Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ունեցած պարտքերի մասին

րաֆֆի հովհաննիսյանԱյսօր Գյումրիում հավաք էր հրավիրել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թատերական հրապարակում գյումրեցիները ունկնդրեցին նախագահի թեկնածուի ելույթը, նրան կրկին սատարելու խոստումներ տվեցին:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց առաջիկայում կատարվելիք քայլերի մասին, Գյումրիում իր հաղթանակի ու պարտքի զգացումի մասին: “Ես ձեր առջև պարտք ունեմ, ու դա ոնց եմ մարելու, չգիտեմ: Ներողություն հայրենակիցներ, մեղքը իմ վզին, որ ես չկարողացա իմ բոլոր համսետ ուժերով հանդերձ` այդ 77 տոկոսը պահել”:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականին նշեց. “Դա ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված էժան իշխանական քայլ էր, ոչ ավելին: Այդ մարդուն փոխելով ոչ մի բան Գյումրիում, Շիրակում, Հայաստանում չի փոխվելու, քանի ամբողջ համակարգը մնում է նույնը, փտած` վերից վար”:

Հովհաննիսյանն ասում է` չկա փրկիչ ու փրկարար, այլ ժողովուրդը պետք է բարձրացնի իր ձայնը, տեր կանգնի իր քվեին:

“Եթե այս տարի լուծում չլինի, ես հրապարակավ հայտարարում եմ` պայթյուն է լինելու”:

Անկախ

Պատգամավորները Գյումրիում քննարկեցին բժիշկների մասնագիտական հարցերը

գյումրիԱյսօր Գյումրիում կայացան ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի արտախորհրդարանական լսումներ`

ՀՀ-ում “Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման” համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողներ, պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, հկ-ներ և այլք:

Ելույթներով հանդես եկան հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, անկախ փորձագետ Մուրադ Կիրակոսյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյանը:

Հանդիպումը կայացավ “Գյումրի” բժշկական կենտրոնում:

 

“Հիմնական նպատակը նա է, որ կարողանանք էլ ավելի բարելավել բժշկական ծառայությունների որակը, որը կատարվում է ոչ միայն բուժսարքավորումների և շենքային պայմանների բարելավման, այլև մասնագիտական զարգացման միջոցով: Որպեսզի կարողանանք ունենալ որակյալ բժշկական ծառայություններ, մենք պետք է մեր բուժաշխատողներին մշտական զարգացման ծրագրերի մեջ ընդգրկենք, որպեսզի նրանք չշարունակեն սրանից 30 տարի առաջվա գիտելիքները կիրառել առանց նոր մոտեցումների կիրառմամբ”, – լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

Վերջինիս գնահատմամբ այս նախագիծը` բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ օրենդրությունը վերամշակելու մասին հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ առանց աշխատատեղը, բնակավայրը լքելու`մարզային կառույցների և հասարակական մասնագիտական կազմակերպությունների միջոցով կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և նմանատիպ միջոցառումների ժամանակ հինգ տարվա ընթացքում  հավաքեն որոշակի կերդիտներ և ներկայացնելով համապատասխան կառույցին` օնլայն ստանալ իրենց հավաստագիրը, որով կարող են աշխատել հինգ տարի:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. “Վերջապես ինստիտուտ ավարտելուց, դիպլոմ ստանալուց հետո յուրաքանչյուրը պետք է մտածի նեղ մասնագիտություն ձեռք բերելու մասին”:

Լսումներից հետո հանձնաժողովը օրենքի նախագիծը կներկայացնի ԱԺ-ի հաստատմանը և կփորձի խնդիրը կարգավորել օրենքի ուժով:

 Անկախ

Շումախերը գիտակցության գալու ակնթարթներ է ունենում

ՇումախերՈւրբաթ օրը Միխայիլ Շումախերի մենեջերը հայտնել է, որ Ֆորմուլա մեկի աստղը դահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից ավելի քան երեք ամիս անց գիտակցության գալու ակնթարթներ է ունենում:

45-ամյա Շումախերը ընկել էր դեկտեմբերի 29-ին Ֆրանսիայում և գլուխը հարվածել քարին: Բժիշկները վիրահատել էին նրան՝ գլխից մակարդված արյունը հեռացնելու համար:

Շումախերի վիճակը կայունացել էր, երբ նրան դեղերի ազդեցությամբ կոմայի մեջ էին դրել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցում:

Շումախերի մենեջերը ավելացրել էր, որ ինքը և Շումախերի ընտանիքի անդամները մտադրություն չունեն բացահայտել նրա առողջական վիճակի մանրամասները՝ այս կերպ պահպանելով Միխայիլի և նրա ընտանիքի անձնական կյանքի անձեռնամխելիությունը, ինչպես նաև թույլ տալով բժիշկներին հանգիստ աշխատել:

 Անկախ

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

11207_am_2Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:
Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:
Ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Անկախ

Ազա ոճի ըմբիշ Մուսա Մուրթազալիևը` Եվրոպայի առաջնությունում այս անգամ երրորդն է

մմ4471211363977844Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց իռլանդացի Ալեքսանդր Դոլին: Հանդիպումն ավարտվեց 6:6 հաշվով: Լրացուցիչ ցուցանիշներով առավելությունը տրվեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Մուրթազալիևին:

Այսպիսով, 2013-ի արծաթե մեդալակիր Մուրթազալիևն այս անգամ երրորդն է:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:

57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը  դարձել էր բրոնզե, 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը` արծաթե մեդալակիր:

Անկախ

«Թուրքիան գիրկը բացեց հայերի առաջ». թուրքական նոր ստերը քեսաբահայերին ապաստանելու վերաբերյալ

թիթիզյան քույրերԹուրք-սիրիական սահամնից ոչ հեռու տեղակայված Քեսաբ հայաբնակ ավանի վրա սիրիական ընդդիմության հարձակման գործում Թուրքիայի խաղացած ակտիվ դերը ստիպեց, որպեսզի հայկական լոբին գործի անցնի: Այս իրադարձություններից հետո Թուրքիան որոշել իր հեղինակությունը փրկելու քայլեր ձեռնարկել: Ահա այսօր «Անադոլու» գործակալությունը «Թուրքիան գիրկը բացեց հայերի առաջ» վերնագրով մի հոդված է հրապարակել, որի համաձայն, Քեսաբից երեք մարդ, որոնցից երկուսը հայ կանայք «իրենց կամքով», տարվել են Թուրքիա: Սակայն քեսաբցի Թիթիզյան քույրերը՝ 82-ամյա Սրբուհին և 84-ամյա Սաթենիկը «Ակօս»-ի լրագրողներից Լորա Բայթարին պատմել են, թե իրականում ինչպես են իրենց մոլորեցրել: Թրքախոս մարտիկներ եկել են նրանց տուն և ասել, թե նրանց տանելու են Լաթակիա, սակայն իրականում տարել են Թուրքիա:

Թիթիզյան քույրերը նշել են, որ Քեսաբի վրա հարձակումը հնարավոր դարձավ այն պատճառով, որ վարչապետ Թայիփ Էրդողանը ճանապարհ բացեց «վատ մարդկանց» համար: Նրանք հիշել են նաև, որ այդ մարդիկ եկել են Թուրքիայից և գյուղերը թալանվել են հենց նրանց կողմից:

Անկախ

Գրիգոր Գրիգորյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավարարվեց արծաթե մեդալով

գգ-1imagesՖինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային ԳրիգորԳրիգորյանը եզրափակչչում 2:12 հաշվով պարտվեց  Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի Ռուսլան Դիբիրհաջիևին և բավարարվեց արծաթե մեդալով:

Անկախ

Հանրային խորհուրդի կոչը աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին

հանրային խորհուրդՀայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչով դիմել է աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին (որոնք ՀՀ Հանրային խորհրդի հետ միասին միավորված են միջազգային մեկ կառույցում)՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Հարգելի գործընկերներ

 

Սիրիայում արդեն երրորդ տարին տևող հակամարտության ընթացքում այնտեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում նաև սիրիահայությունը, ինչպես նաև Քեսաբի հայերը, ենթարկվել են աննախադեպ հալածանքների` մասսայական սպանությունների ու տեղահանության: Դա լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության հիմնարար սկզբունքներին:

Մարտի երկրորդ կեսին Թուրքիայի տարածքից Սիրիա թափանցած ծայրահեղական զինյալ գրոհայինների հարձակման հետևանքով Քեսաբի հազարավոր հայեր ստիպված են եղել թողնելու հայրենի բնակավայրը և դառնալ փախստականներ: Կան լուրջ վկայություններ, որ Քեսաբի՝ որպես հարձակման թիրախի ընտրության մեջ իրենց դերն են ունեցել Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև այլ օժանդակություն են ցույց տվել գրոհայիններին:

Քեսաբում բնակվող հայերը 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանության և աքսորի հետևանքով վերապրածներն ու նրանց հետնորդներն են:

ՀՀ Հանրային խորհուրդը դատապարտում է քեսաբահայության տեղահանության փաստը և կոչ անում բոլոր կողմերին վճռական գործողություններ իրականացնել Սիրիայի հակամարտության շուտափույթ խաղաղ հանգուցալուծման, փախստականների վերադարձի և խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների հետաքննության ու մեղավորների պատժման ուղղությամբ:

Հանրային խորհուրդը կոչ է անում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում` դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը:

Միայն վճռական գործողությունների միջոցով միջազգային հանրությունը կարող է նպաստել 21-րդ դարում մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմների գերակայության վրա հիմնված համակեցության հաստատմանը:

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Անկարգություններ Բրյուսելում

5c534149163d118bb977da6a8d8be89db

Արհմիությունների ցույցերը ԵՄ տնտեսական կոշտ միջոցների դեմ Բրյուսելի փողոցներում վերաճել է ոստիկանության  հետ բախման.տուժել է 2 ցուցարար ու մեկ ոստիկան:

Այն թաղամասում, որտեղ գտնվում է ԵՄ հիմնարկը,  ցույցի մասնակիցները ոստիկանների վրա նարինջ, աղբ ու սալաքարեր են նետել, ինչին կարգուկանոնի պահապանները պատասխանել են արցունքաբեր գազով ու ջրցաններով:

Արհմիությունների ներկայացուցիչները «հանդես են եկել Եվրոպայի համար առանց տնտեսության կոշտ միջոցների նոր ուղու համար»,  սակայն «երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար հզոր ներդրումներով ու «բարձրորակավորմամբ աշխատատեղերի ստեղծմամբ»:

Ցույցի կազմակերպիչների տվյալներով, ակցիային մասնակցել է 40 հազար մարդ: Ոստիկանությունը փողոցներում հաշվել է  15 հազար մարդ` ոչ ավելի:

Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում

129.Discussion at the MFA 04.02.2014 Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկեցին միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները:

Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկեցին միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր գնահատեց ԱՄՆ աջակցությունը և կարևորեց հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին  գոհունակություն արտահայտեց կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշեցին նաև ապագա քայլերը:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – *ՇՏԱՊ* Դիմումների ձևեր. ԹԱՐՄԱՑՎԱԾ

դեմ եմՇտապելով րոպե առաջ հանրությանը տրամադրել դիումի ձևանմուշները, դրանցում թույլ էինք տվել որոշ վրիպումներ: Արդեն, նաև ձեր օգնությամբ, բոլոր թերությունները շտկված են և ձեզ ենք հանձնում ձևանմուշների վերջնական տարբերակները: Հայցում ենք ձեր ըմբռնումը և ներողամտությունը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ  նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի  ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:

Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով  նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նշված հասցեատերերից յուրաքանչյուրին:

Ձևանմուշ

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մելիք Ադամյան 1, Երևան, 0010
    ՀՀ Ֆինանսների նախարարություն,
    Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին
  3. Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010
    ՀՀ կենտրոնական բանկ,
    Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին

Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:

Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ)

Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին

/ՀՀ ԿԱ ՊԵԿ  հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/

 

Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

5917

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաև ս.թ. ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

Անկախ

Բաքվում կայացել է Էրդողան-Ալիև երկկողմ հանդիպումը

 Էրդողան-Ալիև    Ինչպես արդեն հաղորդել էինք, Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը այսօր պաշտոնական այցով մեկնել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրան ընդունել է նախագահական նստավայրում: Հանդիպման ժամանակ կողմերը նշել են իրենց գոհունակությունը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի և մի շարք այլ ոլորտներում եղբայրական հարաբերությունների հաջող զարգացման առիթով: Երկու առաջնորդները ընդգծել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերի հետագա լայնացման կարևորությունը:

Հանդիպման ավարտից հետո Էրդողանն ու Ալիևը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով: Էրդողանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո Բաքու այցելելը արդեն ավանդույթ է դարձել:

Նշենք, որ ռազմական փոխօգնության վերաբերյալ պայմանագիրը, որը նախապես քննարկվում էր, կողմերի միջև այդպես էլ չստորագրվեց:

Անկախ

Տեխասցին չուպակաբրա է բռնել

o_924720

Տեխասի բնակիչ Բուբբա Սքոթը իր տան մոտ, ծառի վրա չուպակաբրա է հայտնաբերել.համենայն դեպս նա այդ կենդանուն առասպելական էակի տեղ է դրել, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այծերի վամպիր»: Նա վայրի կենդանուն իջեցրել է ծառից ու վանդակի մեջ դրել:

Իսկապես էլ այդ կենդանին բավականին տարօրինակ տեսք ունի.նման է քաչալ շան կամ էլ կոյոտի ու շատ երկար թաթեր ունի: Գիտնականները դժվարանում են որոշել, թե  որ տեսակին է այդ կենդանին պատկանում: Մի վարկածի համաձայն, շան ցեղատեսակից է, ու քաչալացել է  քոսի հետևանքով:

Այս տարօրինակ կենդանու մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1995-ին, Պուերտո Ռիկայում: Այդ ժամանակից սկսած, նրան տեսել են Մեքսիկայում ու Մեն նահանգում:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական ևս մեկ խաղ կանցկացնի

ֆուտբոլԱյսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հանդիպելով մարզասերների, լրագրողների հետ, հայտնել է, որ մայիսի 25-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Իրաքի ազգային թիմի հետ, որը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 30-ին Ժնևում ընկերական խաղում ուժերն է չափելու Ալժիրի ներկայացուցիչների հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում մրցելու է Գերմանիայի ընտրանիի հետ:

Անկախ

Կոչումներ` իմաստաուն խաղի Հայաստանի ներկայացուցիչներին

chess3Շախմատի միջազգային ֆեդերացիան երևանցի 20-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանին շնորհել է գրոսմայստերի կոչում:

16-ամյա շախմատիստ Տիգրան Հարությունյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում:

Գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանն զայսուհետ կկրի ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում:

Անկախ

ՀՀ նախագահը ընդունել է վարչապետի հրաժարականը

տիգրան, սերժ

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.

1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից:

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում“
 Ապրիլի 5-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-9-ին` նաև ամպրոպ:

Քամին արևելյան` 2-7 մ/վրկ, 8-9-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 6-ին արևելյան շրջաններում նույնքանով կնվազի, 7-8-ին ամենուրեք կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝
Ապրիլի 5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ին, 8-9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 11.40C

«2410» փախցնողը` առանց «2410»-ի

բերման է ենթարկվելԱպրիլի 3-ին, ժամը 18.45-ին, 1959 թ. ծնված Խանում Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, փախցրել են իրենց տան դիմաց կայանված, եղբոր` 1971 թ. ծնված Հունան Հ.-ի «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 20.15-ին, նշված ավտոմեքենան` սարքին վիճակում, հայտնաբերվել է Երազգավորս գյուղում:
Փախցնող`1976 թ. ծնված Կամո Մ.-ն, բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Բնակարանից 200 հազար դրամի գողություն կատարած անձինք հայտնաբերվել են

ձերբակալելՄարտի 31-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 1979 թ. ծնված Արտակ Ի.-ն հաղորդում է տվել, որ իր բնակարանից գողացել են ոսկյա խաչ, «Նոութբուք» համակարգիչ և բիժուտերիա ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Սեյրան Գ.-ն և 1988 թ. ծնված Ռոլանդ Ս.-ն:
Սեյրան Գ.-ն և Ռոլանդ Ս.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: