Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպանը

նախագահականՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մինա Թունսին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին դեսպան Թունսիի ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև երկկողմ հարաբերությունները կակտիվանան: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների խորացմանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ արաբական երկրների հետ այսօր առկա է ակտիվ համագործակցություն տարբեր ոլորտներում: Այդ համատեքստում կարևորվել է նաև Մարոկկոյի հետ միջպետական համագործակցության զարգացումը:

Դեսպան Մինա Թունսին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի ամրապնդելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Ռոբերտ Արզումանյանին հնարավոր է թիմակիցներ դառնան Մարկոս Պիզելլին և Արթուր Սարկիսովը

ռա51e021f0ef842_largeՂազախստանի «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի  կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Եվ ահա, Հայաստանի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` «Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին և «Ուրալի» հարձակվող Արթուր Սարկիսովը հնարավոր է դառնան նրան թիմակիցներ:

Ղազախական ակումբի ղեկավարությունը ցանկություն ունի այդ խաղացողներին տեսնել «Ակտոբեի» կազմում:

Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ թիմի ղեկը կարող է հանձնվի Հայաստանի հավաքականի այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:

«Վարդ սիրեցի» երգը` զինվորների կատարմամբ

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ, Դըլե յաման, դըլե յաման…  «Վարդ սիրեցի» հայտնի  հայկական ժողովրդական երգը կատարում են  ժամկետային զինծառայողներ Գոռ Մելքումյանն ու Վաղինակ Ալոյանը:

 

Հայոց բանակի զինվորի մեկ օրը. լուսանկարներ, տեսանյութեր

Picture 132Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:

Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի



Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

ավտովթարՀոկտեմբերի 28-ին, ժամը 11.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, պատաճառել մարմնական վնասվածքներ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:                                                          

Հոկտեմբերի 29-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                       

Հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց տրոլեյբուսը կտրուկ առաջ է շարժվել, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկնել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում. «Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույց

10807_am_1Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հոկտեմբերի 29-ին հրապարակած «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներկայացնելով «Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույցը, նշել է, որ այս տարի գնահատվող երկրների թիվն ավելացել է 4-ով:
Կ .Մինասյանը հայտնել է, որ այս տարի, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն էԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:
Նշենք, որ ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա` հնարավորություն տալով իրականացնել համեմատություններ հետազոտված երկրների միջև 10 ոլորտներում` ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում և այլն: Այն կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:

Պատմական օր Ստամբուլի համար. բացվում է «Marmaray» ստորջրյա թունելը

թունելԱյսօր Ստամբուլ քաղաքի համար պատմական օր է: Ժամեր անց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը կիրականացնեն քաղաքի ասիրական և եվրոպական ափերն իրար կապող «Marmaray» ստորջրյա թունելի բացման արարողությունը: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 90-րդ տարելիցը և աշխարհի ամենախոշոր ու կարևոր նախագծերից մեկը հանդիսացող «Marmaray»-ի բացումը նվիրված է հենց այս տոնին:

Դեռևս 1860-ական թվականներին առաջացած մտահղացումն այսօր իրականություն է դառնում: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ թունելի գործարկման արարողությանը ներկա են գտնվելու բացմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: 56 մետր խորության վրա փորված «Marmaray»-ը համարվում է աշխարհի ամենախորը ստորջրյա թունելը: Նախատեսվում է, որ ստորջրյա նոր գնացքն ամեն օր մոտ 1 միլիոն ուղևոր կտեղափոխի Ստամբուլի մի ափից դեպի մյուսը: Արագընթաց գնացքների շնորհիվ ուղևորության ժամանակը զգալիորեն կրճատվելու է: Օրինակ՝ Ստամբուլի ասիական ափին գտնվող Ուսքյուդար թաղամասից դեպի եվրոպական ափի Սիրքեջի թաղամաս այսուհետ կարելի է հասնել ընդամենը 4 րոպեում, այնինչ նախկինում դա հնարավոր  էր միայն ջրային ավտոբուսների միջոցով առնվազն 15-20 րոպեում: «Marmaray»-ի շինարարությունը տևել է 9 տարի, որի համար ծախսվել է 9,3 միլիարդ  լիրա: Գնացքի տոմսերի արժեքը չի տարբերվի քաղաքում գործող մյուս փոխադրամիջոցներից գնից՝ կազմելով 1,95 լիրա:

Գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող կնոջ ինքնությունը պարզվեց

ոստիկանություն3Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 27-ին բերման ենթարկված Քրիստինե Հ.-ն իրականում հոկտեմբերի 17-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1977 թ. ծնված Նելլի Հ.-ն է:

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանի նախագահական ընտրություններում Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ

Տիգրան ՍարգսյանՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»:

Իրականացվեց «Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է» խորագրով համադպրոցական շարադրությունների մրցույթը

դպրոց«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ ամփոփեցին «Իմ ոգեշնչման աղբյուրն իմ ուսուցիչն է» շարադրությունների մրցույթի արդյունքները«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է» «Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»«Իմ ոգեշնչման աղբյուրը իմ ուսուցիչն է»: Մցույթի խորագրի համար հիմք էր ծառայել Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի շախմատի երիտասարդական թիմի մասին պատմող «Բրուքլինյան ամրոց» ֆիլմը, որն ի ցույց է դնում այն դրական ազդեցությունը, որ ունենում է շախմատը աշակերտների կյանքում՝ օգնելով նրանց հաղթահարել կյանքի դժվարությունները, հավատալ սեփական ուժերին և գրավել բարձրունքներ: Ֆիլմում ընդգծվում է ուսուցիչների դերը երեխաների ապագան կերտելու գործում:

Շարադրության հաղթողների մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերայի շրջանակներում, որով էլ ազդարարվեց ԱՄՆ դեսպանության և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից կազմակերված «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի մեկնարկը:

Սահմանված երեք մրցանակային անվանակարգերում՝ երկու տարիքային խմբի և լեզվի համար հաղթողներին մրցանակներ հանձնեցին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և ՀՀ-ում ԱՄն դեսպան Ջոն Հեֆերնը:

Միջոցառման պատվավոր հյուրն էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Պատվավոր հյուրերի շարքում էին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի շախմատի ընտրանու առաջատարներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, թիմի մարզիչ Արշակ Պերոսյանը: Վերջիններս մինչ ֆիլմի ցուցադրումը միաժամանակյա շախմատային սեանս անցկացրին երեխաների հետ:

«Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում և գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ բոլոր բաժանորդները վայելում են ծրագրի ծառայություններից անվճար հիմունքներով օգտվելու առանձնաշնորհ:

«Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ:

Փրկարարներն օգնել են քաղաքացիներին

փրկարարՀոկտեմբերի 29-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստասցվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի անցուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է. ներսում վատառողջ քաղաքացի կա:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 09.08-ին ահազանգ է ստեցվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

ՀԿԵ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման կոնֆերանսին

ՀԿԵ ՓԲԸՀարավկովկասյան երկաթուղու պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցել է Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկաթուղիների սակագնային կարգավորման միջազգային կոնֆերանսին, որն տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Մոսկվայում և նվիրված էր արդյունավետ սակագնային կարգավորմանն ու երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքներում ներդրումների խթանմանը:

Կոնֆերանսի շրջանակներում ՀԿԵ ղեկավարը հանդես եկավ «երկաթուղային տրանսպորտի կոնցեսսիայի փորձն ու պրակտիկան Հայասատանի երկաթուղու օրնակով» պրեզենտացիայով՝ ներկայացնելով ընկերության գործունեության տարբեր կողմերը:
Կոնֆերանսը կազմակերպել էին ՌԴ Սակագների դաշնային ծառայությունը, ՌԴ տրանսպորտի նախարարությունը, «ՌԵ» ԲԲԸ-ն «Гильдия экспедиторов» ոչ առևտրային համագործակցությունը: Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ և ղեկավարներ ՌԴ կառավարությունից, կառավարչական մարմինների ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայից, ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Լատինական Ամերիկայի երկրներից, Երկաթուղիների միջազգային կազմակերպությունից, Երկաթուղիների համագործակցության կազմակերպությունից, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, եվրահանձնաժաղավից, Եվրասիական տնտեսական կոմիտեից, Եվրոպական երկաթուղային գործակալությունից, գործարար, գիտական ոլորտների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի հարթակում քննարկվեցին արդյունավետ սակագնային քաղաքականության առանցքային սկզբունքներն ու երկաթուղային ենթակառուցվածներում ներդրումների խթանման միջոցները, դրանց իրագործումն, ինչպես նաև ճկուն սակագնային քաղաքականության, տրանսպորտային իրավունքի և օրենսդրության հարցեր, սակագնային կարգավորման փորձն ինտեգրացիոն գործընթացների պայմաններում:

Սոլյարին` արգելքի տակ

ol3001382951321 (1)Քաղաքացիներին մաշկի քաղցկեղի ռիսկերից պաշտպանելու նպատակով  պետության իշխանությունները պատրաստվում են շատ շուտով սոլյարիի արգելք մտցնել:

Մինչ աշխարհի քաղաքական ղեկավարությունը մտածում է դրա մասին, Ավստրալիան որոշել է ավելի առաջ գնալ ու արգելել  արհեստական արևայրուքի սարքերի կիրառումը: Դրան դրդել է այն փաստը, որ կանաչ մայրցամաքի տարածքում ախտորոշված քաղցկեղների 80%-ը այսպես, թե այնպես, կապված է մաշկի քաղցկեղի հետ:

Շատ երկրներ արդեն անչափահասների` սոլյարի հաճախելու արգելք են մտցրել: Վտանգավոր տեխնոլոգիայից լրիվ հրաժարվել է Բրազիլիան:

DDOS հզոր հարձակում` «Արմինկո»-ի վրա

«Արմինկո»Այսօր առավոտվա ժամը 9-ից Արմինկոյի վրա իրականացվում է DDOS հարձակում: Այս մասին Panorama.am-ին հայտնել է ընկերության տնօրեն Գրիգոր Սաղյանը:

«1.5 գիգաբիթ/վայրկան արագագործությամբ, Միացյալ Նահանգներից: Առաջին անգամ է նման հզոր ու կազմակերպված գրոհ իրականացվում: Իմ ունեցած տվյալներով, տուժել են միայն «Արմինկո»-ի հաճախորդները»,-մանրամասնել է Սաղյանը, ավելացնելով, որ այս պահին հարձակման դիմակայելու աշխատանքներ են իրականացվում են:«Մենք ուղարկել ենք բողոք այն օպերատորի մասին, որի կողմից գրոհը եղել է: Բայց դեռ քննությունն ընթացքում է: Սա հարձակում էր տեղեկատվական աղբյուրներից մեկի վրա, բայց թե որ կայքի վրա, այս պահին չգիտենք, կայքերը շատ են, այս պահին հստակ ասել չենք կարող»,-ասել է Սաղյանը:

Եկող գարնանը Պանամայում մետրո կշահագործվի

пан2014-ի մարտին Պանամայի մայրաքաղաքում կշահագործվի Կենտրոնական Ամերիկայում առաջին մետրոն: Դրա մասին հայտնել է նախագահի գրասենյակի նախարարը:

Մետրոպոլիտենը կսպասարկի “Պանամայի մետրո” ընկերությունը: Նախարար Էնրիկեսի խոսքով, մետրոն զգալիորեն կթեթևացնի վերգետնյա  տրանսպորտը: Պիկ ժամերին 1,3 մլն բնակչություն ունեցող քաղաքում անընդհատ խցանումներ են առաջանում:

Մետրոպոլիտենի շինարարությունը սկսվել է 2010-ին: Նախագծի իրականացման համար, որի վրա աշխատում է ֆրանսիական, բրազիլական ու իսպանական ընկերությունների  կոնսորցիումը, պահանջվել է 1,8 մլրդ դոլար ներդրում:

Թուրքիայում շահագործման կհանձնվի “Մարմարա” երկաթուղային թունելը

o_841757Այսօր Թուրքիայում պաշտոնապես կշահագործվի  երկրի ամենախոշոր տրանսպորտային նախագիծը` Բոսֆորի նեղուցի տակ  կառուցված երկաթուղային թունելը: Բացումն անելու են Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը: Թուրքական հանրապետության ստեղծման 90 ամյակին նվիրված հանդիսությանը մասնակցելու համար Ստամբուլ են հրավիրվել Ճապոնիայի վարչապետ Ցինձո Աբեն, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան, Ադրբեջանի, Աֆղանստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Իսպանիայի ու Մոլդովայի կառավարության անդամներ:

“Մարմարա”-ի կառուցումը մեկնարկել է 9 տարի առաջ ու ի  սկզբանե դիտարկվում էր որպես ռազմավարական նախագիծ: Թունելի շինարարությունն իրականացրել է թուրք-ճապոնական կոնսորցիումը: Ընդհանուր արժեքը  կազմել է 5 մլրդ դոլար: Թունելի երկարությունը 13,6 կմ է, գտնվում է 56 մ խորության վրա: Ենթադրվում է, որ թունելից ամեն օր կօգտվի 1  մլն մարդ` էականորեն կրճատելով  քաղաքի ասիական հատվածից եվրոպական  հատված ճանապարհի տևողությունը: Նեղուցը հատելու համար տոմսը ( արժեքը` 1 դոլար) գնելու պահից մինչև նեղուցի մյուս կողմից դուրս գալն ընդամենը մի քանի րոպե կտևի:

Բրազիլիայում զանգվածային անկարգությունների 90 մասնակից է ձերբակալվել

i (2)Բրազիլական Սան Պուլույում արդեն երկրորդ օրն է, որ չեն դադարում զանգվածային անկարգությունները: Ոստիկանությունն ավելի քան 90 մարդ է ձերբակալել:

Ցուցարարներն այրել են 5 ավտոբուս ու 2 բեռնատար, փորձել են առևանգել վառելիքով ավտոցիստեռնը: Բողոքի ցույցերը քաղաքի ամենաաղքատ թաղամասերի բնակիչներն են անում:

Անկարգություններ  սկսվեցին այն բանից հետո, երբ ոստիկանները  փաստաթղթերը ստուգելու ժամանակ սպանեցին 17-ամյա պատանուն: Ոստիկանությունում հավատացնում են, որ դա պատահական կրակոցի հետևանք է: Կրակող ոստիկանին ձերբակալել են. նրա նկատմամբ չկանխամտածված սպանություն կատարելու մեղադրանք է առաջ քաշվել:

Լեդի Գագան լոնդոնյան գեյ -ակումբում լրիվ մերկացել է

Ամերիկյան փոփ երգչուհին, որը հայտնի է իր էքստրավագանտ կերպարով, երևում է, արդեն չգիտի ինչով զարմացնի հանդիսատեսին: Օրերս նա լոնդոնյան գեյ-ակումբում լրիվ մերկացել է:

Սկզբում նա G-A-Y ակումբի բեմում հայտնվել է սպիտակ եթերային հագուստով, երգել իր նոր ալբոմից “Վեներա” երգը: Հանդիսատեսը հիացած էր: Ու հանկարծ նա հանել է սպիտակեղենը, ապա հագուստը մի կողմ գցել:

MAIN-Lady-Gaga-naked-2646673Բեմից հեռանալուց  27-ամյա երգչուհին հանդիսատեսի կողմն է շրջվել մերկ հետույքով` վերջիններիս տարակուսանքի մեջ թողնելով: Բրիտանացի կատակերգակ դերասան Մեթթ Լուկասն իր թվիերում գրել է.”Հենց նոր անակնկալով ելույթ տեսա, որը սարքել էր Լեդի Գագան: Բոլորը համաձայն են` դա իրոք տպավորիչ էր, սակայն, այնուամենայնիվ, մենք գեյ մնացինք”: Ավելի ուշ  Գագան իր միկրոբլոգում գրել է, որ երեկոն իրեն շատ դուր եկավ, սակայն հիմա անհամբեր սպասում է հաջորդ երեկոյին, որ մասնակցի  X-Factor շոուին:

article-0-1A8EC2C7000005DC-650_634x826Սա բեմում մերկանալու առաջին դեպքը չէ: Այս ամռանը երգչուհի Ամանդա Փալմերը ելույթի ժամանակ մերկացել է: Դա իհարկե նա արել է ի հեճուկս Daily Mail տաբլոիդի: Թերթի լրագրողները “Գլասթոնբերի” երաժշտական փառատոնի ժամանակ  ուշադրությունը սևեռել են այն պահի վրա, երբ ելույթի պահին պատահաբար մերկացել է Ամանդա Փալմերի կուրծքը:

Երգչուհին իրեն չի կորցրել ու հորինել  է Dear Daily Mail երգը, որի կատարման ժամանակ իր վրայից դեն է նետել հագուստը` մնալով բացարձակ մերկ: Հետո նա պատմել է, որ այդ երգը գրել է  համերգից մեկ ժամ առաջ:

Սաուդ հումորիստի հետաքրքիր բողոքը կանանց մեքենա վարելու արգելքի դեմ (տեսանյութ)

arabistanՎերջերս Սաուդյան Արաբիայում կանանց մեքենա վարել արգելող օրենքը մեծ քննարկումների առարկա դարձավ: Այս արգելքի դեմ բազմաթիվ բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Իր բողոքը յուրահատուկ կերպով է արտահատել Արաբիայի նշանավոր ակտիվիստներից մեկը: Վերջինս, վերափոխելով Բոբ Մարլիի «No Women No Cry» երգը, այն դարձրել է «No Woman No Drive» բառերով երգ: Այս տեսանյութը ընդամենը 24 ժամվա ընթացքում սոցիալական մեդիայում 1 միլոնից ավել դիտում է գրանցել, իսկ այսօր դիտումների թիվը հասել է 4 միլիոնի: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հայտնի հումորիստը նշել է, որ այս կերպ ցանկացել է արտահայտել իր բողոքը կառավարության որոշման դեմ՝ դրա համար օգտագործելով հումորի նման ձև:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայում կանանց օրենքով չեն արգելում ավտոմեքենա վարել, սակայն վարորդական իրավունք չեն տալիս: Օրերս մոտ 60 կին, բողոքելով նման վերաբերմունքի դեմ, նստել էր ղեկին և ամբողջ օրը քաղաքում մեքենա վարել: 1990-ական թվականներից մինչ օրս սաուդ կանայք արդեն երրորդ անգամ են պայքարի դուրս գալիս իրենց վարորդական իրավունքների համար: Նշենք, որ 1990-ականների ցույցերի ժամանակ շատ կանայք ձերբակալվեցին:

 

Ծովահեններին վախեցնում են Բրիթնի Սփիրսի երգերով

o_582214Բրիտանիայի ռազմածովային նավատորմի զինծառայողներն ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի երգերն են օգտագործում սոմալական ծովահեններին վախեցնելու համար: Աֆրիկայի արևելյան ափերի ծովահենները տանել չեն կարողանում փոփ երաժշտությունը, դրա համար էլ բրիտանացի զինվորները դա նկատի առնելով, երգը բարձրախոսներով են հնչեցնում: Հրամանատարության խոսքով, ծովահենների թմբկաթաղանթներին ամենաշատ վնաս են հասցնում Բրիթնի Սփիրսի երգերը, հատկապես Oops! I Did It Again և Baby One More Time հիթերը:

“Երբ նրանք լսում են Բրիթնիի ձայնը, իսկույն  հնարավորինս  արագ փախչում են”,-հայտնում է տորմիղի սպան: Նրանք նշում են, որ կարող են նաև Ջասթին Բիբերի երգերն օգտագործել, սակայն դա Ժնևյան կոնվենցիայի խախտում կլինի: