Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է

101220131(1)Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա  հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:

Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:

Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

 

Անկախ

 

 

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին ՄԻՊ խորհրդականին

ատոմակայանի աշխատակիցների բողոքի ակցիանՔիչ առաջ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց էին անում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջ: Բողոքի ցույցի մասնակից աշխատակիցների աշխատավարձերից հունվար ամսին 5 տոկոսի չափով պահումներ են արվել:

Ատոմակայանի աշխատակիցները  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված մոտ 400 ստորագրությամբ դիմում-նամակ հանձնեցին Մադու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանին: ՄԻՊ խորհրդականն էլ խոստացավ աշխատանքային 10 օրվա ընթացքում պատշաճ կարգով պատասխանել դիմում-նամակին:

Մեզ հետ զրույցում ատոմակայանի երիտասարդ աշխատակիցներից Տիգրան Հայրապետյանը նշեց, որ հունվար ամսվա իր աշխատավարձից 20 000 դրամի չափով պահում է արվել:

«Մենք բողոքում ենք ոչ թե մեր ղեկավարությունից, այլ մեր իշխանությունից: Մենք պայքարում ենք ոչ թե մեր ղեկավարության դեմ, այլ մեր իշխանությունների: Մենք մեր ղեկավարության հետ խնդիրներ չունենք, նրանք մեզ չեն վախեցնում կամ չեն սպառնում աշխատանքից հեռացնել»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Ատոմակայանի աշխատակցներն անընդհատ կրկնում էին, որ իրենք ստրուկներ չեն և թույլ չեն տա, որ այս իշխանությունները նման օրենքների ընդունմամբ իրենց ստրուկի տեղ դնեն:

«Մենք պայքարելու ենք մինչև վերջ, ատոմակայանի աշխատանքը մեր պայքարից չի տուժի, ատոմակայանը կշարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է նախկինում»,- ասացին աշխատակիցները:

Զրույցն ավարտվել է վեճով

ՀՀ-ոստիկանություն2Փետրվարի 17-ին, ժամը 19.00-ին, 1986 թ. ծնված Արգիշտի Ե.-ից և 1989 թ. ծնված Արգամ Վ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմում է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.20-ի սահմաններում, զրուցելու նպատակով այցելել են Հասրաթյան փողոցի 25/4 շենքի բնակարաններից մեկը, սակայն բնակարանի բնակիչ Վահան Ա.-ն անհիմն վիճաբանել է իրենց հետ, որի ընթացքում բնակարանում ու շենքի մոտ ձեռքերով, ոտքերով հարվածել է իրենց` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Հյուրանոցի միջանցքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, որ օտարերկրացու սենյակից գողությունը կատարել է շվեյցարը

շվեյցարՓետրվարի 17-ին, ժամը 22.00-ին, հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, հյուրանոցում օթևանած օտարերկրյա քաղաքացի Ֆ.-ն իրեն հայտնել է, որ իր սենյակից գողացել են 2.300 դոլար, որից հետո աշխատակիցը միջանցքում տեղադրված տեսախցիկի ձայնագրությունը դիտելով պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում Ֆ.-ի սենյակ ապօրինի մուտք է գործել հյուրանոցի շվեյցարը` 1991 թ. ծնված Գոռ Գ.-ն:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանի դրամապանակում հայտնաբերվել է 1.501 դոլար, 500 ՌԴ ռուբլի, 74.000 դրամ, բանկերի պլաստիկ քարտեր, Ծաղկաձորի ճոպանողու մուտքի քարտ:
Գոռ Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Քննարկել են հայ-իտալական տնտեսական համագործակցության հեռանկարները

Դավիթ Սարգսյան-Ջովաննի ՌիչուլիՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաև Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարևոր օղակ:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից Անկախին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեց ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու, ինչպես նաև երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը: Մասնավորապես խոսվեց «Հայ-իտալական առևտրաարդյունաբերական ասոցացիայի» շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու և տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:

Թե նախարարը, և թե դեսպանը պատրաստակամություն հայտնեցին անել հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու և տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար:

 

 

 

Մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

SIP_1173.1ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին հանդիսավոր պայմաններում մեկնարկեց ձմեռային ուսումնական փուլը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 17-ին հինգերորդ բանակային զորամիավորում է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել բանակային զորամիավորման զորամասերից մեկում անցկացված հանդիսավոր միտինգին: Շնորհավորելով զինծառայողներին ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել,  որ զորամիավորումն իր առջև դրված խնդիրները կկատարի պատվով և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

Անձնակազմի հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ի. Մաթևոսյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, ծանոթացել զինվորների և սպայական կազմի զորանոցային պայմաններին, տվել ցուցումներ: Զորամասի բուժկետում Ս. Օհանյանը ծանոթացել է զինծառայողների առողջական վիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ և ընդգծել, որ առավել ուշադիր վերաբերմունք պետք է ցուցաբերել զինվորների առողջության նկատմամբ:

Թուրքական «Ռադիկալը» հետաքրքիր նախաձեռնություն է սկսել համացանցի գրաքննության օրենքի դեմ

radikal Թուրքական «Ռադիկալը» հետաքրքիր նախաձեռնություն է սկսել՝ ուշադրություն հրավիրելով վերջերս թուրքական խորհրդարանում համացանցի գրաքննության վերաբերյալ օրենքի վրա: Քանի որ օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն նախագահ Աբդուլահ Գյուլի ստորագրությունից հետո, ապա թուրքական սոցիալական մեդիան և հասարակական կառույցները վերջին ուժերն են գործադրում օրենքի հաստատումը կանխելու համար: Համաձայն օրենքի՝ համացանցում հայտնված լուրը  կամ գրությունն  «անհարմար» լինելու պարագայում 4 ժամվա ընթացքում կարող է ջնջվել, իսկ տվյալ կայքը՝ փակվել: «Ռադիկալը», հաշվի առնելով այս հանգամանքը, իր կայքում, «Facebook»-յան և «Twitter»-յան էջերում տեղադրված լուրերը հեռացնում է 4 ժամվա ընթացքում: Այս նախաձեռնության նպատակն է կանխել Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը:

4-ամյա սիրիացի երեխան միայնակ հայտնվել է անապատում

erexa   Երեկ մամուլում հայտնվել է 3 տարի տևող սիրիական պատերազմի ամենահուզիչ լուսանկարներից մեկը: 4-ամյա սիրիացի տղան՝ Մարվանը, իր երկրում ընթացող ներքաղաքական պայքարի պատճառով ստիպված է եղել հեռանալ տնից: Եվ նա միայն մեկն է անտուն մնացած հազարավոր սիրիացի երեխաներից: Մարվանը, տնից վերցրած մի քանի իրը լցնելով կապոցի մեջ, միայնակ, անապատով շարժվել է դեպի Լիբանանի սահման: Նրան գտել են փախստականների ճամբարների ՄԱԿ-ի աշխատակիցները: Հայտնի է, որ երեխան ծնողներին կորցրել է սահմանը հատելիս, սակայն նրան օգնել են վերագտնել մորն ու հորը:

Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում և Ռուսաստանում

46.Gurgen Margaryan's commemoration events in France and Russia 18.02.2014Փետրվարի 16-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից քնած ժամանակ սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ։

Պատարագի ավարտից հետո մասնակիցները` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ, երթով ուղեվորվեցին դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի և ֆրանսահայերի անունից ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Նույն օրն առավոտյան Գուրգեն Մարգարյանի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Մարսելում, Լիոնում և հայաշատ այլ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում:

     ***

Փետրվարի 16-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Մոսկվայի ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի նորակառույց Սբ.Պայծառակերպության եկեղեցում:

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Ռուսաստանի Հայերի միության, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության, «Արարատ» մշակութային միության ղեկավարությունը և բազմաթիվ այլ հյուրեր:

Կիրակնօրյա պատարագին և դրան հաջորդած հոգեհանգիստին հետևեց ՌՀՄ և «Արարատ» միության կողմից ծաղկեպսակների դրման արարողությունը` եկեղեցական համալիրի բակում տեղադրված խաչքարի մոտ:

Քննարկվել են քաղաքային տնտեսության զարգացման ներդրումային մի շարք առաջարկներ

001Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման և ներդրումային նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ առաջարկներ են քննարկվել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման շրջանակում:

Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նկատել է, որ պարբերաբար կազմակերպվող նման հանդիպումներն արդյունավետ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծում, որոնք, անշուշտ, նպաստում են քաղաքային տնտեսության զարգացմանը:

«Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն այսօր մայրաքաղաքը երևանցիների համար առավել հարմարավետ ու անվտանգ դարձնելն է, և այդ ուղղությամբ իրականացվում են ներդրումային բազմաթիվ ծրագրեր: Երևանում Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումն ու նաև այդ երկու քաղաքներում կազմակերպված Երևանի օրերի շրջանակում տեղի ունեցած համաժողովներն ու հանդիպումները եղել են արդյունավետ և հիմք դրել համատեղ ծրագրերի: Վստահ եմ, որ մեր այս երկու հանդիպումները ևս կբերեն շոշափելի արդյունքներ»,- ընդգծել է Արմեն Հարությունյանը:

ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն, իր հերթին կարևորելով նման հանդիպումների կազմակերպումն ու անցկացումը, նշել է, որ փոխգործակցության է՛լ ավելի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցային կապերի ամրապնդմանը և նոր հնարավորություններ կստեղծի այլ ոլորտներում ևս համագործակցությունը խորացնելու համար:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու վերաբերյալ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել սեղմ ժամկետում ուսումնասիրել ներկայացված առաջարկներն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով խոշոր բիզնես է ծավալվում

սևանա լիճՍևանա լճում, Շորժայի մոտակայքում իրականացվող պիլոտային ծրագրով նախատեսվում է առաջիկայում ընդլայնել և լճում տեղադրված նոր ցանցավանդակներում իշխանի արհեստական աճեցումը հասցնել տարեկան 50 000 տոննայի: Արհեստական աճեցումն ապահովելու նպատակով պահանջվելու է 50 000 տոննա արհեստական կեր, որը լիճը լցվելու դեպքում ջուրը կթունավորի ֆոսֆորով և ազոտով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ, ազգային պարկի նախկին տնօրեն, բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասաց, որ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման պատրվակով ստեղծվում է ձկնային խոշոր տնտեսություն, այսինքն` ծավալվում է բիզնես:

«Մենք առաջարկեցինք պիլոտային ծրագիրը չփորձարկել Սևանա լճի վրա, այլ օգտագործել արհեստական ջրամբարները` խմելու ջրով, օրինակ, Սպանդարյան ջրամբարը, Ապարանի ջրամբարը և այլն: Պետք չէ փորձարկում անել Սևանի վրա: Պիլոտային ծրագրով նախատեսվում է տարեկան 50 000 տոննա ձուկ ստանալ, որը պահանջում է ճիշտ 50 000 տոննա արհեստական կեր: Արհեստական կերի պատճառով ազոտն ու ֆոսֆորը լրացուցիչ կաղտոտեն Սևանի քաղցրահամ ջուրը»,- ասաց Գագիկ Սուխուդյանը:

Ըստ բանախոսի` Սևանա լիճն առաջին հերթին պետք է դիտել որպես քաղցրահամ ջրի պաշար` առայժմ 34 մլրդ խմ ջրի ծավալով, ջուրն ավելացնել, բարձրացնել նրա մակարդակը, չէ որ այսօր շատ երկրներում քաղցրահամ ջուրը նավթից էլ թանկ է:

Գագիկ Սուխուդյանի հավաստմամբ` եթե Սևանա լճի ջուրը չապականվի, մոտ 15 տարի հետո ոսկու գնին կհավասարվի:

«Կառավարությունը, սակայն, անտեսում է այս իրողությունը, Սևանա լճին վնասող նրա քայլերը հաջորդում են միմյանց»,- ասաց բանախոսը:

Վենեսուելան 48 ժամ է հատկացրել Միացյալ Նահանգների արտաքսված դիվանագետներին երկրից հեռանալու համար

venezuela-protestsԵրկուշաբաթի օրը Վենեսուելան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների երեք դիվանագետները 48 ժամ ունեն Հարավային Ամերիկայի երկիրը լքելու համար՝ նրանց մեղադրելով երկրի կառավարության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Պետդեպարտամենտը այդ մեղադրանքները անհիմն և կեղծ է համարել՝ ավելացնելով, որ Միացյալ Նահանգները դեռևս որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել պաշտոնյաների արտաքսման վերաբերյալ:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան Միացյալ Նահանգների պաշտոնյաներին մեղադրել է վիզայի ծրագիրը որպես պատրվակ օգտագործելով մասնավոր համալսարաններում երիտասարդ առաջնորդների հետ հանդիպելու, նրանց վերապատրաստելու, ինչպես նաև Վենեսուելայում բռնություններ հրահրող երիտասարդական կազմակերպությունների ֆինանսավորման  համար:

Պաշտոնյաների արտաքսումը, որի մասին առաջին անգամ կիրիակի օրը հայտարարել էր Նիկոլաս Մադուրոն, տեղի է ուենցել Վենեսուելայում աճող լարվածության վերաբերյալ Պետդեպարտամենտի արտահայտած մտահոգությունից հետո:

«Երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության». Րաֆֆի Հովհաննիսյան

Raffi Hovannisian 18.02.14«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդես գալով տարեկան ազգային ուղերձով` հայտարարեց, որ երկրում ավելացող քաղաքացիական շարժումները զգուշացնում են, որ վարչակազմի ջանքերը դատապարտված են անհաջողության։

«Մենք ոչ մի տեղ չենք գնա, կազատագրենք և ժողովրդին կվերադաձնենք նրա ոտնահարված իրավունքները։ Հայ ժողովուրդը գիտի՝ ինչպես դա անել: Մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել, մեր խնդիրը կամքի ազատ արտահայտության համար պայմաններ ապահովելն է։ Թյուր կարծիք է ձևավորվել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, ոչ՝ հնարավոր է»,-իր ուղերձում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ այսօր տարբեր ուժեր ու միավորումներ աշխատում են կորցրածը հետ բերել և նոր իրավիճակ ստեղծել` շատերն անհնազանդության ալիք բարձրացնելով, շատերն էլ այլընտրանքային իշխանության ստեղծելու կոչերով:

«Անցյալ ընտրություններին մի մազաչափ հնարավորություն էր պակասում: Գոնե ընտրատեղամասերում բոլոր ընդդիմադիրներն իրենց պարտականությունները կատարեին, իհարկե, շատերը կուրծք տվեցին, շատերն էլ տրվեցին գայթակղությանը: Ինչպես առաջ, այնպես էլ այսօր ես այն կարծիքին եմ, որ պետք է իջեցնել քաղաքական դրոշները: Դա պայքարի արդյունավետ միջոց է, վստահ եմ՝ իրական քաղաքական ուժերն էլ այդ պայքարի ձևին կհանգեն»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` հրամայական է դարձել ժողովրդի օրինավոր մեծամասնության հետ մեկտեղ իրականացնել Սահմանադրական հեղափոխություն՝ քաղաքական ու քաղաքացիական լայն համագործակցություն հանուն ինքնիշխանության շահի, հանուն սուրբ նահատակների ու երեխաների։ Օդ ու ջրի պես անհրաժեշտ է միացյալ հրապարակի կայացումը:

Թինա Մազեն երկրոդ ոսկե պարգևը նվաճեց Սոչիում

թմmazeՍոչիում շարունակվող ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով հսկա ոլորավայրէջքում չեմպիոն դարձավ Սլովենիայի ներկայացուցիչ Թինա Մազեն:

Սլովենիայի մարզական տարեգրությունում սա երկրորդ օլիմպիական բարձրագույն պարգևն է: Սոչիում  Մազեն  հաղթել էր նաև արագընթաց վայրէջքում:

Անկախ

Վլադիմի Կրամնիկը նույնպես Լևոն Արոնյանի մրցակիցների թվում է

լևոն արոնյանՀայտնի դարձավ, որ Վլադիմիր Կրամնիկը նույնպես խաղալու է հունիսի 2-13-ը  Ստավանգերում կայանալիք շախմատի գերմրցաշարիում:

Փաստորեն, արդեն հայտնի են 7 մասնակիցների անունները:

Խաղալու են նաև  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան),  Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը  (Ռուսաստան):

Մասնակցելու հրավեր է ստացել  նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  եթե նա հաստատի, որ խաղալու է, ապա կմնա թափուր մեկ մասնակցի տեղ:

Այդ  ուղեգիրը կխաղարկվի որակավորման մրցաշարում:

Անկախ