Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ

լևոնAronian-GelfandՑյուրիխում անցկացվող շախմատի  գերմրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ ֆիգուրներով, ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ: Պարտիան կարճատև էր: Մրցակիցները կատարեցին 27 քայլ:

 

Էլմար Մամեդյարովը Գերմանիայում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին

Էլմար ՄամեդյարովԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մյունխենում գերմանական հանրային հեռուստատեղության գլխավոր խմբագրի օգնականի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը իր զորքերը դուրս բերի «օկուպացված ադրբեջանական հողերից»: Հանդիպման ընթացքում Մամեդյարովը խոսել է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, անկախությունից հետո երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի և ձեռքբերումների մասին:

Անկախ

Պան Գի Մունը կոչ է արել պահպանել օլիմպիական խաղաղության ավանդույթը

Pan-Gi-MunՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային հանրությանը կոչ է արել հետևել ավանդությանը և օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել խաղաղություն: Դիմելով բոլոր այն երկրներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այդ թվում նաև Սիրիային, քարտուղարը զինված բախումների մասնակից կողմերին կոչ է արել վայր դնել զենքերը գոնե Սոչիի Օլիմպիադայի ողջ ընթացքում:
Նշենք, որ հնուց ի վեր օլիմպիական խաղերի ընթացքում միշտ դադարեցվել են պատերազմները և հաստատվել է ժամանակավոր խաղաղություն:

 Անկախ

Դիարբեքիրի հայկական եկեղեցին հոգևոր սպասավորի կարիք ունի

Կիրակոս հայկական եկեղեցիԵրեք տարի առաջ 32 տարի ընդմիջումից հետո հավատացյալների առաջ նորից իր դռները բացած Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին քահանայի կարիք ունի: Եկեղեցու խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշել է, որ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցում հոգևոր սպասավոր չկա, այդ պատճառով էլ այնտեղ մշտապես պատարագներ չեն մատուցվում: Հայտնի է, որ եկեղեցին այս հարցով դիմել է Պոլսո Հայոց պատրիարքարանին, սակայն ստացված պատասխանի համաձայն պատրիարքարանը բավարար թվող հոգևոր սպասավորներ չունի, այդ պատճառով էլ չի կարողանում Սուրբ Կիրակոս եկեղեցի քահանա ուղարկել:

Անկախ

«Մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է». Նախախորհրդարան

186585Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթն Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենիքն ազատագրելու գործին» կոչով:

«Մեր երկիրը բռնազավթված է, մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է: Պետք է հեռացնել այս վարչախմբին ու հաստատել ժողովորդի իշխանությունը»,- ասում էին Նախախորհրդարանի անդամները` կոչ անելով գործել կազմակերպված և համախմբված, ստեղծել համազգային դիմադրության շարժում, միանալ և հզորանալ, պայքարել ապազգային ու ապօրինի քայլերի դեմ, ձևավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարան:

Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա երթերի նպատակը, իրենց ձևակերպմամբ, ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձևավորումն է: Նախախորհրդարանն առաջարկում է յուրային կառավարություն ձևավորել գործող կառավարությունից դուրս: «Հայաստանում յուրային կառավարությունը հնավարոր չէ ձևավորել համակարգի ներսում: Ներկայիս յուրային կառավարությունը պետական կառավարման համակարգը դարձրել է իր անձնական շահերին և օտարների շահերին ծառայող գործիք: Քանի որ կառավարման կենտրոնական առանցքը խորհրդարանն է, մենք առաջարկում ենք այդ համակարգից դուրս արտահայտել մեր ժողովրդի կամքը, ստեղծել ներկայացուցչական մարմին և ապագա հիմնադիր խորհրդարան: Արդյունքում կվերանա գործող վարչախումբը»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:

Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող վարչախումբը:

 

Անկախ

Ճապոնացի մասնագետները փորձելու են փրկել Ուրմիա լիճը

Lake_urmiaՃապոնացի մասնագետներն այսօր այցելեն են Իրան՝ ծանոթանալու Ուրմիա լճի ներկայիս վիճակին: Այս մասին հայտնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը:

Իրանն ու Ճապոնիան համաձայնության են եկել, համաձայն որի մասնագետները փորձելու են լիճը փրկել չորացումից:

Ճապոնացիներն այժմ զբաղվում են Ուրմիայի ջրի մակարդակի անկման պատճառների հայտնաբերմամբ, ինչպես նաև լիճը փրկելու միջոցների մշակմամբ:

 

Անկախ

Պատուհանից տուն մտած գողը խոստովանել է հանցանքը

загруженное (2)Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:
Ոստիկանները նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Մուրադ Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով

imagesՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստանի սահմանային անցակետերով երկիր մուտք է գործել ընդհանուր առմամբ 2 476 350 մարդ (օտարերկրյա քաղաքացիները ներառյալ) 2012-ի 2 191 895-ի համեմատ, երկրից դուրս է եկել 2 507 538 մարդ 2012-ի 2 234 706-ի համեմատ: 2013-ին ելքի և մուտքի տարբերությունը 2012-ի համեմատ նվազել է 11 623-ով։

Արտագաղթի նվազման ծավալներն ավելի տեսանելի են ՀՀ փաստաթղթերով անձանց 2012-ի և 2013-ի սահմանահատումների ցուցանիշները համեմատելիս։ Ըստ այդ ցուցանիշների` 2013-ին ՀՀ փաստաթղթերով Հայաստան մուտք գործած քաղաքացիների թիվը կազմել է 1 452 085 մարդ, մեկնածների թիվը՝ 1 494 086:

2013-ին ՀՀ փաստաթղթերով անձանց սահմանահատումների մոտ 50 տոկոսը ( 728 828 մուտք և  768 554 ելք) բաժին է ընկել Բագրատաշենի անցակետին: Նույն ժամանակահատվածում ցամաքային սահմանահատումների ծավալներով երկրորդ տեղում է Բավրայի անցակետը ( 155 079 մուտք և 168 080 ելք):

2014-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության 915 համայնքներում մշտական բնակչության թիվը կազմել է 3 017 400 մարդ, այդ թվում քաղաքային համայնքներում` 1 914 300 մարդ, գյուղական համայնքներում` 1 103 100 մարդ: 2013-ի հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 026 900 մարդ, նախորդ տարվա համեմատ՝ ցուցանիշը նվազել է 9500–ով։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ քաղաքային բնակչության թիվը նվազել է 3200-ով, գյուղականը՝ 6300-ով։

 

Անկախ

2013-ին ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել

загруженное (1)2013 թվականին գրանցվել է 18.363 ամուսնություն: 2012 թվականի 19.063 ամուսնության համեմատ 2013-ին ամուսնությունների բացարձակ ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսով: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցված ամուսնությունների դեպքերը կազմել են 6.1 պրոմիլ 2012-ի 6.3 պրոմիլի համեմատ:

Ամուսնություններին զուգահեռ 15.6 տոկոսով աճել են ամուսնալուծության դեպքերը: 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 3756 դեպք՝ 2012-ի 3250 դեպքի համեմատ: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը 2013-ին կազմել է 1.2 պրոմիլ 2012-ի 1.1 պրոմիլի համեմատ:

2013-ի ամուսնության և ամուսնալուծության ցուցանիշներին անդրադարձել է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ժողովրդագրության ցուցանիշների համաձայն` 2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր է եղել Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում:

«2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակցի նվազում է արձանագրվել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ամենացածր ցուցանիշը գրանցել է Տավուշի մարզում, ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 4.9 պրոմիլ»,- ասել է նա:

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում, ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 2 պրոմիլ հանրապետական 1.2 միջին ցուցանիշի համեմատ:

«Ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը Երևանում կազմել է 1.5 պրոմիլ, Վայոց Ձորում `1.4 պրոմիլ: Մնացած մարզերում ամուսնալուծության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր է: Յուրաքանչյուր հազար ամուսնության հաշվով 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 205 դեպք 2012-ի 170 ամուսնալուծության դեպի համեմատ»,- նշել է Կարինե Կույումջյանը:

 

Անկախ

Հայկական կողմը կրել է 2 կորուստ, հակառակորդն ունի 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր

загруженноеՀունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանահատվածում արձանագրված դիվերսիոն գործողություններով մեկնարկած նախորդ շաբաթվա լարվածությունը պահպանվել է նաև անցնող 7 օրերի ընթացքում:

Բացի ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառումից, հակառակորդը առաջնագծի մի շարք հատվածներ էր դուրս բերել նաև որոշակի քանակությամբ ծանր զրահատեխնիկա:

Միաժամանակ հակաօդայինները առաջնային գծից շուրջ 30-35 կմ հեռավորության վրա՝ Ադրբեջանի օդային տարածքում, հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրեջք:

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10000 կրակոց:

Հունվարի 20-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված երկու հետախուզադիվերսիոն գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3000 դեպքերի արդյունքում Պաշտպանության բանակը կրել է երկու կորուստ: Նույն ժամանակահատվածում իր իսկ կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 8 զոհ, երկու տասնյակից ավելի վիրավոր և որոշ քանակությամբ հատուկ նշանակության սպառազինություն:

Չնայած առաջնային գծում լարվածության պահպանմանն ուղղված ադրբեջանական կողմի փորձերին, այդուհանդերձ արձանագրված փաստերից կարելի է եզրակացնել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են հանդես գալ թելադրողի դերում և հարկ եղած դեպքում իրենց  կամքը պարտադրել հակառակորդին:

 

Անկախ

Ճանապարհաշինարարների ջանքերով 17 ավտոմեքենաներ դուրս են բերվել ձնաբքից

21813ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 1-ին՝ ժամը 15:30 դրությամբ,  առատ ձյան, ուժեղ քամու և ցածր տեսանելության պատճառով Կիրանց – Ոսկեպար ճանապարհահատվածում  կուտակված  ծանրաքաշ 17 ավտոմեքենաները Նոյեմբերյանի տարածաշրջանի «Լևոն – 2» ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ձնաբքից:

Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

 

Անկախ

Իրաքում հունվար ամսվա ընթացքում 1000 մարդ է զոհվել

Iraq_violenceՈւրբաթ օրը Իրաքի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հունվար ամսվա ընթացքում երկրում շուրջ 1000 մարդ է զոհվել, 1800-ը՝ վիրավորվել ահաբեկչական գործողությունների և բռնության հետևանքով:

Ամիսներ շարունակ Իրաքի մի շարք հատվածներ ներգրավված են կրոնական և քաղաքական բռնությունների մեջ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ-ը ամենամահաշատ տարին է եղել Միջին Արևելքում 2008թ-ից ի վեր, որի ընթացքում մահացել է 8,000 մարդ՝ մեծ մասը քաղաքացիական անձիք:

Պաշտոնյան նշել է, որ հունվարի մահացությունների թվի վերաբերյալ տվյալները հավաքել են Իրաքի ներքին գործերի, պաշտպանության և առողջապահության նախարարները:

Անկախ 

Չինաստանի առևտրի կենտրոնում հինգերորդ հարկից կինն ընկել է տղամարդու վրա և մահացել

CEN_ShoppingFall_04.jpgՉինաստանի առևտրի կենտրոններից մեկում բիզնեսմենի վրա կին է ընկել ու մահացել, իսկ տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

42-ամյա Յու Լին իր երեքամյա որդու հետ գնումների էր գնացել Հունան նահանգի Չանշա քաղաքի առևտրի կենտրոն, երբ նրա վրա հինգերորդ հարկից մի կին է ընկել:

Ոստիկանությունից հայտնում են, որ շարժասանդուղքի մոտ նրա վրա ընկած կինը տեղում մահացել է, իսկ տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել:

Բժիշկները դեռևս հստակ չգիտեն տղամարդը կապրի, թե ոչ:

Chinese businessman1Տղան պատահարի հետևանքով չի վնասվել: Շոկի դեմ բուժում ստանալուց հետո նրան հանձնել են իր մայրիկին:

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել արդյոք կինը ի՞նքն է ցատկել ներքև, թե նրան հրել են:

Չինաստանում ՆChinese businessman1որ տարին չինական օրացույցի ամենամեծ միջոցառումն է, որի ժամանակ ամբողջ երկրում մարդիկ մեկ շաբաթ արձակուրդ են վերցնում իրենց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համար:

 

 Անկախ

Վերանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային գոտում գտնվող հատվածը

0102142Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով  ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։

Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս  եղանակային պայմանները,կատարել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգումը։

Վերջին օրերի առատ ձնհալի հետևանքով  ակտիվացել են սողանքային երևույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում  նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ,  ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից  նշված ճանապարհահատվածում իրականացվել են վերանորոգման, մասնավորապես, լցվել է  ավազակոպճային խառնուրդ և կատարվել հարթեցման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները  կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:

 

Անկախ

ԱԺ օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր

photoԱյսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց եւ միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր: Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի եւ փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:

Անկախ

Թոշակառուն սպիտակեղենը գովազդող մոդել է դարձել

o_888547Ամերիկացի American Apparel  հագուստի  արտադրողներն անսովոր ակցիա են կազմակերպել: Կանացի  ներքնազգեստի նոր հավաքածուն գովազդելու համար ընտրել են 62-ամյա Ջեքի Օ’Շոգնեսիին: Որքան էլ զարմանալի, նրա կերպարը դուր է եկել ամերիկացիներին:  Կնոջ մոդելային լուսանկարը մակագրված է`”Սեքսուալությանը բոլոր տարիքներն են ենթակա”: Որքան էլ զարմանալի է, այս գովազդը համացանցային օգտատերերից մեծամասնությունը հավանել է:

o_888545American Appare-ի էջում ի Ջեքի Օ’Շոգնեսիին լուսանկարները ավելի քան 1000 լայք են հավաքել, իսկ  Instagram-ում այդ թիվն անցել է 8 հազարից: Հետո պարզվեց, որ 62-ամյա չամուսնացած մոդելն այս գործակալության հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում է: Նույն ապրանքանիշի համար նախորդ նկարահանումը եղել է 2 տարի առաջ:

Անկախ

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը` ոչ պետական մտածելակերպի արդյունք

vorotan-640x3501Վաճառվել է  Որոտան հիդրոէլեկտրակայանների  համալիրի գույքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոր հիասթափությամբ նշեց  Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը.  «Մեր կառավարությունը հերթականանգամ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտը վաճառեց, այն մեր

տնտեսության մեջ որոշակի ներդրում ուներ»,-ասացԱրմենակ Դավթյանը` շեշտելով, որ  ամենահասարակ հաշվարկներով անգամ կարելի է տեսնել, թե ինչպիսի

շահութաբերությամբ էր աշխատում Որոտանի հիդրոէլեկտրոկայանը. «Տարեկան 90-95 միլիոն դոլարի շրջանառություն կա այնտեղ, եթե ծախսերը հանենք,այն տարեկան 50

միլիոն դոլարի շահույթ էր բերում մեզ: Այն ներդրումները, որ պիտի արվի վեց տարում,

Որոտանի համալիրը կարող էր սեփական շահույթով ձեռք բերել երկու տարվա ընթացքում: Իսկ վաճառքի պարագայում

Հայաստանի շահույթը կլինի միայն բյուջե մուծած ինչ-որ եկամտահարկեր ու շահութահարկեր»:

Բանախոսը շեշտեց, որ հարցը նաև քաղաքական կողմ ունի. արդեն քանի տարի է՝ մեր ներկա ու նախկին կառավարությունները որոշում են վաճառել ռազմավարական նշանակություն ունեցող կառույցները:

Ասուլիսի մյուս բանախոս, իրավաբան Խաչատուր Մարոզյանը, անդրադառնալով այս խնդրին, կառավարության գործելաոճը «հոգեվարքային» անվանեց. «Անտնտեսվարություն բառը չի բնութագրում մեր կառավարության գործելակերպը, որի արդյունքում մեր տնտեսությունը

հայտնվել է անհուսալի վիճակում: Նույնիսկ բիզնեսից հեռու մարդը գիտի, որ ակտիվները չպետք է վաճառել:

Ոչ պետական մտածելակերպի արդյունք է սա: Վաճառել ռազմավարական օբյեկտը, որ օտարն ունենա շահույթ: Ո՞րն է սրա նպատակը, երևի միայն  սեփական գրպանները լցնելը: Հասարակությունը պետք է ըմբոստանա, այլընտրանք չկա», – եզրափակեց բանախոսը:

Թբիլիսիում պղծել են Սոֆիկո Ճիաուրելու արձանը

o_888856Թբիլիսիում պղծել են  դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելու արձանը, որը կանգնեցվել է 2009-ին:

downloadՀանցագործները գողացել են կոմպոզիցիայի այն հատվածը, որտեղ դերասանուհին պատկերված էր “Ցանկությունների ծառը” կինոֆիլմից Ֆուֆալայի  և “Վերիական թաղամասի մեղեդին” ֆիլմից լվացարարուհի Վարդոյի դերերում:

Ոստիկանությունը պարզում է, թե ով է կանգնած հանցանքի ետևում:

Դերասանուհու բրոնզե արձանը ստեղծել է վրացի ճանաչված քանդակագործ Լևան Վարդոսանիձեն:

Անկախ 

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի և Արարատի մարզերում 2013-ին գրանցվել են ծնելիության ամենաբարձր ցուցանիշները

Կարինե ԿույումջյանԾնունդների և մահերի մարզային կտրվածքը դիտարկելիս` որոշ մարզերում արձանագրվել է միջին հանրապետականից բարձր ծնելիության ցուցանիշ, որոշ մարզերում էլ`միջին հանրապետականից ցածր ծնելիության ցուցանիշ:

ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով մարզային ցուցանիշները` տեղեկացրեց, որ 2013-ին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջին հանրապետականից բարձր են եղել:

«Ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզում` 14.7 պրոմիլ, Կոտայքի մարզում` 14.2 պրոմիլ, Շիրակի մարզում` 14.1 պրոմիլ, Արարատի մարզում` 14 պրոմիլ»,- ասաց Կարինե Կույումջյանը:

Ծնելիության հանրապետական միջինց ցածր ցուցանիշներ են գրանցվել Արմավիրի մարզում` 13.5 պրոմիլ, Գեղարքունիքի մարզում` 13.6 պրոմիլ, Լոռու մարզում` 13.6 պրոմիլ, Սյունքի մարզում` 10.5 պրոմիլ, Տավուշի մարզում` 11.7 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 12.4 պրոմիլ:

Կարինե Կույումջյանի խոսքով` մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները դիտարկելիս` կարելի է նկատել, որ մարզային կտրվածքով ցուցանիշները հիմնականում շատ ավելի ցածր են:

«Հանրապետական 9-ը գործակցի համեմատ մահացության բարձր գործակից է արձանագրվել Լոռու մարզում` 12.1, Շիրակի մարզում` 10.1, Տավուշի մարզում 10.3:

Մահացության գործակիցը հանրապետական միջինից շատ ավելի ցածր է Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում համապատասխանաբար 8.1, 8.3, 8.0: Այս մարզերում բնական հավելաճի գործակիցը բավական ցածր է: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով 2013-ին Տավուշի մարզում բնական հավելաճի գործակիցը կազմել է 1.4 պրոմիլ, Սյունքի մարզում` 1.5 պրոմիլ, Լոռու մազրում` 1.5 պրոմիլ, Վայոց Ձորի մարզում` 3.3 պրոմիլ: Արարատյան տարածաշրջանի մարզերում մահացության գործակիցը հանրապետական միջինից բարձր է»,- ասաց բանախոսը:

 

 Անկախ

Ուտելու մրցույթում կինը նոր ռեկորդ է սահմանել՝ 30 րոպեում ուտելով 363 հավի թևիկներ

Molly Schuyler - Philadelphia256 կգ կշիռ ունեցող չորս երեխաների մայրը Wing Bowl մրցույթի պատմության մեջ լավագույն արդյունքն է ցուցադրել:

Մոլի Շայլերը Ֆիլադելֆիայում կազմակերպված ուտելու մրցույթի ժամանակ 30 րոպեում 363 հավի թևիկներ է կերել:

Շայլերը WIP 94 Sportsradio Wing Bowl 22-րդ ամենամյա մրցույթի ժամանակ նոր ռեկորդ է սահմանել, իսկ նախորդ ռեկորդը 337 թևիկներ էին կազմում:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Չիկագոյից ժամանած Պատրիկ Բերտոլետին, որը 356 թևիկներ է կերել:

Շայլերը, որի ցուցաբերած արդյունքը լավագույնն էր մրցույթի պատմության ընթացքում, ստացել է 22,000 դոլար մրցանակ:

Molly Schuyler - Philadelphia (1)Յուրաքանչյուր տարի Wing Bowl-ին մասնակցելու համար ժամանում են տարբեր շրջանների ուտելու մրցույթների լավագույն մասնակիցները:

Wing Bowl-ին մասնակցելու թույլտվություն ստանալու համար Շայլերը 114 վայրկյանում 14 կգ կաթնաշոռ է կերել:

Pro Eating ուտելու մրցույթների կազմակերպությունը Շայլերին աշխարհի ուտելու մրցույթների մասնակից համար մեկ կինն է համարում: