Վանաձոր քաղաքի գազամատակարարումը մասնակի վերականգնվել է (լրացված)

գազամատակարարումՓետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։

Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ` վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Ժամը 20.30-ի դրությամբ վերականգնվել է քաղաքի միայն մի հատվածի գազամատակարումը:
Գազամատակարարման վերականգնման աշխատանքները դադարեցվել են, որոնք կվերսկսվեն փետրվարի 4-ին:

Անկախ

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները…

ճանապարհներՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 Անկախ

Գրողներ կան, ովքեր հայոց լեզվի ասպարեզում գիտելիք չունեն. Կինոգետ

զավեն բոյաջյան«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը այսօր Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

Տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք: Դրանցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել են եզրափակիչ փուլ:

«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչված Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար ստացավ 100-հազար դրամ, մեզ հետ զրույցում նա նշեց, որ իր պատմվածքի թեման արտագաղթն է: Մրցույթը ստիպում է գրիչ վերցնել ու գրել` ներկայանալով հանրությանը.

«Պատմվածքը գրվել է հատուկ մրցույթի համար, այդ իմաստով նմանատիպ մրցույթները խթանում են ծույլ գրողներին ու հեղինակներին: «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքը մի մարդու մասին է, ով արտերկրից վերադառնում է Հայաստան հոր հուղարկավորությանը մասնակցելու համար եւ կարծես թե կրկին արտերկիր վերադառնալու իր ցանկությունը քիչ-քիչ մարում է, նա կապվում է Հայաստանի հետ: Թեման ակտուալ է»:

Թարգմանիչ, կինոգետ «Արձակ» մրցույթի ժյուրիի անդամ Զավեն Բոյաջյանն էլ համոզված է`ուսումնական հաստատության շրջանավարտները հաճախ չեն ունենում մայրենի լեզվի լիարժեք իմացություն ու թերանում են արտահայտվելիս կամ գրավոր խոսքում: Մարդը գրող դառնալուց առաջ պետք է աշխատի գոնե տարրական գրագիտությանն առնչվող օրենքներին տիրապետել.

«Ներկայացվել են հեղինակներ, ովքեր նորաշունչ են, ինքնատիպ եւ ասելիք ունեն: Կան գրողներ, ովքեր բավականաչափ գրական կուլտուրա եւ հայոց լեզվի ասպարեզում գիտելիք  չունեն, սակայն դա իրենց չի խանգարում ստեղծագործել ու գրամոլի պես ներկայանալ: Հետագա նմանատիպ մրցույթներին կուզենայի մասնակցեին գրական ձիրքով օժտված մարդիկ, իսկապես ծանր աշխատանք էր»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների հանդիպում կանցկացվի

04013246.865554.782ԿԺԴՀ-ն համաձայնել է աշխատանքային մակարդակով 1950-ականներին  Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների հանդիպում անցկացնել:

ԿԺԴՀ  վերամիավորման գծով նախարարության աշխատակիցները հայտարարել են, որ իրենց երկիրն ընդունել է պաշտոնական Սեուլի առաջարկը` Փհանմունչժոմում չորեքշաբթի կամ հինգշաբթի  մասնակցել կայանալիք նախապատրաստական բանակցություններին:

Հարավային Կորեան խնդրում է, որ ընտանիքների հանդիպումը տեղի ունենա փետրվարի 17-22-ը ԿԺԴՀ ում, Կումգան լեռան վրա գտնվող առողջարանում:

Անկախ

Ինչ երազներ են տեսնում մեր սիրելիները

ol3001391431378Մասնագետները վստահեցնում են, որ հաճախ զուգընկերները չեն կարողանում նույ ն անկողնում հանգիստ քնել, քանի որ տղամարդկանց ու կանանց միջև գոյություն ունեցող տարբերություններն անգամ  երազների վրա են տարածվում:

Կանադացի փորձագետները վստահեցնում են, որ տղամարդիկ հաճախ երազներում հրդեհ, ջրհեղեղ, ռազմական գործողություններ ու այլ  բնույթի մղձավանջներ են տեսնում: Իսկ ինչ վերաբերում է կանանց, ապա հիմնականում նրանց երազներում ամուսնական դավաճանություն է, վեճ, սուտ ու բամբասանք:

“Երազատեսության  նման քարտեզ” Մոնրեալի համալսարանի գիտնականները կարողացել են կազմել 300 կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ անցկացված փորձերի արդյունքներով.մասնակիցներն ամեն առավոտ պետք է գրառեին իրենց երազները: Հետաքրքրական է, որ մղձավանջային երազները գերակշիռ մաս են կազմել, քան պարզապես լավ կամ վատ երազները: Կանայք իրենց մղձավանջներն ավելի մանրամասն են նկարագրել, քան տղամարդիկ: Փորձի տևողությունը 5  շաբաթ է եղել:

Անկախ

Լենինի արձանի փոխարեն` զուգարանակոնք

04005844.538414.9573Կիևի կենտրոնում  հումոր-ակցիա է անցկացվել, որի ժամանակ Մայդանի երիտասարդությունը Լենինի արձանը փոխարինել է “ոսկե զուգարանակոնքով”:

Մտահղացման համաձայն, հսկայական զուգարանակոնքը խորհրդանշում է կաշառակերությունը, մսխումն ու բռնապետությունը: Երիտասարդ ակտիվիստները հրապարակել են իրենց դիմումն ուղղված արտաֆրակցիոն ժողովրդական պատգամավորներին ու Տարածաշրջանային կուսակցությունների ֆրակցիայի անդամներին.”Ձեր մեջ արիություն ու ուժ գտեք ոսկե զուգարանակոնքի տիրոջ հսկողության տակից դուրս գալու: Վաղը ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի փոխելու ուկրաինական հեղափոխության ընթացքն ու կանգնեցնել հակասությունների ծավալումը”, կոչ են արել նրանք:

Անկախ

Ոսկրերն օգնեցին ստեղծելու պողպատի ամրությամբ հախճապակի

04012814.848184.5726Գերմանացի գիտնականները ստեղծել են գերամուր, չափազանց թեթև, մարդու ոսկրերի կառուցվածքով ու հատկություններով   կոմպոզիտային նյութ, որն ունակ է դիմանալու շատ բարձր ճնշման, ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված նյութում :

Վերջին տարկներին ֆիզիկոսները, քիմիկոսներն ու ինժեներներն ակտիվ քննարկում են կենդանի օրգանիզմների, բույսերի առանձին  կամ էլ ամբողջ օրգանների կառուցվածքը, փորձելով “էվոլյուցիայի հայտնագործությունը” կիրառել նոր տեխնոլոգիաների ու սարքերի ստեղծման նպատակով: Այսպես, ամերիկացի ֆիզիկոսները ստեղծել են բժշկական “իդեալական” ասեղներ ու ծեփուկներ` հիմք ընդունելով մակաբույծ որդերի ծծակների ու վայրի խոզուկների ասեղների կառուցվածքը:

Գերմանիայի Կառլեռուե քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտից Յենս Բաուերն ու նրա գործընկերները ստեղծել են գերամուր հախճապակի, ուսումնասիրելով ամրության ու խտության հարաբերակցությունը մի քանի արհեստական ու բնական նյութերի ամբողջության մեջ: Որպես օրենք, խտության թուլանալուն զուգընթաց նվազում էր նաև ճնշմանն ու բարձր մեխանիկական լարվածությանը դիմանալու հատկությունը: Սակայն, նույն օրինաչափությունը չէր դիտվում մի նյութի ` ողնաշարի ոսկրերի դեպքում: Փորձագետները ցույց տվեցին, որ մարդու ու մյուս կենդանիների ողնաշարը շատ ավելի ամուր է, քան դրանց խտությունն է ենթադրել տալիս: Հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են ողնաշարի ոսկրերի բաղադրությունն ու փորձել են “պատճենել” այն` կիրառելով հախճապակու հիմքով ու ալյումինի օքսիդից ստացված փոշուց կոմպոզիտային նյութ:

Ինչպես հեղինակներն են նշում, ոսկրերը կազմված են ամուր նյութի բազում նանոմասնիկներից, որոնք  իրար են “սոսնձված” կոլագենի ճկուն թելիկներով: Գիտնականները վստահ են, որ հատկապես դա է նման ամրություն հաղորդում ոսկրերին:

Համեմատելով այդ նյութի մեխանիկական հատկությունները, գիտնականներին հաջողվել է գտնել “ոսկրի” օպտիմալ կառուցվածքը, որը հիշեցնում է անկանոն մեղվահաց: Նման կոմպոզիտային նյութը միաժամանակ շատ թեթև է և ունակ դիմանալու 280 մեգապասկալ ճնշման, ինչը համեմատելի է լավ որակի պողպատի ամրության հետ:

Անկախ

Պատմության այս օրը

2583Այսօր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համաշխարհային օրն է, ամենամյա միջոցառում, որ կազմակերպում է Միջազգային հակաքաղցկեղային կազմակեպությունը, 2005-ից:

Անկախ