Նոբելյան շաբաթ.ալերգիայի, քաղցկեղի կամ էլ խլության դեմ պայքար

o_463225Այսօր մեկնարկել է Նոբելյան շաբաթը` թվով 112-րդը, որի ընթացքում հայտնի կդառնան 2013-ի գիտության բոլոր ճյուղերի դափնեկիրները: Առաջինը հայտնի կդառնան բժշկության ոլորտի դափնեկիրները:  Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այս անվանակարգում հաղթողներին ընտրում է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը` աշխարհի կրթական ու գիտաբժշկական առաջատար կենտրոններից մեկը, որը հիմնվել է 1810-ին:

Նոբելյան կոմիտեն մինչև վերջին պահը ոչինչ չի հայտնում ոչ թեկնածուների, ոչ էլ նրանց թեկնածությունը դնողների մասին, դրա համար էլ փորձագետներին մնում է ընդամենը գլխի ընկնել այդ հաշվով: Այս տարի  առաջ է քաշված գերմանուհի Ինգեբորգ Հոխմայրի, ավստրալացի Գրեմ Կլարկի ու ամերիկացի Բլեյք Ուիլսոնի թեկնածությունը: Նրանց աշխատանքներն օգնել են ստեղծելու կոխլեար իմպլանտանտ, որի շնորհիվ վերականգնվել է  մոլորակի ավելի քան 200 հազար մարդկանց լսողությունը:

Կոմիտեն կարող է նշել նաև գիտնականների մշակումները զանազան գենետիկ հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի  առաջացման պատճառների վերաբերյալ: Հայտնի է, որ էպիգենետիկայի ոլորտում են աշխատում շոտլանդացի Ադրիան Բերդը, իսրայելացիներ  Խաիմ (Հովարդ) Սեդարը և Ահարոն Ռազինը, ամերիկացի Դևիս Էլիսը:

Պարգևի երրորդ թեկնածուներն  են գերմանացի Ֆրանց-Ուլրիխ Հարթլն ու ամերիկացի Արթուր Հորվիչը: Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են սպիտակուցները տեղավորվում տարածական եռաչափ կառույցում: Նման կառույցում սխալները հաճախ հանգեցնում են Ալցհեյմերի  հիվանդության կամ էլ ալերգիաների:

Հոկտեմբերի 8-ին կհայտարարվեն ֆիզիկայի, իսկ 9-ին քիմիայի վերաբերյալ կոմիտեի որոշումները: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում կհայտարարվի խաղաղության մրցանակի դափնեկրի անունը, 14-ին` “Նոբելի հիշատակի  տնտեսության  գծով մրցանակակիրները” կորոշվեն, որը սահմանել է Շվեդիայի բանկը 1968-ին: Ավանդաբար, դեռևս հայտնի չէ, թե երբ է հանձնվելու գրականության գծով մրցանակը: Սովորաբար դա տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկի ժամանակ:

Թայֆունի պատճառով 700 հազար մարդ է տարհանվել

i (1)Չինաստանում “Ֆիտոու” թայֆունը ստիպել է երկրի հարավարևելյան գավառում զանգվածային տարհանում իրականացնել: “Ֆիտոուն” պատուհասել է  Ֆուցզյան նահանգին այսօր առավոտյան` իր հետ բերելով հորդառատ անձրևներ ու 150 կմ/ժամ արագությամբ քամի: Տարերային աղետի հետևանքով զանգվածային հոսանքանջատումներ են եղել, ավերվել են տներ: Անհետ կորել են նավահանգստի աշխատողները: Փոթորիկը վտանգի “կարմիր” մակարդակով է նշվել: Մինչ փոթորիկը կսկսվեր, արդեն տարածքից տարհանվել է 177 հազար մարդ: Չժեցզյան գավառից 574 մարդ ստիպված հեռացել է տներից: Հետաձգվել են Վանչժոու օդանավակայանից իրականացվող  տասնյակ թռիչքներ: Դեպի հյուսիս-արևմուտք ուղղությամբ առաջացող թայֆունն, ինչպես և սպասվում էր, արագ կորցրել է ուժը:

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Փրկարարները բացել են փակ դուռը

աինՀոկտեմբերի 6-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Հ.Չ.-ին պատկանող բնակարանի դուռը:

***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դուռը փակվել է, ներսում մնացել են անչափահաս երկու երեխա, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են Ս. Դ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Հոկտեմբերի 6-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ս. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Ռ.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:

Այսօր Պուտինի ծննդյան օրն է

o_831041Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, որը նա կդիմավորի Ասիա-խաղաղատլանտյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, Ինդոնեզիայի Բալի կղզում: Համաժողովը սկսվելու է Պուտինի ելույթով` նվիրված Պետերբուրգում կայացած “Մեծ քսանյակի” գագաթնաժողովին: Համաժողովում մտադիր են միջազգային թեմաներ քննարկել, այդ թվում` Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիները:

“Ռուսաստանի առաջնորդը ծննդյան 61-ամյակը կդիմավորի  աշխատանքային պայմաններում…Ընդհանրապես, նա չի սիրում, երբ իրեն շնորհավորում են, դա վաղուց է հայտնի: Միայն 55-ամյակի ժամանակ նա աշխատանքային գործընկերներին հրավիրեց ոչ մեծ տոնական ընթրիքի…”,-ասում է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Պեսկովը:

Ծննդյան օրն ավանդական ժամանակ է գնահատելու ոչ միայն ձեռքբերումները, այլ հարց տալու` երջանի՞կ եմ արդյոք:

”Դա փիլիսոփայական հարց է: Ես ճակատագրին ու ՌԴ քաղաքացիներին  անսահման շնորհակալ եմ, որ ինձ են վստահել Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Դրանում իմ ամբողջ կյանքն է: Իսկ դա բավարա՞ր է երջանկության համար` չգիտեմ”,-խոստովանում է Պուտինը:

ԱՄՆ-ում ռազմաբազա է այրվում

o_770739 Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհը տարածվել է “Քեմփ Պենդլթոն” ռազմաբազայի վրա: KTLA հեռուստաալիքի տեղեկացմամբ, հրդեհից ոչ հեռու գտնվող բնակելի տներից տարհանվել է 230 մարդ ու  զինվորական հոսպիտալի 30 հիվանդ:

Փրկարարների տվյալներով, հրդեհը բռնկվել է շաբաթ, հոկտեմբերի 5-ին. ուժգին քամին նպաստել է կրակի արագ տարածմանը: Հիմա հրդեհը 600 հա տարածք է  լափել: 200 հրշեջ է ներգրավված հրդեհաշիջման գործում .օպերացիային ուղղաթիռներ են մասնակցում:

Նիգերիայում նավաբեկության հետևանքով 18 մարդ է զոհվել

iՆիգերիայի կենտրոնական հատվածում` Նիգեր գետում,  շրջվել ու ջրասույզ է եղել  70 մարդ տեղափոխող նավը: Զոհվել է առնվազն 18 մարդ: Դեպքը կատարվել է կիրակի, նախնական տվյալներով վթարի պատճառ կարող է դարձած լինել գերբեռնվածությունն ու նավի մաշվածությունը:

Նման դեպք  տարածաշրջանում եղել էր սեպտեմբերի վերջին: Այն ժամանակ նավաբեկության հետևանքով 42 ուղևոր զոհվեց:

ՄԱԿ.Սիրիան ոչնչացրել է քիմիական զենքի մի մասը

903038Սիրիայի իշխանությունները կիրակի միջազգային փորձագետների հսկողությամբ ոչնչացրել են քիմիական զենքի զինանոցի մի մասը:

Անցած շաբաթ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը(ՔԶԱԿ)  հաստատեց Սիրիայում քիմիական զենքի պաշարների ամբողջությամբ ոչնչացման պլանը, որը ենթադրվում է, որ կավարտվի 2014-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որն այդ որոշմանը պարտադիր բնույթ  է տալիս ու նախատեսում չենթարկվելու դեպքում պատժամիջոց կամ ռազմական ուժ կիրառել:

Սիրիական իշխանություններն անվտանգության նկատառումներով որոշել են հրապարակայնորեն չբացահայտել Քիմիական զենքն արգելող կազմակերպության ներկայացուցիչների  զենքի պահեստներ այցելելու տեղն ու ժամանակը:

Պուգաչովան ու Գալկինն իրենց երկվորյակներին Ելիզավետա ու Գարի են անվանել

2e9f49d6b70e638e5d409aef7388ee10_blockԱլլա Պուգաչովա ու Մաքսիմ Գալկին զույգի կյանքում երջանիկ իրադարձություն է կատարվել, որը ցնցել է ողջ աշխարհը: Ամուսնական զույգը ծնող է դարձել:  Երեխաները լույս աշխարհ են եկել ամենափորձառու գինեկոլոգի` Մարկ Կուրցերի հսկողությամբ, մոսկովյան կլինիկաներից մեկում:

Ամուսնական զույգը մինչև երեխաների ծնունդը  գաղտնի է պահել լուրը:  Երեխաներն արհեստական բեղմնավորման եղանակով են ծնվել` փոխնակ մորից:

63-ամյա Պուգաչովան ու 37-ամյա Գալկինը 2 տարի է, ինչ ամուսնացած են, չնայած միասին են ապրում 12 տարի:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաները արգելափակումից

Սոթք-ՔարվաճառՀոկտեմբերի 6-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 մարդատար ավտոմեքենա:

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

06.10.13ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմեբերի 6-ի ժամը 23.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:

Դժվարանցանելի է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: