Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

arm-6308-SAM_3887ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները:

Բացի այդ, հարցը ներառված է նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: «Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևը, փոխանցելով ռեկտոր Վ. Սադովնիչիի ողջույնները, հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, և երկու երկրների միջև առկա բազմադարյա կապերն ու ավանդույթները մասնաճյուղի հիմնմամբ կդրվեն առավել կայուն հիմքերի վրա և կմոտեցնեն երկու ժողովուրդներին: «Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբացեղնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ «անգին կապիտալը» երկրում պահելու համար»,-նշել է Դավլաթ Նիդոևը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհի լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի հիմնման վերաբերյալ համաձայնագրի դրույթներին առնչվող մի շարք հարցեր:

Բեյլագանում ընդդիմության առաջնորդի լիազոր ներկայացուցիչին ծեծել են

100900052871Ժողովրդավարական ուժերին ազգային խորհրդի Բեյլագանի մասնաճյուղի նախագահ Ֆիզուլի Գահրամանլիին, որը  Ադրբեջանի ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի կողմից դիտորդ է ներկայացված, հոկտեմբերի 9-ին, Բեյլագանի 81-րդ ընտրատարածքի 8-րդ տեղամասում դաժան ծեծել են:

«Ես տեղամասում հետևում էի քվեարկությանը և հանձնաժողովի քարտուղարը փորձում էր վիճարկել հայտնաբերած ընտրախախտումները: երբ ես դուրս եկա տեղամասից, մեկը ետևից ինձ հարվածեց: Երբ ես շուռ եկա նորից ինձ հարվածեցին և աչքերս արյունով  լցվեցին»,  -ասել է Ֆիզուլի Գահրամանլին  “Ազադլիգ” ռադիոյի թղթակցին»:

Բեյլագանի 81-րդ ընտրատարածքի նախագահ Ազեր Ալիևը ասել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե տեղամասում  այլ նրա սահմաններից դուրս:

 

Ադրբեջանում ընտրությունները ընթանում են զանգվածային խախտումներով. Ջամիլ Հասանլի,տեսանյութ

3Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերին ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին մասնակցել է ընտրություններին: “Թող այս ընտրությունները ծառայեն ի շահ մեր ժողովրդի”,- ասել է Հասանլին ընտրախցիկից դուրս գալուց հետո:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, վերջինս նշել է նաև, որ Բաքվում և շրջաններում քվեարկության ժամանակ զանգվածային խախտման դեպքեր են գրանցվել: “Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են  զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության շատ ներկայացուցիչներ մասնակցում են ընտրակեղծիքին`դառնալով պետական հանցագործության մասնակից”,-հայտարարել է նախագահի թեկնածուն:

Ալպիական ջրածիծառները առանց կանգառի 200 օր անց են կացրել օդում՝ դառնալով երբևէ ամենաերկար թռիչք իրականացրած թռչունները

Alpine Swifts - the longest recorded flightՉվող թռչուններին ուսումնասիրող հետազոտողները պարզել են, որ նրանք առանց կանգառի 200 օր շարունակ թռչում են Աֆրիկայից Եվրոպա:

Գիտնականների խոսքով՝ ալպիական ջրածիծառների 2000 կմ երկարությամբ թռիչքը երբևէ որևէ թռչունի իրականացրած ամենաերկար թռիչքն է:

Չնայած մասնագետները գիտեին, որ ջրածիծառը տարվա մեծ մասը անց է կացնում օդում, սակայն առաջին անգամ էր, որ նրանք նման արդյունքներ էին գրանցում:

Նախքան ձմեռելու նպատակով թռչունների հարավ չվելը՝ Շվեյցարիայի թռչնաբանական ինստիտուտի և Բերնի կիրառական գիտությունների համալսարանի անդամներից բաղկացած թիմը վեց ջրածիծառների վրա փոքրիկ հսկիչ սարքեր էր տեղադրել:

Երբ նրանք վերադարձել էին հյուսիս թիմը կրկին բռնել էր այդ թռչուններին և ուսումնասիրել սարքերի գրանցած տվյալները:

Սարքերը ցույց են տվել, որ թռչունները սեպտեմբերի վերջից մինչև վաղ գարուն անընդհատ շարժման մեջ են եղել և չեն կանգնել:

Չնայած թիմի անդամների որոշ կասկածներին՝ այնուամենայնիվ նրանք պարզել են, որ թռչունները վայրէջք չեն կատարել նույնիսկ քնելու կամ հանգստանալու համար, իսկ գիշերվա մեծ մասը անց են կացրել ճախրելով և ուտելով:

Այս թռչունների սննդակարգը հիմնականում բաղկացած է օդային պլանկտոնից, ուժեղ քամիներից օդ նետված բզեզներից և սարդերից:

Թռչունները թռիչքի ժամանակ կարողանում են ջուր վերցնել լճերից և գետերից:

Սակայն գիտնականները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք այդքան երկար ժամանակ օդում անցկացրել՝ ենթադրելով, որ նրանք խուսափել են գիշատիչներից:

 

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը

սուսերimagesԵրևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և  Ռուսաստանի Դաշնության  պատանի սուսերամարտիկները:
Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը՞ Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Մոհսեն Համզեհեյը և մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթի հանրապետությունը ներկայացնող Սաքի Ահմանը:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին` (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց նույնպես Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:
Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը , 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը և 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը` Ռուսաստանը ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին վրաստանը ներկայացնող Կրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:
Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում   զբաղեցրեց առաջին տեղը :

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)

hoktemberyan_23Հոկտեմբերի 9-ին անցկացված «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության և ոստիկանության զորքերի բարձրաստիճան սպաներ և ծառայողներ:
«Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայով մարզումներին իրենց ցուցադրական վարժանքները ներկայացրին նաև ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները:
Մանրամասները՝ լուսանկարներում:

Թուրքական խոհանոցը ամերիկյան մեկնաբանությամբ (տեսանյութ)

xohanoc Ամերիկյան հայտնի լրատվական կայքերից մեկը՝ «Huffington Posta»-ը մի տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացվում է թուրքական խոհանոցային մշակույթը: Երկրի չորս կողմերում նկարահանված կադրերում ցուցադրվում է թուրքական խոհանոցի ավանդույթները Անատոլիայից մինչև խոշոր քաղաքներ՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր:

Տեսանյութից պարզ է դառնում, որ  Թուրքիան աշխարհին  է ներկայանում հայերից յուրացված խոհանոցով, իհարկե, «մոռանալով» նշել, որ այդ ամենը հայկական ծագում ունի:

Տեսանյութում կարելի է տեսնել  որպես թուրքական ներկայացվող հայկական մի շարք կերակրատեսակներ:

«Ռադիկալի» հաղորդմամբ՝ տեսանյութը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկացիների մոտ և մեծ թվով դիտումներ գրանցել:

Թուրքիան չի աջակցում Ալ Քայիդային. Ահմեդ Դավութօղլու

davutogluԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում իր դանիացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի կերպ չի աջակցում Ալ Քայիդա խմբավորմանը և թույլ չի տվել նրանց հատել թուրք-սիրիական սահմանը: «Ոչ ոք չի կարող Թուրքիային նման գործողությունների մեջ կասկածել, քանի որ Թուրքիան հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարող երկրներից մեկը»,-նշել է Դավութօլուն:

Թուրքական արտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ընդունելու սիրիացի փախստականներին: «Սիրիական կառավարությունը ռմբակոծում է սեփական քաղաքները, ոչ ոք չի կարող քննադատել այն երկրին, որը ընդունում է նրանց, ովքեր փախչում են սիրիական իշխանություններից»: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայ դժգոհ է այն արձագանքից, որը միջազգային հանրությունը ցուցաբերեց սիրիական փախստականների խնդրի նկատմամբ: «Սա միայն մեկ երկրի խնդիրը չէ, այլ ամբողջ մարդկության խնդիրն է: Փախստականների հարցը միջազգային հանրության ուսերի վրա պետք է լինի: Մենք պետք է ավելացնենք սիրիացիներին տրվող հումանիտար աջակցությունը, այլապես նրանց հոսքը դեպի հարևան երկրներ կավելանա»,-ասել է արտգործնախարարը:

Իսպանիայում կիսամերկ կանայք բողոքել են հղիության ընդհատման օրենքի փոփոխությունների դեմ

Topless Women Stage Pro-Abortion Protest in SpainՖեմեն ֆեմինիստական խմբավորման կանայք կիսամերկ ցույց են կազմակերպել Իսպանիայի պառլամենտում՝ բողոքելով պահպանողական կառավարության հղիության ընդհատման վերաբերյալ օրենքի փոփոխությունների դեմ:

Չորեքշաբթի, երբ արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս-Գալարդոն սկսել էր իր ելույթը, ստորին պալատի հասարակական սրահում կանգնած երեք կանայք հանել էին իրենց վերնազգեստը և սկսել էին վանկարկել« հղիության ընդհատումը սրբություն է»:

Կանանցից մեկը, շարունակելով բղավել քաղաքական գործիչների ուղղությամբ, բարձրացել էր վանդակապատին և փաթաթվել սյուներից մեկին:

Պառլամենտի հսկիչները երեք րոպեի ընթացքում պառլամենտից հեռացրել էին ուղերձը իրենց մարմինների վրա գրած կանանց:

Ռուիս-Գալարդոն դեմ է առանց սահմանափակումների մինչև 14 շաբաթական հղիության ընդհատմանը և ցանկանում է, որ այն կատարվի միայն որոշ հանգամանքների դեպքում՝ հաշվի առնելով մոր և պտղի առողջական վիճակը:

 

ՄԱԿ-ի նոր անկյուն` Գյումրու Կենտրոնական գրադարանում

IMG_1226ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը շարունակում է կարևորել երիտասարդության հնարավորությունների ընդլայնումը մարզերում, և այդ կապակցությամբ այսօր ՄԱԿ-ի մի նոր անկյուն բացվեց Գյումրի քաղաքում: Այժմ ուսանողները, գիտահետազոտական աշխատանք կատարողները,  պաշտոնական անձինք և լրագրողերը ավելի մեծ հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի արժեքների, համաշխարհային օրակարգի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության հետ՝ օգտագործելով նվիրվաբերված ՄԱԿ-ի 2000 միավոր հրատարակությունները:

ՄԱԿ-ի անկյունը բացվեց Գյումրու քաղաքապետարանի Մկրտիչ Արմենի անվան Կենտրոնական գրադանում` Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության (ՀՏՎ) ջանքերով: Անկյունը կլրացնի ՄԱԿ-ի կողմից Գյումրու այլ գրադարաններին ցուցաբերվող աջակցությանը:

Ի հավելումն դրան՝ շրջիկ գրադարան-ավտոբուսի միջոցով ՄԱԿ ՀՏՎ կողմից ավելի քան 2,500 միավոր գրականություն բաշխվեց Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ԳՊՄԻ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: ՄԱԿ-ի աշխատակիցները կայցելեն ՄԱԿ-ի անկյուններ՝ բոլոր հետաքրքրված անձանց հետ քննարկելու ՄԱԿ-ի հետ կապված տարբեր հարցեր:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն նշեց. «Երիտասարդների կարողությունների և հնարավորությունների ընդլայնումը և հասարակության հետ երկխոսությունը մշտապես գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում: Քանի որ Գյումրու քաղաքացիները ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի ակտիվ մասնակիցներն են, մենք աջակցեցինք Գյումրիում ՄԱԿ-ի անկյուն բացելու գաղափարին, որպեսզի դուք անմիջական հնարավորություն ունենաք օգտվելու ՄԱԿ-ի վերաբերյալ գրականությունից: Դուք մեր վստահելի գործընկերներն եք ՄԱԿ-ի արժեքների՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական կառավարման, խաղաղության և անվտանգության, մարդկային կայուն զարգացման առաջ մղման հարցում: Մենք ուրախ ենք աջակցել ձեզ՝ ձեր գիտելիքների հետագա բարելավման և ՄԱԿ-ի գործունեության մեջ ներգրավվելու հարցում»:

Արտուշ Մկրտչյանը, Կենտրոնական գրադարանի տնօրենը, ողջունեց համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ նշելով, որ նմանօրինակ համատեղ ձեռնարկումները ուսանողներին և հասարակությանը հնարավորություն կտան ներգրավվելու ՄԱԿ-ի աշխատանքներում և դառնալու իրենց երկրի իրազեկ և ակտիվ քաղաքացիներ:

4 ՄԱԿ–ի անկյուններ արդեն կան Հայ-Ռուսական  (Սլավոնական համալսարանում), Խաչատուր Աբովյանի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, և  երեքը՝ Երևանից դուրս՝ Իջևան, Ստեփանավան և Դիլիջան քաղաքներում: ՄԱԿ-ի երկու ավանդապահ գրադարանները գործում են Երևանի պետական համալսարանում և Հայաստանի Ազգային գրադարանում:

Չինաստանում ածխի հանքում տեղի ունեցած հեղեղումից 10 օր անց երկու հանքափորներ են փրկվել

china-miners-rescuedՉինաստանի պետական CCTV լրատվամիջոցի տեղեկություններով՝ հեղեղված ածխի հանքում 10 օր փակված մնացած երկու հանքափորներ են փրկվել:

Սակայն դեպքի վայրում հայտնաբերել են նաև 10 զոհված այլ հանքափորների:

Լրատվամիջոցը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել սեպտեմբերի 28-ին Շանսի նահանգի Չժենշենի ածխի հանքում, որտեղ այդ պահին 42 հանքափորներ էին աշխատում: Երեսուն հանքափորները դեպքից հետո անմիջապես դուրս էին բերվել:

Դեպքի վայրում աշխատում էին ավելի քան 850 փրկարարներ:

Դժբախտ պատահարի պատճառները դեռևս պարզվում են:

 

Հայաստանի մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը

սբVEiMlCT4Fvejz6pyKyPxV07PSwՀայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելս-Մակեդոնիա հանդիպումը, որ կկայանա հոկտեմբերի 11-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականություններ կկատարի Գեորգե Վադաչկորիան (Վրաստան):

Ռաֆայել Նազարյանը հավատում է իր թիմին

ռնnazaryan-vs-shirak-320x2131Վաղը կայանալիք ֆուտբոլի 2015-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, հանդիպելով լրագրողներին, հայտնեց, որ հավատում է իր թիմին:

«Վնասվածքով ոչ մի ֆուտբոլիստ չունենք, խաղացողները լավ մարզավիճակում են: Գիտենք, որ խմբի ֆավորիտը Ֆրանսիայի ներկայացուցիչներն են, բայց խաղալու ենք միայան հաղթանակի համար, մեզ երեք միավոր է անհրաժեշտ: Ֆրանսիացիների դեմ հանդես կգանք հավասարակշռված` ոչ միայն պաշտպանվելով, այլև` հարձակվելով: Դժվար կլինի, եթե զիջենք խաղի ընթացքում: Շատ մանրակրկիտ ուսումնասիրել ենք Ֆրանսիայի թիմի խաղը, ֆուտբոլիստները լավ գիտակցում են, որ մրցելու են հզոր թիմի դեմ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, չեմ կարծում, որ մրցակիցն առավելություն ունի: Վստահ ենք մեր ուժերին: Չեմ ուզում ինքնագովազդ ստացվի, բայց որպես մարզիչ հավատում եմ մեր թիմին: Դարպասապահը կլինի Արսեն Բեգլարյանը: Մեկնարկային կազմը որոշված է, բայց անուններ չեմ նշի »,- ասաց Նազարյանը:

2013թ.-ին Հայաստանում ապաստան են հայցել հիմնականում Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիներ

միգրացիաԸնթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ապաստան են հայցել 283 օտարերկրացիներ:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ դիմողների գերակշռող մասը՝ 258-ը, Սիրիայից են: Մնացած 25-ից 15-ը Իրաքից են, 8-ը՝ Իրանից:

Ապաստանի դիմումի վերաբերյալ որոշումը կայացվում է դիմելուց հետո 3-ամսյա ժամկետում: Կայացվում է կամ Հայաստանում փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու մասին, կամ դիմումը մերժելու մասին որոշում:   Դրանով պայմանավորված՝ ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում ապաստան են ստացել 397 օտարերկրյա քաղաքացիներ, որոնց մի մասն ապաստան էր հայցել դեռևս նախորդ տարի: Ապաստան ստացածներից 373-ը Սիրիայից են, 21-ը՝ Իրաքից, 3-ը՝ Իրանից:

Շարունակությունը կարդացեք Pastinfo.am-ում

Վրաերթ Աճառյան փողոցում

ՎրաերթՀոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Մեծածավալ օգնություն Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին

Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին 4 օր անց

ձերբակալելՀոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Անի թաղամասում հայտնաբերել են 1986 թ. ծնված Երվանդ Բ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:

Օպերատիվ գործողություն՝ Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ոստիկանությունՀոկտեմբերի 9-ին, ժամը 02.45-ին, Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Չ.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը ճշտվում է

ոստիկանություն3Հոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Արոնյանի հաջորդ մրցակիցն Ադամսն է

լևոնimagesԻսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդոս գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Մրցակիցները կատարեցին 25 քայլ։

Անգլիացի Մայքլ Ադամսը սպիտակներով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Արոնյանի հաջորդ մրցակիցն Ադամսն է։