Գվիանական Կուրուպիտա (լատ.Couroupita guianensis)

Ընտանիքը. Երկշաքիլավորներ
Հայրենիքը. Հարավային Ամերիկայի արևադարձային հատվածը:
Սա անձրևային անտառներին հատուկ ծառ է և բնական պայմաններում հասնում է 25մ բարձրության, ծածկված է  ճյուղերի ծայրերին աճող սրածայր տերևներով: 1-2 մետր  երկարությամբ ցողունները հայտնվում են  անմիջապես   մուգ շագանակագույն  կեղևից` ծածկելով ծառի բունը և հիմնական ճյուղերը: Այդ երևույթը կոչվում է բնածաղկում (հունարեն` ծառի բուն և լատիներեն` ծաղիկ բառերից: Սա անմիջապես բնի և հաստ ճյուղերի վրա ծաղիկների, ապա նաև պտղի առաջացումն է բութագրում) և հատուկ է արևադարձային որոշ պտուղների, ինչպիսիք են ջեքֆրութը, կուպուասուն և ուրիշներ:


Զարմանալի տեսարան է.մոմանման ծաղիկներով կախված ցողուններ, որոնք ունեն վարդագույն և դեղնավուն երանգներ, քաղցր  բույր և որոնց վրա հավաքվում  են չղջիկները:

Նարնջագույն, կարմիր կամ վարդագույն հոտավետ մոմանման ծաղիկները աճում են ցողունին` կազմելով մինչև 3մ երկարությամբ վրձնանման ծաղկաբույլ: Այնուհետև ձևավորվում են 20սմ տրամագծով կլոր պտուղները, որոնք կախվում են երկար,  փայտացած ծաղկաբերների վրա:

Ծառի անգլիական անվանումը` Cannonball Tree է, որը թարգմանաբար նշանակում է “թնդանոթի արկերի ծառ”, ինչը ցույց է տալիս ծառի արտաքին տեսքը և պտուղների մեծությունը, ինչպես նաև ծառի տակ զբոսնելու վտանգը:  8-9 ամիս հասունանալուց  հետո նրանք ընկնում են և հաճախ գետնին կպնելուց կոտրվում են` բացելով տհաճ հոտով, սպիտակ, դոնդողանման մրգամիսը:Որոշ տվյալների համաձայն`  այդ պտուղները կարելի է ուտել, սակայն նաև կարծիք կա, որ դրանք ալերգիա են առաջացնում: Պտուղների ամուր կեղևից պատրաստում են տարբեր տնային պարագաներ:

 

Լաբորանտը 46 մարդու վարակել է հեպատիտ С-ով

i (2)Նյու –Հեմփշիրում 34-ամյա Դևիդ Կվյատկովսկին միտումնավոր 46 հիվանդի վարակել է հեպատիտ   С-ով:

Հետաքննության տվյալների համաձայն, տղամարդը տառապում է այդ հիվանդությամբ: Վերջին 10 տարում նա հասցրել է աշխատել 8 նահանգների 19 հիվանդանոցում: Մի քանի աշխատավայրից նրան հեռացրել են ցավազրկող դեղամիջոց գողանալու պատճառով:

Պարզվել է, որ նա ինքն իրեն ներարկել է, ապա օգտագործված ներարկիչները   թողել հետագա օգտագործման համար, ինչի հետևանքով 46 մարդու մոտ հայտնաբերվել է հեպատիտ   С-ի նույն շտամը, ինչ Կվյատկովսկու մոտ է: Վարակվածներից երկուսը մահացել են:

Կոնկորդ քաղաքի դատարանը նրան 39 տարվա բանտային կալանքի է դատապարտել:

 

Բոտոքսը թափանցում է ուղեղ

XNdgWMTw-234Վերջերս, ուսումնասիրելով բոտուլոտոքսինի հատկությունները, Իտալիայի փորձագետները հայտնաբերեցին, որ այդ նյութը նյարդաթելերով կարող է փոխանցվել ուղեղին:

Բժիշկները որպես փորձակենդանի, այդ ուսումնասիրության համար օգտագործեցին մկներին, բոտոքս սրսկեցին կրծողների այն մկաններում, որոնք կառավարում են բեղերի շարժումը: Իսկ 3 օր անց փորձակենդանիների գլխուղեղում գտան սպիտակուցներ, որոնք վնասվել էին բոտուլոտոքսինի ազդեցությամբ:

Բժիշկները անհանգստացած են թույնի այդ հատկությամբ, ու, կարծում են, որ չնայած դրա խտությունն ուղեղում քիչ է, սակայն   վնասի  աստիճանը դեռևս պետք է  պարզել:

Լավագույն ղեկավարները կանայք են

ol3001385642992Վիճակագրությունը վկայում է, որ խոշոր ընկերություններում ղեկավար պաշտոններում կանանց նշանակելով շահում է գործը:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները վստահեցնում են, որ կանայք մեծ ձեռնարկություններն ավելի արդյունավետ են ղեկավարում, քանի որ նրանք, ի տարբերություն տղամարդկանց, ժամանակը չեն վատնում չափազանց մեծ, ագրեսիվ ու հաճախ ռիսկային  նախագծերի իրականացման վրա:

Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ այն ֆիրմաները, որոնք կանայք են  ղեկավարում, նոր ձեռքբերումների համար ավելի քիչ վճարեն, քան եթե պայմանավորվածությունների բանակցությունները տղամարդիկ վարեին:

Ուսումնասիրությունը կատարվել է «Journal of Corporate Finance»-ի աջակցությամբ` ԱՄՆ-ի 1500 խոշորագույն ձեռնարկությունների գործունեության տվյալների հիման վրա:

Մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել

դեղերՀիմք ընդունելով ԱստրաԶենեկա ՈՒԿ Լիմիտեդ (Միացյալ Թագավորություն) ընկերության վրացական ներկայացուցչության գրությունը, մարկետինգային նկատառումներից ելնելով` Հայաստանում մի շարք դեղերի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի` նոյեմբերի 15-ի նիստի թիվ 065 արձանագրությունը` ՀՀ առողջապահության նախարարի` նոյեմբերի 25-ի 3061-Ա հրամանով, անվավեր է ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Մասնավորապես.
1.Դիպրիվան, պրոպոֆոլ, կիթ ն/ե ներարկման, 10մգ/մլ; (5) ամպուլներ 20մլ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, Միացյալ Թագավորություն (դեղաձևն արտադրող` Կորդեն Ֆարմա Ս.պ.Ա., Իտալիա), գրանցման հավաստագիր N9218/1, ուժի մեջ է մինչև 29.12.2014թ.,
2.Նեքսիում 20մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (14/2×7/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9135/1, ուժի մեջ է մինչև 07.12.2014թ.,
3.Նեքսիում 40մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիումի տրիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 40մգ; (14/2×7/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10908, ուժի մեջ է մինչև 26.09.2016,
4.Նեքսիում 40մգ, էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ նատրիում), դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի, 40մգ; (10) ապակե սրվակներ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10631, ուժի մեջ է մինչև 07.06.2016թ.,
5.Արիմիդեքս, անաստրոզոլ, դեղահատեր թաղանթապատ, 1մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա Ֆարմասյուտիկալս ԼՊ, ԱՄՆ` ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդի համար (Միացյալ Թագավորություն), գրանցման հավաստագիր N 9117, ուժի մեջ է մինչև 07.12.2014թ.,
6.Զոլադեքս, գոսերելին (գոսերելինի ացետատ), դեղապատիճներ ե/մ երկարատև ձերբազատմամբ, 3,6մգ; պաշտպանիչ մեխանիզմով ներարկիչ-ներդրուկ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, Միացյալ Թագավորություն, գրանցման հավաստագիր N 9526, ուժի մեջ է մինչև 03.05.2015թ.,
7.Կասոդեքս, բիկալուտամիդ, դեղահատեր թաղանթապատ, 50մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ Կորդեն Ֆարմա ԳմբՀ, Գերմանիա` ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդի (Միացյալ Թագավորություն) համար, գրանցման հավաստագիր N 9642, ուժի մեջ է մինչև 24.05.2015թ.,
8.Կրեստոր 5մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում), դեղահատեր թաղանթապատ, 5մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, 2 Քինգդոմ փող., Լոնդոն, Վ2 6ԲԴ Միացյալ Թագավորություն (դեղաձևն արտադրող` ԻՊՌ Ֆարմասյուտիկալս Ինկ., Կառ 188 Լոտ 17, Սան Իսիդրո, Ինդուստրիալ Պարկ, ՊՕ Բոքս 1624, Կանովանաս, ՊՌ 00729, Պուերտո Ռիկո), գրանցման հավաստագիր N 9904/1, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
9.Կրեստոր 10մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում), դեղահատեր թաղանթապատ, 10մգ; (7) բլիստերում, (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, 2 Քինգդոմ փող., Լոնդոն, Վ2 6ԲԴ, Միացյալ Թագավորություն (դեղաձևն արտադրող` ԻՊՌ Ֆարմասյուտիկալս Ինկ., Կառ 188 Լոտ 17, Սան Իսիդրո, Ինդուստրիալ Պարկ, ՊՕ Բոքս 1624, Կանովանաս, ՊՌ 00729, Պուերտո Ռիկո), գրանցման հավաստագիր N 9905/2, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
10.Կրեստոր 20մգ, ռոզուվաստատին (ռոզուվաստատին կալցիում), դեղահատեր թաղանթապատ, 20մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ՈւԿ Լիմիտեդ, 2 Քինգդոմ փող., Լոնդոն, Վ2 6ԲԴ, Միացյալ Թագավորություն (դեղաձևն արտադրող` ԻՊՌ Ֆարմասյուտիկալս Ինկ., Կառ 188 Լոտ 17, Սան Իսիդրո, Ինդուստրիալ Պարկ, ՊՕ Բոքս 1624, Կանովանաս, ՊՌ 00729, Պուերտո Ռիկո), գրանցման հավաստագիր N 9906/2, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
11.Պուլմիկորտ 0,25մգ/մլ, բուդեզոնիդ, դեղակախույթ շնչառման, 0,25մգ/մլ; (20/4×5/) պլաստիկե տարա փաթեթում 2մլ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9890, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
12.Պուլմիկորտ 0,5մգ/մլ, բուդեզոնիդ, դեղակախույթ շնչառման, 0,5մգ/մլ; (20/4×5/) պլաստիկե տարա փաթեթում 2մլ, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9889, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
13.Սիմբիկորտ Տուրբուհալեր 80մկգ/4,5մկգ/դեղաչափ, բուդեզոնիդ, ֆորմոտերոլ (ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ), դեղափոշի շնչառման դեղաչափված, 80մկգ/դեղաչափ+4,5մկգ/դեղաչափ; 60 դեղաչափ շնչառման պլաստիկե տարա, 120 դեղաչափ շնչառման պլաստիկե տարա, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9911, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
14.Սիմբիկորտ Տուրբուհալեր 160մկգ/4,5մկգ/դեղաչափ, բուդեզոնիդ, ֆորմոտերոլ (ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ), դեղափոշի շնչառման դեղաչափված, 160մկգ/դեղաչափ+4,5մկգ/դեղաչափ; 60 դեղաչափ շնչառման պլաստիկե տարա, 120 դեղաչափ շնչառման պլաստիկե տարա, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9912, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,
15.Սիմբիկորտ Տուրբուհալեր 320մկգ/9մկգ/դեղաչափ, բուդեզոնիդ, ֆորմոտերոլ (ֆորմոտերոլ ֆումարատի դիհիդրատ), դեղափոշի շնչառման դեղաչափված, 320մկգ/դեղաչափ+9մկգ/դեղաչափ; 60 դեղաչափ շնչառման պլաստիկե տարա, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 9913, ուժի մեջ է մինչև 01.10.2015թ.,Ատականդ 8մգ, կանդեսարտան (կանդեսարտանի ցիլեքսետիլ), դեղահատեր, 8մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10056, ուժի մեջ է մինչև 03.12.2015թ.,
17.Ատականդ 16մգ, կանդեսարտան (կանդեսարտանի ցիլեքսետիլ), դեղահատեր, 16մգ; (28/2×14/) բլիստերում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10057, ուժի մեջ է մինչև 03.12.2015թ.,
18.Էմլա, լիդոկային, պրիլոկային, նրբաքսուք, 25մգ/գ+25մգ/գ; 5գ ալյումինե պարկուճ, արտադրող՝ Ռեսիֆարմ Կարլսկոգա ԱԲ, Շվեդիա` ԱստրաԶենեկա ԱԲ-ի համար (Շվեդիա), գրանցման հավաստագիր N 10665, ուժի մեջ է մինչև 15.06.2016թ.,
19.Բետալոկ ԶՕԿ 50մգ, մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ, 50մգ; (30) պլաստիկե տարայում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10072, ուժի մեջ է մինչև 03.12.2015թ.,
20.Բետալոկ ԶՕԿ 100մգ, մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ), դեղահատեր երկարատև ձերբազատմամբ թաղանթապատ, 100մգ; (30) պլաստիկե տարայում, արտադրող՝ ԱստրաԶենեկա ԱԲ, Շվեդիա, գրանցման հավաստագիր N 10073, ուժի մեջ է մինչև 03.12.2015թ.,
21.Մերոնեմ ՆԵ, մերոպենեմ (մերոպենեմի տրիհիդրատ), դեղափոշի ն/ե ներարկման լուծույթի, 1000մգ; (10) ապակե սրվակներ, արտադրող՝ ԱՑՍԴոբֆար ՍպԱ, ԱստրաԶենեկա ՄԹ ՍՊԸ (Միացյալ Թագավորություն)-ի համար, գրանցման հավաստագիր N 10622, ուժի մեջ է մինչև 07.06.2016թ.:
Միաժամանակ, առողջապահության նախարարը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:

Ջեռեփուկ «Սիրելիս»

ջեռեփուկԲաղադրությունը

500 գ կաթնաշոռ

100 գ շաքարավազ

3 հատ ձու

սպիտակաձավար 50 գ

15% յուղայնությամբ թթվասեր` 50 գ

30 գ կարագ

ծիրանաչիր կամ ցանկացած չիր` 50-70 գ

վանիլին:

Պատրաստման եղանակը

Սկզբում հարկավոր է ծիրանաչիրը լվանալ ու  ջրի մեջ թողնել (10 րոպե), որ փափկի ու կտրել լինի: Խառնել կաթնաշոռը, ձուն ու շաքարավազը: Դրանից հետո աստիճանաբար ավելացնել սպիտակաձավարը,  կարագն ու թթվասերը: Խմորի մեջ ավելացնել նախապես կտրատած ծիրանաչիրը, լավ խառնել ու ծածկել սրբիչով ու թողնել այդպես 20-30 րոպե: Այդ ժամանակահատվածում խմորն ավելի թեթև ու նուրբ կդառնա:

Տապակը կարագոտել ու ստացված զանգվածը լցնել մեջը,  թխել 2000 տաքացված փռում`  30-40 րոպե:

 Անկախ

Գլխացավի անսովոր պատճառ է հայտնաբերվել

golovnaya-bol-prichinaԻզուր չէ, որ մասնագետները կարծում են, որ բոլոր օրգանների աշխատանքը փոխկապակցված է: Գլխացավերի հակում ունեցողները պետք է ստուգեն սիրտը: Վերջին ուսումնասիրություններով պարզել են, որ միգրենի դեպքերի  66%-ը սրտի ինչ-որ արատի հետևանք են:

Ֆիլադելֆիայի  Ջեֆերսոնի անվ. համալսարանի գլխացավի բուժման կենտրոնի աշխատակիցները համոզում են, որ տանջող գլխացավի պատճառը պետք է որոնել սրտի աշխատանքի խանգարումներում: Միգրենով տառապող 131 հիվանդների հետազոտությամբ պարզվեց, որ նրանց երրորդ մասն  ունի “բաց պատուհանի” դեֆեկտ:

Այդպես են բժիշկներն անվանում այն բացվածքը, որն առաջանում է սրտի աջ ու ձախ փորոքների միջև: Նման բացվածք ունենում են բոլոր սաղմերը, սակայն ներարգանդային հասունացման վերջում ու ծննդից հետո առաջին ժամերին այդ “պատուհանը փակվում է”, որից հետո արյունը սկսում է զտվել թոքերի միջոցով:

