Հենրիխ Մխիթարյանը կրկին չդրսևորեց իրեն, իսկ նրա թիմը կամային հաղթանակ տարավ

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Հայաստանի ֆուտբոլի Հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում  սեփական հարկի տակ անցկացրած խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ  «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր:  Նա այս խաղում էլ մոտ տարածությունից չկարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Մխիթարյանը 76-րդ րոպեին փոխարինվեց:

Ընդ որում, դրանից անմիջապես հետո նրա խաղընկեր Մարկո Ռոյսը մրցակցի դարպասը խփեց հաղթական գնդակը:

«Բորուսիան» 58 միավորով երկրորդ տեղում է: Մյունխենի «Բավարիան» ունի 78 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմունդի «Բորուսիա» – «Վոլֆսբուրգ»՝ 2:1

Ռոբերտ Լևանդովսկի, 51, Մարկո Ռոյս, 77 – Իվիցա Օլիչ, 34

Անկախ

Գերեվարված Արսեն Խոջոյանին հնարավոր է այս ամիս վերադարձնեն

10154477_723922490963676_1864476162686000100_nՄարտի 7-ին Ադրբեջանի սահմանը հատած և գերի ընկած Արսեն Խոջոյանի մասին արբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններից հետո 23-ամյա տղայի ընտանիքի անդամները մի քիչ հանգստացել են: <<Էսօրվա հաղորդման վրա մի քիչ լավ ենք: Առավոտ 12-ից հաղորդում են>>,-Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել  է Արսենի մայրը:

Սվետա Խոջոյանի խոսքով, ապրիլի 7-ին կլրանա որդու գերեվարման մեկ ամիսը: <<Իրենց ասելով` հնարավոր վերադարձը պետք է լինի ամսի 17-ին կամ 20-ին: Չէ, էսօր ոչ մեկն էլ մեզ չի զանգել, 2 օր առաջ թուրքերի հաղորդածը լսեցինք: Մենք կոմպյուտեր չունենք, գնացել եմ Մովսես, քրոջս տանն եմ նայել, մի քիչ սիրտս հովացել ա, որ ասում են, ուրեմն էրեխես ողջ ա, երրորդ երկիր չի ուզում գնա>>,-ասաց տիկին Սվետան` ավելացնելով, որ ամուսինը` Անանիա Խոջոյանը, այսօր Մաֆլարում անասուններին խնամել, վերադարձել է Վերին կարմիրաղբյուր: Ու թեև որդու հնարավոր հանձնման մասին լսել է, բայց ամբողջ օրը չի կարողացել զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանի` հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են: Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական կոմիտեի քարտուղար Շաին Սաիլովը, գրում է Day.az-ը: «Բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հանարավոր կլինի վերադարձնել տղային: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում»:

Սաիլովը նաև նշել է, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել:

 

Անկախ 

Պապը երջանիկ է, որ աշխատանք ունի

Հռոմի պապՊապ Ֆրանցիսկոսը երջանիկ է, քանի որ աշխատանք և ներքին խաղաղություն ունի, ինչը գալիս է տարիքի հետ միասին:

Վատիկանը շաբաթ օրը հրապարակել է բելգիացի երիտասարդների հետ պապի ոչ պաշտոնական հարցազրույցի տեքստը:

Արդյոք ինքը երջանիկ է հարցին՝ պապը պատասխանել էր, որ շատ հնարավոր է, քանի որ ինքը ունի աշխատանք և գործազուրկ չէ:

Նա նշել է, որ իր երջանկությունը այնպիսին չէ, ինչպես զգում են երիտասարդները: Նա ավելացրել է, որ 77 տարեկան հասակում իր մեջ ներքին, մեծ խաղաղություն է հաստատվել, ինչը երջանկություն է, որ գալիս է տարիքի հետ:

Ֆրանցիսկոսը նաև նշել է, որ ինքը գտել է իր կյանքի ուղին և դրանով քայլելը իրեն երջանկություն է պատճառում:

Երբ նրան հարցրել են, թե ինչպես է նա աղոթում, պապը պատասխանել է, որ նստած վիճակում, քանի որ ծնկի իջնելը ցավ է պատճառում իրեն:

 

Անկախ

 

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ին նաև ամպրոպ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևելյան` 2-7մ/վրկ, 8-10-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 6-ին, 8-10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Խորվաթիայի ոստիկանությունը մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավել Ադրիատիկ ծովում

մարիխուանաԽորվաթիայի ոստիկանությունը Ալբանիայից ձկնորսական նավով Ադրիատիկ ծովով տեղափոխված ավելի քան 800 կգ մարիխուանա են առգրավել:

Ոստիկանությունից հայտնել են, որ սա երկրում առգրավված մարիխուանայի ամենամեծ չափաբաժինն է: Թմրանյութի արժեքը գնահատվել է 1,8 միլիոն դոլար:

Դեպքի կապակցությամբ  Խորվաթիայի ութ քաղաքացի և  Բոսնիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել, իսկ ալբանական նավի սեփականատերը մնում է ազատության մեջ:

Թմրանյութը տեղակայված է եղել 700 փաթեթներում Խորվաթիայում և արևմտյան Եվրոպա առաքելու համար:

Բալկանյան շրջանը հանդիսանում է արևմտյան Եվրոպա թմրանյութի ներկրման հիմնական դարպասը:

 Անկախ

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն

աա38930Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Նա ծննդյան օրվա առթիվ լավ նվեր մատուցեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, որը թևակոխեց իր 50-րդ գարունը:

Ոսկե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը 5:0 հաշվով ատավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Արթուրը հաղթել էր  ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին:

Ուշագրավ է, որ 22-ամյա Ալեքսանյանը ոչ մի մրցակցի ոչ մի միավոր չտվեց:

Թեր առաջնությունը շարունակվում է, սակայն հավանական է, որ գյումրեցի մարզիկը ճանաչվի լավագույն ըմբիշ:

Անկախ

Երկրաշարժ Իրանի տարածքում

երկրաշարժԱպրիլի 5-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 12.48-ին գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում, Ահար քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.400 արևելյան երկայնության 46.860
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Մեղրի քաղաքում:

Անկախ

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում կպայքարի թուրք ըմբիշի հետ

աա38912Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակիչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Վասիլևին, 1/8 եզրափակչում`խորվաթ Սինիշա Հոգանիչին,  քառորդ եզրափակչում` գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում`նորվեգացի Մարտին Նիլսենին: Ոսկե մեդալի համար Ալեքսանյանը կպայքարի թուրք Չենկ Իլդեմի հետ։

130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը մեկնարկում պարտվեց ռուսաստանցի Վասիլի Պարշինին:

66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը հաղթեց թուրք Յուքսել Աթաքանին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Իշթվան Լևային:

59 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Կոստանդինովին։  Քանի որ բուլղարացին դուրս էր եկել եզրափակիչ, Կարենը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Ցավոք, նա սփոփիչ գոտեմարտում պարտվեց Ֆինլաբդիայի ներկայացուցիչ Յանի Հաապամակիին:

Անկախ

 

 

«Սիրիական ընդդիմությունը ձեռք չի տվել Քեսաբի եկեղեցիներին».խորհրդարանական

unnamed (6)Սիրիական թուրքմենների մեջլիսի ներկայացուցիչ Իզեթ Զոհթան հայտարարել է, որ այն լուրերը, թե սիրիական ընդդիմությունը վնաս է հասցրել Քեսաբում գտնվող եկեղեցիներին, իրականությանը չեն համապատասխանում: «Արտասահմանյան որոշ լրատմամիջոցններ գրում են, թե Քեսաբի եկեղեցիները թալանվել են: Այդ պնդումները բացարձակ սուտ են: Ընդդիմադիր ուժերը ձեռք չեն տվել նույնիսկ եկեղեցիների գորգերին: Ով որ կասկածում է, կարող է գնալ և իր աչքով տեսնել»,- նշել է Զոհթան:     Վերջինիս խոսքով` Քեսաբում 3 եկեղեցի կա, և Սիրիայի ազատության բանակի ու ընդդիմության ուժերը անում են հնարավոր ամեն բան, որպեսզի պաշտպանեն դրանք: «Որպես ապացույց մենք կարող ենք եկեղեցիների ներկայիս վիճակը ներկայացնող լուսանկարներ ցուցադրել»,- ասել է մեջլիսի ներկայացուցիչը:

Երկար ժամանակ համակարգչով զբաղվող դեռահաս տղաները թույլ ոսկորներ ունեն

unnamed (5)Հետազոտողների տվյալներով՝ իրենց սենյակում փակված, համակարգչային խաղեր խաղացող դեռահաս տղաները ավելի բարակ ոսկորներ ունեն, քան դրսում խաղացողները:

Երկար ժամանակ համակարգչային խաղեր խաղացող կամ հեռուստացույց դիտող տղաների ոսկորներում հանքանյութերի խտությունը ավելի քիչ է, քան աղջիկների կամ դրսում խաղացող տղաների մոտ:

Սա նշանակում է, որ ավելի ուշ իրենց կյանքի ընթացքում նրանց մոտ կոտրվածքների և օստեոպորոզների առաջացման վտանգը մեծանում է:

Մարդու կմախքը, ծննդյան օրվանից սկսած, աճում է մինչև դեռահասության ավարտը՝ իր աճի գագաթնակետին հասնելով վաղ չափահասության տարիքում:

Սնուցման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվությունը մեծ դեր է ունենում աճի գործընթացում:

Նորվեգիայում իրականացված հետազոտության համաձայն՝ դեռահասների մոտ նստակյած ապրելակերպը ոսկորների առողջության և գերության խնդիրներ է առաջացնում:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրություն է կատարվել Նորվեգիայի Տրոմսե շրջանի 15-18 տարեկան 463 աղջիկների և 484 տղաների շրջանում և հաստատվել է այն վարկածը, որ ոչ աշխատանքային օրերին երկար ժամանակ համակարգչի օգտագործումը հանգեցնում է ոսկորների ցածր խտության:

Հետազոտողները նաև պարզել են, որ տղաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև, քան աղջիկները:

 

ՀՅԴ Հայ դատի մի պատվիրակություն որպես դիտորդ Վանում հետևել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Մարտի 27- 31-ը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորութեամբ եռանդամ պատվիրակությունը Վանում որպես դիտորդ մասնակցել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Պատվիրակության մաս էին կազմում Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը և Հայ դատի Պելճիքայի հանձնախմբի ատենապետ Պետիկ Պետրոսյանը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը որպես դիտորդ մասնակցության հրավեր էր ստացել Թուրքիայի Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության (BDP) Եվրոպայի ներկայացուցչությունից։

Դիտորդական պատվիրակություններ կային նաև Ֆրանսայից, Իտալիայից և Գերմանիայից։

Ընտրության նախօրեին, ՀՅԴ Հայ դատի պատվիրակությունը Վանում այցելեց պետական, ընտրական և կուսակցական կենտրոններ, հանդիպումներ ունեցավ թեկնածուների և հասարական կազմակերպությունների հետ, մասնակցեց ընտրական հավաքներին։ Ընտրության օրը՝ մարտ 30-ին, պատվիրակությունն ամբողջ օրը շրջեց տարբեր ընտրատեղամասերում և ականատես եղավ ընտրությունների ընթացքին։

AYKESDAN-1024x643

Վանի պատմական Այգեստան շրջանի BDP-ի կենտրոնատեղի, Թուրքիայի խորհրդարանի անդամ Յոզտալ Յուչերի հետ

Մարտ 31-ին պատվիրակությունը հրապարակեց իր եզրակացությունը, որ պիտի տրամադրվի նաև եվրոպական համապատասխան կազմակերպություններին։ Եզրակացության մեջ հատուկ նշում  կա իշխող AKP կուսակցության, գործակատարների և ընտրական հանձնաժողովների պատասախանատուների կատարած լուրջ օրինախախտումների մասին: Վան քաղաքի, ինչպես նաև նահանգի 13 շրջաններից 11-ում ընտրվեցին BDP կուսակցութեան պաշտպանած թեկնածուները:

Շարունակությունը կարդացեք այստեղ`

Գերի ընկած իրանցի սահմանապահները ազատ են արձակվել

unnamed (4)Պակիստանն ազատ է արձակել գերի ընկած իրանցի սահմանապահներին:

Փետրվարի 6-ին 5 իրանցի սահմանապահներ գերի էին ընկել իսլամական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորմանը իրանապակիստանյան սահամանում: Ավելի ուշ ծայրահեղականները հայտարարել էին , որ պատանդներից մեկին գլխատել են:

«Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սերտորեն կապված է «Ալ-Քաիդային»: Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության տվյալների` գերի ընկած 5 սահմանապահներն էլ վերադարձվել են Պակիստանում գտնվող իրանական ներկայացուցչությանը:

Սահմանապահների առևանգումը ավելի է վատթարացրել  Թեհրանի և Իսլամաբադի հարաբերությունները: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ֆազլին դեռևս փետրվարի կեսերին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է զորքեր մտցնել իրանապակիստանյան սահմանամերձ գոտի, եթե Իսլամաբադը «չվերացնի» այնտեղ գործող ահաբեկիչներին:

Սա իրանապակիստանյան սահմանագծում տեղի ունեցող առաջին դեպքը չէ: Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը սպանել է 14 իրանցի սահմանապահի, վիրավորել` 6-ին:

ԱՆԿԱԽ

Հրանտ Դինքը «Արարատ» ֆիլմը չէր հավանել. Ատոմ Էգոյան

unnamed (3)Աշխարհահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս օրերին գտնվում է Ստամբուլում` «Սատանայի հանգույցը» իր նոր ֆիլմով մասնակցելու Ստամբուլի կինոփառատոնին: Թուրքական «Ռադիկալի» լրագրողը հանդիպել և զրուցել է «Արարատ» ֆիլմի ռեժիսոր  Էգոյանի հետ՝ նրա հետ խոսելով ինչպես նոր ֆիլմի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների և Հրանդ Դինքի հետ նրա զրույցների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի ուշագրավ հատվածները:

– Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև կապեր հաստատվեցին, երկխոսություն սկսվեց: Դուք ի՞նչ զգացիք:

– Երկխոսություն սկսելը շատ կարևոր զարգացում է, ես շատ հարգում եմ երկու ժողովուրդների՝ կապեր հաստատելուն ուղղված ջանքերը, հույս ունեմ, որ դրանք կշարունակվեն: Հաջորդ տարի 100-ամյակն է լրանալու, և բոլորս հետաքրքրությամբ սպասում ենք, թե ինչ կլինի: Կապ հաստատելը լավ է: Իհարկե, սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, ցավոք, մեծ կորուստ էր, մարդիկ շատ ազդվեցին: Մյուս կողմից էլ այն մեծ փոփոխություն առաջ բերեց: Հրանտը հիանալի և անսովոր կերպար էր: Երբեմն կինոյից էլ էինք խոսում:

– Ի՞նչ էիք խոսում:

 – Օրինակ՝ «Արարատը» չէր հավանել, բավական բանավիճել ենք: Կարծում էր, որ ֆիլմը չի նպաստում ոʹչ երկու կողմին, ոʹչ էլ հարցին: Սակայն այսքան տարի անց, երբ նայում եմ ֆիլմին, մտածում եմ, որ այն տեղի ունեցածի մասին խոսելու առաջարկ եղավ կողմերին: Իմ կարծիքով՝ այն արժեքավոր առաջարկ էր: Եվ ի վերջո երկխոսություն սկսվեց, ինչը շատ լավ բան է: Սակայն մարդիկ չհավանեցին վերացական մոտեցումը «Արարատին»: Այնուհանդերձ, կարծում եմ, որ այն մնայուն ֆիլմ է:

Հակակարկտային կայանները` կռվախնձոր նախարարության ու գյուղացիների միջև

unnamed (2)Շուտով հանրապետությունում կստեղծվի հակակարկտային կայանների գործարկման միասնական համակարգ, որը ռադիոլոկացիոն կայանների շնորհիվ կկառավարվի մեկ կենտրոնից: ԱԻՆ ներկայացուցիչները Շիրակի մարզի համայնքապետների հետ հանդիպում էին հրավիրել այս ծրագրի մասին հայտնելու և համագործակցության հրավիրելու համար:
Շիրակի մարզն այսօր 17 համայնքում ունի 44 հակակարկտային կայան, սակայն չունի ռադիոլոկացիոն և ոչ մի համակարգ:
«Կա կառավարության երկու արձանագրություն` միասնական հակակարկտային կայաններ ստեղծելու մասին: Այս կապակցությամբ մենք եղել ենք Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում: Մեր կողմից ստեղծվելու է հակաճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղ կլինի շուրջօրյա հերթապահություն: Շիրակի մարզում միակ բանը, որ տխուր է, այն է, որ մենք այստեղ լոկացիոն կայան չունենք: Բայց մինչև տարեվերջ կունենանք ռադիոլոկացիոն կայան», – հանդիպման ժամանակ նշեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
unnamed (1)Ներկաները փոխնախարարից ճշտեցին` ինչ օգուտ է տալու այդ կայանների տեղադրումը, եթե օրինակ` Արմավիրի մարզը, ունենալով դրանք, նախորդ տարի կարկատահարությունից հսկայական վնասներ կրեց: Հ.Մխիթարյանը պարզաբանեց. «Ոչ մի նախարարություն, ոչ մի պետություն դեռ Աստված չէ, չի կարողանալու 100 տոկոսով բնության դեմ կռիվ տալ, պայքարել: Հակակարկտային կայանի էֆեկտիվությունը մինչև 80 տոկոս է, երբ արդեն կարկուտը ձևավորված գալիս է, ոչ մի կայան ոչինչ չի կարող անել: Էնպես չի, որ աշխարհում 100 տոկոսով կարողանում են պայքարել կարկուտի դեմ, մենք` չէ»:
Քանի որ Շիրակը սահմանակից է Թուրքիային, վարելահողերի մի զգալի հատված գտնվում է սահմանային գոտում, որտեղ, ինչպես պարզվեց, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատրությունը թույլ չի տվել կայաններ տեղադրել:
Մեկ հակակարկտային կայանի տարեկան սպասարկումը կազմում է 125 հազար դրամ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան ԱԻ փոխնախարարից հետաքրքրվեց՝ արդյոք այդ ծրագրով չե՞ն ավելանա համայնքների ծախսերը:
«Դրանք նորից մնում են համայնքային սեփականություն, ոչ ոք ձեր ձեռքից չի խլի, պետությունն ընդամենը վերցնում է կառավարումը: ԱԻՆ-ը լրացուցիչ ծախսեր ձեզնից չի պահանջում», – նշեց Հայկարամ Մխիթարյանը:
Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը տվյալ պահին միասնական ծրագրի մասին խոսելն աննպատակահարմար համարեց, քանի դեռ մարզում չկա ռադիոլոկացիոն համակարգ. «Մենք ո՞նց կարող ենք մեր հինգ տարվա փորձը հանել, գնալ մի կասկածելի սպասարկման, ռիսկային գոտի մտնել… Մենք էլ ենք վիզուալ աշխատում ու լավ էլ հասկանում ենք` կարկտաբեր ամպը որն է, անձրևաբերը` որը»,- շարունակեց գյուղապետը:
Հավելենք, որ ծրագրի գործարկման պարագայում, որն ամենայն հավանակությամբ կսկսվի հաջորդ տարվանից, պայմանագրային որևէ կետով գյուղացու բերքի ապահովագրում չի կատարվում:

Զորակցության ցույց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին

ANC-Moscow-protest-600x372Ուրբաթ` ապրիլի 4-ին, Մոսկվայի Հայդ պարկում` Գորկու զբոսայգու տարածքում, տեղի ունեցավ ռուս հասարակայնության ցույցը, որով համերաշխություն արտահայտվեց Քեսաբի հայությանն ու Սիրիայի ժողովրդին, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին: Ցույցի կազմակերպիչները «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպությունը և Մոսկվակի  հայ երիտասարդության ասոցիացիան էին:

Միջոցառմանը մասնակցող հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին միջզգային ահաբեկչությունն ու Թուրքիայի աջակցությունը Սիրիայի անօրինական զինված միավորումներին:

 


Շարունակությունը կարդացեք այստեղ`

Երեկո` նվիրված Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին

unnamedԱպրիլի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ երեկո` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, կլառնետահար Աբգար Մուրադյանի 70-ամյա հոբելյանին:

«Ժպտերես, անսահման և անմնացորդ նվիրված ուսանողներից յուրաքանչյուրին, պատասխանատվությամբ և եռանդով լեցուն»,- այսպես բնութագրեց մանկավարժ Աբգար Մուրադյանին համերգի ընթացքում որպես մենակատար հանդես եկող Դավիթ Գյուլամիրյանը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ Աբգար Մուրադյանի նկարագիրը նույնպես առավել քան խոսուն էր. «Յուրաքանչյուրն, ով Աբգար Մուրադյանի հետ գեթ մեկ անգամ առնչվելու երջանկություն է ունեցել, այսօր էլ խորը ակնածանքով է հիշում նրան՝ մարդու, որ այնքա՜ն խնամքով սերնդեսերունդ է փոխանցել տարիների կուտակած գիտելիքներն ու փորձը: Ինչքան սեր ու ջերմություն է տվել նա շրջապատին, քանի ու քանի անգամ ենք ղեկավարվել նրա թանկագին խորհուրդներով: Չեմ դադարի հիանալ, թե ինչ ներդաշնակությամբ էին մի անձի մեջ միաձուլվում մեծատառով մարդու և նույնքան մեծատառով երաժշտի հատկանիշները: Որքան էլ ժամանակ անցնի, մեր հիշողություններում վառ կպահենք Մուրադյանի մասին ջերմ հուշերը: Նրա 70-ամյակին նվիրված համերգը այն ամենափոքր միջոցն է, որով կարող ենք հարգանքի տուրք մատուցել այդ իրավամբ մեծ ու իսկական երաժշտին»:

Համերգից առաջ Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահը, որտեղ հնչում էր Աբգար Մուրադյանի կատարմամբ Մոցարտի Կլառնետի կոնցերտի ձայնագրությունը, լեփ-լեցուն էր հյուրերով:

Համերգի առաջին մասում գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ունկնդրին ներկայացրեց Գագիկ Հովունցի Լարգոն կլառնետի և նվագախմբի համար «Խորեոգրաֆիկ պիեսներ» սիմֆոնիկ սյուիտից՝ նվիրված Աբգար Մուրադյանին, և Լուի Շպորի Կլառնետի թիվ 4 կոնցերտի հայաստանյան պրեմիերան::  Երեկոյի առաջին մասի ավարտին անվեջ ծափողջույնների պահանջով մենակատար Դավիթ Գյուլամիրյանը կրկին բեմում էր. հնչեց Լուիջի Բասսի «Վենետիկյան դիմակահանդեսը»:

Երկրորդ բաժնում նվագախումբը հանդիսատեսի դատին հանձնեց Մոդեստ Մուսորգսկու/Մորիս Ռավելի «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը: Հրաշալի կատարումից հետո «բիսն» արդեն անխուսափելի էր: Նվագախումբը ներկայացրեց Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի ֆինալը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին

Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործումԱպրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:

Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:

Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:

 Անկախ

Կրկեսն ինքն է այցելել երեխաներին

կրկեսԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: «Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն  ինքն է այցելել  երեխաներին և, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց: Ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներով ոգևորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արևոտ օրվան:

Բացօթյա կրկեսային ներկայացմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մատուցած հաճելի անակնկալի համար:

Անկախ

 

Աքեմենյան 350 հնագիտական նյութ ԱՄՆ-ն վերադարձրել է Իրանին

աքեմենյանԱՄՆ-ն Իրանին վերադարձրել է 350 կավե արձանագրություններ, որոնք պատկանում են Աքեմենյան ժամանակաշրջանին: Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության կազմակերպության ղեկավար Մասուդ Սոլնաթիֆարը հայտնել է, որ այս գործընթացը շարունակություն է ունենալու: Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք, որ 1935-ին իրանական կողմը նմանատիպ 30 հազար արձանագրություններ տվել է Չիկագոյի համալսարանին: Այդ ժամանակից ի վեր, արխիվի մեխ մասը  մնացել է ԱՄՆ-ում և ամբողջովին չի վերադարձվել Իրան:

Այդ հնագիտական նյութերը 1934-ին հայտաբերվել էին Պերսեպոլիսում, որը Շիրազ քաղաքից ոչ հեռու է գտնվում:

«1948-ին Իրանը ստացել է միայն 150 կավե արձանագրություն, 2001-ին` 200: Իրանը կներդնի իր ողջ ջանքեր հնագիտական այդ ողջ պաշարը վերադարձնելու համար»,- նշել է Սոլնաթիֆարը:

 Անկախ

Թուրքիայում «Youtube»-ը կրկին արգելափակվել է

youtubeԱնկարայի վարչական դատարանը բողոքարկել է սահմանադրական դատարանի երեկվա որոշումը «Youtube» կայքը արգելափակումից հանելու վերաբերյալ: «Միլիյեթի» հաղորդմամբ՝ արդյունքում կայքը կրկին արգելափակվել է: Հավանաբար նման որոշման համար պատճառ է հանդիսացել վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը, մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը, նշել էր, թե չի հարգում այն:

Անկախ