Մումբայում շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, տասնայկ մարդիկ մնացել են փլատակների տակ

india-building-collapse1Իշխանությունների տեղեկություններով՝ Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայ քաղաքում ուրբաթ առավոտյան տեղի ունեցած հինգ հարկանի բնակելի շենքի փլուզումից առնվազն երեք մարդ է զոհվել:

Տասնայկ մարդիկ են մնացել շենքի փլատակների տակ:

india-building-collapseԱղետների արձագանքման ազգային ուժերից հայտնում են, որ փլատակների տակ մնացածների ստույգ թիվը հայտնի չէ:

Սակայն IBN լրատվամիջոցի տեղեկություններով՝ փլատակների տակ ենթադրաբար 40 մարդ է մնացել:

Մինչ այս պահը փլատակներից 15 մարդ է հանվել, որոնցից երեքը մահացել է, իսկ 12-ը տեղափոխվել են հիվանդանոց:

Այս տարի Մումբայում մի շարք կառույցներ են փլուզվել:

Բնակապահովման իրավունքների պաշտպան խմբավորումից հայտնում են, որ քաղաքի հին շենքերը անտեսված վիճակում են, իսկ նորերը հաճախ կառուցվում են ստանդարտներին չհամապատասխանող շինանյութերով և կառուցապատման խնդիրներով:

Մարդիկ ստիպված են ապրել այդտեղ, քանի որ այընտրանք չունեն, իսկ Մումբայում բնակարանների պահանջարկը անընդհատ աճում է: Խմբավորման տեղեկություններով բնակչության 65%-ը բնակվում է խարխլված տներում:

 

Սեքսից կարևոր…

ol3001380276248Մասնագետները որոնք որոշել էին ուսումնասիրել ժամանակակից մարդուն ամենաշատ  հաճույք պատճառող աղբյուրները, չափազանց զարմացան, երբ իմացան, որ տան մաքրությունն ու կարգուկանոնը ավելի կարևոր դեր են խաղում, քան լավ սեքսը:

«Beko» ընկերության աջակցությամբ անցկացված հարցման մասնակիցների 36%-ը խոստովանել է, որ տան մաքրությունն ու կարգուկանոնն ամենամեծ բավականությունն են պատճառում, 34%-ը հաճույք է ստանում ուրախ տոնակատարություններից: Հարցման մասնակից կանանց ու տղամարդկանց միայն 18%-ն է, որ առավելագույն հաճույք ստանում է  լավ սեքսից:

Ընդ որում, արևմուտքի երկրներում, առաջվա պես մաքրության գործը հիմնականում կանանց ուսերին է.միջինվիճակագրական կինը տան մաքրությանը հատկացնում է  շաբաթական մոտ 17 ժամ,  իսկ  նրանց 40%-ը համոզված է, որ տան մաքրությունը տղամարդու պարտականություն չի:

Հնդկաստանում շենքի ավերակներից 7 մարդու են փրկել

i (5)Այսօր, վաղ առավոտյան Մումբայում 5-հարկանի բնակելի շենք է քանդվել: Ավերակների տակից հաջողվել է դուրս բերել 7 մարդու: Փրկարարների տվյալներով, ավերակների տակ դեռևս 70 մարդ կարող է լինել` շենքի բնակիչները: Տեղում հիմա աշխատում են փրկարար ծառայություններ ու 15 հրշեջ հաշվարկ:

Վերջերս Հնդկաստանում հաճախացել են շենքերի փլուզումների դեպքերը: Միայն Մումբայում վերջին մի քանի ամսում 5 շինություն է քանդվել:

Մեքսիկայում աղետի պատճառած վնասը կազմում է 6 մլրդ դոլար

i (3)Հայտնի է դարձել Մեքսիկային “Ինգրիդ” ու “Մանուել” փոթորիկների պատճառած վնասի չափը: Մեքսիկական ապահովագրական ինստիտուտների  ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ռեկարեդո Արիասը հայտարարել է, որ տարերքի պատճառած վնասը կազմում է 75 մլրդ պեսո, ինչը մոտ 6 մլրդ դոլարին է հավասար: Ընդ որում, նա նշել է, որ ապահովագրված էր տուժած օբյեկտների միայն 20%-ը` 1,2 մլրդ դոլար համապատասխանաբար:

Մեքսիկային պատուհասած տարերքների հետևանքով զոհվեց 139 մարդ, 240 հազար բնակիչներ լուրջ վնաս են կրել:

ՄԱԿ-ի 11 անդամ-մասնակից հատուկ հռչակագիր է ստորագրել

iԵրեկ 11 երկրների նախարարների կողմից հատուկ հռչակագիր է ստորագրվել, որը պարտավորեցնում է երկրներին դադարեցնել բռնությունն ու խտրականությունը ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ: Փաստաթղթի տակ ստորագրել են Արգենտինայի, Բրազիլիայի, Խորվաթիայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի ու ԱՄՆ-ի ԱԳ նախարարները:

“Մենք հաստատում ենք այն համոզմունքը, որ մարդու իրավունքը յուրաքանչյուրին ծննդյան օրից տրված արժեք է: Լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալներն  ու տրանսսեքսուալները պետք է նույն իրավունքներն ունենան, ինչ մնացած բոլորը”,-հայտարարել են փաստաթուղթը կազմողները:

“Այսօր այստեղ հավաքավածներս, իսկապես հստակ ու հզոր ազդանշան ենք ուղարկում ու դա ոչ միայն ողջ աշխարհի լեսբուհիներին ու գեյերին պաշտպանելու համար.սա աջակցությունն է այս կազմակերպության (ՄԱԿ) հիմնարար արժեքներին”,- հայտարարել է  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Լինդսի Լոհանի խորթ քույրը աստղին նմանվելու նպատակով 25,000 դոլար արոժողությամբ պլաստիկ վիրահատություն է անցել

lindsay-lohan-s-half-sister-spends-25000-on-plastic-surgery-to-look-like-the-starԼինդսի Լոհանի խորթ քույրը՝ Էշլի Հորնը, 25,000 դոլար է ծախսել իր քրոջը նմանվելու նապատակով արված պլաստիկ վիրահատության վրա: Նա իր պլաստիկ վիրահատության մանրամասների մասին պատմել է In Touch ամսագրին:

Էշլին նշել է, որ իր նպատակը Լինդսիի 18, 19 տարեկան հասակում ունեցած տեսքին նմանվելն էր: Վիրահատությունից հետո Էշլին հայտնել էր, որ ինքը ավելի գեղեցիկ է քան Լինդսին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում այդ մասին հայտարարելու մեջ:

Այնուամենայինիվ՝ Էշլին նշել է, որ ինքը ավելի պատասխանատու մարդ է, քան Լինդսին, քանի որ ինքը չի խմում, թմրանյութ չի օգտագործում և փարթիների չի մասնակցում:

Ամեն դեպքում Լինդսիի և Էշլիի հայրը՝ Մայքլը այդ քայլը հիմարություն է համարել՝ ավելացնելով, որ ինքը չի հասկանում է, թե ինչու է 18-ամյա աղջիկը նման քայլի գնացել՝ կասկած հայտնելով, որ հնարավոր է հրապարակայնության նպատակով աղջկա մայրը ստիպած լինի նրան այդ քայլին դիմել:

Twitter-ը ստեղծել է արտակարգ իրավիճակների հաղորդագրության ծառայություն

twitter- alertTwitter-ը չորեքշաբթի հայտարարություն է տարածել իր նոր ծառայության մասին, որը հնարավորություն կտա պետական և ոչ պետական կազմակերպություններին բնական աղետների ժամանակ կամ ճգնաժամային պահերին իրենց հրատապ հաղորդագրությունները ուղարկել ուղիղ օգտատերերի բջջային հեռախոսներին:

Ըստ Twitter Alerts-ի կայքի՝ օգտատերերը, գրանցվելով Twitter Alerts կոչվող ծառայությունում, գրավոր հաղորդագրությունների տեսքով հրատապ տեղեկություն կստանան, երբ կազմակերպությունը Twitter-ում տեղադրած իր հաղորդագրությունը որակի «տագնապային»:

Ավելի քան 60 կազմակերպություններ են գրանցվել նոր համակարգում ներառյալ ԱՄՆ-ի որոշ նահանգների կառավարման բաժիններ, Կարմիր խաչը, ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությունը, Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը և այլն:

Օգտատերերը ցանկից կարող են ընտրել, թե որ կազմակերպությունից են ցանկանում տագնապի հաղորդագրություններ ստանալ:

Նոր ծառայությունը ստեղծվել է, երբ Սենդի փոթորկի և Բոստոնի մարաթոնի ընթացքում ռումբների պայթյունների ժամանակ պետական գործակալությունները և լրատվական կազմակերպությունները Twitter կայքը օգտագործում էին հանրության հետ կապ պահելու համար:

 

Չինացի բժիշկները հիվանդի ճակատին քիթ են աճեցրել,տեսանյութ

o_829010Չինական Ֆուչժոու քաղաքի վիրաբուժները  սահմռկեցուցիչ պլաստիկ վիրահատություն են կատարել: Նրանք իրենց 22-ամյա երիտասարդ հիվանդ Սյաոլյանի ճակատին քիթ են աճեցրել: Թե ինչպես շնչել ճակատով լուսանկարները քննարկվում են Ցանցում: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ կադրերը իրական են, հաղորդում է  USA Today-ը:

Մեկ տարի առաջ երիտասարդը սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, որի արդյունքում քիթը կոտրվել էր: Այնուամենայնիվ նա չէր դիմել բժշկի, մտածելով, որ ոսկորները իրենք իրենց կկպչեն: Պարզվել էր, որ դա սխալ է: Սյաոլյանի անփութության  պատճառով նրա քթի կռճիկները սկսել էին փտել, և պարզվել էր, որ սովորական մեթոդներով իրավիճակը փրկել հնարավոր չէ: Այդ ժամանակ բժիշկները ոչ սովորական լուծում գտան: Նրանք որոշեցին երիտասարդի ճակատին քիթ աճեցնել:

Այդ բարդագույն վիրահատությաւնը բժիշկները կատարեցին օգտագործելով մաշկի և կռճիկների ընդլայնիչ, որոնք  վերցրել էին երիտասարդի կողերից: Չնայած տեսանյութում երիտասարդը դժգոհ տեսք ունի, բժիշկները ասում են, որ վիրահատությունը հաջող է անցել և շուտով նոր քիթը կտեղադրվի հնի տեղը:

Nissan-ը սենսորների անսարքության պատճառով հետ է կանչել 908,900 մեքենաներ

nissanՀինգշաբթի Nissan ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը արագացուցիչների սենսորների անսարքության պատճառով, որի հետևանքով շարժիչը կարող է անջատվել, հետ է կանչել աշխարհի տարբեր երկրներ արտահանված 908,900 մեքենաներ:

Ընկերությունը տեղեկացնում է, որ հետ կանչը վերաբերվում էր Սերենա մինիվեն, Ինֆինիտի M լյուքս մոդելին, X-trail ջիպերին և այլ մոդելների: Վերոնշյալ անսարքության պատճառով ոչ մի դժբախտ պատահար չի արձանագրվել:

Յոկոհամայում գտնվող Nissan-ի գրասենյակից հայտնել են, որ մեքենաների մեծ մասը հետ է կանչվել Ճապոնիայից, իսկ մյուսները՝ հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Օվկիանիայից:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ճապոնիայում արտադրված սենսորների վատ աշխատելու պատճառով մեքենաների արագությունը կարող է նվազել, դրանք հնարավոր է նաև ժամանակ առ ժամանակ կանգ առնեն:

 

Պակիստանում երկրաշարժի զոհերի թիվը մոտ 350 է

i (2)Բելուջիստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է  348-ի: Վերջին տվյալներով, վիրավորվել է 513 մարդ: Փրկարարները շարունակում են կենդանի մարդկանց որոնումն ավերակների տակ: Ավերվել է 20 հազար տուն:

Նահանգի գլխավոր նախարար Աբդուլ Բալոջը մարզում արտակարգ դրություն է հայտարարել: Փրկարարներին օգնության են հասել սահմանապահներն ու զինվորները: Պակիստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տիմո Պակկալը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է օգնել փորկարարական օպերացիային:

i (3)Ավելի վաղ տեղեկություն կար, որ Արաբական ծովում, պակիստանյան Գվադար նավահանգստին մոտ հզոր երկրաշարժի հետևանքով  100մ երկարությամբ ու 9մ բարձրությամբ կղզի է գոյացել:

Գրոհայինները հնդկական Քաշմիրում 12 մարդ են սպանել

i (1)Հնդկական Քաշմիր ու Ջամմա նահանգներում ոստիկանական բաժանմունքի ու ռազմաբազայի վրա գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:

Ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումը կատարվել է այսօր առավոտյան: Գրոհայինները բարձրացել են շենքի տանիք ու այնտեղից  ոստիկանների վրա նռնակներ նետել: Զոհվել է 6 ոստիկան ու 2 քաղաքացիական անձ:

Դրանից հետո հանցագործները զինվորականների հագուստով մտել են ռազմաբազա և սպանել 6 զինվորի: Ներկայում ահաբեկիչները շրջապատված են ու մարտ է գնում:

Այսօր Քաշմիրում պաշտպանական սահմաններ չկան. 1947-ին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո, Հնդկաստանի ու Պակիստանի բանակներն իրարից բաժանում է միայն վերահսկման գիծը: Սահմանային հակասությունների   ընթացքում տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Այդ հակասությունների պատճառը գրեթե միշտ քաշմիրյան հարցն է դառնում:

 

Իսրայելն ու Պաղեստինը վերսկսել են երկխոսությունը

o_731323Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու, ինչպես նաև ԱՄՆ-ի դերը դրանում ընդլայնելու շուրջ: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին  ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ գրասենյակում:

“Երբ ես հանդիպեցի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, մենք համաձայնության եկանք այն մասին, թե ինչպես պետք է ակտիվացնել այդ բանակցությունը: Մենք  պայմանավորվել ենք նաև, որ դրա համար ԱՄՆ-ի դերը նույնպես պետք է մեծանա”:

Պաղեստինի ու Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են հուլիսի վերջին` 3-ամյա դադարից հետո:

Խաղաղ օվկիանոսի վարակման վտանգ

o_813628 (1)Վթարային “Ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ի  ռադիոակտիվ ջրերի արտահոսքը խոչընդոտող պատնեշում ճեղք է հայտնաբերվել:

Սեպտեմբերի 26-ին օպերատոր ընկերությունը հայտնել է , որ այդ ճեղքը վտանգ է ներկայացնում. ռադիոակտիվ ջրերը հնարավոր է` թափանցեն Խաղաղ օվկիանոս: Մինչ այդ, Ճապոնիայից տեղեկություններ ստացվեցին, որ “Ֆուկուսիմայում” վերականգնվել է ձկնարդյունաբերությունը, քանի որ ծովամթերքում ռադիոակտիվ նյութեր չեն հայտնաբերվել:

Գրոհայինները առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարի որդուն

691Տրիպոլիում անհայտ մարդիկ առևանգել են Լիբիայի պաշտպանության նախարարԱբդալա ատ-Տանիի որդուն: Առևանգման պատասխանատվությաւնը երկրում գործող խմբավորումներից ոչ մեկը իր վրա առայժմ չի վերցրել:

Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էր 26-ամյա Մուհամեդ ատ-Տանին, կանգնեցվել է Տրպոլիի արևմուտքի Սիրաջ թաղամասում: Նրան տեղափոխել են այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ: Անվտանգության ուժերը հետաքննություն են անց կացնում:

Դիտորդները կարծում են, որ Մուհամեդ ատ-Տանին կարող է զոհ գնալ Լիբիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումներից մեկին, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը: Չնայած իշխանությունները ջանքեր են թափում, երկրում իրավիճակը մնաում է լարված : Հաճախ գրոհայինների թիրախ են դառնում պետական մարմինները:

Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել

i (2)Քենիայում եռօրյա սուգ է հայտարարվել Նայրոբիում իրականացված ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 67-ի, տուժել է 240 մարդ:

Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ մինչև հիմա հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվում քանդված առևտրի տան փլատակների տակ: Ներկայում փրկարարներն աշխատում են այդ  տեղանքում:

Ոստիկաններն ու զինվորները ստուգում են շենքը, քանի որ հնարավոր է, որ ահաբեկիչներ թաքնված լինեն այնտեղ:

“Մեր ազգը վիրավոր է, բայց ոչ գլխատված: Ահաբեկիչներին դիմադրության ժամանակ տուժել է 240 մարդ, զոհվել է 61 քաղաքացիական անձ և  անվտանգության ուժերի 6 ներկայացուցիչներ, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանցագործներին հաղթելու համար: Գրոհի ավարտին առևտրի կենտրոնի եռահարկ շենքը քանդվեց, ավերակների մեջ կարող են դիակներ լինել` նաև ահաբեկիչների”,-ասել է Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան:

Սեպտեմբերի 21-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի առևտրի խոշորագույն կենտրոնի վրա հարձակվեցին Սոմալիի իսլամական “Ալ-Շաբաբ” շարժման մասնակիցներն ու պատանդներ վերցրին:

Նրանց հիմնական պահանջն այն էր, որ Քենիան Սոմալիից դուրս բերի զորքերը: Պատանդներին հաջողվեց ազատել միայն սեպտեմբերի 24-ին: Զոհերի մեջ 10 օտարերկրացիներ էին` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից ու Հարավային Կորեայից:

 

Երկու մանկահասակ չինուհիներ մահացել են լվացքի մեքենայի մեջ

լվացքի մեքենաՉինական ոստիկանությունը հետաքննում է երկու մանկահասակ աղջիկների ցնցող մահը: Նրանց մարմինները գտել են ՉԺՀ արևելքում գտնվող Ցյանսի նահանգի տներից մեկի լվացքի մեքենայի մեջ: Ըստ ոստիկանության, 2-3 տարեկան քույրերը, մնալով առանց հսկողության,  մտել են լվացքի մեքենայի մեջ և ինչոր ձևով միացրել քամելու ծրագիրը:

“Синьхуа“գործակալությունը հաղորդում է, որ մայրը այդ պահին խոհանոցում ճաշ էր պատրաստում, իսկ հայրը երաժշտությաւն էր լսում, նրանց մելշկ տարեկան երեխան նույնպես տանն էր: Երբ հայտնաբերել են աղջիկներին, նրանք արդեն մեռած են եղել: Փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք խեղդվել են:

Դեպքը գրավել է  Haierընկերության ուշադրությունը, որը լվացքի մեքենաներ է արտադրում: Ընկերության ներկայացուցիչները հաղորդել են, որ իրենց մասնագետները գնացել են դեպքի վայր, որպեսզի օգնեն ոստիկանությանը հետաքննություն կատարելիս:

 

South China Morning Post-ի տվյալների համաձայն, լվացքի մեքենան գտնվել է պատշգամբում , իսկ ողբերգության պահին ծնողները սենյակներում են եղել, այդ պատճառով չեն նկատել լվացքի մեքենայի միանալը: Ավելին, նկատելով երեխաների բացակայությաւնը, նրանք մտածել են, որ աղջիկները փողոց են դուրս եկել: Մայրը վազել է նրանց գտնելու և երբ վերադարձել է , նկատել է լվացքի մեքենայի թարթող լույսերը:Ծնողները ցնցված են եղել, երեխաներին մահացած մեքենայի թմբուկի մեջ հայտնաբերելիս: Տեղի բնակիչներից մեկը, որն օգնել է հորը երեխաներին հանելիս, լրագրողներին  պատմել է, որ շատ արյուն է եղել, իսկ երեխաների մայրը ուշաթափվել է :

 

Ոստիկանությունը ասում է, որ այդ ընտանիքը բարեկեցիկ է և երեխաների հետ լավ հարաբերություններ ունի և  դժվար թե դա կանխամտածված սպանություն է: Իհարկե ըստ իրավապահների `աղջիկների ծնողները ոչ մի տեղ չեն աշխատում:

Երեխաներին թաղել են սեպտեմբերի  22 -ին: Այս պատմությունը չինական ԶԼՄ-ներում մեծ արձագանք է ստացել և բլոգերին  ու համացանցի օգտատերին ապշեցրել է ծնողների անտարբերությունը:  “Երևի փոքրիկները ճչացել են և օգնություն կանչել, ինչպես կարող էին մեծերը չլսել”- հարց է տալիս մեկնաբանողներից մեկը: Մյուս օգտատերերին հետաքրքրում է, թե ինչպես կարող էր լվացքի մեքենան միանալ, քանի որ երեխաների գումարային քաշը գերազանցում է մաքսիմալ բեռնվածությունը: Այսպես թե այնպես այս ողբերգական դեպքի հետաքննությունը շարունակվում է:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Տոկիոյում և Վիեննայում

525.Official reception in Tokyo dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  24.09.2013Սեպտեմբերի 21-ին Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցի սրահում Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:

 

Հայաստանի անկախության տոնը շնորհավորելու էին եկել 180-ից ավելի հյուրեր՝ Ճապոնիայի խորհրդարանի, նախարարությունների, այլ պետական կառույցների, գործակալությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Ճապոնիա – Հայաստան ընկերակցության, ճապոնա-հայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, համալսարանների ղեկավարներ, արվեստագետներ, լրագրողներ:

 

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի եւ Ճապոնիայի հիմներով՝ ճապոնացի ճանաչված սոպրանոյի կատարմամբ, որից հետո ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա մասնավորապես նշեց, որ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու նվիրվածությամբ մշտապես հաստատակամ է զարգացնել իր երկիրն ու ավելացնել Հայաստանի բարեկամների թիվն աշխարհի բոլոր մայրցամաքներում եւ ընդգծեց, որ Հայաստանն ու Ճապոնիան իրենց գործընկերությունն ու բարեկամությունը խորացնելու համար արդեն իսկ ակտիվ եւ հագեցած օրակարգ ունեն:

 

Այնուհետեւ Հայաստանի ղեկավարությանը եւ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձ հղեց Ճապոնիայի խորհրդարանի անդամ Կազույուկի Համադան: Նա նշեց, որ ճապոնացիների համար Հայաստանը դեռեւս վաղուց հետաքրքիր ու գրավիչ երկիր է եղել՝ իր պատմությամբ, հարուստ մշակույթով եւ ավանդույթներով, եւ այժմ ուրախալի է, որ Հայաստանն ու Ճապոնիան միմյանց առավել լավ են ճանաչում, եւ թե զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, թե ճապոնացի գործարարների ու մշակույթի գործիչների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ տարեցտարի մեծանում է:

 

Ընդունելությանը զուգահեռ ցուցադրվեց «Armenia – The Land of Noah» խորագրով տեսաֆիլմը:

 

526.Official reception in Austria  dedicated to the 22nd anniversary of Independence of th RA  24.09.2013Սեպտեմբերի 23-ին Վիեննայի Բորսայի հանդիսությունների Մեծ սրահում Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր տոնական ընդունելություն ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ: Ընդունելությանը մասնակցեցին Ավստրիայի կառավարության, դաշնային նախարարությունների պաշտոնատարներ, խորհրդարանի ստորին եւ վերին պալատների՝ Ազգային խորհրդի եւ Դաշնային խորհրդի պատգամավորներ, Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավար կազմը, դիվանագետներ, Ավստրիայի  պետական, քաղաքական շրջանակների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, մունիցիպալ իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցական շրջանների, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների անդամներ, լրագրողներ:

Հայաստանի եւ Ավստրիայի պետական օրհներգերի կատարումից հետո ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 22 տարիների անցած ուղին: Խոսելով հայ-ավստրիական երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին` դեսպանը անդրադարձավ վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելություններին եւ հատուկ  ընդգծեց Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի 2012թ. հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի եւ առաջիկայում սպասվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պատասխան այցի կարեւորությունը: Դեսպանն անդրադարձավ նաեւ Վիեննայում գործող ԵԱՀԿ-ի, Ավստրիայում հավատարմագրված ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների հետ տարվող արդյունավետ փոխգործակցությանը: Դեսպանը կարեւորեց ավստրահայ համայնքի գործունեությունը, որը, կոչված լինելով պահպանելու ազգային մշակույթն ու արժեքները, միեւնույն ժամանակ կոչված է կամուրջի դեր խաղալ երկու բարեկամ երկրների` Հայաստանի եւ Ավստրիայի հասարակությունների միջեւ փոխճանաչողության խթանման գործում:

 

 

 

Պակիստանում տեղի ունեցած երկրաշարժից 30 մարդ է զոհվել

pkistan-quakeԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի Պակիստանում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Բալոչիստան նահանգի քարտուղար Ասադ Գիլանին հայտնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ավարան շրջանում և զոհերի թիվը հասնում է 30-ի:

Քարտուղարի տեղեկություններով կան նաև տասնյակ վիրավորներ:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ ավերակների տակ հնարավոր է մարդիկ մնացած լինեն:

Նահանգում փրկարարական արտակարգ դրություն է հայտարարվել՝ բոլոր պաշտոնյաները և բժիշկները աշխատում են մեծ զգոնությամբ:

Ավելի քան 200 զինվորներ են ուղարկվել փրկարարական աշխատանքներին օգնելու համար:

Ցնցումները տևել են երկու րոպե:

Տեղի ոստիկանության սպան հայտնում է, որ ցնցումները այնքան ուժեղ են եղել, որ օվկիանոսի հատակից 12 մետր բարձրությամբ փոքր ժայռանման կղզի է առաջացել:

Կղզու առաջացումը հաստատել է նաև ազգային սեյսմիկ վերահսկման կենտրոնի գլխավոր մասնագետը՝ տեղեկացնելով, որ նման ուժգնությամբ երկրաշարժի դեպքում դա զարմանալի չէ:

 

Բրազիլիան պատերազմից փախած սիրիացիներին հատուկ վիզաներ է տրամադրում

brazil-statueԲրազիլիայի կառավարությունը հայտնել է, որ իրենք հատուկ վիզաներ կտրամադրեն այն սիրիացիներին, որոնք ցանկանում են հեռանալ պատերազմի մեջ գտնվող իրենց երկրից և մեկնել Բրազիլիա:

Կառավարության պաշտոնական տեղեկագրում նշված է, որ արտաքին գործերի նախարարը մարդասիրական նկատառումներով թողարկել է այդ վիզաները՝ թույլատրելով կոնֆլիկտից տուժած սիրիացիներին մուտք գործել հարավամերիկյան երկիր:

Բրազիլիան 3 միլիոնանոց սիրիացի ներգաղթյալների համայնք ունի: