Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարություն են տարածել

կառավարությունՏիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների մեծամասնությունն ու հասարակության մի մասը գտնվում է այս ամենի կապակցությամբ պասիվ բողոքողի դիրքում: Հանրային բանավեճից դուրս է մնացել ամենակարևոր հարցը՝ թե, անկախ անձից, ինչ հանրօգուտ քաղաքական փոփոխություններ պետք է կատարի նոր կառավարությունը՝ համաձայն հասարակության պատվերի և թե որն է այդ պատվերը։

Համարելով, որ մեդիաներով լոկ անձերի շուրջ տարվող այս քննարկումները, իրականում, հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է, պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրահամապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալպահանջներին.

  • Ցանկացած քաղաքականություն վարելիս՝ առաջնորդվել ՀՀ ինքնիշխանության, մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության, հանրային շահի, քաղաքացիների բարեկեցության և երջանկության, քաղաքական, տնտեսական և այլ ազատությունների խթանման սկզբունքներով:
  • Բացառել շահերի բախում ենթադրող որևէ անձի նշանակումը կառավարության կազմում` սկիզբ դնելով հանրային ծառայության մաքրման գործընթացին, և ազատվել հանրային պաշտոնում իրենց մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաներից:
  • Իրականացնել ոչ իմիտացիոն հակակոռուպցիոն միջոցառումներ` թիրախավորելով բարձր մակարդակի քաղաքական կոռուպցիան և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսությունը, ապահովելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված անձանց պատշաճ բացահայտում և դատապարտում: Ապահովել օֆշորներում գրանցված մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների հրապարակում:
  • Տնտեսությունն ամբողջությամբ բերել հարկային դաշտ՝ ստվերից հանելով օլիգարխներիբիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը: Ազատել մանր ու միջին բիզնեսը օլիգարխիկ վերահսկողությունից, հարկային բեռը վերաբաշխել ի օգուտ ցածր և միջին եկամուտ ստացողների, վարել սոցիալական արդարությանը նպաստող հարկային քաղաքականություն:
  • Դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը՝ կենսաթոշակների, տրանսպորտի սակագների, կոմունալ ծառայությունների գների, հանրային տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ: Բացառել վարչական մարմինների կողմից ճնշումները գործատուների և աշխատողների վրա՝ քաղաքացիների կամքին հակառակ կենսաթոշակային ֆոնդերի համար պարտադիր գանձումներ կատարելու նպատակով:
  • Հատուկ հայեցակարգ և քաղաքականություն մշակել հանքարդյունաբերության ոլորտըկարգավորելու, պետական մասնաբաժիններ ստեղծելու միջոցով օտարերկրյա տնտեսական շահագործումից և կախվածությունից դուրս բերելու, խիստ հարկային քաղաքականություն սահմանելու և ընդերքից ստացված եկամուտները ներկա և ապագա սերունդների միջև արդարացի բաշխելու, ապօրինաբար և խախտումներով ընդերքօգտագործման թույլտվություններ ստացած ծրագրերը դադարեցնելու, բնությանը, տնտեսությանը և բնակչության առողջությանը մինչ այժմ հանքարդյունաբերության հասցրած վնասները հատուցելու, հանքարդյունաբերությունը զսպելու ևբնապահպանությանն առաջնահերթություն տալու ուղղությամբ:
  • Ապակուսակցականացնել բուհերի ուսխորհուրդները, դադարեցնել կրթական հաստատությունները նեղ կուսակցական շահերին ծառայեցնելը, չխոչընդոտել որակյալ և քննադատական կրթության զարգացմանը:
  • Ձեռնարկել միջոցներ կանխարգելելու ոչ կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում: Հայկական բանակը զարգացնել որպես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության նպատակով պրոֆեսիոնալ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հաստատություն: Ստեղծել իրավական երաշխիքներ` կանխելու բանակի միջամտությունըներքաղաքական իրադարձություններին և ապահովելու քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ:
  • Դադարեցնել պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և ձեռնարկել միջոցներ շուտափույթ վերականգնելու մինչ օրս ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, ինչպես նաև տեղափոխված հուշարձանների վերադարձը իրենց պատմական տարածք:
  • Ապահովել հանրային մարմինների բոլոր որոշումների ընդունման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցություն` երաշխավորելով քաղաքացիների ներկայությունը այդ որոշումները կայացնող մարմինների բոլոր նիստերին և պարբերաբար հրապարակել հանրային միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվություններ:

Այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։

Սույն հայտարարությամբ պատրաստակամություն ենք հայտնում ներքոստորագրյալ քաղաքացիական խմբերի և այլ սուբյեկտների հետ համատեղ աշխատանք իրականացնել հանրային օրակարգի շուրջ, որը կներառի գործադիրի կողմից իրականացվելիք շատ որոշակի փոփոխությունների կետեր։

«Ազատագրում» նախաձեռնություն

«Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն

Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում

Համահայկական բնապահպանական ճակատ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մի շարք անդամներ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

«Էկոլուր» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

 

Անկախ

ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Կակաչների սիմֆոնիա» միջազգային փառատոնին

Կակաչների սիմֆոնիաԱպրիլի 11-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ռումինիայի Պիտեշտ քաղաքում անցկացվող «Կակաչների սիմֆոնիա» 37-րդ ամենամյա փառատոնին:

Միջոցառմանը ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր նաև Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին փոխանցվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը և այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր փոխանակվեցին այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան, եվրապառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:

Միջոցառումը մեկնարկեց Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, կազմակերպված ծաղիկների շքերթով:

«Կակաչների սիմֆոնիան» Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների և ցուցադրվող արտադրանքի քանակը:

Ճապոնիայում թռչնագրիպի տագնապ է հայտարարվել

Ճապոնիա, թռչնագրիպՃապոնիան թռչնագրիպի տագնապի տակ է, քանի որ երկրի հարավում վիրուսից ավելի քան 1,000 հավ է սատկել:

Այսօր Կումամոտո պրեֆեկտուրայում 112,000 թռչուն է սպանվել H5 վիրուսի տարածումը կանխելու համար:

Մոտակա ֆերմաներում կսպանվեն ևս 56,000 հավ, կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում փակվել են նաև պրեֆկտուրայի ճանապարհները:

Պաշտոնյաները հերքել են մարդկանց շրջանում հնարավոր տարածման վտանգը՝ հայտնելով, որ եփած հավից կամ հավկիթից վարակվելու վտանգ չկա:

Կումամոտոյի պաշտոնյաները արդեն արգելել են հավի ֆերմաներին իրենց արտադրանքը դուրս բերել վարակի բռնկման շրջանից մինչև տասնվեց կիլոմետր հեռավորության:

 Անկախ

Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված

չինարիՀակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին:  Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:

Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:

Անկախ

Հայաստանի պատանի և երիտասարդ սամբիստները Եվրոպայում 3-րդն են

սամբո4466831363603737Իսպանիայի Կասերես քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնություններում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթ, 5 բրոնզե: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանիների և երիտասարդների հավաքականները գրավեցին երրորդ տեղը:

65 կգ քաշային պատանիների մրցաշարում Ռոբերտ Գաբրիելյանը, երիտասարդների 90 կգ քաշայինների մրցաշարում Սեյրան Սահակյանը արժանացան բրոնզե մեդալի: Պատանիներից Դավիթ Խաչատրյանը (52 կգ) և Նաիրի Կարապետյանը (81 կգ) կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին:

Երիտասարդական առաջնության 52 կգ քաշայինների մրցաշարում  Գրիգոր Մխիթարյանն  ուժեղ էր իր բոլոր մրցակիցներից և գրավեց առաջինն տեղը:

Բրոնզե մեդալակիր էր դարձել Միշա Նազարյանը (75 կգ), արծաթե մեդալակիր՝ Էռնեստ Հայրապետյանը (60 կգ), ոսկե մեդալակիր՝ 48 կգ քաշային Լենդրուշ Զատիկյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»

ֆուտբոլՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»:

 

 

Միկա 8.26
Բանանց 7.98
Փյունիկ 7.97
Շիրակ 7.96
Արարատ 7.95
Գանձասար 7.92
Ուլիս 7.91
Ալաշկերտ 7.80

 

Այս պահին հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը,լրացված

սահմանամերձ գոտիԱյս պահին լարված իրավիճակ է  հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մի քանի ժամ է հակառակորդը խոշոր չափի զինատեսակներով գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը:  Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հենց նոր Անկախի թղթակցին հայտնեց, որ  հակառակորդը գնդակոծում է Մովսեսի այգիները, և տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրակում է Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեր թղթակցին հայտնեց, որ ինքն այժմ Բերդում է, լսել է, որ կրակում են գյուղի վրա, շտապ մեկնում է գյուղ:

Այս պահին,  մեր տեղեկություններով , բարեբախտաբար,  տուժածներ չկան:

ՙՙՄեր տեղեկություններով, ադրբեջանական կրակահերթերն անպատասխան չեն մնում՚՚

Անկախ

Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը` Հենրիխ Մխիթարյանի մասին

հմնշ139746462422Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, որը Գերմանաիայի առաջնության 30-րդ տուրի Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում առաջինն էր  գրավել մրցակցի դրպասը, ընդհանրապես իրեն հիանալի դրսևրել: Ի վերջո, նրա ակումբն առավելության էր հասել 3:0 հաշվով:

25-ամյա թուրք ֆուտբոլիստնիր թիմակցի մասին ասել է. «Հենրիխն ամեն բան սրտին մոտ է ընդունում։ Նա նորեկ է, ընդամենը մի քանի ամիս է Գերմանիայում։ Դա լրացուցիչ ծանրություն է Մխիթարյանի համար։ Խոսել եմ նրա հետ և ասել, որ աշխարհում քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք խաղադաշտում տեղաշարժվելու ունակությամբ և արագությամբ կարող են մրցել իր հետ: Երբ նա արագություն է զարգացնում,  ոչ ոք չի կարող կանգնեցնել: Հենրիխը լավ մրցաշրջան է անցկացնում։ Անհանգստալու առիթ չկա, քանի որ նրա մոտ ամեն բան կարգին է»:

Ուկրաինան ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել երկրի արևելյան շրջաններ

Ukraine-protestsԵրկուշաբթի օրը Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը երկուշաբթի օրը ՄԱԿ-ին կոչ է արել խաղապահ զորքեր ուղարկել երկրի արևելյան հատվածներ, որտեղ ռուսամետ ապստամբները գրավել են գրեթե 10 քաղաքների ադմինիստրատիվ շենքերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ Տուրչինովը հայտնել է, որ «հակաահաբեկչական» պայքարը կիրականացվի Ուկրաինայի անվտանգության ուժերի և ՄԱԿ-ի խաղաղապահների հետ համատեղ:

Խաղաղապահների ուղարկելու վերաբերյալ թույլտվությունը պետք է տրամադրի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի:

Երկրի կառավարությունը անզոր է գտնվել երկրի արևելյան ռուսախոս շրջաններում ադմինիստրատիվ շենքերը գրավող ռուսամետ անջատողականներին վերահսկելու համար: Զենքերը վայր դնելու վերաբերյալ ապստամբների համար Տուրչինովի սահմանած ժամկետը անցել է երկուշաբթի առավոտյան առանց որևէ տեսանելի արդյունքի:

 Անկախ

Որտե՞ղ են բնակվում Թուրքիայի ամենաերջանիկ մարդիկ

թուրքիա    2004 թվականից սկսած Թուրքիայում անցկացվող «Գոհություն կյանքից» խորագրոով հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու, թե Թուրքիայի որ շրջաններոմ են մարդիկ ավելի երջանիկ և գոհ իրենց կյանքից: Այսպես 2013 թվականին հետազոտության շրջանակներում հարցմանը մասնակցել է 125 հազար 720 տան 18 տարեկանից բարձր 196 հազար 203 բնակիչ: Պարզվել է, որ հարցվածների մոտ 59 տոկոսը իրեն երջանիկ է համարում: Իսկ ահա ամենաերջանիկ մարդիկ ապրում են Թուրքիայի Սինոպի շրջանում, որտեղ հարցվածների 77,7 տոկոսը նշել է, որ երջանիկ է: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ համեմատաբար պակաս երջանիկ են իրենց համարել Թունջելիի բնակիչները, որտեղ բնակչության միայն 42 տոկոսն է դրական պատասխան տվել:

Անկախ

 

Մասնավորի կողմից արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում կառուցվել են թեքահարթակներ

010Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում ներկառուցվել են թեքահարթակներ: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դեսպան Սհոյանը հանձնեց սփյուռքի նախարարության մեդալներ

148.Ambassador Shoian awarded the medals of the Ministry of Diaspora  14.04.2014Ապրիլի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության  կողմից տրված  պարգևների  հանձնման արարողություն:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և  կրոնական համայնքների  ազգային խորհրդի նախագահ  պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:

«Հակոբ Մեղապարտ» մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:

«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:

«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվեց Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:

ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ  համագործակցության համար:

Աբդուլահ Օջալանը Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու՞ է դարձել

ocalanԱյսօր թուրքական մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, թե PKK-ի առաջնորդ Աբդուլահ Օջալանը, որը տարիներ շարունակ գտնվում է Իմրալը կղզու բանտում, հայց է ներկայացրել 2014 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի համար, որն էլ ընդունվել է Օսլոյում տեղակայված Նոբելյան ինստիտուտի կողմից: Սակայն ինստիտուտի ղեկավարությունը «Դողան» լրատվական գործակալության հետ զրույցում, հերքելով Օջալանի թեկնածության վերաբերյալ լուրերը, ընդգծել է, որ թեկնածուների հարցում ոչ մի տեղեկություն չի հաղորդում ոչ անձամբ թեկնածուներին, ոչ էլ նրանց առաջադրած անձանց կամ կազմակերպություններին:

Անկախ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԱԶԿ-ի փոխնախագահի հետ

fransis     Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ միասին կուսակցության գրասենյակում քննարկել է օրերս ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևը, որով ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը: «TRT Haber»-ի հաղորդմամբ՝ բանաձևի ընդունման հարցով ամերիկացի դեսպանը այցը ԱԶԿ-ի շտաբ-գրասենյակ դարձել է առաջին այցը վերջին տասը ամիսների ընթացքում: Հանդիպմանը քննարկել են թուրք-ամերիկյան հետագա հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:

Անկախ

Ատրճանակ, նռնակ, սվին-դանակ և փամփուշտներ

զենքՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 12-ին, ժամը 13.00-ին, 1988 թ. ծնված Գարիկ Գ.-ն կամավոր հանձնել է գազային ատրճանակ` հարմարեցված 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, սվին-դանակ և տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:

Անկախ