Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՓետրվարի 23-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա Բ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղու և Ազատության 3-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԲԻ ԱՅ ԴԻ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻ ԱՅ ԴԻ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևանի Տիչինայի և Ոսկանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/2 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից Դավիթ Անհաղթի փողոց տանող կամրջի վրա իրար են բախվել «ԳԱԶ 31105» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Մեխակ Գ.-ն` իր «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայով, և տվել խոստովանական բացատրություն, որ նշված վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի և ընկել ձորը:
«ԲՄՎ-320»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Սամանդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս Մ. Մկրտչյան փողոցում ընկել է սահքի մեջ և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հ. Հակոբյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա Բ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղու և Ազատության 3-րդ նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «ԲԻ ԱՅ ԴԻ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻ ԱՅ ԴԻ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևանի Տիչինայի և Ոսկանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/2 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.10-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից Դավիթ Անհաղթի փողոց տանող կամրջի վրա իրար են բախվել «ԳԱԶ 31105» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի և դիմել փախուստի:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1989 թ. ծնված Մեխակ Գ.-ն` իր «Մերսեդես Ե 200» մակնիշի ավտոմեքենայով, և տվել խոստովանական բացատրություն, որ նշված վրաերթը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի և ընկել ձորը:
«ԲՄՎ-320»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Սամանդ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կաարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս Մ. Մկրտչյան փողոցում ընկել է սահքի մեջ և շրջվել, ինչի հետևակապնքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ

եղունգներԵղունգները միշտ էլ պահանջում են խնամք, քանի որ զանազան նյութափոխանակության խանգարումներից կարող են եղունգները բարակել եւ հեշտությամբ ջարդվել:

Եղունգների տակի սեւ  բծերը կարող են խոսել  քաղցկեղի բարձր հավանականության մասին:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում մատնահարդար Աննա Երանյանի խոսքով մատների ծայրերի չափերի մեծացման կամ եղունգների ծալվելու դեպքում թոքային կամ սրտային որեւէ հիվանդություն է  առկա: Երբ եղունգի մեծ մասը սպիտակ է կարելի է կասկածել լյարդի ցիրոզ կամ շաքարախտ: Մատնահարդարի պնդմամբ եթե եղունգը դեղին է կամ շերտավորվում է հնարավոր է այն վարակված է սնկային հիվանդությամբ: Օրինակ` եղունգների կոտրատվելը կարող է վահանաձև գեղձի խնդրի կամ էլ հանքային աղերի պակասի հետևանք լինել: Եղունգների վրա ակոսիկների ի հայտ գալը ենթաստամոքսային գեղձի բորբոքման, բարակ աղիքի կամ էլ հոդաբորբի  արտահայտություն լինել: Գծերը կարող են լինել  նաև սթրեսի հետևանքլ: Տափակ եղունգները թույլ սրտի մասին են վկայում:

Մատնահարդարի համոզմամբ  եթե  եղունգները կոտրվող են, օգտակար է երկու օրը մեկ դրանք որոշ ժամանակը պահել տաք աղաջրում: Լավ արդյունքի կարելի է հասնել մշտպես եղունգների պատրաստի քսուքներ օգտագործելու դեպքում: Դրանք ամրացնում, վերականգնում են եղունգների գույնը եւ փայլը;

Որպեսզի եղունգները ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ  խառնուրդով. 5գ շիբ, 25գ գլիցերին եւ 70գ ջուր:

Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մտցնեք սառը ջրի մեջ: Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա:

Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1մմ, ընդ որում, ավելի արագ՝ մանուկ եւ ծեր հասակում:

Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում` եղունգները բարակում են եւ կոտրատվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքներով. 30գ յոդի թուրմ, 30գ 70 գրադուս գինու սպիրտ: Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ:

Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեններ, կաթնամթերք: Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը

Opening of the Winter Pan-Armenian Games in Tsaghkadzor, Kotayk marz

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը:

Նախագահը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: «Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված:
Անկախ

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ

Հակահայկական ցույց Ստամբուլում՝ «Ակօս»-ի խմբագրատան առաջ «Ակօս»-ի հաղորդմամբ՝ երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում մի խումբ ադրբեջանցիներ և թուրք ազգայնականներ են հավաքվել և բողոքի ակցիա իրականացրել կապված Խոջալուի դեպքերի հետ: Ցուցարարների խումբը ցանկացել է երթով շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ, սակայն թուրքական ոստիկանությունը խոչընդոտել է նրանց առաջընթացը: Ցուցարարները ազգայնամոլական բովանդակությամբ պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը, Ողջույն Արբեջանին, շարունակություն պայքարին»: Ցուցարաները պահանջել են, որպեսզի Թուրքիան Խոջալուի դեպքերը ճանաչի որպես «ցեղասպանություն»:

 

Անկախ

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը Մինսկի խումբը “մեռած” է անվանել

Զիաֆեթ ԱսկերովԱդրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը անրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: “Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունք չի տալիս: Մենք 20 տարի՞ էլ պիտի սպասենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Սա “մեռած” խումբ է”, հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նա հայտարարել է, թե այդ հակամարտության կարգավորման ժամկետը կապ ունի Ադրբեջանի հզորության հետ։

 

Անկախ

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին խանգարեց վնասվածքը

դսarm138933258715Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ըմբշամարտի  միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան 3 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալի:

Հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում հավասարը չունեցան 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, նրա եղբայրը` Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ),  Արթուր Ալեքսանյանը (98 կգ):  Կարեն Ասլանյանը (59 կգ) գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալ նվաճեցին քաշային Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

65 կգ քաշային աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 1/8-րդ եզրափակչում վստահորեն առավելության հասավ չինացի Լյան Չենի նկատմամբ: Ցավոք, այդ գոտեմարտի ժամանակ Դավիթը վնասվածք ստացավ, և մարզիչները որոշեցին նրան հանել մրցաշարից: Մեր ըմբիշը  քառորդ եզրափակչի բուլղարացի Բորիսլավ Նովաչկովի հետ մրցամարտին չմասնակցեց:

Անկախ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային առաջնության հաղթող

լա2f50426d00029c1b3f403a3ae99a19f1Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում, որին մասնակցում էին 15 երկրների հավաքականներ, 2013 թվականի Եվրոպայի պատանիների չեմպիոն, կապանցի Լևոն Աղասյանը, եռացատկելով 16 մ 16 սմ,  դարձավ հաղթող:

Նույն մրցաձևի կանանց մրցաշարում երևանցի Սաթենիկ Հովհաննիսյանը 12 մ 84 սմ արդյունքով 3-րդն էր:

Թիմային պայքարում Հայաստանի և՛ տղամարդկանց և՛կանանց հավաքականները գրավեցին 6-րդ տեղը: 

Անկախ

Տիգրան Սարգսյանն ամփոփել է իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները

Տիգրան ՍարգսյանՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը: «Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարևորագույն հարցը վերաբերել է Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին: «Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:

Անկախ

Ադրբեջանական կողմին ռազվեդչիկ պետք չէ. Սեյրան Շահսուվարյան

 Սեյրան Շահսուվարյան   ՙԶԼՄ-ները հանրությանն այսօր աղավաղված են մատուցում զինված ուժերում տեղի ունեցող դեպքերն ու իրադարձությունները: Հաճախ  հրապարակվում են նյութեր, որոնք բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում եւ չունեն ռեալ հիմքեր՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության կապերի վարչության նախկին պետ,  լրագրող, դասախոս Սեյրան Շահսուվարյանը:

Նրա խոսքով պետք է զգույշ եւ օբյեկտիվ լինել ռազմական թեմաներին առնչվող դեպքերը լուսաբանելիս.

ՙԴեռ ոչինչ չպարզած` գրում են` կախել են, սպանել են։ Շատ է եղել, որ որոշ ԶԼՄ-ներ սուտը գրել են, հետո, երբ արդեն պարզվել է, որ ինքը սուտ է, մի հատ ներողություն էլ չի խնդրել, խոսքը ՙպատվիրված՚ նյութերի մասին է՚:

Պրն. Շահսուվարյանի համոզմամբ ամենասարսափելին այն է, որ լրագրողը չի տիրապետում տվյալ նյութին, որի մասին գրում է: Հարկավոր է ճիշտ խոսել, ներկայացնել աչքի տեսածը:

ՙԵրբ լրագորղը սկսում է ամեն ինչի մեջ մազ ման գալ, դրա հետևանքը շատ վատ է լինում՚:

Հմուտ լրագրողի պնդմամբ Ադրբեջանական կախողմին ռազվեդչիկ պետք չէ, որովհետև մեր մամուլը այնքան բաց է ամեն ինչ գրում, որ միայն մեր թերթերը կարդալով, կայքերը նայելով կարող են փայլուն տիրապետել մեր իրավիճակին: Մեր քարոզչությունը հետ է մնում ադրբեջանական քարոզչությունից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
 

 Անկախ

Ընդդիմությունը փակել է Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցները

վենեսուելա, ցույցերԵրկուշաբթի օրը ցուցարարները բարիկադներ էին կառուցել Վենեսուելայի մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը:

Տարբեր թափոններից պատրաստված բարիկադները խափանել են հանրային տրանսպորտի աշխատանքը՝ առավոտյան երթևեկությունը վերածելով մղձավանջի: Այնուամենայնիվ բռնությունների վերաբերյալ տեղեկություններ չկան, իսկ ոստիկանությունը սկսել է քանդել բարիկադները: Մարակայբո և Վալենսիա քաղաքներում ևս նման բարիկադներ կառուցելու վերաբերյալ տեղեկություններ են տարածվել:

Մադուրոն երկրում տիրող անհանգստությունների վերաբերյալ ազգային խաղաղության կոնֆերանս է հրավիրել այս շաբաթ: Ընդդիմադիր նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը հայտնել է, որ դեռևս չի որոշել ինքը կմասնակցի այդ կոնֆերանսին, թե ոչ:

 Անկախ

Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի հետ

Աշոտ ՔոչարյանՓետրվարի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրեց մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:

Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա:

Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

 Անկախ

Կալիֆոռնիայի խորհրդարանին առաջարկվել է նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասեր ընդգրկել

CaliforniaԱՄՆ-ի Կալիֆոռնիա նախանգի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Ադրիան Նազարյանը և Կատչո Աչադյանը այս շաբաթ AB 1915 համարի նոր օրինագիծ են առաջարկել, որը վերաբերում է նահանգի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին դասերի անցկացմանը: Խորհրդարանին ներկայացված օրինագծի համաձայն՝ առաջարկվում է 7-ից 12-րդ դասարանների կրթական ծրագրում ներառել 1915 թվականի մասին դասեր:

Եթե օրինագիծը հաստատվի, ապա Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի 11-րդ նահանգը, որտեղ կրթական ծրագրում անդրադարձ կկատարվի Հայոց ցեղասպանությանը: Թուրքական «Turkish NY» կայքի հաղորդմամբ՝ Նազարյանը հայտնել է, թե Կալիֆոռնիայում  օրինագծի հաստատման  համար անհրաժեշտ նախադրյալներ կան, այնուհանդերձ այս ուղղությամբ դեռ շատ աշխատել է պետք:

 Անկախ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել մեծանուն աստղաֆիզիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ: Գուրզադյանների ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Սփյուռքից Հայաստան ներգաղթած, հայրենիքում կրթություն ստացած և համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականն իր ողջ կյանքը նվիրեց հայրենի գիտության առանձնահատուկ մի ոլորտի զարգացմանը, ղեկավարեց գիտական կենտրոններ, մշակեց տիեզերական համակարգեր:

Տաղանդաշատ գիտնականն ուներ նաև փիլիսոփայի, գրողի և գեղանկարչի առանձնահատուկ շնորհներ, որոնք դրսևորվեցին նրա գիտահանրամատչելի էսսեներում և գունեղ կտավներում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Գրիգոր Գուրզադյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»:
Անկախ

Ի՞նչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը վարչապետի հետ հանդիպմանը

հանրային խորհուրդՍ.թ. փետրվարի 28-ին ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպելու է կառավարության ղեկավարի հետ:

Վարչապետի հետ հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակը հստակեցնելու նպատակով փետրվարի 24-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԽ փոքր խորհրդի նիստ:

Այսպես, վարչապետ Տիգրան Սարգսյանին կներկայացվեն ինչպես երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող ընդհանուր գերակա խնդիրներ, այնպես էլ առանձին ոլորտներին վերաբերող մասնավոր հարցեր:

Կբարձրացվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և դրա հետ կապված հանրային դժգոհության հարցը: «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման հարցը նույնպես հանդիպման օրակարգում է: Նշենք, որ և՛ կենսաթոշակային համակարգի, և՛ օդանավակայանի հին ուղևորային համալիրի վերաբերյալ Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ՀՀ նախագահին ու վարչապետին:

Գիտակրթական ոլորտին առնչվող հիմնախնդիրները նույնպես վարչապետի հետ հանդիպման օրակարգում են: Մասնավորապես, կբարձրացվեն ավագ դպրոցների, Բոլոնյան համակարգի հետ կապված դժգոհությունները, գիտության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: Հանրային խորհուրդը հանդես կգա առաջարկությամբ՝ կառավարության և խորհրդի միջև ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ՝ գիտության և կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներն առավել խորությամբ ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Մայրաքաղաքում կետային կառուցապատման և դրա հետևանքով ստեղծված սեյսմիկ ու բնապահպանական իրավիճակի հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Հստակ օրինակներով կներկայացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղի ունեցող կառուցապատման երևույթները, որոնք նաև հանրային դժգոհության ալիք են բարձրացրել, ինչպես նաև կներկայացվեն առաջարկներ երևույթի տարածումը կանխելու համար:

Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման բարելավման, ձկնային տնտեսությունների փակ և կիսափակ համակարգերի անցնելու, ինչպես նաև ավտոմատ կառավարման համակարգերի տեղադրման հարցը շարունակում է մնալ ՀԽ օրակարգում և կներկայացվի վարչապետին, քանի դեռ ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ, և կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր:

Վարչապետի հետ հանդիպմանը կներկայացվեն նաև տնտեսությանն ու արդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր ու առաջարկներ: Մասնավորապես կբարձրացվի «Շահութահարկի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունների հարցը, որոնք ըստ խորհրդի, կարող են խոչընդոտել արտասահմանյան ներդրումները: Կներկայացվի նաև ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պարտքերի մարման ժամանակացույցի կիրառման հարցը, քանի որ տնտեսվարողների նկատմամբ ֆինանսական միջոցների կալանքի կիրառումը հանգեցնում է դրանց սնանկացմանը: Երևանի ՋԷԿ-ի 400 մգվտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկի կառուցման, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելու շրջանակներում Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցման հարցերը նույնպես հանդիպման օրակարգում են: Վարչապետի ուշադրությունը կհրավիրվի նաև Վրաստանից ազոտական պարարտանյութերի ներմուծման փոխարեն ազոտական պարարտանյութ արտադրելու նպատակով Վանաձորի քիմիական գործարանի վերագործարկման հնարավորության վրա:

Որպես առողջապահության ոլորտին առնչվող մասնավոր հարցեր՝ կներկայացվեն սոցիալապես անապահով հիվանդների բուժման համար հիվանդանոցների կողմից կատարած գերածախսը պետության կողմից ֆինասնավորելու կամ փոխհատուցելու անհրաժեշտությունը (մինչդեռ գերածախսը համարվում է որպես շահույթ և հարկվում պետության կողմից), ինչպես նաև քաղցկեղով հիվանդների վիրահատությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու հնարավորությունը:

Կբարձրացվի Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ամբողջական հայեցակարգ ունենալու հարցը, մշակույթի ոլորտում պետական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունը, ազգային անվտանգության հայեցակարգի դրույթների խախտման և մի շարք այլ հարցեր:

 

Անկախ

Հայաստանի երկու ջրացատկորդ Մեքսիկայում կպայքարեն օլիմպիական պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար

ջրացատկ5ORPGPnRpe6T1KrgUe0FcLdx4UՓետրվարի 25-ի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ մեր երկրի երկու ջրացատկորդ կուղևորվի Մեքսիկա: Մերոնք կմասնակցեն պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցմանը:

Կարողությունները կփորձեն Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը: Նրանք հանդես կգան 3 մ-ոց ոստնակից ցատկերում:

Մրցումները կայանալու են  մարտի 1-2-ին:

Անկախ

Ներգաղթյալները փորձել են բռնությամբ հատել Իսպանիայի սահմանը

իսպանիայի սահմանԵրկուշաբթի օրը քարերով և փայտերով զինված հարյուրավոր հարավային Սահարայի ներգաղթյալներ հարձակվել են վեց մետր բարձրություն ունեցող երկակի փշալարերից պատրաստված սահմանային ուղեկալի վրա՝ փորձելով Մարոկկոյից ներթափանցել հյուսիսարևմտյան Աֆրիկայում գտնվող Իսպանիայի անկլավ Մելիլյա: Իսպանիայի և Մարոկկոյի պաշտոնյաների տեղեկություններով՝ նրանցից 100-ին հաջողվել է անցնել պատնեշը:

Մելիլյայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ներգաղթյալները հարձակվել են մարոկկացի հսկիչների վրա, որոնք ստիպված պատսպարվել են:

Մարոկկոյի պաշտպանության ուժերը ձերբակալել են 96 ներգաղթյալի, որոնցից 14-ը հոսպիտալացվել է, իսկ ներգաղթյալների նետած քարերից վիրավորվել է 13 անվտանգության աշխատակից:

Իսպանական կողմի տեղեկություններով՝ հարձակմանը մասնակցել են 500 ներգաղթյալներ, իսկ Մարոկկոյի հաշվարկներով նրանց թիվը 300 է եղել:

 Անկախ

Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճ առաջանա, թե ոչ, ԿԲ-ն և Կառավարությունը գնաճը կառավարելու են 4 %-ի սահմաններում

նյութի նկար2014-ին գնաճի կանխատեսումները հավանական բաշխմամբ են ներկայացվում, քանի որ տարվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են գնաճի կանխատեսման հետագիծը շեղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրից` տեղեկացրեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Անդրադառնալով Մաքսային Միությանն անդամակցության հետևանքով մաքսատուրքերի հնարավոր փոփոխություններին` Արթուր Ստեփանյանը նշեց, որ  Մաքսային Միությանն անդամակցելու գործընթացը դեռևս շարունակվում է, բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց մաքսատուրքերը հնարավոր է բարձրանան:

«Մաքսային միությանը միանալու պահին չի ենթադրվում, որ Հայաստանի մաքսատուրքերը կհամապատասխանեն Մաքսային Միության մաքսատուրքերին: Այստեղ դեռևս անորոշ է, թե որքա՞ն հավելյալ գնաճ կարող է առաջանալ: Այնուամենայնիվ, գնաճ կառաջանա, թե ոչ, Կենտրոնական բանկի և Կառավարության գնաճի թիրախը Հայաստանի համար 4 % է սահմանել, և գնաճը կառավարվելու է այս մակարդակում»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

Հարցին` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուբլու արժեզրկումը մեր ազգային արժույթի վրա` ԿԲ խորհրդի անդամը պատասխանեց, որ շատ զարգացող երկրներ տնտեսական աճի տեմպերի թուլացում են ունենում, և նրանց արժույթները արժեզրկվում են հինական արժույթների համեմատ: Այս առումով ԿԲ-ն մոնիտորինգի տակ է պահում այն զարգացումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա:

«Դեռևս հունվարի վերջի և փետրվարի առաջին կեսի տվյալներով` բացասական առումով փոփոխություն չկա: Միակ բացասական բանը, թերևս, մեր փոխարժեքի արժեզրկումն է, ինչը վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ պայմանավորված` մշտապես այդ ամիսներին հանդիպող երևույթ է: Այն մի փոքր ավելացել է ռուբլու արժեզրկման ֆոնին: Այստեղ որևէ արտառոց երևույթ դեռևս չկա»,- ասաց Արթուր Ստեփանյանը:

 Անկախ

Թուրքական ճամբարներում երեք տարում մոտ 383 սիրիացի երեխա է ծնվել

սիրիացիներԹուրքական Հաթայ շրջանում, որտեղ մոտ 7 հազար սիրիացի փախստական է բնակվում, վերջին 3 տարվա ընթացքում 383 երեխա է ծնվել, որոնցից 193-ը՝ տղա: Այս մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել են վրանային ճամբարների կառավարիչները: Նրանց խոսքերով՝ անցած տարի այստեղ 95 երեխա է ծնվել, իսկ այս տարի արդեն 12:

Սիրիացի փախստականներից մեկը՝ Բաբա Ալի Քադուրը, 2,5 տարի առաջ նորածին երեխայի հետ տեղափոխվել էր Թուրքիա: Օրերս նրա ընտանիքում ևս մեկ երեխա է ծնվել: Որդուն նրանք տվել են Թայիփ Էրդողան անունը՝ ի նշան երախտագիտության Թուրքիայի վարչապետին:
Անկախ

Պոլիոմելիտին հիշեցնող անհայտ հիվանդությունը վարակում է ԱՄՆ երեխաներին

պատվաստումԱՄՆ-ում գրանցվել են  անհայտ հիվանդության մի քանի տասնյակ  դեպքեր, որը նման է պոլիոմելիտին: Տարօրինակ հիվանդությամբ վարակվել են Կալիֆորնիայում 25 երեխա: Բոլոր հիվանդներ  վերջույթները կաթվածահար են եղել և առողջանալու հավանականությունը շատ փոքր է:

“Մենք ականատես ենք տխուր պատկերի: Ամենահաջող դեպքերից մեկն այն է, որ երեխան կորցրել է մեկ վերջույթ: Վատագույն դեպքերում երեխայի ձեռքերն ու ոտքերը կաթվածահար են լինում: Եվ այդ բոլորը ուղեկցվում է շնչառական անբավարարությամբ”-պատմել է կալիֆորնիական կլինիկաներից մեկի մանկական նյարդաբան Կիտ Վան Հարենը:

Ինչպես հաղորդում է  USA Today-ը, հիվանդության առաջին դեպքը գրանցվել է դեռ 2012թ: Նրա զոհն էր Բերկլի քաղաքից երկու տարեկան Սոֆիա Ջարվիսը: Աղջիկը սկսել էր խռխռացնել, նրա մոտ շնչառական խնդիրներ էին առաջացել: Երեխային տարել էին հիվանդանոց և բժիշկները որոշել էին , որ աղջիկը աստմա ունի: Սակայն շուտով ծնողները հասկացել էին, որ երեխայի վերջույթներում ամեն ինչ նորմալ չէ: Նա փորձում էր ձախ ձեռքով ինչոր բան բռնել և չէր կարողանում: “Եզակի ախտանիշներով” երեխային տեղափոխում են մեկ այլ հիվանդանոց: Որտեղ երեխային փորձում են բուժել տարբեր վիրուսներից ու բակտերիաներից, բայց բուժումը չի օգնում: Հիմա Սոֆիան 4 տարեկան է`կաթվածահար է նրա ձախ ձեռքը և վատ է աշխատում ձախ ոտքը: բացի դրանից աղջիկը շնչառական խնդիրներ ունի:

Նմանատիպ մի շարք դեպքերի հանդիպելուց հետո բժիշկները ահազանգեցին, որ երեխաները վարակվում են ինչ որ մի նոր հիվանդությամբ: ” Մենք չգիտենք, թե քանի երեխ կա այժմ հիվանդ, բայց հավանական է Կալիֆորնիայում մոտ 25 հիվանդ կա”,-նշել է Կիտ Վան Հարենը: Վարակված երեխաների միջին տարիքը 12-ն է:

 

Այս դեպքերից մեծ մասի պատճառը հայտնի չէ: Որոշ բժիշկներ կասկածում են, որ ամեն ինչի մեղավորը էնտերովիրուսն է ու եթե պոլիոմելիտի պատվաստանյութը կա, ապա ուրիշ էնտերովիրուսներինը գոյություն չունեն:

 

Անկախ

Երևանում անցկացվելիք շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունից առաջ

chess3Մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Խաղերը կկայանան «ՙԷլիտ պլազա»՚ բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է: Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից: Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10): Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական և 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գեորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան): Տուրերի սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին (Երևանի ժամանակով):

Անկախ