Սոչիում կայացավ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ձօխ 22-1009092Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության
կազմակերպիչները հիացրին, թատերականացված արարողությունը աննկարագրելի էր, տպավորիչ:

Ներկայացվեց Ռուսաստանի կայսրության, Խորհրդային Միության, վերջում էլ` ներկայիս Ռուսաստանի պատմությունը:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացած բացմանը ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի օրհներգը կատարեց օպերային հանրածանոթ երգչուհի Աննա Նետրեբկոն:
Հայաստանի ներկայացուցիչներին  ծափողջույններով դիմավորեցին:
Դրոշակակիրը` դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն էր: Շքերթի մասնակիցների խմբում էին`Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երկուսն էլ՝ դահուկավազք), Արման Սերեբրակյանը (լեռնադահուկային սպորտ), պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մյուսները:
Ողջույնի խոսք ասաց  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ խաղերը հայտարարեց բացված:
Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների անունից ազնիվ, առանց խթանիչների պայքարելու երդում տվեց շորթ-տրեկի Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Զախարովը: Մրցավարների անունից խոստացավ պարտականություններն արդար, անաչառ, կանոնների պահանջներին համապատասխան կատարել մրցավար Վյաչեսլավ Վեդենինը: Մարզիչների անունից օլիմպիական երդումը կարդաց Անաստասյա Պոպկովան:
Գլխավոր օլիմպիական ջահը վառելու պատիվը վստահվել էր լեգենդար մարզիկներ, մենասահորդուհի  Իրինա Ռոդնինային և տափօղակով հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակին:

Խաղերին մասնակացում են 88 երկրների 2800 մարզիկ-մարզուհիներ: Նրանք 15 մրցաձևերում կվիճարկեն մեդալների 98 հավաքածու:

Անկախ

Վահագն Չախալյանի հայտարարությունը Թուրքիայի հայ մտավորական Սևան Նիշանյանի ազատազրկման կապակցությամբ

վահագն չախալյան2014 թվականի հունվարի 2-ից ի վեր Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում է գտնվում Թուրքիայի քաղաքացի՝ ծագումով հայ լրագրող, մտավորական և մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նիշանյանը։

Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և նամանավանդ մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները ։ Սակայն Սևանի պարագային դա ավելի ցինիկ է ու պարսավելի՝ նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքով։ Եւ սա այն պայմաններում, երբ նույն պետության, Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր որոնցից մասնավորապես Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԷԿ–ը եւ այլն. ։

Ընթացող տարբեր դատական գործերի առկայությամբ՝ թուրքագահ մտավորական գործչին տակավին սպառնում է ևս մինչև 50 տարի բանտարկություն:

Մեր գնահատմամբ, Սևան Նիշանյանին իրականում ազատազրկել են լոկ այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի՛ թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն, նամանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին։

Կոչ ենք ուղղում Թուրքիայի իշխանություններին և միջազգային կառույցներին, ջանք չխնայել Սևանի նկատմամբ գործվող անօրինականությանը վերջ տալու համար։ Խոսքի ազատության իրավունքը և ժողովրդավարական այլ արժեքները մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղ համակեցության մեծագույն երաշխիքներն են։ Թույլ չտանք, որ անպատասխանատու ազգայնամոլ շրջանակներ խախտեն այդ նվիրական հավասարակշռությունը:

Վահագն Չախալյան
ք. Ախալքալաք, Վրաստան, 7 փետրվարի 2014 թ

Անկախ

Ավտովթար «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում

________0025-6638-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՓետրվարի 7-ին, ժամը 17.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կմ-ում բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի 87 RR 707 (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987 թ.) և «Վոլվո» մակնիշի 500 LU 68 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Գ, ծնվ. 1950 թ.) ավտո­մեքենաները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգ­նութ­յուն` դուրս է գրվել:

Յորքշիրի ակվարիումի պինգվիններին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս

պինգվիններՅորքշիրի ակվարիումում պինգվիններին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս՝ Մեծ Բրիտանիայում տիրող ահավոր եղանակի պատճառով:

pill - fishՀարավամերիկյան ծովային թռչունները մռայլ տեսք ունեն անդադար անձրևների և քամու պատճառով՝ ուստի նրանց բոլորին դեպրեսիայի դեմ հաբեր են տալիս:

Սկարբորոյի ծովային կենտրոնի կենդանիների պաշտպան թիմը հաբերը դնում է սատկած ձկների մեջ՝ նախքան դրանցով պինգվիններին կերակրելը:

պինգվինԱռաջին անգամ է, որ կենտրոնի տասնյակ պինգվիններ Բրիտանիայի կլիմայի պատճառով նման դեղահաբերի կարիք են ունեցել:

Մասնագետները հայտնում են, որ պինգվինների մոտ տառապանքը կարող է ավելի հեշտ թուլացնել մարմնի բնական պաշտպանական համակարգը, քան մարդկանց մոտ:

Ուստի աշխատակիցները պինգվիններին հաբեր են տալիս՝ ավելի լուրջ ախտանշաններից խուսափելու համար:

 Անկախ

Ադրբեջանում 23-ամյա երիտասարդը սպանել է իր երեք քեռիներին

հրդեհԱդրբեջանում`Սումգաիթում, դաժան սպանություն է տեղի ունեցել: 23-ամյա երիտասարդը սպանել է իր երեք քեռիներին:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, միջադեպի մասնակիցները ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Քեռիների և երիտասարդի միջև վիճաբանություն է սկսվել, որի հետևանքով վերջինս այրել է տան անկողինը և իր հետևից փակել դուռը: Նրա երեք քեռիները ծխից մահացել են:
Ձերբակալվածը իր նախնական ցուցմունքներում նշել է, որ քեռիները հաճախ վիրավորում էին իրեն`վատ կերպով արտահայտվելով ծնողների հասցեին: Չդիմանալով վիրավորանքներին`տղան որոշել է սպանել իր մոր եղբայրներին:

Անկախ

Հերթական հարձակումը թուրքական ԱՇ կուսակցության ստանբուլյան շտաբի վրա

մոլոտովԻնչպես հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»՝ անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլով շշեր են նետել Ստամբուլում տեղակայված Ազգայնական շարժում կուսակցության նախընտրական շտաբի վրա: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, կատարվում է նախաքննություն:

Նշենք, որ վերջին շրջանում սա արդեն երկրորդ նման դեպքն է: Հունվարի 27-ին կուսակցության նախընտրական շտաբի վրա իրականացված զինված հարձակման արդյունքում մեկ կուսակցական էր զոհվել, չորսը՝ վիրավորվել էին:

Անկախ

Երևանի «Արարատը» 0:1 հաշվով պարտվեց բուլղարական «Կալիակրային»

արարարատ ֆա3hkfkr2vrj8Բուլղարիայում անցկացվող «Albena Cup» ֆուտբոլի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Երևանի «Արարատը» 0:1 հաշվով պարտվեց Բուլղարիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Կալիակրային»:

Տուրի մյուս խաղում մրցեցին բուլղարական երկու թիմեր`«Ռակովսկին»  և Վառնայի «Սպարտակը»: «Ռակովսկին» հաղթեց 1:0 հաշվով:

«Արարատը» մեկ հաղթանակ է տարել, մեկ պարտություն կրել և 3-րդ տեղում է: Աղյուսակը եզրափակում է երկու խաղում պարտված «Սպարտակը»:

Առջևում են `«Կալիակրան» և «Ռակովսկին», որոնք իրենց հաշվարկում 1-ական հաղթանակ են գրանցել և 1-ական հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի:

Փետրվարի 9-ին կայանալիք 3-րդ տուրում «Արարատը» կմրցի «Ռակովսկիի», իսկ «Կալիակրան»՝«Սպարտակի» հետ:

Անկախ

 

Վաղաժամ ամուսնությունները խնդիր են դարձել Ադրբեջանում

ադրբեջանցիԱդրբեջանի Պետական կոմիտեի ընտանեկան հարցերով վարչության պետի տեղակալ Այնուր Սոֆիևան ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ վաղաժամ ամուսնությունները մեծ խնդիր են դարձել ողջ երկրի համար: Նրա խոսքերով՝ պետկոմիտեն հատուկ ուսումնասիրություն է սկսել այս ուղղությամբ: «Վաղաժամ ամուսնությունների խնդիրը վերաբերում է ոչ միայն մի շրջանին, այլ ամբողջ երկրին: Չնայած օրենսդրական սահմանափակումների՝ նման երևույթներ դեռևս գոյություն ունեն: Շատ հաճախ մենք չենք կարող փաստեր արձանագրել, քանի որ այս ամուսնությունները տեղի են ունենում ոչ թե օրենքով սահմանված կարգով, այլ ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Կարևոր է, որպեսզի ողջ հասարակությունը վերահսկի այս գործընթացը»,-ասել է Սոֆիևան:
Նշենք, որ Պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 2012 թվականին 3236 երեխա ծնվել է 15-17 տարեկան մայրերից, ընդ որում 15 ընտանիքում երեխան եղել է արդեն 3-րդը, իսկ 278 ընտանիքում՝ 2-րդը:

Անկախ

Աշակերտները պայքարում են աղանդների դեմ

ավագ դպրոցի աշակերտներՓետրվարի 7-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել էր Երևանի 20 ավագ դպրոցների աշակերտական և մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչների հանդիպում Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի և հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանի հետ։ Հոգևորականը և հոգեբանը երեխաների հետ զրուցեցին քայքայիչ պաշտամունքների կործանարար ազդեցության, դրանց ներգործության եղանակների և հետևանքների վերաբերյալ։

Հատկանշական է, որ նման հանդիպման առաջարկը եղել էր հենց ավագ դպրոցների աշակերտների կողմից։ Գ. Էմինի անվան ավագ դպրոցի աշակերտուհի Հայարփի Կարեյանը նշում է, որ այսօր աղանդները փորձում են իրենց շարքերը համալրել երեխաներով, քանի որ վերջիններս խոցելի են, ու նրանց ավելի հեշտ է ներգրավել աղանդավորական խմբերում։ Հայարփին նշում է, որ ունի ընկերուհի, ով որոշ ժամանակ եղել է աղանդավորների կազմում, սակայն իր և ընկերների օգնությամբ դուրս է եկել կործանարար այդ կառույցից և այժմ հաճախում է Հայ Առաքելական Եկեղեցի։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն աշակերտական խորհուրդների կողմից բարձրացված խնդիրն անվանեց խիստ կարևոր։ «Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունները փոխել են իրենց մարտավարությունը, մարտավարության մեջ նաև՝ թիրախ խմբերը, և որքան էլ ցավալի է, այդ թիրախ խմբերում կան նաև աշակերտները։ Ես ուզում եմ խնդրել ձեզ այս թեման քննարկման առարկա դարձնել նաև ձեր աշակերտական խորհուրդներում։ Ոչ թե ճնշել կրոնական այլ հայացքներ ունեցող մարդուն, այլ բացատրել, խնդրել, հետ բերել նրան։ Դուք ինքներդ այնքան խորը պետք է հասկանաք մեզ, մեր ընտանիքը, երկիրը քայքայող այս չարիքը, որպեսի դառնաք մարդկանց ճիշտ ուղի ցույց տվող քարոզիչներ»,- նշեց Կարեն Ավագյանը։

Հոգեբան Մարինա Սահակյանը նկատում է, որ աղանդավորները սովորաբար զբաղվում են մարդաորսությամբ՝ օգտագործելով բազմաթիվ մանիպուլյատիվ մեթոդներ։ Բնականաբար երեխաները, չունենալով կայուն դիրքորոշումներ, գիտակցված բարձր մակարդակ, կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու սպասելիքները դեռ կարծրացած չեն, ուստի նրանց խոցելիության մակարդակը բարձրանում է։ «Ցանկացած ինֆորմացիա զենք է լավ իմաստով։ Հաճախ աղանդավորները մարդուն կանգնեցնում, քարոզում են՝ կիրառելով հիպնոտիկ բազմաթիվ տեխնիկաներ, և հնարավոր է՝ երեխաներն ակամա ընկնեն նրանց հորձանքի մեջ։ Եթե երեխան տեղեկացված է, ապա կզգուշանա, կհրաժարվի լսել, մինչև դառնա չափահաս և որոշի իր անելիքը»,- նշում է հոգեբանը՝ շեշտելով, որ եթե մեծահասակն ընկնում է աղանդավորների հորձանուտը, այնտեղից դուրս գալու հավանականություն կա, սակայն եթե դեռահասն է հայտնվում, դուրս գալու հավանականությունը գրեթե զրո է։

Վարդան վարդապետ Նավասարդյանն էլ երեխայի դաստիարակության հարցում կարևորեց ծնողների դերը։ «Պետք է զարգացնել երեխայի ստեղծագործական միտքը, որպեսզի երեխան կարողանա ընտրություն կատարել։ Մարդն իր կենսագործունեության ընթացքում մշտապես բախվում է ընտրության խնդրին։ Շատ կարևոր է հոգևոր ներաշխարհում արժեքների ճանաչողությունը և զատորոշումը։ Մենք պետք է կարողանանք լույսը խավարից, չարը բարուց տարբերակել։ Եթե այս տարբերակումը մեր հոգևոր ներաշխարհում խաթարված ու խանգարված է, ուրեմն մենք վտանգված ենք»,- նշեց Վարդան վարդապետ Նավասարդյանը՝ շեշտելով, որ ծնողը չպետք է երեխային դուրս թողնի դաստիարակության միջավայրից, պետք է տա բազմաթիվ «ինչու»-ների պատասխանը, հակառակ դեպքում երեխայի մոտ կձևավորվի ագրեսիա։

Հոգեբանն ու հոգևորականը պատասխանեցին նաև աշակերտների հարցերին։ Ցուցադրվեցին նաև քայքայիչ պաշտամունքների վերաբերյալ ֆիլմեր, որոնք առավել պատկերավոր դարձրին դրանց վնասակար ազդեցությունը։

 

 Անկախ

Մեծ Բրիտանիայում գիտնականները 800,000 տարեկան ոտնահետքեր են հայտնաբերել

Footprint hollows on the beach at Happisburgh, NorfolkԳիտնականները հայտարարել են, որ 800,000 տարեկան մարդու ոտնահետքեր են հայտնաբերել Անգլիայում: Դրանք Աֆրիկայից դուրս հայտնաբերված ամենահին ոտնահետքերն են և վկայում են հյուսիսային Եվրոպայում վաղնջական շրջանում մարդու գոյության մասին:

Բրիտանիայի թանգարանի, Բնության պատմության թանգարանի և Լոնդոնի համալսարանի մասնագետների թիմը մինչև հինգ անհատի պատկանող ոտնահետքերը հայտնաբերել է երկրի արևելյան ափին գտնվող Հափիսբուրգի հնագույն գետաբերանում:

Գիտնականները կարծում են, որ մարդկային ոտնահետքերը հնարավոր է պատկանեն հոմո նախնիներին կամ 800,000 տարի առաջ անհետացած առաջին մարդուն, որի մնացորդները գտնվել են Իսպանիայում:

Գտածոյի մասին հայտարարել են ուրբաթ օրը:

Անկախ

Ընթացիկ տարվա ընթացքում Դիլիջանի 80 տոկոսը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ

11031_am_3Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Դիլիջան շարունակվում է: Կառավարության ղեկավարի գլխավորությամբ Դիլիջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետ Արմեն Ղուլարյանը և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը զեկուցել են առկա խնդիրներն ու իրականացված աշխատանքները: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում պետբյուջեից հատկացված շուրջ 450 մլն դրամի շնորհիվ իրականացվել են հրատապ լուծում պահանջող բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ ճանապարհաշինական և ջրամատակարարման: Զեկուցվել է, որ կատարվող աշխատանքների արդյունքում ընթացիկ տարում Դիլիջանի բնակչության 80 տոկոսը կունենա շուրջօրյա ջրամատակարարում:

Այնուհետև վարչապետն այցելել է Գոշավանք վանական համալիր՝ ծանոթացել Սուրբ Աստվածածին եկեղեցու, գավթի ծածկերի ու Մխիթար Գոշի դամբարանի վերականգնողական աշխատանքների ընթացքին: Սուրբ Աստվածածին եկեղեցու և գավթի ծածկերի վերականգնման նախագծով փոխվում են հին քայքայված ծածկասալերը, հեռացվում տանիքի լիցքի և քարերի մեջ աճած բուսածածկույթը: Մխիթար Գոշի դամբարանը մինչ վերականգնողական աշխատանքների իրականացումը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Վերականգնողական աշխատանքների արդյունքում հիմնովին քանդվել, վերամշակվել և ամրացվել են դամբարանի հիմքերը:
Գոշավանք վանական համալիրի վերականգնման նպատակով կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 16, իսկ այս տարի՝ 15 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, վերականգնողական աշխատանքները գնահատվում են 280 մլն դրամ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ուշադրության կենտրոնում պահել վանական համալիրի վերակագնողական աշխատանքների ընթացքը, որպեսզի համալիրի պատմամշակութային տեսքից շեղումներ թույլ չտրվեն:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Հաղարծնի վանական համալիրում՝ ծանոթացել այնտեղ կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Վանքը հիմնանորոգվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ:
Հաղարծնի վանական համալիրը ներառում է երեք եկեղեցի ։ Համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Հաղարծնի համալիրի երկու եկեղեցիները արդեն հաշվառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային արժեքների շարքում։
Անկախ

Հունահայ համայնքը նամակ է հանձնել Շվեյցարիայի դեսպանին` Փերինչեքի հարցով

ՓերինչեքԵրեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին Ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտած շվեյցարական դատարանի որոշումն անօրինական է համարվում` խոսքի ազատությանը դեմ լինելու պատճառաբանությամբ:
Պատվիրակության անդամները նշել են, որ դատարանը պարտավոր էր բաց քննարկումներ իրականացնել` բոլոր կողմերին լսելի լինելու իրավունք տալով: Բացի այդ` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նման որոշում կայացնելը ոգեւորություն կառաջացնի մարդկության դեմ իրականացված այդ ոճիրն ուրացողների շրջանում:

Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Սիրիայի հայկական գաղութի ներկայիս վիճակով:

Անկախ

Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսվում

շինարարների15 Երևանի քաղաքապետարանից Անկախին հայտնեցին, որ Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի քանդումն ապահովելու և բնակիչների վերաբնակեցումն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով 2011-2013թթ.-ին  հատկացվել է թվով 34 բնակարան՝ Երևան համայնքի սեփականություն համարվող նորակառույց շենքերում, այդ թվում Սիսակյան 22 հասցեում գտնվող շենքում:

Շինարարների 15 շենքում բնակվող 30 ընտանիքները բնակարաններն ազատել են մինչև 2013թ. սեպտեմբեր ամիսը: Սակայն նույն շենքի 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքները հրաժարվել են կամավոր ազատել բնակարանները և տեղափոխվել իրենց հատկացված՝ մոնոլիտ միջհարկային ծածկեր ունեցող նոր կառուցած շենքի բնակարանները, որոնք ապահովված են բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

2013թ. սեպտեմբերից Երևանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը վերը նշված 4 ընտանիքների հետ բազմիցս կազմակերպել է հանդիպում-քննարկումներ:  Հանդիպումների ընթացքում բնակիչների միակ պահանջը եղել  է հավելյալ բնակարանների տրամադրումը: Շենքում բնակությունը շարունակող 4 ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ենք ստորև.

1. Շինարարների 15 շենքի հ.17 երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը տնօրինող Սեդա Հարությունյանի տղայի՝ Արամ Հարությունյանի ընտանիքին և 2 սենյակները տնօրինող Սեդա Հարությունյանի ընտանիքին դրանք հատկացված են եղել որպես խորդանոց օգտագործելու համար առանց սեփականության իրավունքի, որի դիմաց վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով,  Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4903-Ա և հ.4910-Ա որոշումներով Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.56 մեկ սենյականոց և  հ.52 երկու սենյականոց առանձին բնակարաններ:

2. Շինարարների 15 շենքի հ.19 երկու սենյականոց՝ որպես խորդանոց օգտագործելու համար հատկացված բնակարանը տնօրինող և սեփականության իրավունք չունեցող Խրիստաֆոր Խաչատրյանի ընտանիքի 7 անձին՝ այդ թվում հրապարակման մեջ հիշատակվող Արման Խաչատրյանին,  վերաբնակեցման նպատակով, բացառության կարգով, Երևանի ավագանու 13.09.2011թ. հ.299-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4909-Ա որոշմամբ  Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.4 երկու սենյականոց բնակարան:

3. Շինարարների 15 շենքի հ.20 երեք սենյականոց բնակարանի վարձակալ  Վազգեն Գասպարյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4925-Ա որոշմամբ  Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.97 երեք սենյականոց բնակարան:

4. Շինարարների 15 շենքի հ.29 մեկ սենյականոց բնակարանի վարձակալ Գայանե Քարտաշյանի ընտանիքին Երևանի քաղաքապետի 19.10.2011թ. հ.4920-Ա որոշմամբ  Սիսակյան 22 շենքում հատկացվել է հ.98 մեկ սենյականոց բնակարան:

Արդյունքում բոլոր 4 բնակարանները զբաղեցնող ընտանիքներին հատկացվել են նույն սենյակների քանակով բնակարաններ, ինչը զբաղեցնում են վթարային շենքում և, ըստ էության, բնակիչների պահանջն է, օգտվելով առիթից, ստանալ լրացուցիչ բնակարան:

 

 

Անդրադառնալով շենքի ջրամատակարարման դադարեցման հետ կապված հարցին, տեղեկացնենք, որ, այո, այն դադարեցվել է, հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի համգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որի դեպքում վտանգ է սպառնում ոչ միայն վերը նշված 4 ընտանիքների կյանքին ու առողջությանը, այլև շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիներին:

Հաշվի առնելով նշված հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները դեռևս 23.05.2012թ. օրենքով սահմանված կարգով ընդունվել է Երևանի քաղաքապետի <<Երևան քաղաքի Շինարարների փողոցի հ.15 քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքի բնակարանների ազատման մասին>> հ.4061-Ա որոշումը, որով առաջարկվել է բնակիչներին մինչև 2012 թվականի հունիսի 15-ն ազատել  վթարային շենքի բնակարանները: Միաժամանակ նշված որոշմամբ բնակիչները նախազգուշացվել են, որ որոշմամբ նախատեսված պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ: Երևանի քաղաքապետարանը, շարունակելով բնակիչների հետ բանակցություններն ու պարբերաբար կազմակերպելով հանդիպում-քննարկումներ, բազմիցս հորդորել է բնակիչներին և համբերատար սպասել վերջինների կողմից բնակարանների կամավոր ազատմանը: Բավարար ժամանակ ունենալով հատկացված բնակարաններ կամավոր տեղափոխվելու համար, Երևանի քաղաքապետարանը անարդյունք համարելով բնակիչների հետ տարվող աշխատանքը նշված որոշմամբ սահմանված ժամկետները Երևանի քաղաքապետի 31.01.2014թ. հ.236-Ա որոշմամբ մինչև 2014թ. փետրվարի 3-ը երկարաձգվելուց հետո ստիպված կիրառել է վարչական հարկադրանքի միջոցներ:

Երևանի քաղաքապետարանը քանդման ենթակա շենքերից վերաբնակեցումն իրականացնում է ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, ինչը չի նախատեսում բնակիչների վերաբնակեցումն իրականացնել բարելավումով և մեկ գույքային միավորի դիմաց հատկացնել հավելյալ կառուցվածքով բնակարան և /կամ/ լրացուցիչ բնակարան, ինչպես նաև չի նախատեսում հավելավճարի դիմաց կատարելու բնակմակերեսի ավելացում:

Ելնելով վերը նշվածից 4 բնակարաններն զբաղեցնող բնակիչները պարտավոր են շուտափույթ տեղափոխվել նոր բնակարաններ և ազատել զբաղեցրած խիստ վթարային բնակարանները:

 Անկախ

Ավստրալիայի իշխանությունները 630 միլիոն դոլար արժողությամբ հերոին են ոչնչացրել

heroinՈւրբաթ օրը Ավստրալիայի պաշտպանության դեպարտամենտից հայտնել են, որ Ավստրալիայի ռազմածովային ուժերը Տանզանիայի ափերի մոտակայքում նավի վրա 353 կգ հերոին են առգարվել և ոչնչացրել:

Իշխանությունները ոչնչացված հերոինի ընդհանուր արժեքը գնահատել են 630 միլիոն դոլար:

Ռազմածովային ուժերի թիմը մաքսանանենգ ապրանք տեղափոխող նավ է բարձրացել չորեքշաբթի օրը:

Նրանք փորձարկել են նավի վրա գտնվող նյութը և որոշելով, որ դա հերոին է, առգրավել են այն: Այնուհետև նրանք, նմուշներ վերցնելով, ոչնչացրել են թմրանյութը:

Անկախ

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

հաշվետվությունՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է  խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ավագ և հանրակրթական  դպրոցի դասագրքերի փորձարկմանը՝ նախարարն ընդգծել է դպրոցներից ստացված մասնագիտական կարծիքների հավաքագրման, ներկայացվող առաջարկությունների ու դիտողությունների վերլուծության կարևորությունը: Ա. Աշոտյանը հանձնարարական է տվել նիստին մասնակից մարզային, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ ստորաբաժանումների պատասխանատուներին, դպրոցների հետ կազմակերպել ավելի արդյունավետ ու համագործակցված աշխատանք: “Փորձը ցույց է տալիս, որ դասագրքերի փորձարկման ժամանակ, մենք դպրոցներից ստանում ենք ձևական, ըստ էության բովանդակային խնդիրներից զուրկ կարծիքներ, մինչդեռ հետո, երբ դասագրքերն ամբողջ ծավալով թողարկվում և մտնում են դպրոց, ներկայացվում են որոշակի խնդիրներ: Դպրոցների հետ պետք է աշխատանք տանել, որ դասագրքերի բովանդակությանն  առնչվող մասնագիտական հիմնական խնդիրները բարձրաձայնվեն այս փուլում, և ոչ թե հրատարկվելուց հետո: Մյուս խնդիրը, որին մենք առնչվում ենք՝ դասագրքերի մատակարարման հետ կապված դժվարություններն են: Որպես կանոն մենք միշտ տպագրում ենք բավարար քանակությամբ, դեռ մի բան էլ պահանջվածից ավելի դասագրքեր: Հիմնական խնդիրը, որը հատկապես սրվում է նոր ուսումնական տարվա սկզբին և կապվում է իբրև թե դասագրքերի բացակայության հետ, պայմանավորված է սխալ պլանավորմամբ”,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ անհրաժեշտ է դպրոցներից ստացվող հայտերի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպել: ԿԳ նախարարը նաև նշել է, որ հատկապես 12-ամյա կրթությունը պարտադիր հռչակելուց հետո պետք է համակարգված աշխատանքներ տարվեն նաև հիմնական կրթության հենքով ուսումնարաններում ու քոլեջներում սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, հիմնադրամի գործադիր տնօրեն,  Կարինե Հարությունյանը  ներկայացրել է հաշվետվություն՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2013 թվականի գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև 2014 թվականի նախահաշիվն ու տարեկան աշխատանքների կատարման ժամանակացույցը:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է կատարված աշխատանքների հաշվետվությունը և հաստատել նոր ժամանակացույցը:

Անկախ

 

11 տարի առաջ կատարված ավազակության հետքերով

ձերբակալվել էՓետրվարի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1979 թ. ծնված Հայկ Մ.-ին, որը 2003 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:

Անկախ

Փետրվարի 12-ից նոր արագաչափեր միջպետական նշանակության ավտոճանապարհներին

ճոՃանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, փետրվարի 12-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Մ-6 «Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.2-րդ կմ (Պտղավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

2. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 7.6-րդ կմ (Սարիգյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

3. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 35.6-րդ կմ (Ջուջևան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

4. Մ-16 «Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6» միջպետական նշանակության ավտոճանապարհի 48.1-րդ կմ (Բերդավան գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Անկախ

Բրիտանական լորդը ընտանեկան բռնարար է

լորդՀայտնի և հարուստ մարդիկ նույնպես տանջվում ու արտասվում են, նրանց էլ են բանտ նստեցնում: Այսպես,  բրիտանացի  55-ամյա լորդ Էդվարդ Սոմերսեթը` հերցոգ Բոֆորտի որդին , խոստովանել է, որ 22 տարի շարունակ ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ ծեծել է իր կնոջը`լեդի Կարոլինային, հաղորդում է  The Telegraph-ը:

Ազնվականը մեղավոր է ճանաչվել չորս կետում, որոնց մեջ կարևորվում է ծեծը մարմնական ծանր վնասվածքներով: Սոմերսեթը հայտարարել է, որ սկսած 1990թ.մինչև 2012թ. պարբերաբար ծեծել է կնոջը և այդ ամբողջ ժամանակ թմրանյութեր է օգտագործել, այդ թվում`հերոին և կոկաին է :

Ամենամեծ վնասվածքը լեդի Կարոլինան ստացել է 2011թ., երբ ամուսինը Գլոստերշիրի կոմսության իրենց կալվածք է բերել սիրուհուն: Էդվարդ Սոմերսեթը առանց ամաչելու իր դստեր մոտ կրեկ է ծխել :

22 տարի անընդհատ տանջանքներից հետո լեդի Կարոլինան ծաղիկների և ուշադրության փոխարեն  ստացել է միայն կապտուկներ, քերծվածքներ և պոկված մազափնջեր: Մի անգամ նույնիսկ Սոմերսեթը կոտրել է Կարոլինայի մատը:

Դատավորը, որ անց է կացրել արիստոկրատի գործով նիստը, հայտարարել է, որ այս դեպքը ոչ միայն ողբերգություն է լորդի ընտանիքի համար, այլ նաև հենց իր` լորդի համար, քանի որ  նա ի ծնե  անսահմանափակ  հնարավորություններ է ունեցել, որոնք փոխարինել է ալկոհոլով ու թմրամիջոցներով:

Լորդ Էդվարդ Սոմերսեթը ճաղերի ետևում կմնա երկու տարի:

 

 Անկախ

«Արմեն Մազմանյանի մահից հետո Թատերական ինստիտուտի նոր ռեկտորի հարցը դեռ չի քննարկվել».Հասմիկ Պողոսյան

հասմիկ պողոսյանԵրևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը Արմեն Մազմանյանի մահից հետո դեռ թափուր է մնացել: Իսկ նոր ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատեց, որ ռեկտորի պաշտոնի հնարավոր թեկնածուների անունները հայտնվեցին շատ ավելի վաղ, քան սպասելի էր:

«Նոր ռեկտորի հավանական թեկնածուների մասին սկսեցին խոսել դեռ այն ժամանակ, երբ նույնիսկ հողին չէր հանձնվել Արմեն Մազմանյանի դին: Պետք է մի քիչ բարոյական լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Վերադառնալով նոր ռեկտորի ընտրության հարցին` Հասմիկ Պողոսյանը տեղեկացրեց, որ լինելու են օրինական ընտրություններ, բոլոր ցանկացողները կարող են մասնակցել և պայքարել ռեկտորի պաշտոնի համար։

«Արմեն Մազմանյանի` ռեկտորի պաշտոնում աշխատած ամիսներն այսօր այլ կերպ են մեկնաբանվում: Կարծում եմ, որ ինստիտուտն այդ ամիսների ընթացքում լուրջ փոփոխություններ է գրանցել: Այն ուղենիշը, որը սահմանվեց Արմեն Մազմանյան ռեկտորի օրոք, ինստիտուտի հաջորդ ղեկավարները ևս պետք է շարունակեն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Անկախ

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 7–ին` ժամը  17:30–ի  դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում  տեղ- տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  մաքրման, աղով  և ավազով մշակման  աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են: