Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: Մթնոլորտը ջերմ էր, հնչող երգերն էլ` նվիրված բացառապես մայրերին, կանանց ու աղջիկներին: Բեմահարթակը երևանցիներինն էր, ովքեր և դարձել էին տոնի անմիջական մասնակիցը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են նաև հայկական էստրադայի սիրված երգիչ երգչուհիները: Ինչպես տոնախմբող երևանցիներն էին խոստովանում՝ օրը հաջողվեց ու ամրագրվեց, որպես լիարժեք ապրած երևանյան ևս մեկ օր:
Daily Archives: April 7, 2014
Վանիկ Ավետիսյանը` Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր
Թել Ավիվում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 69 կգ քաշայինների պայքարում Վանիկ Ավետիսյանը, երկամարտում իրենից առաջ թողնելով ռուսաստանցի Օլեգ Չենին` 227 (176+151) կգ, դաձավ արծաթե մեդալակիր` 315 (140+175) կգ:
Ավետիսյանն անակնկալ մատուցեց: 2013-ին Վանիկը դարձել էր Կազանում անցկացված Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և սա նոր ձեռքբերում է նրա մարզական կենսագրությունում:
Ադրբեջանում` Սումգայիթում, բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ապրիլի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Բաբեկ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ցուցարարների`Բաբեկի փողոցում շինարարություն են սկսել` նոր շինություն կառուցելու համար: Արդյունքում լուրջ վնաս են կրել քաղաքային կոյուղիները: “Ապրիլի 6-ին 10-րդ թաղամասի բնակիչները շինարարական աշխատանքների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք փակել են փոսերը և 120 ծառ տնկել: Մենք նույնպես ծառեր կտնկենք, սակայն կոյուղու վերանորոգման համար փող չունենք”,- հայտարարել են ցուցարարները:
Ցուցարարենը տեղեկացրել են, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հրաժերվել են նրանց հետ հանդիպել, ոչ ոք չի ցանկանում լսել իրենց բողոքը: Նրանք բողոքել են նախագահի աշխատակազմին, որից հետո նրանց խոստացել են քննարկել այդ հարցը: Սակայն գիշերները շարունակվում են շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով բնակչները ստիպված անցել են գիշերային հերթապահության:
Ըստ կայքի`այդ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Բնակիչները, ի նշան բողոքի, խոչընդոտում են շինարարությանը: Շինարարական ընկերության անունը գաղտնի է պահվում:
Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայց է կատարել հակաօդային պաշտպանության զորամասեր
Ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության մի քանի զորամասեր։ Սեյրան Օհանյանին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով, զինծառայողների առօրյայով և սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել զինծառայողների մարտական պատրաստականությունը, առկա զինտեխնիկայի վիճակը, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, եղել է զորանոցներում: Առանձնակի ուշադրության են արժանացել ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` զորանոցների, լսարանների, ճաշարանների, աշխատասենյակների կապիտալ նորոգման և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման աշխատանքները: Կառուցվող նոր շինություններն իրենց հնարավորություններով ու համալրվածությամբ եզակի են ամբողջ աշխարհի զինված ուժերում: Այս առումով Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները մշտապես գտնվում են պաշտպանական գերատեսչության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Կարևորելով հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների դերը երկրի խաղաղության պահպանման ու անվտանգության ապահովման գործում և պլանավորված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել զորամասերի հրամանատարական կազմին։
Ադրբեջանում` Սումգայիթում, բողոքի ակցիա է տեղի ունեցել
Ապրիլի 7-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Բաբեկ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Սումգայիթի քաղաքային գործադիր իշխանության շենքի դիմաց:
Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, ըստ ցուցարարների`Բաբեկի փողոցում շինարարություն են սկսել` նոր շինություն կառուցելու համար: Արդյունքում լուրջ վնաս են կրել քաղաքային կոյուղիները: “Ապրիլի 6-ին 10-րդ թաղամասի բնակիչները շինարարական աշխատանքների դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք փակել են փոսերը և 120 ծառ տնկել: Մենք նույնպես ծառեր կտնկենք, սակայն կոյուղու վերանորոգման համար փող չունենք”,- հայտարարել են ցուցարարները:
Ցուցարարենը տեղեկացրել են, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները հրաժերվել են նրանց հետ հանդիպել, ոչ ոք չի ցանկանում լսել իրենց բողոքը: Նրանք բողոքել են նախագահի աշխատակազմին, որից հետո նրանց խոստացել են քննարկել այդ հարցը: Սակայն գիշերները շարունակվում են շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով բնակչները ստիպված անցել են գիշերային հերթապահության:
Ըստ կայքի`այդ տարածքում առևտրի կենտրոն է կառուցվում: Բնակիչները, ի նշան բողոքի, խոչընդոտում են շինարարությանը: Շինարարական ընկերության անունը գաղտնի է պահվում:
ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել կողմերի երկխոսությանը. ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ան Բրասերը, խոսելով ԼՂ հարցով աշխատող ենթահանձնաժողովի աշխատանքների մասին, նշել է, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նպաստել երկխոսության զարգացմանը և հայ-ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումների շարունակմանը: «Պետք է գնահատել բանակցության ցանկացած հնարավորություն: Ես աշխատելու եմ շարունակել նախորդ նախագահների ավանդույթները: Այժմ փորձում եմ կապ հաստատել երկու երկրների պատվիրակությունների հետ, որպեսզի քննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են կողմերի միջև հանդիպումների անցկացման ձևաչափն ու քննարկումը շարունակելու հիմքերը»,-նշել է Բրասերը:
Էրզրումում թուրքական ոստիկանությունը կես տոննա հերոյին է առգրավել
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Էրզրումի հյուսիս-արևելյան հատվածում թուրք ոստիկանները մոտ կես տոննա հերոյին են առգևավել: Հայտնի է, որ թմրանյութը հայտնաբերվել է հատուկ օպերացիայի շրջանակներում: Ապրանքի ընդանուր արժողությունը կազմում է մոտ 8,5 մլն եվրո: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին:
Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագռգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց,որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:
Այդ նպատակով նախապատրաստվող Ձկնաբուծական գործունեության լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով , ջրի խնայողական համակարգերի ներդրման համար , նախատեսվում է օժանդակություն ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման փուլում է: Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին,և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում,-նշեց նա:
Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արմեն Բունիաթյանը, խոսելով նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրենց նկատառումների մասին, նշեց, որ իրենք նույնպես համամիտ են ջրի խնայողական օգտագործմանը,սակայն կան տարակարծության մի շարք հարցեր,որոնց լուծման համար իրենք մշակել և առաջարկում են իրենց այլընտարանքային տարբերակը:
Շահագրգիռ քննարկման արդյունքում որոշվեց հանգամանորեն ուսումնասիրել միավորման առաջարկներն ու ներկայացված տարբերակը, հարցի վերաբերյալ լսել նաև ձկնաբուծական մյուս րնկերությունների կարծիքները,որից հետո, մասնագետների վերջնական եզրահանգումների հիման վրա , անդրադառնալ համապատասխան փոփոխություններով ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակման անհրաժեշտության հարցին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, որպես ապրիլյոթյան ևս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին, վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր շատրվանները: 2012թ. իրականացված համալիր ծրագրի շրջանակում ամբողջովին վերանորոգվեցին մայրաքաղաքում առկա շատրվանները, ու այսօր արդեն Երևանի հավերժության այս խորհրդանիշները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում են բոլորովին նոր տեսքով ու գունային լուծումներով: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ ցուցաբերվող մշտական հոգատարության ու սիրո արդյունքում հնամենի մայրաքաղաք Երևանը միշտ երիտասարդ է մնում:
Երգող շատրվանների գործարկումից, շնորհավորական բացիկներից ու վարդերից բացի, Հանրապետության հրապարակում հավաքված կանանց ու աղջիկներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Ինքնատիպ ֆլեշմոբի միջոցով կանանց ու աղջիկներին շնորհավորել են նաև փոքրիկ երևանցիները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Անակնկալ՝ առաջնեկին սպասող մայրերին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկա է եղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կազմակերպված միջոցառմանը։ Երևանի քաղաքապետի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա կանանց։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմը Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ օրհնության ու հյուրասիրության էր հրավիրել առաջնեկներին սպասող մայրացող կանանց։ Միջոցառումն սկսվել է օրհնության կարգով, ապա շարունակվել ազգագրական համույթի երգ ու պարով։
Առաջնեկներին սպասող մայրացող կանայք նաև նվերներ են ստացել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
La Repubblica.Հիտլերի կինը` Եվա Բրաունը հրեա էր
La Repubblica թերթը հղում անելով բրիտանական հեռուստաալիքին, հաստատ ասում է, որ Հիտլերի կնոջ` Եվա Բրաունի սանրի վրայից վերցված մազի ԴՆԹ-ն ապացուցում է, որ նա հրեա է եղել: Վերլուծությամբ, իբր պարզվել է, որ առկա է հրեա-աշկենազիներին հատուկ գենը:
Սանրի պատկանելությունը կասկած չի հարուցում, սակայն դրա վրայի մազերի առկայությունը ոչնչով չի հաստատվել: Իսկ Եվա Բրաունի կենդանի մնացած 2 հարազատները ԴՆԹ-ի անալիզից հրաժարվում են:isra.com
Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական
Ս.թ. ապրիլի 1-ից մեկնարկել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի ներկայացրած տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների 16 հաստատված ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և ականազերծման աշխատանքները:
Աշխատանքները սկսվել են «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակերպության ականազերծողների կողմից, որոնց երկշաբաթյա վերապատրաստումից հետո` ապրիլի 17-ին, կմիանան նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի ականազերծողները:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը:
Աշխատանքների հենց առաջին օրերին «ՀԱԼՕ Թրաստ»-ի մասնագետները արդեն հայտնաբերել և վնասազերծել են հակահետևակային մեկ ական:
Կողոպուտ խաչմերուկում
Քաղաքապետարանի անակնկալը ստացված է. տոնական տրամադրությունն ապահովված է ամբողջ մայրաքաղաքում
Բնության զարթոնքն ու կանացի գեղեցկությունը խորհրդանշող Մայրության և գեղեցկության տոնին քաղաքամայր Երևանը մեծ սիրով է պատրաստվել: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձով բացիկներ ու ծաղիկներ էին ստանում անցորդ բոլոր կանայք։ Փոքրիկ հայուհիները ևս ուշադրության պակաս չունեին: Բարեմաղթանքների ու շնորհավորանքների արժանացած կանանց և աղջիկների ուրախությունն ու ժպիտը սիրով էին լցրել մայրաքաղաքի առօրյան: Քաղաքապետարանի անակնկալը ստացված էր, տոնական տրամադրությունն՝ ապահովված ամբողջ մայրաքաղաքում: Օրվա հոբելյարները, շնորհակալություն հայտնելով յուրօրինակ շնորհավորանքների համար, ընդգծել են, որ Երևանին ու երևանցիներին ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների արդյունքում մայրաքաղաքն օրեցօր առավել գրավիչ է դառնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնարկում է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին”: Հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի “Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով” նախատեսված վերապատրաստման դասընթացները:
•դիմում նախարարի անունով / Ձև-2/.
•վկայական` վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի բնօրինակը և պատճենը կամ քաղվածքը.
•անձնագրի պատճենը,
•3×4 չափսի մեկ լուսանկար։
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել 2014թ. ապրիլի 8-25-ը ներառյալ, ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483/:
Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ
Մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից:
Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ տարեց մարդիկ ստիպված են եղել մնալ Քեսաբում` զրկված լինելով տեղաշարժվելու հնարավորությունից:
Այս դեպքերից 3 օր անց Հայաստանից մեկնած մի խումբ պատգամավորների հետ ես նույնպես անձամբ այցելել եմ Լաթաքիա, հանդիպել հայկական եկեղեցում ապաստան գտած ընտանիքներին: Նրանք վկայությամբ` ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցիները, հասցրել ահռելի վնաս խաղաղ բնակչության ունեցվածքին:
Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաև ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց Ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացեք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների և վարակների տարածման վտանգի տակ, և չունեն անգամ հյուս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը:
Նկարագրված իրավիճակը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ահռելի խախտում, մարդու իրավունքների միջազգային բոլոր պայմանագրերի խախտում, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը: Հարկ է նշել, որ Քեսաբի խնդիրը բարձրաձայնվել է աշխարհասփյուռ հայության կողմից, սակայն, ցավոք, ոչ միայն հայերին է վերաբերում խնդիրը` մի շարք այլ գյուղեր, բնակեցված քրիստոնեաների կամ այլ էթնիկ փոքրամասնությունների կողմից, նույն ուժերի կողմից նույնպես ենթարկվել են բռնությունների և տարհանման` մինչև ահաբեկիչների Քեսաբ հասնելը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Եվ քանի որ մարդասիրական ճգնաժամը դեռ շարունակվում է, շատ կարևոր ենք համարում ներազդել Թուրքիայի իշխանությունների վրա և կոչ անել անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար: Բռնի ուժի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ, անկախ կրոնական և էթնիկ պատկանելիությունից, պետք է խստորեն դատապարտել:
Հարկադիր վայրէջք` 390 կովի պատճառով
Բրիտանական ավիաընկերություններից մեկին պատկանող ինքնաթիռը ստիպված հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնում, քանի որ ինքնաթիռում գտնվող 390 կովերը “չափազանց շատ տաքություն են անջատել”` դրանով իսկ հրշեջ ազդանշանի գործարկման պատճառ դարձել: Բարեբախտաբար, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Boeing-747-ը Իռլանդական ծովի վրայով էր թռչում, երբ հանկարծ սրահում աշխատեց հրշեջ ազդանշանը: Պարզվեց, որ բեռնաբաժնում, որտեղ կենդանիներն էին, ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է: Վախեցած օդաչուն ստիպված վայրէջք է կատարել: Ավելի ուշ տեխնիկները, ստուգելով ինքնաթիռը, բռնկման հետքեր չեն հայտնաբերել:
Որքան էլ տարօրինակ է, Խիտրո օդանավակայանում հարկադիր վայրէջքներ հաճախ են լինում. Օրական գրեթե 2 անգամ: Վերջին տարիներին օդանավակայանի աշխատակիցները 1262 նման ազդանշան են որսացել: Հաճախ օդաչուները նման որոշում են կայացնում թռչունների` ինքնաթիռի հետ բախման հետևաքնով կամ էլ, երբ անձնակազմի անդամները վատ ինքնազգացողություն են ունենում:
Ավիացիոն փորձագետի խոսքով, նման պատահարների արդյունքում ոչ ոք չի զոհվում:
«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին
Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել ավելի քան 26 հազար կին: Համապատասխան հետազոտություններից հետո վիրահատության ուղեգրված 1838 կանանցից 857-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես ուղեգրված այն կանանց, որոնք համապատասխան բժշկական օգնություն պետք է ստանան արդեն ակցիայի ավարտից հետո:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Արատտա երիտասարդական ակումբը»՝ լինելով հայակենտրոն և ազգային երիտասարդական կազմակերպություն, չի կարող անտարբեր գտնվել Քեսսաբում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Մենք համոզված ենք, որ Քեսաբի հայերի ծրագրված տեղահանությունը 1915 թվականի հայոց ցեղասպանության շարունակությունն է, քանի որ իրադարձությունների ներկա ընթացքը ոչ այլ ինչ է, քան էթնիկական զտումներ և հայրենազրկում: Ինչպես Մեծ Եղեռնի ժամանակ, այնպես էլ հիմա թուրքական իշխանությունները հայերին ոչնչացնում են տարբեր կազմակերպված, հանցագործ, զինյալ խմբերի միջոցով: Թուրքիան անընդհատ հերքում է իր կապն այդ կազմավորումների հետ, սակայն փաստերը շատ են, ու անհերքելիորեն ցույց են տալիս Քեսսաբում կատարվող իրադարձությունների հետ նրա անմիջական կապը:
Անդրադառնանք այդ փաստերից ամենախոսուններին: Առաջին ու անհերքելի փաստն այն է, որ այդ խմբերը /8000-10000 մարդ/ Սիրիա են թափանցել հենց Թուրքիայից և անհնար կլիներ այդ խմբերի` թուրքական պետության մեջ կազմավորվելը, մարզվելը, զինվելը ու սահմանն անցնելը, եթե դրանց հետ որևէ առնչություն չունենար թուրքական պետությունը:
Փաստն այն է, որ երբ սիրիական իշխանությունները փորձեցին կասեցնել Քեսսաբում կատարվող ոճիրը, սիրիական ինքնաթիռը ոչնչացվեց թուրքական հակաօդային ուժերի կողմից: Սա ոչ այլ ինչ է, քան պետական աջակցություն ոճիրն իրականացնող զինյալ խմբերին:
Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում անհերքելի է դառնում Թուրքիա պետության մասնակցությունն այդ իրադարձություններին:
Հայտնի է, որ Քեսսաբն այն բնակավայրերից է, որտեղ պահպանվում են հայկական ավանդույթները և հայերն ապրում են միավորված կերպով, հետևաբար Քեսսաբի վրա հարձակումն ավելի շատ ուղղված է հայկական գործոնի վերացմանն ու պառակտմանը: Արդեն մեկ դար շարունակ հայության դեմ իրականացվում են տարբեր տեսակի հանցագործություններ, սկսած ցեղասպանությունից, մինչև անհատական հետապնդումներ ու սպանություններ, որոնք մասն են կազմում մեծ հայասպանության ծրագրի:
Ստեղծված իրավիճակում «Արատտա երիտասարդական ակումբը» համաշխարհային հանրությունից պահանջում է Քեսաբի դեպքերի հետ կապված իրականացնել անկախ հետաքննություն միջանկյալ արդյունքների պարբերական հրապարակմամբ: Մեր պահանջն է, որ հետաքննությունն իրականացվի ոչ միայն որևէ առանձին երկրի կամ էլ զուտ կառավարական խմբերի կողմից, այլ դրան մասնակցեն, թե՛ միջազգային, թե՛ հասարակական անկախ կազմակերպություններ ու փորձագիտական խմբեր, իսկ նախքան հետաքննության անցկացումն ու դրա արդյունքների հստակեցումը, «Արատտա երիտասարդական ակումբը» գտնում է, որ.
- Պետք է կասեցվեն հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ այն իր մեջ վտանգներ է պարունակում հայոց ցեղասպանության փաստի անտեսման ու մոռացման առումով: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ անտեսելով ու անպատժելի թողնելով տեղի ունեցած հանցագործությունը` մենք պարարտ հող ենք պատրաստում մարդկության դեմ կատարվող հանցագործությունների հետագա շարունակության համար, ինչի վառ օրինակը մենք տեսանք հենց Քեսաբում:
- Պահանջում ենք դադարեցնել «մադրիդյան սկզբունքների» շուրջ ցանկացած տեսակի բանակցություն, քանի որ ըստ այդ սկզբունքների անտեսվում են հայ փախստականների իրավունքները և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հող են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության և կոտորածների համար:
