Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը օլիմպիական խաղերում զբաղեցրեց 34-րդ տեղը

ասArman-SerebrakianՍոչում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը ոլորավայրէջքում գրավեց 34-րդ տեղը:

Չեմպիոն դարձավ ավստրիացի Մարիո Մատը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցրին ավստրիացի Մարսել Հիրշերը և նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը:

Անկախ

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը ցավալի պարտություն կրեց

հմ43141Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Համբուրգին»: Վերջինս առաջնության նախորդ տուրերում 7 անընդմեջ պարտություն էր կրել, և պաշտոնանկ էր արվել համբուրգցիների այժմ արդեն նախկին գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը: Նրան փոխարինած գերմանացի մարզիչ Միրկո Սլոմկայի  ղեկավարությամբ թիմն առաջին հաղթանակը տարավ:

Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և իր խաղով տպավորություն չթողեց:

«Բորուսիան» 42 միավորով երրորդ տեղում  է: «Համբուրգը» 19 միավորով 16-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

«Համբուրգ» – Դորտմունդի «Բորուսիա»՝ 3:0

Պետեր Յիրաչեկ, 42, Պյեր-Միշել Լասոգա, 57, Հական Չահլանօղլու, 90+1

Անկախ

Բարաք Օբաման Կանադայի վարչապետին գրազով պարտվել

obama_harper02ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի հետ գրազ է եկել Սոչիի Օլիմպիադայում հոկեյի երկու երկրների միջև խաղի վրա: Եզրափակչում հանդիպեցին հենց ԱՄՆ-ի և Կանադայի կանանց հավաքականները, Կանադան հաղթեց 3-2 հաշվով: Իսկ կիսաեզրափակչում կանադացի տղամարդիկ ամերիկացիներին հաղթեցին 1-0 հաշվով: Երբ Կանադայի տղամարդկանց հավաքականը հայտնվել է եզրափակչում, Հարպերը իր «Twitter»-յան էջում Օբամային հիշեցրել է երկու արկղ գարեջրի պարտքի մասին: «Անհամբերությամբ սպասում եմ իմ երկու արկղ գարեջրին»,- գրել է Հարպերը՝ հասկացնելով, որ Օբաման պարտվել է գրազը:

Անկախ

Ինչպե՞ս են ընդունում աշխարհի տարբեր երկրների բանակներում միասեռական զինվորներին

banakՆշանավոր բրիտանական «The Economist» հանդեսը մի հետաքրքիր հետազոտության արդյունքներ է հրապարակել: «Lahey» հետազոտական կենտրոնը ուսումնասիրել է, թե աշխարհի տարբեր երկրների բանակներում ինչպես են ընդունում միասեռական զինվորներին: Ուսումնասիրված 103 երկրների թվում է նաև Թուրքիան, որը հանդուրժողականության մակարդակով 77-րդ տեղում է և առաջ է անցնում Կոնգոյի, Ռուանդայի և Նեպալի նման երկրներից: Հետազոտության արդյունքների համաձայն՝ միասեռականների նկատմամբ ամենահանդուրժողական երկիրը Նոր Զելանդիան է:

Անկախ

Կեղծ սնանկության մեղադրանքը հիմնավորված չէր. արդարացման դատավճիռ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում

22.02.33Դատարանը ճանաչել և հռչակել է ձեռնարկատեր Ռադիկ Սարգսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ կանխամտածված սնանկության համար առաջադրված մեղադրանքում:   Ռադիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։    ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, փետրվարի 18-ին կայացված դատավճռով Ռադիկ Սարգսյանին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված արդարացվածի և նրան պատճառված /հիմնավոր/ վնասի հատուցման` նրա իրավունքներն ու հատուցման կարգը։    Դատավճռով՝ կալանքից ազատվել է ՀԱ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ.Պետրոսյանի՝ 28.08.2013թ. որոշմամբ՝ Ռադիկ Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող երևանյան բնակարանի` վերջինիս բաժնեմասը։

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով pastinfo.am

Ադրբեջանում ձերբակալվել են կեղծ դիպլոմներ վաճառող անձինք

diplomԹուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել են կեղծ դիպլոմներ վաճառող անձինք: Կալանավորվածներից մեկը Բաքվի դպրոցներից մեկի ուսուցչուհի է, իսկ մյուսը Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի (Գանձակ) մասնաճյուղի աշխատակից: Նրանք միասին 5800 մանաթով այս ինստիտուտի կեղծ դիպլոմ է վաճառել, ինչի բացահայտումից հետո ձերբակալվել են: Կառարվում է նախաքննություն:

Բժիշկներն անփույթ են եղել և իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ. Դատարանի եզրահանգումը

22.02.31Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Աբովյան բժշկական կենտրոն»-ի բժիշկներ Վահագն Կիրակոսյանի, Աշխարհաբեկ Մեհրաբյանի և Նարինե Ամիրխանյանի դեմ աղմկահարույց գործով դատավարությունը՝ մեղադրական դատավճռով:     Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, նախօրեին՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացված դատավճռով բժիշկներին  մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:   Բժիշկները դատապարտվել են ազատազրկման՝ 2-ական  տարի ժամկետով՝ առանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Միաժամանակ նրանց նկատմամբ կիրառվել է «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ-ի 03.10.2013թ.-ի որոշումը, և նրանք ազատվել են պատժից, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին»,  վերացվել է:    Քաղաքացիական հայցի հարցը դատարանը համարել է լուծված՝ տուժողի իրավահաջորդ Մելիք Արշակյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառաբանությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք pastinfo.am-ում

ԱՄՆ-ի հոկեյի թիմին քաջալերելու համար Միացյալ Նահանգներում Ջասթին Բիբերին ծաղրող գովազդ են տեղադրել

unnamed (5)Իլինոյսի Չիկագո քաղաքում մի ընկերություն մեծ գովազդային վահանակ է տեղադրել Սոչիում տեղի ունեցած ԱՄՆ-Կանադա հոկեյի խաղից առաջ՝ ծաղրելով Ջասթին Բիբերին:

Էլեկտրոնային գովազդի մեջ երգիչը ցուցադրվում է ԱՄՆ-ի թիմի խաղացող Պատրիկ Քեյնի և Կանադայի թիմի խաղացող Ջոնաթան Թոյուսի լուսանկարների միջև, իսկ լուսանկարների ներքևի հատվածում գրված է եղել «Պարտվողը իր մոտ է պահում Բիբերին»:

Այնումենայնիվ Միացյալ Նահանգները ստիպված կլինի պահել երգչին՝ ուրբաթ օրը Կանադային պարտվելով 1-0 հաշվով:

Այս տարին անհաջող է եղել երգչի համար՝ նրան Կանադայում  ձերբակալել են լիմուզինի վարորդի վրա հարձակվելու, Կալիֆորնիայում իր հարևանի բնակարանի ուղղությամբ ձվեր նետելու համար և այլն:

Անկախ

Աղասի Աղասյանը և Միքայել Միքայելյանը ծանրամարտի Հայաստանի չեմպիոններ

ծանրամարտweightlifting-320x213Երևանում անցկացվող  ծանրամարտի Հայաստանի առաջնությունում 85 կգ քաշայինների պայքարում հաղթեց Աղասի Աղասյանը: Երկամարտի նրա արդյունքն է` 340 կգ:

94 կգ քաշային մարզիկների պայքարում Միքայել Միքայելյանը չեմպիոն դարձավ 338 կգ արդյունքով:

Անկախ

Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը օլիմպիական խաղերի եզրափակչում թ

ասArman-SerebrakianՍոչիում շարունակվող ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում ԱՄՆ-ում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը դուրս եկավ ոլորավայրէջքի եզրափակիչ:

Նախնական փուլում նա 55,90 վայրկյան արդյունքով զբաղեցրեց 60-րդ տեղը:

Եզրափակիչն այսօր սկսվելու շուրջ երկու ժամ հետո:

Հավելենք, որ Արմանը հսկա ոլորավայրէջքի մրցումներում հանգրվանել էր 46-րդ հորիզոնականում:

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհները բաց են

imagesՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին` ժամը 18:00–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Պլյուշենկոն մեջքի վիրահատություն կանցնի

plushenko-olimpicsՕլիմպիական քառակի մեդալակիր Եվգենի Պլյուշենկոն մարտի 2-ին մեջքի վիրահատություն կանցնի:

Թիմային պայքարում Ռուսաստանի թիմի՝ ոսկե մեդալ նվաճելուն օգնելուց մի քանի օր անց՝ Պլյուշենկոն դուրս էր եկել Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց կարճ ծրագրից:

2006թ-ի ոսկե մեդալակիրը վնասվածքների պատմություն ունի և մի շարք ֆիզիկական խնդիրներ է հաղթահարել իր կարիերայի ընթացքում: Նա հայտնում է, որ 12 վիրահատություն է անցել:

Ռուսաստանի դաշնությունը Պլյուշենկոյին իր թիմին էր ավելացրել հունվարին՝ անհատական փորձաշրջանի արդյունքում: Բազմաթիվ համերկրացիներ քննադատել են տղամարդկանց ծրագրից դուրս գալու մարզիկի քայլը, սակայն նրա գործընկերներից շատերը ողջունել են նրա որոշումը՝ մեջբերելով նրա վնասվածքների պատմությունը:

Փարիզի ռազմական ակադեմիայում հարգել են Գուրգեն Մարգարյանի հիշատակը

55.Memory of Gurgen Margaryan has benn honored in the Military Academy  of Paris 22.02.2014Փետրվարի 20-ին Փարիզի ռազմական ակադեմիայում տեղի ունեցավ Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նացիստների կողմից նրա խմբի անդամների գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Ֆրանսիայի նախկին ռազմիկների հարցերով լիազոր նախարար Կադեր Արիֆը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավար կազմը, Ֆրանսիայի հայկական և հրեական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ:

Բացման խոսքում նախարար Արիֆը ներկայացրեց Միսաք Մանուշյանի կենսագրությունը և նշեց, որ Մանուշյանի խմբի մեծարման միջոցով Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում Ֆրանսիայի ազատության համար մարտնչած բոլոր կանանց և տղամարդկանց, որոնք ծնված լինելով օտար երկրներում դարձան այսպիսի մեծն ֆրանսիացիներ:

Իր հերթին դեսպան Չիտեչյանը, Մանուշյանի խմբի անդամներին բնութագրեց որպես «23 մահկանացու, որոնց սերն առ հայրենիք դարձրեց անմահ»: Խոսելով դիմադրության հերոսների մասին և վերհիշելով Մանուշյանի վերջին նամակի տողերն առ այն, որ նա չունի ատելություն գերմանացի ժողովրդի հանդեպ` Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ պայքարն արդար և արժանապատիվ է, երբ դրա գերագույն նպատակը կյանքեր փրկելն է, ոչ թե ատելությամբ կյանքեր խլելը:

Միջոցառման ընթացքում ներկաները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 տարի առաջ կույր ատելության զոհ դարձած հայ սպա  Գուրգեն Մարգարյանի հիշատակը:

55.Memory of Gurgen Margaryan has benn honored in the Military Academy of Paris 22.02.2014

Ռազմական ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը հաջորդեց երեկոյան երթը դեպի Փարիզի Հաղթանակի կամար, որտեղ Ֆրանսիայի օրհներգի ներքո տեղի ունեցավ հավերժական կրակի բորբոքման արարողություն` ի նշան Մանուշյանի խմբի գնդակահարված անդամների հիշատակի: Հնչեցին հայերեն, եբրայերեն և ֆրանսերեն աղոթքներ:

Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում. Հրանտ Բագրատյան

132080

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-։ Մեր նախագահը, ինչպես երևում է, հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր 2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով 5.7%։ Բացի դա, Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է”։

 

Անկախ

Գիտաժողով Իտալիայի Նարդո քաղաքում

unnamed (3)Փետրվարի 18-ին Պուլիա նահանգի Նարդո քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան և Առնեյոյի երկիր. միջազգային համագործակցության հիպոթեզ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզին, առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, տեղական իշխանությունների (այդ թվում` Պուլիա նահանգի), գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Ղազարյանը խոսեց հայ-իտալական բարեկամական հարաբերությունների և պատմամշակութային սերտ առնչությունների, երկու երկրների համագործակցության հեռանկարների և Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին: Նա գոհունակությամբ նշեց, որ Նարդո և Գյումրի քաղաքների միջև անցյալ տարի ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հույս հայտնելով քաղաքների միջև կապերի զարգացմանն ու գործակցության ամրապնդման վերաբերյալ:

unnamed (4)

Իտալական կողմից ելույթ ունեցողները նույնպես կարևորեցին երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև բազմաբնույթ կապերի, այդ թվում` ապակենտրոնացված համագործակցության զարգացումը:

Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպումներ ունեցավ Նարդոյի քաղաքապետ Մարչելլո Ռիզիի և  շրջանային թեմի առաջնորդ եպիսկոպոս Ֆերնանդո Ֆիլոգրանի հետ:

Իր այցի շրջանակներում ՀՀ դեսպանը մասնակցեց նաև Նարդո քաղաքի պաշտպան և հովանավոր Սբ.Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով

unnamed (2)Փետրվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրին «Անկախին» Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից, միջոցառմանը ներկա էին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Երևանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Բացման արարողությունը հաջորդեց «Ամառը փետրվարին» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմը հիմնված է Ջոնաթան Սմիթի՝ սիրո և կորստի մեջ հայտնված արվեստագետների բոհեմական գաղութի մասին վեպի վրա:

«Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց աջակցությունը և հասարակությունում նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված ծրագրերի իրականացումն «ԱրմենՏել» ընկերության սոցալական ռազմավարության հիմնական ուղղություններից մեկն է։ Համոզված եմ, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը ոչ միայն գեղագիտական հաճույք կպարգևի հայ հանդիսատեսին,  այլ կօգնի ինչ որ չափ լուծել հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրները»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մեզ համար ոգևորիչ էր տեսնել փառատոնի հանդեպ նման հետաքրքրվածություն: Մենք փորձել ենք այս տարի ևս ներկայացնել Բրիտանական կինոարտադրության լավագույն նմուշները: Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է միմիայն բրիտանական ֆիլմեր և փառատոնային օրերին դառնում մի հարթակ, ուր մարդիկ ոչ միայն վայելում են լավ կինո, այլև մտածում մեր հասարակությունում առկա խնդիրների մասին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը նվիրվում է հասարակությունում առկա ներառական և հաղորդակցության խնդիրներին: Ինչպես բացման արարողությանը նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել հաշմանդամություն ունեցող երեխաների համար ներառական միջավայր ստեղծելու հարցում, այսուհանդերձ դեռևս բարելավելու շատ բան կա: Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլոր երեխաներն՝ անկախ իրենց կարողություններից հավասար հնարավորություն ունենան ստանալու կրթություն և օգտվելու համայնքահեն և ընտանեհեն ծառայություններից: Փառատոնի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության շրջանակներում կներկայացվեն ֆիլմեր և սոցիալական հոլովակներ, որոնք վերաբերում են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին և հասարակության մեջ ներառման  գործընթացում առկա խոչընդոտներին:

Փառատոնի ընթացքում Երևանում և մարզերում կցուցադրվի ինը ֆիլմ `«Ամառը փետրվարին», «Վտանգի մեջ գտնվողներին», «Պարզամիտ Ջիմը», «Ինչպես եմ հիմա ապրում», «Ձայն կորստից հետո», «Եսասեր հսկան», «Քառյակ», «Ես շնչում եմ» և «Մետրո Մանիլա»: Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 22-ից մարտի 5-ը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում: Փետրվարի 28-ին ողջ օրը Սինեմա Սթար կինոթատրոնի սրահներից մեկում կցուցադրվեն փառատոնի ֆիլմերը: Մարտի 5-ին նախատեսվում է հատուկ ծրագիր Նաիրի կինոթատրոնում։ Գորիսում, Գյումրիում և Գավառում ֆիլմերը կցուցադրվեն մարտի 7-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: Նշենք որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հ2 հեռուստաընկերությունը, Դար 21, Լայմ, Երկիր Մեդիա, Շողակաթ հեռուստաընկերությունները, Սիվիլնեթը, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, FM 105.5, ArmRadio FM 107-ը և Bravo.am-ը, imyerevan.com-ը, emporium.am-ը:

Անկախ

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

Տիգրան Սարգսյան,ՀՀ կառավարության նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:
Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը:
Վարչապետը ներկա կլինի նաև ձմեռային Oլիմպիական խաղերի փակման արարողությանը:

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը` առաջին տեղում

images (1)ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Անկախին» հայտնեցին, որ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ` պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաքում անցկացված «Պատանի հայրենասերների» 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը:

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին («Զվարթնոց» օդանավակայան):

Անկախ

Չինաստանի դպրոցներից մեկում սեղանների վրա մետաղյա ձողեր են տեղադրվել՝ աշակերտների տեսողությունը չփչացնելու նպատակով

unnamed (1)Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող տարրական դպրոցներից մեկում աշակերտների նստարանների վրա մետաղյա ձողեր են տեղադրել:

Ուսուցիչները հայտնում են, որ ձողերը տեղադրվել են երեխաների տեսողությունը չփչացնելու նպատակով, քանի որ այդ կերպ նրանք իրենց գրքերը կարդալու ընթացքում կպահեն համապատասխան հեռավորության վրա:

Դպրոցի տնօրենի տեղեկություններով՝ ձողերը երեխաներին կօգնեն կարդալու ճիշտ հմտություններ ձեռք բերել:

Ձողերը վերև և ներքև են շարժվում՝ թույլ չտալով աշակերտներին իրենց գլուխները չափազանց շատ մոտեցնել գրքերին:

Ձողերը կարելի է նաև հետ հրել և գիրքը տեղադել կարդալու համար անհրաժեշտ հեռավորության վրա:

Անկախ

Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում

1393065550,648Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթևեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթևեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ և աջ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: