Այսօր Աֆղանստանում նախագահական ընտրություններ են

выборы-390x290Աֆղանստանում այսօր մեկնարկել են նախագահական ու մունիցիպալ ընտրությունները

Սպասվում է , որ քվեարկությանը կմասնակցի շուրջ 12 մլն բնակիչ: Ընտրատարածքները կաշխատեն 07:00-ից մինչև 16:00-ն, սակայն, անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է փոքրի ինչ երկարաձգվել:

Ընտրություններում հաղթելու համար, թեկնածուին անհրաժեշտ է հավաքել  բոլոր ձայների ավելի քան կեսը: 8 թեկնածուներից 3-ը հաղթանակի ռեալ հնարավորություններ ունեն:  Եթե դա  չկատարվի, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:

Նեխուրը` նույն կարոսը կամ քարաուզը

մաղադանոս

Քանի որ արդեն շուկայում հայտնվել է թարմ նեխուրը, հարկ է խոսել այդ բանջարեղենի հատկությունների` օգուտի ու նաև վնասի մասին:
Նեխուրը յուրահատուկ է նրանով, որ սննդի մեջ պիտանի են այս բանջարեղենի թե՛ թփերը, թե՛ արմատը և թե՛ ցողունը: Իսկ խոհարարական տեսանկյունից էլ այն լայն հնարավորություններ է ընձեռում, քանզի կարելի է օգտագործել թե՛ հում և թե՛ ջերմամշակված վիճակում: Արմատը կարելի է քերել ու օգտագործել աղցանների մեջ կամ եփել, շոգեխաշել ու նույնիսկ փուռը դնել: Այն համով կարտոֆիլի նման է մի քիչ, ուստի ճաշի մեջ բացակայող կարտոֆիլը կարելի է փոխարինել դրանով և անգամ տապակել կարտոֆիլի պես: Իսկ ցողունների կա՛մ հյութն են քամում, կա՛մ մանր կտրատում աղցանի համար: Կարելի է կիրառել ապուրներում ու բանջարեղենային խավարտների մեջ: Շատ հարմար է թանձրահյութերին ավելացնելու համար: Տնտեսուհիները գիտեն, թե ինչ աննման համ է հաղորդում նեխուրը սպասին, հատկապես եթե առատ է օգտագործվում:
Այս բույսը շատ կարևոր հանքանյութեր է պարունակում` կալիում, կալցիում, ցինկ ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ: Ինչպես նաև C, և B, PP, E խմբի վիտամիններ: Հենց օգտակար նյութերի այսքան առատության շնորհիվ է, որ այն էներգիա է պարգևում ու դրական ազդեցություն ունենում մաշկի, մազերի, աչքերի վրա ու անգամ վերքերի արագ սպիացմանն է նպաստում:
Նեխուրն օգնում է հոգնածության ու դեպրեսիայի դեպքում, բարձրացնում տրամադրությունն ու աշխատունակությունը, կարգավորում քունը, հանգստացնում նյարդերը, երիտասարդացնում օրգանիզմը` մաքրելով թույներից ու դանդաղեցնում ծերացման գործընթացը: Ի դեպ, քչերը գիտեն, որ նեխուրն օգնում է շոգը մեղմելուն. մեկ գդալ հյութը երկար ժամանակ կօգնի պահպանելու աշխուժությունը:
Նեխուրը կօգնի քաշ գցելուն
Արդեն ասվեց, որ նեխուրի օգնությամբ կարելի է օրգանիզմը մաքրել: Այն թեթևակի թուլացնող հատկություն ունի, խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչն արագացնում է մթերքի վերամշակումն ու ազատում ստամոքսն ու աղիները նեխած սննդից: Այն օգնում է նյութափոխանակության կարգավորմանը: Բացասական կալորիականություն ունի, ինչը նշանակում է, որ նեխուրը մարսելու համար ավելի շատ կալորիա է պահանջվում, քան դրա մեջ պարունակվողն է:
Նեխուրի օգուտն ու վնասը
Նրանք, ովքեր նեխուրն օգտագործում են պարզապես որպես բաղադրիչ աղցանի կամ էլ ապուրի մեջ, նրանց համար այս բանջարեղենի օգտակար հատկությունները հայտնություն են: Նեխուրի առանձնահատուկ համն ու բուժական նշանակությունը նոր չի բացահայտվել: Դրա մասին դարեր ի վեր տեղյակ է մարդկությունը, ու ինչպես վերը նշվեց, այս բանջարեղենը «ոտքից գլուխ» օգտակար է:
Այն, ի դեպ, ոչ միայն հաճելի համ ու հիվանդությունների դեմ պայքարելու հատկություններ ունի, այլ կարող է փրկել այն ամուսնությունը, որտեղ կիրքը մարել է: Իմաստուն կանայք դա նկատի կառնեն ու կհամեմեն ապուրն ու աղցանն այս հրաշագործ բույսով:
Դժվար թե բանջարանոցում հանքանյութերի նման բազմազանությամբ նեխուրին մրցակից գտնվի:
Նեխուրն օգնում է սրտանոթային հիվանդությունների դեպքում, կանխում է վարակիչ հիվանդությունները, ամրապնդում իմունիտետը, աթերոսկլերոզի հրաշալի կանխարգելիչ միջոց է, օգնում է հաղթահարելու ներքին տագնապի զգացողությունը, բարերար ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, օգնում է արյան ճնշման, երիկամային ու միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում, համալիր դրական ազդեցություն է գործում մարսողական համակարգի, ստամոքսահյութի մշակման վրա:
Աղիքներում կանխում է սննդի նեխման պրոցեսը, հեշտացնում սպիտակուցների յուրացումը. նեխուրի օգտակարությունն ուժգնանում է հատկապես մսով ուտեստների հետ:
Դժվար է գերագնահատել նեխուրի օգտակարությունը նաև երեխաների համար, այն հատկապես պետք է ներառվի գարնանային սննդաբաժնում` կանխելու հիպովիտամինոզը (վիտամինային անբավարարությունը):
Նեխուրը տղամարդու համար
Հնուց հայտնի է, որ նեխուրը տղամարդկանց համար օգտակար բույս է: Հին Հունաստանում մարտիկներին տրվող սննդի մեջ արմատապտուղ էին ավելացնում ուժը կրկնապատկելու համար, իսկ հայտնի սրտակեր Ջակոմո Կազանովան պաշտում էր նրբահամ ուտելիքներն ու դրանք առատորեն համեմում էր նեխուրով: Իսկ միջին դարերում այդ բուժիչ բույսն ալքիմիկոսները կիրառում էին սիրո թուրմեր պատրաստելու համար:
Պատահական չէ, որ բժիշկները համեմատում են վիագրան ու նեխուրը, քանի որ երկու միջոցների դեպքում էլ ազդեցությունը շատ ցայտուն է դրսևորվում:
Նեխուրի մեջ պարունակվող անդրոստերոն հորմոնն ավելացնում է արական ուժն ու տղամարդուն սեքսուալ հերոսությունների մղում: Ընդ որում, պոտենցիայի վրա բարերար են ազդում բույսի և՛ արմատը, և՛ ցողունը, և՛ տերևները:
Նեխուրի բուժիչ հատկությունը շատ օգտակար է տարեց տղամարդկանց համար, քանի որ օգնում է կարգավորել ճնշման տատանումներն ու հակաօքսիդանտների շնորհիվ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:
Նեխուրը կնոջ համար
Ինչո՞վ է օգտակար. թեկուզ նրանով, որ օգնում է բարեկազմ մնալ բացասական կալորիականության շնորհիվ: Օգնում է կարգավորել նյութա- և աղաջրային փոխանակությունը, բարելավում է մարսողությունը` արագացնելով սննդի մշակումը, թույլ չտալով, որ այն վերածվի ճարպի: Հետևաբար, այն շատ օգտակար է սննդակարգի ժամանակ: Այն կանանց նույնպես թարմացնում ու երիտասարդացնում է, իսկ հանքանյութերը նպաստում են աչքերի լարվածությունը վերացնելուն, ինչից կանանց հայացքը պարզ ու պայծառ է դառնում, վերացնում է սթրեսն ու բարերար ազդում մաշկի, եղունգների ու մազերի վրա:
Մեկ առավելություն ևս. նեխուրի հյութն օգնում է վերացնելու ոտքերին գոյացած արտահայտված մազանոթային ցանցը: Այդ հրաշալի հատկությունը բացատրվում է այս բույսի` անոթները ամրացնելու ու արյան կազմությունը բարելավելու հատկությամբ:
Կանանց գեղեցկությունը մեծ մասամբ պայմանավորված է ինտիմ կյանքի որակով, ու այս հարցում նույնպես նեխուրը մեծ դեր է կատարում:
Նեխուրը ` կշեռքի նժարին
Նեխուրը սննդակարգի մեջ ներառելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել և՛ օգտակար հատկությունները, և՛ հակացուցումները` օրգանիզմը չվնասելու նպատակով: Այս բանջարեղենը կարող է բազում հիվանդություններ դարմանել ու ընդհանուր բարերար ազդեցություն ունենալ: Սակայն, որքան էլ բազմաթիվ են օգտակար հատկությունները, այն զերծ չէ հակացուցումներից:
գ Նեխուրը սննդի մեջ չի կարելի կիրառել, եթե հենց այդ պահին բարձր ճնշում ունեք, քանի որ այն կարող է կրիզի պատճառ դառնալ:
գ Չի կարելի օգտագործել, եթե երակների լայնացում ու թրոմբային հիվանդություն ունեք:
գ Հակացուցված է ծերերին ու հիվանդությունից հյուծվածներին ու սրացումների ժամանակ:
գ Երիկամաքարային ու աղեստամոքսային տրակտի հայտնի հիվանդությունների դեպքում:
գ Էնթերոկոլիտ ու կոլիտ ունեցողներին` եթերայուղերի պատճառով:
գ Լեղաքարային հիվանդությունների, խոլեցիստիտի, պանկրեատիտի դեպքում պետք է սահմանափակել սննդի մեջ նեխուրի օգտագործումը:
գ Նեխուրի հյութն ու նեխուրային սննդակարգը նախընտրելի չեն սուր ալերգիաների դեպքում:
Հղի կանանց նեխուր ցանկացած վիճակում արգելվում է (հատկապես 6 ամսվա հղիությունից հետո), ինչպես նաև կրծքով կերակրելու շրջանում, քանի որ այն նվազեցնում է կաթի քանակն ու սպեցիֆիկ համ հաղորդում կաթին, ինչը փոքրիկին պարզապես կարող է դուր չգալ:
Պետք է խուսափել նեխուր օգտագործելուց արգանդային արյունահոսության, դժվար դաշտանի դեպքում. սպանախն ու մաղադանոսը նույնպես պետք է բացառել սննդաբաժնից:
Ճիշտ է, նեխուրի օգտակար հատկությունները բազում են, սակայն այն պետք է զգուշությամբ օգտագործել` հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունն ու հիվանդությունների առկայությունը, որոնց դեպքում այս բանջարեղենը կարող է վնասել:
Նեխուրը 11 օգուտի մասին
1. Նեխուրը մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում: Ցողունները հարուստ են А վտամինով, որը շատ կարևոր է տեսողության համար, հատկապես` որպես հավկուրության կանխարգելման միջոց:
2. B խմբի վիտամիններով (B1, B2, B3, B5, B6), ինչը նշանակում է, որ այն շատ կարևոր է ուղեղի ու կենտրոնական նյարդային համակարգի համար, օժտված է ուշադրությունը կենտրոնացնելու, մտածողությունն արագացնելու ու հիշողությունը բարելավելու հատկությամբ:
3.Կալիումի պարունակությունն այն բարձր ճնշում ունեցողների համար է օգտակար դարձնում, քանի որ կարգավորում է ճնշումը:
4. Կալիումը նաև միզամուղ է, քանի որ նատրիումի հակոտնյան է, որը, հակառակը, հեղուկը պահում է օրգանիզմում: Կալիումի այդ հատկությունը կարևոր է երիկամների ու միզուղիների հիվանդությունների դեպքում: Եթե օրգանիզմում ինչ-ինչ պատճառներով այտուցներ են առաջացել, ապա նեխուրը կօգնի լուծել խնդիրը:
5. Ցինկը կօգնի լուծելու մաշկի մազերի ու եղունգների խնդիրը, քանի որ հիմնականում օրգանիզմում ցինկի անբավարարությունն է հանգեցնում նման խնդիրների:
6 . Նեխուրի C վիտամինն օգնում է իմունիտետին ու գործում է հակաօքսիդանտի պես. պաշտպանում է օրգանիզմի բջիջները վնասումից ու վաղաժամ ծերացումից:
7.Կալցիումն ու ֆոսֆորը, թեկուզև ոչ մեծ քանակությամբ, կօգնեն ատամների ու ոսկրերի ամրությանը:
8. Նեխուրը հրաշալի միջոց է նիհարել ցանկացողների համար` բացասական կալորիականության շնոհիվ, որի յուրացման համար օրգանիզմը շատ էներգիա է ծախսում: Դա նեխուրի հատկապես արմատի մեջ պարունակվող կոշտ բջջանքի շնորհիվ է, որն անգամ լավ ջերմամշակման արդյունքում լրիվ չի քայքայվում:
9. Նեխուրի մեջ կան նյութեր, որոնք կործանարար են ազդում օրգանիզմի քաղցկեղածին նյութերի`պոլիացետիլենների ու ֆտալիդների վրա: Այսինքն` այն նաև հակաքաղցկեղային ազդեցություն ունի, քաղցկեղային հիվանդությունների յուրօրինակ կանխարգելման միջոց է:
10. Նեխուրի մեջ պարունակվող կումարին նյութը թեթևացնում է ցավը, հատկապես` գլխացավը:
11. Վիտամինա-հանքանյութային կազմության ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ, նեխուրի ամենօրյա օգտագործումը կարող է օրգանզիմի վրա ընդհանուր ամրապնդող ազդեցություն ունենալ ու լավ ինքնազգացողության հիմք լինել:
Այս ամենն իհարկե գերազանց է, սակայն չմոռանանք` նեխուրը համադարման չէ: Թեկուզև օգտակար բանջարեղեն է, սակայն այն պետք է օգտագործել չափավոր` օրական 400 գ ոչ ավելի, չի կարելի չարաշահել:
Կարևոր է հիշել նաև, որ օգտակար նյութերի առավելագույն քանակ պարունակվում է թարմ բանջարեղենի մեջ: Ջերմամշակման արդյունքում որոշ բջջատեսակներ կարող են քայքայվել:

Պանրով ու նեխուրով նախուտեստ

salat-iz-seldereja-maestroԲաղադրությունը
նեխուրի 8 հատ խոշոր ցողուն
կաթնաշոռ 150 գ
փափուկ պանիր, եթե լինի այծի, շատ ավելի լավ, 150 գ
եթե ցանկանում եք, ապա կարելի է մանրացրած ընկույզ կամ կաղին օգտագործել,
2 ճ. գդալ ձեթ ու աղ:
Պատրաստումը
Նախ հարկավոր է կաղինը բովել անընդհատ խառնելով, ապա մանրացնել: Կաթնաշոռը պանրի հետ խառնել տրորելով ու ավելացնել կաղինը, ձեթը, աղն ու պղպեղը ու կրկին լավ խառնել:
Նեխուրը շատ լավ լվանալ հոսող ջրով, չորացնել ու կտրել բարակ ծայրերը` թողնելով 6 սմ լայնությամբ հատված ու լցոնել կաթնաշոռային խառնուրդով: Իսկ մատուցելուց առաջ մի քանի րոպե հարկավոր է սառնարանը դնել:
Բարի ախորժակ:

Սպասելիքներ Թել Ավիվում` երկաթախաղի հայ վարպետներից

ծանրամարտԱյսօր Թել Ավիվում մրցահարթակ դուրս կգան ծանրամարտի  Եվրոպայի տղամարդկանց  և կանանց առաջնությունների  առաջին մասնակիցները:

Հայաստանի պատիվն այդ ստուգատեսում կխաշտպանի 7 ծարորդ և 3 ծանորդուհի:

Մեր մարզիկներից սպասելիքները մեծ են:

Ապրիլի 5-ին Հայաստանի պատվիրակներից կարողությունները կփորձեն Էլեն Գրիգորյանը (48 կգ) և Սմբատ Մարգարյանը (56 կգ):

Անկախ

ՖԻՄԱ-ի և Արմավիրի հավաքականները Հայաստանի վոլեյբոլի առաջնության առաջատարներ

վոլ3180Արմավիրում մեկնարկած վոլեյբոլի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում Երևանի ՖԻՄԱ-ն 3:0 հաշվով առավելության հասավ Ստեփանակերտի հավաքականի նկատմամբ:

ՖԻՄԱ-ն երկրորդ հաղթանակը տարավ, իսկ ստեփանակերտցիները երկրորդ անգամ խաղահրապարակը լքեցին գլխիկոր:

Արմավիրի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ: Արմավիրցիները նույնպես երկու հաղթանակ են տարել և ՖԻՄԱ-ի ներկայացուցիչների հետ միասին առջևում են:

Մեկական հաղթանակ ունեն ԽՄՕՄՄ-ի և Ստեփանակերտի հավաքականները:  «Դինամո-Նոր-Նորքը» երկու անընդմեջ պարտություն է կրել:

Այսօր կկայանան Ստեփանակերտ – «Դինամո-Նոր Նորք», ՖԻՄԱ-ԽՄՕՄՄ մրցամարտերը:

Անկախ

Մովսիսյանի, Օզբիլիսի թիմը պարտվեց Մանուչարյանի ակումբին

էմ38002Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում մրցեցեին  Մոսկվայի «Սպարտակը» և Եկատերինբուրգի «Ուրալը»: Երկու թիմերի կազմերում հայ ֆուտբոլիստներ են:

Սեփական խաղադաշտում հանդես եկած «Սպարտակը»  պարտվեց 0:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էին դուրս եկել «Սպարտակի» մեկնարկային կազմում, իսկ Էդգար Մանուչարյանը՝ «Ուրալի»:

Ի դեպ, գոլը գրանցվեց վերջինիս փոխանցումից հետո: Մանուչարյանը փոխարինվեց 68-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը`  76-րդ րոպեին:

Մովսիսյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և նպաստավոր դիրքից վրիպեց:

 

«Սպարտակը»  41 միավորով 5-րդ տեղում է,  «Ուրալը» 24 միավորով  11-րդն է:

Տեխնիկական արդյունքներ

 

«Սպարտակ» – «Ուրալ»՝ 0:1

 

Գոլը՝ Վլադիմիր Խոզին 20

Անկախ

 

Պակիստանում ինը ամսական երեխային մեղադրել են սպանության մեջ

nine-month-old boy-pakistanՊակիստանում դատարան ներկայացաված ինը ամսական տղային մեղադրում են մարդասպանության մեջ:

Երեխան՝ Մուհամեդ Մոսա Խանին մեղադրել են նաև ոստիկանությանը սպառնալու և պետական գործերին միջամտելու մեջ:

Նրան դեմ մեղադրանք են ներկայացրել իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին՝ Լահորում գազի գողերին գտնելու նպատակով իրականացված հետախուզությունից հետո: Երեխային գրավի դիմաց ազատել են, իսկ գործի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 12-ը:

unnamedՈստիկանության տեղեկություններով կասկածյալները փորձել են սպանել սպաներին՝ հետախուզության ընթացքում նրանց վրա քարեր նետելով:

Express Tribune-ի տեղեկություններով՝ դատարան բողոք էր ներկայացվել Մուհամեդ Յասենի ամբողջ ընտանիքի դեմ՝ ներառյալ ինը ամսեկան երեխան:

Այժմ տեղեկություններ կան, որ տեսուչին չեն թույլատրել երեխայի դեմ գործ հարուցել:

Երեխայի հայրը հայտնել է, որ իրենք պարզապես ցույց էին կազմակերպել՝ բողոքելով իրենց շրջանում էլեկտրականության պակասի դեմ:

Ըստ News International-ի՝ դատավորը չէր կարող չքննել երեխայի դեմ հարուցված գործը, քանի որ դա իր իրավասությունների մեջ չէր մտնում:

 Անկախ

Նավի խորտակվելուց հետո 11 հյուսիսկորեացիներ անհետ կորած են համարվում

հյուսիային կորեա, նավՀարավային Կորեայի հարավարևելայն ափերի մոտ Մոնղոլիայի դրոշով բեռնատար նավ է խորտակվել՝ հյուսիսկորեացի երկու նավաստի է զոհվել, 11-ը անհետ կորած են համարվում:

Հարավային Կորեայի ափամերձ սահմանային ծառայության աշխատակիցները ուրբաթ առավոտյան խորտակվող նավից փրկել են երեք նավաստիների:

Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց տվյալներով՝ փրկվածները բուժօգնություն են ստանում Չեջու կղզում:

Նավի խորտակման պատճառները հայտնի չեն:

Նավը դուրս էր եկել Հյուսիսային Կորեայից և ուղևորվում էր Չինաստան:

Այն Մոնղոլիայի դրոշ էր կրում, սակայն բոլոր անձնակազմի անդամները հյուսիսկորեացիներ են եղել:

 Անկախ