Օբամայի թիկնապահներին արգելվել է ծառայության նախօրեին խմել

օբամաՕբամային պաշտպանող ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակցներին արգելվել է ծառայության դուրս գալուց 12 ժամ առաջ ալկոհոլ օգտագործել, ու 24 ժամ առաջ էլ` եթե նրանք պետք է նախագահին ուղեկցեն պաշտոնական այցերի ժամանակ, գրում է Washington Post-ը: Այդ ծառայության վերջին սկանդալը տեղի է ունեցել մարտին, Նիդեռլանդներում, որտեղ Օբամայի այցին էին նախապատրաստվում: Այն ժամանակ գաղտնի ծառայությունը հայրենիք  վերադարձրեց 3 ծառայակիցներին` հարբեցողության պատճառով:

Անկախ

 

Ամերիկացիները կարծում են, թե Ուկրաինան Ալյասկայում է գտնվում

226

Ամերիկյան SSI ընկերությունը հարցում է անցկացրել համաքաղաքացիների շրջանում: Հարցման  է մասնակցել ավելի քան  2 հազար մարդ: Թեման եղել է` ԱՄՆ-ը պետք է միջամտի Ուկրաինայի ներքին գործերին, թե ոչ: Պարզվեց, որ պատերազմի կոմնակիցների մեծամասնությունն անգամ չգիտի, թե որտեղ է գտնվում այդ երկիրը, հաղորդել է  Washington Post-ը:

Հարցը տալով, սոցիոլոգները խնդրել են նախ գտնել այդ երկիրը քարտեզի վրա: Խնդիրը հաջող լուծել է հարցվածներից յուրաքանչյուր 6-րդը: Մնացածները ենթադրել են, որ Ուկրաինան գտնվում է ինչ-որ տեղ` Ֆիլանդիայի, Ղազախստանի, Պորտուգալիայի կամ էլ Սուդանի մոտերքում:

Պարզվեց  նաև, որ նրանց մարտական տրամադրվածությունն ուղիղ կապ ունի աշխարհագրական գիտելիքների հետ, մասնավորապես`  նրանք ովքեր ավելի  ջերմեռանդորեն են պաշտպանել Ուկրաինա զորք գաղափարը, այնքան վատ են պատկերացրել, թե որտեղ է գտնվում խնդրո առարկա երկիրը:

Ամենաճիշտ պատասխանները տվել են 18-24 տարեկանները: Ուսանողների ու բուհերի վերջերս ավարտածների 27%-ն է ճիշտ պատասխանել, իսկ այ օրինակ թոշակառուները շատ վատ են պատկերացնում , թե ինչպես է կառուցված աշխարհի քաղաքական քարտեզը: 65- ից բարձր տարիքի հարցվածներից միայն 17%-ն է կարողացել ցույց տալ, թե որտեղ է գտնվում Ուկրաինան:

Անկախ

 

 

 

Քվինսլենդի բնակիչները հզոր ցիկլոնի են նախապատրաստվում

o_869905

Ավստրալական Քվինսլենդ նահանգի բնակիչները նախապատրաստվում են դիմակայելու արևադարձային հզոր “Հայթա” ցիկլոնին, որը հիմա գտնվում է Խաղաղ օվկիանոսում, մայրցամաքից մոտավորապես 800 կմ հեռավորության վրա:

Սպասվում է, որ այն կհատի ափագիծը ապրիլի 12-ի գիշերը: Հիմա առայժմ այն հզորության 3 կարգի է համարվում, սակայն մոտ ժամանակներում այն 4 կարգի կվերածվի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օդերևութաբանների կանխատեսումներով, ցիկլոնը կուղեկցվի տեղատարափ անձրևներով.Քվինսլենդի իշխանություններն արդեն նահանգաբնակներին զգուշացրել են ջրհեղեղի վտանգի մասին:

Օդերևութաբաներն արդեն ենթադրում են, որ արևելյան առափնյայի համար “Հայթան”  2011-ի փետրվարին պատուհասած “Յասիից” հետո ամենահզորն է լինելու երկրի պատմության մեջ: Այն ժամանակ “Յյասին”  Բրիսենն նահանգն ասես խնայեց, սակայն տուժեցին  փոքր քաղաքներն ու բնակավայրերը. դրանցից շատերը հայտնվեցին  ջրի  մեջ:

Անկախ

Իսպանիայի խորհրդարանը չի պաշտպանել Կատալոնիայի անկախացման գաղափարը

o_902427

Իսպանիայի խորհրդարանի անդամները ձայների մեծամասնությամբ, մերժել են Կատալոնիայի տարածաշրջանային ասամբլեայի` նոյեմբերին ինքնավար մարզի անկախացման հանրաքվեի անցկացման աառաջարկը: 300 խորհրդականներից միայն 47-ն են պաշտպանել առաջարկը:

Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը  վճռեց, որ նոյեմբերի 9-ին նշանակված  տարածաշրջանի անկախացման  հարցով հանրաքվեն հակասում է երկրի Հիմնական օրենքին: Քվեարկությունից հետո, Կատալոնիայի ղեկավար Արտուրո Մասը հայտարարել է, որ հանրաքվե կազմակերպելու այլ օրինական մեխանիզմներ կփնտրի:

Հինգ դեպք, որոնց օգնության են հասել փրկարարները

աինԱպրիլի 9-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բազմոցից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին (ոտքի կոտրվածքով) ավտոմեքենայից բնակարան` 4-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի բնակիչը (5-ամյա Վ. Մ.) մեծ քանակությամբ դեղահաբ է ընդունել. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն երեխային տեղափոխել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

***
Ապրիլի 8-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի բնակարաններից մեկի բնակչին (ոտքի կոտրվածքով) 7-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

***

Ապրիլի 8-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի թիվ 75 շենքի տանիքի ջրահեռացման խողովակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի ավտոսանդուղքը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ջրաթափ խողովակի ձագարի ամրացման աշխատանքներ:

Անկախ

Արչիլ Գորկի.Թոթափված է մոռացման փոշին

Կյանքը կարճատև է, արվեստը` հավերժական:
Հիպոկրատ

գորկիՊատմական Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում 1904 թ.ապրիլի 15-ին ծնվել է Ոստանիկ Ադոյանը: Նա 1915 թ. գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ գաղթել է Երևան, ապա Թիֆլիս, այնուհետև` ԱՄՆ: Ներշնչված ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու ստեղծագործություններով` 1925 թ. վերցրել է նրա ազգանունը:
Այսպիսով դարձել է Արչիլ Գորկի, արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից մեկը:
Սովորել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ նաև հինգ տարի դասավանդել է: Ստեղծագործման առաջին տարիներին կրել է Մոնեի, Մատիսի, Պիկասոյի և այլոց ազդեցությունը, հետո մշակել իր ուրույն ոճը, ստեղծել իր դպրոցը: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթներն են եղել նրա ստեղծագործական ներշնչման աղբյուրը: Սկզբնական շրջանում նկարում էր դիմանկարներ, նատյուրմորտներ և բնանկարներ:1930- ական թվականների կեսերից հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ կտավներ` «Այգիներ Սոչիում» (1938) նկարաշարը (նախնական անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժը» (1943),«Հոգեվարքը» (1947),«Արորը և երգը»(1947), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:
Նրա արվեստը ներթափանցված էր հայկական հոգով, մշտապես կապի մեջ էր հայրենիքի հետ: 1938 թ. նա Հայաստան է ուղարկել չորս կտավ, երկու նկար էլ նվիրաբերել է Կարմիր բանակին օգնելու համար Նյու Յորքում կայացած ցուցահանդես վաճառքին: 1946 թ. կրակի բոցերը լափել են նրա երեսունից ավել կտավներ, իսկ ինքը ենթարկվել է քաղցկեղի վիրահատության: 1948-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան եղել: Նրա նշանավոր կտավներն այսօր էլ ցուցադրվում են ԱՄՆ-ի, Լոնդոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, նաև Երևանում, Մոսկվայում:
գորկի-նկար2004 թ. Արչիլ Գորկու 100-ամյակի կապակցությամբ հայ զբոսաշրջիկների մի մեծ խումբ ուխտագնացության է մեկնել Արևմտյան Հայաստան` Էրզրում, Վան, Բայազետ, Անի, Իգդիր, Խորգոմ:
Խորգոմ գյուղում խումբը նկատել է մի մեծ քար` վրան փորագրված խաչով: Խմբի անդամներից երևանաբնակ ալավերդցի Վլադիմիր Աղաբաբյանը, Բադալ Բադալյանը և մյուսները խաչով քարը, որը տեղացի քրդերը օգտագործել են որպես աղբյուրի ծորակից օգտվելու պատվանդան, տեղափոխել են մոտակա ծառի տակ, մաքրել, վրան ժամերգություն կատարել, մոմեր վառել, խունկ ծխել: Այնուհետև քարը տեղափոխել են ավտոբուս և հասցրել Երևան: Այժմ այդ խաչով քարն իր հաստատուն տեղն ունի Արչիլ Գորկու թանգարանում: Իսկ Վլադիմիր Աղաբաբյանի նկարը քարի կողքին տեղ է գտել նրա ընկերոջ` երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Սրբացած մասունքներ» (2006) գրքի 15-րդ էջում (15-ը նաև Գորկու ծննդյան օրն է):
Մարդու կյանքը կարճատև է: Արչիլ Գորկու դեպքում այն մաքառումներով, դեգերումներով և տառապանքով լի 44 տարի է ընդամենը: Գործն է անմահ ու արվեստը: Որ Արչիլ Գորկին անմահ է, հավաստում են նաև Ալավերդու գեղարվեստի դպրոցի մանկավարժներն և սաները և տնօրեն Վարուժան Վարդումյանի ղեկավարությամբ պատրաստվում նկարչի ծննդյան օրը դպրոցում անցկացվող հիշատակի դասերին:
Խոսքիս ավարտին ուզում եմ բարձրաձայնել ամերիկացի նկարիչ Ուիլյամ դե Կունինգի խոսքերը. «Գորկին նման է հսկա սառցալեռան, որը ինը տասներորդ մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը մեկ տասներորդ մասով: Բայց այն ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»: Եվ հավատալ, որ ամենուր արժանավայել կնշվի նաև նկարիչի 110-ամյակը:

Վաղարշակ Ղորխմազյան

Առաջիկայում՝ կարճատև անձրև և ջերմաստիճանի բարձրացում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կնվազի 2-4 աստիճանով, 10-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում՝

Ապրիլի 9-ին սպասվում է, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի ապրիլի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.90C (1975թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1981թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.40C

Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ

Հարութ ՍասունյանՀայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև անթիվ համեմատություններ են արվել: Սակայն կա ևս մեկ համեմատություն, որ հազվադեպ է կատարվում. Հայոց ցեղասպանությունն իրականացնելու թուրքական կարողությունը և Պաղեստինի հրեա ներգաղթողներին ոչնչացնելու անկարողությունն այդ նույն ժամանակահատվածում: Նման համեմատություն չի արվել, քանզի համարյա ոչ մեկը չի ուսումնասիրել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների բռնի տեղահանության թուրքական ծրագրերի կապը Հայոց ցեղասպանության հետ:

 

Իմ նախնական վերլուծությունը հիմնված է մի շարք տեղեկությունների վրա՝ Յաիր Աուրոնի «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը. անտարբերության գռեհկությունը» գրքից, Վարդգես Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատությունից և այլ արխիվային նյութերից: Ես կցանկանայի մանրամասնել հրեաների բռնի տեղահանության հանգամանքները և ինչպես նրանք հիմնականում փրկվեցին դրանից, մինչդեռ հայերը` ոչ: Ավելի կարևոր է, թե հրեական սփյուռքն ու Պաղեստին ներգաղթողները ինչպիսի քայլեր ձեռնարկեցին` հայերի ողբերգական ճակատագրին չարժանանալու համար:

 

Օսմանյան կայսրությունում հայերը և հրեաները, որպես ազգային փոքրամասնություններ, եղել են քավության հարմար նոխազներ դաժան թուրք ղեկավարների քմահաճույքների համար: Հետաքրքրական է, որ հայերի և հրեաների բռնի տեղահանության համար երիտթուրքերը օգտագործել են միևնույն պատճառաբանությունները: Թուրքերը մեղադրել են հայերին առաջխաղացող ռուսական բանակի հետ համագործակցելու համար, և նույնպիսի մեղադրանք են ներկայացրել հրեաներին՝ օսմանյան Պաղեստին ներխուժած բրիտանական զինված ուժերի հետ համագործակցելու համար: Բացի այդ, հրեաներին մեղադրել են Պաղեստինում իրենց սեփական հայրենիքը հիմնելու ծրագրերի համար, ճիշտ այնպես, ինչպես հայերին` Արևելյան Թուրքիայում իբր իրենցը հիմնելու համար: Եվս մեկ զուգահեռ. երիտթուրքերի «եռյակի» ղեկավար անդամներից մեկը`Ջեմալ փաշան, ցինիկաբար նկատել էր, որ նա «հրեաներին արտաքսում է իրենց իսկ շահերից ելնելով», ինչպես հայերին էին բռնի տեղահանել «պատերազմի գոտուց հեռու» իրենց իսկ անվտանգության համար…

 

1914 թվականին, երբ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտավ Գերմանիայի կողմից և ընդդեմ դաշնակից պետությունների (Անգլիա, Ռուսաստան և Ֆրանսիա), Պաղեստինը վերածվեց պատերազմի թատերաբեմի: Թուրքական իշխանությունները սկսեցին զինվորական հարկ գանձել բնակչությունից, որն առավել ծանրությամբ ընկավ հրեա բնակիչների ուսերին: Նրանց կալվածքներն ու ունեցվածքը բռնագրավվեց թուրքական բանակի կողմից: Հրեա բնակիչներից ոմանք որպես ստրկական աշխատուժ օգտագործվեցին ճանապարհների և երկաթգծերի շինարարության մեջ: Ալեքս Ահարոնսոնը՝ Զիխրոն Յակովի մի հրեա ներգաղթող, իր օրագրում գրել էր. «հրամանը վերջերս էր եկել թուրքական իշխանություններից` պահանջելով նրանց հանձնել իրենց տրամադրության տակ եղած հրազենային կամ այլ զենքերը: Սա մի չարագուշակ հրաման էր, քանզի գիտեինք, որ նման միջոցառումներ ձեռնարկվել էին հայկական սարսափելի կոտորածներից առաջ, և մենք զգացինք, որ նման արհավիրք կարող է նախապատրաստվել նաև մեր ժողովրդի դեմ», ինչպես մեջբերված է Եղիայանի «Ի շահ Հայաստանի» աշխատության մեջ:

 

1914 թվականի աշնանը թուրքական վարչակարգը տեղահանման հրաման արձակեց բոլոր «թշնամի հպատակների», այդ թվում՝ 50 հազար ռուս հրեաների համար, որոնք փախել էին ցարական հալածանքներից և հաստատվել Պաղեստինում: Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմի և ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի բազմիցս միջամտություններից հետո, այս «թշնամի հպատակներին» թույլատրվեց մնալ Պաղեստինում, եթե նրանք համաձայնվեն ձեռք բերել օսմանյան քաղաքացիություն:

 

Այնուամենայնիվ, 1914 թվականի դեկտեմբերի 17-ին, Ջեմալ փաշայի ենթակա, Ջաֆայի նահանգապետ Բահայեդինը, տեղահանման հրամանը գործադրեց` արտաքսելով 500 հրեաների, որոնց ձերբակալում էին փողոցներում, քարշ տալիս ոստիկանական բաժանմունքներ, իսկ այնտեղից էլ ստիպողաբար նստեցնում նավահանգստում կայանած նավերը: Խանութների վրայից հեռացվեցին եբրայերենով գրված ցուցանակները և փակվեցին Ջաֆայի հրեական դպրոցը: Սիոնիստական կազմակերպությունները լուծարվեցին, և 1915 թվականի հունվարի 25-ին թուրքական իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ ընդդեմ «սիոնիզմի անվան տակ հայտնի վտանգավոր տարրերի, որոնք պայքարում են հրեական կառավարություն ստեղծելու համար Օսմանյան թագավորության պաղեստինյան տարածքում….»:

 

Ի պատասխան դեսպան Մորգենթաուի և Գերմանիայի կառավարության բողոքների, Կոստանդնուպոլիսը չեղյալ համարեց տեղահանության վերաբերյալ հրամանը, և Բահայեդինը հեռացվեց իր պաշտոնից: Ըստ պրոֆ. Աուրոնի` հրեա բնակիչների վիճակը կարող էր անհամեմատ ավելի ծանր լինել, եթե չլիներ «հրեական աշխարհի ազդեցությունը թուրքական քաղաքականության վրա…. Ամերիկյան, գերմանական և ավստրիական հրեական համայնքներին հաջողվեց զսպել դրա առավել դաժան դրսևորումները: Հրամանագրերը մեղմվեցին. մոլեռանդ թուրք հրամանատարները փոխարինվեցին և աղետալի ժամանակներին հետևեցին հանգիստ ժամանակաշրջանները»:

 

Դեռևս 1913 թվականին, նախագահ Վիլսոնը դեսպան Մորգենթաուին նշանակելիս նրան հանձնարարել էր. ««Հիշե’ք, այն ամենը ինչ կարողանաք անել ձեր դավանակիցների ճակատագիրը բարելավելու համար, մի գործողություն է, որ բարձրացնելու է Ամերիկայի վարկը, և դուք կարող եք ապավինել վարչակազմի լիարժեք աջակցությանը». Մորգենթաուն հավատարմորեն հետևեց այս խորհրդին»` ըստ Այզեյա Ֆրիդմանի «Գերմանիա, Թուրքիա և Սիոնիզմ. 1897-1918թթ.» գրքի: Ամերիկայի հրեաներից դեպի Ջաֆա խիստ անհրաժեշտ գումարներ տեղափոխելու աշխատանքները կազմակերպելուց հետո, Մորգենթաուն գրեց Պաղեստինի զարգացման ընկերության տնօրեն Արթուր Ռուփփենին. «Ինձ ընտրել էին որպես գործիք իմ դավանակիցներին պաշտպանության տակ առնելու համար….»:

 

1917 թվականի գարնանը թուրքական իշխանությունները երկրորդ հրամանն արձակեցին Թել Ավիվից հինգ հազար հրեաների տեղահանելու վերաբերյալ: Պաղեստինում «Նիլի» խմբի՝ հրեական ընդհատակյա փոքր կազմակերպության ղեկավար և բրիտանական  հետախուզության համար աշխատող Ահարոն Ահարոնսոնը, տեղահանության մասին անմիջապես ահազանգեց միջազգային լրատվամիջոցներին: Եգիպտոսում Ահարոնսոնը գաղտնի հանդիպում ունեցավ բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի հետ և նրա միջոցով շտապ հաղորդագրություն ուղարկեց Լոնդոն 1917 թվականի ապրիլի 28-ին. «Թել Ավիվը թալանված է: Ներկայումս Պաղեստինում տասը հազար հրեաներ անտուն են ու սոված: Ամբողջ Յիշուվին [հրեական բնակավայրերը Պաղեստինում] ոչնչացում է սպառնում: Ջեմալը [փաշա] հրապարակավ հայտարարել է, որ հայերի դեմ վարած քաղաքականությունն այժմ կիրառվելու է հրեաների դեմ» :

 

Պաղեստինից Ահարոնսոնի զեկույցները ստանալուց հետո, Լոնդոնում գլխավոր սիոնիստ Խաիմ Վեյցմանը, հետևյալ հաղորդագրությունը փոխանցեց եվրոպական տարբեր մայրաքաղաքների  սիոնիստական առաջնորդներին. «Ջեմալ փաշան բացահայտ հայտարարել է, որ հրեաների ուրախությունը կապված բրիտանական զորքերի մոտենալու հետ կարճատև է լինելու, քանզի նրանք ևս կարժանանան հայերի ճակատագրին…. Ջեմալ փաշան շատ խորամանկ է սառնասրտորեն ջարդեր կազմակերպելու համար: Նրա մեթոդն է քշել բնակչությանը մահվան` սովի, ծարավի և համաճարակների միջոցով….»:

 

Ամերիկայի հրեաները խիստ վրդովված էին լսելով Պաղեստինում հրեաների բռնի տեղահանությունների մասին: «Հրեաների ոչնչացման թուրքական մտադրությունների» վերաբերյալ նոր զեկույցներ հրապարակվեցին ողջ Արևմուտքի երկրներում` ըստ պրոֆ. Աուրոնի: Բացի այդ, ազդեցիկ հրեա գործարարները Գերմանիայում և Ավստրո-Հունգարական կայսրությունում պահանջեցին, որ իրենց կառավարությունները ճնշում գործադրեն Թուրքիայի ղեկավարների վրա` հրաժարվելու հրեաներին տեղահանելու  իրենց ծրագրերից: Վերջապես Ջեմալ փաշան ստիպված եղավ չեղյալ համարել տեղահանման հրամանը և մթերք ու բժշկական օգնություն տրամադրեց հրեա աքսորյալներին Թել Ավիվում:

 

(շարունակելի)

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 Անկախ