Գողին գտել են իր պատանդի այտը համբուրելու արդյունքում թողած ԴՆԹ-ի հետքերով

france-kiss-thiefՈսկերչական խանութի կողոպտիչը, որը համբուրել էր իր կապկպված պատանդի այտը, գտնվել է իր թողած ԴՆԹ հետքերի միջոցով:

Փարիզում 20-ամյա գողը հետևել էր ոսկերչական խանութի սեփականատեր 56-ամյա կնոջը և մտել նրա տուն:

Այնուհետև կնոջը կապել էր աթոռին և ինչ-որ հեղուկ լցրել նրա գլխին՝ հայտնելով, որ դա բենզին է և կայրի նրան, եթե կինը չօգնի կողոպտել իր սեփական ոսկերչական խանութը:

Այնուհետև գողերը մտել էին խանութ և թանկարժեք զարդեր ու գումար գողացել, իսկ նրանցից մեկը չորս ժամ շարունակ մնացել կնոջ մոտ: Սակայն, նախքան կնոջը ազատ արձակելը, նա մեծ սխալ էր գործել՝ համբուրելով նրա այտը:

Կինը ազատ արձակվելուց հետո զանգահարել էր ոստիկանություն և ամեն ինչ պատմել՝ ներառյալ համբույրի մասին:

Ոստիկանները ԴՆԹ հետազոտությունից ստացված տվյալներով տղամարդուն գտել էին Ֆրանսիայի հարավում:

Տղամարդը հայտնել էր, որ ինքը պարզապես հսկել է կնոջը և նրան համբուրել է, որպեսզի հանգստացնի նրան: Այժմ նա գտնվում է վերահսկողության տակ, մինչ ոստիկանները փնտրում են նրա մեղսակիցներին:

 Անկախ

Գոռ Վարդանյանի հայտարարությունը. Նպատակ ունի սեւացնել իմ անունը

գոռ վարդանյան«Դուքֆենդո» արեւելյան մարտարվեստի ֆեդերացիայում կատարված խուզարկության եւ հայտնաբերված զենքի վերաբերյալ հայտարարություն է տարածել ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը,այս մասին հաղորդում է NEWS.am-ը::

Նրա ասվում է

«Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետեւյալը:

Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երեւան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, եւ կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:

Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ եւ օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար:

Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով եւ գործունեությամբ դեմ հանցագործություններին եւ բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:

Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում եւ արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սեւ գոտու որակավորում ստացած մարզիչներ եւ 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն եւ պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ եւ իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սեւացնել իմ անունը եւ ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:

Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձեւակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:

Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին` անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու եւ բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալվել է Իսրայել Սարգսյանը, ով այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել էին թիվ 3 հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Թայիփ Էրդողանը կմեկնի Սոչի

սոչիԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան: Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ Էրդողանը Սոչիում կմասնակցի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սպասվում է, որ Էրդողանը հանդիպումներ կունենա նաև մի շարք պետությունների առաջնորդների հետ:

Անկախ

Աֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները

Աֆղանստան,նտանեկան բռնություններԱֆղանստանում օրինականցվել են ընտանեկան բռնությունները՝ համապատասխան օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով, այնպես որ որևէ մեկը չկարողանա վկայություն տալ իր բարեկամի դեմ:

Օրենսդրությունը կթույլատրի տղամարդկանց բռնի ուժ կիրառել իրենց կանանց, երեխաների և քույրերի նկատմամբ՝ չվախենալով պատժվելուց:

Այն կարգելի մեղադրյալի բարեկամներին վկայություն տալ նրա դեմ:

Խորհրդարանը արդեն ընդունել է այդ օրենքը, սակայն այն ուժի մեջ կմտնի միայն նախագահ Համիդ Քարազայի պաշտոնապես ստորագրումից հետո:

Աֆղանստանում Կանանց դեմ բռնության վերացման օրենքը ընդունվել է 2009թ-ի օգոստոսին:

Օրենքով քրեականցվում են երեխաների ամուսնությունները, վեճերը հարթելու նպատակով կանանց առքն ու վաճառքը, ինչպես նաև կանանց նկատմամբ այլ բռնություններ:

Այժմ նախագահ Քարազային պետք է որոշի օրենքը ուժի մեջ կմտնի, թե ոչ:

 Անկախ

Նյու Յորքը առաջ է անցել Փարիզից՝ դառնալով աշխարհի նորաձևության մայրաքաղաք

Paris - second place1 դոլար արժողությամբ պիցայի կտորների հայրենիք Նյու Յորքը պաշտոնապես ավելի նորաձև է, քան բարձր նորաձևության և լավագույն պանիրների հայրենիք Փարիզը:

Օսթինում տեղակայված Global Language Monitor տվյալների հետազոտման ընկերությունը, որը համակարգում է բառերի օգտագործման միտումները, այսօր հրապարակել է, որ Նյու Յորքը աշխարհի նորաձևության մայրաքաղաքն է:  

New York - fashion capitalՓարիզը նորաձության կենտրոնների ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, մինչ Լոնդոնը և Լոս Անջելեսը հաջորդում են նրան: Ասիան ևս ներկայացված է այդ ցուցակում, որտեղ Շանհայը տասներորդն է, Տոկիոն՝ 11-րդը, Սինգապուրը՝ 19-րդը և Հոնգ Կոնգը` 20-րդը:

Երեք տարի տևած հետազոտության ընթացքում ընկերությունը հետևել էր 250,000 բլոգների, սոցիալական մամուլի ալիքների՝ փնտրելով բարձր նորաձևության, նորաձևության հետ ասոցացվող տերմիններ:

Այնուհետև նրանք ուսումնասիրել են բառերի համատեքստային օգտագործման հաճախականությունը՝ ստեղծելով համաշխարհային նորաձևության քաղաքներին գնահատելու համար անհրաժեշտ տվյալներ:

Նյու Յորքը ավելի շատ է օգտագործվել այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են նորաձևություն, նորաձև, լավագույն մոդելավորողներ, առօրյա ոճ բառերի հետ, քան Փարիզը կամ Լոնդոնը: Ամեն դեպքում այն Փարիզին գերազանցում է ընդամենը 0,5 տոկոսով:

 Անկախ

Արգենտինայի բանկային արխիվներում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել

հրդեհ արգենտինայումՉորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաքում բանկի արխիվում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ինը մարդ:

Հինգ հրշեջներ և երկու քաղաքացիական անձիք մահացել են, երբ այրվող շենքի պատը փլուզվել էր փողոցի մայթին կանգնած մարդկանց վրա:

Ինը մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բուենոս Այրեսի անվտանգության նախարար Գիլերմո Մոնտենեգրոն հայտնել է, որ ոչնչացված արխիվները Արգենտինայի բանկային համակարգի վերաբերյալ փաստաթղթեր էին պարունակում:

Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:

Մոնտենեգրոն նշել է, որ տարածքում գտնվող տեսախցիկների նկարահանությունները կկցվեն դատական հետաքննությանը՝ հրդեհի և փլուզման շարժառիթները պարզելու նպատակով:

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

համանախագահներ, սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները և Հանրապետության Նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ՀՀ Նախագահը և համանախագահներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին և Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար:
Անկախ

Հանրային խորհուրդը փետրվարի վերջին կհանդիպի վարչապետի հետ

IMG_3059Փետրվարի 5-ին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը հրավիրել է նիստ` քննարկելու փետրվարի վերջին ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` վարչապետի հետ հանդիպմանը պետք է ներկայացվեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, առանձին ոլորտներին վերաբերող հարցեր ու մասնավոր ծրագրեր, ինչպես նաև որոշակի լուծումներ:

Քննարկման ընթացքում կարևորվել է տնտեսությանը, բիզնեսի զարգացմանը, ներդրումներին խոչընդոտող խնդիրների վերհանումը, պետական համակարգում կադրային խնդիրների առկայությունը: Որպես գերակա խնդիր` առանձնացվել է կրթության և գիտության ոլորտը` առանձին քննարկվելով, օրինակ, ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները:

Խորհրդի ներկայացուցիչները բարձրացրել են նաև պետական կառավարման համակարգի և հանրության, հասարակական կառույցների միջև հետադարձ կապի բացակայության հարցը, քննարկել հանրության կողմից ներկայացված առաջարկները չլսելու և բարձրացրած հարցերին ընթացք չտալու իրողությունը:

Խորհրդի նիստում քննարկման առարկա է դարձել նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՍԴ որոշումը և ներկայումս ստեղծված անորոշ իրավիճակը` կապված աշխատավարձերից համատարած պահումների հետ:

ՀԽ անդամներն առաջարկել են վարչապետի հետ հանդիպման ժամանակ կրկին բարձրացնել «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը` նշելով, որ շենքի քանդումը հիմնավորող համոզիչ փաստարկներ ու հաշվարկներ Հանրային խորհուրդը կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից չի ստացել:

Որպես ոլորտային խնդիրներ` խորհրդի անդամները մտադիր են վարչապետի հետ հանդիպմանը ներկայացնել մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված էկոլոգիական իրավիճակը, առողջապահության ոլորտին` մասնավորապես պետպատվերի շրջանակներում իրականացվող բժշկական ծառայություններին առնչվող հարցեր, հստակ առաջարկներ արդյունաբերության, հեռահաղորդակցման ոլորտում:

Մինչ կառավարության ղեկավարի հետ հանդիպումը, ՀԽ անդամներն իրենց կողմից բարձրացված հարցերը կքննարկեն համապատասխան հանձնաժողովներում կամ աշխատանքային խմբերի միջոցով, անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն այդ հարցերի շուրջ նաև համապարփակ քննարկումներ համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Վարչապետի հետ հանդիպման վերջնական օրակարգը կհստակեցվի առաջիկա փոքր խորհրդի նիստի ժամանակ:

 

Անկախ

Առաջիկա հինգ օրերին եղանակը կտաքանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են, որ Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 10-12 աստիճանով:

Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան`   11.80C (1981 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -24.80C (1974 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան`  -4.10C

Անկախ

Մուհամեդ Մուրսիի դատական գործի լսումները հետաձգվել են մինչև մարտի 1-ը

մոհամեդ մուրսի Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի և նախագահական պալատի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցարարների սպանության 14 մեղադրյալների դատական գործի լսումները հերթական անգամ հետաձգվել է մինչև մարտի 1-ը: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ քանի դեռ ապացույցների ուսումնասիրությամբ զբողվող հանձնաժողովը համապատասխան զեկույց չի ներկայացրել  դատական նիստը չի կարող լիարժեք անցնել:

 Անկախ

Գեղարքունիքի մարզում դի է հայտնաբերվել

դիակՓետրվարի 5-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1942 թ. ծնված Հ. Բ.-ի դին:

Անկախ

Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական “Անկա” անօդաչու թռչող սարքերով

անօդաչու սարքԱդրբեջանի զինված ուժերն ուսումնասիրում են թուրքական “Անկա” անօդաչու թռչող սարքերի տեխնիկական հնարավորությունները, որոնք արտադրում է թուրքական “TAI” ընկերությունը։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Թուրքիայում նախագծի շուրջ աշխատանքները ավարտելուց հետո Ադրբեջանը կգնահատի դրանք և կփորձարկի իր տեղանքային պայմաններում։ Այնուհետև կողմերի միջև կկայանա հանդիպում, որի ընթացքում կքննարկվի սարքերը գնելու հարցը։

 

Ադրբեջանական կողմը հետաքրքրված է նաև “Անկա” անօդաչուների զինված տարբերակի հանդեպ, որի վրա ներկայում աշխատանքներ են իրականացվում։ Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը տեղեկացվել էր երկու արդիականացված տարբերակների մասին։

 

Նշենք, որ փետրվարի 5-ին Բաքվում “TAI” ընկերությունն իրականացրել է “Անկա” անօդաչու սարքերի շնորհանդեսը` Ադրբեջանի զինված ուժերին ներկայացնելու համար։

 Անկախ

Հրդեհ Արարատի մարզում

հրդեհ բաքվումՓետրվարի 5-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է փայտե տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.14-ին, մարվել՝ 14.53-ին: Այրվել է Ս. Մ.-ին պատկանող փայտե տան տանիքից 3 քմ հատված և կից օժանդակ շինություններն ամբողջությամբ՝ 42 քմ՝ գյուղատնտեսական գործիքներով, ինչպես նաև 300 քմ խոտածածկ տարածք:

Անկախ

Որոնողական աշխատանքները շարունակվում են (լրացված)

Քանաքեռավան,դիտահորեր,դիՓետրվարի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Քանաքեռավանի դիտահորերից մեկում հայտնաբերվել է դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Որոնողական աշխատանքների արդյունքում դի չի հայտնաբերվել, սակայն կասկածվում է, որ դիտահորերից մեկում դի կա:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության և «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Անկախ

Ստամբուլում թեթև երկրաշարժ է գրանցվել

երկրաշարժ   Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ այսօր Ստամբուլում տեղական ժամանակով 04:00-ի սահմաններում թեթև երկրաշարժ է գրանցվել: 3,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների էպիկենտրոնը արձանագրվել է քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող ափամերձ Քարաբուրուն գյուղում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն եղել, բնակչության մեծ մասը չի էլ զգացել ցնցումները:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

SIP_9432 copyՍ.թ. փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները:

Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում են անցած տարվա նոյեմբերին և մինչ այդ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին և կարևորել է նման դեպքերի հասցեագրված գնահատումը: Այդ առումով ՀՀ պաշտպանության նախարարը համանախագահներին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները և համապատասխան միջոցներ ու մասնագետներ ներգրավել միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար:

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է նաև, որ ս.թ. հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ)  և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդի կողմից արձանագրված դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերի փաստի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր և իրականացվում է հետաքննություն:

Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Հայերին կոտորելու պատճառ է եղել. թուրք գրող

ayse-kulin  Թուրք հայտնի գրող Այշե Քուլինը, մասնակցելով «CNN Türk»-ի եթերում հեռարձակվող  Էնվեր Այսևերի «Հակասական հարցեր» հաղորդմանը, խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հրապարակայնորեն ժխտելով այն: Հաղորավարի այն հարցին, թե արդյոք 1915 թվականին ցեղասպանություն եղել է, Քուլինը հետևյալ պատասխանն է տվել. «Ես հայերին շատ եմ սիրում, սակայն դա տեղահանություն էր, պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի դեպք: Պատերազմում կատարվածը դժվար է ցեղասպանություն անվանել: Այնպես չէ, որ հրեաների նման հայերը ոչինչ չէին անում, և մենք սկսեցինք նրանց կոտորել»,-ասել է Քուլինը՝ ակնարկելով, որ հայերին կոտորելու համար հստակ պատճառ է եղել:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 5–ին` ժամը  17.30–ի  դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում  և   Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

35. Minister Nalbandian received OSCE MG co-chairmenՀունվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները: Այդ համատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը համակարծիք է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ պետք է լիարժեք իրագործել 1994 թ. մայիսին հաստատված զինադադարի և 1995 թ. փետրվարին զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնությունները և կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները: