Կոմպրոմատ YouTube-ից. Էրդողանին որդու հետ բացահայտել են հանցագործ դավադրության մեջ

էրդողանВ Թուրքիայում նոր աղմուկ է հասունանում, այն կապված է վարչապետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման հետ: Համացանցում հրապարակվել է ձայնագրություն, իբր թե Ռեջեփ Էրդողանը հեռախոսով խոսում է ավագ որդու՝ Բիլյապի հետ, նա խնդրում է որդուն տնից հանել փողը և մյուս բազմաթիվ ազգականներին հորդորել կատարել նույնը—  “որպեսզի ոչ մի կոպեկ տանը չմնա”:

Ինչպես նկատում է  “Россия 24”-ը, ձայնագրության ամսաթիվը դեկտեմբերի սկիզբն է, երբ ամբողջ Թուրքիայում  հակակոռուպցիոն գործողություններ էին ընթանում, ձերբակալված էին նախարարների երեխաներ:

YouTube-ում տեղադրված ձայնագրության մեկնաբանություններում խոսքը մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է, ըստ հաշվարկների այնքան որքան կազմում են պետական ծախսերի ատկատները:

Էրդողանը արդեն հայտարարել է, որ ձայնագրությունը սարքած է, պարզ մոնտաժ: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այն իրական է: Ընդդիմությունը պահանջում է  Էրդողանի հրաժարականը: Ամեն  դեպքում երկրում ընտրությունները տեղի կունենան մարտին:

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը Սանկտ Պետերբուրգում դարձավ գոլի հեղինակ

հմ12225Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի շրջանակում անցկացրած 1/8 եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 4:2 հաշվով առավելության հասավ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ:

Գոլի հեղինակ դարձավ նաև Մխիթարյանը: Նա երկրորդ խաղակեսում փոխարինվեց:

Տեխնիկական արդյունքներ

«Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ) – «Բորուսիա» (Դորտմունդ)՝ 4:2

Օլեգ Շատով, 57, Հալկ, 69 (11մ) – Հենրիխ Մխիթարյան, 4, Մարկո Ռոյս, 5, Ռոբերտ Լևանդովսկի, 61, 71

Թիմերի կազմերը.

«Զենիթ». Յուրի Լոդիգին, Ալեքսանդր Անյուկով (Իգոր Սմոլնիկով, 84), Լուիշ Նետու, Նիկոլաս Լոմբերտս, Դոմենիկո Կրիշիտո, Ակսել Վիտցել, Վիկտոր Ֆայզուլին (Ալեքսանդր Կերժակով, 84), Օլեգ Շատով, Հալկ, Անդրեյ Արշավին (Անատոլի Տիմոշչուկ, 15), Սալոմոն Ռոնդոն

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սեբաստիան Կել, Կեւին Գրոսկրոյց (Էրիկ Դուրմ, 90+1), Մարկո Ռոյս (Յունաս Հոֆման, 85), Հենրիխ Մխիթարյան (Պյեր-Էմերիկ Օբեմեյանգ, 70), Ռոբերտ Լևանդովսկի

Անկախ

Ղրիմում գնդակահարել են հայ գործարարին.NEWS.am

Ստեփան ՃորոխյանՂրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, փետրվարի 24-ին, իր տան մուտքի մոտ գնդակահարել են 47-ամյա գործարար Ստեփան Ճորոխյանին, հաղորդում է «Ղրիմ Կոմերսանտի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը,գրում է NEWS.am-ը:

Գործարարը մահացու հրազենային վնասվածք է ստացել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սպանության հանգամանքները եւ հնարավոր դրդապատճառները պարզվում են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի կազմում կա ռեստորան, ակումբ, բիլիարդանոց, նաեւ սաունա:

Անկախ

Ադրբեջանցի պաշտոնյան սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել

4Փետրվարի 25-ին Ադրբեջանի Միլլի մջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովան ընդլայնված նիստի ժամանակ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը:

“Իմ ամառանոցը Նարդարանում է, և ես հաճախ եմ այնտեղ գնում: Մարդիկ շատ անհանգստացած են, և պետք չէ նրանց սադրել: Երբ ես մեկնում եմ Բինայով անցնող ճանապրհով, տեսնում եմ, որ նոր վիլլաներ են կառուցվում: Ես շատ երկրներում եմ եղել, նույնիսկ`ԱՄՆ-ում գտնվող Սպիտակ տանը: Սակայն ամբողջ աշխարհում նման բան չկա: Մարդիկ լալիս են, որ իրենցից ամեն ինչ խլում են: Մարդկանցից նույնիսկ ծովն են խլել, այն ցանկապատել են: Դա սարսափելի է: Ի՞նչ են նրանք ուզում, որ մարդիկ ընդվզեն ու աղաղակներով ցանկապատները քանդեն: Չգիտեմ, թե ում վիլլան է դա, սակայն, վախենում եմ, որ մարդիկ կարող են ընդվզել: Նարդարանի մարդիկ այլ են, նրանց հետ այդպես չի կարելի”,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Պատգամավորի մտավախությունները հաստատում են Ադրբեջանում գնալով հաճախացող բողոքի ակցիաները:

  Անկախ

 

Սիրիայում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող 4 մարդ ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում

լոնդոն  Մեծ Բրիտանիայում 4 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են Սիրիայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ձերբակալվածներից մեկը ամերիկյան Բուանտանամո բանտի նախկին կալանավոր Մոազամ Բեգն է: Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ Բեգին կասկածում են Սիրիայում ահաբեկիչների համար նախատեսված նախապատրաստական ճամբարներում աշխատելու մեջ:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև մահմեդական հոծ բնակչություն ունեցող եվրոպական երկրներից հարյուրավոր մահմեդականներ մեկնում են Սիրիա և այնտեղ մասնակցում ռազմական գործողություններին: Եվրոպական միջավայրում մեծացած այս մարդկանցից շատերը Սիրիայում կռվելուց հետո վերադառնում են Եվրոպա և դառնում շատ վտանգավոր հասարակության համար:

 Անկախ

Շոկոլադի երկար պահելը բերում է նրա սպիտակելուն. Հրուշակագործ

տորթՀրուշակեղենը  սննդամթերք է, որը պարունակում է շաքարի մեծ քանակ, որը մեծամասամբ պատրաստվում է գործարանային պայմաններում: Հրուշակեղենի տեսականին  շատ բազմազան է: Տարբերակում են  մի քանի հիմնական  խմբեր, կարամելային արտադրանք, ալրեղեն պատրաստուկներ, դրաժե, մրգա-հատապտղային տեսակներ, շոկոլադ, կոնֆետներ, հալվա և այլն:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում հրուշակագործ Վարդուհի Մկրտչյանի խոսքով հրուշակեղենը որպես սննդամթերք, ունի մեծ առավելություններ` շնորհիվ իր համային  հատկանիշների և բարձր սննդային արժեքի: Այն բաղկացած է 70 % շաքարից (շոկոլադ, հալվա, թխվածք և այլն), 10-30 % յուղից, սպիտակուցային նյութերից: Ըստ կալորիականության հրուշակեղենը զիջում է միայն յուղից:

Հրուշակեղենի պատրաստման հիմնական բաղադրիչներից են ալյուրը` ցորենի, ավելի հազվադեպ՝ եգիպտացորենի, բրնձի, վարսակի և շաքարավազը, մեղրը, մրգերն ուհատապտուղները, կաթն ու սերուցքը, ճարպերը, ձվերը, խմորիչները, օսլան, կակաոն, ընկույզը, սննդային թթուները, փխրուցիչները։

Հրուշակագործի պնդմամբ շնորհիվ շաքարի մեծ պարունակության, կարելի է այդ արտադրանքը պահել  մի քանի ամսվա ընթացքում, պահպանելով որոշակի պայմաններում: Տարածքը պետք է  լինի չոր, ջերմաստիճանը +12, +13 աստիճանի մոտ և այլն:

Շոկոլադի երկար պահելը նույնիսկ ամենաբարենպաստ պայմաններում բերում է նրա սպիտակելուն, առաջացնելով ճարպի  զգացողություն, իսկ մուրաբաներինը` շաքարակալվելուն:

Մեզ հետ զրույցում տիկին Մկրտչյանը նշեց, որ տեղական արտադրության բարձրորակ և թարմ կաթնամթերքի, ձվի,  ալյուրի շնորհիվ մեր տորթերը և խմորեղենները անգերազանցելի են թե’ համի եւ թե’ արտաքին զարդարանքի առումներով: Դա է պատճառը, որ տարբեր երկրներից մեզ այցելած բազմաթիվ հյուրեր, համտեսելով մեր շքեղ, համեղ և աննկարագրելիորեն գեղեցիկ ձևավորված տորթերը նշում են, որ երբևէ ոչ մի տեղ չեն տեսել նման յուրօրինակ հրուշակեղեն:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Հայերին վիրավորած թուրք մարզիկը հնարավոր է պատժվի և չմասնակցի 2016 թվականի Օլիմպիական խաղերին

Ռըզա Քայալփ  Ստամբուլի «Գեզի» այգու ցույցերի ժամանակ հայերին վիրավորած թուրք ըմբշամարտիկ Ռըզա Քայալփը հարցը քննարկման է դրվելու Միջազգային օլիմպիական կոմիտեում: Հնարավոր է, որ մարզիկի արարքը գնահատվի որպես ռասիստական և նա որակազրկվի՝ չկարողանալով մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին: «T24»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 28-ին Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան քննելու է թուրք մարզիկի հարցը, ինչից հետո նա կսպասի Օլիմպիական կոմիտեի որոշմանը:

Նշենք, որ Ռըզա Քայալփը, «Գեզի» այգու իրադարձությունները անվանել էր «հայերի ձեռքի գործը»:

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստում քննարկվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդի անդամներին զեկուցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման, միացյալ ուժերի խմբավորման կարգավիճակի և կիրառման հայեցակարգային ու նորմատիվ-իրավական ակտերի ընդունման խնդիրների մասին:

Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել նաև «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-20 15թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը: Այն զեկուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Անկախ

Չինացուն բանկ թալանել խանգարել է բջջային հեռախոսի զանգը

բանկՇանհայում տեղի է ունեցել կամ տեղի չի ունեցել պատմության մեջ ամենահիմար կողոպուտը: 28-ամյա չինացին գանձապահին սպառնացել է միս կտրելու դանակով և պահանջել խոշոր գումար: Նրան բոլորովին չի անհանգստացրել այն փաստը, որ բանկի աշխատակցուհին նստել էր զրահապատ ապակու ետևում,հաղորդում է  Mirror-ը:

Ներքոհիշյալ տեսանյութում  երևում է, թե ինչպես է բանկի աշխատակցուհին ծիծաղում է կողոպտիչի դեմքին: Իրավիճակի անհեթեթությունը խորանում է, երբ զնգում է երիտասարդի բջջային հեռախոսը: Հրամայելով գանձապահին ՙմի քանի րոպե սպասել՚ , չինացին պատասխանում է զանգին՝պահելով դանակը զրազհապատ ապակու առջև:

Հետագայում բանկի աշխատակցուհին պատմել է, որ բոլորովին չի վախեցել:  ՙՄի բան է, երբ կողոպտիչը ատրճանակով է, պարզ չէ,թե իրոք գնդակադիմացկուն ապակին կպաշտպանի  կրակոցից: Սակայն նա բռնել էր միս կտրելու դանակ:  Իրավիճակը այնքան տարօրինակ էր, որ ես ծիծաղեցի: Ամենազվարճալին այն էր, որ կողոպուտի պահին, երիտասարդը  սկսեց խոսել հեռախոսով՚- պատմել է կինը:

Բանկում տեղադրված տեսախցիկները ամրագրել են, թե ինչպես է վայ-հանցագործին մոտենում անվտանգության աշխատակիցը և ոլորում նրա ձեռքերը: Ավելի ուշ,հարցաքննության ժամանակ 28-ամյա չինացին ասել է, որ խմած չէ և թմրանյութ չի օտագործել, ուղղակի որոշել էր բանկ թալանել:

Անկախ

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթը Ստամբուլում է

ֆիֆա   Ֆուտբոլի Աշխարհի առաջնության գավաթը հասել է Ստամբուլ: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլային ամենակարևոր մրցաշարին կմասնակցի 32 հավաքական աշխարհի տարբեր երկրներից: Այսօր ՖԻՖԱ-ի գավաթը, Կոկա-Կոլայի կազմակերպած շրջագայության շրջանակներում հասել է Խորվաթիա, ապա Ստամբուլ, որտեղից ճանապարհ կընկնի դեպի Շվեդիա: Առաջինը գավաթը տեսնելու հնարավորություն են ունեցել լրագրողները: Ընդհանուր առմամբ գավաթը կշրջի 90 երկրներով, իսկ ապրիլի 21-ին կհասնի Բրազիլիա:

Անկախ

 

Շախմատը պահանջված սպորտաձեւ է. Գրող

շախմատՀայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով գրողների տանը շախմատասեր գրողները սեղանի թենիսի վրա էին խաղում, ցանկացողները շատ էին, միայն թե միջոցներ չկար:

 

Խնդիրները կարծես թե լուծում ստացան: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցում, որին կմասնակցեն 14 գրող: Ի դեպ, ՀԳՄ նախագահն ասաց, որ պրոֆեսիոնալ շախմատիստ է, մրցույթին չի մասնակցելու, բայց ներկա կլինի բացմանը: Հետագայում կարող են ստեղծագործական միությունների առաջնություն կազմակերպել:

 

archive2.ankakh.com-ի հետ զրույցում գրող, շախմատիստ Սոս Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ ժամանակն էր հնարավոր միջոցներ ստեղծելու համար: Շախմատը կարեւոր եւ պահանջված սպորտաձեւ է: Ակումբի հիմնումը շատ լուրջ քայլ է դեպի առաջ: Ժամանցը կազմակերպած է, հաղթելու ու մրցելու ցանկությունը մեծ:

 

Ակումբում ցանկություն կա նաեւ հյուրընկալել հայտնի ու սիրված շախմատիստների, ովքեր իրենց գիտելիքներով կկիսվեն շախմատասեր գրողների հետ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի այցը Վիեննա

Դավիթ Տոնոյանի այցը ՎիեննաՓետրվարի 24-ին Ավստրիայի պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության փոխնախարար և պաշտպանական քաղաքականության բաժանմունքի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Բեռնհարդ Բաիրը ընդունեց Ավստրիայում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությանը՝ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության ներկա խնդիրներն ու հեռանկարները: Կողմերը ներկայացրեցին պաշտպանության ոլորտում երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, անդրադարձան ոլորտում երկու պետությունների, որպես ծովային ելք չունեցող միավորների, առաջ կանգնած խնդիրների ընդհանրություններին ու տարբերություններին: Ավստրիական կողմը հայկական պատվիրակությանը ներկայացրեց Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակի, արտաքին գերատեսչության, ներքին գործերի և պաշտպանության նախարարության համատեղ մշակած Ավստրիայի անվտանգության քաղաքականության ռազմավարական փաստաթուղթը:

Կողմերն անդրադարձան պայմանագրային զինծառայողների, նրանց սոցիալական արտոնությունների, զորակոչի իրականացման ու ծրագրավորման խնդիրներին: Ավստրիական կողմն իր պատրաստակամությունը հայտնեց խորացնել համագործակցությունը Հայաստանի զինված ուժերի հետ՝ ուսումնամարզական, կրթական ծրագրերում հայ զինվորականների ընդգրկման, Հայաստանում և Ավստրիայում զինվորականների համար վերապատրաստման տարբեր դասընթացների կազմակերպման ուղղություններով:

 Անկախ

Լույսը` որպես բացահայտող. Էմանացիա

MHM85608 copyՆկարիչների միությունում լույսերն անջատվում են ու միայն քանդակներն են մնում: Նրանց տեսնելու համար պետք է նախ լույսի ու ստվերի խաղը հասկանալ: Այսպիսի ցուցահանդես Հայաստանում դեռ չի եղել: Մի խումբ երիտասարդ ու համարձակ քանդակագործներ են նախաձեռնել: ՙէմանացիա՚-ի մասին վաղուց էին լսել, հիմա գտել են սեփական արվեստում կիրառելու ձևը:

5 երիտասարդ քանդակագործներ իրենց ցուցասրահում կիրառել են նոր ձեւ` էմանացիա: Էմանացիա նշանակում է ճառագայթում, բխում, առաջացում: Քանդակագործների աշխատանքների մեջ ոճային նմանություն չկա:
 ՙէմանացիա՚Երիտասարդներին միավորողը ընկերությունն է, նրանց քանդակներն էլ միևնույն վարպետի ձեռքի տակով են անցել: Գարեգին Դավթյանը ոչնչով չի միջամտել, թեև առաջին օրվանից տղաների կողքին է եղել ու ընդամենը մեկ խորհուրդ է տվել` անել, պատրաստել, ստեղծագործել:

Վերջիններիս աշխատանքներն իրարից բոլորովին տարբեր են, սակայն ունեն ընդհանրություններ, որոնք թույլ են տալիս արվեստագետների աշխատանքները ցուցադրել մեկ ընդհանուր խորագրի ներքո: Դրանք են` մթության, խավարի մեջ լուսավոր մտքի ծնունդ, լույսը` որպես բացահայտող, ստեղծագործության ներքին էությունն արտահայտող տարր:

Քանդակագործ Գեղամ Աբրահամյանի խոսքով անբացատրելի բան է, քանդակագործների ընկերությունը, բառերով փոխանցնելն անհնար է:

Ցուցադրությունը բացվել է փետրվարի 25-ին եւ կշարունակվի մինչե մարտի 2-ը:

Ցուցահանդեսին մասնակցել են 5 երիտասարդ քանդակագործ. Աշոտ Գևորգյան, Գեղամ Աբրահամյան, Սարգիս Բաբայան, Գևորգ Թադևոսյան, Արգիշտի Հարությունյան:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Նյու Յորքի ընկերություններից մեկում տեղադրվել է աշխարհի ամենամեծ գրասեղանը

ամենամեծ գրասեղանըՆյու Յորքում մարկետինգային ընկերություններից մեկը իր գրասենյակում տեղադրել է 300,000 դոլար արժողությամբ աշխարհի ամենամեծ սեղանը:

Իրականում սեղանը ճարտարապետական դիզայնով հարմարանք է, այլ ոչ հարթ մակերեսով սեղան: Գրասեղանային տարածքը զբաղեցնում է հարմարանքի 335 մ երկարությամբ հատվածը:

Այն ստեղծել է 59-ամյա ճարտարապետ Կլայվ Ուիլկինսոնը և ներկառուցել The Barbarian Group մարկետինգային ընկերության գրասենյակի մեջ:

 

world's largest desk6Ընկերությունից հայտնում են, որ սեղանը զբաղեցնում է 408 քառակուսի մետր տարածք:

Այս կերպ ընկերությունը նպատակ է ունեցել ստեղծել «անսահման սեղան», որի մեջ ներառված են հանդիպումների, անհատական և խմբով աշխատելու համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև անձնական խոսակցությունների համար նախատեսված ապաստանի նմանվող հատվածներ:

Superdesk անվամբ կառույցի մեջ ներառված են տարբեր գործառույթների ծառայող յոթ կամարներ:

 Անկախ

Վլադիմիր Կլիչկոն ցանկանում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

կլիչկո Ուկրաինական ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել մայիսի 5-ին երկրում սպասվող նախագահական ընտրություններում: Նրա խոսքերով՝ երկիրը կառավարման համակարգը  արմատական փոփոխությունների և արդարության հաստատման կարիք ունի: Միևնույն ժամանակ Կլիչկոն հայտարարել է, որ իրեն չի տեսնում նոր կառավարությունում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից քաղաքական գործիչ դարձած Կլիչկոն նշել է, որ Ուկրաինայում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել և ճգնաժամից դուրս գալու համար սահմանափակ ժամանակ կա, քանի որ նոր կառավարության կազմավորման չափանիշները լինելու են պրոֆեսիոնալիզմն ու բարոյական արժեքները:

Ավելի վաղ նախագահական ընտրություններում իրենց պաշտոնները առաջադրելու մասին էին հայտարարել Խարկովի շրջանի ղեկավար Միխայիլ Դոբկին և օրերս ազատ արձակված Յուլիա Տիմոշենկոն:
Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ

սերգո կարապետյանՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով Շիրակիմարզում էր,ուր նախ մասնակցել է մարզխորհրդի նիստին,անդրադարձել հանրապետությանգյուղատնտեսության մեջ նախորդ տարվա ձեռք բերված բարձր արդյունքներին , վերջիններիսհամատեքստում նաև Շիրակի մարզում ապահովված որոշակի առաջընթացին, ինչպես նաև ընթացիկտարվա խնդիրներին և առաջնահերթություններին: Նախարարը հատուկ անդրադարձել է պետականաջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ ,այս տարինույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ ևդիզելային վառելիք: Շարունակվում է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելուքաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում կրկնելգյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները:

Խոսելով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկայինծրագրով մարզի 9 համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողականկոոպերատիվների մասին,Սերգո Կարապետյանը նշել է, որ կարճ ժամանակում վերջիններս ապացուցելեն իրենց տնտեսական շահավետությունը,ուստի և անչափ կարևոր է նշված ծրագրիշարունակելիությունը մարզում: «Առավել մրցունակ ու կայուն անասնապահական համակարգերիկայացմանն օժանդակելու համար ,ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվինՇիրակի մարզի ևս 3 համայնքներ ընդգրկել նշված ծրագրում»-նշել է նախարարը:

Այնուհետև նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նա«Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է Շիրակի մարզպետարանիգյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանին և Բասենհամայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանին:Մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավորներարժանացել են գյուղատնտեսության նախարարության շնորհակալագրերի:

Օրվա երկրորդ կեսին նախարարը մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ այցելել է Կառնուտ համայնքումգտվող «Գաբոյան Մուշեղ» ՍՊԸ-ի անասնապահական համալիր,ուր ծանոթացել է նաև կարտոֆիլիսերմացուի զտման ու ցանքին նախապատրաստելու աշխատանքներին:

Այցելության վերջին կանգառը Բասեն համայնքում գործող արոտօգտագործողների կոոպերատիվն էր,ուր նախարարը ծանոթացել է պետական աջակցության ծրագրով ստացված գյուղատնտեսականտեխնիկայի օգտագործման արդյունավետությանն ու հնարավորություններին, զրուցել կոոպերատիվիանդամների հետ:

Անկախ

Հնդկաստանի առնետներին նվիրված տաճարում 20,000 առնետ է բնակվում (լուսանկարներ)

հնդկաստան,տաճարՀնդկական տաճարում ավելի քան 20,000 առնետ է բնակվում:

Ռաջաստհան նահանգում գտնվող Կարնի Մատա տաճարը նվիրված է առնետներին, որոնք քաղաքներում պատուհաս են համարվում:

հնդկաստան,առնետներտաճարՏաճարի տարածքում վազվզող առնետներին երկրպագում, կերակրում և պաշտպանում են:

Հավատացյալները նույնիսկ ցանցապատել և ճաղավանդակներ են պատրաստել տաճարի շրջակայքում՝ կենդանիներին գիշատիչ թռչուններից պաշտպանելու համար:

հնդկաստան,  առնետներԿրծողները ազատ տեղաշարժվում են տաճարում, կաթ խմում մետաղյա, մեծ տարայից, ինչպես նաև ուտում հավատացյալների թողած հացահատիկները:

Փոքր երեխաները խաղում են նրանց հետ, և յուրաքանչյուր օր մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում տաճար այդ տեսարանին ականատես լինելու համար:

Առնետների կռծած ուտելիքը նույնպես սուրբ է համարվում, որը երբեմն հավատացյալները ուտում են, եթե նույնիսկ դրա մի մասը կռծողները կերած են լինում:

Տաճարում առանց դժվարության կարելի է տեսնել դարչնագույն և սև առնետների, սակայն հավատացյալների կարծիքով այդտեղ սպիտակ առնետ տեսնելը օրհնություն է:

Տաճարի քահանաները առնետներին լուրջ նվիրվածությամբ են վրաբերվում և զգուշացնում այցելուներին զգույշ լինել ու չտրորել կենդանիներին, քանի որ պատահաբար առնետի վրա կանգնելը և նրան սպանելը մեղք է համարվում:

 Անկախ

Հովսեփ Շահինյանն ազատվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից

հրամանՀայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հովսեփ Շահինյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Անկախ

ԱՄՆ դեսպանը ներկա գտնվեց «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ամանորյա ուղերձը հայությանըՀայաստանում ԱՄՆ դեսպանատան և Նորարար Փորձարարական Արվեստի Կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել 29 հաշմանդամություն ունեցող և չունեցող նկարիչ-ստեղծագործողներ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը նշեց, որ ԱՄՆ դեսպանությունը ուրախ է աջակցել «Կյանք առանց սահմանների» խորագիրը կրող ցուցահանդեսի ներկայացմանը: Ցուցահանդես, որը բացահայտում է, թե ինչպե՞ս են իրական ու մտացածին սահմաններն ազդում մարդկանց վրա:

«Այս նկարիչ-ստեղծագործողներն ակնհայտորեն վայելուն են կյանք առանց սահմանների և չեն ընդունում, որ ֆիզիկական հաշմանդամությունը կարող է կամ պետք է ետ պահի նրանց ստեղծագործելուց: Անհնար է նկարների շարքում առանձնացնել հաշմանդամություն ունեցող նկարիչների աշխատանքները»,- ասաց Ջոն Հեֆերնը` հույս և ցանկություն հայտնելով, որ այս ցուցահանդեսը և սրան հաջորդող քննարկումներն ու մտորումները կօգնեն բոլորին շարունակել այն ուղին, որն առաջնորդում է դեպի առավել ներառական, բազմազան հասարակություն, որտեղ ոչ միայն գնահատում են հաշմանդամություն ունեցող անձանց ներդրումները, այլև օգտագործում են նրանց եզակի ձիրքը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Արփա Հակոբյանն էլ նշեց, որ համատեղելով հատուկ կարիքավոր անձանց և արդեն կայացած արվեստագետների ստեղծագործությունները, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ մի դաշտում, որտեղ կարևորվում են գաղափարները, երևակայությունն ու զգացողությունները: Ցուցահանդեսը հասարակությանը հնարավորություն է տալիս շփվելու առանց նախապաշարմունքների:

Անկախ