Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

6160Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 6170ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Անկախ

Արյունը պատմում է մարդու բնավորության մասին

արյունԺամանակակից հետազոտողները հետաքրքիր թեզ են առաջ քաշել. արյունը կարող է պատմել մարդու բնավորության մասին:Առաջին խմբի արյուն ունեցողները տարբերվում են մեծ հետաքրքրություններով  և կատարյալի ձգտումով: Երկրորդ խմբի ներկայացուցիչները աչքի են ընկնում ուրախ, բայց եսասեր և էքսցենտրիկ բնավորությամբ: Երրորդ խմբի արյուն ունեցողները հետաքրքրասեր են, առատաձեռն, բայց համառ:Չորրորդ խումբն ունի գեղարվեստական ճաշակ, բայց նրանք անկանխատեսելի են և հանելուկային: Այս բոլոր փաստերը նման են  հորոսկոպի գուշակության; Այնուամենայնիվ անենօրյա կյանքում մարդիկ դրանք օգտագործում են աշխատանքի ընդունելու համար, ամուսին ընտրելու կամ կարևոր պայմանագրեր կնքելու դեպքերում:

Անկախ

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ardzani masunqnerԱպրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

անահիտԶատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:

Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է  գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվակա կենտրոն

20.04.2014թ. Երեւան–Մեծամոր

 Անկախ

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը.Ա1+

հրանտ վարդանյանԺամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։ Դեռեւս մահվան այլ պատճառ հայտնի չէ։ Գործարարն ընդամենը վաթսունհինգ տարեկան էր։Անկախի աշխատակազմը կիսում է այս խորը վիշտը Հրանտ Վարդանյանի հարազատների հետ:

Անկախ

Մեր ծանրորդները փորձում են վերականգնել սասանված հեղինակությունը

խուրշուդյանՀայաստանի ծանրորդների համբավը հայտնի է, ունեցել ենք օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ: Այդուհանդերձ, օրերս Իսրայելում անցկացված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչների նվաճած մեդալները շատ կարևոր են: Բանն այն է, որ երկար ժամանակ մերոնց չէր հաջողվում ցանկալի արդյունքի հասնել, այն տպավորություններ էր, թե ձախորդ օրերին վերջ չի լինելու:

Մեր առաջատար մարզիկները, շարունակ ապաքինելով վնասվածքները, ի վիճակի չէին լիովին դրսևորել կարողությունները: Փաստն այն է, որ մերոնք ներկայացուցչական ստուգատեսներում անմասն էին մնում խաղարկված մեդալներից: Իսկ եթե ավելացնենք այն, որ մեր երկրի մեկ տասնյակ ներկայացուցիչներ վերջին շրջանում որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար, և տարբեր պատիժներ են կրում, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան էլ պատկառելի ֆինանսներ է վճարում մեղքը քավելու համար, ապա պատկերն ավելի կամբողջանա:

Ինքնին հարց է ծագում, թե արժե՞ մեծ փողեր ծախսել մի մարզաձև զարգացնելու համար, որը տխուր վիճակում է հայտնվել:

Թել Ավիվում կազմակերպված ստուգատեսին մեր երկրից 7 մարզիկ և 3 մարզուհի էր մասնակցում: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձան արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց բրոնզե մեդալով: Ընդհանուր հաշվով մերոնք տիրացան 7 մեդալի` 3 մեծ (2 արծաթե, 1 բրոնզե) և 4 փոքր (2 ոսկե, 2 արծաթե)` թիմային ընդհանուր հաշվարկով գրավելով 8-րդ տեղը:
Հավելենք, որ 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացավ ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի արժանացավ հրում վարժությունում, իսկ Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձան արծաթե մեդալակիր:
Փաստորեն, երկաթախաղի մեր վարպետները մասամբ վերականգնեցին սասանված հեղինակությունը: Այդուհանդերձ, բոլոր հարցականներին վերջ չի տրվել:

Եթե 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը մայր էր դաձել, տևական` 3 տարվա ընդմիջումից հետո էր միջազգային մրցումների մասնակցում, և +75 կգ քաշային կարգում զբաղեցնելով 5-րդ տեղը` հավատ է ներշնչում, ապա մեր մի շարք մարզիկ-մարզուհիների մասին նույնը չի կարելի ասել:
Խոսքը հատկապես վերաբերում է նրանց, ովքեր տարբեր պատճառներով երկար ժամանակ բացակա էին տեսադաշտից ու Եվրոպայի առաջնությունում էլ ոչնչով իրենց չդրսևորեցին: Մասնավորապես, 77 կգ Առաքել Միրզոյանը 2012-ի օլիմպիական խաղերում ձախողվելուց` 0 ստանաուց հետո չէր երևացել մրցահարթակում: Այս անգամ նա բավարարվեց 10-րդ տեղով, որը գուցե մեկ ուրիշի համար կարող է պատվաբեր համարվել, բայց ոչ Եվրոպայի նախկին չեմպիոնի:
Այնպես որ, մտածելու առիթներ կան: Նոյեմբերի սկզբին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալու է աշխարհի առաջնութունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

«Բանանցը» մոտեցավ «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջն 28802Ապրիլի 19-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի երկու հանդիպում:

Աաջատարը` «Արարատը», զիջեց երկրորդ տեղում ընթացող «Բանանցին»:

ընդ քրում, հյուրերի հաղթական գոլը խփեցին խաղավարտից 6  րոպե առաջ:

«Արարատի» և «Բանանցի» միավորների տարբերությունը հասավ 4-ի:

Տեխնիկական արդյուններ

 

«Գանձասար»-«Շիրակ» 0:0

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան

 

«Արարատ»-«Բանանց» 1:2 (0:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան

Գոլերը՝ Ալեքսանդր Ռակիչ, 65 («Արարատ»), Պետր Ստեփանովսկի, 2, Հովհաննես Համբարձումյան, 83 («Բանանց»)

Աղյուսակ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 22 42
2. Բանանց 22 38
3. Շիրակ 22 35
4. Միկա 21 31
5. Փյունիկ 21 27
6. Գանձասար 22 25
7. Ալաշկերտ 21 16
8. Ուլիս 21 16

Հենրիխ Մխիթարյանը` կրկին առանց գոլի

հմ31716Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրում  Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեփական հարկի տակ 4:2 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ:

Մխիթարյանը «Բորուսիայի»  մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 80 րոպեին: Նա՝ գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լեւանդովսկիին:

«Բորուսիան» 64 միավորով երկրորդն է: Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բավարիան» ունի 81 միավոր:

Տեխնիկական արդյունքներ

Դորտմուբդի «Բորուսիա» – «Մայնց»՝ 4:2

Օլիվեր Կիրխ, 6, Ռոբերտ Լեւանդովսկի, 18, Լուկաշ Պիշչեկ, 58, Մարկո Ռոյս, 79 (11մ.) – Սինձի Օկազակի, 14, 53

Հեռացում՝ Նիկո Բունգերտ, 79 («Մայնց»)