Մասնագետների խոսքով, մարդկանց մի մասի մոտ (հիմնականում կանանց) այդ արանքը լրիվ չի փակվում ու դա էլ հետագայում միգրենի առաջացման պատճառ է դառնում:  “Բաց պատուհանի” պատճառով  միկրոսկոպիկ   մակարդուկներ պարունակող արյան մի մասը, որը զտված չէ թոքերում, հայտնվում  է ուղեղում ու միգրենային երևույթ առաջացնում:

Թունավորում, դրանից կարելի է խուսափել

թունավորումԳիտական տեսանկյունից թունավորում է կոչվում ցանկացած հիվանդություն կամ խանգարում, որը կապված է թունավոր  նյութի (ագենտ) օրգանիզմ թափանցման հետ: Դա կարող է լինել ինչ ասես` սկսած կարիճի թույնից մինչև ախտածին մանրէները: Սննդային թունավորումները երկրորդ խմբից են:

Գոյություն չունեն թունավորման տեսանկյունից առավել կամ նվազ վտանգավոր մթերքներ: Հիմնականում բոլոր մթերքներն էլ ճիշտ մշակման ու պահպանման դեպքում վտանգ չեն ներկայացնում և միայն այդ պայմանների խախտման դեպքում է առաջանում վտանգը: Դրանցից պաշտպանվելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթավորման վրա նշված ժամկետին, ստուգել փաթեթավորման ամբողջականությունը, ընտրել առողջ պտուղ ու բանջարեղեն: Իսկ եթե արդեն մթերքը գույնը փոխել է կամ պարզապես ձեզ ինչ-որ պատճառով դուր չի գալիս, ուրեմն մի ափսոսեք, բերան տանելու փոխարեն այն աղբամանը նետեք:

Երբ պետք է օրգանիզմը մաքրել

Ժամանակակից արագ սնունդը աղտոտված օդի հետ օրգանիզմը խցանում է քաղցկեղածին նյութերով ու թույներով: Հետևանքը լինում է այն, որ ստամոքսն ու լյարդը ծանրաբեռնվում են, հաճախակի գլխացավեր են առաջանում, դեմքի գույնը խամրում է, ուժերի անկում ու ընդհանրապես, անկումային վիճակ է առաջանում:  Ահա թե որ ախտանշաններն են հուշում, որ օրգանիզմը խարամներից մաքրելու ժամանակն է.

– Բերանից տհաճ հոտ է գալիս նույնիսկ ատամները մաքրելուց, իսկ մարմնից վատ հոտ է գալիս անգամ լոգանքից հետո էլ:

– Շատ հաճախ փորի փքանք է առաջանում (մետեորիզմ):

– Չեք կարողանում քնել անգամ սովորական ժամին ու արթնանում եք գիշերվա կեսին`  առանց պատճառի:

– Հաճախակի գլխացավեր են առաջանում:

– Շուտ եք հոգնում ու նյարդայնանում հասարակ բաներից:

– Չափից ավելի քրտնարտադրություն է առաջացել, որն ուղեկցվում է թուլությամբ:

– Ամենօրյա զուգարան գնալը հաճախացել կամ հակառակը` նվազել է:

– Չեն դադարում բերանաբորբերը, քթըմպանաբորբերն ու բրոնխիտները:

– ՈւՁՀ-ի հետազոտությամբ քարեր են հայտնաբերվել լեղապարկում ու երիկամներում:

– Մաշկը չորացել է:

– Ալերգիկ ռեակցիաները հաճախացել են, մաշկի քոր է առաջացել:

– Ոտքերի այտուց է առաջանում հաճախակի:

Այս բոլոր ախտանշանները խոսում են օրգանիզմը մաքրելու անհրաժեշտության մասին: Ահա մի քանի հասարակ միջոց.

– Աղիները գոլ գազազրկած ջրով մաքրել խորհուրդ է տրվում նրանց, ովքեր փորկապություն ունեն (առավոտյան, քաղցած ստամոքսին, ատամները լվանալուց հետո):

– Կաղամբաթթվի ջուրը. մեկ բաժակ գոլ  թթվաջուր` կրկին քաղցած ստամոքսին, առավոտյան կամ ուտելուց մեկ ժամ  առաջ:

– Հրաշալի մաքրող միջոց է կարտոֆիլի հյութը: Պետք է կես բաժակ հյութը կումերով կամաց- կամաց խմել կես օրվա ընթացքում:

– 1 թ/գդալ վուշի սերմը (վաճառվում է դեղատանը) եփել 1 բաժակ եռման ջրով, թրմել 4-5 ժամ և ստացվածը խմել քնելուց առաջ:

 

 

Չորս կանայք, որոնք փոխեցին աշխարհը

73811252_princessdianaprincessdiana200304_275_400Այս կանայք ունեցել են բացառիկ կամքի ուժ, չեն վախեցել ժամանակից առաջ անցնելուց և ընդունված նորմերից դուրս մտածելուց: Նրանք դասվում են աշխարհի ամենաազդեցիկ ու հեղափոխական կանանց շարքին, որոնք մեծ հետք են թողել պատմության մեջ. Արքայադուստր Դիանա, Մայր Թերեզա, Ինդիրա Գանդի, Մարգարեթ Թետտչեր:

 

Արքայադուստր Դիանա

Նրան անվանում էին ժողովրդական արքայադուրստր, Սրտերի թագուհի և Աշխարհի վարդ: Արքայադուստր Դիանայի` Բրիտանական գահի թագաժառանգ Չառլզի կնոջ կյանքը սկզբում նման էր հեքիաթի: Սովորական մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատող աղջիկը հանկարծ հայտնվեց Բուքինգհեմյան պալատում: Արտաքուստ ամեն ինչ հրաշալի էր. Արքայադուստր Դիանան ամուսնուն ժառանգներ պարգևեց` Ուլիյամն ու Հարին, սկսեց զբաղվել բարեգործությամբ` իր գեղեցկությամբ ու անկեղծությամբ գրավելով յուրաքանչյուր բրիտանացու:

Սենսացիոն նյութերի հետևից ընկած պապարացցիները, սակայն, արագ բացահայտեցին թվացյալ իդելական կերպարի մութ կողմերը: Սիրո մասին երազող Դիանան, որը սեր չգտավ ամուսնության մեջ, իմացավ, որ Չառլզն այդպես էլ չի մոռացել իր առաջին սիրո` Կամիլլա Պարկեր Բոուլզի մասին: Արքայադուստրը սկսեց մի սիրեկանից մյուսին անցնել` փորձելով խեղդել հոգու ցավը: Ինքնասպանության հինգ անհաջող փորձերից հետո ի վերջո նա որոշեց ամուսնալուծվել` սկանդալ հարուցելով պահպանողական արքայական ընտանիքում: Նա որոշեց կյանքը սկսել նոր էջից: Ամուսնությունից Դիանան ստացել էր 26 միլիոն դոլար, Քենսինգտոնյան պալատը և Ուելսի արքայադուստր տիտղոսը: Նա վաճառեց ողջ հագուստը, որի նկատմամբ միշտ անտարբեր էր եղել, զարդերը` մայր թագուհուց նվեր ստացած, և շրջապատվեց նոր երկրպագուներով: Ցավոք, այն պահին, երբ նա վերջապես գտել էր իր իսկական սերը, ճակատագիրը խլեց նրա կյանքը: Արքայադուստր Դիանան զոհվեց 36 տարեկանում սարսափելի ավտովթարից, որի պատճառը դեռևս մինչև վերջ բացահայտված չէ: «Ես ուզում եմ լինել ձեր սրտերի թագուհին: Ես ինձ Մեծ Բրիտանիայի թագուհի չեմ պատկերացնում»,-ասել է Դիանան:

Նրա անունն այսօր հարյուր ամենահայտնի բրիտանացիների շարքում երրորդն է:

Մայր Թերեզա

tereza_77Նրան համարել են սուրբ դեռևս կենդանության օրոք: Իսկ նա իրեն համարել է մատիտ Աստծո ձեռքին: Ագնես Գոնջա Բոյաջիուն` աշխարհին հայտնի որպես Մայր Թերեզա, ծնվել է 1910 թվականին ալբանացի կանաչի վաճառողի ընտանիքում: 18 տարեկանում նա հեռացել է հայրական տնից և դարձել միանձնուհի, որ շուտով իր կյանքը նվիրի տառապյալներին, հիվանդներին, կարիքավորներին ու բորոտներին:

Երեսունվեց տարեկանում Մայր Թերեզան ստեղծել է «Գթասրտության օրդեն»-ը, որը զբաղվում էր աղքատների և ծանր հիվանդների համար դպրոցների, որբանոցների, հիվանդանոցների կառուցմամբ` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից:

Այդ ժամանակվանից նրա դեմքը, որը դարձել է գթասրտության և հույսի խորհրդանիշ, ամենաթեժ կետերից մշտապես նորությունների կիզակետում էր` Հյուսիսային Իռլանդիա, Հարավային Աֆրիկա, Լիբանան և այլուր: 88-ի Սպիտակի երկրաշարժից օրեր անց Մայր Թերեզան իր միանձնուհիների հետ ժամանել է Հայաստան` օգնելու աղետից տուժած հայ ժողովրդին: Նրա ներկայությունը կարող էր թեկուզ ժամանակավորապես կասեցնել ամենաարյունահեղ պատերազմը:

Երբ մահվան մահճում Մայր Թերեզային հարցրել են, թե նա երբևե ունեցել է հանգստյան օրեր կամ տոներ, նա պատասխանել է. «Ինձ մոտ ամեն օր է տոն»:

2003-ին կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը

 Ինդիրա Գանդի

880177_originalԵրբ 1966 թվականին նա առաջին անգամ նշանակվեց Հնդկաստանի վարչապետ, հակառակորդները նրան անվանեցին «հիմար տիկնիկ»: Սակայն նրանք չարաչար սխալվել էին: Լուսնի երկիր անունով աղջիկը  (այդպես է թարգմանվում նրա անունը), որը լույս աշխարհ է եկել 1917 Հնդկաստանի ամենահարուստ և ամենաազդեցիկ ընտանիքներից մեկում, դառնալու էր Հնդկաստանի պատմության ամենանշանավոր կերպարներից մեկը:

Ամուսնանալով` նա երկու որդի է լույս աշխարհ բերել` Ռաջիվն ու Սանջայը: Դրանք նրա կյանքի ամենաերջանիկ տարիներն էին (Ռաջիվը մոր մահից հետո դառնում է վարչապետ, սակայն սպանվում է մահապարտ-ահաբեկչի կողմից 1991թ.):

Սակայն Ինդիրա Գանդիի երջանկությունը երկար չտևեց. սկզբում նա կորցրեց ամուսնուն, ապա հորը, հետո` փոքր որդուն: Հնարավոր չէ անգամ պատկերացնել, թե ինչ կատարվեց նրա հոգում, բայց արտաքուստ նա շատ արագ իրեն վերագտավ:

Շատ շուտով այդ ոչ բարձրահասակ, սևահեր, բայց ժամանակից շուտ գլխին սպիտակ մազեր ի հայտ եկած և ազնվական դեմքով կինը սկսեց ասոցացվել իմաստության և իշխանության հետ: Հայրենակիցները նրա մեջ տեսան խելքի աստվածուհի Շակտայի մարմանցումը: Ինդիրա Գանդին առաջին կինն էր Հնդկաստանում, որը իրավունք ստացավ որոշելու երկրի քաղաքական ճակատագիրը և արմատապես այն փոխեց դեպի լավը:  “ԲիԲիՍի”-ի կողմից նա ճանաչվել է վերջին հազարամյակի ամենահզոր կին: Ղեկավարելով Հնդկաստանը 15 տարի տղամարդկանց տիրապետության, ուժեղ ընդդիմության, ծանրագույն տնտեսական իրավիճակի և կրոնական պատերազմների պայմաններում՝ նա հասել է լուրջ արդյունքների իր չափազանց ուժեղ բնավորության և քաղաքական հեռատեսության շնորհիվ:

Մինչև իշխանության վերջին րոպեները ուժեղ, իշխող Ինդիրա Գանդին մնացել է նախ և առաջ կին և դա էլ հենց եղել է նրա միակ և ճակատագրական «սխալը»: 1984 թվականի հոկտեմբերի 31-ին հարցազրույցի պատրաստվելիս նա երկար ընտրում էր զգեստը` դեռևս չկասկածելով, որ դա լինելու է իր կյանքի վերջին օրը: Նա զոհվում է իր սիկհ թիկնապահների կողմից, որոնք նրա ուղղությամբ 20 փամփուշտ են արձակում: Սակայն նա մնում է Հնդկաստանի ամենասիրելի առաջնորդներից մեկը, որը երկիրը դուրս բերեց սարսափելի թշվառությունից:

Մարգարետ Թետչեր

Մարգարետ ԹետչերՄեծ Բրիտանիայի առաջին և դեռևս միակ կին վարչապետն արթնանում էր առավոտյան վեցից ոչ ուշ և մինչ ուշ գիշեր անցկացնում  աշխատավայրում` 24 ժամվա մեջ ընդամենը չորս-հինգ ժամ քնելով: «Իմ կյանք իմ աշխատանքն է: Որոշ մարդիկ աշխատում են, որ ապրեն, ես ապրում եմ, որ աշխատեմ»,-ասել է Մարգարետ Թետչերը: Նվազագույն զարդարանք, մոխրագույն կամ մուգ կապույտ կոստյումներ, բարձրակրունկ կոշիկներ, հայացքում` ուժ: Այդպես է հիշում աշխարհը Երկաթյա տիկնոջը: 1979-ին դառնալով Մեծ Բրիտանիայի վարչապետ` նա կարողացավ դուրս բերել երկիրը խորը տնտեսական ճգնաժամից: Շատերը նրան կշտամբում էին, շատերն` ատում, բայց չնայած դրան, նա իշխանության ղեկին մնաց երեք շրջան` ավելի երկար, քան Մեծ Բրիտանիայի քսաներորդ դարի որևէ այլ առաջնորդ, և ամենակարևորը` վերադարձրեց իր երկրին Մեծ տերության կարգավիճակը:

Երկաթյա տիկինն ուներ իր գաղտնիքը. ամուսնու մահից հետո Մարգարետ Թետչերն իր հուշերում գրել է. «Ես երբևէ չէի կարող տասնմեկ տարի մնալ վարչապետ, եթե չլիներ Դենիսը»:

Նրանք միասին ապրել են ավելի քան հիսուն տարի, և Դենիս Թետչերն անձնվիրաբար աջակցել է կնոջն իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում, սիրել և ընդունել նրան իր բոլոր առավելություններով ու թերություններով:

Մարգարետ Թետչերը վախճանվել է  2013 թվականի ապրիլի 8-ին` 88 տարեկան հասակում:

Նրա հայրը նրան միշտ ներշնչել է, որ պետք չէ բոլորին նմանվել, այլ պետք է անկախ լինել. «Անկախներն են ղեկավարում, երբեք մի գնա ամբոխի հետևից, այլ ամբոխին տար քո հետևից»,-ասել է նա:

Մարգարեթն այդպես էլ արել է` չի նմանվել բոլորին, չի գնացել ամբոխի հետրից, այլ ինքն է առաջնորդել մարդկանց`դառնալով ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի ամենաազդեցիկ կին  գործիչներից մեկը:

Եղի′ր իրազեկ ու մի′ վախեցիր ՄԻԱՎ-ից

DSC_0320Նոյեմբերի 22-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մեկնարկեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը, որի շրջանակներում երևանյան 5 բուհերի ուսանողների շրջանակներում իրականացվում են քննարկումներ ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կազմակերպվում են կինոդիտումներ, խորհրդատվություն, ցանկացողները նաև հետազոտվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ։

«Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագրի համակարգող Նարինե Մեժլումյանը նշեց, որ իրականացվող միջոցառումների նպատակն է հնարավորինս շատ խոսել ՄԻԱՎ-ի մասին, հնարավորինս մեծ թվով երիտասարդների հետազոտել, որպեսզի իմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ «Հուսով ենք, որ ծրագրի արդյունքով կունենանք ավելի իրազեկ, հետևաբար՝ պաշտպանված ու առողջ երիտասարդներ։ Ծրագիրը կնպաստի, որպեսզի երիտասարդները հետազոտվեն, և ունենանք իրենց կարգավիճակն իմացող երիտասարդներ։ Իսկ դա շատ կարևոր է, քանի որ իմանալով ՄԻԱՎ կարգավիճակը՝ կարելի է ժամանակին դիմել բժշկի, ստանալ դեղահաբեր և առօրյան կազմակերպել այնպես, որ ապրես երկար տարիների լիարժեք կյանքով։ Միևնույն ժամանակ, իմանալով քո կարգավիճակը՝ չես փոխանցի ՄԻԱՎ վարակը հարազատներիդ, ինչու չէ, նաև քո ապագա զավակին»,- ասում է Նարինե Մեժլումյանը՝ նշելով, որ ՄԻԱՎ հետազոտությունը Հայաստանում անվճար է, այն իրականացվում է շատ հեշտ ու անանուն։

Ծրագրի համակարգողը նաև ընդգծում է, որ երիտասարդությունն այսօր լայնորեն ներգրավված է զբոսաշրջության մեջ, արտագնա աշխատանքներում, տարբեր միջազգային փոխանակման ծրագրերում, ինչը նրանց ՄԻԱՎ-ի նկատմամբ դարձնում է խոցելի։

Ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արթուր Միքայելյանն Արթիկից է և դեռևս դպրոցական տարիներից տեղեկացված է ՄԻԱՎ վարակի մասին, գիտի փոխանցման ճանապարհները, կանխարգելման ուղիները։ Համարում է, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և ՄԻԱՎ-ով կարելի է լիարժեք ապրել։

Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի դեպքերը կարծես թե նվազում են, սակայն  ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ դեռևս նվազման միտում չի նկատվում Ուկրաինայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում, որոնց հետ Հայաստանի բնակչությունն առավել շատ շփումներ ունի։

Աշխարհում, ըստ հաշվարկային տվյալների, կա 34 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որից 3,3 միլիոնը մինչև 15 տարեկան երեխաներ են։ 2011թ. տվյալներով՝ նոր ՄԻԱՎ վարակակիրների թիվը հասնում է 2,5 միլիոնի։

Նշենք, որ «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա շրջանակներում։

Նման քննարկումներ ու միջոցառումներ մինչև նոյեմբերի 29-ը տեղի կունենան ևս 4 բուհերում։ Տեղեկատվական ակցիաներ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Սալմոնելոզ.ախտանշանները, բուժումը

սալմոելոզՍալմոնելոզն ամենահաճախ հանդիպող սուր վարակիչ հիվանդություններից է, որով հիվանդանում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը: Հիվանդության ընթացքը կարող է նման լինել սննդային թունավորման (1 տարեկանից բարձր) և կարող է շատ ավելի  ծանր ընթացք ունենալ:

Վարակի բնույթը, զարգացումն ու տարածումը

Հիվանդության հարուցիչը սալմոնելա մանրէն է, որն ախտահարում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիներին: Հայտնի է սալմոնելայի 700 տեսակ, որոնք ախտահարում են մարդու օրգանիզմը: Սալմոնելայի մանրէն բավական կայուն է արտաքին միջավայրում, դիմացկուն  ցածր ջերմաստիճանային պայմաններում, սակայն արագ էլ ոչնչանում է բարձր ջերմության դեպքում: Ակտիվ բազմանում է սննդամթերքի, հատկապես` մսի, կարագի, ձվի, կաթի ու կաթնամթերքի մեջ: Թույներ է արտազատում, որոնք վնասում են աղիքների լորձաթաղանթը:

Մարդու համար վարակի աղբյուր են կենդանիները, հազվադեպ` հիվանդ մարդիկ:  Արտաքուստ առողջ թվացող  կենդանին  կարող է մեզի, արտաթորանքի, թքի ու կաթի հետ հսկայական քանակությամբ սալմոնելայի մանրէ տարածել: Շատ վտանգավոր են վարակված խոշոր եղջրավորները, խոզերը, ոչխարները. կատուներն ու շները:

Սալմոնելոզով վարակի ուղին սնունդն է: Սալմոնելան երեխայի օրգանիզմ է ընկնում հիմնականում սննդի, հաճախ` կաթի ու կաթնամթերքի, մսամթերքի, աղցանների, ձվով պատրաստված մթերքի (կարկանդակներ) միջոցով, մի խոսքով, այն սննդի հետ, որն օգտագործելուց առաջ անմիջական մշակման չի ենթարկվում: Վաղ տարիքի երեխաների մոտ վարակը տարածվում է կենցաղային շփման եղանակով, ինչպես նաև` վարակած փոշին ներշնչելու ճանապարհով: Փոքրերի դեպքում նույնիսկ վարակի չնչին քանակն էլ բավարար է, որ հիվանդությունը զարգանա:

Օրգանիզմ ընկնելուց ու գաղտնի շրջանից` 2-3 օրից հետո սալմոնելան ու դրանց թույները տաբեր խանգարումներ են առաջացնում ներքին օրգաններում, վնասում աղքիների լորձաթաղանթը: Թույների ազդեցությամբ  փորլուծ է առաջանում, և օրգանիզմը ջրազրկվում է:  Խանգարվում է մարսողության ու սննդի ներծծման  պրոցեսը: Ֆերմենտային անբավարարությունը պահպանվում է  երեխայի առողջանալուց հետո ևս 3-4 շաբաթ: Շատ հաճախ սալմոնելոզից հետո զարգանում է դիսբակտերիոզ`  աղիքների նորմալ միկրոֆլորայի խանգարում: Որոշ դեպքերում սալմոնելան արյան հոսքով ու ավիշներով տարածվում է ողջ օրգանիզմում, ինչը հանգեցնում է տիֆանման ու սեպտիկ ձևերի զարգացման:

Սալմոնելոզի դեպքեր հիմնականում լինում են ամբողջ տարին, սակայն ավելի շատ` գարնանն ու ամռանը, ինչը բացատրվում է  սննդամթերքի պահպանման պայմանների դժվարությամբ:

Ախտանշաններն ու ընթացքը

Մեծ տարիքի երեխաների մոտ (3-ից հետո) հիմնականում հանդիպում է ստամոքս-աղիքային սալմոնելոզ, որը սննդային թունավորման նման է ընթանում: Հիվանդությունը բնույթով ավելի գաստրիտի, գաստրոէնթերիտի ու գաստրոէնթերոկոլիտի նման  ընթացք է ունենում: Ինկուբացիոն շրջանը տևում է մի քանի ժամից մինչև  2-3 օր: Հիվանդությանը հատուկ է սուր սկիզբը` սրտխառնուքով ու  կրկնվող փսխումով, ջերմության մինչև 38-39 աստիճան բարձրացումը, ախորժակի բացակայությունը, փորացավը: Դրանից հետո առաջանում է ջրիկ ու առատ  լուծ, երբեմն` արյան ու լորձի հետքերով: Փորի դատարկումը կախված է վարակի  բարդությունից: Հիվանդությունն ուղեկցվում է  արտահայտված տոքսիկոզով (երբեմն`  ցնցումներով):

Վաղ տարիքի երեխաների մոտ կենցաղային շփումների, օդակաթիլային եղանակով  վարակման տարբերակներն են հաճախ պատահում (ծննդատուն, մանկապարտեզ): Հիվանդությունը նվազ սուր ընթացք է ունենում, որի  զարգացման առավելագույն նշաններն արտահայտվում են 3-7-րդ օրը. բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն ու մաշկի գունատություն (քիթ-բերան եռանկյունու մոտ թեթև կապտությամբ): Փսխում կարող է առաջանալ հիվանդանալու առաջին ժամերից: Արագ զարգանում է ջրազրկումը, իսկ կեղտը աստիճանաբար ձեռք է բերում   ջրիկ, կանաչ գունավորում, լորձի  ու արյան առկայությամբ:

Կրծքի երեխաները հիմնականում ծանր են տանում հիվանդությունը, հնարավոր է, որ երեխայի մոտ զարգանա սալմոնելոզային պնևմոնիա, օսթեոմելիտ, մենինգիտ:

Բուժումը

Բուժումը խիստ անհատական բնույթ ունի և վարակաբան բժշկի հսկողությամբ պետք է իրականացնել: Սալմոնելա մանրէների մեծ մասը կայուն է հակաբիոտիկների նկատմամբ, ուստի  սովորական բուժման դեպքերում այդ դեղորայքը չի կիրառվում: Բուժման  համար  հատուկ սննդակարգ է ընտրվում:  Կարևոր են   հեղուկի հավասարակշռության վերականգնումն ու օրգանիզմից տոքսինների դուրսբերումը:

Սննդակարգը պետք է հնարավորինս մեղմ լինի, որ վնասված աղիքները խնայի: Դրա համար հարկավոր է խաշած ու քերած, ճզմած մթերք օգտագործել, պետք է  լրիվ բացառվեն կաթն ու կենդանական ծագման մթերքը (բացի սերուցքային կարագից), բանջարեղենը, կոշտ բջջանքը:

Նախընտրելի են բրնձով, վարսակով շիլաները (այն էլ` ջրով եփած), բանջարեղենային եփվածքը, խաշած ձուկը, շոգեխաշած կոտլետները, մրգային կիսելները, կաթնաշոռը: Սննդակարգի ժամանակ պետք է աստիճանաբար ավելացնել մյուս մթերքներն ու հիվանդության 28-30-րդ օրից հետո անցնել սովորական օրաբաժնի, ինչ օգտագործվում էր մինչ հիվանդությունը:

Սննդային եղանակով վարակման դեպքում առաջին հերթին պետք է լվանալ ստամոքսը: Դրա նպատակը օրգանիզմից գոնե ինչ-որ քանակով տոքսինների ու մանրէների դուրսբերումն է, ինչը կթեթևացնի հիվանդի վիճակն ու թունավորման ախտանշանները կվերացնի: Դրա համար կիրառվում է 2%-անոց նատրիումի երկկարբոնատի կամ 2-3 լ 18-200 ջրով ստամոքսի լվացումը: Հիվանդության թեթև դեպքերի ժամանակ այդքանը բավարար է, որ երեխայի վիճակը կարգավորվի: Տնային պայմաններում կարելի է լվանալ երեխայի ստամոքսը, եթե նա 3 տարեկանից մեծ է: Երեխան պետք է խմի առաջարկված հեղուկը, ապա լեզվարմատին դիպչելով` փսխում առաջացնի: Դա պետք է կատարվի այնքան ժամանակ, մինչև թափած ջուրը պարզի:

Բուժման, վերականգնողական նպատակով առաջին տեղում են իմունիտետի բարձրացմանն ուղղված միջոցները: Սալմոնելոզի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, ուստի կանխարգելման միակ միջոցն անձնական ու սննդի պատրաստման հիգիենան է: Մթերքը պետք է անհրաժեշտ ջերմային մշակում անցնի, իսկ պտուղ- բանջարեղենը` մատուցելուց առաջ մի լավ հոսող ջրով լվացվի, նույնիսկ առաջարկվում է տաք ջրով լվանալ: Խորհուրդ չի տրվում կենդանական ծագման մթերք գնել կասկածելի վայրերից: Ցավոք, բարձր գինը ևս թարմության երաշխիք չէ: Հատկապես պետք է զգույշ լինել հրուշակեղենի գնման հարցում, որոնցում հավի ձու է օգտագործված: Տորթ գնելիս անպայման ուշադրություն դարձրեք պահպանման ժամկետին: Շատ հաճախ սալմոնելոզով հիվանդանալու պատճառ են դառնում կրեմով թխվածքները:

Սալմոնելոզը լուրջ հիվանդություն է, որը բոլոր հիվանդությունների պես ավելի դյուրին է կանխարգելելը: Եթե սալմոնելոզը չբուժվի, հետևանքներն անմխիթար կլինեն:

Ընկույզով ու արմավով աղցան

արմավԲաղադրությունը

175 գ արմավ առանց կորիզի

3 խնձոր` միջուկը հեռացրած

150 գ յոգուրտ

աղ (մի պտղունց)

հունական ընկույզ` 50 գ

կիտրոնահյութ` 3 ճ/գդալ:

Պատրաստման եղանակը

Շերտերով դասավորել արմավը, խորանարդներով կտրատած խնձորն ու մանրացրած ընկույզը (մի քիչ ընկույզ ու խնձոր թողնել ձևավորման համար): Կիտրոնահյութը խառնել յոգուրտի հետ ու ավելացնել աղը: Ապա այդ խառնուրդը լցնել աղցանի վրա ու 15 րոպեով դնել սառնարանը:

Վրան ձևավորել խնձորով ու ընկույզի կտորներով:

Շոկոլադե երշիկ

շոկոլադով երշիկԲաղադրությունը

450 գ թխվածքաբլիթ

1 բ եփած խտ, կաթ

3ճ/գդալ կակաո

2/3 տուփ կարագ

100 գ հունական ընկույզ :

Կարագը նախապես թողնել, որ փափկի, ապա թխվածքաբլիթը մանրացնել, վրան ավելացնել խտացրած կաթը, փափուկ կարագը, ընկույզն ու կակաոն: Բոլոր բաղադրիչները լավ խառնել:

Փայլաթիթեղի վրա լցնել խառնուրդը, ապա թիթեղը փաթաթել այնպես, որ շոկոլադե խառնուրդը երշիկի ձև ստանա:

«Երշիկը» դնել սառնարանը 2 ժամով:

Ի դեպ, ընկույզը կարելի է փոխարինել նուշով, մարմելադով կամ զեֆիրով:

Չորրորդ նորակառույց ամբուլատորիան` Կոտայքի մարզում

հիվանադանոցի բացումՀանդիսավորությամբ բացված նորակառույց ամբուլատորիան Կոտայքի մարզի Սոլակ համայնքի շուրջ 2570  բնակիչներին մեծ ուրախություն պատճառեց։ Ժամանակակից չափորոշիչներով կառուցված առողջության առաջնային պահպանման կենտրոնն անհամեմատելի է 1989 թվականից փայտյա տնակում ընդամենը 50 քմ տարածքով, անմխիթար վիճակում, առանց կենցաղային տարրական պայմանների նախկին կենտրոնի հետ։ «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում կառուցված կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով:

Կոտայքի մարզում սա այս տարի  շահագործման հանձնվող նորակառույց չորրորդ ամբուլատորիան է։

«Այս տարի 13 նման ամբուլատորիա է շահագործման հանձնվել։ Տարվա ընթացքում իրականացված շինարարական աշխատանքներից առաջացած խնայողությունների հաշվին ևս 6 ամբուլատորիա կկառուցենք, որոնցից 3-ը` սահմանամերձ համայնքներում, ինչպես նաև կվերանորոգենք Մեծամորի պոլիկլինիկայի և Ճամբարակի մասնաշենքերը»,-նորամուտի առթիվ շնորհավորելով սոլակցիներին՝ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Կենտրոնն ընդամենը տասն ամսում կառուցվել է  «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2»-ի շրջանակներում:  Միաժամանակ ամբուլատորիայի բժիշկը և երկու բուժքույրը մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրով հիմնանորոգվել են Կոտայքի մարզի Գառնի, Ալափարս, Գեղաշեն  համայնքների ամբուլատորիաները:

Կոտայքի մարզի  առողջության պահպանման առաջնային կենտրոնները հագեցվել են բժշկական սարքավորումներով, կահույքով և բժշկական պարագաներով, ինչպես նաև տրամադրվել  է համակարգչային  սարքավորումների 29 հավաքածու:

ԱՆ երկու կեղծ դեղամիջոց է հայտնաբերել և արգելել դրանց ներմուծումը

Կեղծ դեղՀիմք ընդունելով «Պֆայզեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրությունը և «EMEA Counterfeit Medicine Laboratory, Analytical Sciences, Sandwich, Pfizer Ltd, England» լաբորատորիայում փորձաքննության ենթարկված «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N1» (խմբաքանակ U148B և U148C) դեղի փորձաքննության եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը հետազոտեց «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերը:

Դեղահատերի և դեղափոշու արտաքին զննման, սպեկտրոսկոպիկ անալիզի և քրոմատոգրաֆիկ տվյալների համաձայն` դրանք չեն տարբերվում իսկականից, սակայն թե առաջնային, թե երկրորդային փաթեթավորումները և ներդիր թերթիկները կեղծված են:

Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 3010-Ա հրամանով անվավեր են ճանաչվել Իտալիայի «Փֆայզեր Իտալիա Ս.Ռ.Լ.» ընկերության արտադրության «Դոստինեքս 0,5մգ դեղահատեր N8» (խմբաքանակ U148C և U148B) և Շվեյցարիայի «Ֆ.Հոֆման–Լա Ռոշ» ՍՊԸ արտադրության «Ռոցեֆին 1գ ներարկման լուծույթի դեղափոշի» (խմբաքանակ B3840) դեղերի` ՀՀ ԱՆ 2013 թվականի մայիսի 8-ի թիվ 011610 և ՀՀ ԱՆ 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 018527 ներմուծման թույլտվությունները:

Միաժամանակ, նշված դեղերը ներկրող «Վիտալեքս»  ընկերությանն առաջարկվել է անհապաղ դադարեցնել դրանց շրջանառությունը և ապահովել հետհավաքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեղատներից:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ- ի վարակի կանխարգելման առումով Հայաստանը լավ դիրքերում է, իսկ թիրախային խմբերում շարունակում են մնալ միգրանտները

aids-2ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը շարունակում է սպառնալ աշխարհի մարդկությանը: Ըստ վիճակագրության` աշխարհում ավելի քան 20 մլն մարդ զոհ է դարձել այդ հիվանդությանը: Այն շարունակում է մնալ աշխարհում մահվան խոշորագույն սպառնալիքներից մեկը, իսկ Աֆրիկայում՝ թիվ մեկ պատճառը:

Մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988-ից: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` 1988-ից սկսած  մինչև 2011 թ նոյեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1127 դեպք, որոնցից 148-ը` 2010 թ. ընթացքում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 797 մարդ (70,7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 330 դեպք (29,3%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57,1%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են սեռական ճանապարհը (53,7%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (37,4%):

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 536-ի մոտ (այդ թվում կին` 124, երեխա` 11) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ. ընթացքում: Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են տղամարդ, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել և հավանաբար ՄԻԱՎ-ով վարակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծ մասը (53,6%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (98,4%):

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանում՝ 459 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,7%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,3%:

ՄԻԱՎ-ի ծագման վերաբերյալ մի քանի վարկածներ կան: ՄԻԱՎ-ի առաջացման մասին առաջին ենթադրությունն արել է ամերիկացի տեսաբան Ռոբերտ Գալլոն: Ըստ նրա` ՄԻԱՎ-ն առաջացել է հեռավոր անցյալում Աֆրիկա մայրցամաքում: Տնտեսության զարգացման, արտագաղթի հետևանքով վարակը ներթափանցել է Եվրոպա և Ամերիկա:  Հիշեցնենք, որ նշված հիվանդությունների միակ ընդհանուր հատկանիշն իմունային համակարգի ծանր ախտահարումն էր: Կլինիկական ախտանիշների այդ համալիրը որակավորվեց որպես բոլորովին նոր համախտանիշ և սկսած 1982 թ.` կոչվեց ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ:

Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագիր է գործում:

Առողջապահության նախարարության և ՄԻԱՎ\ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային կենտրոնի կողմից մշակվել և արդեն երկար տարիներ Հայաստանում իրականացվում է ազգային ռազմավարական ծրագիր, որն ուղղված է հիվանդության դեմ պայքարին, տարածման կանխարգելմանն ու բուժման գործընթացներին։ Ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, դրանից բխող միջոցառումներն ու կանխարգելիչ աշխատանքները նախատեսված են նաև առաջիկա տարիների համար մայրաքաղաքում և մարզերում։ ՄԻԱՎ\ՁԻԱՀ–ի հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում Հայաստանին աջակցում է ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը, որը, ի դեպ, համագործակցում է եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ։  Թե ինչպես է գնահատվում ծրագրի իրականացման  արդյունավետությունը մեր երկրում` դժվար է ճշտել:  Օտարերկրյա մեր գործընկերները փորձել են այս ուղղությամբ ուսումնասիրություններ անցկացնել:

ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինն ամիսներ առաջ Հայաստանում էր: Նա ծանոթանացավ և իր գնահատականը տվեց մեր երկրում ծրագրի իրականացման արդյունքների ու ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ: Նա կարծիք է հայտնել, որ այս հիվանդության դեմ բուժումը մեր երկրում իրականացվում է արդյունավետ մեխանիզմով: Եվ նշել է, որ տարածաշրջանային մյուս երկրների համեմատ` Հայաստանը վարակի կանխարգելման ցուցանիշներով հավասարազոր դիրքերում է։ Մեր երկիրը համեմատելով կովկասյան այլ երկրների հետ` նա հավաստիացրել է, որ համաճարակը նույն սանդղակի վրա է, փոխարենը՝ այն մեծ աճ է ունեցել եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրներում։

Ամենաթարմ տվյալներով` մեր երկրում կա մոտ 3500 ՄԻԱՎ վարակով ապրող մարդ։ Իսկ փաստացի գրանցվածների թիվը մոտ 1500 է։ Դրանք այն դեպքերն են, երբ վարակակիրներն արդեն հստակ ախտորոշվել և գրանցվել են բուժհաստատությունում։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցից 400-ն արդեն հակառետրովիրուսային բուժում են ստանում Հայաստանում։ Համաճարակի ընդգրկումը մեր երկրում թեև փոքր է, բայց, ըստ մեր օտարերկրյա գործընկերոջ, եթե հակազդում չլինի և միջոցառումներ չձեռնարկվեն համատեղ բոլորի հետ, ապա դժվար կլինի լավ արդյունքների մասին խոսել: Ուշագրավ են ուսումնասիրության այն արդյունքները, որոնց  շնորհիվ պարզվել է, թե մեր երկրում ովքեր են վարակի տարածման ռիսկային գոտում գտնվողները:

Հայաստանում այս հիվանդության տարածման հիմնական խոցելի խմբում աշխատանքային միգրանտներն են՝ կազմելով գրանցված ՄԻԱՎ վարակի 60%-ից ավելին։ Դրանք ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատանքի նպատակով մեկնում են արտերկիր՝ հետագայում վերադառնալով և վարակելով նաև իրենց կնոջն ու ընտանիքի անդամներին։ «Չպետք է խտրականություն դրվի թիրախային խմբերի միջև։ Աջակցության համար պետք է սերտորեն համագործակցել նաև ՀԿ-ների հետ, որպեսզի կարողանանք հեռավոր շրջաններում միգրատների հետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Դրանք պետք է տարվեն երկու ուղղությամբ. նախ պետք է բարձրացնենք նրանց իրազեկության մակարդակը հիվանդության կանխարգելման, վարակի տարածման ուղիների վերաբերյալ և նպաստենք նրանց վարքագծային փոփոխությանը։ Եվ երկրորդ՝ միգրանտների և նրանց զուգընկերների շրջանում պարտադիր պետք է խրախուսվի թեստավորումը, որպեսզի հիվանդությունը կարողանանք հայտնաբերել զարգացման վաղ շրջանում»,- ասել է ՄԱԿ-ի միացյալ ծրագրի ներկայացուցիչը։ Նա ևս մեկ անգամ վստահեցնում է, որ որքան շուտ հայտնաբերվի վարակը, այնքան հնարավոր կլինի բուժումն իրականացնել արդյունավետ ճանապարհով։ Մարդկանց շրջանում բուժհաստատություն դիմելու բոլոր հոգեբանական խնդիրները փարատելու նպատակով նա առաջարկում է մեծացնել ՀԿ-ների դերը, որպեսզի վերջիններիս աշխատակիցները հոգեբանական աջակցություն ցույց տան բոլոր մարզաբնակներին։ Շատ կարևոր է նաև բուժաշխատողների շրջանում իրազեկության բարձրացումը հիվանդների բուժման հարցում։

Որպես բուժման արդյունավետության բարձրացման և հիվանդությունը մշտապես վերահսկելու միջոց` նա կոչ է արել մեր երկրի իշխանություններին և առողջապահական համակարգի պատասխանատուներին մեծացնել ուշադրությունն այս ոլորտի նկատմամբ և ավելացնել ֆինանսավորումը՝ հաշվի անելով թանկ և անմատչելի դեղորայքը: Այնուհետև շեշտը պետք  է դրվի բուժման հասանելիության վրա, որպեսզի վարակակիրների համար բուժման հասանելիությունը մեծանա, և վերականգնվի ոչ միայն նրանց առողջությունը, այլև կանխվի վարակի հետագա տարածումը»,- նշել է նա։ Այս հիվանդության բուժումը, Ժան-Էլի Մալկինի տեղեկացմամբ, իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով և հակառետրովիրուսային դեղորայքով։ Դա բուժման ամենաարդյունավետ տարբերակն է և իրականացվում է աշխարհի բոլոր երկրներում։

Լ.Ն

Արագ պատրաստվող կարկանդակներ

կոտլետԵրբ ընտանիքը պահանջում է, որ տանտիրուհին կարկանդակ պատրաստի, ու նա էլ ժամանակ չունի, այս բաղադրատոմսն այդ դեպքերի համար է, քանի  որ պարզ է ու հեշտ պատրաստվող: Կարկանդակի միջուկը ևս կարող է տարբեր լինել` ձեր նախասիրություններին ու հնարավորություններին հարմար: Առաջարկվող տարբերակը արագ պատրաստվողներից է:

Բաղադրությունը խմորի համար

1 բաժակ մածուն կամ կեֆիր (նույնիսկ թան)

2 ձու

2 ճ/գդալ ձեթ

1 թեյի գդալ սոդա

2 թ/գդալ շաքարավազ

մեկ թեյի գդալ աղ:

Միջուկի համար պահանջվում է 6 ձու, կանաչ սոխ, աղ ու ցանկության դեպքում` սև պղպեղ:

Սկզբում պետք է պատրաստել միջուկը: Հեշտ պատրաստվող է ձվից ու սոխից լցոնը: Ձուն պինդ խաշել ապա մանր խորանարդներով կտրատել, սոխը լվանալ ու նույնպես կտրատել և ամբողջը համեմել: Եթե  փխրուն ստացվի, ապա կարելի է շատ քիչ կարագ ավելացնել ու համեմել աղով ու սև պղպեղով:

Խմորի պատրաստումը. թասի մեջ լցնել սոդայով փրփրեցրած մածունը, ապա աղը, շաքարավազը, ձեթը, ձուն: Հարել, ապա աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրը և փափուկ խմոր հունցել: Այն պետք է համասեռ լինի ու ձեռքերին չկպչի: Խմորից ոչ մեծ կտորներ պոկել, խճողակով լցոնել ու կարկանդակ ձևավորել, տապակել  տաքացրած ձեթի մեջ:

Սիլիկոնային սկանդալ. ֆրանսիական դատարանը պարզել է մեղավորներին

o_849419Կրծքի սիլիկոնային իմպլանտ արտադրող ընկերությունը տուժածներին 50 մլն եվրո պետք է վճարի: Արդյունաբերական սիլիկոնի կիրառումից տուժել է 1000 կին: Նրանցից 2-ը մահացել են: Իմպլանտներ են ներկրվել նաև Ռուսաստան, այնպես որ  չի բացառվում, որ տուժածների մեջ նաև ռուսներ կլինեն:

Առողջության համար վտանգավար կրծքի իմպլանտների աղմկահարույց գործում արդեն պարզվել են առաջին մեղավորները: Գերմանական խոշորագույն  TÜV Rheinland կոնցեռնը, որը զբաղվում է   գրեթե բոլոր ապրանքներին, այդ թվում և  բժշկական սարքավորումների,  որակի եվրոպական  հավաստագիր  տալով, պետք է տուժածներին փոխհատուցում վճարի:

“Նրանք այդ իմպլանտներին 15 տարվա  հավաստագիր են տվել նույնիսկ չդիպչելով պրոթեզներին,  չհետազոտելով ու փորձանմուշ չվերցնելով, -վրդովված է փաստաբան Լորան Գորդոնը:-Ստուգումը հանձնարարվել է մի ընկերության, որն իրավասու չէ դա անել”:

Իմպլանտներն արտադրել է շուկայում մեծությամբ 3-րդ տեղը զբաղեցնող PIP ընկերությունը, որի տերը նույնպես հիմա հետաքննության մեջ է: Պարզվել է, որ ապրանքի 75%-ը արդյունաբերական սիլիկոնով է լցվել, որը նախատեսված չէ վիրաբուժության մեջ կիրառելու համար: Ընդ որում, գործարանի որակի բաժնի պետը խոհարար է, իսկ լաբորատորիայի պետը` հրուշակագործ:

Նման ամեն մի իմպլանտի վրա  ընկերությունը տնտեսել է ընդամենը 10 եվրո: Հետևանքը` այլանդակված կանայք, սպիներ, վիրահատություններ ու երկու մահ. երկուսն էլ մահացել են  քաղցկեղի տարբեր տեսակներից: Միայն Ֆրանսիայում PIP մակնիշի արհեստական կուրծք ունեցողները 30 հազար են, արտադրանքի 90%-ը արտահանվել է աշխարհի 66 երկիր:

Հիմա, թուլոնյան դատարանի որոշմամբ, յուրաքանչյուր տուժած դիստրիբյուտոր կամ հիվանդ, գերմանացիներից կստանա 3 հազարական դոլար:

“Իմ ձախ ձեռքը  կորցրել է աշխատունակությունը: Տարբեր նյարդաբանական ախտանշաններ են ի հատ գալիս մինչ օրս: Եվ չնայած փոխհատուցման նախնական գումարն այնքան էլ շատ չէ, ես հույս ունեմ, որ դրա մասին որոշումն այսօր կընդունվի: Դա շատ կարևոր է բոլոր տուժած կանանց համար, որոնք կարող են անհրաժեշտ բուժում ստանալ”,-ասել է տուժածներից մեկը:

Գերմանական TÜV Rheinland-ը իր մեղքը չի ընդունում ու կբողոքարկի դատավճիռը: Պատասխանատվությունից հրաժարվում է նաև արդեն սնանկացած ընկերության հիմնադիր Ժան Կլոդ Մասսը: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 10-ին:

Ինչպես կարելի է այրել ճարպերն առանց ջանքի

ol3001384346793Մասսայականություն վայելող ինտերակտիվ «Healthy Living»  էջի հեղինակները վերլուծել են միանգամից մի քանի առաձին ուսումնասիրություններ, որպեսզի կազմեն ամենահասարակ խորհուրդների ցանկը նրանց համար, ովքեր աշխատում են իրենց մարմնի կատարելագործման վրա:

Համապատասխան հոդվածի հեղինակները հավատացնում են, որ օրգանիզմի ճարպային կուտակումներից արդյունավետ  ազատվելուն կօգնեն հետևյալ խորհուրդները.

1.Քնել  շուտ ու երկար.

2. օգտագործել ավելի շատ սպիտակուցային սնունդ

3, նախապատվությունը տալ օրգանական մթերքներին

4.աշխատանքային օրվա ընթացքում անպայման վեր կենալ ու թեթև մարզվել

5.պարբերաբար սառը ջուր խմել, որ արագանա նյութափոխանակությունը

6.սննդի մեջ կծու համեմունք ավելացնել, ասենք` կարմիր կծու բիբար:

7. առողջ ու սննդարար նախաճաշ ընդունել

8.թեյ ու սուրճ խմել

9.շատ բջջաննյութ ու երկաթ պարունակող մթերք օգտագործել

10, ավեացնել D  վիտամինի քանակը

11.կաթ խմել

12.շատ ձմերուկ ուտել և օրական 8-12 բաժակ ջուր խմել:

Եթե անընդհատ հետևեք նման խորհուրդներին, ապա օրգանիզմը կսկսի ինքնուրույն ազատվել ճարպի ավելորդ պաշարներից, ասվում է հոդվածում:

 

Ապացուցվել է արմավի առանձնահատուկ օգուտը

imagesԱրմավն իրավամբ համարվում է ամենաօգտակար մրգերից մեկը: Գիտնականները բազմակողմանիորեն ուսումնասիրել են արմավի հատկություններն ու հաստատել դրա  օգուտը, որն ի դեպ,  ոչ թե միրգ է, այլ` հատապտուղ:

Աշխարհում արմավի ավելի քան 500 տեսակ կա, որոնք բոլորն էլ  հիմնականում աճում ու բազմանում են արևադարձային պայմաններում: Մեզ հայտնի են դրանցից մի քանիսը, այդ թվում` կովկասյանն ու “կորոլյոկը”

Հատապտուղը պարունակում է  A, C և P վիտամիններ, կալիում, մեծ քանակությամբ երկաթ, ֆոսֆոր ու մագնեզիում: Արմավն օրգանիզմի համար բջջանյութի, սպիտակուցների, հակաօքսիդանտների աղբյուր է: Այն օգտակար է գործնականում բոլոր օրգան համակարգերի համար, իսկ որ ամենակարևորն է`  պաշտպանում է քաղցկեղից, սրտի կաթվածից ու միզասեռական համակարգի խնդիրներից: