Պան Գի Մունը պահանջում է հետաքննել Դոմոսկոսում քիմիական հրաձգության պատճառները

i (2)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պահանջում է հնարավորինս շուտ հետաքննել Սիրիայում քիմիական հարձակումները:

”Յուրաքանչյուր ժամը հաշիվ է… Ես պահանջում եմ, որ բոլոր կողմերն առաքելությանը թույլ տան կատարել աշխատանքը, որ մենք կարողանանք պարզել պատճառները: Խումբը` (փորձագետների) պետք է հնարավորություն ունենա անարգել լիարժեք ու մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու: Ես լրիվ վստահ եմ նրանց որակավորման,  արհեստավարժության ու անշահախնդրության վրա”,-ասել է նա այսօր  Սեուլում ելույթի ժամանակ: Նա կարծում է, որ բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն պարզելու  թունավոր նյութերի կիրառման պատճառները :

Դամասկոսի իշխանությունների տեղեկացմամբ, անցած չորեքշաբթի` օգոստոսի 21-ին, մայրաքաղաքի արվարձաններում թունավոր քիմիական նյութերով արկեր են  պայթեցրել: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ դա զինյալների ձեռքի գործն է: Ընդդիմությունն էլ հակառակը, կարծում է, որ դրանում կառավարական զորքերն են խառը:

Ցյուրիխում մարմնավաճառությամբ զբաղվելու խցիկներ կտեղադրեն

i (1)Ցյուրիխի իշխանությունները մտադիր են մարմնավաճառության վերաբերյալ նոր օրենքներ սահմանել, որոնք մարմնավաճառներին կպարտավորեցնեն հաճախորդի հետ հանդիպել միայն հատուկ սեքսի համար նախատեսված խցիկներում` քաղաքի կենտրոնից հեռու:

Օրենքի նախագիծը արժանացել է Ցյուրիխի բնակիչների հավանությանը: Շվեյցարական քաղաքի ադմինիստրացիան  մտադիր է  արգելել սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին  հաճախորդներին փողոցում սպասարկել: Դրանից բացի, նոր օրենքի համաձայն, բոլոր մարմնավաճառները պետք է արտոնագիր ու ապահովագրություն ունենան:

Քաղաքի իշխանություններն այդ կերպ են մտադիր Ցյուրիխում վերահաստատել խաղաղությունն ու կարգը: Սակայն, օրենքի հակառակորդները կասկածում են դրա հաջողությանը:

Ցյուրիխում մարմնավաճառությունն օրինական զբաղմունք է արդեն շուրջ 60 տարի:

Միլիոն խավարասերները փախել են տիրոջ մոտից

iՇուրջ մեկ մլն խավարասերներ հեռացել են չինական Դաֆեն քաղաքի ֆերմայից: Ոստիկանությունը հայտնել է, որ չարագործները բացել են պլաստիկե ջերմոցներն ու ազատ արձակել միջատներին :

Հիմա առողջապահության նախարարությունում դրանցից ազատվելու պլան են մշակում: Periplaneta Americana տեսակի խավարասերների հայրենիքը Աֆրիկայի տրոպիկական շրջաններն են. նրանք գիշերային կյանք են վարում ու հիմնականում բնակվում թունելներում ու շենքերում:

Միջադեպից հետո  ֆերմայի տերը հայտնվել է սնանկության եզրին.նա այդ խավարասերի 102 ձու գնելու վրա ծախսել է ամերիկյան 16 հազար դոլար: Վերջին կես տարին ֆերմերը բիզնես ծրագիր է մշակել ու իր միջատներին կերակրել բացառապես մրգերով ու թխվածքաբլիթով: Խավարասերները դա գերադասում են  սննդի մնացորդներից:

Ողջ աշխարհում խավարասերները վնասատու են համարվում, սակայն Չինաստանում միջատներին օգտագործում են բժշկական նպատակով: Չինական ժողովրդական բժշկության համաձայն, այս միջատներով կարելի է բուժել քաղցկեղը և այլ հիվանդություններ, ինչպես նաև  բարձրացնել իմունիտետը: