Ադրբեջանցի լրագրողը մեկուսարանում հացադուլ է սկսել

Փարվիզ ՀաշիմլիԱդրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում գտնվող “Բիզիմ յոլ” (Մեր ուղին) թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլին ապրիլի 15-ից հացադուլ է սկսել: Վերջինս այս մասին ասել է իր փաստաբան Էլչին Սադըգովին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Լրագրողը իր փաստաբանին տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին դատարանում իր ելութի համար, որի ժամանակ բողոքել է իրեն պահելու պայմաններից և իրեն ծեծելուց, իր նկատմամբ կրկին ճնշում է գործադրվել: Մասնավորապես՝ Հաշիմլիին սպառնացել են պահել պատժախցում:

Հաշիմլին մեկ շաբաթ առաջ պահանջել է թուլ տալ իրեն հանդիպել հարազատների հետ կամ հեռախոսազրույց ունենալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Ապրիլի 15-ի առավոտյան նա կրկին պահանջել է իրեն ընձեռել այդ հնարավորությունը: “Այդ իսկ պատճառով Փավրիզը, տեղեկացնելով հետաքննչական մեկուսարանի ղեկավարությանը, հենց այսօր սկսեց հացադուլը` պահանջելով թույլ տալ հանդիպել իր հարազատների հետ”, ասել է Սադըգովը:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողի ինքնազգացողությունը վատ է եղել: Բացի այդ՝ նրա ատամը ցավում է և ունի պլոմբավորման կարիք, մինչդեռ մեկուսարանի ղեկավարությունը նշում է, որ մեկուսարանում ատամները չեն պլոմբում, այլ հեռացնում են:

“Բիզիմ յոլ” թերթի աշխատակից, “Մոդերատոր” ադրբեջանական կայքի ղեկավար Փարվիզ Հաշիմլին ձերբակալվել է 2013թ.-ի սեպտեմբերի 17-ին` “մաքսանենգության և անօրինական զենքի պահման մեղադրանքով”: Մարտին ձերբակալության ժամկետը երկարաձգվել է երեք ամսով:  Լրագրողը իրեն մեղավոր չի ճանաչում` հայտարարելով, որ քննության ընթացքում իրեն ստիպել են վկայությամբ հանդես գալ մի շարք պաշտոնատար անձանց դեմ, որոնք, իբրև թե, հովանավորում են ադրբեջանական ընդդիմությանը:

 Անկախ

Վրաստանն ու Թուրքիան կհամագործակցեն արխիվային ոլորտում

արխիվՎրաստանի ազգային արխիվի գլխավոր տնօրեն Թեոնա Իաշվիլին և Թուրքիայի ազգային արխիվի տնօրեն Ուգյուր Ունալը արխիվային բնագավառում համագործակցության հուշագիր են ստորագրել: Միջոցառումը տեղի է ունեցել Թբիլիսիում արխիվային նյութերի ցուցասրահում: Ցուցահանդեսին ներկայացված էին օսմաներեն լեզվով փաստաթղթեր, ինչպես նաև գրավոր նյութեր Թուրքիա- Կովկաս, Վրաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա է գտնվել նաև Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Զեքի Լևենթը: Ստորագրված հուշագիրը նախատեսում է արխիվային նյութերի փոխանակություն, ինչպես նաև արխիվների վերականգման փորձի փոխանակում: Կողմերը նաև պայմանավորվել են անցկացնել մի շարք համատեղ գիտական աշխատանքներ:

 Անկախ

«Փյունիկը»` Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակչում է

գավաթ31290Ապրիլի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը՝

«Փյունիկ»-«Միկա» 2:0 (0:0)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

Գոլերը՝ Աղվան Պապիկյան, 53, Գագիկ Պողոսյան, 90+1

Առաջին հանդիպումը՝ 1:0

Մեծ ֆուտբոլ և կատաղի փողեր

հմ39082Ֆուտբոլը շատ թանկ հաճույք է, և կատաղի փողեր են շրջանառվում: Տարբեր կազմակերպություններ հաշվարկներ են կատարում, թե ինչ արժեն ֆուտբոլիստները, ազգային հավաքականները:

Եվ ահա, Բրազիլական «Pluri Consultoria» խոևդատվական ընկերությունը հրապարակել է 2014-ին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության ամենաթանկարժեք հավաքականների ցանկը.

  1. Իսպանիա – 483,8 միլիոն եվրո
  2.  Արգենտինա – 473 միլիոն եվրո
  3. Բրազիլիա – 467,5 միլիոն եվրո
  4. Գերմանիա – 447,9 միլիոն եվրո
  5. Ֆրանսիա – 402,1 միլիոն եվրո
  6. Անգլիա – 356,3 միլիոն եվրո
  7. Բելգիա – 336, 7 միլիոն եվրո
  8. Իտալիա – 325,2 միլիոն եվրո
  9. Պորտուգալիա – 289,5 միլիոն եվրո
  10. Կոլումբիա – 225,4 միլիոն եվրո

Համաշխարհային ֆուտբոլի աստղերհն էլ ունեն իրենց որոշակի գները:

Մասնավորապես, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ 29,2 միլիոն եվրո է: Նա 53-րդ տեղում է: Դոնեցկի «Շախտյորը» Մխիթարյանին վաճառել էր  27,5 միլիոն եվրո գումարով:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է` 138,1 միլիոն եվրո: Ապա հաջորդում են`պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (107,3 միլիոն), ուելսցի Գարեթ Բեյլը (71,3), բրազիլացի Նեյմարը (67,4), գերմանացի Մարիո Գյոտցեն (60,3), ուրուգվայցի Էդինսոն Կավանին (57,6), կոլումբիացի Ֆալկաոն (56,3), գերմանացի Մեսութ Օզիլը (53,2), ուրուգվայցի Լուիս Սուարեսը (48,9), իսպանացի Խուան Մատան (47,1):

Հայ երգի երեկո Լոնդոնում

151.Concert in London 15.04.2014Ապրիլի 13 և 14-ին Լոնդոնի հանրահայտ Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում ներկայացվեց «Համերգ մոմի լույսի տակ. Արմանիա՝ հայկական երգի, պարի և բանաստեղծության ճամփաներով» խորագիրը կրող համերգային ծրագիրը: Միջոցառումը նախաձեռնվել էր Լոնդոնի «Հայ հիմնարկ» մշակութային կազմակերպության և «Գլոբուս» թատրոնի համատեղ ջանքերով ու ՄԹ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Հնչեցին հայկական ժողովրդական, հոգևոր և դասական երգեր և երաժշտություն (Նարեկացի, Սայաթ Նովա, Եկմալյան, Կոմիտաս): Հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին նաև հատվածներ ժամանակակից հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի ու Վաչե Շարաֆյանի ստեղծագործություններից:

Համերգին ելույթ ունեցան լոնդոնաբնակ հայտնի հայ երաժիշտներ՝ ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, տավիղահար Սևան Հորոքս-Հոփայանը, ինչպես նաև դերասան Քոլին Հըրլին: Վերջինս անգլերեն թարգմանությամբ ասմունքեց Զապել Բոյաջյանի, Սայաթ Նովայի, Հովհաննես Թումանյանի, Վահան Թեքեյանի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից: Երեկոյին հատուկ հմայք տվեց Հայաստանից հրավիրված «Դուդուկներ» խմբի ելույթը:

Անկախ

Տրիպոլիում առևանգել են Հորդանանի դեսպանին

envoyԵրեքշաբթի օրը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առևանգել են Հորդանանի դեսպանին:

Հորդանանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ դեսպան Ֆավազ ալ-Այտենին առևանգել են, իսկ վարորդին վիրավորել:

Լիբիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկու մեքենաներով դիմակավորված, զինված մարդիկ կանգնեցրել են դեսպանի մեքենաների շարասյունը և առևանգել նրան:

Ռազմական խմբերը պարբերաբար թիրախ են դարձնում և ահաբեկում երկրի պետական պաշտոնյաներին:

 Անկախ

Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դանակով զինված Ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին դանակով հարվածել է 1952 թ. ծնված Միշա Ս.-ն, ինչի հետևանքով Վ. Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն օրը, ժամը 19.05-ին, Միշա Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միշա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

2014թ. առաջին եռամսյակում՝ 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է ցուցանիշների աճ

 Դավիթ ՕհանյանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության, գովազդի և արտաքին ձևավորման, առևտրի և սպասարկման ոլորտների ծրագրային աշխատանքների եռամսյակային հաշվետվությունը, անդրադարձել տարեկան ծրագրերի առաջիկա անելիքներին։

«Բոլոր ոլորտներում մենք հիմնականում աճ ենք արձանագրել՝ նախատեսածի և ծրագրային դրույթների համեմատ»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Առողջապահության ոլորտում 2013 թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճ է նկատվում բնակիչների՝ բուժհաստատություններ դիմելիության, հետևաբար և բուժծառայություններից օգտվելու ցուցանիշներում։ Թերևս վստահության աճով պայմանավորված՝ 6 տոկոսով ավելացել է նաև համաբուժարաններ դիմելու դեպքերը. տարվա առաջին եռամսյակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 625089 քաղաքացի։ Երևանում ծննդօգնության եռամսյակային ցուցանիշը 5018 է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 57-ով ավելի։

Երևանի քաղաքապետի տեղակալը 2014 թվականի «Ձեզ համար, կանայք» անվճար առողջապահական ակցիան ծավալով ու բովանդակությամբ գնահատել է աննախադեպ։

«Մեծ նշանակություն ունեցավ քաղաքապետի կողմից պատասխանատուների առջև դրված հստակ խնդիրը, որպեսզի ակցիան կազմակերպվի ոչ միայն գինեկոլոգիական հիվանդությունների գծով, այլ լինի բազմակողմանի։ Արդյունքում 26.144 կին է օգտվել ակցիայից, մինչդեռ անցյալ տարի 5971-ն էին»,- նշել է Դավիթ Օհանյանը և շեշտել, որ ակցիայի ընթացքում բողոքներ չեն ստացել։

Երևանի քաղաքապետարանի այս տարվա «Ձեզ համար, կանայք» ակցիայի վիճակագրական տվյալներով՝ ակցիայից օգտված 26.144 կանանցից 16.286-ն առաջնային զննում են անցել, 13.281-ը՝ բուժհետազոտում, 10.803-ին բուժօգնություն է ցուցաբերվել։ Մինչ օրս ակցիայի շրջականում կատարվել է 1319 վիրահատական միջամտություն, որից 239-ը՝ գինեկոլոգիական, 498-ը՝ ակնաբուժական, 176-ը՝ ուռուցքաբանական, ևս 406-ը՝ այլ վիրահատություններ. ևս 619 հերթագրված կանայք վիրահատվելու են։

«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ակցիան կհամարվի ավարտված, երբ բոլոր հերթագրվածները ստանան նախատեսված բուժսպասարկումը»,- ընդգծել է Դավիթ Օհանյանը, ապա շնորհակալություն հայտնել ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական ու մասնավոր բուժհաստատություններին, որոնք արձագանքել էին քաղաքապետի կոչին և մասնակցել այս նախաձեռնությանը։ Քաղաքապետի տեղակալը նշել է, որ  առաջիկա օրերին այդ բուժհիմնարկությունները կպարգևատրվեն քաղաքապետարանի շնորհակալագրերով։

Դավիթ Օհանյանը նաև ներկայացրել է առողջապահության ոլորտում քաղաքապետարանի կողմից նախանշված տարեկան ծրագրից որոշակի առաջնահերթություններ։

«Ինչպես բոլոր ծրագրերում, առողջապահության ոլորտում ևս մենք հիմնականում առաջնորդվում ենք Երևանի ավագանու ընտրություններում «Ավելի լավ Երևան» նախընտրական ծրագրի դրույթներով, որտեղ մեծ ուշադրություն ենք հատկացրել բուժհաստատություններին։ Մասնավորապես, 2013 թվականին 50 մլն-ից ավելի գումարի բուժսարքավորում է ձեռքբերվել ու տրամադրվել բուժհաստատություններին: Իսկ արդեն այս տարի առողջապահության ոլորտին համայնքային բյուջեից հատկացված 165 մլն դրամից այդ նպատակին կուղղվի 100 միլիոնը: Բացի այդ, հաշվի առնելով, որ համակարգչային տոմոգրաֆիան համարվում է ոչ մատչելի ծառայություն, 15 մլն դրամ էլ հատկացվել է  այդ ծառայությունը սոցիալական խոցելի խմբերի համար հասանելի դարձնելու նպատակով: Իսկ մնացած 50 մլն դրամը կծախսվի բուժհաստատությունների վերանորոգման համար։ Ի դեպ, ուզում եմ հատկապես ընդգծել, որ այս տարեվերջին մանկական համաբուժարանները ամբողջությամբ կջեռուցվեն»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և հավելել, որ ծրագրերի իրականացման համար մրցույթներն արդեն հայտարարվել են։

Առողջապահական ոլորտի հաշվետվությունն ամփոփելով՝ Դավիթ Օհանյանը հիշեցրել է, որ օգոստոսին ծրագրված է քաղաքապետարանի առողջապահական երկրորդ ակցիան՝ «Երևանյան ամառ» բազմոլորտ ծրագրով։

Առևտրի և սպասարկման առումով ոլորտին բնորոշ ցուցանիշների աճ ևս արձանագրվել է՝ տեղական տուրքերի հավաքագրման, վարչական իրավախախտումների հայտնաբերման ու արձանագրման,  սանիտարահիգիենիկ նորմերի համապատասխան առևտրի օգտին՝ բացօթյա առևտրի բացառման  ուղղությամբ։

Գովազդի և արտաքին ձևավորման վարչության համակարգման առումով բանախոսը նշել է, որ այդ ոլորտում քաղաքապետարանն առաջնորդվում է նոր մոտեցումներով։  Մասնավորապես, շարունակվում է գովազդային վահանակների արդիականացման ծրագիրը, որը սկսվել էր նախորդ տարեվերջին։ Քաղաքապետի տեղակալը հիշեցնում է, որ դեռևս անցյալ տարի 106 մեծ վահանակներ փոխարինվել են փոքրածավալ՝ քաղաքային միջավայրին պատշաճ չափերի վահանակներով, ապամոնտաժվել է արդիականությունը կորցրած գովազդային շուրջ 3000 կրիչ։ Ի դեպ, սոցիալական գովազդին, օրենքով նախատեսված նվազագույնը 5 տոկոսի փոխարեն, քաղաքապետարանը շուրջ 20 տոկոս է տրամադրել։

Այս տարի մասնավորի հետ համագործակցության շնորհիվ 7 վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվելու Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում, Չարենցի, Հալաբյան, Կիևյան, Սեբաստիայի փողոցներում,  Թբիլիսյան խճուղում։ Դավիթ Օհանյանը հատկանշել է, որ դրանց վայրերը քաղաքապետարանը որոշում է բնակիչների դիմումներով, ապա ՃՈ–ի տրամադրած տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա։

Հաշվետու ժամանակահատվածում Երևանի կանգառներում էլեկտրոնային 30 չվացուցակ է տեղադրվել։ Դրանք կգործարկվեն համապատասխան ծրագրավորումից հետո։

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ-ն, որի գործունեությունն ուղղված է Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և այլ ենթակա գերատեսչությունների տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցմանը, ինչպես նաև Երևանը էլ ավելի հարմարավետ ու ապահով քաղաք դարձնելուն, հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 43 ծրագիր, ինչը 5-ով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։  Նորացվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը. ավելացվել են գործիքներ ու ծառայություններ, Երևանի մասին ճանաչողական նոր բաժիններ։ Գործարկվել է Երևան քաղաքի ինտերակտիվ բյուջեն՝ այդպիսով քաղաքապետարանի գործունեությունը էլ ավելի տեսանելի դարձնելով ու քաղաքացիների առաջ հաշվետու լինելու բարձր շեմ ապահովելով։ Ավելի ապահով Երևան ունենալու առումով էլ ձեռնարկության եռամսյակային  աշխատանքներում Դավիթ Օհանյանը հատկապես կարևորել է Մանկական զբոսայգու և Մանկական երկաթուղու տեսահսկման համակարագի գործարկումը։ Տեղադրված 18 տեսախցիկներով այգու անցուդարձին ու հաստատված կարգուկանոնին կարելի է հետևել առցանց հեռարձակմամբ։

 Անկախ

«Էդվագ Գրուպ» ընկերությունը դատի կտա ՏՄՊՊՀ-ին

 նռան տեսքի ապակյա շիշ«Էդվագ Գրուպ» ընկերությունը հանդես է եկել ՏՄՊՊՀ-ին դատի տալու հայտարարությամբ: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր  սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

2011-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետև ՏՄՊՊՀ-ի պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել և առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, և ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից:

Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջևանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը և Մառան ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել և իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր Սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով:

Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված և շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Ավելի քան կես տարի տևած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013-ի ապրիլի 4-ին կայացնում է հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որևէ ապակյա շիշ նույնությամբ չի կրկնում գրանցված արդյունաբերական նմուշը և, որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում:

Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, Հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը:

Մոտ ապագայում «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր և իր բաժնետերերի շահերը:

 Անկախ

Արսեն Խոջոյանը հոգեբանական խնդիրներ ունի

արսեն խոջայանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում գերեվարված և ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանը հաջորդ երկուշաբթի կտեղափոխվի Երևան՝ հոգեբուժական զննության նպատակով: Արսենն այժմ հայրենի գյուղում է՝ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրում: Արսեն Խոջոյանի մայրիկի՝ Սվետլանա Խոջոյանի խոսքով, որդու վիճակն ընդհանուր լավ է, բայց անհանգստացնող հանգամանքներ ևս կան:  ՙՙԱրսենը կաշկանդված է, սևեռուն հայացքով երկար նայում է ինչ-որ մի ուղղությամբ, մտածում, ինձ թվում ա՝ վախ կա մեջը: Երեկ ամբողջ օրը դողէրոցքի մեջ էր, մեկ ժամ ա ընդամենը քնել՚՚,-Անկախի հետ հեռախոսազրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը: Մեր տեղեկություններով, Արսենը, առողջական խնդիրների պատճառով դեռևս հարսնացուի հետ չի հանդիպել, խոսել է միայն հեռախոսով: Հարևան Չորաթան գյուղի բնակիչ Շուշանիկի և Արսենի՝ այսպես կոչված խոսքկապի արարողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին:

Անկախ

Վիրավոր ազատամարտիկն անժամկետ նստացույց կանի նախագահականի դիմաց

նախագահականՎիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանն իր չորս երեխաների և կնոջ հետ այսօր վաղ առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել:

Ազատամարտիկի խոսքով` 2006 թվականից հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, բայց մինչ օրս անտուն է:

Հակոբ Թադևոսյանի կնոջ՝ Անահիտ Բաղմանյանի խոսքով` արցախյան պատերազմից հետո ամուսինը յոթ անգամ վիրահատություն է տարել, նրա առողջական վիճակը ծանր է:

Ազատամարտիկի փոքր երեխան 2 տարեկան է, մեծը՝ 10 տարեկան: Տան վարձն ուշացնելու պատճառով ընտանիքին դուրս են արել: Իրենք էլ գնալու տեղ չունեն, որոշել են անժամկետ նստացույց անել ու մնալ նախագահականի առաջ:

Հակոբ Թադևոսյանը պատերազմում վիրավորվելու համար ընդհամենը 17 000 դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը բնակվում է Հրազդան քաղաքում, որտեղ դժվար է լուծել նաև աշխատանք գտնելու հարցը:

Անկախ

Ոստիկանության տոնը՝ մեկ օր շուտ

26 011Գյումրիում նշվեց ոստիկանի օրը: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որի ժամանակ մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին մեդալներով, վկայագրերով, դրամական խրախուսանքով:
96-ամյա ուժային կառույցի գործունեությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետությունից. ստեղծվում է ներքին գործերի նախարարություն և առաջին նախարար է դառնում Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Սարդարպատի ճակատամարտի կազմակերպիչ, Երևանի նահանգապետ Արամ Մանուկյանը՝ 1918թ.: Համակարգն իր զարգացման փուլերն անցել է խորհրդային ժամանակներում և արդեն Հայաստանի երրորդ Հանրապետությունում ու դեռ շարունակում է:
Իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի ոստիկաններին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ոստիկանությունն, իսկապես, փառապանծ ուղի է անցել: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ միլիցիայի աշխատակիցներն իրենց մեծ գործն արել են: Եկան Հայաստանի համար դժվարին տարիներ, Արցախյան գոյամարտ, սահմանների պաշտպանության հարցում ոստիկանության դերն անուրանալի էր: Այն, որ ոստիկանության շատ աշխատակիցներ ընդգրկվեցին կամավորական ջոկատներում և իրենց պարտքը կատարեցին, դա փաստ է: Շատերը նաև դարձան զոհեր: Այսօր էլ ոստիկանությունը կանգնած է իրավակարգի պահպանության առաջին շարքերում»:
Տոնի կապակցությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին և խրախուսվեցին կատարած աշխատանքի համար: Շիրակի մարզպետի կողմից մարզային ոստիկանությունը նվեր ստացավ հեռուստացույց, իսկ մարզի մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին:
Ոստիկաններին շնորհավորեց և պարգևատրեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բարձր գնահատեց քաղաքապետարանի և ոստիկանության համատեղ աշխատանքը:
26 019Ոստիկանության անցած ճանապարհի, ձեռքբերումների և բացթողումների մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը կաևորեց. «Նախ շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին՝ 96-ամյակի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, անամպ երկինք: Ցանկանում եմ աշխատանքի մեջ արդյունավետություն այն առումով, որ եթե կկատարվեն հանցագործություններ, այն աստիճան ունակ և պատրաստակամ լինեն ոստիկանության գործիչները, որ շատ շուտ բացահայտեն: Շատ լավ կլինի, որպեսզի կանխարգելվեն բոլոր հանցագործությունները, բացասական երևույթները»: Վարդան Նադարյանը նշեց, թե իրենք սովետական միլիցիայի հետնորդներն են ու պետք է վերցնեն, զարգացնեն բոլոր դրական երևույթները, և ավելի կատարելագործելով աշխատանքային ընդունակությունները՝ նախատեսված ծառայությունները մատուցել ժողովրդին:
Ինչ վերաբերում է ոստիկան-ժողովուրդ հարաբերություններին, փոխվստահության մթնոլորտին, ոստիկանության գնդապետը նկատեց. «Շատ ուրախալի փաստ պիտի ասեմ, որ այսօր ծամը 9-10-ի սահմաններում, 4-5 քաղաքացիներ եկել էին ոստիկանության մարզային վարչություն և շնորհավորում էին: Ես դա դիտում եմ որպես ժողովրդի կողմից ունեցած վստահության վերականգնում: Բազմիցս, թե ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, թե ես՝ իմ ելույթներում, աշխատանքային հրահանգներում շեշտը դնում ենք մաքսիմալ վստահության արժանանալու վրա: Դրան կարող ենք հասնել միայն մեր անաչառ, թափանցիկ աշխատանքով»: Գնդապետ Նադարյանը նաև ասում է՝ Շիրակի մարզը ոչ մի բարդություն իրեն մեջ չի պարունակում, միայն ժողովուրդն է շատ ավելի պատվախնդիր, քան մյուս վայրերում, արդարության շատ ավելի մեծ ակնկալիք ունի:
Ըստ Նադարյանի, ոստիկանությունն այսօր բազմաթիվ բացթողումներ ունի. «Բացթողումը մարդն է, կադրերն են որոշում ամեն ինչ. օրենքը հստակ է, կիրառումը հստակ է, գործառույթը հստակ է, կատարողն է պետք: Բացթողումը հետևյալն է, պիտի ման գանք, գտնեն, խրախուսենք, առաջխաղացման ներկայացնենք մարդկանց, որոնք համապատասխանում են ոստիկանի բարձր կոչմանը»:
Տոնական միջոցառումները շարունակվեցին մասնագիտական երգ ու պարով:

 

Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք

դոլար-դրամԱպրիլի 15-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

Սիլվիո Բեռլուսկոնին մեկ տարի ծերատանը հանրային աշխատանք կկատարի

Silvio BerlusconiՍիլիվիո Բեռլուսկոնիին հարկային իրավախախտումների համար մեկ տարի ազատազրկման ենթարկելու շրջանակներում կարգադրել են շաբաթը առնվազն մեկ օր հանրային աշխատանք կատարել ծերատանը:

Ճանապարհորդելու արգելքի սահմանումից հետո Իտալիայի 77-ամյա նախկին վարչապետի անձնագիրը արդեն առգրավել են, ինչը նշանակում է, որ նա չի կարող հեռանալ իր բնակության վայր հանդիսացող Լոբարդիայից:

Նա նաև չի կարող այցելել Ալպերում և Կարիբյան կղզիներում գտնվող իր սեփականությունները, սա կխոչընդոտի նրան նաև իր Ֆորզա Իտալիա կուսակցության համար ընտրարշավ կազմակերպել հաջորդ ամիս կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների համար:

Բեռլուսկոնին անցած տարի խորհրդարանից հեռացվելուց հետո անհարմար վիճակում է հայտնվել, երբ գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել չորս տարի բանտում անցկացնելու վարեաբերյալ նրա նկատմամբ կայացրած որոշումը:

Ամեն դեպքում նախկին վարչապետին հարկային իրավախախումների համար բանտ չեն ուղարկի:

Հարկային իրավախախտումների համար բանտում անցկացնելու ժամանակը համաներմամբ դարձվել է մեկ տարի, որը Բեռլուսկոնին անց կկացնի կա՛մ տնային կալանքի տակ, կա՛մ հանրային աշխատանքներ կատարելով:

Անկախ

Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր

կրակոցԱպրիլի 15-ի առավոտյան Կրասնոյարսկում սպանվել է ադրբեջանցի միլիոնատեր, “Հարավային” շուկայի սեփականատեր, ““Մուսթանգ” գյուղատնտեսական արտադրություն” ՍՊԸ տնօրեն 60-ամյա Էնվեր Իբրահիմովը: Այս մասին տեղեկացրել է ՌԴ Կրասնոյարսկի մարզի քննչական վարչության ղեկավարի օգնական Օլգա Դեգիդը, հաղորդում է “Հագին” կայքը:

Սպանությունը կատարվել է տեղի ժամանակով առավոտյան 7-ին Իբրահիմովի տան դիմաց: Նրան կրակել են TT մակնիշի ատրճանակից: Ըստ Օլգա Դեգիդի՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել կիրակի օրը տեղի ունեցած սպանության հետ առնչությունը:

Ապրիլի 13-ին Կրասնոյարսկում հրազենային կրակից սպանվել էր ծնունդով Ադրբեջանի Թովուզի շրջանից 35-ամյա Գարյագդը Նագիևը:  Այսօր նրա դին պետք է տանեն Ադրբեջան՝ հողին հանձնելու համար:

Անկախ

Կարևոր խաղ` Հենրիխ Մխիթարյանի թիմի համար

հմ-3331446Այսօր Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում Գերմանիայի գավաթի  խաղարկության կիսաեզրափակչում ուժերը կչափի  «Վոլֆսբուրգի»  հետ: Այս մրցամարտում էլ կորոշվի եզրափակչի առաջին մասնակիցը։

Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպմանը կայանալու է վաղը: Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» սեփական հարկի տակ՝ Մյունխենում, հյուրընկալելու է երկրորդ խմբում հանդես եկող «Կայզերսլաուտերնին»։

Ըստ «Բորուսիայի» պաշտոնական կայքի, առաջիկա խաղի թիմի հավանական կազմն այսպիսին է` Վայդենֆելլեր, Պիշչեկ, Սոկրտաիս, Հումմելս, Դուրմ, Կել, Յոյիչ, Ռոյս, Մխիթարյան, Գրոսկրոյց, Լևանդովսկի:

Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22:30-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու են` «Լայմ», “Россия 2” և “Спорт 1” հեռուստաալիքները:

 

ԲՀԿ պատգամավորը համակարծիք չէ, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար

Լյովա ԽաչատրյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համամիտ չէ կարծիքին, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առաջին հերթին ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: Նա չի կարծում, որ ինչ-որ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը»:

«Մեր ձեռքն ու ոտքը հնարավոր կլինի կապել միայն լավ աշխատանքի և դրա արդյունքները տեսանելի դարձնելու դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյովա Խաչատրյանը` նշելով, որ միակ բանը, որ իրենք ցանկանում են, կառավարության կողմից արդունավետ աշխատանք տեսնելն է: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ լավ աշխատանքով էլ հնարավոր կլինի իրենց ձեռքերը կապել, քանի որ այդ դեպքում էլ իրենք ակտիվ կմասնակցեն այդ աշխատանքներին:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորություններն  իր առջև դրված խնդիրներն  իրագործելու համար:

«Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական հմտություններ: Մենք միասին աշխատել ենք Արարատի մարզում, ես շատ լավ ծանոթ եմ նրա աշխատաոճին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հովիկ Աբրահամյանն իր կենսագրության, աշխատանքային փորձի, հեռատեսության և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ լիովին կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իր առջև: ՀՀԿ-ական պատգամավորը նոր վարչապետի ընտրությունը ճիշտ է համարում: Ըստ նրա` շուտով բոլորը կզգան այդ ընտրության դրական արդյունքները:

Սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրեց 14-րդ տեղը

սուսերimagesԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 14-րդ տեղը: Վերջին տասնամյակներում մեր երկրի հրացանակիրներին չէր հաջողվել միջազգային խոշորամասշտաբ ստւգատեսներում այդպիսի արդյունքի հասնել:
Խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան 115 մասնակիցների պայքարում գրավեց 41-րդ  տեղը:

Մեր երկրի մյուս պատվիրակներն ավելի ցածր արդյունքներ ունեցան:

Իրանում բուժում ստանալն արտասահմանցիների համար կհեշտանա

Iran medic.Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծելու է արտոնագրային հատուկ ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր կժամանեն Իրան բուժման նպատակներով: Սպասվում է, որ այս նոր կարգը կգործի 1,5 ամսից:

Մուտքի արտոնագիրը կտրվի ավելի արագ և ավելի երկար ժամկետով, իսկ արժեքը զգալիորեն կնվազի:

Այս նոր ծրագրի իրագործման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են ներքին և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իրանի տուրիստական կազմակերպության անդամներ:

Հանձաժողովի գերխնդիրն է, ինչպես տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, լուծել ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Նշենք, որ յուրաքանչյուր տարի բուժում ստանալու համար Իրան է գալիս  80 հազար մարդ: Նրանք հիմնականում  Իրաքի, Աֆղանստանի,  Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ են:

Իրանն ունի բժշկական զարգացած ենթակառուցվածքներ և բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ: Իրանում բժշկական ծառայությունների գները մի քանի անգամ ցածր են, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչը նպաստում է, որ ավելի շատ արտասահմանցիներ գան Իրան բուժում ստանալու նպատակով:

Ադրբեջանի բնակչությունը 9,5 մլն է

azerԱդրբեջանի պետական վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2014 թվականի մարտի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմում է 9 մլն 494,6 հազար մարդ: Այս ցուցանիշը տարվա սկզբից ավելացել է 17,5 հազարով այն է՝ 0,2 տոկոսով: Ընդհանուր առմամբ մեկ քառ. կիլոմետրին բաժին է ընկնում 110 մարդ: Ադրբեջանում հազար տղամարդուն բաժին է հասնում է 1011 կին: Երկրի բնակչության 53,2 տոկոսն  ապրում է քաղաքներում, 46,8 տոկոսը՝ շրջաններում: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանում ծնվել է 27,7 հազար երեխա, որոնց 53,6 տոկոսը տղաներ են, իսկ 46,4-ը՝ աղջիկներ:
Մահացության աստիճանը կազմում է 7 տոկոս՝ տարվա սկզբից մահացել է 10,7 հազար մարդ: