Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի 8-րդ լիագումար նիստը Երևանում

8018_bՍույն թվականի հոկտեմբերի 8-9-ըԵրևանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:

ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում քննարկվելու է «Դատախազությունների և ԶԼՄ- ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

Փաստաթղթում մասնավորապես նշված է.

-մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների` անձի խոսքի, ազատության իրավունքի` ներառյալ տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության իրականացումն օրենքով ապահովելու պահանջը,

-դատախազության գործունեությունը հրապարակային, թափանցիկ և արդյունավետ կազմակերպելու աշխատանքային կառուցակարգերը:

ԵԴԽԽ լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԵԽ-ի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բոայան:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը մասնավորապես նշեց. «Քննարկվող փաստաթուղթը կոչված է ապահովել հավասարակշռությունը մի կողմից անկախ, անաչառ և հրապարակային արդարադատության ապահովման, իսկ մյուս կողմից Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր կարծիքը ունենալու և արտահայտելու ազատության, զանգվածային լրատվության գործառույթի` հանրությանը իրազեկել գործի քննության ընթացքի, ինչպես նաև անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության և անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև։Մեզ համար չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների համակարգված կարգավորումը` դատախազության գործունեության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման, վստահության ռեսուրսի ամրապնդման, քրեական քաղաքականությանը հասարակության աջակցման գործում:
Այս հավասարակշռության ապահովումն անհրաժեշտ է մեկ ընդհանուր վերջնանպատակի` այն է`.մարդու իրավունքների և հիմնական ազատությունների անվերապահ ապահովման համար»:

Երևան են ժամանել Եվրոպայի Խորհրդի անդամ շուրջ 40 երկրների պատվիրակություններ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներ:

Լիագումար նիստի անցկացումը Երևանում հատկապես կարևորվում է Եխ նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահությամբ:

ԵԴԽԽ-ն Երևանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը վկայում է նաև ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին: Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երևանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը և անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` արդյունքում ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երևանի Հռչակագիրը»:

ԵԴԽԽ-ն ստեղծվել է 2005թ.` ԵԽ Նախարարների Կոմիտեի որոշմամբ և հանդիսանալով ԵԽ Նախարարների Կոմիտեի խորհրդատվական մարմին` կոչված է Քրեական Գործերով Եվրոպական Կոմիտեի համար մշակել Rec(2000)19 հանձնարարականի իմպլեմենտացիայի հետ կապված խնդիրների վերաբերյալ եզրակացություններ` հանձնարարականի կատարմանը նպաստելու և Եվրոպայի դատախազական համակարգերի գործառույթների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը ակտիվ մասնակցում է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի աշխատանքներին:

Մինչ այժմ ԵԴԽԽ-ի կողմից ընդունվել է 7 կարծիք`

1. «Քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման միջոցները»
2. «Քրեական հետապնդման այլընտրանքները»
3. «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս»
4. «Բորդոյի հռչակագիր»
5. «Երեւանի հռչակագիր»
6.«Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ»
7. «Դատախազական ծառայության ռեսուրսների կառավարում»

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

10753_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Արագ արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ 10753_am_5են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
10753_am_7Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:

Ընտրությունների նախօրեին Ադրբեջանը լռել է

o_833578Այսօր Ադրբեջանում նախագահի ընտրության նախօրեին  լռության օր է: Քվեարկությունը տեղի է ունենալու չորեքշաբթի, հոկտեմբերի 9-ին, հաղթանակի համար հարկավոր է հավաքել  ձայների առնվազն 50%-ը` ցանկացած  մասնակցության դեպքում: 10 թեկնածու կա, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիևը:

52-ամյա Ալիևն այս պաշտոնում է առաջադրվում 3-րդ անգամ անընդմեջ: Նրանց համար, ովքեր լավ գիտեն  հանրապետությունում ստեղծված իրավիճակը,   գլխավոր հարցը ոչ  թե այն է, թե կկարողանա արդյոք գործող նախագահն առաջին փուլում առաջ անցնել բոլոր թեկնածուներից, այլ կկարողանա արդյոք նա գերազանցել նախորդ տարիների  սեփական ռեկորդը: Ալիևի համար 2003-ին քվեարկել է ընտրազանգվածի 79%, իսկ 2008-ին` 88%-ը:

 

Վրաերթ Երևան-Իջևան ճանապարհին

Վրաերթ (1)Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

ԿԺԴՀ-ում բանակը մարտական պատրաստվածության վիճակի է բերվել

i (3)ԿԺԴՀ-ում բանակը մարտական պատրաստվածության  վիճակի է բերվել` պայմանավորված  համատեղ զորավարժությամբ, որ անցկացնում են   ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան Ճապոնական ծովում:

ԿԺԴՀ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը պարզաբանել է, ասելով, որ դա արվում է “ցանկացած պահի մարտական գործողություններ սկսելու համար”: Ըստ հրամանի, Կորեական ժողովրդական բանակը “զգոն հետևելու է ամերիկյան ու ճապոնական ագրեսորների, ինչպես նաև հարավկորեական վարչակարգի գործողություններին”:

Վարորդը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց

վրաերթՀոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Դեյվո-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կարբի գյուղում բախվել են «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՀոկտեմբերի 7-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2410»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Եթովպիայում նոր նախագահ են ընտրել

i (2)Եթովպիայի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել քաղաքական գործիչ ու դիվանագետ Մուլատ Տեշոմեին:

Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը ներկայացուցչական  գործունեություն է իրականացնում, իսկ կատարողական իշխանությունն իրականացնում է վարչապետն ու կառավարությունը,  որոնք պատասխանատու են ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի առաջ:

57-ամյա Տեշոմեն մանդատ է ստացել 6 տարով: Դրանից առաջ նա Չինաստանում, Ճապոնիայում ու Թուրքիայում դեսպան է եղել:

Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել, վարորդներից մեկը հիվանդանոցում է

ապակիՀոկտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Oպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Արգենտինայի նախագահին վիրահատելու են

i (1)Քրիստինա Ֆերնանդես դը Կիրշներին հետազոտությամբ հայտնաբերված հեմատոման հեռացնելու նպատակով վիրահատելու են:

Ինչպես նախագահի մամլո ծառայությունից են հայտնել, նրան հոսպիտալացրել են Ֆոնդա Ֆավալորոյում` վիրահատությունից առաջ սրտաբանական հետազոտության ու անհրաժեշտ նախապատրաստության համար:

Օլիվոսում գտնվող նախագահական նստավայրում բժիշկների խումբը խորհրդակցելուց հետո ներգանգային հեմատոման վիարահատությամբ իսկույն հեռացնելու որոշում  է կայացրել:

Աբովյանում 6-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

ՎրաերթՀոկտեմբերի 7-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կամբոջայում ջրհեղեղն 83 մարդու կյանք է խլել

iԿամբոջայում չդադարող անձրևները հանգեցրել են խոշոր ջրհեղեղի: Երեք  շաբաթ անձրևները չեն դադարում, դրա հետևանքով առաջացած ջրհեղեղները 15 գավառից  ավելի քան 800 հազար մարդու ստիպել է հեռանալ տնից: 83 մարդ էլ պաշտոնապես ջրախեղդ է  համարվում:

Ջրի մակարդակի բարձրացման պատճառով 120 հազար տուն ու 120 հազար հա բրնձի դաշտ  ջրի տակ է մնացել:  Տեղի կարմիր խաչը փորձում է բոլոր տուժածներին օգնություն ցուցաբերել:

Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները

կոմպոզիտորներՆոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կուղեկցվի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Երիտասարդ կոմպոզիտորները կարող են մինչև հոկտեմբերի 18-ն Աբովյան 50/5 հասցեով ներկայացնել իրենց էստրադային ժանրի ստեղծագործությունները՝ նոտագրված։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կընդգրկվեն համերգային ծրագրում։ Երեկոյի ընթացքում երաժշտական ստեղծագործությունները կներկայացնեն հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողները։

Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին՝ նրանց ներկայացնելով լայն հանրությանը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010545802 (ներքին՝ 16)։

Նշենք, որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Աշխարհը՝ Հայաստանի ու հայերի մասին

գիրք«Հայագիտակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստել «Երկիր դրախտավայր. Նշանավոր օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 250 օտարերկրացի պատմիչների, ճանապարհորդների, դիվանագետների, գրողների, արվեստագետների, ռազմական, պետական գործիչների վկայությունները, բնութագրումները, ճամփորդական նյութերը, հոդվածներն ու գեղարվեստական ստեղծագործությունները: Նման ժողովածուի հրատարակումը բխում է համապարփակ հանրագիտարանային մի ամբողջության մեջ հայերի ու Հայաստանի մասին հայտնի օտարերկրացիների տեսակետներն ու գրառումները համախմբելու անհրաժեշտությամբ ու առկա պահանջարկով:

Ժողովածուի հրատարակմանն աջակցելու խնդրանքով նախաձեռնության հեղինակները դիմել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: Հաշվի առնելով այս գրքի իրապես համազգային նշանակությունը և տեղեկատվական առկա բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է ամբողջությամբ ֆինանսավորել «Երկիր դրախտավայրի» հրատարակությունը: Ստեղծվել է ստեղծագործական-հրատարակչական ախատանքային խումբ՝ «Հայագիտակ» ընկերության նախագահ Ալբերտ Իսոյանի նախագահությամբ: Խմբում ներգրավված են նաև ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:

Գիրքն ընդգրկելու է հունահռոմեական, ասորական, բյուզանդական, պարսկական, թուրքական, եվրոպական և այլ աղբյուրներից քաղված տվյալներ, որոնք ամբողջացնում են ինչպես համաշխարհային մեծ ճանաչում ունեցող, այնպես էլ մեր հանրության լայն շրջանակներին ոչ շատ հայտնի, բայց իրենց ժամանակաշրջանում շոշափելի դերակատարություն ունեցած օտարերկրացիների մոտեցումներն ու գնահատականները հայ ժողովրդի ու Հայաստանի մասին, ինչը թույլ կտա թե հայ և թե  միջազգային հանրությանը համապարփակ ներկայացնել մեր երկիրն ու ժողովրդին հենց օտարերկրացիների աչքերով: Ներկայիս աշխարհաքաղաքական հարաբերություններում, երբ հաճախ առաջին ու երբեմն որոշիչ նշանակություն են ստանում տեղեկատվական հակամարտությունները, շատ կարևոր է ներկայացնել այն, ինչ ունենք, ինչը փաստ ու իրականություն է, ի տարբերություն մեր որոշ հարևանների, որոնք պարբերաբար փորձում են իրականության տեղ անցկացնել չեղածն ու հնարովին: Նաև այս առումով «Երկիր դրախտավայր» ժողովածուն կարող է իր մեծ ներդրումն ունենալ:

Գրքի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել առաջիկա 5-6 ամսվա ընթացքում: Նախնական պայմանավորվածությամբ, ժողովածուի տպաքանակի զգալի մասը, որպես նվեր, կտրամադրվի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրների գրադարաններին:

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` սիբիրախտով վարակման դեպքերի մասին

ssfs2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:

Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից  տեղեկացնում են, որ այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:

Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:

Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Էդուարդ ՇարմազանովՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-11-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ փոխնախագահի եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հանդիպումը Տավրիկյան պալատում:

Հոկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կմասնակցի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված միջոցառմանը:

 

Ադրբեջանում ռազմական մեքենան ձորն է ընկել, կան զոհեր

1Ադրբեջանում ռազմական մեքենա է վթարի ենթարկվել:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում:
Պաշտպանության նախարարության N զորամասի “Ուրալ” մակնիշի ռազմական մեքենան ընկել է ձորը: Արդյունքում մեքենայի վարորդը`1974թ.-ին ծնված Մամեդ Հուսեյն օղլու Հուսեյնովը մահացել է դեպքի վայրում, զինվոր Իլքին Օրուջևը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Սոսկ տեսական հնարավորություններ

Bulgaria Armenia Soccer WCupՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Բուլղարիայի հավաքականի հետ: Վերջինս 13 միավորով (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն) աղյուսակում 2-րդ տեղում է: Բուլղարացիների համար այս հանդիպումը ոսկու գին ունի: Ի տարբերություն մերոնց, նրանք իրատեսական հնարավորություններ ունեն խմբում 2-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության  եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճելու համար: Բայց մեր երկրում բուլղարացիներին լուրջ փորձություն է սպասում:

Բանն այն է, որ Հայաստանի թիմը 2012-ի սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականին նրա դաշտում պարտվել էր 0:1 հաշվով: Ինչ խոսք, դա ցավալի էր, սակայն մի հանգամանք էլ կա, որ մարտականորեն տրամադրվելու առիթ է տալիս: Բուլղարացի ֆուտբոլիստները, հաղթանակի տենչով, անցանկալի կոշտ պայքարի դիմեցին, նաև տուրուդմբոց սարքեցին` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին: Այնպես որ, բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չկար: Այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները խաղադաշտ էին ներկայացել պաստառներով, որոնց վրա Անդրանիկի անունն էր, և հիշվում էր, որ հայ ազգային հերոսը կռվել է նաև  բուլղարացիների համար:

Ինչևէ,  մեր երկրի ֆուտբոլասերները որոշել են համարժեք պատասխան տալ. ոչ միայն Հայաստանի հավաքականին բուռն աջակցել տրիբունաներից, այլև համապատասխան վերաբերմունք դրսևորել մեր երկրի օդանավակայան եկած բուլղարացի ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին էլ մեր ընտրանին արտագնա խաղ կանցկացնի խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ: Իտալացի ֆուտբոլիստներն անցկացրած 8 խաղից 6-ում հաղթել են, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և չեն կրել ոչ մի պարտություն: Վաստակած 20 միավորով նրանք իրենց համար ապահովել են խմբից դուրս գալու առաջադրանքը և արժանացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Այդ է պատճառը, որ 9 միավորով այժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք 3 հաղթանակ են տարել և 5 պարտություն կրել, թերևս հույս ունեն, որ Իտալիայի ներկայացուցիչները ոչ մարտական կազմով կխաղան և այդ հանդիպումում հնարավոր է միավորներ կորզել:

Խաղը կայանալու է Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում: Այն Իտալիայի մեծ մարզադաշտերից է և տեղավորում է 60 240 հանդիսական: Վերջին անգամ Իտալիայի ազգային հավաքականն այդ մարզադաշտում խաղ է անցկացրել 2006-ի սեպտեմբերին: Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 եվրոյի սահմաններում:

Իտալիայի հավաքականն այս մրցաշարի շրջանակում արդեն խաղացել է Հայաստանի թիմի հետ և Երևանում առավելության է հասել 3:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակը հեշտ չտրվեց տիտղոսակիր թիմին:

Այժմ մրցակցի հարկի տակ հանդես գալու հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է: Կկարողանան մերոնք վերկանգնել սասանված հեղինակությունը, թե նոր անախորժության կմատնվեն` կպարզվի Նեապոլում:

Առաջիկա երկու հանդիպումների ժամանակ շատ բան կախված կլինի մեր առաջատարների խաղից: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը (երկուսն էլ` Մոսկվայի «Սպարտակ») վերջին շրջանում կայուն խաղով աչքի չեն ընկնում: Կարող են լավ խաղալ, նաև` վատ: Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի մյուս ֆուտբոլիստները փոխարինվում են, փոխարինման դուրս գալիս կամ էլ նստած  մնում պահեստայինների նստարանին:

 

 

ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել

Էդվարդ ՆալբանդյանՀոկտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական միության Արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

Իրանը շարունակում է արգելափակել մուտքը դեպի «Facebook» և «Twitter»

twitter_facebookԻրանը շարունակում է արգելափակել մուտքը դեպքի «Facebook» և «Twitter» սոցիալական կայքերը: Այս մասին հաղորդում է «ISNA» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ինֆորմացիոն և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հայտարարությունը: Սեպտեմբեր ամսին տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Իրանի իշխանությունները հնարավոր է պայմանականորեն դադարեցնեն «Facebook» սոցկայքի արգելափակումը: «Մենք պետք է զարգացնենք զտման խելացի համակարգեր, որպեսզի առանձնացնենք «Facebook»-ի անօրինական և օգտակար բովանդակությունը»,-ասել է Իրանի համացանցի զտման կոմիտեի անդամ Ռեզի Ագամիրը՝ նշելով, որ մուտքը դեպի «Facebook» հնարավոր է բացվի միայն զտման համակարգերի կատարելագործումից հետո:
Սեպտեմբեր ամսին Իրանի նախագահը, պատասխանելով երկրում գործող համացանցի գրաքննության վերացման մասին հարցին, նշել էր, որ այս նպատակով կստեղծվի քաղաքացիների իրավունքների պաշտպանության հատուկ կոմիտե: Նախագահը նաև նշել էր, որ ինֆորմացիոն աղբյուրներից օգտվելը բոլոր մարդկանց իրավունքն է, այդ թվում նաև իրանցիների: