93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ

Գյումրու տնակային ավաններից մեկում, խարխուլ վագոն-տնակում բնակվող միայնակ տարեց Մանյա Գրիգորյանը հարևանուհու միջոցով խնդրել էր , որ իրեն այցելենք:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վաղուց են պարբերաբար այցելում և հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերում Գյումրու ամենատարեց տնակաբնակ կնոջը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ 93-ամյա կնոջը տեսանք չջեռուցվող տնակում, բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում:
Արդեն 6-րդ օրն էր, ինչ նրա տնակը հոսանքազրկել էին՝ վարձավճարը չմուծելու պատճառաբանությամբ: Սակայն տիկին Մանյան պնդում է, որ ինքը հոսանքի պատք չունի, քանի որ բարեգործական կազմակերպություններից մեկը ձմռան ամիսներին տնակը ջեռուցելու նպատակով զգալի գումար է փոխանցել, բացի այդ նա ձմռան երկու ամիսներին տեղափոխվել և ժամանակավորապես բնակվել է հարազատներից մեկի տանը:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:

Անկախ

Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

վերանորոգումՔաղաքապետարան-վարչական շրջան–համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կվերանորոգվի 727 շքամուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Կապանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել

դանակԱպրիլի 1-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու` 1976 թ. ծնված Գրիգոր Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Նյու Յորքում վաճառվել է աշխարհի քարտեզը` առանց Ամերիկայի

ptolemei

Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը երեկ` ապրիլի 1-ին  կայացած աճուրդը նվիրված է եղել աշխարհագրական թեմային: Չիկագոյից հավաքորդ Քենեթ Նեբենզալի հավաքածուից  վաճառվել է 180 բացառիկ քարտեզ, պատմական փաստաթղթեր ու այլ իրեր: Կազմակերպիչները 775 հազար դոլար հասույթ ունեցան: Միայն գումարի  մոտ կեսը` (317 հազար դլար) ստացվել էր մեկ լոտից` Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից 10 տարի առաջ, 1482-ին,   գերմանական Ուլմ քաղաքում տպագրած մի քարտեզից: Քարտեզը կազմվել է մթ II դարում անտիկ գիտնական Կլավդիուս Պտղոմեոսի կողմից, որի աշխատանքներից ծովագնացներն օգտվում էին Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանում :

Տպագրական գործի զարգացումը հնարավորություն տվեց բազմացնելու այդ քարտեզը: Սակայն դա սկզբում արվում էր միայն Իտալիայում: Աճուրդի հանված քարտեզը տպագրական սարքից հանված առաջին օրինակներից է: Այն ներկված է,  ի դեպ, ձեռքով:  Գնորդի անունը չի հրապարակվում:

Աճուրդի թոփ լոտերից գնորդներ չեն ունեցել 1815 և 1819-ին Լոնդոնում քարտեզագիր փորագրիչ ու հրատարակիչ Ջոն Քերիի ու նրա եղբոր` Ուիլյամի պատրաստած գլոբուսները: Դրանք գնահատվել էին 200-300 հազար դոլար:

Անկախ

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ամուսնալուծվեց

124-390x290

Կրեմլում հաստատել են Վլադիմիր Պուտինի պաշտոնական ամուսնալուծությունը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում Պուտինի կենսագրությունը «խմբագրել» են: Հիմա այնտեղ նշվում է նրա նախկին կնոջ  ու տեղեկություն կա նաև նրանց երկու դուստրերի` Մարիայի ու Կատերինայի մասին:

«Դա նշանակում է, որ ամուսնալուծությունը կայացել է»,-ասել է  պետության ղեկավարի մամլո քարտուղար Պեսկովը:

Պուտինը ամուսնալուծվելու որոշման մասին հայտարարել էր անցած տարի, հունիսի 6-ին: Նրանք նախկին կնոջ հետ միասին ապրել են 30 տարի.»Դա (ամուսնալուծություն)մեր ընդհանուր որոշումն է, մեր ամուսնությունն ավարտվել է»,ասել է այն ժամանակ Պուտինը:

Անկախ

Lufthansa-ն օդաչուների գործադուլի պատճառով հետաձգել է թռիչները

127-390x290

Գերմանական Lufthansa  ընկերությունը կհետաձգի ավելի քան 3,8 հազար թռիչք` օդաչուների գործադուլի պատճառով:

Գործադուլը, որ կազմակերպել է օդաչուների «Կոկպիտ» արհմիությունը, սկսվում է այսօր: Նրանք դժգոհում են աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից: Ընդհանուր առմամբ, գործադուլը ավելի քան 425 հազար ուղևորի է  պլանները փոխելու պատճառ դառնալու: Միայն 500 չվերթ կպահպանվի:

Անցած շաբաթ գերմանական մի քանի օդանավակայաններում աշխատակիցների գործադուլի պատճառով հետաձգվեցին 700 ներքին ու միջզգային թռիչքներ: Այն ժամանակ գործադուլին մասնակցում էին նաև երկրային ծառայության աշխատակիցները.վերանորոգողներն ու բեռների մշակման օպերատորները:

Անկախ

Անթաքույց հակասություններ ՀՀ ԱԻ նախարարության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև

Սոթք-Քարվաճառ ՀՀ  տրանսպորտի և կապի
նախարարության  լրատվական  ծառայությունը Անկախին  տեղեկացնում է, որ վերջին օրերին լրատվամիջոցներով շրջանառվում է որոշ գերատեսչությունների կողմից տարածված տեղեկատվություն, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհը փակ է, ավելին,  որ այդ ճանապարհահատվածում կան բքի մեջ արգելափակված տասնյակ մեքենաներ։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Սոթք-Քարվաճառ ճանապարհը, որը սպասարկում է «Կապավոր»  ընկերությունը, վերջին օրերին չի փակվել. այն եղել է միայն դժվարանցանելի,  և որևէ պահի չի փակվել:

Ավելին, այդ ճանապարհահատվածում բքի մեջ արգելափակված տրանսպորտային միջոցներ չեն եղել, ներկայում էլ չկան։

Տեղեկացնում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի մասին տեղեկատվություն իրավասու է տրամադրել բացառապես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, քանի որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական կազմակերպություններն աշխատում են նախարարության պատվիրատվությամբ և հսկողությամբ։

 Անկախ

 

Տաքսի ավտոմեքենայի սրահում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են

տաքսիՄարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:
Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:
Մարտի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Գոռ Գ.-ն և Հայկ Կ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՍԴ-ն այսօր կհրապարակի իր որոշումը (ուղիղ միացում),լուսանկարներ

սդՍահմանադրական դատարանը, որը մարտի 28-ից սկսել էր «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»  օրենքի սահմանադրականության հարցի քննարկումն, այսօր, ժամը 11-ին կհրապարակի իր որոշումը:

Գործընթացին կարող եք հետևել www.civilnet.am -ի ուղիղ հեռարձակմամբ.

 

Անկախ

Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել ու ցունամի

122-390x290

Չիլիի ափերի մոտ 8,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: ԱՄՆ Երկրաբանական ազգային ծառայությունից հայտնել են, որ օջախը 10 կմ խորության վրա է, իսկ էպիկենտրոնը` Տարապակա գավառի ափերի մոտ, որը 220 հազար բնակչությամբ Իկիկե քաղաքից 99 կմ հյւշուսիս-արևմուտք է ընկած:

Երկրաշարժը , երկրաբանական ծառայության տվյալներով, տեղի է ունեցել ապրիլի 1-ին, տեղականան ժամանակով 18:40: Այն  45 րոպե անց 2,5 մ բարձրությամբ ալիքներով ցունամի է առաջացրել, ինչը սպառնում է Պերուին,  Էկվադորին, Պանամային, Կոլումբիային ու Չիլիին: Պերուում արդեն տարհանում է կատարվում:

Իշխանություններն արդեն հայտնել են զոհերի մասին: Երկրաշարժի ու դրա հետևանքով առաջացած զունամիի հետևանքով արդեն 2 զոհ կա, 3-ը-ն էլ լուրջ վնասվածքներ են ստացել:  Վտանգի նախազգուշացումը աղետի գոտում երկրաշարժից հետո 6 ժամ կպահպանվի:

Տեղեկություն կա, որ բանտերից շուրջ 300 բանտարկյալ է փախել: Իկիկե քաղաքում, բանտարկյալներն օգտվել են աղետի հետևանքով ստեղծված խառնաշփոթից ու փախել են բանտից:

Անկախ

Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

Ձմեռ ճանապարհՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը Անկախին տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը  09:30–ի  դրությամբ, բքի և  անբավարար տեսանելիության պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:
Կոտայքի, Սևանի  տարածաշրջաններում,  Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից), Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի  միջպետական  ավտոճանապարհի Գորիս – Սիսիան  ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մաքրման  և մշակման աշխատանքներ:

Անկախ