Իրանը ռազմական նավեր է ուղարկել ԱՄՆ սահմանի մոտ

իրան,ռազմանավԻրանի նավատորմի բարձրաստիճան հրամանատարը հայտնել է, որ Իրանը մի քանի ռազմական նավեր է ուղարկել Անտլանտյան օվկիանոս՝ ԱՄՆ-ի ծովային սահմանի մոտակայք:

Շաբաթ օրը IRNA պետական լրատվական գործակալությունը, մեջբերելով հրամանատարին, նշել է, որ նավերը արդեն ճանապարհ են ընկել դեպի Ատլանտյան օվկիանոս:

Իրանի պաշտոնյաները անցած ամիս հայտնել էին, որ նավատորմը երեք ամսվա առաքելություն կկատարի:

Նավատորմը ԱՄՆ-ի ծովային սահմաններին մոտենում է առաջին անգամ: Իրանը այս կերպ պատասխանում է սեփական ծովային սահմանների մոտ ԱՄՆ-ի ռազմածովային գործողություններին: ԱՄՆ-ի նավատորմը հաստատվել է մոտակա Բահրեյնում:

 Անկախ

Թուրքիայում համացանցը գրաքննության երթարկելու օրենք է ընդունվել

internet

Թուրքական խորհրդարանում համացանցում սոցկայքերում և բլոգերում տեղադրվող նորությունների վերահսկման մասին օրենք է ընդունվել, որը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում: Հասարակության կարծիքով՝ սոցկայքերի նորությունների վերահսկումը խախտում է մարդու տեղեկավություն ստանալու իրավունքը: Բազմաթիվ կազմակեպություններ ինչպես Թուրքիայում, այնպես ել աշխարհի տարբեր երկրներում, քննադատության են ենթարկել ընդունված օրենքը:
Թուրքիայի Համացանցային ասոցացիայի նախագահ Թայֆուն Սըրմանը նշել է, որ այս պահից գրաքննությունը Թուրքիայում իրականացվելու է հանրային հեռուստահաղորդակցության ղեկավարության կամքով՝ շրջանցելով դատական իշխանությունը: Ի պատասխան այս որոշմանը՝ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան հայտարարել է, որ օրենքը չպետք է կիրառվի, քանի որ այն խախտում է մտքի և մամուլի ազատության, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքները: Լրագրողների ասոցիացիան Թուրքիայի նախագահին կոչ է արել կիրառել վետոյի իրավունքը այս օրենքի դեմ:
Նշենք, որ ավելի վաղ Նյու-Յորքի լրագրողների իրավունքները պաշտպանող հանձնաժողովը, հայտարարել էր, որ այս օրենքը կսահմանափակի ԶԼՄ-ների ազատությունը Թուրքիայում: Ըստ հանձնաժողովի՝ Էրդողանի միապետական բնույթի կառավարումը կարող է երկար ժամանակով խոչընդոտել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Անկախ

Սիդնեի ոստիկանությունը եռապատկել է հայհոյանքով խոսելու համար նախատեսված տուգանքի չափը

սիդնեյԱվստրալիայի բնակիչները հայտնի են իրենց խոսքում մեծ քանակությամբ հայհոյանքներ օգնագործելու համար, սակայն Սիդնեյի բնակիչները ստիպված կլինեն մաքրել իրենց բառապաշարը, քանի որ ոստիկանությունը որոշել է եռապատկել հայոհախոսությունների համար նախատեսված տուգանքի չափը:

Այժմ երկրի մայրաքաղաքում հայհոյանքով խոսելը կարժենա 500 դոլար՝ ավելին, քան կարմիր լույսի տակ անցնելու կամ անշարժ գույքին վնաս հասցնելու համար նախատեսված տուգանքի չափը:

Անկախ

Տուգանքի չափը շատ ավելի բարձր է մյուս նահանգների համեմատությամբ՝ ներառյալ Վիկտորիան, որտեղ տուգանքի չափը կազմում է 250 դոլար և Քուինսլանդը՝ 100 դոլար:

Ավստրալիայում հայհոյանքը այնքան սովորական է, որ նույնիսկ որոշ բառեր կարելի է ավանդական մայրենի լեզվի մաս համարել:

Ոստիկանությունից հայտնել են, որ տուգանքները սահմանված են հանրային վայրերում՝ դպրոցներում, այգիներում կամ առևտրի կենտրոններում, ագրեսիվ հայհոյախոսությունների համար:

Անկախ

Ֆրանսիայում գնացքի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

Ֆրանսիա,ալպերՖրանսիայի հարավարևելյան հատվածում գնացք է գծերից դուրս եկել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու և վիրավորվել յոթ մարդ:

35 ուղևորով գնացքը վթարի պահին անցնում էր Սեն Բենուայի և Աննոյի միջև ընկած լեռնային հատվածով:

Գնացքը գծերից դուրս էր եկել երկաթգծի վրա ընկած ժայռաբեկորին բախվելուց հետո:

Շրջանային իշխանությունները փրկարար ինքնաթիռ և տասնյակ փրկարարներ էին ուղարկել դեպքի վայր:

Անկախ

 

Եգիպտոսում տանջում են ձերբակալված կանանց

եգիպտուհի2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի հունվարին Եգիպտոսում 200 կին է ձերբակալվել, որոնք հանդես են եկել ռազմական հեղաշրջման դեմ: Այս տվյալները հրապարակել է «Կանայք ընդդեմ հեղաշրջման» շարժումը, որը հայտարարել է, թե Մուհամեդ Մուրսիի կառավարությանը հաջորդած ժամանակաշրջանը դարձել է երկրի նորագույն պատմության ամենասև էջը՝ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:
Հայտնի է, որ կանանց նկատմամբ կիրառվում է կոպիտ ուժ, խախտվում են նրանց հիմնարար իրավունքները, նրանց անարդարացիորեն տուգանում են: Ավելի վատ է ձերբակալված կանանց վիճակը: Բանտերում նրանց տանջում են, հանում կանանց գլխաշորերը, ստիպում բուժզննում անցնել պարզելու համար հղիության և կուսության հանգամանքը:
Ի պատասխան այս մեղադրանքներին՝ Եգիպոսի ներքին գործերի նախարար Ալի Դեմիրթաշը հայտարարել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, եգիպտական բանտերում պահպանվում են մարդու իրավունքները, բանտարկյալների նկատմամբ բռնություններ, անգամ կոպիտ վերաբերմունք չի ցուցաբերվում:

 Անկախ

Պուտինն ու Էրդողանն հանդիպեցին Սոչիում

պուտին,էրդողան, սոչիԵրեկ Սոչիի օլիմպիական խաղերի բացումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը թուրքական շինարարական ընկերություններին շնորհակալություն է հայտնել օլիմպիական օբյեկտների կառուցման գործում ներդրում ունենալու համար և Սոչին անվանել համատեղ ջանքերի արդյունք: Պուտինը ընդգծել է Թուրքիայի առանձնակի և արտոնյալ տեղը որպես տնտեսական գործընկեր:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահը հաջողություն է մաղթել թուրք մարզիկներին և նշել, որ հետևելու է նրանց ելույթներին, քանի որ նրանց մարզման աշխատանքներին մասնակցել են ռուս մասնագետներ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվը:

 Անկախ

 

Կահիրեում փակվել է քաղաքի գլխավոր փողոցը

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր Կարս ալ Այնի փողոցը փակվել է բարձր մետաղյա երկաթներով: Այս փողոցը Կահիրեի գլխավոր՝ Թահրիր հրապարակը կապում է մյուս փողոցների հետ: Թահրիրում են տեղակայված երկրի ներքին գործերի նախարարությունը, կառավարության և խորհրդարանի շենքերը, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատունը:

Հայտնի է, որ դարպասները արտակարգ իրավիճակներում փակ են լինելու մեքենաների և հետիոտնի համար՝ արգելելով նրանց անցումը վերոնշյալ շենքեր տարածք:

 ԿահիրեԱնկախ

Հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում

ՊԲ,պնՆախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

ԱՄՆ պետդեպը քննադատել է Թուրքիայից ադրբեջանցի լրագրողի արտաքսումը

Ջեն ՓսակիԱՄՆ պետդեպարտամենտը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչած քննադատության համար Թուրքիայից ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովի արտաքսմանը, տեղեկացնում է “Հագին” կայքը:
“Հուսով ենք, որ Թուրքիան կպաշտպանի ազատ խոսքի և հավաքների հիմնարար իրավունքները։ Մենք կարծում ենք, որ անկախ լրատվամիջոցները վճռորոշ նշանակություն ունեն առողջ և ուժեղ ժողովրդավարության համար”,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին։

Փսակին ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխարհում խոսքի ազատության պաշտպանը լինել։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Թուրքիայից արտաքսվել է ադրբեջանցի լրագրող Մահիր Զեյնալովին, որն աշխատում էր թուրքական “Today’s Zaman” թերթում` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը քննադատող նյութեր հրապարակելու համար

Անկախ

«Տոսկա» արվեստի անկրկնելի գլուխգործոցը Արամ Խաչատրյան համերգասրահում

հասմիկ պապյանՀայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ 2014թ. իր համերգային ծրագրի մեկնարկը կազդարարի օպերայի կատարմամբ. փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչի համաշխարհային օպերային արվեստի անկրկնելի գլուխգործոցներից մեկի`  Ջակոմո Պուչինիի անմահ «Տոսկա» օպերայի համերգային կատարումը:

Ավելի քան 40 տարի Հայաստանում չներկայացված այս ստեղծագործությունը Երևանի դասական բեմահարթակ կվերադառնա աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարությամբ (Տոսկա): Մյուս գլխավոր դերերգերում հանդես կգան անվանի երգիչներ Հովհաննես Այվազյանը (տենոր, Կավարադոսիի դերում), Դավիթ Բաբայանցը (բարիտոն, Սկարպիայի դերում) և Հրանտ Պապյանը (բաս, Անջելոտիի դերում): Մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ Ֆիլհամոնիկի հետ բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սոնա Հովհաննիսյան)  և «Սպեղանի» մանկական երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սարինե Ավթանդիլյան):

Փետրվարի 19-ին Ֆիլհարմոնիկ նվագախումբը հատուկ համերգով հարգանքի տուրք կմատուցի մեր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկի` Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմ»-ը (մասնակցությամբ` Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի,  Հրաչուհի Բազենցի (Գերմանիա),  Նարինե Անանիկյանի և  Լիպարիտ Ավետիսյանի):

Ֆիլհարմոնիկի փետրվարյան ծրագիրը Երևան կհրավիրի գերմանացի անվանի դիրիժոր Իսրայել Յինոնին, ում դիրիժորական փայտիկի ներքո փետրվարի 28-ին նվագախումբը Անուշ Նիկողոսյանի մենակատարությամբ կներկայացնի  գերմանացի ժամանակակից կոմպոզիտոր Հանս-Պետեր Դոթի Ջութակի կոնցերտի համաշխարհային պրեմիերան:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

ԶԼՄ-ներում 2013թ.-ին շեշտվել է «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը

ԶԼՄ2013 թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրել է հայաստանյան ԶԼՄ-ների մոնիտորինգ` դրանց հրապարակումներում ատելության խոսքի (hate speech) վերհանման նպատակով:  Հետազոտվել է հայաստանյան 9 լրատվամիջոց` 3 հեռուստաընկերություն  («Հ1» հանրային, «Երկիր մեդիա», «Կենտրոն»), 3 տպագիր ԶԼՄ («Ազգ» , «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ» օրաթերթեր), 3 առցանց ԶԼՄ («1in.am», «7or.am», «Tert.am» լրատվական կայքեր):

«Ատելության խոսքը հայաստանյան լրատվամիջոցներում չնչին թիվ է կազմում` 1%. առցանց լրատվամիջոցները, ցավոք, լիդեր են ատելության խոսքի տարածման հարցում և հիմնականում՝ քաղաքական ատելության դրսևորումներ են»,- այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ատելության խոսքի (hate speech) դրսևորումները հայաստանյան ԶԼՄ-ներում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ-ի նախագահ
Աշոտ Մելիքյանը:

Առցանց ԶԼՄ-ներում արձանագրված ատելության խոսքի խոսքի տարածմամբ օնլայն առաջատարը7or.am կայքն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերություններին, ատելության խոսքն ամենաքիչը դրսևորվել է Հանրային հեռուստաընկերությունում, ամենաշատը` Կենտրոն հեռուստաընկերությամբ: Տպագիր ԶԼՄ-ներն էլ միջին դիրք են զբաղեցնում` առցանց ԶԼՄ-ների եւ հեռուստաընկերությունների համեմատությամբ: Դիտարկված թերթերում  հանդիպել է ատելության 492 արտահայտություն և ամենաշատը գրանցվել է «Հայկական ժամանակ»-ում`247 ատելության արտահայտություն:
Բանախոսը որպես ատելության խոսքի առանձին դրսևորումներ առանձնացրեց «հանցախումբ», «համասեռամոլ», «աղանդ», «աղանդավոր» , «Օլիգարխ» բառերը:  Հայաստանյան յուրաքանչյուր լրատվամիջոց սեռական փոքրամասնություններին «երկրորդ դաս» որակելու հատկություն ունի:

Ըստ հետազոտության` ինը լրատվամիջոցում արձանագրված ատելության խոսքի ընդհանուր քանակը 1795 է, որի գերակշիռ մասը` 64,2 տոկոսը, ըստ թեմատիկ դասակարգման` քաղաքական ատելության արտահայտություններ  են: Ատելության խոսքի ամենամեծ թվով տարածողները հենց լրագրողներն են (67%), մնացած դեպքում` քաղաքական-հասարակական գործիչները, պետական պաշտոնյաները և այլք:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Մինասյանի պնդմամբ իրենց կենտրոնի նկատմամբ 2013-ին տարածված ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի մասին` նշելով իրավական գործընթացների և դատական գործընթացների դրական ելքերի մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

40-ամյա բիաթլոնիստը` օլիմպիական խաղերի չեմպիոն

Ruhrgas IBU Biathlon World Cup - Day 2Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում զարմացրեց նորվեգացի Ուլե-Էյնար Բյորնդալենը:

40-ամյա մարզիկն երիտասարդական եռանդով մասնակցեց բիաթլոնի (10 կմ)  մրցումներին և շրջանցելով բոլոր մրցակիցներին, հռչակվեց  հաղթող:

Արծաթե մեդալակիր դարձավ ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, բրոնզե մեդալը բաժին հասավ չեխ Յարոսլավ Սոուկուպին: 

Անկախ

Հենրիխ Մխիթարյանը` երկու գնդակ խփեց «Վերդերի» դարպասը

հմ1010-500x360Ֆուտբոլի Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», հյուրընկալվելիս 5:1 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդերին»:

Մխիթարյանն իր թիմի  մեկնարկային կազմում էր և երկու գնդակ խփեց մրցակցի դարպասը:

25-ամյա հայ ֆուտբոլիստը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ անգամ դարձավ դուբլի հեղինակ: Իսկ ընդհանուր հաշվով նա 5 գոլի հեղինակ է  դարձել:

Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր և 4 միավորով ետ է մնում  երկրորդ տեղում գտնվող Լևերկուզենի «Բայերից»: Առաջատարը` Մյունխենի «Բավարաիան», վաստակել է 56 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

«Վերդեր» – Դորտմունդի «Բորուսիա»՝ 1:5

Գնդակները խփեցին` Ռոբերտ Լևանդովսկին, 26, 85, Հենրիխ Մխիթարյանը, 41, 62, Մանուել Ֆրիդրիխը, 47

Անկախ

Հակառակորդի գնդակից վիրավորված այգեպարցի Լիանան դեռևս դպրոց չի գնում

4569301382337439Հունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակահերթի հետևանքով ոտքից վիրավորված 16-ամյա այգեպարցի Լիանան դուրս է գրվել Բերդի հոսպիտալից: Նրա հայրը` Դավիթ Անիկյանը, “Անկախ”-ի թղթակցին հայտնել է, որ դուստրը, թեև ցավեր չունի, բայց դեռևս ինքնուրույն ազատ չի կարողանում քայլել, այդ պատճառով դպրոց էլ դեռ չի գնում: Այնուամենայնիվ, Դավիթ Անիկյանն ասել է, որ դուստրն աստիճանաբար ապաքինվում է, շուտով կկարողանա ինքնուրույն քայլել: Լիանայի հայրը նաև Այգեպարի գումարտակի հրամանատարն է: Նա  նշել է, որ սահմանին իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին հրադադարի խախտումներ չեն գրանցվել:

 

Անկախ

Տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ և խեղդվել

ցիստեռնՓետրվարի 7-ին, ժամը 17.45-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թամանցիների փողոցում գտնվող ավտապահեստամասերի խանութի դիմաց երկու քաղաքացի ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում` տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը /մնացած տվյալները պարզվում են/ փորձանմուշ վերցնելու նպատակով բացել են 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել են տարայի մեջ և խեղդվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

«Հայկական կողմը պետք է զգոն լինի, տարածաշրջանում գերսպառազինվածություն է նկատվում». Սարգիս Ասատրյան

ադրբեջանագետ Սարգիս ԱսատրյանՍարգիս Ասատրյան. «Ինչքան էլ չնչին է պատերազմի վերսկսման վտանգը, մենք միշտ պիտի զգոն լինենք, որովհետև տարածաշրջանում գերսպառազինություն է նկատվում»

Ժամանակ առ ժամանակ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվում: Դեպքերի ժամանակագրությանը նայելիս` կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմի իրականացրած ցանկացած լուրջ դիվերսիոն հարձակման հաջորդել են կարևոր իրադարձություններ` նախագահական ընտրություններ, նախագահների կամ արտգործնախարարների հանդիպումներ, Մինսկի Խմբի համանախագահների այց և այլն: Մասնավորապես շփման գծում վերջին դիվերսիոն գործողությունները նախորդում էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման ֆոնին հայ-ադրբեջանական հարաբերությունները` ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ սահմանին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը կերպ Ադրբեջանը փորձում է յուրովի ճնշում գործադրել Հայաստանի վրա և ստուգել հայկական զինված ուժերի զգոնությունը: Հերթական անգամ հայկական զինված ուժերը թշնամուն ապացուցեցին, որ իրենց զգոնությունն ու պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է:

«Ադրբեջանը գերակայություն է ձեռք բերում օդուժում: Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվորեն արդիականացնում է իր ռազմաօդային ուժերում գտնվող ՄԻԳ-25 ինքնաթիռները, ինչպես նաև բանակցություններ է վարում Պակիստանի հետ` ՋՖ-17 կործանիչներ ձեռք բերելու համար: Ինչքան էլ չնչին է պատերազմի վերսկսման վտանգը, փաստն այն է, որ հակառակորդը շարունակում է նոր զինատեսակներ ձեռք բերել: Հայկական կողմը պետք է միշտ զգոն լինի, որովհետև տարածաշրջանում գերսպառազինվածություն է նկատվում»,-իր մտահոգությունը հայտնեց ադրբեջանագետը:

Անկախ

Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային

Ադրբեջան, գազի մատակարարում, ԹուրքիաԱդրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային: Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը, գազի մատակարարման դադարեցման պատճառ է հանդիսացել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի վթարը:

Ներկայումս ադրբեջանական կողմը ջանքեր է գործադրում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ: Ակնկալվում է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև փետրվարի 8-ի կեսօր:

Անկախ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բխում է ոչ թե քաղաքացիների, այլ թալանչիների շահերից

arm139005037526Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բխում է ոչ թե քաղաքացիների, այլ թալանչիների շահերից Վանաձորի Արցախի հրապարակում հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում վանաձորցիներին պայքարել կուտակային պարտադրանքի դեմ: «Այնպիսի սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, որոնց դեպքում փոխանակ մեր հոգսերը պակասեն, ավելանում են: Բարեփոխում կոչվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարատդրանքի կիրառում է քաղաքացիների նկատմամբ: Այս իշխանությունները բարեփոխման անվան տակ փորձում են մսխել քաղաքացիների գումարները, անտեսում են քաղաքցու շահը, պարտադրում են գումարներ փոխանցել անհայտ մասնավոր ֆոնդերի: Ժողովուրդը հիասթափված է իր վաղվա օրից, իր իշխանություններից: Եթե այս քաղաքականության դեմը չառնենք, ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին: Ձեր «բարեփոխումներով» մի ստիպեք մեզ հեռանալ մեր երկրից: Իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով հասակասմանադրական եղանակով մեզնից խլում են մեր սեփականությունը: Մենք թույլ չենք տա մեզ թալանել և կողոպտել, մենք այս երկիրը պետք է դարձնենք օրենքի երկիր: Այս օրենքը ոչ թե բխում է քաղաքացիների, այլ թալանչիների շահերից: Այս կառավարությունն այնպիսի օրենքներ է փաթաթում ժողովրդի վզին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի»: Վանաձորի Արցախի հրապարակում հավաքված «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կոչ են անում վանաձորցիներին պայքարել կուտակային պարտադրանքի դեմ: «Այնպիսի սահմանադրական բարեփոխումներ են կատարվում, որոնց դեպքում փոխանակ մեր հոգսերը պակասեն, ավելանում են: Բարեփոխում կոչվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարատդրանքի կիրառում է քաղաքացիների նկատմամբ: Այս իշխանությունները բարեփոխման անվան տակ փորձում են մսխել քաղաքացիների գումարները, անտեսում են քաղաքցու շահը, պարտադրում են գումարներ փոխանցել անհայտ մասնավոր ֆոնդերի: Ժողովուրդը հիասթափված է իր վաղվա օրից, իր իշխանություններից: Եթե այս քաղաքականության դեմը չառնենք, ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին: Ձեր «բարեփոխումներով» մի ստիպեք մեզ հեռանալ մեր երկրից: Իրենց կառավարություն համարող մարդիկ ապօրինի կերպով հասակասմանադրական եղանակով մեզնից խլում են մեր սեփականությունը: Մենք թույլ չենք տա մեզ թալանել և կողոպտել, մենք այս երկիրը պետք է դարձնենք օրենքի երկիր: Այս օրենքը ոչ թե բխում է քաղաքացիների, այլ թալանչիների շահերից: Այս կառավարությունն այնպիսի օրենքներ է փաթաթում ժողովրդի վզին, որ ժողովուրդը ստիպված արտագաղթի»:

Անկախ

 

 

 

Ախտորոշում լեզվի օգնությամբ

լեզուԲոլորին է ծանոթ այն պրոցեդուրան, երբ բժիշկը խնդրում է լեզուն դուրս հանել ու այբուբենի առաջին տառը հնչեցնել: Այդ պահին նա միայն ուսումնասիրում է կոկորդի վիճակը: Իրականում խոսքի օրգանը ախտորոշման գործում անփոխարինելի դեր ունի: Ախտորոշումը կարող է շատ օգտակար լինել անգամ նորմալ ինքնազգացողության պայմաններում: Oրինակ, եթե չկան ազդանշաններ, դա դեռևս չի նշանակում, որ օրգանիզմն առողջ է ու օգնության կարիք չունի: Իսկ  երբ առաջին նշաններն են ի հայտ գալիս, ասենք` երբեմն բողոքում ենք թիկունքի ցավից, բայց սրտի խնդիրներ ենք ձեռքբերում, բողոքում ենք ձախ կողքի ցավից, իսկ հետո հեռացնում են կույրաղիքը, մի փոքր արդեն ուշ է լինում: Նման աղավաղված , քողարկված հիվանդությունները շատ-շատ են: Գուշակություններ չանելու և ճիշտ ախտորոշումը չիմանալով  իզուր օրգանիզմը դեղորայքով չվնասելու, ինչպես նաև չծանրաբեռնելու նպատակով բժշկությունը կիրառում է բոլոր մեթոդները: Ժամանակակից բժշկության , և ոչ միայն, հիմնական խնդիրներից մեկն օրգանիզմի հիվանդությունների ախտորոշումն է: Դեռևս հին բուժակներն էին նկատել, որ ամեն հիվանդություն իր արտահայտությունն է գտնում մաշկի, եղունգների, բիբերի ու մազերի վրա: Սակայն, ամենահուսալին, հասարակն ու  հիվանդությունների մասին  տեղեկություններ հաղորդող դարերով փորձված միջոցը լեզուն է: Այն  հնում էլ հիշատակվել է, որպես մարդու առողջական վիճակի հայելի:

Ավելի քան 2000 տարի առաջ գրված տրակտատում ասվում է, որ լեզվի տարբեր հատվածները համապատասխանում են  տարբեր օրգաններին: Այսպես, լեզվի վրայի փառի առկայությունը խոսում է ստամոքսում, բարակ կամ հաստ աղիքում  տոքսինների մասին: Ընդ որում, եթե փառակալած է լեզվի հետին հատվածը, ապա թունավոր նյութեր կարելի է հայտնաբերել հաստ աղիքում, իսկ եթե լեզվի ծայրերին ասես ատամների հետքեր են, ապա դա խոսում է «ծույլ» աղիքների մասին, իսկ սպիտակավուն լեզուն խոսում է լորձի կուտակման մասին:

Չինաստանում ախտորոշման համակարգի անքակտելի մաս է կազմում նաև հիվանդի զննումն ու հարցուփորձը, լեզվի զննումը: Ընդ որում, ի տարբերություն հին հնդիկների, չինացիները կարծում են, որ լեզուն ոչ միայն օրգանիզմի հայելին է, այլև պատասխանատու է  էներգիայի հոսքի` էներգետիկ ալիքների  համար: Տեղի հեքիմները հավատացնում են, որ լեզվի ծայրով կարելի է դատել սրտի ու թոքերի միջօրեականների մասին, իսկ կենտրոնական հատվածը կպատմի  փայծաղի ու ստամոքսի մասին: Եզրերը մատնանշում են  լեղապարկի ու լյարդի, իսկ արմատը` երիկամների մասին: Այսպիսով, ստացվում է, որ լեզուն արտացոլում է 7 հիմնական օրգանների վիճակը: Արտաքին տեսքի  զննությամբ մասնագետները կարողանում են տարբերել ախտածին ախտանշանները, հիվանդության ընթացքն ու փուլը:

Հայտնի  ռուս  պրոֆեսոր Նեչաևը 1935-ին տպագրած «Հիվանդությունների ճանաչումը խոսքի օրգանի փոփոխություններով»  աշխատության մեջ գրում է, որ ուռուցիկ լեզուն որովայնային ջրգողության, իսկ սրածայր լեզուն` ջրազրկման հետևանք է:  Մասնագետները, ուսումնասիրելով փառը, հանգել են այն եզրակացության, որ այն դեղնավուն երանգ է ստանում լյարդի ու լեղապարկի հիվանդությունների սրացման ժամանակ: Իսկ թանձր, հաճախ տարբեր գույնի խիտ փառը խոսում է վարակիչ հիվանդությունների ու ստամոքսաղիքային տրակտի խանգարումների մասին:

Գունատ ու անարյուն լեզուն խոսում է սակավարյունության, օրգանիզմի հյուծման մասին: Իսկ եթե լեզուն կապտավուն երանգ ունի, ապա դա խոսում է սիրտ-անոթային համակարգի խնդիրների մասին: Լեզվի մակերեսի չորությունն ու ճաքերը շաքարախտի նշաններ են:

Եվ երբ նույնիսկ ցանկության դեպքում  էլ բժշկի մոտ վազել չի ստացվում, ուրեմն կարելի է ժամանակ առ ժամանակ ուսումնասիրել սեփական լեզուն բավարար լուսավորության պայմաններում, անմիջապես արթնանալուց հետո: Սակայն խուճապի չմատնվելու համար էլ հիշեք, որ կան մթերքներ, որոնք բնական գունանյութով են ներկում : Լեզվի գույնն  ու խոնավության մակարդակը  փոփոխվում են նաև սպորտային մարզումից հետո: Եթե քթաբորբ ունեք, բնականաբար, շնչում եք բերանով, ուրեմն, այդ դեպքում էլ չորությունը կապված է դրա հետ: Լեզվի գույնը կարող է փոփոխվել նաև ընդունած դեղորայքից:

 

Վանաձորում մեկնարկել է «Դեմ եմ» նախաձեռնության իրազեկման երթը

Վանաձորում մեկնարկել է

դեմ եմ,կուտակային

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման երթը` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Նախաձեռնության անդամներին ուղեկցում են Վանաձորի ոստիկանները: Նախաձեռնության անդամները թռուցիկներ են բաժանում անցորդներին: Իրազեկվածության մակարդակը Վանաձորում բավական ցածր է, պարզ է, որ քաղաքացիներից շատերը չգիտեն, թե ի՞նչ համակարգի մասին է խոսքը և ի՞նչ է սպասվում 1974 թվականից հետո ծնվաց քաղաքացիներին:

«Ո’չ պարտադիրին,», «Ո’չ պարտադիրին» վանկարկումներով երթի մասնակիցները շարժվում են դեպի Արցախի պուրակ: Շուտով նրանց կմիանան նաև Ալավերդիում անցկացված իրազեկման երթի մասնակիցները:

 Անկախ