«Արթնացեք». կոչ է անում Զարուհի Փոստանջյանը

Զարուհի-ՓոստանջյանԶարուհի Փոստանջյանի հայտարարությունը «Խորհրդարանական
շաբաթ» հաղորդման շրջանակում.

«Սիրելի հայրենակիցներ,

Եթե Խորհրդային Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեին լիարժեք պահանջներ ներկայացնել հայոց ազգային իրավունքների վերաբերյալ և հարկադրված էին լռել, ապա Խորհրդային միության անկումից հետո հայկական երկու հանրապետությունների իշխանությունները ազգային-ազատագրական պայքարի դրոշը, պայքարի ղեկավարումը պարտավոր էին տանել բոլոր ճակատներում:

Շուրջ 20 տարի առաջ հայ ժողովուրդը իր  պատմական ընթացքի մեջ արձանագրեց բեկում. մենք մեր պատմական հայրենիքում ժողովրդի քվեի ուժով հաստատեցինք հայկական իշխանություն, որի արդյունքը Արցախի ազատագրումն էր:

Սակայն ձեռք բերված հաղթանակը, այնուամենայնիվ, արմատական շրջադարձ չունեցավ հայկական բնօրրանում՝ հայ ժողովրդի ապրելու բացարձակ և անվիճելի իրավունքների համար:

Ժողովրդի քվեի ուժով հաստատված հայկական իշխանությունը 1995 թվականից հետո  փոխվեց և այսօր արդեն նրա տեղում  հակահայ իշխանություն է:

Հակահայ իշխանությունը լայնածավալ գործունեություն է իրականացնում՝ վերացնելու երկու հայկական պետությունները: Ինչպես անցյալ դարի սկզբին գործում էր ծրագիր հայկական բարձրավանդակից բնաջնջել հայերին, այնպես էլ այսօր գործում է հայերին իրենց հայրենիքից տարհանելու հակահայ ծրագիրը:

Այս պահին հակահայ ծրագիրը իրականացվում է Սերժ Սարգսյանի գործուն մասնակցությամբ: Նրա կողմից, սույն թվականի սեպտեմբերի 3-ին, երկրի արտաքին քաղաքական ուղեգծի միանձնյա և կտրուկ փոփոխությունը, Եվրոմիության հետ Ասոցացման պայմանագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման փոխարեն Մոսկվայում Մաքսային միությանն անդամագրվելու մասին հայտնի հուշագրի ստորագրումը լրջագույն մարտահրավեր դարձան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ինքնիշխանության համար: Այդ միության մաքսային դրույքաչափերի ընդունումը մեր երկրին սպառնում է գների շեշտակի աճով և բնակչության սոցիալական վիճակի էլ ավելի վատթարացմամբ և արտագաղթի ծավալների էլ ավելի մեծացմամբ:

Ուրեմն ի՞նչ վերջնանպատակ ունեն հակահայերը` մեր պատմական հայրենիքում թողնել այնքան բնակչություն և այդ բնակչությանը վերահսկող Սերժ Սարգսյաններ, ովքեր ի զորու չեն լինի հանդես գալ որպես ազատ և անկախ պետության քաղաքացիներ:

Սիրելի հայրենակիցներ,

Արթնացե´ք, արթնացրե´ք Ձեր մեջ Հայրենիքը կորցնելու վտանգի զգացումը,

Արդարության մարտիկնե’ր, ոտքի ելե´ք. Հայրենիքը պաշտպանության կարիք ունի»:

Խաղեր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարերում

բրազimagesՄարզասերներին տեղյակ են պահել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի եվրոպական B խմբի խաղերի արդյունքներին: Ներկայացնեն, թե ինչ արդյունքներ են արձանագրվել նաև եվրոպական մյուս խմբերի խաղերում:

A խումբ 

Խորվաթիա – Բելգիա՝ 1:2

Նիկո Կրանչար, 83 – Ռոմելու Լուկակու, 15, 38

Ուելս – Մակեդոնիա՝ 1:0

Սայմոն Չերչ, 67

B խումբ   

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 45, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացումներ՝ Նիկոլայ Բոդուրով, 45, Սվետոսլավ Դյակով, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Դանիա – Իտալիա՝ 2:2

Նիլաս Բենտներ, 45+1, 79 – Պաբլո Օսվալդո, 28, Ալբերտո Ակվիլանի, 90+1

Մալթա – Չեխիա՝ 1:4

Մայքլ Միֆսուդ, 47 – Տոմաշ Հյուբշման, 3, Դավիդ Լաֆատա, 34, Միխալ Կադլեց, 51, Տոմաշ Պեկհարտ, 90

C խումբ

Ֆարերյան կղզիներ – Ղազախստան՝ 1:1

Հելու Հենսոն, 41 – Անդրեյ Ֆինոնչենկո, 55

Գերմանիա – Իռլանդիա՝ 3:0

Սամի Խեդիրա, 12, Անրե Շյուրլե, 58, Մեսութ Օզիլ, 90+2

Շվեդիա – Ավստրիա՝ 2:1

Մարտին Օսլոն, 56, Զլատան Իբրահիմովիչ, 86 – Մարտին Հարնիկ, 26

Հետացում՝ Մարկո Արնաուտովիչ, 90 (Ավստրիա)

D խումբ

Հոլանդիա – Հունգարիա՝ 8:1

Ռոբին վան Պերսի, 16, 44, 53, Կեւին Ստորտման, 25, Ժերեմի Լենս, 38, Դեւեչերի Սիլանդ, 65 (ինքնագոլ), Ռաֆայել վան Դեր Վարտ, 85, Արյեն Ռոբեն, 89 – Բալաժ Ջուջակ, 47 (11մ)

Էստոնիա – Թուրքիա՝ 0:2

Յումիտ Բուլուտ, 22, Բուրակ Յիլմազ, 47

Անդորրա – Ռումինիա ՝ 0:4

Կլաուիդու Կոսերու, 41, Բոգդան Ստանկու, 53, Գաբրիել Տորե, 63 (11մ), Կոստին Լազար, 85

E խումբ

Ալբանիա – Շվեյցարիա՝ 1:2

Համդի Սալիհի, 89 (11մ) – Ջերդան Շաքիրի, 48, Միխայել Լանգ, 79

Սլովենիա – Նորվեգիա՝ 3:0

Միլիվոե Նովակովիչ, 13, 15, 49

Իսլանդիա – Կիպրոս՝ 2:0

Կոլբեյն Սիտգորսոն, 60, 76

F խումբ

Ադրբեջան – Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0

Ռուֆատ Դադասով, 52, Մախիր Շուկյուրով, 90

Հեռացում՝ Ջոնի Էվանս, 90 (Հյուսիսային Իռլանդիա)

Լյուքսեմբուրգ – Ռուսաստան՝ 0:4

Ալեքսանդր Սոմեդով, 9, Վիկտոր Ֆայզուլին, 39, Դենիշ Գլուշակով, 45, Ալեքսանդր Կերժակով, 79

Պորտուգալիա – Իսրայել՝ 1:1

Ռիկարդու Կոշտա, 27 – Տալ Բեն-Հաիմ, 85

G խումբ

Լիտվա – Լատվիա` 2:0

Ֆիոդոր Ցերնիչ, 8, Սաուլիուս Միկոլիունաս, 68

Բոսնիա և Հերցեգովինա – Լիխտենշտեյն` 4:1

Էդին Ջեկո, 27, 39, Զվեզդան Միսիմովիչ, 34, Վեդադ Իբիշևիչ, 38 – Դևիդ Հոսլեր, 61

Հունաստան – Սլովակիա՝ 1:0

Մարտին Շկրտել, 44 (ինքնագոլ)

H խումբ

Մոլդովա – Սան Մարինո՝ 3:0

Վիորել Ֆրուենզ, 55, Եվգեն Սիդորենկո, 59, 89

Ուկրաինա – Լեհաստան՝ 1:0

Անդրեյ Յարմոլենկո, 64

Անգլիա – Չեռնոգորիա՝ 4:1

Ուեյն Ռունի, 48, Բրանկո Բաշկովիչ, 62 (ինքնագոլ), Էնդրոս Տաունսենդ, 78, Դանիել Սթարիջ, 90+3 (11մ) – Դեյան Դեմյանովիչ, 71

I խումբ 

Իսպանիա – Բելառուս՝ 2:1

Չավի Հերնանդես, 61, Ալվարո Նեգրեդո, 79 – Սերգեյ Կորնիլենկո, 89

 

Իտալացի ֆուտբոլիստները խաղի վերջին րոպեին խուսափեցին պարտությունից

աarm134494815696Հայաստանի ֆուտբլի հավաքականի հետ միասին B խմբում ընդգրկված Դանիայի և Իտալիայի հավաքականները ոչ- ոքի խաղացին` 2:2: Կոպենհագենում անցկացված 9-րդ տուրի այդ հանդիպման  մինչև վերջին րոպեն տանտերերը հաղթում էին 2:1 հաշվով, սակայն իտալացիները կարողացան խուսափել պարտությունից:

Այսպիսով, իտալացիներն ունեն 21, դանիացիներն ու բուլղարացիները՝ 13-ական, Հայաստանի և Չեխիայի հավաքականները՝ 12-ական, իսկ Մալթայի ընտրանին՝ 3 միավոր:

Վերջին` 10-րդ տուրում կկայանան Իտալիա – Հայաստան, Դանիա – Մալթա, Բուլղարիա – Չեխիա խաղերը:

Տեխնիկական արդյունքներ

Դանիա – Իտալիա՝ 2:2

Նիլաս Բենտներ, 45+1, 79 – Պաբլո Օսվալդո, 28, Ալբերտո Ակվիլանի, 90+1

 

Ինչն ինչից է ցավում

painՄեր զգացմունքները մեզ կարող են հիվանդացնել: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները վաղուց պարզել են, որ սխալ կենսակերպը սրտի հիվանդության կարող է հանգեցնել, աշխատանքի հանդեպ խեղված վերաբերմունքը` ուղեղի հիվանդության, սիրային հաճախակի սթրեսները` թոքերի ու վահանաձև գեղձի, նախանձը` մարսողական համակարգի, չափազանց պատվասիրությունը` մակերիկամների հիվանդության: Խանդը սպառնում է երիկամների աշխատանքին, վախը` լյարդին, խորամանկությունը` ստամոքսին, սեռական անվստահությունը` ենթաստամոքսագեղձին (կարող է շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային խնդիրների կհանգեցնի, ագահ մարդկանց մոտ էլ հնարավոր է` լեղապարկի խնդիր առաջանա, իսկ կասկածամիտները` ավշային հիվանդություններ կարող են ունենալ: Մելանխոլիայի հակումը զգալիորեն մեծացնում է  սրտի նոպաների ռիսկը:

Բալթիմորի համալսարանի մասնագետների անցկացրած բազմամյա հետազոտությամբ պարզվել է, որ կլինիկական դեպրեսիայից տառապողները 4,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սրտի հիվանդություններով: Իսկ ակտիվ մշակութային կյանք վարողների մոտ, հակառակը, խթանվում է իմունային համակարգի աշխատանքը:

Ասվածը չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների դիմել` անմիջապես ազատվելու այս կամ այն  բացասական հուզումից: Պետք է հանգիստ, առանց նյարդայնանալու  վերլուծել ստեղծված իրավիճակը, և պատկերացրեք, որ ինքնազգացողության բարելավում կզգաք: Հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Ցավոք, այդ ազդանշաններին անդրադառնում ենք հիվանդության ակնհայտ դառնալուց հետո:

Այսպես, օրինակ` եղունգների փխրունությունը խոսում է  վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման կամ օրգանիզմում հանքային աղերի անբավարարության մասին: Եղունգների վրա ակոսիկների առաջացումը ենթաստամոքսագեղձի, բարակ աղիքի կամ հոդաբորբի մասին է հուշում: Շերտերը սթրեսի հետևանքով կարող են առաջանալ: Իսկ հարթ եղունգները սրտի թուլության մասին են հուշում: Եթե ուտելուց հետո գլխացավ է առաջանում,  ու հետազոտություններով  գործնականում առողջ մարդ եք համարվում, ապա պետք է ալերգենը փնտրել: Եթե լեզուն շոգեխաշած տեսք ունի, ապա դիմեք բժշկի: Գուցե դա վարակիչ հիվանդության հետևանք է, որի մասին անգամ գլխի չեք ընկնում: Լեզվի այրոցքը խոսում է  սակավարյունության, վիտամինների պակասի ու վատ արյան մասին: Եթե գիշերը քաշվում է ոտքը, ապա դա օրգանիզմում մագնեզիումի անբավարարության հետևանք է ու երակներում արյան շրջանառության խախտման ազդանշան: Եթե նկատում եք, որ նիհարում եք, չնայած ուտում եք առաջվա պես ու ամեն ինչ, ապա պատճառը փնտրեք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման մեջ կամ սրտի միոկարդի հեռավոր նախանշանի հետ գործ ունեք:

Բնականաբար, այս ընդհանրական տվյալները բժշկական տեղեկատուի դեր չեն կարող  կատարել: Դրանք պարզապես առիթ կարող են ծառայել, որ ուշադիր լինենք մեր օրգանիզմի ուղարկած ազդանշանների նկատմամբ ու հոգ տանենք լավ ինքնազգացողության համար:

Սիցիլիայի ափերի մոտ միգրանտներով նավ է խորտակվել

o_507724Սիցիլիայի ափերի մոտ  250ներգաղթյալներով նավ է խորտակվել: Նավաբեկումը տեղի է ունեցել բաց ծովում: Ինչպես հաղորդում է  “Интерфакс“-ը, տուժածներին օգնելու համար դեպքի վայր են մեկնել երկու ռազմական նավ: Նախնական տվյալների համաձայն խորտակման պատճառը նավի վրա առաջացած կռիվն է եղել:ИТАР-ТАСС-ը հաղորդում է հիսուն զոհվածների մաին, որոնցմեջ երեխաներ կան,   150փրկված ներգաղթյալներին օգնություն են ցույց տալիս:

Սա առաջին դեպքը չէ, որ տեղի է ունենում ներգաղթյալների հետ: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի  3 -ին Լամպեդուզա կղզու մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավ խորտակվեց: Մինչ այժմ հայտնի է  232 զոհերի մասին, բայց փրկարարները պնդում են, որ դա վերջնական թիվը չէ:155 մարդու հաջողվել է փրկել: Նավի հրամանատար, Թունիսի քաղաքացուն հաջորդ օրը ձերբակալել են:

Իտալիայում ուսանողները բողոքի ցույցերին են դուրս եկել

italyԻտալիայում ուսանողները հրապարակ են դուրս եկել՝ բողոքելով կրթությանը բավարար միջոցներ չհատկացնելու և կրճատումներ անելու դեմ: Գլխավորապես Հռոմում, ինչպես նաև իտալական մյուս քաղաքներում լիցեյների և համալսարանների ուսանողներից կազմված խմբերը բողոքի երթեր են անցկացրել: Հռոմի ուսանողությունը քաղաքի գլխավոր հրապարակ է դուրս եկել «Ձեզ տրված ժամանակը ավարտվել է», «Ավել ժամանակ չկա», «Այժմ ամեն ինչ հետ ենք վերցնում» կարգախոսներով: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել իտալական կառավարության նախաձեռնության դեմ, ըստ որի Տորինո և Լիոն քաղաքների միջև արագընթաց գնացքի երթուղուի է բացել:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ քայլերթի ընթացքում ուսանողները պաստառներ են բացել «Գրվում է դպրոց, բայց կարդացվում է ապագա» վերտառությամբ: Լիցեյի ուսանողների միության ազգային մակարդակով առաջնորդ Դանիելե Լանին նշել է, որ ցույցի նպատակը կառավարությանը հազարավոր ուսանողների ապագայի մասին հիշեցնելն է:

Թուրքիայում լրագրողների ճակատագիրը բանտն է

samiԹուրքիայում Հեղափոխական ժողովրդական ազատագրություն կուսակցություն- ճակատի երիտասարդական թևի դեմ հարուցված դատական գործի շրջանակներում ձերբակալված 18 երիտասարդներից մեկը հանդիսացող լրագրող Սամի Մենթեշը պատմել է բանտում անցկացրած ամիսների մասին: Մենթեշը, հերքելով իրեն ներկայացված մեղադրանքը, նշել է, որ «բացարձակապես կապ չունի որևէ խմբավորման հետ»: Մենթեշը իրեն համարելով աշխարհում ամենաերիտասարդ ձերբակալված լրագրողը՝ խոսել են այն անարդարությունների մասին, որոնց ենթարկվել է: «Իմ տան խուզարկության ժամանակ հայտնաբերեցին Ժամանակակից իրավաբանների միության ուսանողական կոմիտեի որոշ փաստաթղթեր, սակայն դատական գործում դրանք գրանցեցին որպես ինչ-որ խմբավորման թղթեր: Երբ խուզարկության ժամանակ ցանկացած կանչել իմ փաստաբանին, ապա ինձ թույլ չտվեցին դա անել՝ պատճառաբանելով, թե կարող եմ ռումբ պայթեցնել»,-պատմել է երիտասարդը:
«Ռադիկալի» հաղորդմամբ՝ արդեն 9 ամիս բանտում գտնվող լրագրողը պահանջում է իրեն արդարացնել և ազատ արձակել: «Ցավոք՝ Թուրքիայում լրագրողների ճակատագիրը բանտն է: Բանտերը լրագրողների համար դիտվում են որպես ստաժավորման տեղ: Արդեն 9 ամիս է, ինչ ձերբակալված եմ և մտածում եմ, որ այս ստաժը պետք է ավարտվի»,-նշել է Սամի Մենթեշը:

 

Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց

4204Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալել էր Բուլղարաիայի ներկայացուցիչնրին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայացած նախորդ խաղում հյուրերը սեփական հարկի տակ կեղտոտ խաղ էին անցկացրել և առավելության հասել 1:0 հաշվով:

Այսօր Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Ի դեպ, բուլղացիներն այս մրցաշարի ոչ մի խաղում  երկու գնդակ բաց չէին թողել:

Հայաստանի հավաքականը  պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը հյուրընկալելու է դանիացիներին:

Տեխնիկական արդյունքներ

B խումբ,  9-րդ տուր

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 44, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացվեցին՝ Նիկոլայ Բոդուրովը, 45, Սվետոսլավ Դյակովը, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։

 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց

4205Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալել էր Բուլղարաիայի ներկայացուցիչնրին: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջամնակում կայացած նախորդ խաղում հուրերը սեփական հարկի տակ կեղտոտ խաղ էին անցկացրել և առավելության հասել 1:0 հաշվով:

Այսօր Հայաստանի հավաքականը վրեժը լուծեց: Մեր ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականը  պահպանում է խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Վերջին տուրից առաջ երկրորդ տեղում գտնվող բուլղարացիները հավաքել են 13 միավոր, իսկ Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր:

Հոկտեմբերի 15-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը Նեապոլում կմրցի խմբում առաջին տեղն ապահոված իտալացիների հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը հյուրընկալելու է դանիացիներին:

Ի դեպ, բուլղացիներն այս մրցաշարի ոչ մի խաղում  երկու գնդակ բաց չէին թողել:

Տեխնիկական արդյոնքներ

B խումբ,  9-րդ տուր

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1

Արազ Օզբիլիս, 44, Յուրա Մովսիսյան, 87 – Իվելին Պոպով, 61

Հեռացվեցին՝ Նիկոլայ Բոդուրովը, 45, Սվետոսլավ Դյակովը, 63 (երկուսն էլ՝ Բուլղարիա)

Հայաստանի հավաքականի կազմը. Ռոման Բերեզովսկի, Կամո Հովհաննիսյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան (Վալերի Ալեքսանյան, 12), Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Արաս Օզբիլիս (Մարկոս Պիզելի, 54), Գեւորգ Ղազարյան, Արթուր Սարկիսով (Դավիթ Մանոյան, 90), Յուրա Մովսիսյան։

Տոնական ընդունելություն Երևանի քաղաքապետարանում

001 (1)«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են մայրաքաղաքի տոնին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի միջազգային խորհրդաժողովի մասնակից Երևան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար. «Ձեր ներկայությունն արդեն իսկ խոսուն արժեվորումն է մեր հանդեպ ունեցած ձեր հարգանքի ու վստահության, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ: Ավանդույթի համաձայն այս օրերին Երևանը տոնում է իր ծննդյան տարեդարձը, որը մեզանում իսկական համաժողովրդական տոնախմբության է վերածվում։ Իսկ ցանկացած տոն, առավել ևս ծննդյան տոնը, կրկնակի ուրախ ու հիշարժան է դառնում, երբ այն նշվում է լավ բարեկամների, այս պարագայում հենց ձեզ հետ։ Ինձ համար իսկապես հաճելի է արձանագրել, որ Երևանը բազմաթիվ հաջողություներ է գրանցել նաև մեր բարեկամ ու գործընկեր քաղաքների, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության արդյունքում: Վստահ եմ, որ այսուհետ էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն մեր միջև առկա բարեկամական ու գործընկերային կապերը և «Էրեբունի-Երևանի» արդեն հաջորդ ծննդյան օրը մենք կդիմավորենք նորանոր ձեռքբերումներով ու գործակցության նոր ծրագրերով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ Երևան ժամանած հյուրերը այս օրերին կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայաստան – Բուլղարիա՝ 2:1,տեսանյութ

4205Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության  ընտրական մրցաշարի նախավերջին խաղում հաղթեց Բուլղարիայի հավաքականին   2:1հաշվով, շնորհիվ Յորա Մովսիսյանի:Նա  հրաշալի գոլը գրանցվեց խաղի 87-րդ րոպեին: Բուլղարացիները հանդես են գալիս ինը ֆուտբոլիստներով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի հյուրերի հետ ներկա է գտնվել «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգին

002Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու նպատակով մայրաքաղաք այցելած քույր և գործընկեր քաղաքների պաշտոնական պատվիրակությունների և Երևանի ավագանու անդամների հետ այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք, որտեղից դեռ առավոտից տրվել էր «Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումների մեկնարկը:
Քաղաքապետը հյուրերի հետ միասին նախ շրջել է Էրեբունի փողոցի գրեթե ողջ երկայնքով, ծանոթացել ներկայացված ժողովրդական արվեստի գործերին, ազգային խաղերի, տարազի ու խոհանոցի ցուցադրություններին: Տոնախմբության մասնակիցները Երևանի քաղաքապետին և նրան ուղեկցող մայրաքաղաքի հյուրերին սիրով առաջարկել են օգտվել տոնական հյուրասիրությունից, ինչից վերջիններս չեն հրաժարվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զրուցել է տոնակատարության մասնակիցների հետ, ովքեր, օգտվելով առիթից, գոհունակությամբ իրենց շնորհակալությունն են հայտնել տոնի հրաշալի կազմակերպման և այն հիրավի համաժողովրդական տոնախմբության վերածելու համար:
Մայրաքաղաքի հյուրերն այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ ներկա են գտնվել նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում կազմակերպված «Երևանում տոն է» խորագիրը կրող համերգին: Ի դեպ, քաղաքապետի հրապարակ այցելության պահին բուլղարացիների դարպասը խփած գոլով մայրաքաղաքի տոնը յուրովի շնորհավորեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիսները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը

42044207Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում դիտել է 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղը:

Ժողովրդական տոնախմբություն Էրեբունի փողոցում

001Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում և Էրեբունի փողոցի երկայնքով 11։00-ից մեկնարկել են «Էրեբունի-Երևան 2795»-ի տոնական բազմաբնույթ միջոցառումները։ Մինչ երեկո Երևանի 12 վարչական շրջանների արվեստի ու երաժշտության դպրոցների սաների և մշակույթի տների համույթների կատարմամբ հնչել են ազգագրական և, իհարկե, նաև Երևանի մասին երգեր։

006Փողոցի երկայնքով՝ 70 գույնզգույն տաղավարներում բազմազան տոնավաճառ էր. Երևանում գործող արվեստի քոլեջների, դպրոցների, ինչպես նաև արհեստագործական ուսումնական հաստատությունների սաների ձեռագործ աշխատանքներն էին ցուցադրվում. տոնակատարությանը մասնակից քաղաքացիները դրանք գնելու հնարավորություն էլ ունեին։ Պատանի ստեղծագործողները, ասում են, ուրախությամբ են ընդունել տոնակատարությանը մասնակցելու առաջարկը, քանի որ, նրանց խոսքով, իրենք այդպիսով մեկտեղում են տոնին մասնակցելու և իրենց ստեղծագործությունները ցուցադրելու հանրավորությունները։ Ավագ սերնդի ներկայացուցիչ մասնակիցները, հիշելով առաջին Էրեբունի Երևան տոնակատարությունները նշել են, որ այսօր իրենք մասնակցում են մի նորօրյա տոնի, որ, վերափոխվելով հանդերձ, պահպանել է տասնամյակների ոգին և գնալով ավելի սիրված ու մասսայական է դառնում։
Տաղավարներից մեկում մանկական ներկայացում էր՝ ծաղրածուների մասնակցությամբ։ Ներկաներին զվարճացնում էր նաև լարախաղացների խումբը։
Տոնավաճառում առանձին էր գրքի տաղավարը. այստեղ ներկայացված էին վերջին տարիներին հրատարակված մանկական գրականությունը, ինչպես նաև հայ ու արտասահմանյան գրականության երկեր։
Տոնավաճառին մասնակցում էին նաև մայրաքաղաքի սիրված պանդոկները, խոհարարական ուսուցման կենտրոնները, ովքեր ազգային կերակուրների ու աղանդերի համտեսի էին հրավիրում տոնին ներկաներին։
«Էրեբունի-Երևան 2795»-ի նախատոնն ամփոփելու է «Երևանում տոն է» խորագրով համերգը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչույթուն

 

Հարուստ սերբ ամուրին իր հարստությունը ցուցադրող լուսանկարներ է հրապարակել երիտասարդ հարսնացու գտնելու նպատակով (լուսանկարներ)

Don Milisav Juan Gonzales Brzi9Հարուստ սերբ ամուրին հրապարակել է իր տան մեջ արված լուսանկարները՝ հուսալով, որ իր հարստությունը կգրավի կանանց:

Նկարներին կցված գրության մեջ իրեն Դոն Միլիսավ Խուան Գոնսալես Բրզի անվանող տղամարդը նշում է, որ ինքը դիմում է բոլոր չամուսնացած կանանց, ովքեր կցանկանային իրենց կյանքը անցկացնել նրա կողքին՝ իր շքեղ տանը:

Նա նաև խորհուրդ է տալիս նայել իր հրաշալի տանը արված բոլոր նկարները:

Տարօրինակ լուսանկարները ցուցադրվել էին խորվաթական, բոսնիական և սերբական կայքերում:

Լուսանկարներում սպիտակ մազերով ամուրին կանգնած է լոգասենյակում կամ հանգստանում է իր մահճակալի վրա:

Բրզին պնդում է, որ 39 տարեկան է, ապրում է Սանկ Պետերբուրգում և փնտրում է 16-20 տարեկան կին շփվելու և ամուսնանալու նպատակով:

Նրա տան գրեթե բոլոր պատերը ծածկված են արվեստի գործերով և որմնանկարներով՝ ներառյալ նրա երկու լոգասենյակները:

Ամեն դեպքում նրա առաջարկին համաձայնվող կինը ստիպված է լինելու ապրել ձմռանը մինչև -5 C սառնամանիքի պայմաններում:

Սակայն տվյալ կինը այդ հարցը կարող է լուծել վերցնելով Բրզիի մուշտակներից մեկը, որը ինչպես երևում է մի քանի հատ ունի դրանցից:

Նկարները արևելյան Եվրոպայի կայքերում հայտնվել են ամիսներ առաջ, սակայն պարզ չէ նա կարողացել է հարսնացու գտնել, թե ոչ:

Նախագահն ընդունել է արդարադատության նախարարների խորհրդի նիստին մասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին

4201Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-11-ը ՀՀ արդարադատության նախարարության նախագահությամբ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 8–րդ նիստինմասնակցած պետությունների պատվիրակությունների ղեկավարներին:

Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստը, այդ ձևաչափով ոլորտի պատասխանատուների սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնակից պետությունների համար արդարադատության ոլորտում ընդհանրական արդի խնդիրների լուծմանը միտված համատեղ աշխատանքը:

Արդարադատության նախարարները ՀՀ Նախագահին ներկայացրել են երկօրյա իրենց քննարկումների արդյունքները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ ավանդաբար անցկացվող նման հանդիպումները լավ հնարավորություն են ինտեգրացիոն փոխգործակցությունը զարգացնելու, մասնագիտական հարցեր քննարկելու և որպես իրավաբաններ, առկա խնդիրների համատեղ լուծումներով նպաստելու Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծմանը՝ կառավարման ժամանակակից մեխանիզմների, որակյալ ծառայությունների ներդրմանը:

Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել հանդիպմանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին իրենց հետագա գործունեության մեջ:

Էդվարդ Սնոուդենը ստացել է հետախուզման մեջ անկեղծության մրցանակ

Edward SnowdenՀրապարակվել է Մոսկվայի օդանավակայանից հեռանալուց հետո Էդվարդ Սնոուդենի առաջին լուսանկարը:

Ազգային անվտանգության գաղտնի տեղեկություններ հրապարակած Սնոուդենը ստացել է Սեմ Ադամսի անվան գործընկերության հետախուզության մեջ անկեղծության մրցանակ:

Լուսանկարը հրապարակվել է այն նույն օրը, երբ նրա հայրը՝ Լոն Սնոուդենը, ժամանել է Ռուսաստան իր որդուն տեսակցելու համար:

Նկարում ժպտացող Սնոուդենի կողքին կանգնած է Մեծ Բրիտանիայում Վիկիլիկսի լրագրող Սարա Հարիսոնը, որը Սնոուդենին Հոնգ Կոնգից տարել էր Մոսկվա և նրա համար ապաստան ձեռք բերել:

Մրցանակաբաշխության ճշգրիտ վայրը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայում:

Մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնվում է հետախուզության ոլորտում աշխատող մարդկանց, որոնք ընդդիմանում են հավաքագրված տեղեկությունների չարաշահմանը:

Մրցանակը նախկինում ստացել են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժը և Բրիտանիայում հետախուզական ոլորտում թարգմանիչ Քեթրին Գանը, որը հրապարակել էր, որ Ամերիկան անօրինական է գործել 2003թ-ին Իրաք ներխուժելու հարցում:

 

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողով Երևանում

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ. մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում՝ Երևանի քաղաքապետարանի և ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ սերտ համագործակցությամբ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով ընթերցել է համաժողովի պատվիրակներին ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Բացման խոսքով հանդես է եկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նախ ողջունել է ներկաներին Երևանում գտնվելու առիթով՝ առանձնացնելով համաժողովի աշխատանքը Երևանի 2795-րդ տարեդարձին զուգակցելու հանգամանքը:
<<Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ Հայաստանը իրականացնում է համաեվրոպական այս կարևոր կազմակերպության նախագահությունը: Մեզ համար ուրախալի է, որ տեղական ժողովրդավարությունը հռչակվել է իբրև Հայաստանի նախագահության առաջնայնություններից մեկը, ինչը հիմք հանդիսացավ, որ մենք նախաձեռնենք մայրաքաղաքային հիմնախնդիրներին նվիրված այս համաժողովը: Որպես Կոնգրեսում հայաստանյան պատվիրակության անդամ, կարող եմ վստահ ասել, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կոնգրեսի հետ ունի համագործակցության լավ ավանդույթներ, ինչն անշուշտ առավել արդյունավետ է դարձնում Հայաստանում տեղական ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող բարեփոխումները>> -, նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև ընդգծել է հանգամանքը, որ համաշխարհային զարգացումների ներկա տեմպերն օրեցօր նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում քաղաքային իշխանություններին, ինչը պարտադրում է լինել առավել ճկուն և անընդհատ կատարելագործել մունիցիպալ կառավարման համակարգը և ընդգծել, որ որքան մեծ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, այնքան արդյունավետ է այն ու եղած մարտահրավերներն էլ՝ հեշտ հաղթահարելի: Տարոն Մարգարյանը հատկանշել է նաև, որ փորձի փոխանակումը քաղաքային տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ լուծումներ է ենթադրում: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսին, Նախագահ Հերվիգ Վան Շտաային` աջակցության համար, Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամին՝ խորհրդաժողովին մասնակցելու համար և Կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերին` համաժողովի կազմակերպման ու անցկացման համար: Բացման խոսքով հանդես է եկել նաև՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամը, ով անդրադարձել է եվրոպական խոշոր քաղաքների կառավարման մոդելներին, գրեթե բոլոր քաղաքներին բնորոշ խնդիրներին և դրանց համակողմանի լուծման տարբերակներին: Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովը, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, համաժողովի մասնակից այլ քաղաքների պատվիրակներ:
Տեղի են ունեցել նաև քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել հանրային ծառայությունների մատուցման և քաղաքացիների կյանքի որակի բարելավման գործում ծառացած արդի մարտահրավերներին: Համաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետեր և փոխքաղաքապետեր, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, համապատասխան պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և տեղական փորձագետներ: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես են եկել Կոնգրեսի փոխնախագահ Ջոն Վերմիշամն ու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դոլարը շարունակում է թանկանալ

դոլարՀոկտեմբերի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409 դրամ: