Մետրոպոլիտենը նույնպես դեմ է պարտադիրին

11574_244431722406527_1904434219_n

“Դեմ եմ” շարժումը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ վաղը ժամը 10:00-ին Մետրոպոլիտենի վարչության մոտ տեղի է ունենալու բողոքի ակցիա:

Հաղորդագրության մեջ մասնավորապես գրված է.

“Հարգելի հայրենակիցներ, հարգելի խմբի անդամներ, մեզ հասած տեղեկություններով` ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իրավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մադիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է: Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին:
Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար”:

 

Անկախ

Բերդի Սուրբ Գևորգ եկեղեցին մայիսին կբացի դռները հավատացյալների առջև

1662680_698370016852257_445338773_n (1)Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցու օծումը նախատեսված է այս տարվա մայիսին: Եկեղեցին Սուրբ Գևորգ է անվանակոչվել քաղաքի տարեց բնակիչների հորդորով, քանի որ դեռևս 1680-ականներին Բերդի ներկայիս Ոստիկանության շենքի տարածքում գործել է համանուն` Սուրբ Գևորգ բազիլիկ եկեղեցի, որը դադարել է գործել 1930-ականներին` աստվածամերժության տարիներին: Նորակառույց եկեղեցին, Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի խոսքով, կապահովի հնի և նորի միջև այդ հոգևոր կապը:

Բերդի եկեղեցին կառուցվում է ամերիկահայ բարերար Ջոն Սթիվենսի ֆինանսական աջակցությամբ և համայնքի ներդրումների միջոցով: Խաչանիստ կենտրոնագմբեթ եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է: Այս պահին եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են: Հավատավոր տավուշցիները Սուրբ Գևորգում աղոթելու և մոմ վառելու առիթ կունենան 2014-ի մայիսի վերջից:

 

Անկախ

Սոչիում տեղադրված սարքը անվճար գարեջուր է տրամադրում միայն Կանադայի քաղաքացիներին

Կանադացիները Սոչիի Օլիմպիական խաղերումԿանադացիները Սոչիի Օլիմպիական խաղերի իրենց կեցավայրում գարեջրի սառնարան են տեղադրել:

Molson Canadian ընկերության տեղադրած գարեջուր տրամադրող սարքը անվճար խմիչքներ է տրամադրում Օլիմպիական խաղերի մասնակիցներին, սակայն միայն նրանց անձնագրի սկանավորումից հետո, որպեսզի հաստատի Կանադայի քաղաքացի լինելը:

Սարքի վրա տեղադրված տեսախցիկը լուսանկարում է անձնագիրը՝ դրա իսկությունը հաստատելու համար:

Ամեն դեպքում կանադացիները այսօր առավոտվա դրությամբ տոնելու առիթ ունեն:

Նրանք շահած մեդալների քանակով՝ չորս ոսկե, երեք արծաթե և երկու բրոզե, գլխավորում են աղյուսակը ՝ առաջ անցնելով Նորվեգիայից և Նիդեռլանդներից

 Անկախ

Ալժիրում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 103 մարդ է զոհվել

Ալժիր,ռազմական ինքնաթիռի վթարԱլժիրի անվտանգության ուժերից հայտնել են, որ երեքշաբթի օրը երկրի արևելյան հատվածում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով 103 մարդ է զոհվել:

Կոնստանտին քաղաք թռչող ինքնաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով վթարի է ենթարկվել Ալժիր քաղաքից 350կմ հեռավորության վրա գտնվող Ում Էլ Բուախի քաղաքի մոտակայքում:

Ինքնաթիռում 99 ուղևոր է եղել՝ զինվորներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի չորս անդամներ:

Փրկվածներ չկան:

 Անկախ

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին

սերժ սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
Անկախ

 

ՀՀ Նախագահը շնորհավորել է Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ

Արմեն ԷլբակյանՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի հանդիսատեսը բարձր է գնահատել դերասանի և բեմադրիչի Ձեր առանձնահատուկ և բազմակողմանի տաղանդը, որ շռայլորեն դրսևորվել է թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին: Ձեր ղեկավարած Երևանի խամաճիկների պետական թատրոնը մեր հասարակության համար կիրթ և նրբաճաշակ քաղաքացի ձևավորող կարևոր մշակութային օջախ է:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:
Անկախ

ՀԿԵ-ն կընդլայնի բացատրողական աշխատանքն աշխատակազմերում

բողոքի ակցիա ըննդեմ կուտակային կենսաթոշակի համակարգիՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ հանդես եկող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը երեկ՝ փետրվարի 10-ին, միացել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ՝ բողոքի ակցիա անցկացնելու ընկերության վարչական շենքի մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի նախաձեռնությամբ երեկ իսկ տեղի ունեցավ բողոքի ակցիա անցկացնող խմբի (20 հոգի) հետ հանդիպում: Հանդիպման շրջանակներում ընկերության ղեկավարի կողմից տրվեց կենսաթոշակային բարոփոխման մասին համապարփակ բացատրություն համակարգի ներդրման ու գործատուի կողմից կատարման վերաբերյալ: Վ. Ռեբեցը նաև նմանատիպ օրինակներ բերեց ռեւսական և եվրոպական փորձից: Նշենք, որ «Դեմ եմ» հասարակական նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումը մերժվել էր:

Ընկերության գլխավոր տնօրենը հատուկ ընդգծեց, որ պահում կատարված միջոցները գտնվում են «ՀԿԵ» ՓԲԸ հաշիվներում և մինչ պետական իշխանության համապատասխան մարմինների որոշումն այդ միջոցների տնօրինման կարգի մասին դրանք ոչ մի տեղ չեն ուղղվելու: «- Ամենամսյա պահումները թույլ կտան բացառել տարվա սկզբից աշխատավարձից կուտակված գումարը միանգամից պահելու ռիսկն, ինչը կարող է բերել առձեռն ստացվող գումարի չափի էական նվազման, շեշտեց Վ. Ռեբեցը:»

Ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ 2013 թ. արդյունքներով՝ Հարավկովկասյան երկաթուղում նկատվել է միջին աշխատավարձի աճ 10 %-ով այն դեպքում, երբ երկաթուղում գրանցվել է փոխադրումների ծավալի անկում 5.3 %-ով՝ 2012 թ. հետ համեմատ: «-Այսպիսով, ՀԿԵ աշխատավարձի աճի տեմպերը կրկնակի գերազանցում է համապատասխան տեմպը հանրապետությունում, այսօր ՀԿԵ-ում միջին աշխատավարձը 40%-ով գերազանցում է միջին աշխատավարձը հանրապետությունում – ընդգծեց Վ.Ռեբեցը»:  Նա նշեց, որ 2013 թ. ՀԿԵ-ում ներդրվեց աշխատանքի վարձատրման նոր համակարգ, որն առաջին հերթին ուղղված էր երիտասարդների շահերին: Այսպիսով, երկաթուղու 2500 երտասարդ աշխատակիցներ, ովքեր ունեին հավելավճար 15 %-ի չափով, հնարավորություն ստացան ստանալու ամենամսյա պարգևավճարներ  աշխատավարձի 25%-ի չափով, այն դեպքում, երբ նրանցից 500-ը հավելավճարի իրավունք չունեին՝ նախորդ համակարգի դեպքում:

Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն այսօր՝ փետրվարի 11-ին, անցկացրեց տեսակապով սելեկտորային խորհրդակցություն՝ ընկերության կառուցվածքակյին ստորաբաժանումների ղեկավարների հետ նշված հարցի շուրջ երկխոսության նպատակով: Խորհրդակցության արդյունքներով աշխատակազմերում բացատրողական աշխատանքներ անցկացնելու որոշում ընդունվեց: Այսպիսով, վաղը՝ փետրվարի 12-ին, պլանավորված անվտանգության օրվա շրջանակներում, որն անց է կացվում ՀԿԵ-ում յուրաքանչյուր չորեքշաբթի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կվարեն կոլեկտիվների հետ հանդիպումներ՝ բացատրելու ՀՀ-ում կենսաթոշակային նոր համակարգի ներդրման առանձնահատկությունները: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ինքնին նմանատիպ բացատրողական աշխատանք անցկացնելու համար ընտրել է բավականին բարդ Սևանի շրջանը:

–                     Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ մեր աշխատակիցների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ նոր համակարգ մուտք գործելիս, ասաց Վ. Ռեբեցն՝ ավելացնելով, որ չի ազատում ստորաբաժանումների ղեկավարներին զշխատակազմերում տարվող բացատրողական աշխատանքներ անցկացնելու պարտավորությունից: Ըստ գլխավոր տնօրենի՝ այդպիսի աշխատանքը պետք է տարվի համակարգայինորեն ինչպես արտադրական, այնպես էլ հասարակական հարցերի շուրջ:

Նշենք, որ ձեռնարկությունների աշխատակազմերի հետ հանդիպումներին ներկա են գտնվելու նաև ներկայացուցիչներ արհմիություններից,վետերանների խորհուրդից ու ՀԿԵ երիտասարդական խորհուրդից:

Անկախ

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

գագիկ ՀարությունյանՍահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:    Պատգամավորն իր միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էր, որ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ օրենքի՝ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է և օրենքով, գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուները իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրելու կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ:   Սահմանադրական դատարանն այսօր անփոփոխ է թողել  հունվարի 24-ի աշխատակարգային որոշումը։

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

 Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին

 

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը ներկա է գտնվել հասարակական-քաղաքական գործիչ, «Ազգային միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի՝ «Հայաստանը Մաքսային միությունում՝ անշրջելի փոփոխությունների սկիզբ Անդրկովկասում» գրքի շնորհանդեսին: Ժողովածուն ներառում է վերջին մեկ տարում Արտաշես Գեղամյանի հոդվածները, հարցազրույցներն ու ելույթները:

Անկախ

Կկառուցվի լրացուցիչ ևս երկու բազմաբնակարան շենք

001 (2)Երևանի ավագանին երրորդ նստաշրջանի առաջին նիստում քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի 2014թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Ներկայացնելով հարցը՝ Երևանի քաղքապետի տեղակալ Վահե Նիկոյանն առանձնացրել է մայրաքաղաքի սոցիալ տնտեսական բոլոր այն ոլորտները, որոնց զարգացմանն են ուղղվելու բյուջետային լրացուցիչ հատկացումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այս համատեքստում անդրադառնալով վթարային շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովելու նպատակով լրացուցիչ գումար հատկացնելու վերաբերյալ հարցին ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է այդ ծրագիրն ամբողջությամբ ավարտելու հարցում և տարեկան բյուջեով արդեն իսկ նախատեսված մեկ բազմաբնակարան շենքից զատ, այս տարի նախատեսվում է լրացուցիչ միջոցներ ներգրավելով սկսել ևս 2 բազմաբնակարան շենքերի շինարարություն ու արդեն 2015թ. տարեվերջին լուծել ներկայում մայրաքաղաքում հաշվառված բոլոր չորրորդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին բնակարաններով ապահովման խնդիրը:

«Ծրագրի հաջող ավարտը մեզ հնարավորություն կտա արդեն հաջորդ տարվա բյուջեն կազմելիս արդեն անդրադառնալ մայրաքաղաքում առկա երրորդ աստիճանի վթարայնության շենքերի ամրացման հարցի կարգավորմանը»,-նշել է քաղաքապետը: Պատասխանելով կառուցվելիք բազմաբնակարան շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղեր ունենալու ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից հնչած հարցին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ կառուցված նախորդ բազմաբնակարանների կայանատեղիներից  բնակիչները չեն օգտվում, ինչը հաշվի առնելով էլ նոր շենքերում կայանատեղի նախատեսելու հարցը, լրացուցիչ ծախսերից խուսափելու  նպատակով, նախապես կհամաձայնեցվի բնակիչների հետ:

Այնուհետև Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ  սպորտի  և  արվեստի  վաստակավոր  գործիչ  Գեորգի Ասատուրյանի և հայ  ականավոր  գիտնական,  ՀՀ  ԳԱԱ  իսկական  անդամ, աստղաֆիզիկոս  Լյուդվիգ  Միրզոյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:

Ավագանին հավանություն է տվել նաև «Գրիգոր  Նարեկացի» բժշկական  կենտրոն  փակ բաժնետիրական  ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու, ինչպես նաև «Թիվ19 պոլիկլինիկա» փակ  բաժնետիրական  ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկներին:

Ավագանու որոշմամբ Երևանն այսուհետ կանդամակցի բնապահպանական «Տեղական իշխանությունները հանուն կայունության» միջազգային ցանցին, որին անդամակցում են աշխարի 1000-ից ավելի քաղաքապետարաններ ու մունիցիպալ կազմակերպություններ:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը,  նախաձեռնության հեղինակների առաջարկությամբ, հանվել են օրակարգից, իսկ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրակարգի 17-րդ կետով արված առաջարկությունը ավագանին քվեարկությամբ մերժել է ձայների 4 կողմ և 49 դեմ հարաբերակցությամբ: Կանոնակարգի փոփոխությանն առնչվող ավագանու ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների կողմից համատեղ արված մեկ այլ առաջարկություն ձայների 45 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ արժանացել է ավագանու հավանությանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Նիստի ավարտին որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մարտի 19-ին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն 

Անկախ

Ջիբլարթարը 120 անկառավարելի կապիկների կարտաքսի դեպի Հյուսիսային Աֆրիկա

GIBRALTAR: BRITAIN IN THE SUN EP4Ջիբլարթարի հայտնի կապիկներին կտարհանեն իրենց անկարգ վարքի պատճառով:

Նախկինում մակակաները հայտնի էին իրենց ընկերասեր, հետաքրքրասեր պահվածքով, սակայն այժմ նրանք աստիճանաբար կորցնում են մարդկանց նկատմամբ ունեցած իրենց վախը:

Վերջին տարիների ընթացքում կապիկները հարձակվում են մարդկանց վրա, ավերում հյուրանոցային սենյակները և աղտոտում փողոցները:

2012թ-ին կապիկները հարձակվել և ծեծել էին տարեց կնոջ, որը տեղափոխվել էր հիվանդանոց:

2011թ-ին կապիկների 104 հարձակում էր գրանցվել:

Ջիբլարթարի կառավարությունից հայտնում են, որ երրորդ կողմի հետ բանակցությունները ընթացքի մեջ են՝ 200-ից ավել կապիկներից 120-ին տարհանելու նպատակով:

Այժմ կապիկներին բռնում և պահում են անասնաբույժների վերահսկողության տակ գտնվող «կապիկների բանտում»՝ նախքան նրանց տեղափոխումը Հյուսիսային Աֆրիկա, որը ամենահավանական ուղղությունն է:

Հատուկ աշխատակազմ է ստեղծվել, որը քաղաքում մնացած մյուս կապիկներին տեղափոխում է նրանց արգելավայր, որտեղ կենդանիներին գրավելու նպատակով հատուկ սնվելու տարածքներ են ստեղծվել:

 

Գյումրին 5 մլն կտա 3 միլիարդանոց հիմնադրամին

ավագանու նիստ,Գյումրի Գյումրու ավագանին այսօր գումարեց տարվա առաջին նիստը:Օրակարգի մի քանի հարցեր վերաբերում էին մի շարք կազմակերպությունների և սոցիալապես անապահով ընտանիքների դրամական նվիրատվություններ կատարելուն: Նիստում բուռն քննարկման առարկա դարձավ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ին դրամական նվիրատվություն կատարելու մասին հարցը:

– Սկսած 2005 թվականից Գյումրիում անց է կացվել մշակութային փառատոն՝ «Վերածնունդ» անունով: Եվ այդ փառատոնը մեծ օգուտ է տվել մեր քաղաքին, դարձել է միջազգային փառատոն, մեր առևտրի շրջանառությունն է կարգավորում, հյուրանոցները… Դիմել են քաղաքապետին խնդրանքով, որպեսզի մենք օգնություն տանք իրենց միջացառումը սկսելու նպատակով: Ծախսերը շատ են, բայց մենք գտնում ենք, որ մեր բյուջեից ընդամենը կարող ենք տրամադրել, որպես մշակութային նպաստ, ընդամենը 5 մլն դրամ, – ավագանու նիստում զեկուցեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
– Արդյո՞ք հայտնի է Ձեզ, – դիմելով զեկուցողին հարցրեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, – «Վերածնունդ» միջազգային փառատոն ՀԿ ղեկավարը և այստեղ նշված բյուջեի հանրագումարիք քացվածքն արդյո՞ք տրամադրել են քաղաքապետարանին. ընդհանուր թիվը կա 197 մլն 350 հազար դրամ:
– Ինձ բոլորովին չի հուզել ղեկավարն ով է: Նախագիծը գրելու ժամանակ ես մտածել եմ, որ մեր քաղաքի համար խիստ անհրաժեշտ և խիստ կարևոր միջոցառում է և ով ուզում է լինի «Փյունիկի» ղեկավարը, դա կարևոր չէ: Եվ նպատակահարմար ենք գտնում, որ քաղաքապետարանը պետք է անպայման սատարի այդ միջոցառմանը: Ձեր ասած բյուջեի քանակն էլ մեզ հետաքրքիր չէ, թե ինչ են անում: Մեզ ընդամենը հետաքրքիր է, թե մեր տված 5 մլն-ն իրենք ինչ են անելու, դրա համար մեզ ներկայացնելու են նախահաշիվ, իսկ վերջում՝ հաշվետվություն, թե ինչ են արել, – մեկնաբանեց ֆինբաժնի պետը:
Ի տարբերություն Լևոն Բարսեղյանի, ավագանու մյուս անդամները կողմ էին Գյումրու փոքր բյուջեից 5 մլն դրամ նվիրաբերել ՀՀ նախագահի եղբոր հիմնադրամին:
– Ես ճիշտ քայլ եմ համարում, որ մեր քաղաքի բրենդը կայանալու համար ևս մի նոր լավ բան է արվում: Իմ կարծիքով շատ ճիշտ է, մարդիկ միլիոններ են ծախսում բրենդ կայացնելու համար, – նշեց ավագանու անդամ Արթուր Վարդանյանը:
– Հարգելի պարոն քաղաքապետ, ավագանու հարգելի անդամները, սա այնպիսի միջացառում է, որ կարծում եմ և քաղաքի պատիվն է բարձրանում, և մենք պետք է ինչ-որ մասնակցություն ունենանք: Սակայն մի երկու նկատառում կա, որոնցով ես պարտավոր եմ Ձեզ հետ կիսվել. ես կարծում եմ, մեզ պետք է հետաքրքրի ամբողջական բյուջեի կառուցվածքը և դրանում մեր ներդրման կառուցվածքը: Եվ պիտի լիներ որոշում կայացնելուց առաջ՝ հասկանաինք, ինչի համար են մարդիկ պատրաստվում էդ ծախսը կատարել: Հաջորդը, իրենց նամակի մեջ ահագին բան նկարագրված է, բայց չկան նկարագրված մի քանի կարևոր հանգամանք, որոնք ես Ձեր ուշադրությանը պետք է ներկայացնեմ. փառատոնի անցկացման մրցույթի հայտարարության անդմակցության կանոնների մեջ հետաքրքիր մանրամասներ կան: օրինակ, ցանկացած մասնակից արտասահմանից պարտավոր է մուծում ունենալ 80-100 եվրոյի չափով: Հայաստանյան որևէ մասնակից, կամ Արցախից, պարտավոր է 3000-6000 դրամի ներդրում ունենալ, երգչախմբերը՝ 20000 դրամի, որպես մասնակցության վճար: Բացառությամբ գալա համերգի մասնակիցների, մյուսներն իրենք են հոգում իրենց հյուրանոցային, սննդի, կեցության, տրանսպորտային ծախսերը. սա մրցույթի կանոնների մեջ է գրված: Միայն գալա համերգի մասնակիցների 2 գիշերավարձն է նախատեսում այս փառատոնը ծածկել: Մյուսը, քաղաքապետին դիմել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահը, բայց ոչ թե հիմնադրամին օգնելու համար, այլ երրորդ կազմակերպությանն աջակցելու, որից ոչ մի թուղթ, հասցե, ղեկավարի անուն-ազգանուն, կորդինանտ, ոչ մի բան չկա այստեղ: «Փյունիկ» հիմնադրամը, որի նախագահը դիմել է մեզ, 2012թ. ունեցել է Գյումրի քաղաքի բյուջեին հավասար եկամուտ՝ 2.9 միլիարդ դրամ, 2011-ին եղել է մոտավորապես 1 միլիարդ դրամ… Ինձ համար անհասկանալի է, ինչու՞ այսպիսի ահռելի միջոցների տիրապետող կազմակերպության նախագահը դիմում է աղքատությամբ Հայաստանի առաջին երեք քաղաքներից մեկին: 5 մլն դրամը 1 կամ 2 սենյականոց բնակարանի կարող ենք վերածել և տալ որևէ անօթևան ընտանիքի: Կամ 4-5 հազար պարկ վառելափայտ առնել և 4000 անօթևան ընտանիքներին տալ, որպեսզի 2-3 օր տաքանան այդ մարդիկ և այլն:
Առաջարկում եմ, որ քաղաքապետարանը ծածկի այդ միջոցառման օրերին դահլիճների վարձավճարները մեր քաղաքում և էլի ինչ-որ մի ծախս, – իր ելույթը շարունակեց լևոն Բարսեղյանը:
Այստեղ տեղի տվեց Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի համբերությունն ու հակադարձեց ավագանու անդամին. – 5 մլն-ը մեծ գումար չէ և մենք բոլորս էլ գիտենք, որ «Վերածնունդ» փառատոն անցկացնելու համար մեծ գումարների մասին է խոսվում: Եթե առաջնորդվում եք այդ տրամաբանությամբ, որ դա վերածեինք բնակարանի կամ վառելափայտի, ուրեմն բերեք մեր բոլոր մշակութային միջոցառումների համար նախատեսված գումարները վերածենք բնակարանների: Կարծում եմ, մեծ գումար չէ սա:
Քննարկման արդյունքում ավագանու բոլոր անդմաները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի, կողմ քվեարկեցին նախագծին:

Հարցի շուրջ «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչների տեսակետն ու մեկնաբանությունները հարցի շուրջ կներկայացնենք վաղը:

Անկախ

Շրջակա միջավայրին 178 500 դրամի վնաս է հասցվել

Շրջակա միջավայրՀՀ բնապահպանության նախարարության 2014-ի փետրվարի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչական վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  250 000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է  178 500 դրամ ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես՝ Սյունիքի տարածքային ստորաբաժանման  աշխատակիցները՝ «Լեռ էքս» ՍՊԸ կողմից արտադրական  կեղտաջրերով  Գեղի գետի Օդաբարա վտակի աղտոտման  ուսումնասիրության արդյունքում  հաշվարկել են  178 500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավել են հինգ հատ տիրազուրկ ձկնորսական  ցանց և 7.8 կգ կենդանի  խեցգետին, ինչը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցի արդյունքում առգրավվել է  15.0կգ «սիգ»  տեսակի տիրազուրկ  ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  «Նարեկ» ծերանոց:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու տարածքային ստորաբաժանման  կողմից  մեկ տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50 000 դրամի վարչական տուգանքի  որոշում, իսկ   Շիրակի  ստորաբաժանման  աշխատակիցները  երկու տնտեսվարողի  նկատմամբ կայացրել են 100 000 դրամի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի և Արարատի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50 000 հազարական դրամի վարչական տուգանքների  որոշումներ:

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ մուտք է եղել 950 000 դրամ գումար:

 Անկախ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 7.5 տոկոս

տոկոսադրույք2014 թվականի փետրվարի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել
վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն
7.5%:
2014թ. հունվարին արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա
գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների
թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ: Վերջին ամիսներին գնաճը նվազել է
սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր
տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային
գների նվազմամբ: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը
կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային
ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝
պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման
ազդեցության վերացմամբ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել
են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են
համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման
միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ
գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել
է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին
հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդը գնահատեց, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ
չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր
մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի
նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների
իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող
ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր
ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը
և գնաճի տեմպերի վերականգնմանը: Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը
կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի
անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով,
որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության
հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը
միջնաժամկետ հատվածում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն
տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 21-ին հրապարակվելիք
Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014թ. առաջին
եռամսյակի ծրագրում):

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետները հնարավոր է հանդիպեն Սիրիայի պատվիրակներին

syria-war (1)Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը հայտնել է, որ Ժնևի խաղաղության բանակցությունների պատվիրակները հնարավոր է ուրբաթ օրը երկկողմանի հանդիպում ունենան Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ:

ՄԱԿ-ի հայտարարության համաձայն ուրբաթ օրը հանդիպմանը կմասնակցեն ՄԱԿ-ի միջնորդ Լախդար Բրահիմին, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադիյ Գատիլովը և Միացյալ Նահանգների քաղաքական հարցերով պետքարտուղար Ուենդի Շերմանը:

Սիրիայի ընդդիմության պատվիրակության բարձրաստիճան անդամ Մոնզեր Ակբիկը երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ սիրիական կողմը հնարավոր է մասնակցի ամերիկյան և ռուսական պատվիրակների երկկողմանի հանդիպմանը:

Ակբիկը նաև նշել է, որ արևմտյան երկրների աջակցությունն ունեցող Ազատ սիրիական բանակի ապստամբների խումբը նույնպես ժամանել է Ժնև խաղաղության բանակցությունների ընթացքում անվտանգության հետ կապված հարցերը համակարգելու համար:

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են,որ հանրապետության տարածքում`12-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-15-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
   
Երևանի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան       13.30C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան          -26.60C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան       -2.60CԱնկախ

Մեր երկրի դահուկավազորդները որոշել են Սոչիում խնայել ուժերը

դահոևկավազք1908222_520369268082955_1717504109_nՆախապես հայտարարվել էր, որ Սոչիի  ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր պետք է մասնակցեն 1500 մ դահուկավազքին, սակայն նրանք մեկնարկի դուրս չեն եկել:

Նպատակն այն է, որ ուժերը խնայեն և հաջող մասնակցեն հաջորդ մրցաձևին`  փետրվարի 14-ին կայանալիք 15 կմ դասական ոճով դահուկավազքի մեկնարկին:

Անկախ

Ադրբեջանում աշակերտը ծեծել է դպրոցի տնօրենին

դպրոց ադրբեջանումԱդրբեջանի Հաջիգաբուլի շրջանի Գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ծեծել են տնօրենին: Դպրոցի տնօրեն Նուսրաթ Ռահիմովը վիրավորել էր բարձր դասարանի աշակերտներից մեկին: Վերջինս չդիմանալով սկսել է հրապարակավ ծեծել նրան, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Կայքի թղթակիցը փորձել է կապվել շրջանի կրթության հարցերով վարչության աշխատակիցների հետ: Սակայն տեղեկացրել են, որ ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն է անում, և առանց ղեկավարին տեղեկացնելու՝ իրենք չեն կարող մեկնաբանել միջադեպը:

Թղթակիցը չի կարողացել կապ հաստատել տնօրեն Նուսրաթ Ռահիմովի հետ:

Անկախ

Ի ԼՐՈՒՄՆ. սպանությունները բացահայտվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկանություն

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /38-104-ը` հանցագործության կազմակերպիչ/, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով/, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով /այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/:

Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով /ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել/ և 335 հոդվածի 1-ին մասով /հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը/:
Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը կալանավորված են:

Անկախ