Ավստրալիայի մայրաքաղաքային շրջանում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

i (4)Ավստրալիայի մայրաքաղաքի շրջանում օրինականացրել են միասեռների` ամուսնությունը գրանցելու իրավունքը:

Հիմա նույնասեռ զույգերը կարող են իրենց ամուսնությունը գրանցել մայրաքաղաքի շրջանում, եթե անգամ նրանք բնակվում են երկրի այլ տարածաշրջանում: Բացի այդ, մոտ ապագայում Ավստրալիայի դաշնային կառավարությունը կվերանայի ամուսնության`  որպես միայն  կնոջ ու տղամարդու միություն սահմանումը :

“Հիմա  մեր հասարակությունում ոչ մի առիթ չկա նույնասեռ զույգերի խտրականության համար”,-հայտնել է  տարածաշրջանային կառավարման ղեկավար Կետի Գալահերը, հավելելով, որ առաջին անգամ միասեռականների հարսանիք տեղի կունենա այս տարվա վերջին:

Արարատի մարզում 2 ավտոպատահար է տեղի ունեցել, 5 մարդ հիվանդանոցում է

ավտոպատահարՀոկտեմբերի 22-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21723-118-01» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատի:
Պատահարի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:                                                       

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի կենտրոնական հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Երևանում մեկ օրում գրանցվել է 4 ավտոպատահար և 6 վիրավոր

ճոՀոկտեմբերի 21-ին, ժամը 09.30-ին, Երևանի Հաղթանակ կամրջից Մաշտոցի պողոտա տանող թունելի սկզբնամասում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետևանքով «ԳԱԶ-31029»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:                                   

Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 38 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:                                                  

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «Օպել»-ի վարորդը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:                       

Հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, Վահագնի թաղամասի դիմաց իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

«ԲՄՎ»-ն Աբովյանում դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսը

ապակիՀոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսը, ինչի հետևանքով 61-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևան-Երևան ճանապարհին վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու

վրաերթՀոկտեմբերի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջևան-Երևան ճանապարհի 86-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում, վարորդը` դերասան Երվանդ Ենգիբարյանը, մահացել է (լուսանկարներ)

ՃՏՊ-մյանսիկյան2

Լուսանկարները` mes.am-ի

Երվանդ ԵնգիբարյանՀոկտեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի ՃՏՊ-մյասնիկյանՄյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և էլեկտրասյանը, ՃՏՊ-մայնուհետև՝ շրջվել:
ՃՏՊ-մմՊատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել է: 30-ամյա Ենգիբարյանը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր, խաղացել է նաև «Սպանված աղավնի» և «Քայլ ձիով» ֆիլմերում:

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1979 թ. ծնված Մ. Ս.-ին, ով տեղափոխվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: ի

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

սարգսյան-պուտինՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր է խլել:

Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին:

Բացվել է առաջին սեքս-շոփը

526527ab-5760-0f2b-5760-0f248f6e2a1b.photo.0Թուրքիայում բացվել է մեծահասակների համար սեքս խաղալիքների առաջին ինտերնետային խանութը, որտեղ բաժիններ կան կանանց ու տղամարդկանց համար: Կայք մտնողները պետք է նշեն իրենց սեռը:  Այդժամ  նրանց առջև կբացվի համապատասխան բաժինը: Կայքում “սեքսուալ կյանքը իսլամում” և “Իսլամում սեքսուալ շարժումները”  խորագրերով ֆորումներ կան: Ըստ ամենայնի, այդ թեմաները մահմեդականների մոտ  տաբու չեն: Մի շարք խիստ արգելքներ վերաբերում են միասեռականությանը:  Կայքի հեղինակները գրում են, որ իրենց խանութում ներկայացված բոլոր ապրանքատեսակները համապատասխանում են կրոնական նորմերին:

Ալիգատորը փորձել է խանութ գնալ

o_738182Ֆլորիդա նահանգի Ապոպկա  քաղաքում 2 մետրանոց ալիգատորը փորձել է այցելել սուպերմարկետ: Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ  կոկորդիլոսը մուտքին է հասել, ապա վախեցել է  ավտոմատ դռներից, որոնք քթի տակ բացվում ու փակվում են: Շուտով խանութի աշխատակիցները նկատել են ալիգատորին ու երկար փորձել նրան հեռացնել, իսկ հաճախորդներն իրենց չեն կորցրել, սկսել են լուսանկարել կենդանուն:

Վերջիվերջո, նա իր “ շոփինգի գաղափարից” հրաժարվել է ու թաքնվել խանութի հետևում գտնվող լճակում: Ոստիկաններին այդպես էլ չի հաջողվել գտնել նրան,  բարեբախտաբար , ոչ ոք չի տուժել:

Մեքսիկայում “Ռեյմոնդ” փոթորկի պատճառով տարհանում են մարդկանց

i (3)Հերերո ու Միչոական նահանգները պատրաստվում են  “Ռեյմոնդ” փոթորկի հարվածին:

Տարածաշրջանում դպրոցներում հետաձգել են պարապմունքները, փակվել են նավահանգիստները: Հերերոյում տեղաբնակների տարհանում է.ավելի քան 266 մարդու տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում:  Սան Վիսենտա գյուղի 600 ընտանիքին հարևան ավան են տեղափոխել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ փոթորկի պատճառով գյուղում սողանքներ կլինեն: Օդերևութաբանները հայտնում են, որ հիմա “Ռեյմոնդը” գտնվում է 170 կմ հեռավորության վրա` Սիուատանեհո քաղաքից դեպի հարավ-արևմուտք:  Էպիկենտրոնում քամու արագությունը հասնում է 195 կմ/ժամի, երբեմն` 240 կմ/ժամի: Կանխատեսումների համաձայն, փոթորիկը հնարավոր է փոխի ուղղությունն  ու սկսի հեռանալ Մեքսիկայի ափերից:

Վոլգոգրադում ահաբեկչության բարձրագույն մակարդակ է հայտարարված

i (2)Երեկ Վոլգոգրադի մարզում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 6 մարդ, ինչի կապակցությամբ տարածաշրջանում ահաբեկչության վտանգի “դեղին” մակարդակ է հայտարարված, որը կգործի մեկ շաբաթ: Երթուղային ավտոբուսում 14:05-ին կատարված պայթյունից տուժել է 39 մարդ, 4-ի վիճակը ծանր է գնահատվում: Արդեն պարզվել է, որ պայթուցիչը գործի է դրել Դաղստանի 30-ամյա բնակչուհի Նաիդա Ասիյալովան: Տեղում հայտնաբերվել են նրա փաստաթղթերը: Նա Մախաչկալի ավազակախմբի  21-ամյա  անդամ Դմիտրի Սոկոլովի ( Ընձուղտ մականունով) ընկերուհին է: Տղամարդը իսլամի արմատական ուղղություններով է տարվել ու մահապարտի գոտիներ է հավաքում: Նրա հետքը բռնել չի հաջողվել: Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել երեք հոդվածով .”Ահաբեկչություն”,”Սպանություն”,”Զենքի անօրինական շրջանառություն”:

 

Սպանել է ուսուցչին, ապա ինքնասպան եղել

i (1)ԱՄՆ Նևադա նահանգի Սփարքս քաղաքում տեղի դպրոցի աշակերտը կրակ է բացել, ինչի հետևանքով սպանվել է ուսուցիչը:

Աշակերտը սպանել է իր մաթեմատիկայի ուսուցչին դասի ժամանակ, ինչից հետո ինքնասպան է եղել: Հայտնի է, որ ուսուցիչը պատանուն  համոզել է, որ  զենքն իրեն հանձնի, սակայն, դրան ի պատասխան, մի քանի փամփուշտ է ստացել մարմնի տարբեր մասերին: Մի քանի աշակերտներ նույնպես վիրավորվել են:

Դպրոցում դասերն առժամանակ դադարեցվել են, կատարվածի պատճառները դեռևս պարզ չեն: Ոստիկանությունը հարցաքննում է պատանու հարազատներին ու ընկերներին:

Վենեսուելայի նախագահին ցանկացել են սպանել

iՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձ  կատարելու համար կոլումբիացի վարձկաններին առաջարկվել է 20 մլն պեսո (10600 դոլար), հայտնել է Վենեսուելայի ՆԳ նախարար Միգել Թորեսը: Նա հայտնել է նաև, որ շարունակվում է օգոստոսին ձերբակալված 2 կոլումբիացիների նկատմամբ հետաքննությունը, որոնք մեղադրվում են նախագահի , ինչպես նաև վենեսուելական խորհրդարանի  խոսնակ Դյոսդատո Կաբելյոյի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:

18 և 22 տարեկան կոլումբիացի վարձկանները ձերբակալվել են Կոլումբիային սահմանակից Միրանդա նահանգում: Նրանց մոտ հայտնաբերվել են  AR-15 տեսակի լազերային նշանոցով հրացաններ, փամփուշտներ, մի քանի զինվորական համազգեստ, Մադուրոյի ու Կաբելյոյի լուսանկարները:

Միջոցառումներ՝ ուղղված ՏՏ ոլորտին. Ում և ինչի համար են դրանք կազմակերպվում

expo 2Արդեն մի քանի տարի է, ինչ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետության կողմից ճանաչվել է  որպես գերակայություն: Մայրաքաղաքում բազմապիսի միջոցառումներ են կազմակերպվում, որոնք նպատակ ունեն այս կամ այն կերպ խթանել ՏՏ ոլորտի ներդրումները: Այդ խոշորագույն միջոցառումներից մի քանիսը, մասնավորապես`  «ԴիջիԹեք» ու «ԱրմԹեք» միջազգային ցուցահանդեսները,  արդեն դարձել են ավանդական: Վերջերս  նույն հարկի ներքո այս երկու միջոցառումները տեղի ունեցան միաժամանակ:

«ԴիջիԹեք» բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն անցկացվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի  «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսին մասնակցում էր մոտ 120 կազմակերպություն: Այս տարի մասնակից պետությունների թվում էին նաև Սինգապուրը, Կանադան, ՌԴ-ն ու Ամերիկան: Մոտ 100 տաղավարների միջոցով ընկերությունները ներկայացրել էին իրենց սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները: «ԴիջիԹեքի» հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցել մեր երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը` միաժամանակ նպաստելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանը և ներդրումների աճին:

Այս միջոցառումները կազմակերպվում են ՀՀ կառավարության աջակցությամբ, երբեմն` որոշ  կազմակերպությունների հովանավորությամբ: Իհարկե, ողջունելի է, որ պետությունն աջակցում է նման խոշոր միջոցառումների կայացմանը, սակայն հարկ է նկատել, որ դրանց ուղղությամբ բավական մեծ գումարներ են ծախսվում:   Հարց է առաջանում, թե իրականում այդ միջոցառումների արդյունքում արձանագրված հաջողությունները ինչքանով են իրատեսական, կամ արդյոք դրանց կայացմամբ է պայմանավորված որոշ ընկերությունների մուտքը Հայաստան:

Արդեն 9 տարի է, ինչ մեր երկրում կազմակերպվում է այս միջոցառումը՝ շեշտը դնելով նաև աշխատաշուկայի վրա: Այս տարի միջոցառման շրջանակներում կայացած կարիերայի տոնավաճառին մասնակցում էին մի քանի տեղական ու արտասահմանյան ընկերություններ, որոնք ներկայացնում էին իրենց թափուր հաստիքները մի քանի մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես` ինժեներ կոնստրուկտորների, ճարտարագետների, ծրագրավորողների և այլն:

Այցելուների թիվը տոնավաճառ բավական մեծ էր: Աշխատանք  փնտրելու էին եկել ոչ միայն շրջանավարտներ, այլև գործազուրկ անձինք, որոնք այս կամ այն տաղավարը շրջանցելով՝ աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ էին փնտրում: Գործատուները հավաքում և մեկտեղում էին բոլոր այցելուների անձնական տվյալները՝ ասելով, որ իրենք դեռ պետք է  դրանցից ընտրություն կատարեն: Գործատուներից մի քանիսի տեղեկացմամբ` իրենք առաջնահերթությունը տալու են այն կադրերին, որոնք լավագույն տվյալներն ու փորձն ունեն պահանջված հաստիքում: Իսկ այցելուներից շատերը դժգոհությամբ ասում էին, որ արդեն երկրորդ տարին են աշխատանքի տոնավաճառին մասնակցում, բայց դեռ համապատասխան ոչինչ չեն գտել, կամ ավելի ճիշտ՝ չեն դիտարկվել որպես մրցունակ կադր:

Դժվար է հատուկ վիճակագրություն կազմելը, թե ինչքանով են գործատու-այցելու հարաբերությունները այս միջոցառման արդյունքում կայանում, կամ ինչքանով է նման նախաձեռնությունների արդյունքում շահում սովորական քաղաքացին:

 Լ.Ն