Ըստ քաղաքացի Լ. Մ.-ի` վարույթն իրականացնող անձը պաշտոնեական կեղծիք է կատարել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին,որ կատարվում է նախաքննություն:

Անկախ

Բռնվել են խոշոր չափի կաշառք ստանալու պահին

կաշառքՈստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին, նախնական համաձայնությամբ, շորթմամբ խոշոր չափի կաշառք ստանալու պահին մերկացվել և բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի ԱԳԲ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը:
Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են:

Անկախ

Արմեն Աշոտյանը պարզաբանում է դպրոցներում կրճատումների վերաբերյալ լուրերը

Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարզաբանումներ է տվել դպրոցներում իրականացվող կրճատումների մասին: Նա մասնավորապես գրել է.

“Որոշ տեղեկություններ այս տարի դպրոցների ֆինանսավորման մասին (մաս 1-ին)

Խոսակցություններ են տարածվում, որ դպրոցներում գնում են կրճատումներ: Հնչեցվում են նաև աստղաբաշխական թվեր` մինչև 10 000 մարդ:

Եվ այսպես, ո՞րն է իրականությունը:

2014 թվականի պետական բյուջեով, ի համեմատ 2013-ի, նախատեսված են ֆինանսավորման ենթակա հետևյալ դրույքները`

մանկավարժներ
2013 25 116 դրույք
2014 24 578 դրույք

հաշվապահներ
2013 1 232 դրույք
2014 1 159 դրույք

ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմ
2013 9 983 դրույք
2014 12 747 դրույք

վարչական անձնակազմ
2013 3 812 դրույք
2014 2 765 դրույք

ԸՆԴԱՄԵՆԸ` 2013 40 143 դրույք
2014 41 249 դրույք

Այսինքն, 2014 թվականի պետական բյուջեով հանրակրթական դպրոցներում պետության կողմից ֆինանսավորվող դրույքների թիվը ոչ միայն չի նվազել, այլև ԱՃԵԼ է 1000-ից ավել ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հաշվին:

Միաժամանակ, իրականում մի շարք դպրոցներում 2014 թվականին իրականացվում են որոշ կրճատումներ, որոնց պատճառներին կանդրադառնամ մաս 2-ում”,-գրել է նա:

 

Անկախ

Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

36. Minister Nalbandian awarded Rafael Hovhannisyan 06.02.2014Փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնեց ԱԳՆ մեդալը։

 

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց Ռաֆայել Հովհաննիսյանին “Օտար, ամայի ճամփեքի վրա” հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելեց, որ “Օտար, ամայի ճամփեքի վրա” հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար, Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծեց, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել “Օտար, ամայի ճամփեքի վրա” ստեղծագործական խմբերի աշխատանքներին։

Անկախ

Սիրիայում դարձյալ ադրբեջանցի մոջահեդներ են սպանվել

Սիրիա,ադրբեջանց, մոջահիդներլԱդրբեջանական լրատվամիջոցները դարձյալ տեղեկություններ են տարածել, համաձայ որի Սիրիայում ադրբեջանցի զինյալներ են սպանվել։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով մոջահեդների կայքին, վերջին օրերի ընթացքում Սիրիայում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Նրանք կռվել են Ասադի զորքերի դեմ “Ալ Նուսրա” ահաբեկչական խմբավորման շարքերում։

Նրանցից մեկը Ֆարիզ անունով հայտնի ադրբեջանցին է, ով ծնունդով Սումգայիթից է: Տարածվել է նաև նրա լուսանկարը։

Մոջահիդները տարածել են նաև մե այլ ադրբեջանցի մոջահեդի նկար։ Ծնունդով կրկին Սումգայիթից “Զիկո” անունով ադրբեջանցին սպանվել էր ավելի վաղ`2013թ.-ի դեկտեմբերին։
 Անկախ

Իտալիայի ափի մոտակայքում 1,100 ներգաղթյալ է փրկվել

Իտալիա,ներգաղթյալ Իտալիայի ափամերձ հատվածում ավելի քան 1,100 ներգաղթյալ է փրկվել:

Չորեքշաբի օրը պարեկային ուղղաթիռները նկատել են մարդաշատ լաստերը, որից հետո չորս ռազմածովային նավեր փրկել են նրանց վրա գտնվող մարդկանց:

Պաշտոնյաները ենթադրում են, որ ներգաղթյալները մերձսահարյան Աֆրիկայի բնակիչներ են: Լաստերի վրա շուրջ 50 երեխա է եղել:

Բոլոր ուղևորները այժմ ուղևորվում են Օգաստա նավահանգիստ, որտեղ նրանք կհասնեն ուրբաթ օրը:

Անկախ

Իսրայելի նախագահը դարձել է Գինեսի ռեկորդակիր

 Շիմոն ՊերեսՆոբելյան խաղաղության մրցանակակիր Իսրայելի 90-ամյա նախագահը դարձել է Գինեսի ռեկորդակիր:

Գինեսի գրասենյակի պաշտոնյան հայտնել է, որ նախագահ Շիմոն Պերեսը ռեկորդակիր է դարձել հինգշաբթի օրը քաղաքագիտության աշխարահում ամենամեծ, առցանց դասը վարելու համար:

Պաշտոնյան հայտնել է, որ Գինեսին դուր է եկել նման ռեկորդ հանձնելու գաղափարը, քանի որ այն իր մեջ ներառում է քաղաքագիտությունը, տեխնոլոգիան և այն ուսուցչին, որը այդ երկրում է դրա ստեղծումից մինչ օրս:

Պերեսը կապվել էր ամբողջ երկրի 9,000 ուսանողների հետ: Նա դասը վարել էր Նեթանիա քաղաքում գտնվող Cisco Systems ընկերությունից:

Չնայած իր տարիքին՝ Պերեսը զբաղված առօրյա գրաֆիկ ունի: Ամեն դեպքում նա հետ չի մնացել նորագույն տեխնոլոգիաներից՝ աջակցելով բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությանը:

 Անկախ

2013-ին պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերափոխման աշխատանքների իրականացման 386 թույլտվություն

001 (1)2013 թվականի տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում գտնվող  տնատիրություններում բարեկարգման, վերանորոգման, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը բնակչության համար հնարավորին պարզեցնելու նպատակով, մշակվեց փաստաթղթային ձևակերպումների նոր, առավել պարզեցված ընթացակարգ:

Համաձայն նոր ընթացակարգի՝ նման թույլտվությունները, օրինակ՝ տանիքների վերանորոգում, ցանկապատերի վերականգնում, տրամադրվում են մեկօրյա ժամկետում: Նման աշխատանքների իրականացման համար այժմ, ըստ էության, շինթույլտվություն չի պահանջվում, և կատարված փոփոխություններն էլ  պետական գրանցման ենթակա չեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ 2013 թվականի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների կողմից պարզեցված ընթացակարգով տրամադրվել է վերանորոգման (վերափոխման) աշխատանքների իրականացման 386 թույլտվություն:

Տրամադրվող բոլոր թույլտվությունների մասով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվում է հատուկ հսկողություն՝ թույլտվություն ստացած աշխատանքների փոխարեն շինթույլտվություն պահանջող աշխատանքներ չկատարելու համար:

Նման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել վարչական շրջանի համապատասխան բաժին և տեղում լրացնել դիմում: Ընթացակարգով հստակ սահմանվում է ինչպես աշխատանքների իրականացման ժամկետը, այնպես էլ կարգը:

Նշված աշխատանքների իրականացման համար թույլտվությունների տրամադրումն  անվճար է:

 

 

«Նույնիսկ հայերը չգիտեն, թե ազատության ի՞նչ շրջանակներում Եվրամիության հետ համագործակցեն». Բորիս Նավասարդյան

Հայաստան-ԵվրամիությունԱսոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: Հայաստանը Եվրամիության հետ ուզում է հարաբերվել Ասոցացման համաձայնագրից քիչ, բայց գործընկերության պայմանագրից ավելի ձևաչափով: Բայց խնդիրն այն է, որ այս ձևաչափը որևէ պայմանագրային իրավական բազա չունի: Այն մեծ աշխատանք է պահանջում նախևառաջ Հայաստանից, որովհետև Եվրամիությունն այս շրջանում զբաղված է Ուկրաինայով: Արդեն Ասոցացման համաձայնագիրը, Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները երկրորդական են, կարևորն այնտեղ իրավիճակի կայունացումն է:  Եթե այսպես շարունակվի, Ուկրաինան տնտեսական լուրջ խնդրի առաջ կկանգնի: Խնդիրը նաև այն է, որ որևէ մեկի կողմից Յանուկովիչն արդեն վստահության չի արժանանա: Այս ֆոնին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակում են անորոշ մնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով` Եվրամիությունը Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնում, քանի որ չգիտի, թե հայերն ինչի՞ են պատրաստ:

«Նույնիսկ հայերը չգիտեն, թե ազատության ի՞նչ շրջանակներում Եվրամիության հետ համագործակցեն, որ չզայրացնեն Ռուսաստանին: Միակ ելքն այն է, որ իշխանությունը երկխոսի անկախ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության հետ, քանի որ ո’չ մենք, ո’չ էլ եվրոպացիները չենք հավատում, որ այդ երկխոսության բացակայության պայմաներում բարեփոխումներ կլինեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

 Անկախ

Պավել Սաֆարյանն ընտրվել է ԵԽ Բյուջետային կոմիտեի անդամ

Պավել ՍաֆարյանԵվրոպայի խորհրդի նախարարների պատվիրակների նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի բյուջետային հանձնաժողովի անդամ:

Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամներից, որոնք նշանակվում են երեք տարի ժամկետով Նախարարների կոմիտեի կողմից:

Հանձնաժողովի մյուս անդամները ներկայացնում են Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Թուրքիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ավստրիան, Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան:

Անկախ

3500 բնակարան չունեցող պետական ծառայողներից պետության աջակցությամբ բնակարան կգնեն 1000-ը

նոր բնակարններԱյսօր կառավարության նիստում իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:

Անկախ

Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվությունն այսուհետ կքննարկվի խորհրդարանում

ազգային-ժողով7Խորհրդարանում այսօր քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի նպատակը դատախազության գործունեության հրապարակայնության և Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումն է:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը. «Նախագծի նպատակը հետևյալն է. եթե նախկինում հաշվետվություններն ընդամենը ուղարկում էին Ազգային ժողով, և Ազգային ժողովն ընդամենը հրապարակում էր, հիմա մենք առաջարկում են հրապարակային քննարկում` հարցուպատասխանի ձևով, որպեսզի պատգամավորներն էլ կարողանան իրենց տեսակետներն արտահայտել»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունները, ծրագրերը եւ հաղորդումներն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հատուկ ընթացակարգով: Այդպիսով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ներկայացում, իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով թեեւ նախատեսված է, որ այդպիսի հաղորդումները քննարկվում են հատուկ ընթացակարգով, սակայն նման ընթացակարգ օրենքով կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, որի հետեւանքով դատախազության գործունեության հաղորդումներն Ազգային ժողովի նիստում չեն քննարկվում:

Բացի այդ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդման ներկայացման հստակ ժամկետ, ինչպես նաեւ հաղորդման բովանդակության վերաբերյալ պահանջներ նախատեսված չեն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նստաշրջանում գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովում հաշվետվությամբ հանդես գալու հարցը բարձրացվում էր ընդդիմության կողմից: Մասնավորապես, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին մեղադրել էր, որ նրա մասնակցությամբ խախտվում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը, քանի որ գլխավոր դատախազը խորհրդարանում հանդես չի գալիս տարեկան հաշվետվությամբ, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ նախ ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ չի սահմանում գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հանդես գալու պահանջը, ապա ավելացրել, որ իր կողմից այդ հարցը բարձրացրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առջև, և ամեն ինչ արվելու է, որ գլխավոր դատախազը հանդես գա հաշվետվությամբ:

 

Անկախ

Առանց տեղումների եղանակը կպահպանվի, ջերմաստիճանը կտաքանա

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`07-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 07-11-ը ընկած ժամանակահատվածում կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      -25.10C (1968 թ,)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   -3.80C

Նախարարությունը դիմել է դատարան` ապօրինի զավթած բնակարաններն ազատելու պահանջով

դատարանՔաղաքաշինության նախարարությունը դիմել է  ընդհանուր իրավասության դատարան`  պետական սեփականություն հանդիսացող բնակարաններն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով, հաղորդում է Փաստինֆոն:    Նախարարությունն այսօրինակ 2 հայց է ներկայացրել:    Դրանցից մեկի համաձայն՝ Հասմիկ Նազարեթյանի ընտանիքն, օրինակ, բավական չէ, որ մի բնակարան ապօրինի է զավթել, ևս մեկ 2 սենյականոց բնակարան էլ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում է ստացել` Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:    Եվ այժմ քաղաքաշինության նախարարությունը, փաստորեն, այդ ընտանիքից պահանջում է ազատել անօրինական զավթած բնակարանը:   Նախարարությունը պարզաբանում է, որ Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում՝ մինչ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան ստանալը:   Սակայն նույնիսկ բնակարան ստանալուց հետո Նազարեթյանի ընտանիքը չի ազատել ապօրինի զավթած բնակարանը:    Քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընտանիքը դեռ շարունակում է ապօրինաբար բնակվել վիճելի բնակարանում:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Դոլարը`410.35 դրամ

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսՓետրվարի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.21 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.35 դրամ:

Անկախ

 

Փարիզում 3 տոննա անօրինական փղոսկր է ոչնչացվել

france-ParisՖրանսիան Եվրոպայում առաջին անգամ ոչնչացրել է ավելի քան 3 տոննա անօրինական փղոսկր:

Հինգշաբթի օրը իրականացված փղոսկրի փոշիացումը ուղղերձ էր որսագողերի և նման առևտրով զբաղվողների համար, որի միջոցով բնության պաշտպանները հույս ունեն կանխարգելել անօրինական առևտուրը, ինչը վտանգի տակ է դնում կենդանատեսակների գոյատևումը: Վերջին շրջանում նման քայլի դիմել են Միացյալ Նահանգները, Գաբոնը և Չինաստանը:

Բնության համաշխարհային հիմնադրամի տեսակների պահպանության փոխնախագահի տվյալներով՝ շուկայում փղոսկրի մեկ կիլոգրամն արժէ 2,200 դոլար, որը վերջին հինգ տարիների ընթացքում ավելի քան կրկնապատկվել է: Նա նաև հայտնել է, որ միայն փղոսկրի ոչնչացումը բավարար չէ դրա պահանջարկը նվազեցնելու համար, որը 2009թ-ից ի վեր աստիճանաբար աճել է:

Անկախ

Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

հդFlag

Ձմեռային  22-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիի  օլիմպիական ավանում այսօր   բարձրացվեց Հայաստանի  դրոշը:
Արարողությանը  մասնակցում էր  ՄՕԿ-ի  և  խաղերի կազմկոմիտեի  ներկայացուցիչ , սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը: Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մեկնարկներում:
Հայաստանի պատվիրակության  Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը  հավաստիացրեց  որ  մեր մարզիկները  հավատարիմ կմնան  օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն մրցասպարեզներում:
Իսկ խաղերի մեկնարկն ա8դեն տրված է: Ընթացքում են սնոուբորդի եւ գեղասահքի  նախնական փուլի մրցումները:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Այն կսկսվի 20:14-ին:
Փակման արարողությունը կկայանա փետրվարի 23-ին:

Անկախ

 

 

 

 

 

 

 

 

Սետկրեասեա-Setcreasea

setcreasea1Սետկրեասեան մեր պայմաններում մշակվում է որպես սենյակային բույս, սակայն շատ լավ աճում և զարգանում  է ծաղկային ձևավորումներում, արևի ճառագայթների տակ: Շատ նման է տրադեսկանցիային և այդ պատճառով նրան հաճախ անվանում են մանուշակագույն տրադեսկանցիա: Բույսը կարմրին տվող մուգ մանուշակագույն է, խոշոր երկարուկ տերևներով, որոն երկարությունը հասնում է 15-18սմ, իսկ setcreaseasetcreasea (1)լայնությունը մինչև 3սմ: Բաց մանուշակագույն փոքրիկ ծաղիկները աճում են ճյուղերի ծայրերին: Աճման սկզբնական շրջանում ցողունները ուղիղ կանգնած են, իսկ հետագայում `աճման զուգընթաց դանդաղորեն իջնում կախվում են: Սենյակային պայմաններում օգտագործվում են որպես անպելային բույսեր, տնկելով կախովի սկահակների մեջ: Ծաղկային ձևավորումներում օգտագործում են ծաղկային թմբերի, տարբեր տեսակի ղևանդների և քարաբլուրների մեջ: Բույսը գլխավորապես բազմանում է կտրոններով: Հողի ջրի նկատմամբ պահանջկոտ չէ:

Անկախ

Ջիբրալթարի շախմատի մրցաշարում մերոնք ստորին դիրքերում են

chess3Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին`  9-րդ տուրում, հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Գրիգորի Օպարին (Ռուսաստան) – Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` ½:½, Գրիգոր-Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Էդվարդ Պորպեր (Կանադա)` 1:0, Արմեն Պրուդյան (Բրազիլիա) – Քեննի Ջեյսոն (Կանադա)` 1:0, Գիկաս Բասիլյուս (Գերմանիա) – Երազիկ Խաչատուրյան (Նորվեգիա)՝ ½:½:

Մովսիսյանը 6 միավորով 26-րդ տեղում է: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև 40-րդ հորիզոնականում հանգրվանած Մխիթարյանը: Պրուդյանը և Խաչատուրյանը 4,5 և 4 միավորով 134-րդ և 171-րդ տեղերում են:

Աղյուսակը 7,5 միավորով գլխավորոմ է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նրանից կես «քայլով» ետ է մնում 7 շախմատիստ:

Անկախ