Մեծ անակնկալ տափօղակով հոկեյի օլիմպիական մրցաշարում

հոկ503697_345pxՍոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում մեծ անակնկալ գրանցվեց:

Քառորդ եզրափակչում տանտերերի թիմը` Ռուսաստանի հավաքականը, 1:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանիին և դուրս մնաց պայքարից:

Ռուսաստանի հավաքականի կազմում էին մեծ թվով պրոֆեսիոնալ ճանաչված խաղացողներ: Սպասում էին, որ այն կդռանա չեմպիոն, սակայն …

Իսկ Ֆինլանդիայի հավաքականը դարձավ կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը: Շվեդիա-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:

Անկախ

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը գրավեց 42-րդ տեղը

ասArman-SerebrakianՍոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրէջքի մրցաշարի 2-րդ մրցահերթում 26-ամյա  Արման Սերեբրակյանը  գրավեց 42-րդ տեղը:  Երկու մրցահերթերի հանրագումարով մեր մարզիկը 109 մասնակիցների պայքարում  զբաղեցրեց  46-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ ամերիկացի 29-ամյա լեռնադահուկորդ Տեդ Լիգետին: Արծաթե և բրոնզե մեդալները բաժին հասան Ֆրանսիայի ներկայացուցիչներ Սթիվ Միսիլեին և Ալեքիս Պենտյուրոյին:

Անկախ

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքներով հետախուզվողը` Վիեննա-Երևան չվերթով

ձերբակալությունՓետրվարի 19-ին, ժամը 04.35-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խումբը Ավստրիայի Վիեննա քաղաքից Վիեննա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1973 թ. ծնված Աշոտ Մ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 7-րդ կետի և 258 (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Անկախ

Մանուելան կոտրել է ապակյա շիշը և դրանով վնասել իր և Դավիթի դաստակները

ոստիկանությունՓետրվարի 18-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի մոտ մի տղա և աղջիկ վնասել են իրենց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16.30-ին «Վերնիսաժ» տոնավաճառի տարածքում 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ն և 1993 թ. ծնված Մանուելա Գ.-ն վիճաբանել են, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` Մանուելա Գ.-ն կոտրել է ապակյա շիշը և դրա կտորով վնասել իր և Դավիթ Ք.-ի ձեռքի դաստակները:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն:

Անկախ

Մահմեդական առաջնորդները ֆատվա են ընդունել Մարսի վրա ապրելու դեմ

MarsՀոգևորականները ֆատվա են ընդունել Մարսում ապրելու դեմ՝ նշելով, որ այնտեղ բնակություն հաստատելու փորձը հակաիսլամական է:

Ֆատվան կամ որոշումը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Իսլամական հարցերի և ներդրումների գլխավոր մարմինը, քանի որ Mars One կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք կփորձեն Մարսի վրա մարդկանց մշտական բնակավայր ստեղծել:

Կոմիտեն հայտնել է, որ Մարսի վրա բնակվելը այնքան վտանգավոր է, որքան ինքնասպանությունը, իսկ իսլամում չի թույլատրվում սպանել որևէ մեկին:

Mars One բազմամիլիարդանոց առաքելությունը հույս ունի 2025թ-ին մարդկային բնակավայր ստեղծել Մարսի վրա:

200,000 մարդ՝ ներառյալ 500 սաուդյան արաբացի և արաբ, դիմել են այս առաքելությանը մասնակցելու համար:

Դեկտեմբերին Mars One-ին դիմած 1,058 մարդ, նախքան առաքելության մեկնարկը, կմասնակցի փորձաշրջանների:

Մարսի վրա ջերմաստիճանը -65Cէ, իսկ մթնոլորտը միանգամայն նոսր է և կազմում է Երկրի մթնոլորտի մեկ տոկոսը, որտեղ ածխածնի երկօքսիդի քանակությունը հասնում է 95 տոկոսի:

 

Անկախ

 

ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը. Ահմեդ Դավութօղլու

unnamedԱդրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո կայացած մամլո ասուլիս ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Դավութօղլուն նշել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հնարավոր չէ այնքան ժամանակ, քան դեռ «օկուպացված են ադրբեջանական տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի ոչ միայն հայ-թուրքական, այլ նաև հայ-ադրբեջանական սահմանի բացմանը:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ հանդիպման ավարտին երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ամփոփիչ հուշագիր են ստորագրել: Այնուհետև արտգործնախարարները մասնակցել են Գյանջայում Վրանստանի հյուպատոսության բացման արարողությանը:

 

Անկախ

«Ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ» Տիգրան Բալայան

images (1)

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Արմենպրես» գործակալության այն հարցին, թե Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան, ո՞րն է Ձեր արձագանքը, պատասխանել է.

“Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի  կապակցությամբ։

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը
բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու
համար”։

 

Անկախ

Ըստ նորվեգական առասպելի՝ աշխարհը կկործանվի այս շաբաթ օրը

նորվեգական առասպելՄայաների ապոկալիպսիսից և 2000թ-ի աշխարհի վերջից հետո՝ աշխարհի ևս մեկ վերջ է մոտենում:

Այս անգամ Երկիրը կոչնչացնի վիկինգների ապոկալիպսիսը: Ըստ նորվեգական առասպելաբանության փետրվարի 22-ին մոլորակը կճեղքվի և այնտեղից դուրս կգան դժոխքի բնակիչները:

Ըստ վիկինգների՝ Ռագնառոկի ժամանակ տեղի կունենան տարբեր դեպքեր, բնական աղետներ և երկրագունդը կընկղմվի ջրի մեջ:

Ռագնառոկը, որը բառացի թարգմանաբար նշանակում է «Աստվածների ճակատագիր կամ վախճան» հիմնված է 13-րդ դարում Սնորի Ստուրլուսոնի գրած պոեմի վրա:

վիկինգներՆերկայիս վիկինգների ռազմիկները արդեն սկսել են նախապատրաստվել ապոկալիպսիսին՝ հավաքվելով Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում Յորվիկ փառատոնին մասնակցելու համար:

Փառատոնը կավարտվի շաբաթ օրը, որի ժամանակ 300 ռազմիկներ քայլարշավով կանցնեն քաղաքով՝ նախքան հակառակորդ ցեղախմբերը կմասնակցեն «վերջնական ճակատամարտին»:

Անկախ

Յորվիկ վիկինգների կենտրոնը կանխագուշակում է, որ Ռագնառոկը տեղի կունենա փետրվարի 22-ին, քանի որ դա Յոլաբլոտ փառատոնի վերջին օրն է:

Ավանդաբար վիկինգների Յոլաբլոտ փառատոնը կանխանշում է ձմռան ավարտը:

 Անկախ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են , որ  հանրապետության տարածքում`

20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3, 23-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝
 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.90C (1978 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.40C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 0.00C

Նախարար Նալբանդյանն ընդունեց բրիտանացի խորհրդարանականներին

Էդվարդ ՆալբանդյանՓետրվարի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար ի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը, Մայք Գեյփսը, Հերիեթ Բոլդուինը, Լորդերի պալատի անդամներ Լորդ Ֆոլկները և Բարոնուհի Հուփերը։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ՄԹ խորհրդարանականների ներդրումը հայ-բրիտանական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների՝ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը: Այդ համատեքստում կարևորվեց միջխորհրդարանական համագործակցությունը, որպես երկկողմ կապերը խթանելու արդյունավետ միջոց, և անդրադարձ կատարվեց խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությանը:

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը:

Անկախ

«Կարեն Ավագյանը, բացի ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ Մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը»

imagesՀՀԿ և ԲՀԿ երիտասարդ պատգամավորների ֆեյսբուքյան բանավեճերը նոր թափ են հավաքում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հարվածն է հասցրել ՀՀԿ-ական կարկառուն ֆեյսբուքյան մարտիկ Կարեն Ավագյանին` գրելով.

«Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն մնացել է Կարեն Ավագյանի հույսին, և վերջին «հարձակումները» իրականացվում են նրա մակարդակով: Ես հասկանում եմ, որ կարելի է ֆանտաստիկայի ժանրը շատ սիրել, բայց նա, բացի մեր ուսանողության փողերը մսխելուց, լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը (հուսով եմ՝ տառաճանաչության մակարդակը թույլ կտա), որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ, ցավոք, հանձնաժողովը չկարողացավ պարզել այդ 10 սպանությունների հանգամանքները և այդ հարցը մնաց բաց: Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով և ակնհայտ է, որ ԲՀԿ-ն շահագրգռված է ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ պարզելու այդ զոհերի մահվան հանգամանքները: Իսկ թե ովքեր դեմ կքվեարկեն այս անգամ, դրանից հասկանալի և պարզ կդառնա՝ ովքեր են ուզում պարտակել մեր պատմության այս արյունալի էջը:

Հ.Գ. Սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից, համոզվելու համար էլ, որ ժողովուրդը իրենց չի ընդունում, կարող են մասնակցել կառավարության իրականացրած հարցումներին ու հետազոտություններին իրենց իսկ գործունեության վերաբերյալ, քանի դեռ նման հնարավորություն կա, մասնավորապես այդ պատգամավորը կարող է հարցախույզ անցկացնել մեր քաղաքում իր անձի մասին ու համոզվել իր քաղաքական սնանկության մեջ»:

 

Անկախ

Միասեռական զույգերը աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)

միասեռականներ    Նյու Յորքից լուսանկարիչ Բրեյդեն Սամերսը «Սերը մեկն է» խորագրով ֆոտոշարքում ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում ապրող միասեռական զույգերի: Լուսանկարիչը առաջնորդվել է «սերը չի ճանաչում սահմաններ՝ ոչ տարիքային, ոչ ռասայական, ոչ կրոնական, ոչ էլ սեռական» սկզբունքով: Նրա նկարների հերոսներ են դարձել միասեռական զույգեր Ֆրանսիայից, Բրազիլիայից, Հարավային Աֆրիկայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և նույնիսկ այնպիսի պահպանողական երկրներից, ինչպիսիք են Հնդկաստանն ու Լիբանանը: Բրեյդեն Սամերսը վեց շաբաթ շարունակ շրջել է տարբեր երկրներում և որսացել շատ ռոմանտիկ և հուզիչ ակնթարթներ: «Այս ֆոտոշարքի ստեղծման նպատակը միասեռականության խնդրի բարձրաձայնումը չէ, այլ այս երևույթը հասարակությանը բոլորովին այլ տեսանկյունից ներկայացնելը»,-նշել է լուսանկարիչը:

Անկախ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոտակա հանդիպման հավանականությունը զրոյական է. ադրբեջանցի քաղաքագետ

mubarizԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքու կատարած այցի ժամանակ նրանց էր փոխանցել հայկական կողմի հետ փարիզյան բանակցությունների շարունակման մասին առաջարկներ: Եթե Հայաստանը ընդունի միջնորդների փոխանցած առաջարկները, ապա երկու երկրի նախագահների հանդիպումը տեղի կունենա: «Երկու երկրների նախագահները մեկնեցին Սոչի` մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այնտեղ էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Օլիմպիական խաղերը և դրանց անցկացման տեղը միշտ հարմար են եղել բանակցություններ անցկացնելու համար: Այնուհանդերձ երեք նախագահների հանդիպումը տեղի չունեցավ: Կողմերից ոչ մեկը, ներառյալ համանախագահները, չնախաձեռնեց այդ հանդիպումը: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մոտակա հանդիպման հավանականությունը զրոյական է»,-նշել է Ահմեդօղլուն:

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը չտվեց դրական եզրակացություն Նաիրիտի խնդրով ժամանակավոր հանձնաժողով գումարելու հարցին

նաիրիտԱյսօր կայացավ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում էր նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրը մեկընդմիշտ հստակեցնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կազմելու հարցը: Հիմնական զեկուցող պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր խոսքում շեշտեց հանձնաժողովի կազմման կարևորությունը. «Մենք զրուցել ենք էներգետիկայի նախարարի հետ, սակայն վերջինս աննպատակահարմար է համարում այս պահին հարցի քննարկումը, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են: Կարծում ենք, որ այս կարևորագույն հարցում Ազգային ժողովը պետք է արտահայտի իր դիրքորոշումը»:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հակադարձեց Արծվիկ Մինասյանին. «Նման քննարկումը ընդամենը խոսակցությունների ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս, փոխարենն առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին ՝ պատասխանատուներին պատժելու գործընթաց սկսելու համար, սպասել մինչև բանակցությունների ավարտը: Ինձ հավատու՞մ եք, չէ՞: Ես Ձեզ խոստանում եմ, որ այդ դեպքում հենց առաջին իսկ առաջարկի դեպքում այս հարցը կմտցնեմ մեծ օրակարգ»:

Արծվիկ Մինասյանը արձագանքեց`շեշտելով, որ բանակցությունների ավարտի ժամկետն անորոշ է և առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ՝ տնտեսական հանձնաժողովի դրական եզրակացությմաբ հարցը մտցնել քառօրյա, սակայն քննարկել այն աշնանը: Այս տարբերակը հանձնաժողովը չընդունեց:

Նիստից հետո Արծվիկ Մինասյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք պատրաստվում են դիմել հանձնաժողովի նախագահին՝ այս հարցի արտահերթ լսումների պահանջով:

Անկախ

Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկողության մասին օրինագիծը

gul    Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ստորագրել է համացանցի վերահսկման մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է անձամբ Գյուլը «Twitter»-ի իր միկրոբլոգում: «Արդեն տևական ժամանակ է, ինչ դուք զանգվածային կերպով ինձ հաղորդագրություններ եք հղում համացանցի օրինագծի վերաբերյալ: Օրինագծում որոշ փոփոխություններ կլինեն, սակայն ես այն ստորագրել եմ, որպեսզի շուտով ուժի մեջ մտնի»,-գրել է Գյուլը:

Օրինագծի հաստատումից անմիջապես հետո քննադատությամբ հանդես են եկել ԵՄ ներկայացուցիչները, երկրի ընդդիմադիր կուսակցությունները և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ «Twitter»-ի մոտ 66 հազար օգտատեր հրաժարվել է այսուհետ հետևել նախագահ Գյուլի համացանցային գրառումներին:

Թաիլանդի դատարանը արգելել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել

thailand-protestsՉորեքշաբթի օրը Թաիլանդի դատարանը հրամայել է երկրի կառավարությանը վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ բռնի ուժ չկիրառել: Երեկ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է հինգ մարդ:

Քաղաքացիական դատարանը որոշել է, որ արտակարգ դրություն հաստատելու հրամանի ներքո վարչապետը և անվտանգության ղեկավարման հատուկ կենտրոնը մի շարք անօրինական հրամաններ են արձակել, որոնք խախտում են ցուցարարների սահմանադրական իրավունքները:

Այնուամենայնիվ դատարանը մերժել է ցուցարարների խնդրանքը արտակարգ դրության հանման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ կառավարությունը նման օրենք կիրառելու իրավասություն ունի:

Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բանգկոկի ծայրամասում տեղակայված վարչապետի ժամանակավոր գրասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Դոլարի գինը բորսայում` 412,5 դրամ

դոլարՓետրվարի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 12,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Գյումրեցի պատգամավորը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգն անփոխարինելի է համարում

26 039Գյումրիում անցկացված «ԴԵՄ ԵՄ պարտադիր կուտակայինին» ակցիայի մասնակիցներին ընդունեց գյումրեցի պատգամավոր, ՀՀԿ Գյումրի-2 տարածքային կազմակերպության պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը: Վերջինս երիտասարդների հետ բավական երկար զրույց ունեցավ: «Քաղաքը մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը պատգամավորին ներկայացնելով երիտասարդներին՝ նշեց. «Այստեղ այն անձնակազմն է, որ անմիջապես պարտադիր կենսաթոշակային համակարգի բացասական հետևանքները զգացել է իր վրա և մենք եկել ենք ձեզ մոտ հորդորով, որ  հրաժարվեք այդ օրենքից»:
«Իհարկե, նմանատիպ խորը բարեփոխում պահանջող օրենքը, ինչ խոսք նաև ունենում է որոշակիորեն ազդեցություն որոշակի խավերի վրա: Ես ինքս օրենքի քննարկումներին մասնակցել եմ դեռ 10 տարի առաջ: Ասեմ, որ ի սկզբանե շատ ու շատ ավելի մտահոգող օրենսդրական բացեր ենք մենք նկատել, որոնք տարիների ընթացքում փորձել ենք շտկել: Իհարկե, շատ մարդկանց եկամուտը պակասել է, Հայաստանում շատ բարձր աշխատավարձ ստացող մոտ 684 մարդկանց եկամուտը պակասել է, ինչպես նաև մի քանի հազար մարդու: Բայց նաև չէր կարող մեր կենսաթոշակային համակարգը նման ձևով շարունակվեր: Ես շատ ուրախ կլինեի, որ նմանատիպ օրենք ընդունվեր 20 տարի առաջ՝ անկախության ընդունումից հետո, և շատ հարցերում այսօր ավելի առաջավոր տեղերում կլինեինք, քան հիմա՝ կենսաթոշակների համակարգի առումով», – նշեց Սուքիաս Ավետիսյանը: Ապա երիտասարդներին բացատրեց, թե ինչու են օտարերկրյա կազմակերպությունները տնօրինելու ֆոնդերը, ինչու է համակարգը պարտադիր և այլն:

Ակցիայի մասնակիցներից մեկը հարցրեց, թե. «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ ու արդար կլիներ, եթե նախևառաջ աշխատատեղեր ստեղծեին, նոր կուտակայինի հարցն առաջ քաշվեր»:
Ի պատասխան պաշտոնյան նշեց. «Շատ ավելի լավ կլիներ, բայց խնդրեմ, դուք հուշեք առաջարկ՝ Գյումրիում թեկուզ 10 աշխատատեղ ստեղծելու: Ես պատրաստ եմ կանգնել ցանկացած մարդու կողքը, որպեսզի կարողանա Գյումրիում 10, 20, 30 աշխատատեղ ստեղծել:  Այսօր ամենալավ տարբերակն այն է, որ ոչ թե 1:1 կամ 1:2 հարաբերակցություն լիներ, այլ լավագույն զարգացած երկրների պես՝ 5 աշխատողին մեկ թոշակառու լիներ, մենք էլ այս խնդիրը կարողանայինք լուծել: Մենք լավ օրից չենք գնացել սրան: Ուսումնասիրվել է մի քանի տասնյակ երկրների փորձ, թե ինչ արվի, ինչպես, որ սրա տակից կարողանանք դուրս գալ»:
«Ես ի սկզբանե ասել եմ և կրկնում եմ, այո, ծանր է, երբ մարդու ռեալ եկամուտը պակասում է և այն եկամտից է պակասում, որը մարդուն հազիվ բավարարում է կամ չի էլ բավարարում, իր նվազագույն կեսապահովման խնդիրները լուծելու համար: Բայց չկա նաև որևէ տարբերակ, որ կարողանանք մի քաղաքում կամ մի մարզում լրացուցիչ արտոնության խնդիր դնենք», – ասում է պատգամավորը:
Իսկ ակցիայի մասնակից Արսեն Վարդանյանը նշեց հետևյալը. «Քանի որ մեզ համար պետությունն ի սկզբանե չի ստեղծել սոցիալական պայմաններ, մենք մեզանով ենք ստեղծում, ես ի սկզբանե, չեմ պատրաստվում այդ 5 տոկոս պարտադիր կենսաթոշակայինը վճարել և համահայկական ընդվզման կոչ եմ անում բոլոր-բոլորին, ովքեր ինձ  պես առավոտից իրիկուն, չարչարանքով ստեղծել են այդ գումարը և ի վիճակի չեն իրենց մինիմալ կենսական պայմաններն ապահովել»: Երիտասարդները պատգամավորին հորդորեցին այսուհետ չընդունել նմանատիպ օրենքներ, որոնք կարող են բերել ներքաղաքական ընդվզումների. «Մենք մինչև վերջ գնացող ենք, մենք մեր իրավունքների հետևից գնալու ենք և քայլ առ քայլ պահանջելու ենք, որպեսզի այս ամենը լինի պարզ, թափանցիկ ու ի շահ մեզ»:
Սուքիաս Ավետիսյանը խոստացավ ԱԺ-ում այս մասին հայտարարությամբ հանդես գալ, իսկ որպես հետդարձի ճանապարհ՝ չի տեսնում, եթե, իհարկե, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի օրենքը: