Ածելիով սափրվելը մեղք է. մահմեդական հոջա

ահմեդՋուբելի Ահմեդ հոջա անունով հայտնի թուրք կրոնական գործիչ Ահմեդ Մահմուդ Ունլյուն, մի հեռուստատեսային հաղորդման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ածելիով սափրվելը մեղք է, քննարկման թեմա է դարձել սոցիալական մեդիայում: «Մենք բացատրեցինք, հասկացրեցինք, որ մեղք է: Իսլամի դավանաբանական 4 դպրոցների իմամների համաձայն՝ դա մեղք է: Սա վերաբերում է մորուքը սափրելուն, գլխի պարագայում թույլատրելի է: 3 դպրոցների ժողովրդական ուլեմաների (աստվածաբան) համաձայն ևս մեղք է: Ըստ իմամ Շաֆիի՝ դա մեղք է, իսկ ժողովրդական ուլեմաների կարծիքով ոչ ցանկալի արարք»,-նշել է Ահմեդ հոջան:

 

 
Անկախ

 

Թուրք-իրանական սահմանին 3 ահաբեկիչ է ձերբակալվել

սահման   Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ այսօր թուրք սահմանապահները թուրք-իրանական սահմանին ձերբակալել են 3 ահաբեկչի, որոնք փորձել են անօրինականորեն հատել սահմանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը: Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ հանդիսանում են ահաբեկչական կազմակերպության անդամներ: Նրանց մոտ հայտնաբերվել է 5 ինքնաձիգ, 12 տուփ փամփուշտ, 6 նռնակ և 2 հեռադիտակ: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Անկախ

Ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն Փարիզում

ՖրանկոֆոնիաԱպրիլի 8-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի ստեղծմանը նվիրված ընդունելություն:

Բացման խոսքով հանդես եկան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը և Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը:

Դեսպան Տեր Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին դեսպանների խմբին ցուցաբերած աջակցության համար և գոհունակությամբ նշեց ֆրանկոֆոն դեսպանների համախմբման մասին` ուղղված ֆրանկոֆոնիան և նրա բազմազանությունը առավել ճանաչելի դարձնելուն:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը ողջունեց Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախաձեռնությունները` ուղղված ֆրանկոֆոնիայի և նրա արժեքների խրախուսմանը:

Ընդունելությանը մասկակցեցին Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ, այդ թվում` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ազգային ներկայացուցիչներ, ՖՄԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Անկախ

Ադրբեջանական բանակի զինծառայողը սպանել է իր ծառայակցին

սպանված զինվորԱդրբեջանական բանակում սպանություն է տեղի ունեցել: Դեպքը գրանցվել է Նախիջևանում` Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող զորամասերից մեկում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայող Նուրալ Բունյադլըն “անզգուշորեն” դանակով հարվածել է իր ծառայակից Թարիել Մամեդովին: Վերջինս ստացված վերքերից մահացել է:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատալ է այս դեպքը:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Անկախ

Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բանակցությունների բարելավման համար:  Այս մասին ադրբեջանական “Թրենդ” գործակալությանը ասել է Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։

Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված համանախագահների ջանքերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից` խաղաղ գործընթացի առաջխաղացման համար վճռական քայլեր ձեռնարկելու նպատակով։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։ “Ես և մյուս համանախագահները ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցին՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա արդար և կայուն լուծման հասնելու համար։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար”,- ընդգծել է Ուորլիքը։

 

Նրա խոսքով՝ համանախագահները պարբերաբար այցեր են և շարունակելու են այցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Այդ այցերը յուրօրինակ հնարավորություններ են՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։
Անրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ համանախագահը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակել։

 

Անկախ

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի պատասխանը Times.am լրատվական կայքի հարցին

Շավարշ ՔոչարյանՀարց.Պարոն Քոչարյան, արձագանքելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին՝ Թուրքիայի արտգործնախարարությունն իրողությունները խեղաթյուրող  և կասկածելի փաստարկների հիման վրա հայտարարություն է արել։ Ինչպես կմեկնաբանե՞ք այն։

 

Պատասխան. Թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում:

Անկախ

Իրանը Չինաստան է ուղարկել իր արտահանվող նավթամթերքի 43,5 տոկոսը

իրանՀամաձայն Իրանի մաքսային վարչության վերջին մաքսային տվյալների, անցյալ տարի Իրանն ամենամեծ արտահանումը կատարել է Չինաստան: Այդ ընթացքում չինական շուկա է արտահանվել ավելի քան 34,5 միլիոն տոննա իրանական ապրանք` 7 միլիարդ 432 միլիոն դոլար արժողությամբ: Համեմատելով նախորդ տարվա տվյալները` Իրանի արտահանումը Չինաստան ըստ քաշի աճել է 24,62 տոկոսով, իսկ ըստ արժեքի` 34,81 տոկոսով:

Անցյալ տարի Իրանը Չինաստան է արտահանել  նավթամթերքի մեծ ծավալ. ըստ քաշի` նավթամթերքի 43,5 տոկոսն արտահանվել Չինաստան: Երկրորդ տեղն այս ցուցակում զբաղեցնում է Իրաքը (5 միլիարդ 950 միլիոն դոլար), երրորդ տեղը` ԱՄԷ-ն (3 միլիարդ 627 միլիոն դոլար), չորրորդը` Հնդկաստանը (2 միլիարդ 418 միլիոն դոլար), հինգերորդը` Աֆղանստանը (2 միլիարդ 417 միլիոն դոլար):

Հավելենք, որ անցյալ տարի Իրանի արտահանման ծավալը վերը նշված 5 երկրներից աճել է միայն Չինաստանի հետ առևտրում, իսկ մյուս երկրներում նվազել:

Այս մասին հայտնում է Իրանի մաքսային վարչության պաշտոնական  կայքը:

Անկախ

beekeeper-chinaՉինացի մեղվաբույծը իր կիսամերկ մարմինը ծածկել է ավելի քան 460,000 մեղուներով՝ ավելի շատ մեղր վաճառելու նպատակով:

Չունցին քաղաքի բնակիչ 34-ամյա Շի Փինգը իրեն պատել էր ընդհանուր ավելի 45 կգ կշիռ ունեցող մեղուներով: Շին հայտնել է, որ ինքը շատ հուզված էր, սակայն նման փորձեր սկսել է կատարել 22 տարեկան հասակից: Նա ավելացրել է, որ ինքը չէր համարձակվում շարժվել, իսկ 40 րոպե կանգնելու ընթացքում նրան մեղուները 20 անգամ խայթել են:

beekeeper-china2Չինաստանը աշխարհում մեղր արտադրող հիմնական երկրներից մեկն է, սակայն արտադրանքի կեղծման մտավախությունով մի շարք երկրներ դադարել են Չինաստանից մեղր ներկրել:

%

Ստորագրվեց ֆինանսական համագործակցության համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

photoԱպրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

    Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

             ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

            և հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

կալանքՈստիկանության Իջևանի բաժնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես «Կարմիր Խաչի» գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նա համանման եղանակով 1988 թ. ծնված Արմենուհի Ղ.-ից պահանջել և ստացել է 86.000 դրամ գումար, 1973 թ. ծնված Շարմաղ Փ.-ից` 100.000 դրամ, 1953 թ. ծնված Նինա Փ.-ից` 95.000 դրամ, 1971 թ. ծնված Լեյլի Փ.-ից` 75.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիտա Ն.-ի հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

<<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԱպրիլի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.67 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.7 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

Կոլումբիայի ոստիկանությունը 250 միլիոն դոլար արժողությամբ 7 տոնա կոկային է առգրավել

seized packages of cocaineԿոլումբիայի ոստիկանությունը նիդեռլանդական նավահանգիստ Ռոտերդամ ուղարկվող 7 տոնա կոկային է հայտնաբերել:

Թմրանյութի արժեքը գնահատվել է 250 միլիոն դոլար: Այն հայտնաբերվել է կարիբյան նավահանգստային քաղաքում 6,900 փոքր փաթեթների մեջ՝ պահածոյացված արքայախնձորի շշերի հետ միասին:

Կոլումբայի ազգային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ սա 2005թ-ին 15 տոնա թմրանյութի հայտնաբերումից մինչ այժմ առգրավված ամենամեծ քանակությամբ թմրանյութն էր:

Թմրանյութը քողարկված է եղել արքայախնձորի միջուկով:

Այս տարվա ընթացքում Կոլումբիայի ոստիկանությունը արդեն առգրավել է 25 տոնա թմրանյութ:

Անկախ

Շվեյցարիան թույլատրել է Պաղեստինին միանալ Ժնևի կոնվենցիային

Palestinian President Mahmoud AbbasՇվեյցարիայի կառավարությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Պաղեստինը իր առաջին փորձից 25 տարի անց այժմ կարող է միանալ պատերազմի և ռազմական կանոնները կարգավորող Ժնևի կոնվենցիային:

Իսրայելը ընդդիմացել էր այս քայլին՝ պնդելով, որ համընդհանուր ճանաչում ունեցող Պաղեստին պետություն գոյություն չունի, և այդ քայլը կարող է խոչընդոտել խաղաղ բանակցություններին:

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընդունել է Պաղեստինի դիմումը ՄԱԿ-ի այլ 13 կոնվենցիաների միանալու կապակցությամբ:

Շվեյցարիան հայտարարել է, որ Պաղեստին պետությունը ընդունել է ապրիլի 2-ի դրությամբ գործող կոնվենցիան:

Անկախ

Դեսպան Սհոյանի հանդիպումները Բուլղարիայի Ազգային ժողովում

138.Ambassador Shoyan's meeting with the President of the National Assembly of Bulgaria 11.04.2014Ապրիլի 10-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում ունեցավ Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաիլ Միկովի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները:

Կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական երկխոսության ինտենսիվացման, տնտեսական կապերի խորացման և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարներին:

Անդրադառնալով Բուլղարիայի հայ համայնքին՝ դեսպան Սհոյանն ու Բուլղարիայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեցին 99 տարի առաջ  տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից  փրկվածների ժառանգներից բաղկացած համայնքի դերը Բուլղարիայի զարգացման գործում:

Նույն օրը Բուլղարիայի խորհրդարանում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ    Բուլղարիայի խորհրդարանի բոլոր չորս կուսակցությունները ներկայացնող, 12 պատգամավոր ընդգրկող Բուլղարիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեցին տնտեսական  կապերի  աշխուժացմանը նպաստող քայլերի ձեռնարկումը և միջխորհրդարանական համագործակցութան  հետագա խորացումն  ու ընդլայնումը՝ բարեկամական  խմբերի ուղղակի շփումների միջոցով:

Խմբի նախագահ Ատանաս Զաֆիռովը խմբի անունից իր մտահոգությունը հայտնեց` Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի վրա իրականացված հարձակման կապակցությամբ:

Անկախ

Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի  նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:

Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են  աճի և զարգացման անշրջելի միտումներ: Այսօրվա դրությամբ հանրապետություն է ներկրվել ընդհամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմաբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում  ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում:

11,04,2014«Այս ամենի մասին ես տեղեկացված եմ, սակայն այսօր ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիանալ, որ ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ դրանից հետո մենք խնդիրներ չենք ունենա այս ոլորտում»,– նշել է նախարարի պաշտոնակատարը՝  հորդորելով պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում:

Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են  Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները: «Բացի դա աճի այսօրվա տեմպերը թույլ են տալիս մտածել արդեն արտահանման խնդիրների մասին»,- նշել են նրանք՝ խնդրելով օժանդակել ինչպես այս հարցում, այնպես էլ՝  ձու ներկրող կազմակերպությունների  հետ անհամաչափ մրցակցության ընթացքում  ի հայտ եկող խնդիրների լուծման մեջ:

Նախարարի պաշտոնակատարը խոստացել է հնարավորինս աջակցել տեղական արտադրողներին:

 Անկախ

 

Համաշխարհային բանկը թերագնահատել է աղքատության եզրագծից այն կողմ ապրողների թիվը

69121

Համաշխարհային բանկը մոտավորապես 30% թերագնահատել է աղքատության եզրագծից այն կողմ ապրող մարդկանց թիվը, ասվում է Journal of Sociology.-ում:

Համաշխարհային բանկի սահմանած աղքատության եզրագիծը ներկայում կազմում է օրական 1,25 դոլարը: Այդ սահմանագծից այն կողմ ապրողների թիվը գնահատվում է մոտավորապես 1,4 մլրդ մարդ:

Սակայն, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Դիմինգն ասում է, որ Համաշխարհային բանկն աղքատության  սահմանը որոշելու համար  հիմք է ընդունում միայն այն չափանիշը, որը դրամական արտահայտություն ունի` 1,24 դոլար օրական, հաշվի չառնելով այդ մարդկանց ապրելու պայմանները, բնակարանի, սննդի, խմելու ջրի որակը:

Եթե հաշվի առնվեն բոլոր այդ գործոնները, ապա կպարզվի, որ աղքատության եզրագծից այն կողմ ապրողների թիվ ավելանում է 30%-ով:

Անկախ

Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար

001 (1)Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝ ընդլայնելով իրենց շրջապատը։

«Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել հասարակությանը։ Այդպիսով, բազմաթիվ են նաև դպրոցահասակներին ուղղված նման նախաձեռնությունները։ Երևանաբնակ սիրիահայ երեխաները, որոնց թվում նաև արաբախոս 7 աշակերտները, տարեսկզբից մասնակցում են կրթամշակութային տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ Թումանյանական ամսվան, այս օրերին նաև Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն որպես ունկնդիրներ, այլ նաև ներգրավվում են ներկայացումներում և այլն: Այդպիսով նաև այս կերպ են նրանք յուրացնում արևելահայ գրականությունը, պատմությունը։ Սիրիահայ աշակերտները մի քանի խմբերով այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը։ Նման նախաձեռնություններ Երևանի քաղաքապետարանը ծրագրել է իրականացնել ողջ տարվա ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծառահատումը ստիպել է բաքվեցիներին ոտքի կանգնել

2Ապրիլի 11-ին Բաքվի Պանահով փողոցում տեղակայված բնակելի շենքի բնակիչները բողոքի ակցի են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է “Հագին” կայքը, բնակիչները փակել են մոտակա ճանապարհը՝ ի նշան իրենց կողմից վերջերս տնկված այգու ծառերը գիշերվա ժամերին անհայտ անձանց կողմից ոչնչացնելու դեմ բողոքի:

Ըստ ցուցարարների՝ միայն այս գիշեր հատվել է 30 ծառ: Արդեն փորել են այդ տարածքում կառուցվելի շինության հիմքի համար նախատեսված հողը:

Սա արդեն նմանատիպ երկրորդ միջադեպն է: Ակցիան շարունակվում է:

Թուրքիայի արձագանքը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին

senat   Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 12 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անմիջապես կապվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով տեղի ունեցածը: Թուրքական մամուլը ևս լայնորեն անդրադարձել է այս կարևոր որոշմանը՝ ներկայացնելով այս գործընթացի կուլիսային որոշ մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ Սպիտակ տան խոսնակ Միք Համերը նախապես խոսել է Հիլարի Քլինթոնի և Հովարդ Բերմանի հետ՝ նրանց զգուշացնելով, որ բանաձևի ընդունումը վնաս է հասցնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բանաձևի ընդունումից հաշված ժամեր առաջ Անկարան ջանացել է միջամտել ընթացքին: Մասնավորապես, նախագահ Աբդուլահ Գյուլը զանգահարել և զրուցել է նախագահ Բարաք Օբամայի հետ:

Չնայած Թուրքիայի գործադրած բոլոր ջանքերիn, այնուհանդերձ բանաձևը ընդունվել է, որից հետո հրապարակվել է թուրքական կառավարության քննադատող հայտարարությունը: «Մենք դատապարտում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է չգործած հանցանքի մեջ: Վաշինգտոնում մեր դեսպան Նամըք Թանn  այս զարգացումների շրջանակում երեկոյան կանչվել է Անկարա խորհրդակցության համար»,-ասվել է հայտարարության մեջ և նշվել, որ Թուրքիան վշտացած է ընդունված որոշման պատճառով: Իր հերթին նախագահ Գյուլը հայտարարել է, որ Սենատի ընդունած որոշումը անհասկանալի է համարում և այն ափսոսանքով ընդունում: «Որոշումը անարգանք է թուրք ժողովրդի նկատմամբ: Թուրքիան պատասխանատու չէ այն բացասական հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ այս քվեարկության արդյունքում»,-նշել է Գյուլը: Թուրք պաշտոնաթող դեսպան, դիվանագետ Իլթեր Թյուրքմենը, մեկնաբանելով ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը, նշել է. «Հիմնական պայքարը կընթանա գլխավոր խորհրդում: Պետք է թույլ չտալ, որ բանաձևը հասնի գլխավոր խորհուրդ»:

Թուրքական մամուլի ուշադրությունն է գրավել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրեա դեմոկրատ անդամ Հովարդ Բերմանի անձը, որը նպաստել է բանաձևի ընդունմանը: Բերմանը հանձնաժողովի անդամ է ընտրվել Կալիֆոռնիա նահանգից, որտեղ հայկական լոբբին բավական ուժեղ է: Հայտնի է, որ Բերմանը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել իր պատմությանը:

 

 

 

Ա. Աշոտյանը ներկայացրել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատարին

արմեն աշոտյանՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Մուրադյանին: Նախարարը նշել է,  “ներկայացնել”արտահայտությունը գուցե տեղին չէ, քանի որ Դավիթ Մուրադյանը երկարամյա դասախոսական աշխատանքի փորձ ունեցող անձնավորություն է, մարդ, ով ԵԹԿՊԻ հետ կապված է իր կենսագրությամբ, բուհի կոլեկտիվին քաջ ծանոթ մարդ, մտավորական: “Ուզում եմ տեղեկացնել, որ նշանակման առթիվ ես խոսել եմ նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, ով ևս կիսում է մեր մոտեցումը` կադրային քաղաքականության առումով:  Բոլորս էլ գիտենք, որ այսօր բուհի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` սկսած բուհի ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ֆինանսական կայունության ապահովում, ոըը պետք է լուծենք միասին”,-նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով ինստիտուտի կոլեկտիվին` այս ընթացքում համախմբվածություն ցուցաբերելու, ինչպես նաև բուհի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մինասյանին` ռեկտորի մահից հետո բուհը կայուն վիճակում պահելու համար: “Շնորհակալ եմ, որ ձեր կոկեկտիվն ըմբռնումով է մոտեցել խնդրին, միաժամանակ ցանկանում եմ նաև հայտնել, որ շուտով կհայտարարվի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Այն բաց մրցույթ է, և ռեկտորի համար նախատեսված բոլոր չափանիշներին համապատասխանող բոլոր թեկնածուները կարող են մասնակցել”,-նշել է Ա. Աշոտյանը` հույս հայտնելով, որ մոտակա տարիների համար բուհը կունենա կայուն զարգացման լավ հիմքեր, և այդ հարցում նախարարությունը կաջակցի բուհին` բոլոր խնդիրերը միասին լուծելու  համար: Նախարարը նաև հերքել է այն մտավախությունը, որ բուհը կարող է միանալ այլ ուսումնական հաստատության` վստահեցնելով, որ տեսանելի ապագայում նման խնդիր դրված չէ:

Ռեկտորի պաշտոնակատար  Դավիթ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել` վստահության համար` նշելով. “Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքով կապված են այս բուհի հետ, որովհետև նրանց մեծ մասը ուսանող տարիքից է այս օջախում, և սա իրենց համար պատահական աշխատավայր չէ: Մարդիկ, ովքեր սիրում են այս բուհը` մտահոգ նրա անհաջողություններով և ուրախ` հաջողություններով:  Ոչ մի ռեկտոր չի կարող հաջողությամբ աշխատել, եթե չունի կոլեկտիվի և լիազոր մարմնի աջակցությունը”,-նշել է Դ. Մուրադյանը: Բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմը ևս նշել է, որ Դավիթ Մուրադյանն իրենց համար օտար մարդ չէ. բուհում բոլորը նրան շատ լավ են ճանաչում, և մասնագիտական շրջանակի կողմից վերջինիս նկատմամբ լավ վերաբերմունքն ու հարգանքն ակնհայտ է: