Թուրքական իշխանությունները սկսում են պայքարել սոցիալական մեդիայի դեմ

թվիթրԱյսօր առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական ոստիկանության իրականացրած գործողություններից հետո մամլո ասուլիս է տվել Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ քաղաքապետը ակնարկել է սոցիալական մեդիայի օգտատերերի դեմ ուղղված մի օպերացիայի իրականացման մասին: «Անվտանգության բաժանմունքներից մեկը մի օպերացիա կիրականացնի այն անձանց դեմ, ովքեր փորձում են սոցիալական մեդիայում հակասական տրամադրություններ ստեղծել: Այսուհետ թույլ չենք տալու փչացնել այս պահին խաղաղված Թաքսիմի հրապարակի պատկերը»,-հայտարարել է քաղաքապետը:

Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետի հայտարարությունը ուղղված է մասնավորապես «Twitter»-ի օգտատերերին, քանի որ «Գեզի» այգու իրադարձությունների առաջին օրերից այն չափազանց ակտիվ էր, քանի որ րոպե առ րոպե աշխարհը Թաքսիմում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում էր հենց սոցիալական այդ կայքից: Թուրքական իշխանությունների համուզմամբ՝ «Twitter»-ի միջոցով տարածվել է մեծ թվով ապատեղեկատվություն՝ սխալ տպավորություն ստեղծելով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին:

Վերջին տեղեկությունները Թաքսիմի հրապարակից (լուսանկարներ)

3 (2)  Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  այսօր առավոտյան թուրքական ոստիկանությունը հրաման է ստացել մտնել Թաքսիմի հրապարակ, մաքրել այնտեղի բոլոր ցուցանակներն ու պաստառները: Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ ոստիկանությունը 5հրապարակը մաքրելու հարաման ունի միայն, մինչդեռ ցուցարարների վկայությամբ՝ ոստիկանությունը սպառնացել է նրանց դեմ ուժ կիրառել: Սակայն «Դողան» լրատվական ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ միջամտություն չի ցուցաբերել և ուղղակի նրանց դուրս է հրավիրել «Գեզի» այգուց:

6 Ցուցարարներն էլ իրենց հերթին «դու՛րս ոստիկանություն» արտահայտությունն են  բղավել: Թուրքական ոստիկանությունը մեկ ժամ առաջ է դուրս եկել այգուց՝ շարժվելով դեպի հրապարակ:

8Գիշերը ևս Ստամբուլում և Անկարայում լարված է անցել: Լուրեր էին ստացվում, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Գործի են դրվել ջրցան մեքենաները, որոնց ցուցարարները պատասխանել են «Մոլոտովի կոկտեյլներով»: Դեռևս տեղեկություն չկա զոհերի կամ վիրավորների մասին:

Աբդուլլահ Գյուլը ստորագրել է ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը

orenq Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ստորագրել է «Ալկոհոլային խմիչքների վաճառքի և գովազդի կարգավորման» մասին օրենքը, որը միանշանակ ընդունելություն չգտավ թուրք հասարակության կողմից: Օրենքը ուժի մեջ է մտել կառավարության պաշտոնաթերթ  «Resmi Gazete»-ում հրապարակվելուց հետո:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Թուրքիայում սպիրտային խմիչքների վաճառքը արգելվում է 22:00-ից 06:00-ի միջև ընկած ժամանակահատվածում: Ամբողջությամբ կարգելվի նաև ալկոհոլի գովազդը, այդ թվում նաև պրոմո-ակցիաները, բացառությամբ մասնագիտացված միջոցառումների և ցուցահանդեսների:

Նշենք, որ ալկոհոլի վաճառքի և գովազդի սահմանափակման մասին օրենքը բավականին վիճահարույց էր և մեծ դժգոհություն առաջացրեց թուրք հասարակության արևմտամետ զանգվածների մոտ: Այս օրենքը ևս պատճառ հանդիսացավ Թուրքիայում հակակառավարական ալիքի առաջացման համար, որը մեծ թափով շարունակվում է արդեն երկու շաբաթ:

Մաքրվում է Թաքսիմ հրապարակը.ոստիկանական մեքենաների վրա քարեր են նետվում, լուսանկարներ

130610110550-01-turkey-protest-0610-horizontal-galleryՈստիկանության հատուկ նշանակության ջոկատը  գրավեց Ստամբուլի կենտրոնում  Թաքսիմ հրապարակը: Նրանք պատրաստվում են հրապարակից  մաքրել դրոշներն ու ցուցանակները: Հրապարակում հսկում են ջրցան մեքենաները, չնայած ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կրիրառի Գեզի այգում գտնվող մարդկանց նկատմամբ:

Բողոքվորները քարեր են նետում  ջրցան մեքենաների վրա, ցուցարարները հրապարակից քշվել են նրբանցքեր: Ոստիկանությունը նրանց վրա արցոնքաբեր գազ է կիրառում, հաղորդում է Իտառ-Տասսը:

Ստամբուլի կենտրոնում լարվածությունը շարունակվում է, անընդհատ բռնկվում են անկարգության նոր օջախներ, որոնց ոստիկանությունը օպերատիվ վնասազերծում է: Թաքսիմ հրապարակ են մտել ցուցարարներ, որոնք կոչ են անում չհակառակվել ոստիկանությանը:

Հրապարակի մուտքերի մոտ բարիկադներ են շարված, որոնք թույլ չեն տալիս ոստիկանությանը  մտնել ներս:

Էրդողանը կհանդիպի «Գեզի» այգու համար պայքարը սկսած ցուցարարների հետ

bulent arincԵրեկ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած նախարարների խորհրդի նիստից հետո, որը տևել է 6,5 ժամ, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը  հանդես է եկել հայտարարությամբ: Վերջինիս նշել է, որ վարչապետ Էրդողանը «Այս իրադարձությունների գլխին կանգնած և առաջին օրերից այգում գտնվող որոշ հասարակական կազմակերպությունների պահանջի համաձայն նրանց հանդիպման հնարավորություն է տվել»: Արընչը նաև նշել է, որ վերոնշյալ անձանց մի մասին հետ Էրդողանը կհանդիպի չորեքշաբթի օրը, իսկ մյուսների հետ՝ մեկ այլ ժամանակ:

«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ փոխվարչապետը նախարարների խորհրդի նիստից հետո արած իր հայտարարության մեջ, հիշատակելով «Գեզի» այգու համար պայքարող ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելու պահանջը, նշել է. «Թուրքիայի Հանրապետությունը մի ցեղային, մի աշիրեթային պետություն չէ, այլ իրավական պետություն է: Իրավական երկրում յուրաքանչյուրը ստանում է իր արածի պատասխանը»:


Ստամբուլի «Գեզի» այգու ցույցերի համար արդեն Հայաստանին են մեղադրում

hay   Թուրքիայում հակահայկականությամբ աչքի ընկնող «Սթար» թերթը անդրադարձել է օրեր առաջ Ստամբուլի «Գեզի» այգում մի խումբ ցուցարարների կողմից Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոցի բացմանը: Թերթը գրում է, որ արդեն ի հայտ է եկել այգու ծառերի համար սկսված պայքարը ամեն օր իր իրական նպատակից հեռացնող պատճառները: Այս համատեքստում մատնանշվում է օրերս «Գեզի» այգում կազմակերպված ելույթները, որոնց ժամանակ հիշատակցվեց այգու տեղում նախկինում հայկական գերեզմանատուն լինելու փաստը, մեղադրանքներ հնչեցին Հայոց ցեղասպանությունը և Հրանտ Դինքի սպանությունը իրականացրած կառավարությունների հասցեին:

Թերթը գրում է, որ ցուցարարները «Թուրքիային և Էրդողանի դեմ ուղղված չարություն և ատելություն պարունակող» արտահայտություններ են արել, ինչպես նաև քննադատել են Ստամբուլի երրորդ կամրջին սուլթան Սելիմ Յավուզի անունը տալու փաստը:

 

Վրաստանի խորհրդարանի նոր շենքի կտուրի մի հատվածը քանդվել է

i (3)Քութաիսիում հունիսի 11-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի նոր շենքի զրոյական հարկի տանիքի մի հատվածը քանդվել է:

Խորհրդարանական ապարատի պետ Զուրաբ Մարաքվելիձեի տվյալներով, փլուզումը տեղի է ունեցել հրշեջ խողովակի վնասման հետևանքով.դրա պատճառով ջրի ուժեղ հոսք է եղել, որն էլ քանդել է գիպսակարտոնե պատը: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ներկայում ավարտին են մոտենում մաքրման աշխատանքները ու սկսվել են վերականգնողական միջոցառումները:

Մասնագետների տվյալներով, շենքի կառուցման ժամանակ  ինժեներա երկրաբանական գնահատում ու  ֆունդամենտի պարտադիր փորձաքննություն չի կատարվել:

Վրաստանի օրենսդիր գերագույն մարմինը տեղափոխվել է  Քութաիսիում 2012-ին կառուցված նոր, սակայն վերջնականապես դեռևս շինարարությունը  չավարտված շենք: Սակայն, “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները, որը 2012-ի հոկտեմբերի 1-ին հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում , կարծում են, որ խորհրդարանը առաջվա պես պետք է աշխատի Թբիլիսիում:

Երկրաշարժ

big_1370881089_K990216.1732.f3.25.zrtՀունիսի 10-ին, ժամը 20.00-ին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել:

Նոր ծառահատում Թուրքիայում`Արճեշի շրջանում

3Վանի Էրջիշ (Արճեշ) շրջանի Չաթաք Դիբի գյուղում 250 հազար ծառ է կտրվելու: Այս մասին հաղորդում է թուրքական “Բիանեթ” կայքը`հիմնվելով պաշտոնական տվյալների վրա:

Ըստ կայքի`շրջանի Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության տնօրինությունը զեկույց է ներկայացրել, որտեղ նշված է, թե տարածքում քանի ծառ և գյուղատնտեսական տարածք կան: Ըստ զզեկույցի`այդ ծառերը 10 տարվա պատմություն ունեն: Նախատեսվում է Արճեշում կառուցել տներ, որոնք կհատկացվեն 2011թ.-ի հոկտեմբերրի 23-ի երկրաշարժից տուժած բնակիչներին:
Այդ տարածքի ծառահատման դեմ ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մի քանի ծառեր հարյուր տարեկան են:
Նշենք, որ նմանատիպ ծառահատումը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիաի բազմաթիվ քաղաքացիներ ոտքի կանգնեն Ստամբուլի “Գեզի” այգու պաշտպանության համար: Իշխանությունները կոպիտ ուժ կիրառելով փորձեցին ցրել նրանց: Նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` “Ինչ ուզում եք արեք, ինչպես որոշել ենք, այդպես էլ լինելու է”, բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Բնապահպանական ակցիան վերածվեց հակակառավարական ցույցի`ընդգրկելով Թուրքիայի տարբեր քաղաքներ: Հազարավոր մարդիկ վիավորվեցին, եղան նաև զոհեր: Ցույցերը շարունակվում են միչ օրս:

Ըստ Ասադի՝ Էրդողանը համակրում է իրեն, իր երեխաներին և ընտանիքին

esedՍիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով Դամասկոս եկած հորդանանցի գրող Սուուդ Քբելան հանդիպել է Ասադի հետ: «El Ahbar» թերթում հրապարակած իր հոդվածոիմ գրողը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին: Վերջինս նշել է, որ Ասադը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես զգացմունքային անձնավորություն: «Վարչապետ Էրդողանը զգացմունքային մարդ է: Իմ, իմ երեխաների և ընտանիքիս հանդեպ մի առանձնահատուկ համակրանք է տածում: Սակայն Էրդողանը կողմնակից է Մուսուլման եղբայրներին: Այդ պատճառով էլ նրանց շահերը մեր բարեկամությունից ավելի կարևոր են: Ըստ նրա՝ Մուսուլման եղբայրների շահերը ավելի կարևոր են, քան թուրք-սիրիական հարաբերությունները»,-ասել է Ասադը հորդանանցի գրողի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաշար Ասադը նշելով, որ Էրդողանը քաղաքական ասպարեզում սխալ քայլեր է կատարում, դրանց պատասխանատվությունը բարդել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վրա:

Թող Արևմուտքը հույս չունենա, որ Թաքսիմը Թահրիր կդառնա. Էգեմեն Բաղըշ

bagisԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներին, որոնք, ըստ նրա, սխալ են գնահատել Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ ծավալված իրադարձությունները: «Անադոլու» գործակալության հետ զրույցում Բաղըշը նշել է, որ արտասահմանյան որոշ պետություններ իրենց նվաստացած են զգում, երբ տեսնում են, թե ինչ մեծ քայլերով է Թուրքիան առաջ գնում և դա նրանց մոտ անհանգստություն է առաջացնում:

Նախարար Բաղըշը քննադատել է արևմտյան ԶԼՄ-ների մոտեցումը ստամբուլյան իրադարձություններին: Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները ցույց տվեցին իրենց իրական դեմքն ու կեղծավորությունը: «Նրանք հույս ունեին, որ Թաքսիմը կդառնա Կահիրեի Թահրիրը, սակայն խորապես սխալվում են: Թաքսիմը Թահրիր չէ»,-ընգծել է Բաղըշը:

Դեն Բրաունի նոր գիրքը զբոսաշրջիկների մեծ հոսք է բերել Ստամբուլ

stambulՎերջերս լույս տեսած նշանավոր ամերիկացի գրող Դեն Բրաունի հերթական «Ինֆերնո» գիրքը մեծ ճանաչում է ապահովել այն վայրերի համար, որոնք նկարագրված են այդ վեպում: Դրանցից մեկը Ստամբուլի հնագույն ջրապահոցն է: Բյուզանդական ժամանակներից պահպանված այս ջրային պահոցի շինարարությունը սկսվել է դեռևս Կոնստանտին 1-ին կայսեր օրոք և ավարտվել 532թ., երբ արդեն կառավարում էր Հուստինիանոս կայսրը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ գրքում հեղինակը գեղեցիկ գույներով ու շատ պատկերավոր նկարագրում է այս վայրը՝ առաջացնելով ընթեցողների հետաքրքրությունը: Այդ պատճառով էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ջրապահոց են այցելել մոտ 240 հազար զբոսաշրջիկ:
Բրաունի նախորդ գրքերը զբոսաշրջինկների մեծ հոսք էին բերել այնպիսի պատմական վայրեր, ինչպիսիք են Վատիկանի Սիքստինյան կապելլան և Սուրբ Պետրոսի հրապարակը, ինչպես նաև Փարիզի Լուվրի նշանավոր թանգարանը և Լոնդոնի Թեմփլ եկեղեցին:

Ադրբեջանում լրագրողից առգրավել են Հայաստանում լույս տեսած գիրքը

2Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի մասնաճյուղի ղեկավար Շահին Ռզաևից առգրավել են լրագրող Թաթուլ Հակոբյանի “Կանաչ և սև.արցախյան օրագիր” գիրքը: Դա տեղի է ունեցել հունիսի 9-ին Ադրբեջաի մաքսային կետերից մեկում:

Այդ մասին ադրբեջանական “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է Ռզաևը: Վերջինս այդ գիրքը ձեռք էր բերել Վրաստանում: Մաքսավորները խլել են գիրքը`պատճառաբանելով, որ այն “լույս է տեսել Հայաստանում”, ինչը գրվել է նաև արձանագրության մեջ:
“Ես հարցրեցի, թե արդյոք նրանք կխլեին Հայաստանում լույս տեսած “Եվգենի Օնեգին” գիրքը, ինչին պատասխանեցին`այո”,-ասել է Ռզաևը:

Դավութօղլուն մեկնելու է Բաքու

1Հունիսի 11-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն աշխատանքային այցով  մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք  Բաքու:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Դավութօղլուն այցի շրջանակներում կմասնակցի Պաղեստինին աջակցության տրամադրման հարցերով համաժողովին:
Այս համաժողովը կազմակերպել է Իսմալական համագործակցության կազմակերպությունը և Ադրբեջանի կառավարությունը: Դրան մասնակցելու են կազմակերպության անդամ արտգործնախարարները: Համաժողովի անցկացման մասին որոշում էր կայացվել դեռևս տարեսկզբին՝ Կահիրեի գագաթաժողովի ընթացքում:
Դավութօղլուն միևնույն ժամանակ մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:

Բոսնիա և Հերցեգովինայի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Բաքվում

2 (1)Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Զլատկո Լագումջիան այսօր`հունիսի 10-ին, հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած հանդիպմանը մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդիրը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:
“Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի: Նաև քննարկվել են տնտեսական, քաղաքական, էներգետիկ ոլորտներում համագործակցելու հեռանկարները”,- բանակցությունների ավարտին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մամեդյարովը:

 

 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կքննարկեն նախագահների հանդիպման հարցը

1Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հունիսի վերջին կհանդիպեն, որպեսզի քննարկեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերը։ Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:

 

Նա նշել է, որ Լոնդոնում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և նրանց հետ քննարկել 2 երկրների նախագահների առաջիկա հանդիպման հարցը։

 

“Նախագահների հանդիպման նպատակը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող լուրջ հարցերի քննարկումը։ Ես սպասում եմ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք նախագահների հանդիպման կազմակերպման հարցը”,-ասել է նա։

 

 

Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել. Թայիփ Էրդողան

erdoğanԵրեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների և քաղաքացիների առաջ խոսել է վերջին օրերին Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը, նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ, ասել է. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք Գեզի այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է: Գեզի այգի գնացողներին ազգ են ասում, չգնացողներին չեն տեսնում: Նրանք մեքենաներ են այրել, զոհ են տվել մեկ ոստիկանի: Այս հասարակությունը չի այրում և քանդում, այս հասարակությունը կառուցում է»:

«Ռադիկալը» գրում է, որ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել անմիջապես վերջ տալ հավաքներին և ցրվել: «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,-հայտարարել է Էրդողանը: Նշենք, որ ԱԶԿ-ն հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքներ է կազմակերպելու հաջորդաբար Անկարայում և Ստամբուլում:

Ինչպե՞ս անցավ Ստամբուլի ցուցարարների կիրակին (լուսանկարներ)

1  Թուրքիայում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց սկզբի համար պատճառ հանդիսացավ Ստամբուլի «Գեզի» այգին ծառահատելու մասին կառավարության  որոշումը: Երեկ այգու համար պայքարի 13-րդ օրն էր: Քանի որ օրը կիրակի էր, ցուցարարները առավոտից սկսել են հավաքվել Թաքսիմի հրապարակում: Մի շարք քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, միությունների անդամներ, տարբեր թաղամասերի բնակիչները խմբեր կազմելով քաղաքի տարբեր կողմերից քայլել են դեպի Թաքսիմ: Հրապարակի ցույցերի համար կանգնեցված հարթակից մասնակիցներին ուղղված ելույթներում քննադատվել է վարչապետ Էրդողանի արած հայտարարությունները, հնչել են «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն է», «Հեռացիր կառավարություն» արտահայտությունները:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպի Թաքսիմ հրապարակ ընթացող երթի ժամանակ մի միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ ցուցարարների ձեռքին եղել է Խաղաղություն և ժողովրդավարություն քրդական կուսակցության, PKK-ի դրոշներ ու Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ: Այդ ժամանակ քայլերթին մասնակցող մի խումբ սկսել է քննադատողական արտահայտություններ անել նրանց հասցեին: Հնչել են «Դու՛րս PKK» «Դու՛րս Օջալան», «Թող անիծվի՛ PKK-ն», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությունները:

Աբուլլահ Օջալանը նամակ է գրել Մեսուտ Բարզանիին՝ խնդրելով տեր կանգնել Իրաք եկող քուրդ մարտիկներին

imagesՀյուսիսային Իրաքում հրապարակվող «Waranpress» ինտերնետային կայքում տեղ գտած լուրի համաձայն՝ քրդական շարժման առաջնորդներից Աբդուլլահ Օջալանը Իմրալը կղզուց քրդական հարցի կուծման գործընթացի հետ կապված մի նամակ է գրել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության նախագահ Մեսուտ Բարզանիին: Այդ նամակը հունիսի 6-ին հասել է Բարզանիին, որի մասին լուրի մեջ օգտագործվել է տարիներ առաջ արված Օջալանի և Բարզանու համատեղ լուսանկարը:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բարզանուն գրած նամակը Օջալանը սկսել է «Քուրդ ժողովրդի առաջնորդ» բառերով և նշել, որ Մեսուտ Բարզանուն դիտում է որպես ոչ միայն Իրաքի Քրդական շրջանի, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդը: Նամակում մասնավորապես ասվում է. «Իմ թանկագին և հարգելի ընկեր: Ես ձեզ տեսնում եմ որպես ոչ միայն Քրդական շրջանի նախագահ, այլ նաև Քրդստանի չորս մասերի առաջնորդ և այդ պատիվը ձեզ եմ տալիս: Քանզի բոլորս հասկացանք, որ ձեր բազմամյա և բանիմաց փորձը ապահովեց քուրդ ժողովրդի կեսից ավելիի իրավունքները: Աստծուց ձեզ համար առողջություն և հաջողություն եմ խնդրում: Ձեզ իմ առանձին խնդրանքն է տեր կանգնել այդտեղ եկող PKK-ի մարիկներին և երաշխավորել նրանց կյանքը:»

Ողջ աշխարհն է հասկանում «Գեզի» այգու ցուցարարներին. Օրհան Փամուք

pamukԹուրք նշանավոր գրող Օրհան Փամուքը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված մի զրույցի է մասնակցել, որի ընթացքում պատասխանել է Ստամբուլի «Գեզի» այգու համար Թուրքիայում ծավալված ցույցերի վերաբերյալ հարցերին: «Ես անհանգստացած եմ իմ երկրի համար և մտահոգությամբ հետևում եմ իրադարձություններին: Ապագայում խաղաղ մի հանգուցալուծման հասնելուն ուղղված ոչ մի ազդանշան չկա»,-ասել է Փամուքը:

«Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Նոբելյան մրցանակակիր թուրք գրողը խոսել է թուրքական քաղաքականության և երկրում խոսքի ազատության վերաբերյալ իր ունեցած մտահոգությունների մասին: «Ստամբուլում ապրող յուրաքանչյուր մարդ այդ հրապարակում անպայման անմոռանալի պահեր է ունեցել: Ես հասկանում եմ այդ մարդկանց և գրկում նրանց: Կարծում եմ՝ կառավարությունը մեծ սխալ է անում փորձելով նման զգացմունքային վայրում առևտրի կենտրոն կառուցելու նպատակով կտրել ծառերը: Մի կարևոր կետ էլ կա. Թաքսիմը քաղաքական անցյալ ունի: Հուսով եմ՝ այս հարցը խաղաղությամբ կավարտվի»,-նշել է գրողը:
Փամուքը նաև նշել է, որ Թաքսիմի հրապարակի մասին որոշումը բոլորը միասին պետք է կայացնեն: «Ես հարգում եմ ցուցարարների զայրույթը, ողջ աշխարհն է նրանց հասկանում»,-ասել է նա: