խ. Քոքոբելյան

arm134751630789ԱԺ հայտարարությունների ժամին “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձավ Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահի որոշմանը:

Նա հիշեցրեց, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր դատապարտող հայտարարությամբ արդեն իսկ հանդես է եկել, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ  բոլոր նրանք, ովքեր առաջնային են համարում Հայաստանի Հանրապետության շահն ու հետագա զարգացման կարևորությունը,  պետք է հստակ գիտակցեն, որ ՀՀ իշխանությունների նման քայլը, միգուցե պարտադրված, բայց վտանգում և հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:

Քոքոբելյանի կարծիքով` Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականությունն ու ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։

“Մենք այս գործընթացը գնահատում ենք իբրև հակասահմանադրական քայլ, քանզի  եթե մանրամասնորեն ծանոթանանք Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին և դրա գործունեությունն ապահովող հիմնական մարմիններին տրված լիազորություններին, ապա մեր այս պնդումն առավել ակնհայտ կդառնա,-ասաց նա,-մասնավորապես,  Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության կարևորագույն մարմիններից մեկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է՝ միասնական, մշտական գործող կարգավորող մարմին: Այս հանձնաժողովն ունի կառավարման վերազգային մարմնի կարգավիճակ, այն անդամ պետություններից որևէ մեկի կառավարությանը չի ենթարկվում և այս հանձնաժողովի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ պետությունների տարածքում: Այս հանձնաժողովը կարգավորում է մաքսատուրքերի չափը, իրականացնում է մաքսային վարչարարություն և տեխնիկական կարգավորումներ: Սահմանում է անդամ պետությունների առևտրային կարգը երրորդ պետությունների հետ: Իր ադեցությունն ունի անդամ պետությունների էներգետիկ, մակրոտնտեսական, արժութային քաղաքականության մշակման վրա: Կարգավորող դերակատարություն ունի նաև անդամ պետությունների ֆինանսական շուկայում՝ մասնավորապես բանկային, ապահովագրական, արժույթի և արժեթղթերի ոլորտում”:

Նրա խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է դառնում, թե ինչպես է Մաքսային՝ հետագայում էլ Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու պարագայում սահմանափակվելու ՀՀ ինքնիշխանությունը` մեր պետությունը դնելով ուղղակիորեն կախվածության մեջ մեկ այլ երկրից, հետևաբար հակասելով նաև ՀՀ մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Քոքոբելյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ դաշնակցային գործընկերության պարտականությունների իրականացման և ՀՀ ու ԼՂՀ անվտնագության մասին խոսակցություններին` հարց բարձրացնելով, թե յդ դեպքում ինչո՞ւ ենք մենք շրջանցում տակավին վերջերս մեր ռազմավարական գործընկերոջ կողմից այդ պարտականությունների խախտման աղմկահարույց դեպքը: “Խոսքը ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի կողմից  մոտ 4 մլրդ դոլարի հարձակողական նշանակության սպառազինության վաճառքն է Ադբեջանին: Պարզ է, որ այդ զենքն ուղղված է  Լեռնային Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ-ի դեմ: Մինչդեռ, 1997թ. ՀՀ և ՌԴ միջև կնքված Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 3-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ Կողմերը պարտավորվում են համատեղ ձեռնարկել իրենց համար բոլոր մատչելի միջոցները` խաղաղության դեմ սպառնալիքը վերացնելու համար: Ցավով եմ արձանագրում, որ այս հարցը պետական մակարդակով արձագանք չգտավ”:

Քոքոբելյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամենամեծ երաշխիքը կենսունակ և զարգացող պետություն ունենալն է։

 

Ազատամարտիկ-պատգամավորը կոչ արեց լուծում տալ ազատամարտիկների կողմից բարձրացվող հարցերին

600899_123776371133066_1620983472_nԽորհրդարանում այսօր պատգամավորների հայտարարությունների ժամին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանն անդրադարձավ ազատամարտիկներին հուզող սոցիալական խնդիրներին` հարց բարձրացնելով. “Ամենուրեք և ամեն ժամ խոսում ենք հայրենապաշտ և գաղափարապաշտ սերունդ ունենալու մասին, բայց արդյոք ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ պետության այսօրվա  անտարբերությունը երիտասարդ սերնդի մեջ չի սերմանելու մի այնպիսի հիվանդ հոգեբանություն, որը մեր ազգի  ճակատագիրը կդնի հարցականի տակ”:

Պատգամավորը համոզված է, որ  մեր ազգը հայրենիքի համար միշտ էլ կամովի մեռնելու պատրաստակամություն  ունեցող ազգ է, որոնք ամենաբարձր տեսակն են ներկայացնում և  հատուկ որակ են կազմում մեր հասարակության մեջ:

“Բայց փաստը մնում է փաստ, որ ինչ-ինչ պատճառներով կառավարության կողմից անտեսվում են երբեք պահանջատիրոջ դիրքերից հանդես չեկող, բայց երկրի առաջնային տերեր հանդիսացող՝ պատերազմից վիրավոր և կենդանի վերադարձած այդ տեսակի համեստ ու արժանապատվության դաշտում ամփոփվող սոցիալական պահանջները”,-ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` այսօր հարիր չէ հաղթանակած երկրին և պետությանը, որ ընդդեմ թշնամու, զենքը  ձեռքն առած տղերքի նույն ձեռքերում՝ սոցիալական ինչ-ինչ պայմաններից դրդված հայտնվել են բողոքարկող ցուցանակներ: “Եվ այն տղերքի ձեռքերում, որոնց համար երբեք ընտանեկան հոգսն ու սոցիալական ծանր վիճակն առաջնային  չի եղել, այլ երկրի դաժան ու ծանր օրերին էլ անգամ՝ իրենց կյանքի գնով, պայքարել են հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման”:

Որպես Արցախյան պատերազմի մասնակից և որպես հայ մարդ` Ռուբեն Գևորգյանը կարծում է, որ ինչքան էլ այսօրվա կառավարության անդամներից շատերը հավելված են մեր հերոսական տղերքի արյամբ կռած անկախ պետականությանը, համենայնդեպս պարտավոր են լուծում տալ ազատամարիտիկների կողմից բարձրացվող բոլոր հարցերին:

“Երկրի կառավարության ուշադրության անհրաժեշտությունը ազատամարտիկներին հուզող հարցերի նկատմամբ միայն  ազատամարտիկների համար չէ, այլ երկրի, քանի որ հնարավոր բոլոր դրական քայլերն այդ դաշտում  եկող սերունդներին ուղղորդելու են դեպի հայրենիքի և նրան բանաձևող արժեքների գաղափարին”,-ամփոփեց նա:

 

Մուկուչյանն ու Փաշինյանն իրար հանդեպ տածած զգացմունքներն արտահայտեցին յուրովի

pashinyan,_muku_1363698529Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում ներկայացրեց ՛՛ՀՀ նախագահի սույն
թվականի փետրվարի տասնութին ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների,
առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ՛՛ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը: Տիգրան Մուկուչյանը
հայտնեց, որ ընտրություններն անցել են բաց ու թափանցիկ: Ըստ ԿԸՀ նախագահի՝ եղած խախտումները եղել են մասնավոր և չեն անդրադարձել
ընտրության արդյունքների վրա, իսկ բողոքների մեծ մասը եղել է չհիմնավորված, թեև հարուցվել են նաև գործեր, որոնցից երեքը դեռ ընթացքի
մեջ են:

Հաղորդագրությունից հետո Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Տիգրան Մուկուչյանին: Նա իր հարցում մի քանի հակափաստարկներ ներկայացրեց,
որոնք փաստում էին, որ ՛՛Մուկուչյանի գլխավորությամբ ընտրությունները կեղծվել են՛՛: Փաստերին ի պատասխան՝ Տիգրան Մուկուչյանն
ասաց, որ դա ընդամենը Նիկոլ Փաշինյանի կարծրատիպն է: Վերջինս էլ շեշտեց, որ կարծրատիպն իր մոտ չէ, այլ ժողովրդի, որն արդեն ժողովրդական բանահյուսության է վերածվել: Այնուհետև Փաշինյանը պատմեց մի անեկդոտ, որն ընտրություններից հետո ակտիվորեն շրջանառվում էր սոցցանցերում. ՛՛Բարաք Օբաման զանգում է Սերժ Սարգսյանին և խնդրում օգնել ընտրություններում: Վերջինս ԱՄՆ է  ուղարկում Մուկուչյանին: Ընտրություններից հետո
Օբաման նորից զանգում է Սերժ Սարգսյանին և ասում՝ ՛՛Լսի, քո արածը քո դուրն եկա՞վ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դու ես հաղթել՛՛:

Փաշինյանն իհարկե հորդորեց ԿԸՀ նախագահին անեկդոտն անձնական վիրավորանք չընդունել, քանի որ դա պետական հարց է, որի ֆոնին, ցավոք, Մուկուչյանի կերպարն այսպիսի մեկնաբանություն է ստանատում:

Մուկուչյանն էլ իր հերթին Փաշինյանի տեսակի մասին մեջբերում արեց, բայց Թումանյանից. “Դեռ հեռու է մինչև մարդը իր ճամփան…”


—
Լարա Առաքելյան

Որոշ պատգամավորներ բավարարված չեն Նալբանդյանի հետ փակ հանդիպումից

g_imageԱյսօր խորհրդարանում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումը պատգամավորների հետ: Օրակարգում եղել է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումը։

Հանդիպումից հետո պատգամավորների մի մասն, այնուամենայնիվ, մեկնաբանել է հանդիպումը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արտգործնախարարի պատասխաններից բոլորովին գոհ չէ. «Ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն չեմ ստացել»,-ասել է նա:

Ավելի ուշ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ իր տպավորությունների մասին բարձրաձայնել է նաև նիստի ընթացքում: Նրա խոսքով՝ փակ հանդիպումն իր համար կարևոր էր հասկանալու համար, թե ինչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո էլ իրենք պետք է արդեն ճշտեին սեփական դիրքորոշումը տեղի ունեցածի կապակցությամբ։ «Կարելի է երկու եզրակացություն անել՝ կամ տեղի ունեցողի մասին տեղեկությունն այնքան անբարենպաստ է, որ իշխանությունը չի կարող ներկայացնել, կամ էլ իշխանությունն ուղղակի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այդ պրոցեսի մեջ»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք նույնպես չեն ստացել իրենց հարցերի պատասխանները: Ռուստամյանը հանդիպման ժամանակ փորձել է ճշտել՝  արդյոք սա նշանակում է, որ դրանով Հայաստանը հստակություն է մտցնում իր արտաքին քաղաքականության մեջ, այսինքն՝ միանում է Եվրասիական միությանը: «Եթե այդպես է, ապա խնդիրներ են առաջանում: Առաջին խնդիրն այն է, թե որտե՞ղ է մնալու Ղարաբաղը: Երկրորդ՝ ունենք ստանձնած բազմաթիվ պարտավորություններ, որոնք նոր գործընթացի տրամաբանության մեջ մտնելու պարագայում հասկանալի չէ՝ ինչ են լինելու: Երրորդ խնդիրն այն է, որ կնքելով ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը ներդաշնակեցում է նշանակում, մասնակի՞ ենք ասոցացվելու: Արդյոք ոչ ամբողջական իմաստով ասոցացումը հետագայում վերանայելու առիթ չի՞ տալու, եթե մենք Եվրասիական միությանը որպես քաղաքական կառույցի ենք անդամակցում»:

Այս հարցերի վերաբերյալ Ռուստամյանը սպառիչ պատասխան չի ստացել, միայն արտգործնախարարի կողմից ԼՂՀ հարցի առնչությամբ է հնչել համոզիչ պատասխան, որ Մաքսային միության անդամակցության դեպքում Ղարաբաղը չի տուժի:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հանդիպումը գնահատել է բավական հրապարակային. «Նախարարն, ամենակարևորը, պատրաստակամություն հայտնեց Ազգային ժողովի հետ մշտապես քննարկել ցանկացած հարց՝ թե՛ հանձնաժողովներում, թե՛ նման ֆորմատով»,-ասել է նա:

Իր հերթին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ բավարարված չեն նրա պատասխաններից, ասել է. «Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Բոլոր հնչած հարցերի պատասխանները ես տվել եմ»:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ նշել է, որ հնարավոր է համարում Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 

Քոփի-փեսթ-ի դեմ պայքարի առաջին օրենսդրական քայլը. նախագիծն ընդունվեց միաձայն

AJ-nistՔիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն (114 կողմ ձայների հարաբերակցությամբ) ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թևան Պողոսյանի և Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացրած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:

Մինչ նախագիծը քվեարկության դնելը, հանդես եկավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց` հայտարարելով, որ իրենց խմբակցությունն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն նշեց, որ մինչև նախագծի վերջնական ընդունումը իրենք ներկայացնեն առաջարկներ, որպեսզի հնարավորինս նվազեն ռիսկերը, որպեսզի հետագայում այս օրենքը չօգտագործվի որպես մահակ` անցանկալի լրատվամիջոցների ձայնը կասեցնելու համար. «Չպետք է թույլ տալ, որ այս դատական համակարգը` իր այս մակարդակով, որոշի այս կամ այն լրատվամիջոցի բարեխղճության աստիճանը»,-ասաց նա:

Նշենք, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի հոդված 22.1 կետով կամրագրվի լրատվական նյութի օգտագործման պայմանների մասին, համաձայն որի `

1. Առանց հեղինակի համաձայնության եւ վարձատրության տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում իրականացվում է միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի բուն լրատվական նյութը: Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի եւ լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

2. Տպագիր լրատվական միջոցներում, էլեկտրոնային կայքերում այլ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին: Էլեկտրոնային կայքում տպագիր լրատվական միջոցների լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է: Էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքներ մեջբերելիս էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, ինչպես նաեւ քաղվածքի վերնագրում էլեկտրոնային կայքի լատինատառ անվանման նշելը պարտադիր է:

3.Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են հեղինակային պայմանագրով:

Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով դատական կարգով իր իրավունքները խախտողից կարող է պահանջել վնասի հատուցում, որը կկազմի սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը` 100.000-200.000 ՀՀ դրամ:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը ծագել է վերջերս` կապված բազմաթիվ լրատվական կայքերի առկայության և ազատորեն սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական և վերլուծական հոդվածները վերարտադրելու հնարավորության հետ:

 

ԼՂՀ-ի երկրորդ ճանապարհը և հեռանկարները

արցախՆերկայիս Արցախի Գորիս–Ստեփանակերտ մայրուղին այնքան էլ հարմարավետ չէ, այդ պատճառով «Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշեց ԼՂՀ–ի նոր`  երկրորդ  ճանապարհ կառուցել, որն ավելի կարճ կլինի, քան առաջին՝  հիմնական ճանապարհը: Հենց այդ մասին էլ որոշեցինք  զրուցել միջազգային հարաբերությունների վերլուծաբան և խորհրդատու Մարկ Դիզենի հետ:

–        Պրն. Դիզեն, ինչո՞ւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջերս որոշեց կառուցել Հայաստան–Արցախ նոր՝  երկրորդ ճանապարհ:

– Նախ և առաջ պետք է սկսել Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, որը ուղիղ կապ ունի մեր թեմայի հետ, քանի որ ԼՂՀ-ի կոնֆլիկտի հիմնահարցերից ամենակարևորը վերաբերում է ապագա ԼՂՀ-ի անվտանգությանը: Հայաստանի տեսանկյունից դա ևս կարևոր է և կապված է բուֆերային տարածքների հետ, որոնց ներգրավման գլխավոր պատճառը նախկին ԼՂ Ինքնավար Մարզի անվտանգության գոտու ստեղծումն է: Ուստի ապացուցված մարդասպանի ներման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, հասկացրեց հայաստանյան կողմին և միջազգային հանրությանը, որ հային սպանելը հերոսական արարք է: Եվ կարծում եմ, որ հայերը լուրջ ընդունեցին, քանի որ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծն իսկապես անհանգստացնող է: Դա է պատճառը, որ հայերը որոշեցին լինել ավելի ակտիվ և հեռատես՝ կառուցելով երկրորդ ճանապարհը, որպեսզի պաշտպանեն Արցախի անվտանգությունը:

– Ի՞նչ փոփոխություններ կարող է բերել այդ ճանապարհի կառուցումը:

– Նոր ճանապարհը կնպաստի ԼՂՀ-ի տնտեսական զարգացմանը, հատկապես` Շահումյանի և Մարտակերտի տարածաշրջաններում: Կհեշտանա ապրանքների փոխադրումը ԼՂՀ և դրանից դուրս, որովհետև նոր ճանապարհը Երևանից Ստեփանակերտ կկրճատի ճանապարհորդության ժամանակը մոտ 3 ժամով: Առաջին ճանապարհի համեմատ, որն անցնում է Բերձորի միջով, երկրորդ՝ Վարդենիսից Մարտակերտ ճանապարհն ավելի վստահելի կլինի: Այն հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելու հանգամանքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր հակամարտության հավանականությունը: Երկրորդ ճանապարհը հնարավորություն է տալիս ապահով և ռազմավարական այլընտրանքային տրանսպորտային երթուղի ստեղծել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև:

–        Նշեցիք, որ կառուցվող ճանապարհը կնպաստի տնտեսական զարգացմանը: Դա ենթադրում է նաև սոցիալական զարգացո՞ւմ:

– Տնտեսական զարգացումը կհանգեցնի սոցիալական զարգացման: Ռազմական և անվտանգության ասպեկտները ևս կարևոր են, որպեսզի նպաստեն սոցիալական զարգացմանը, չէ՞ որ Արցախում ապրող երիտասարդ հայերի համար առաջին և ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես ապահովել ընտանիքն ու հարմարավետ կյանք ունենալ այնտեղ: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհն անվտանգության նշանակություն կունենա՝ ապահովելով ԼՂՀ-ի քաղաքացիներին: Դրանից զատ, այն կնպաստի նաև զբոսաշրջությանը, քանի որ զբոսաշրջիկներն ի վիճակի կինեն ավելի արագ, հարմարավետ և հեշտ հասնել Հայաստանից Արցախ:

–        Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանն այդ ծրագրին:

– Երբ Ադրբեջանը լսում է Հայաստան-ԼՂՀ նոր տրանսպորտային ծրագրերի մասին, բողոքում է: Այս անգամ կարող ենք ևս սպասել բողոքի: Բայց քանի որ արդեն կա գործող մայրուղի՝ Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը չի արժանանա նմանօրինակ հարվածների, այնպես ինչպես ականատես եղանք Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում: Ի տարբերություն նոր օդանավակայանների, Ադրբեջանի լծակներն ավելի քիչ են, երբ խոսքը ԼՂՀ նոր ճանապարհների մասին է:

արցախ (1)–        Այն կհանգեցնի՞ պատերազմի կամ ներքին կոնֆլիկտի:

– Չեմ կարծում, որ այս ծրագիրը կհանգեցնի ռազմական հակամարտության: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, անշուշտ, հաստատել է նոր ճանապարհի կառուցման ծախսերն ու օգուտները, իսկ ծրագրին հետամուտ լինելու իր որոշումը արտացոլում է իր վստահությունը: Դա շատ կարևոր է նաև հայկական սփյուռքի համար, որպեսզի իմանա, որ իրենց ֆինանսական աջակցությունը կօգտագործվի վստահելի ծրագրերի իրականացման մեջ, իսկ նոր ծրագիրը այդ վստահության ապացույց կլինի:

–        Ո՞ր երկրները, հատկապես գերպետությունները կօգտվեն նոր ճանապարհի կառուցումից:

– Երկրորդ ճանապարհն առաջին հերթին նպաստավոր կլինի Արցախի համար, հետո՝ Հայաստանի: Սակայն գերտերությունների համար այն էական նշանակություն չի ունենա: Այսօր Հայաստանն ու ԼՂՀ-ն առավել ակտիվ քայլեր են ձեռնարկում իրենց ապագան անվտանգ դարձնելու նպատակով, ինչն էլ ազդում է ԼՂՀ-ի հիմնահարցի առնչությամբ գերպետությունների քաղաքականության վրա: Դրանք Մինսկի խմբի համանախագահող խմբերն են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ, ինչպես նաև այլ տարածաշրջանային պետությունները՝ Իրանը, Թուրքիան և Եվրամիությունը: Ուստի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը հայերի նախաձեռնության խորհրդանիշն է, որպեսզի խրախուսի միջազգային հանրությանը ԼՂՀ-ին նայել այլ աչքերով:

– Ինչպիսի՞ն է Արցախի «նոր քարտեզը»:

– ԼՂՀ-ի հարավային տարածքը կարևոր է Իրանի հետ հարևանության տեսանկյունից: Օվկիանոս չունեցող երկրների համար միջազգային սահմաններն արժեքավոր են: Այդ տարածքը ԼՂՀ-ի համար ապագա կարևոր առևտրային ներուժ ունի: Կովկասցիները շատ լավ գիտեն, որ միջազգային հարաբերությունները փոփոխվում են, և ներկա իրավիճակը` կապված Իրանի հետ, ի վերջո կարող է փոխվել: Իսկ ԼՂՀ-ն գիտակցում է, որ ապագայում  այն փոքր սահմանը, որը կիսում է Իրանի հետ, շատ կարևոր նշանակություն ունի իր համար:

–        Նոր ճանապարհը կարո՞ղ է որոշ անձանց համար բիզնեսի նպատակ լինել:

– Բիզնեսի տեսանկյունից երկրորդ ճանապարհը նպաստավոր է ԼՂՀ-ի համար, սակայն չեմ կարող վստահաբար ասել՝ արդյոք որոշ անհատներ կօգտվե՞ն դրանից: Կարծում եմ՝ դա կախված է բիզնեսի տեսակից: Այսպես, օրինակ՝ նրանք, ովքեր Արցախում ներգրավված են գյուղատնտեսության, հանքարդյունաբերության (օրինակ՝ Դրմբոն հանքը), փոքր արդյունաբերության և զբոսաշրջության մեջ, անպայման կօգտվեն:

Կարևոր է, որ Արցախը շարունակի պահպանել իր գեղեցիկ միջավայրը, բնությունը թե՛ այնտեղ ապրողների, թե՛ հյուրընկալվողների, զբոսաշրջիկների համար: Չէ՞ որ նա չի ցանկանա կորցնել զբոսաշրջիկներին: Ինչպես Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, այնպես էլ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը կայուն զարգացման դրական օրինակ կծառայի:

–        Ի՞նչ շրջահայաց քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը Ադրբեջանի և այլ երկրների հետ քաղաքականության առումով:

– Հայաստանը Արցախի հետ կապված կարող է դիմել երեք խելացի քայլի. առաջին`  շարունակի համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ԼՂՀ-ի հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ, քանի որ դեռ ժամանակ կա: Երկրորդ` անդադար աշխատի ԼՂՀ-Ադրբեջան սահմանի լարվածությունը նվազեցնելու համար, և երրորդ՝ պետք է նպաստի Մինսկի խմբում ԼՂՀ-ի մեծ դերին՝ քարոզելով Արցախի ներառումը որպես բանակցությունների պաշտոնական կողմի:

Եվ վերջում նշեմ, որ որքան ագրեսիվ է դառնում Ադրբեջանը Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ, այնքան ԼՂՀ-ի բուֆերային գոտիները Հայաստանի համար կարևոր են դառնում:

 Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

«Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է». Շարմազանովը` Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու հակասության մասին

Eduard-Sharmazanov423-e1343921052841Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովն ասաց, որ որևէ մեկին չպետք է զարմանք պատճառի այն, որ Հայստանը խորացնում է հարաբերություններն իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ:

Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, ապա նա նկատեց, որ Հայստանի որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք հրաժարվում ենք դրանից. «Ամեն ինչ շարունակական է, և որևէ շրջադարձային բան տեղի չի ունեցել: Մենք այն կարծիքին ենք, որ պետք  է շարունակենք եվրոպացի մեր գործընկերների հետ համագործակցությունը: Կարծում ենք, որ խնդրի վերջակետը դրված չէ, և ես դեմ եմ վերջակետեր դնելուն: Այսօր` 21-րդ դարում, ինտեգրացիոն գործընթացներն անընդհատ են և բխում են թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների շահերից»:

Շարմազանովը չի կիսում այն տեսակետը, որ եվրոպական կողմը կատեգորիկ մերժում կամ բացառում է Հայաստանի հետ համագործակցության շարունակումը: «Իհարկե ոչ այն տեքստով և այն տեսքով, որ եղել է մինչ այս, բնականաբար այնտեղ որոշակի խնդիրներ կան, բայց միևնույն ժամանակ Եվրոպայի հետ գործակցելու և երկխոսելու թիվ մեկ անկյունաքարը քաղաքական բարեփոխումներն են, որը մենք հաջողությամբ իրականացրել և իրականացնելու ենք: Այլևս անշրջելի է Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական պետության փաստը»,-կարծում է ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից հնչեցրած կոշտ քննադատություններին, թե հարցը նախևառաջ Ազգային ժողովում պետք է քննարկվեր, Շարմազանովն ասաց, որ Մաքսային միությանը միանալու հետ կապված շուրջ հիսուն օրենսդրական նախաձեռնություն կա, որոնք պետք է մանրամասն քննարկվեն Ազգային ժողովում, որտեղ կարող են ընդունվել կամ չընդունվել:

«Ուրբաթը չեկած, շաբաթից մի խոսեք»,-խորհուրդ տվեց Շարմազանովը` նշելով, որ քաղաքական ընդդիմությունն էլ խոսելու հնարավորություն կունենա,-ընդդիմությունը նրա համար է, որպեսզի քննադատի իշխանությանը, իսկ մենք ստացել ենք ձայն, որպեսզի իրականացնենք մեր քաղաքականությունը: Երբ որ Հայաստանի իշխանությունում կլինի քաղաքական ուժ, որը կասի, որ Մաքսային միություն չենք մտնում, որ ՕԴԿԲ-ից դուրս ենք գալիս և գնում ենք ՆԱՏՕ, էդ ժամանակ ինքը կորոշի: Իսկ մենք և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ ասել ենք, որ մեր արտաքին քաղականության առանցքային կետերից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, եղել է Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական-դաշնակցային հարբերությունների խորացումը»:

Անկախ-ի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչով էին պայմանավորված «Խորը և համապարփակ Ազատ առևտրի գոտու» համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կատարվող ջանքերը, Շարմազանովն ասաց. «Իսկ ո՞ վ է ասում, որ մենք չենք պատրաստվում  դա ստորագրել»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են պտրաստվում դa անել, եթե այն հակասություն է առաաջացնում Մաքսային միությանը միանալու դեպքում, ՀՀԿ խոսնակն ասաց. «Պետք է քննարկենք, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»:

Մեկնարկել է ԱԺ նոր նստաշրջանը (լուսանկարներ)

The first autumn session of the 5th convocation of the RA NA took placeԵրկարատև դադարից հետո ՀՀ օրհներգի ներքո մեկնարկեց Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը: Նիստերի աշխատանքին ներկա է 102 պատգամավոր: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ.