ՀԿԵ-ում ամփոփեցին հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները

հկե«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հոկտեմբերի 14-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հունվար-սեպտեմբերին կատարած աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենն, անցած ժամանակահատվածը բավարար է ՀԿԵ-ի աշխատանքը գնահատելու և 2014 թվականի համար ծրագրեր մշակելու համար:

Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ 2013 թվականի հունվար-սեպտեմբերի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,4 մլն տոննա բեռ, ինչը կազմում է 96,7% նախատեսված ցուցանիշից և 95,6% անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:

Միևնույն ժամանակ Ընկերության ղեկավարն ընդգծեց, որ բեռնման ցուցանիշը գերազանցել է 1,5 մլն տոննա, ինչը 2,1%-ով գերազանցում է անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշները:

ՀԿԵ գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ դրական դիմնամիկա են արձանագրել այնպիսի կաևոր ցուցանիշներ, ինչպիսիք են տարանցիկ վագոնների պարապուրդի ժամանակը, լոկոմոտիվի միջին օրեկան վազքը, գնացքի միջին քաշը:

Խոսելով ուղևորափոխադրումների մասին՝ Վիկտոր Ռեբեցը նշեց, որ, չնայած ուղևորաշրջանառության դրական դինամիկայի, ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորափոխադրումների 1,3%-նոց աճին, անհրաժեշտ է շարունակել երկաթուղային ուղևորափոխադրումների մրցունակության ուղղությամբ տարվող աշխատանքը:

Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն դարձրեց գնացքների չվացուցակի կատարման խնդրին: Համաձայն գլխավոր տնօրենի կողմից բերված տվյալներին՝ անցած ժամանակահատվածում ուշացել է 147 գնացք, իսկ ուշացման ժամանակը կազմել՝ 187 ժամ: Այդ թվում 164 ժամով ուշացել է 110 բեռնատար գնացք, իսկ 23 ժամով՝ 11 միջազգային և 26 մերձքաղաքային ուղևորատար գնացք:

– Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գնացաների չվացուցակի կատարման հարցին, որը կարևորագույնն է երաթուղու աշխատանքի մեջ, – ասաց Վիկտոր Ռեբեցը:

Անդրադառնալով երկաթուղայինների աշխատավարձերի աճին՝ Ընկերության ղեկավարը հիշեցրեց, որ անցած ժամանակահատվածում ՀԿԵ-ի աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմել է 195 758 դրամ, ինչը 10,7% գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը: Համեմատության համար նա նշեց, որ հանրապետությունում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 145 հազ դրամ, իսկ աճը՝ 4,7%:

Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն դարձրեց ենթակառուցվածքի արդիականացման, գնացքների անվտանգության մակարդակի և աշխատանքի պահպանման հարցերին՝ համապատասխան հանձնարարություններ տալով պատասխանատուներին:

Միևնույն ժամանակ Ընկերության գլխավոր տնօրենը հանձնարարեց ակտիվացնել բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքը, հավասարակշռել բյուջեի ծախսային և եկամտային մասերը, հատուկ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքի արդիականացմանը:

 

 

 

«Բարև Երևան».Երևանի թիվ 66 դպրոցի տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից

Անահիտ-Բախշյան14 հոկտեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

 

1.            Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2.            ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3.            ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4.            ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5.            տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6.            վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև  տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը:

 

 

Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթները շահո՞ւմ է քաղաքապետը

նելսոն-ոսկանյանՍյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն նյութ է հրապարակել, որում անդրադառնում է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած գնումներին ու այդ մրցույթներում հաղթողին:  Ըստ հրապարակման` ստացվում է, որ Գորիսի քաղաքապետը մրցույթ է հայտարարում և ինքն էլ շահում է այն:

Ըստ հրապարակման` որում հղում է կատարվում Gnumner.am կայքին, նշվում է, որ «Գորեր» ՍՊԸ-ն է հաղթել ներքոնշյալ բոլոր մրցույթներում.

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքների մրցույթում (գինը` 3 մլն 797 հազ.դրամ),

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Տաթևացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման և ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման  մրցույթում (գինը 12 մլն 348 000 դրամ),

Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների Ա/Բ ծածկի փոսային նորոգման աշխատանքների իրականացման մրցույթում (գինը 19 մլն. 30 հազ.դրամ),

Գորիս քաղաքի Ղաթրինի Ձոր և Սաթյան 2-րդ նրբանցքի հեղեղատարների վերջնամասերի կառուցման աշխատանքների մրցույթում (գինը`3 մլն 323 հազ դրամ)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Նարեկացի ու Մամիկոնյան խաչմերուկի ջրընդունիչի կառուցման և Մ. Խորենացի փողոցում սելավատարին միացման աշխատանքների ձեռքբերման մրցույթում (գինը՝ 1 656 980 դրամ) :

գորեր«ԳՈՐԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիրը, ըստ կազմակերպությունների գրանցման ռեգիստրի` Գորիս համայնքի ներկայիս ղեկավար Նելսոն Ոսկանյանն է:

Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց «Մեծ սաղավարտը»

լաAronian-13GSԻնչպես տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտված շախմատի  «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում նվաճեց պատվավոր մրցանակը:

Սա Արոնյանի հաղթանակով ավարտված երկրորդ նման մրցաշարն է: Առաջին անգամ հայ գրոսմայստերը «Մեծ սաղավարտը» նվաճել էր 2009 թվականին:

ՀԿԵ-ն մասնակցեց «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին

«Հարավկովկասյան երկաթուղի» «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց հոկտեմբերի 12-ին Մաշտոցի պուրակում անցած «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության էքսպո-ցուցահանդեսին: Ցուցահանդեսն անցել էր «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարությունների շրջանակներում:

ՀԿԵ-ն ներկայացրեց արդեն իսկ իրականացված նախագծերը՝ «Երևան» կայարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Ալմաստ» կառամատույցի վերակառուցումը, Մանկական երկաթուղու վերանորոգումը, ինչպես նաև ներկա պահին ընթացող կենտրոնական կայարանի տակ գտնվող ստորգետնյա անցումի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Ցուցահանդեսի այցելուները նաև հնարավություն ստացան ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի աշխատանքին և երկաթուղային ուղևորափոխադրումներին:
Ցուցահանդեսին ներկայացվեցին Երևանի քաղաքային տնտեսությունում կատարված վերջին նորարարությունները, ներկա պահին իրագործվող նախագծերը,արտաքին ձևավորման եւ գովազդի, կառավարման տեխնոլոգիաների, ճարտարապետության և այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Էրեբունի-Երևան տոնն առաջին անգամ նշվել է 1968թ.-ին, երբ լրացավ քաղաքի 2750-րդ տարեդարձը։ Մինչև 1988 թվականը տոնը նշվում էր ամեն տարի, սակայն Հայաստանի անկախացումից հետո այս ավանդույթը վերսկսվեց միայն 1998-ին:
Երևանը (Էրեբունի)՝ հայկական 13-րդ մայրաքաղաքը, հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.-ին Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից՝ Հայկական լեռնաշղթայի հարավ-արևելքում։ Անկյունաքարը, որի վրա փորագրված է Երևանի հիմնադրման տարեթիվը, մինչ այժմ պահպանվել է և գտնվում է Էրեբունի ամրոց-թանգարանում։

Ռաֆայել Նադալը շարունակում է գլխավորել թենիսիստների դասակարգման աղյուսակը

ռն113988Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը  հրապարակել է աշխարհի ուժեղագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը։ Երկրորդը սերբ Նովակ Ջոկովիչն է: Նրան հաջորդում է իսպանացի Դավիդ Ֆերերը, որը շրջանցել է չորրորդ տեղում գտնվող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդի Մարեյին։

Աղյուսակ

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)՝ 11520

2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11120

3 (4). Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 6295

4 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 6895

5 (5). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)՝ 5525

6 (6).  Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4340

7 (7). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 4245

8 (9).  Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա)՝ 3295

9 (8) Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)՝ 3240

10 (10). Ռիշար Գասկե (Ֆրանսիա)՝ 3060

Մեքենան բախվել է բետոնե ցանկապատի, ուղևորներից մեկը մահացել է

ավտովթարՀոկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնե ցանկապատին:
Պատահարի հետևանքով ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1984 թ. ծնված Էդվարդ Հարությունովը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ադրբեջանում ոստիկանությունը ձերբակալել է 10 ընդդիմադիր ակտիվիստների

1Հոկտեմբերի 12-ին հազարավոր մարդիկ են հավաքվել Ադրբեջանի մայրաքաղաքում՝ բողոքելով նախագահ Իլհամ Ալիևի վերընտրվելու դեմ: Այդ ընտրությունները լայնորեն քննադատել էին նաև միջազգային դիտորդական առաքելությունները:

Հանրահավաքի ավարտին ոստիկանության և երիտասարդ ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել Բաքվի մետրոյի կայարաններից մեկի մոտ : Ոստիկանության ներկայացուցիչներն  երիտասարդներից պահանջել էին դադարեցնել բղավել “Իլհամ, հեռացիր”, կոպիտ վիրավորել նրանց, ովքեր իրենց հերթին արձագանքել էին նրանց: Դրանից հետո ծեծկռտուք է սկսվել:

10 ակտիվիստ ձերբակալվել է: Ոստիկանները շատ կոպիտ են վարվել երիտասարդների հետ:

Բաքվում հավաքված ցուցարարները պահանջում էին չեղյալ հայտարարել ընտրությունները և պաշտոնազրկել Ալիևին:

«Կանաչ աշխարհ». նոր ինտելեկտուալ խաղ աշակերտների համար

Greenland«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը և «Dasaran.am» կրթական ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեշնլի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորվմամբ, ս.թ. հոկտեմբերի սկզբին հանդես են եկել հերթական հետաքրքիր և նորարարական նախաձեռնությամբ: Այս անգամ մեր սիրելի աշակերտներին ենք ներկայացրել «Կանաչ աշխարհ»  ինտելեկտուալ խաղը:

Այս նախաձեռնության հիմքում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ «Dasaran.am»-ին միացած շուրջ 622.000 աշակերտների և ծնողների շրջանում շրջակա միջավայրի և դրան սպառնացող մերօրյա վտանգների վերաբերյալ իրազեկության բարձրացումն է: «Կանաչ աշխարհ» խաղի նպատակն է` գիտելիքների փոխանցման և իրազեկության բարձրացման միջոցով նոր սերնդի մոտ խթանել այնպիսի վարքագծային կանոններ, որոնք կօգնեն էապես նվազեցնել մարդու կողմից բնությանը և էկոլոգիային հասցվող վնասները՝ բարձրացնելով մեր երկրագնդի էկոլոգիական անվտանգությունը:

«Օն-լայն» խաղի արդյունքների հիման վրա «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատակիցները կայցելեն խաղի ամենաակտիվ և ջանասեր մասնակիցների դպրոցները և տեղում անցկացնելով «Կանաչ աշխարհ» խաղի «օֆ-լայն» տարբերակը` հաղթողներին կպարգևատրեն մրցանակներով:

Նախաձեռնությունն ունի մեկ այլ կարևոր բաղադրիչ ևս. «Կանաչ աշխարհ» խաղի էջում անցկացվող մրցույթն աշակերտներին կընձեռի խաղի միջոցով ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ խթանելով դպրոցներում աշակերտական խմբերի ձևավորումը, որոնք կնախագծեն և  կիրագործեն իրենց համայնքներում բնապահպանական որևէ խնդրի լուծմանն ուղղված գաղափար:

Բնակավայրերի էկոլոգիական անվտանգությանը նպաստող այդպիսի գաղափարներից կարող են լինել դպրոցի բակում ծառատունկի կամ հասարակական նշանակություն ունեցող որևէ տարածքում մաքրման աշխատանքների կազմակերպումը, և նմանատիպ այլ օգտակար գաղափարներ:

Գործնական միջոցառման նախապատրաստական աշխատանքներն ու ընթացքը ներկայացնող տեսանյութը և լուսանկարները կտեղադրվեն «Կանաչ աշխարհ» էջի` մրցույթի համար նախատեսված բաժնում: Տեղադրված տեսանյութերի և լուսանկարների բովանդակության գնահատման արդյունքում ի հայտ կբերվեն լավագույն գաղափարը ներկայացրած և այն լավագույնս կյանքի կոչած աշակերտական խմբերը: Ամենաարդյունավետ աշխատանքի համար նախատեսված է մրցանակ՝ համակարգիչ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է` հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև` թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 850-ը` ավելի քան 655.777 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

Ձորը գլորված «ԶԻԼ»-ի վարորդը մահացել է

zilՀոկտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատարը Լոռու մարզի Քարինջ գյուղում դուրս եկել երթևեկելի մասից է և գլորվել ձորը:
Վարորդը` 1970 թ. ծնված Նաիրի Զարգարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Վալանսում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

արմեն գևորգյանՖրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ:

Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝ քաղաքային եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվի “Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ” թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` “Զբոսաշրջություն”, “Կրթություն եւ մշակույթ”, “Տեղական տնտեսություն” եւ “Գյուղատնտեսություն” աշխատախմբերում:

Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ “Հայաստանի համայնքների միության” եւ Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:
Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում:

Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար:

Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է Ռոն Ալպի տարածաշրջանի, Շիրակը` Իզերի, Լոռին` Բուշ դյու Ռոնի հետ:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մոսկվայում անկարգությունների ընթացքում 6 ոստիկան է տուժել

downloadԿիրակի Բիրյուլևոյի շրջանում մարդկանց ամբոխը բողոքի ակցիա է կազմակերպել, որը հանգեցրել է ՕՄՕՆ-ի հետ բախման: Անկարգությունների հետևանքով տուժել է 6 ոստիկան, այդ թվում`  ՕՄՕՆ-ի գումարտակի  հրամանատարը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 400 մարդու:

Ցուցարարները պահանջում են գտնել 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանողին. երիտասարդին դանակով  սպանել են  նրա ընկերուհու աչքի առջև: Նախնական տվյալներով,  մարդասպանը կովկասցի է:

Համբույրը` ընտրության տարբերակ

ol3001381487614Եթե կինը հակառակ սեռի մի քանի ներկայացուցչների հետ համբույրի փորձ ունի,  հասարակությունը նրան չպիտի մեղադրի, քանի որ համբույրն է օգնում կնոջն անսխալ ընտրություն կատարել համապատասխան զուգընկեր գտնելու գործում:

Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով, համբույրի միջոցով են կանայք համեմատում ու գնահատում պոտենցիալ զուգընկերոջը` ենթագիտակցորեն յուրաքանչյուր տղամարդու հետ կապված հոտերն ու համերը  վերլուծելով: Կանայք համբույրի միջոցով են  գնահատում նաև պոտենցիալ ընտրյալի կրքոտությունն ու սեքսուալ տեմպերամենտը:

Իսկ ինչ վերաբերում է  կայուն ռոմանտիկ հարաբերություններին, ապա համբույրները ծայրահեղ անհրաժեշտ են նաև ամուսնական զույգերին` երբեմնի կիրքը վերականգնելու համար:

 

Երախտագիտության օրը Կանադայում

o_700710Կանադան նշում է իր ազգային տոնը` Երախտագիտության օրը: Բնակիչները երկարաշունչ ձմեռվան նախորդող վերջին տաք օրերն են տոնում, զարդարում բնակարանը դդումով, ծղոտե իրերով: Ճաշասեղանին հնդկահավ է` համեմված լոռամրգի թանձրահյութով, ինչպես նաև  խնձորով կամ դդմով պատրաստված կարկանդակ:

Տոնի հիմքում եվրոպացի առաջին վերաբնակների ավանդույթներն են: 1578-ին անգլիացի ծովագնաց Մատին Ֆրոբիշերը, հասնելով Նյուֆաունդլենդի ափերին, երախտագիտության աղոթք արեց երկարատև նավագնացության բարեհաջող ավարտի կապակցությամբ:

Երախտագիտության օրվա ավանդույթը նոր խթան ստացավ Եվրոպայում 7-ամյա պատերազմի ավարտից հետ, երբ Գալիֆաքսի նավահանգստում 1763-ին այդ առիթով հատուկ հանդիսություն կազմակերպվեց:

1879-ին Կանադական խորհրդարանը նոյեմբերի 6-ը տոն հայտարարեց: Հետագայում այն տեղափոխվեց հոկտեմբերի երրորդ շաբաթ: Անցած դարում տոնը տեղափոխեցին նոյեմբեր, իսկ 1957-ին` հոկտեմբերի 2-րդ շաբաթ:

 

Վաշինգտոնը “մաքրում” են մարմնավաճառներից

o_738829Վաշինգտոնի ոստիկանությունը քաղաքի կենտրոնական փողոցները մարմնավաճառներից մաքրելու օպերացիա է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 60 մարդ: Նրանց մեջ և սիրո քրմուհիներ են, և  կավատներ:

Իրավապահների տեսադաշտում են հայտնվել ոչ միայն փողոցային մարմնավաճառները, այլև նրանք, ովքեր աշխատում են կանչով, տեղի հյուրանոցներում կամ էլ իրենց ծառայություններն են առաջարկում համացանցի միջոցով:

Օպերացիան իրականացվել է Վաշինգտոնի հյուսիսարևելյան հատվածում: Ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքի բնակիչները:

Ամենաաղմկոտ ֆուտբոլասերներն աշխարհում

o_646607Գինեսի գրքի ներկայացուցիչներն արձնագրել են մարզադահլիճի աղմուկի նոր ռեկորդ` 137,5 դեցիբել: Ռեկորդակիրները ամերիկյան  Քանզաս Սիթիի  Arrowhead Stadium մարզադահլիճի ֆուտբոլասերներն են:

Նախորդ ձեռքբերման հեղինակները հյուսիսամերիկյան Seattle Seahawks-ի երկրպագուներն էին: Նրանց ռեկորդը 136,6 դեցիբել էր: Նման աղմուկ է առաջանում,օրինակ` ռեակտիվ ինքնաթիռի թռիչքից:

Սիրիան պաշտոնապես միացել է Քիմիական զենքն արգելող կոնվենցիային

iԱյսօր Սիրիան պաշտոնապես միացավ Քիմիական զենքն արգելող կոնվենցիային: Մեկ ամիս առաջ էր Սիրիան հայտ ներկայացրել: Այն ժամանակ էլ սկսվեց երկրի համագործակցությունը ՄԱԿ-ի հետ: Դամասկոսը միջազգային տեսուչներին տեղեկություն տվեց թունավոր նյութի իր զինանոցների մասին:

Ներկայում Սիրիայում լրիվ թափով շարունակվում է քիմիական զենքի ոչնչացման աշխատանքը:

Նոյեմբերին կսկսվի խաղաղ`”Ժնև-2” համաժողովը, որը պատրաստում է ՄԱԿ-ը: Սիրիայի կառավարությունը հաստատել է միջոցառմանն իր ներկայությունը, սակայն ընդդիմադիր ուժերը հրաժարվել են մասնակցել:

Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել մոտ 78 տարեկան կնոջը

աինՀոկտեմբերի 13-ին, ժամը 23.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի սկզբնամասում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում Մ. Կ.-ը սահել և ընկել է ավտոճանապարհին կից փոսը (5 մ խորությամբ):
Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել մոտ 78 տարեկան կնոջը, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՃՏՊ` Իսակովի պողոտայում

ավտոպատահարՀոկտեմբերի 13-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են Կ.Ջ.-ի վարած «Օպել» մակնիշի Y315BP190 պետհամարանիշի, Ն.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի 17ՍՍ137 պետհամարանիշի և Է.Ե.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 21SD222 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևոր` 1991թ. ծնված Գ. Ծ.-ն , ստացել են տարբեր մարմական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: