ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1994 թ. ծնված, նախկինում դատված Հրայր Հ.-ին, որը 2013 թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Daily Archives: February 8, 2014
Արժե՞ հավատալ գովազդներին
«Գովազդ» բառն արտաբերելիս իսկույն հիշում ենք բարձր ձայնով խոսող կնոջ կամ տղամարդու` այս կամ այն ապրանքի գովքը: Դա վատ չէ, եթե գովազդը պատրաստվում է պատշաճ, օրենքի սահմաններում:
Մարդն օրական ստանում է 50-70 հազար գովազդային ազդանշան, այն էլ, մեծ մասամբ` ենթագիտակցության համար բացասական երանգով:
Գույնի, ձևի և բովանդակության ներդաշնակությունը հաջողություն են բերում: Գույնի ազդեցության 20%-ն ընկալում է տեսողությունը, իսկ 80%-ը` նյարդային համակարգը: Գույների ազդեցությամբ մարդու տրամադրությունը բարձրանում է՝ առաջացնելով գովազդվող ապրանքը գնելու ցանկություն: Հաճախ սև-սպիտակ երանգները հանդիպում են օծանելիքի գովազդներում, իսկ սև հիմնագույնի վրա բաց գույնը, գունագեղ տեքստն առավել լավ են ընկալվում:
Ըստ մասնագետների՝ առավել ազդեցիկ են դեղինը, մանուշակագույնն ու փիրուզագույնը, իսկ կարմիրը վճռականության գույն է համարվում, դրա չարաշահումն էլ առաջացնում է ագրեսիվություն: Նարնջագույնը լավատեսության, միաժամանակ անհանգստության գույն է, իսկ կապույտն ու կանաչը՝ հանգստության: Ցուցակը կարելի է անվերջ շարունակել՝ բերելով տարբեր օրինակներ, սակայն գովազդ պատրաստելիս պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք` լսարանի ազգային, մշակութային առանձնահատկությունները (օրինակ՝ Ճապոնիայում սևն ուրախության գույն է): Լեզվաբաններն էլ իրենց հերթին են հորդորում չմոռանալ յուրաքանչյուր ազգի ինֆորմացիայի ընկալման առանձնահատկությունները:
Բացահայտենք գովազդի փոքրիկ գաղտնիքները
Յուրաքանչյուր գույն համապատասխանում է երաժշտական հնչյունի և թվի: Օրինակ՝ 1 թիվը համապատսխանում է կարմիրին, 2-ը` նարնջագույնին, 3-ը` դեղինին, 4-ը` կանաչին, 5-ը` մանուշակագույնին, 6-ը` վարդագույնին, 7-ը` երկնագույնին, 8-ը` բրոնզագույնին, 9-ը` արծաթագույնին, իսկ 10-ը` ոսկեգույնին:
Ամեն տարի գովազդների վրա ծախսվում է ավելի քան 500 միլիոն դոլար: Մինչև 65 տարեկանը մարդը դիտում է մոտ 2 միլիոն գովազդային հոլովակ: Տարվա ընթացքում երեխան դիտում է մոտ 40.000 գովազդային հոլովակ:
Գովազդային հոլովակներում սեքսուալ կերպարների օգտագործումը գալիս է 1800-ական թվականներից: Երեխաների մեծ մասն ի վիճակի չէ քննադատորեն վերաբերվելու գովազդին: Գովազդից ստացվող միջոցներով 1938 թ. ռադիոն գերազանցեց ամսագրերին:
Ըստ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի՝ արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ ռադիոհաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը, ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ եթերային ժամի հաշվով 10 րոպեից ավելի տևողությամբ, գովազդային ընդհատումը պաշտոնական լրատվական հաղորդագրությունների ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդը ժամը 7:00-21:00-ին, զենքի, թմրադեղերի, ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցների գովազդը, երեխաների մասնակցությամբ մեծահասակներին վերաբերող ապրանքների գովազդները:
Ուսումնասիրվել է հեռուստատեսությամբ հեռարձակվող 652 գովազդ, որից 273-ում կնոջ կերպար կա, 363-ը` գլխավոր դերում: Հեռուստատեսային գովազդների 80%-ի դեպքում լսվում է տղամարդու ձայն, իսկ 12%-ի` կնոջ: Հեռուստատեսային գովազդներում ներգրավված գլխավոր կին կերպարների 81%-ն ընդհանրապես չի խոսում, ինչը նշանակում է, որ կանայք ցուցադրվում են որպես կարծիքից, ձայնից զուրկ պատկերներ, սեռական օբյեկտ՝ այդ կերպ ենթագիտակցորեն ամրապնդելով կնոջ մասին կարծրատիպային պատկերացումները: Քաղցրավենիքի, ծխախոտի, խմիչքների, խաղատների գովազդը բացասաբար է ազդում մարդու ենթագիտակցության վրա:
Իսկ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ կրկնվող գովազդները մարդու հոգեբանության վրա (ըստ Թոմաս Սմիթի «Հուշանվեր ապագա գովազդատուներին» գրքի):
1-ին անգամ մարդը դիտում է գովազդը, բայց այն չի տեսնում, 2-րդ անգամ չի նկատում, 3-րդ անգամ նրան արդեն հայտնի է գովազդվող ապրանքի գոյությունը, 4-րդ անգամ աղոտ հիշում է, որ ինչ-որ տեղ արդեն տեսել է այն, 5-րդ անգամ կարդում է այն, 6-րդ անգամ արհամարհական շրջվում է, 7-րդ անգամ վերընթերցում է և բացականչում. «Օ՜, Աստված իմ…»: 8-րդ անգամ ասում է. «Էլի այս հիմարությունը»: 9-րդ անգամ մտքերի գիրկն է ընկնում` արդյոք սա որևէ նշանակություն ունի՞: 10-րդ անգամ հարցնում է հարևանին՝ երբևէ օգտվե՞լ է դրանից: 11-րդ անգամ նրա մեջ հարց է ծագում՝ ինչպե՞ս է գովազդն օգնում դրա վաճառքին; 12-րդ անգամ մտածում է, որ ապրանքը կարող է այնքան էլ վատը չլինել: 13-րդ անգամ մտածում է, որ կարելի է փորձել: 14-րդ անգամ հանկարծ հիշում է, որ վաղուց էր ուզում այդ ապրանքը: 15-րդ անգամ որոշում է երբևէ անպայման ձեռք բերել այն: 16-րդ անգամ գովազդվող ապրանքի մասին նշումներ է կատարում: 17-րդ անգամ ափսոսանքով մտածում է, թե ինքն ինչքան խեղճ է և զուրկ: 18-րդ անգամ լրջորեն հաշվարկում է իր փողերը: 19-րդ անգամ, երբ տեսնում է գովազդը, գնում է ապրանքը և նույնը խորհուրդ տալիս մտերիմներին:
Հիմա` օգտվե՞լ գովազդից, թե՞ ոչ: Սա է հարցը:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ
ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խուլիգանություն և գողություններ կատարելու համար նախկինում 4 անգամ դատվածին վերստին այցելեցին ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչո՞վ կարող է Սոչին զարմացնել օտարերկրացիներին. CNN-ը պատմել է հայկական ու վրացական խոհանոցի մասին
Որպես Ռուսասռանի ամենատաք քաղաքներից մեկը, Սոչին ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման համար անսովոր վայր է: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչն այն տեսարժան է դարձնում: Քաղաքը սիրված է օլիգարխների, այդ թվում նաեւ նախագահ Պուտինի կողմից: «CNN»-ին վկայակոչում է NEWS.am-ը:
Ռուսաստանում կենաց ասելու կանոնները բարդ են: Պատճառները տարբեր են, բայց միջոցը՝ օղին, մշտապես կա: Սակայն Սոչիում օղուն հաճախ փոխարինում է վրացական ճաճան: Ինչպես իտալական գրապպան, այնպես էլ ճաճան յուրահատուկ համ է ստանում խաղողի կեղեւից ու ընկույզի կեղեւից, որը հաճախ ավելացնում են խմիչքին: Վրացիներն ավանդաբար ասում են, որ ճաճան բուժիչ հատկություններ ունի, օգնում է ականջի ցավերի եւ ստամոքսի խանգարումների ժամանակ: Այնպես, ինչպես օղին:
Խոհանոցը կարող է լինել հայկական կամ վրացական: Սոչին, որը 19-րդ դարում ենթարկվել է բազմազգ գաղութացման, տեխնիկապես այժ ռուսական է, սակայն խոհանոցն այստեղ բազմազան է: Հաշվի առնելով այն, որ հայերը քաղաքի բնակչության 20 տոկոսն են կազմում, ինչպես եւ մոտ լինելը Վրաստանին, Սոչին թթվասերից ու սամիթից բացի ընդարձակ խոհանոց է առաջարկում:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Ընկերություններ, որոնք չեն գանձում կենսաթոշակային 5% պարտադիր վճարը. «Դեմ եմ»
«Դեմ եմ»քաղաքացիական նախաձեռնության անդամները ցուցակագրում են այն ընկերությունները, որոնք 1974թ. հետո ծնված աշխատակիցներից չեն գանձում կուտակային կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
«Ընդամենը մի քանի րոպեում մոտ 30 կազմակերպության անուն ենք իմացել, որոնց գործատուները կանգնած են իրենց աշխատողների կողքին»,- ասաց Տիգրանը:
Նրա խոսքով՝ նպատակն է կենսաթոշակային 5% վճարը գանձող գործատուներին ցույց տալ, որ հարկային մարմինը չի կարող ճնշել իրենց. «Ուզում ենք ցույց տալ, որ նախադեպեր կան, ու իրենք էլ կարող են օրինակ վերցնել ու չգանձել այդ գումարը: Գործատուները չվախենան, թե հանկարծ հարկայինն իրենց կճնշի: Հիմա սաղ հարկայինից են վախենում, դրա համար է խառնաշփոթ իրավիճակ»:
«Դեմ եմ» շարժման նախնական ցուցակը ներկայացնում ենք ստորեւ: Հատկանշական է, որ ցուցակում մեծ մասամբ ՏՏ ընկերություններն են:
1. LinkGard Systems LLC ,
2.WURTH ՍՊԸ
3. LTX-Credence
4. Armenian Software LLC
5. WEB LLC
6. Synopsys Armenia
7. American University of Armenia
8. ՀայՓոստ
9. Unicomp
10. Mentor Graphics
11. Macadamian
12. Dinamica Testing Centre
13. Հայաստանի Միջազգային Փոխադրողների Ասոցիացիա
14. Sonics Armenia
15. “X-ART” ՍՊԸ
16. Orange Armenia
17. ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոն
18. Questrade
19. Telegate Armenia
20. Amelia Mining company
21. IMPRESS LLC
22. NairiSoft
23. ԷդԱրթհաուսքընսալթինգ
24. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
25. TIGARBO ՍՊԸ
26. Ինտերմինացիոն ՍՊԸ
27 Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն ՍՊԸ
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

