Թուրքիան ետ չի կանգնելու Եվրամիության անդամը դառնալու իր նպատակից. Ջեմիլ Չիչեք

cemil_cicekԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցած Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ներկայացուցիչների 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնելու Եվրամիության անդամը դառնալու իր նպատակից, չնայած միջազգային հանրության աջակցության նվազումին: Չիչեքը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Թուրքիայի համար կարևոր է Եվրոպայի միավորումն ու հզորացումը:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ՝ Ջեմիլ Չիչեքը նշել է, որ Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանները պետք է էական դեր խաղան Եվրոպայում առկա տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում: Նրա խոսքերով՝ չնայած ճգնաժամի տարածաշրջանի բոլոր երկրներին պետք է հնարավորություն տրվի անդամակցել ԵՄ-ին:

Անկարայի մետրոյի «Համբույրի բողոքի ցույցը» վերածվել է դանակահարության

metroԱնկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում իրար ձեռք բռնած մի զույգի համար հնչեցված «Անբարոյական վարմունք մի՛ դրսևորեք» անոնսի դեմ շաբաթ օրը մետրոյի կայարանում «համբուրվելու ակցիա» էր անցկացվել: Ահա թուրքական «Milliyet»-ը հաղորդում է, որ ակցիայի մոտ 200 մասնակիցների վրա ազգայնական խմբերի կողմից հարձակում է իրականացվել:
Միջադեպի հետևանքով մեկ ցուցարար է դանակահարվել և տեղափոխվել հիվանդանոց: Տուժածը ոստիկանությանը հայտնել է, որ իր վրա հարձակված մարդուն չի ճանաչում, ուստի բողոք չի ներկայացնում: Այնուհանդերձ օրինազանցին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծում լճացում է արձանագրվել

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծում լճացում է արձանագրվել (1)Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը մայիսին վերսկսելու խոստումներն այդպես էլ չիրականացան։ Դեռևս հակասական տեղեկություններ են տարածվում աշխատանքներում առկա խնդիրների մասին, որոնք, ըստ նախագծի, պետք է ավարտվեին 2014թ.-ի վերջին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը։
Խնդիրները սկսել են 2012թ.-ի վերջից՝ Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կոալիցիայի` իշխանության գալուց հետո։ Նոր կառավարությունը կասկածի տակ էր դրել նախագծի մոտ 3 անգամ թանկացումը (220 մլն դոլարից հասցվել էր 775 մլն դոլարի)։ Այդ հարցը անցյալ տարվա վերջին քննարկվել է  Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում։

Ադրբեջանը 2007թ. փետրվարին վրացական հատվածի շինարարության համար  նախատեսում էր 775 մլն դոլարի վարկ հատկացնել պետական նավթային ֆոնդից։ Մինչև “Վրացական երազանք” կոալիցիայի իշխանության գալը՝ 2012թ.-ի հոկտեմբերին, հատկացվել է այդ գումարից 431.3 մլն դոլարը։

Նախագիծը նախատեսում է 124 կմ երկաթուղու կառուցում, որից 92 կմ-ն անցնում է թուրքական, իսկ 32 կմ-ը՝ վրացական հատվածով։ Չնայած երկարության նման տարբերությանը և թուրքական կողմում ավելի բարդ ռելիեֆին` թուրքական մասի նախնական արժեքը գրեթե չի փոխվել՝ յուրաքանչյուր կողմից 200 մլն դոլար ։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարությունը զգուշացրել է, որ պատրաստ է իր վրա վերցնել միայն այն միջոցների վերադարձը, որոնք իսկապես ծախսվել են նախագծի վրա։ Վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը վարկ է հատկացրել այն բանից հետո, երբ նախագահներ Ալիևն ու Սահակաշվիլին փոխադարձ համաձայնության են եկել նախագծի մանրամասների, մասնավորապես՝ դրա թանկացման շուրջ։

Ըստ կայքի` այս բարդ իրավիճակում Սահակաշվիլին իրեն շատ նյարդայնացած է պահում։ Նա մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, իսկ վերջին անգամ՝ մայիսի 7-ին, որպեսզի կարգավորի նախագծի ֆինանսական հարցերը, որոնք ծագել են Իվանիշվիլիի նոր մոտեցման արդյունքում։

Նախագծի թանկացում գրանցվել է նաև ճանապարհի թուրքական մասում, ինչը թուրքական ընդդիմության հանդիմանությանն է արժանացել։

Բաքու-Թբիլիսի-Կարսի նախագծի թանկացումը սահմանի երկու կողմերն էլ պայմանավորում են բարդ ռելիեֆային տեղանքով, կարծես նախագծման ընթացքում այդ մասին ոչինչ հայտնի չի եղել։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օգյութը հայտարարել է, որ 2013թ.-ին երկաթուղու կառուցումը վերսկսելու գործընթացը տապալվել է, և կասկածելի է, որ անգամ 2014-2015թթ.-ին այն հնարավոր կլինի իրականացնել։

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ ÕԱդրբեջանը մոտ ապագայում թուրքական “ROKETSAN” ընկերության հետ համատեղ կսկսի ռեակտիվ հրթիռներ արտադրել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական ձեռնարկություններից մեկում  հրթիռների արտադրության համար արդեն արտադրական հոսքագիծ է բացվել: Ըստ գործակալության` միայն հրիթռների շարժիչներն են արտադրվելու “ROKETSAN”-ում: Մնացյալ մասերը, ինչպես նաև հրթիռների հավաքումը կատարվելու է Ադրբեջանում:

Այդ հրթիռները լինելու են 122 և 107 մմ տրամաչափի: 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը (42կմ) կրկնակի գերազանցելու է ներկայում Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում գտնվող և համազարկային “Գրադ” տեսակի ռեակտիվ համակարգերում օգտագործվող 122 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը: Իսկ 107 մմ տրամաչափի հրթիռների հեռահարությունը 11 կմ է, ինչն էլ 4 կիլոմետրով է գերազանցելու ռուսական և ուկրաինական արտադրության հրթիռների հեռահարությունը, հաղորդում է “ԱՊԱ”-ն:

Թուրքական «Հրաշալի դար» սերիալի Հյուրեմը հեռացել է Թուրքիայից, «TIMS» ընկերությունը նրան փոխարինող է փնտրում

huremԹուրքական հանրահայտ «Հրաշալի դար» («Muhteşem yüzyıl») սերիալի գլխավոր հերոսուհի Հյուրեմ սուլթանին մարմնավորած դերասանուհի Մերյամ Ուզերլին անցած կիրակի անակնկալ կերպով հեռացել էր Ստամբուլից՝ մեկնելով ընտանիքի մոտ՝ Բեռլին: Դերասանուհին չի շփվում ոչ մեկի հետ, կտրել է կապը նույնիսկ ֆիլմի իր խաղընկերների հետ: Ուզերլին չի պատասխանում հեռախոսազանգերին, այնուհանդերձ հնարավոր է եղել զրուցել նրա հոր հետ: Վերջինս նշելով, որ չգիտի, թե արդյոք դերասանուհին վերադառնալու է Ստամբուլ, թե ոչ, ասել է. «Մերյամը բուժվում է, չգիտեմ, թե երբ կապաքինվի»:
Թուրքական «Vatan» թերթը հաղորդում է, որ սերիալի արտադրությամբ զբաղվող «TIMS» ընկերությունը ամեն տեսակ իրավիճակի պարագայում միջոցներ է ձեռնարկել: Եթե դերասանուհին չվերադառնա, ապա գործի կդրվի պահեստային՝ երկրորդ սցենարը, ըստ որի Հյուրեմ սուլթանը իր որդու՝ Մեհմեդի հետ կուղարկվի Ամասիա: Մի քանի սերիայից հետո ավարտվում է սերիալի եթերաշրջանը, իսկ հաջորդի համար նախատեսվում է գտնել նոր դերասանուհի:
Խոսելով Ուզերլիի հեռանալու պատճառների մասին՝ պետք է նշել, որ վարկած կա, թե նա գոհ չէ իր ստացած աշխատավարձից, որը շաբաթական 12 հազար 500 եվրո է կազմում: Ուզերլին նշել է, որ ուզում է Սուլեյմանի դերակատար Հալիթ Էրգենչի չափ գումար ստանալ, այսինքն ներկայիս հոնորարի կրկնապատիկը:

 

 

Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի. Eurasianet.org

Aliyev051713_0Հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ուշագրավ հոդված է ներկայացել Eurasianet.org լրատվական-վերլուծական կայքը: “Ադրբեջան-Հայաստան. Հեյդար Ալիևը և հայկական դրոշը`կողք կողքի” անվամբ հոդվածի հեղինակը Օնիկ Գրիգորյանն է:

Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը.

“Թբիլիսիի Հին քաղաք կոչվող թաղամասում երկար ժամանակ կողք կողքի ապրել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, ադրբեջանցիներ, հրեաներ, քրդեր, վրացիներ: Հին քաղաքի փողոցներից մեկում գտնվում է ադրբեջանական թեյատուն, որը ներկայում տնօրինում են էթնիկ հայերը, իսկ մեկ այլ փողոցում ադրբեջանցիներին պատկանող թեյատունն է, որտեղ այցելուներին սպասարկում է հայ մատուցողուհի:

Բլրի վրա գտնվում է մզկիթ, որտեղ հիմնականում այցելում են էթնիկ ադրբեջանցիներ, իսկ մզկիթից մի քանի քայլ այն կողմ հայկական եկեղեցին է, որտեղ թաղված է 18-րդ դարի աշուղ Սայաթ-Նովան, որը նաև բազմաթիվ ադրբեջաներեն երգեր ու բանաստեղծություններ է գրել:

Իր վերջին ֆիլմն Ադրբեջանում նկարահանած սյուրռեալիստ ռեժիսոր, ազգությամբ հայ Սերգեյ Փարաջանովի հուշարձանը գտնվում է նարգիլեի սրճարանից մի քանի մետր հեռավորության վրա, որտեղ աշխատում են հիմնականում Մերձավոր Արևելքից Վրաստան տեղափոխված էթնիկ հայեր, իսկ այցելուները հիմնականում ադրբեջանցիներ են:

Վրաստանում մեծ թվով էթնիկ հայեր ու ադրբեջանցիներ են բնակվում, և տարբեր ազգությունների ներկայացուցիչների համագոյակցությունն այստեղ սովորական երևույթ է: Բայց սա չի նշանակում, որ այստեղ արտասովոր իրավիճակներ չեն լինում: Օրինակ` վերջերս Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրու մոտակայքում գտնվող մասնավոր բաղնիքի տարածքում մի հայկական դրոշ էր ծածանվում:

Դրոշը բաղնիքի տարածքում ծածանվում էր մինչև մայիսի 9-ը՝ Հեյդար Ալիևին նվիրված Ծաղկի տոնի նախորդ օրը: Մայիսի 10-ին դրոշն անհետացել էր, իսկ հաջորդ օրը կրկին հայտնվել: Ինչ խոսք, անսովոր հարևանություն է: Հեյդար Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1993-2003թթ-ին, և հենց նա էր երկրի նախագահը, երբ Լեռնային Ղարաբաղի համար հայերի և ադրբեջանցիների միջև պատերազմն ավարտվեց և զինադադար կնքվեց 1994թ.-ին: Այդ վայրում դրոշի հայտնվելու, անհետանալու, կրկին հայտնվելու հստակ պատճառները հայտնի չեն: Բաղնիքի ղեկավարությունից բացատրություն ստանալ չհաջողվեց:

Հայկական դրոշն այդ վայրում ծածանվում էր ԱՄՆ-ի,  Իսրայելի, Վրաստանի, ԵՄ-ի դրոշների կողքին՝Հեյդար Ալիևի անվան զբոսայգու անմիջական հարևանությամբ գտնվող համալիրի տարածքում:

Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության վրաստանյան  գրասենյակը, որը վերահսկում է Հեյդար Ալիևի անվան զբոսայգին, նույնպես չմեկնաբանեցին, թե ինչով էր պայմանավորված դրոշի անհետացումը:

Վերոհիշյալ լուսանկարի վերաբերյալ արձագանքները “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում տարբեր էին: Շատերը սկսեցին պնդել, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սակայն այս պատմությանը քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանն անձամբ է այցելել բաղնիք և տերերին խնդրել է դրոշը հանել: Ասում են, որ ադրբեջանական հեռուստաընկերությունների աշխատակիցները եղել են զբոսայգում և ցանկացել են նկարահանել կիսանդրին և դրա ետնամասում ծածանվող դրոշը, բայց նրանց  թույլ չեն տվել:

Որոշ աղբյուրների համաձայն՝ երբ դրոշը կրկին  հայտնվել է այդ տարածքում, Ադրբեջանի դեսպանը զայրացել է ու նորից է այցելել բաղնիքի տերերին: Բաղնիքի աշխատակիցը, որը չցանկացավ հայտնել իր անունը, հերքում է, որ իրենց համալիրի տարածքում ծածանվող հայկական դրոշն ինչ-որ խնդրի պատճառ է դարձել: Սակայն եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը, ապա կողմերը դեռևս կհամոզվեն, որ հակամարտության ներուժը դեռ չի սպառվել”:
 

 

 

Սևան Նիշանյանը միայնակ չէ. թուրք մտավորականներ

Սևան Նիշանյանը միայնակ չէ. թուրք մտավորականներՄի խումբ թուրք մտավորականներ “Սևան Նիշանյանը միայնակ չէ” վերնագրով հրապարակությամբ են հանդես եկել, որտեղ իրենց բողոքն են արտահայտել պոլսահայ գրող, լրագրող Սևան Նիշանյանին 13.5 ամսով ազատազրկելու դատարանի որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է “Հայ թերթը”, այդ հրապարակումը ստորագրողների թվում է նաև թուրք հայտնի իրավապաշտպան, հրատարակիչ ու լրագրող Ռագըֆ Զարաքօլուն:

“Մենք բողոքում են Սևան Նիշանյանին Իսլամի առավելությունը իսլամիստների նման չմեկնաբանելու համար 13.5 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ: Դա ցույց է տալիս, որ սուննի իսլամը պետական մակարդակով անհանդուրժողական է”,- ասված է մտավորականների տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ պոլսահայ գրող Սևան Նիշանյանը 13.5 ամսվա ազատազրկման է դատապարտվել Մուհամեդ մարգարեին վիրավորելու համա: Նման դատավճիռը դրամական տույժով փոխարինվել չի կարող: Նրա դեմ գործ էր հարուցվել “ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու” մեղադրանքով:

 

 

 

 

PKK-ի մարտիկների հետ քաշվելու ընթացքը կանգ է առել ուժեղ անձրևների պատճառով

hasan-cemalՔրդական հարցի լուծման գործընթացում, անկասկած, ամենակարևոր քայլերից մեկը PKK-ի մարտիկների՝ Թուրքիայի տարածքից հեռանալու որոշումն էր: Աբդուլլահ Օջալանի կոչով և Քանդիլի կարգադրությամբ PKK-ի մարտիկները մայիսի 8-ից սկսած զենքերով սկսել են դուրս գալ երկրից: Մինչ օրս Վանի, Շըրնաքի և Հաքյարիի շրջաններից միայն հինգ խումբ է անցել Հյուսիսային Իրաք:

Հայտնի թուրք լրագորղ Հասան Ջեմալը հանդիպել և զրուցել է հետ քաշվելու որոշմանը գալու գործում վճռորոշ դերակատարներ Մուրադ Քարայըլանի, Սաբըր Օքի և Ջեմիլ Բայըքի հետ: «T24» կայքում հրապարակված հոդվածում վերջիններս նշել են. «Մայիսի 8-ից սկսած Թուրքիայի տարածքը լքող PKK-ի մարտիկների միայն հինգ խումբ է ելել: Այս պահին հետ քաշվելու գործընթացը կանգ է առել ուժեղ անձրևի և եղանակային վատ պայմանների պատճառով: Հիմա մի փոքր ուշանում ենք, սակայն եկող ամիս հոսքը կրկին կարագանա: Ինչ-որ ժամկետ սահմանելը սխալ է, սակայն հստակ է, որ երկու ամսում հետ կքաշվենք»:

Կարմիր սուլթան Աբդուլհամիդ 2-րդին պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի

abdulhamidԹուրքիայի Քարաբյուք համալսարանի ճանապարհային համակարգերի ինժեներության բաժինը օսմանյան սուլթան Աբդուլհամիդ 2-րդին Հիջազի երկաթուղու աշխատանքների համար պատվավոր դոկտորի կոչում է շնորհելու: Այսօր Քարաբյուք համալսարանի կոնֆերանս դահլիճում կազմակերպված հանդիսության ժամանակ դոկտոր պրոֆեսոր Բեքթաշ Աչըքգյոզը դիպլոմը կհանձնի Աբդուլհամիսի տոհմի Թուրքիայում բնակվող ամենատարեց անդամ Հարուն Օսմանօղլուին:

«ntvmsnbc» կայքը գրում է, որ համալսարանի ռեկտոր Բուրհանեդդին Ույսալը լրագրողներին ասել է, որ օսմանյան սուլթանին նման կոչում շնորհելու առաջարկը արել են պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբդուլահմիդ սուլթանը մեծ կարևորություն էր տալիս երկաթուղային համակարգին: «Օսմանյան կայսրության ամենամեծ երկաթուղու նախագիծը իրականացվել է օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլհամիդ 2-րդի ժամանակ: Քարաբյուք քաղաքն ու համալսարանը երկաթուղիների ոլորտում կենտրոնական է, քանի որ այս ոլորտում մեծ նախագծեր ունենք: Այս պարագայում նման մեծությանը պետք էր դոկտորի կոչում տալ և դա մենք արեցինք»,-նշել է համալսարանի ռեկտորը:

 

Անկարայի մետրոյում համբուրվելով բողոքի ակցիա տեղի կունենա

page(3)Այս շաբաթվա սկզբին Անկարայի մետրոյի Քուրթուլուշ կայարանում կանգնած ուղևորների համար այսպիսի անոնս է հնչել՝ «Հարգելի ուղևորներ, խնդրում ենք պահպանել բարոյականության կանոնները»: Անկարայի բնակիչները որոշել են բողոքել այս անոնսի դեմ և կազմակերպել են «Համբուրվում ենք Քուրթուլուշ մետրոյում» նախաձեռնությունը:
«Ակօս»-ը հայտնում է, որ նախաձեռնության կազմակերպիչները «Facebook»-ում էջ են բացել՝ մայիսի 25-ին ժամը 18:30-ին բոլորին հրավիրելով Քութուլուշ կայարանում համբուրվելու՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը: Ժողովրդա-հանրապետական կուսակցության Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը առաջարկել է հարցը տեղափոխել Ազգային ժողով և պահանջել, որպեսզի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը մեկնաբանի իրավիճակը:

Թուրքիայում հաստատվել է ալկոհոլի սահմանափակման մասին օրինագիծը

alkoholԹուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ալկոհոլի վաճառքի սահմանափակման և գովազդման արգելքի մասին օրինագծին: Այս մասին է հայտնել Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, նշելով, որ այս օրենքը ընդունելիս, խորհրարանը հիմնվել է Եվրոպայի և Ամերիկայի փորձի վրա: «Օրենքը չի արգելում սպիրտային խմիչքների օգտագործումը, մեր նպատակը երիտասարդության շրջանում ալկոհոլի պրոպագանդման արգելումն է»,-ասել է Բոզդաղը:

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում այսուհետ արգելվում է ալկոհոլի գովազդումը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան ժամը 6-ը: Արգելվում է նաև ոգելից խմիչքի վաճառքը դպրոցին, մանկապարտեզին, ուսանողական հանրակացարաններին և կրոնական վայրերին 100 մետրից մոտ գտնվող վաճառակետերում: Արգելքը տարածվում է նաև ժամանցային առևտրի կենտրոններում, սպորտային համալիրներում, մարզադաշտերում, սրճարաններում, փռերում և թուրքական ավանդական թեյարաններում ալկոհոլի վաճառքի վրա: Հետուստաէկրանին հայտնվող գովազդներում խմիչքի շշերի վրայի ապրանքանիշը չպետք է երևա:

Ադրբեջանը ցանկանում է ուկաինական ՌՏԿ-ներ ձեռք բերել

Ադրբեջանը ցանկանում է ուկաինական ՌՏԿ-ներ ձեռք բերելԱդրբեջանը մտադիր է ուկրաինական արտադրության 80К6 շարժական ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը,  80К6 տեսակի կայանների արտադրությունը իրականացնում է ուկրաինական “Իսկրա” գիտաարտադրական ձեռնարկությունը:

 

80К6 տեսակի կայաններն ունակ են հայտնաբերել և ուղեկցել թիրախներ մինչև 400 կմ հեռավորության վրա: Միևնույն ժամանակ դրանք ցույց են տալիս երեք օդային օբյեկտների կոորդինատներն ու չափում են դրանց արագությունը:

 

Գործակալության հաղորդմամբ` Ուկրաինայի ներկայացուցիչներն ադրբեջանական կողմին առաջարկել են 80К6-ի նորացված տարբերակը՝ 80К6М-ը, որը նախատեսված է հակաօդային պաշտպանության ուժերի ռադիոտեխնիակական և զենիթահրթիռային ստորաբաժանումների կազմում օգտագործելու համար:

 

 

 

ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կմեկնի ԱդրբեջանԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մայիսի 26-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Մինյոնն այցի շրջանակում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովների անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

ԵԽԽՎ նախագահի պաշտոնական այցն Ադրբեջան ավարտվելու է մայիսի 28-ին: Այնուհետև բարձրաստիճան պաշտոնյան մեկնելու է Վրաստան, ապա ժամանելու է Հայաստան:

 

 

 

 

Հնարավոր է, որ Սիրիայում կրկին քիմիական զենք է կիրառվել

suriye  Ենթադրվում,որ սիրիական կառավարությունը այս առավոտ Դամասկոսի մերձակա Դումա գյուղում կրկին քիմիական զենք է օգտագոևծել: Այս մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիական հեղափոխության գերագույն խորհրդի պնդումները: Վերջինիս տվյալներով՝ Դումայի հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ անհայտ նյութերից կամ գազերից թունավորման ախտանշաններ են հայտնաբերվել: Տուժածները ֆիզիկական ոչ մի վնասվածք չեն ունեցել, այնուհանդերձ նրանցից ոմանք մահացել են:

Միևնույն ժամանակ Դամասկոսի տեղեկատվական ցանցը ինտերնետում տեղադրել է կադրեր, որոնցում պատկերված են անհայտ քիմիական զենքի կիրառումից թունավորված մարդիկ: Ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ բժիշկները, որոնք օգնություն են ցուցաբերել տուժածներին, աշխատել են դիմակներով: Ականատեսների վկայությամբ՝ Դումայի շրջանում կրակոցներից հետո օդում գազի հոտ է զգացվել, որոշ մարդիկ ուշագնաց են եղել, ոմանք էլ կատվածահար են եղել արդեն հիվանդանոցում:

 

Թուրքիան պատրաստ է կիսելու Եվրամիության հոգսերը

evroxorhurd  «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Անկարայում տեղակայված վարչապետական նստավայրում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդի ներկայացուցիչ Հերման վան Ռոմպեմի հետ, որից հետո տեղի է ունեցել համատեղ մամլո ասուլիս: «Թուրքիայի անդամությունը Եվրամիությանը համապատասխանում է մեր երկրի ազգային շահերին: Միևնույն ժամանակ մենք չենք պատրաստվում Եվրամիության համար բեռ դառնալ, ընդհակառակը, մենք պատրաստ ենք կիսելու նրա հոգսերը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ Եվրախորհրդի ներկայացուցչի հետ հանդիպումը բեղմնավոր է եղել և կողմերը քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում «Nabucco»  գազատարի կառուցման հեռանկարները: Էրդողանի կարցիքով՝ ԵՄ միայն կշահի 76 միլիոնանոց Թուրքիայի անդամագրումից՝ իր տնտեսական պոտենցիալով:

 

Թուրքիայում ալկոհոլային խմիչքների վաճառքի սահմանափակման վերաբերյալ օրենք է ընդունվել

Թուրքիայում ալկոհոլային խմիչքների վաճառքի սահմանափակման վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով երկրում սահմանափակվում է ոգելից խմիչքի վաճառքը, տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» պարբերականը։

 

Նոր օրենքի համաձայն՝ Թուրքիայում երեկոյան ժամը 22։00-ից մինչև առավոտյան 06։00-ը ալկոհոլային խմիչքների վաճառքն արգելվելու է։
Այդ ժամանակահատվածում արգելքը գործելու է նաև զբոսաշրջային օբյեկտների տարածքներում։

 

Պարբերականի հաղորդմամբ՝ այն խանութները, որոնք չեն ենթարկվի օրենքին և արգելված ժամերին ալկոհոլ կվաճառեն, կտուգանվեն 5.000-200.000 թուրքական լիրայով։

 

Փոփոխություններ են մտցվել նաև հեռուստաընկերությունների եթերում՝ գովազդային հոլովակների, հաղորդումների, երաժշտական տեսահոլովակների և ֆիլմերի ընթացքում, ալկոհոլային խմիչքների ցուցադրության կանոններում։

Էլ-Նուսրա զինված խմբավորումը առևանգել է սիրիահայության առաջատար դեմքերից Հակոբ Միքաելյանին

hakob«Ակօս»-ը հաղորդում է, որ ծայրահեղ իսլամական էլ-Նուսրա կազմակերպությունը առևանգել է սիրիահայ համայնքի առաջատար դեմքերի մեկը հանդիսացող Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահ 70-ամյա Հակոբ Միքայելյանին: Վերջինս երեքշաբթի օրը Հալեպից Բեյրութ է ուղևորվել ավտոբուսով, որը ճանապարհին շրջափակել է էլ-Նուսրա խմբավորումը: Նրանք Միքայելյանին իջեցրել են ավտոբուսից և տարել: Միքայելյանի ընտանիքը հայտնելը է, որ նա զանգահարել է իրենց և ասել, որ ողջ է: Ընտանիքը նաև հայտնել է, որ Միքայելյանը զինված խմբավորման կողմից տարվել է կրոնական մի դատարան և մեղարդրելով «ռեժիմի կողմնակիցը լինելու» և «ի պաշտպանություն ռեժիմի քայլերթին մասնակցելու» մեջ, դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հալեպի շրջանային կառավարման խորհրդի նախագահը լինելուց բացի գրող և ուսուցանող մտավորական Հակոբ Միքաելյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:

Նոր մանրամասներ Անկարայում սպանված չեչեն Մեդեթ Ունլյուի մասին

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մայիսի 22-ի երեկոյան սպանված չեչեն Մեդեթ Ունլյուն Չեչնիայի հյուպատոսը չէր:

Ինչպես հաղորդում է “Hurriyet”-ը  Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովի`արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու Իսա Հաջիմուրադովը ռուսական “ՌԻԱ նովոստի” լրատվական գործակալությանը հայտնել է, որ իրենք այդ անունով ներկայացուցիչ Թուրքիայում չունեն:  “Անկարայում սպանված անձը Չեչնիայի ներկայացուցիչը չէ”, – ասել է նա:

“BBC Turkce”-ի փոխանցմամբ՝ Մեդեթ Ունլյուն իրեն համարում էր այսպես կոչված Իչկերիայի հանրապետության “պատվավոր հյուպատոս”:

“ՌԻԱ նովոստիի” զրուցակիցը հայտնել է, որ օտար տերության յուրաքանչյուր ներկայացուցչություն, որը վերաբերում է ինքնավարությանը կամ մարզին, պատվավոր հյուպատոսություն կարող է բացել միայն իր երկրի ԱԳՆ-ի միջոցով, տվյալ դերքում` Մոսկվայի միջոցով:

“Մենք որևէ հայտարարություն չենք ստացել ռուսական կողմից Չեչնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ”,-ասել է նա:

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)

Թուրքիայում սպանվել է Չեչնիայի հյուպատոսը (տեսանյութ)Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրազենային հարձակման պատճառով սպանվել է Չեչնիայի Հանրապետության(վարչական միավոր ՌԴ-ում) հյուպատոս Մեդեթ Ունլյուն, հաղորդում է թուրքական “Hurriyet”-ը։

Ոստիկանության հետաքննության համաձայն` հարձակումն իրականացնողները երկուսն են եղել։ Նրանցից մեկը սպասել է մեքենայում, իսկ մյուսը խլացուցիչ ատրճանակով սպանել է հյուպատոսին։

Շենքի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են հանցագործներին: Ոստիկանությունը փնտրում է նրանց։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը ևս մասնակցելու է այդ գործին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Ըստ նախնական վարկածի՝ երկու անհայտ անձինք հյուպատոսի դռան զանգն են տվել այն պահին, երբ վերջինս պատրաստվում էր նամազ անել։ Դուռը բացելուց հետո հանցագործները մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ և փախուստի դիմել։

Ավելի ուշ հարազատներն անհանգստացել են, քանի որ նա չի պատասխանել հեռախոսազանգերին, և դիմել են ոստիկանությանն ու շտապօգնության աշխատակիցներին։ Վերջիններս գտել են հյուպատոսի անկենդան մարմինը։

Թուրքական “Անադոլու” գործակալությունը ցանկանում է քրդերենով լուրեր հաղորդել

Թուրքական “Անադոլու” գործակալությունը ցանկանում է քրդերենով լուրեÖԹուրքական “Անադոլու” լրատվական գործակալության տնօրեն Քեմալ Օզթուրքը մեկնել է Հյուսիսային Իրաք՝ հանդիպելու Քուրդիստանի ֆեդերատիվ ինքնավար միավորի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։

Գործակալությունը հաղորդում է, որ “Անադոլու”-ի տնօրենը Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ցանկանում են Էրբիլում գրասենյակ բացել և քրդերենի երկու ճյուղերով՝ քուրմանջիով և սորանիով, լուրեր հրապարակել։

Քեմալ Օզթուրքը ասել է, որ այդ գործընթացին հետևում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ընդգծելով, որ վերջինս “քրդերի ամենասիրելի քաղաքական գործիչն է”: