Ոչ պատշաճ կերպով լուսանկարվելու համար Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից (լուսանկարներ)

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque4Ռիհաննային խնդրել են հեռանալ Աբու Դաբիի մզկիթից, քանի որ նա թույտվություն չի ունեցել այնտեղ լուսանկարվելու համար:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque5Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմը հայտնում է, որ երգչուհուն խնդրել են հեռանալ համալիրից, քանի որ նրա գործողությունները չեն համապատասխանում այդ վայրի սրբության հետ:

Հանգստյան օրերին 25-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տեղադրել էր սպիտակ մարմարի ֆոնին ոտքից մինչև գլուխ ծածկված սև կոմբինեզոնով լուսանկարները:

UAE-Sheikh Zayed Grand MosqueԱմեն դեպքում այսօր հրապարակվել է, որ Ռիհաննային և նրա թիմին թույլատրված չի եղել ուրբաթօրյա հավաք երկրպագության և աղոթելու հիմնական վայր համարվող մզկիթում լուսանկարվել:

Մզկիթը, որը ամենամեծն է Միացյալ Արաբական Էմիրություններում և տեղավորում է 40,000 մարդ, իր հայտարարության մեջ Ռիհաննայի անունը չի մեջբերել, այլ պարզապես հայտնել է, որ իրենց նախազգուշացումը վերաբերում է վերջերս տեղի ունեցած, մի երգչուհու հետ կապված դեպքին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երգչուհին հրաժարվել է մտնել մզկիթ, երբ նրան խնդրել են դա անել և լուսանկարվել է, ինչը հակասում է կենտրոնի կանոններին և արհամարհում է մզկիթի սրբությունը:

Rihanna-asked to leave an Abu Dhabi mosque2Բազմաթիվ երկրպագուներ լուսանկարների հրապարակունից հետո քննադատել են Ռիհաննային՝ նշելով, որ նա մզկիթի նկատմամբ հարգանք չի ցուցաբերում:

Ռիհաննան հրապարակայնորեն չի պատասխանել Շեյխ Զայեդի մեծ մզկիթի աշխատակազմի գործողություններին: Մզկիթը Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքի զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից է:

 

Նոր ընտրական փուլում Վարդան Մինասյանը չի գլխավորի ազգային հավաքականը

մինասյան-վարդանՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:

 

«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից,  իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, եւ ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:

 

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:

 

Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:

 

«Ուզում եմ օգտվելով  առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, եւ ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել եւ այսուհետ եւս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարեւորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց:  Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջեւ դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում եւ վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձեւավորել ենք եւ ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաեւ ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:

Ադրբեջանցիները Զանգեզուրը իրենց «պատմական հողն» են անվանել

rzaevԻնչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»,  «Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության կառավարման անդամ, պատգամավոր Ռովշան Ռզաևը, անդրադառնալով «ադրբեջանական պատմական հողերի վերադարձի» վերաբերյալ Իլհամ Ալիևի՝ նախագահական երդման արարողության ժամանակ հնչեցրած  ելույթին, նշել է, որ եթե Հայաստանը կառուցողական դիրք չգրավի ԼՂ հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման հարցում, ապա Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել իր «պատմական հողերը»: Պատգամավորի խոսքերով՝ Ադրբեջանը բոլոր հնարավորություններն ունի այս հարցը մոտ ժամանակներս լուծելու համար:
«Զանգեզուրն ու Գյոքչայը պատմական ադրբեջանական հողեր են, և հակառակ կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանը ցանկացած պարագայում կապահովի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է պատգամավոր Ռզաևը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս տեղի ունեցած իր երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ իրենց պետությունը ԼՂ հակամարտության հարցում իր գործողությունները պետք է կառուցի հարձակման տակտիկայի վրա, քանի որ «արդարությունը Ադրբեջանի կողմն է և՛ իրավական, և՛ պատմական տեսանկյունից»:

Մերուժանի դստեր բնակարանից ոսկյա զարդեր են գողացել

ոսկյա զարդերՀոկտեմբերի 19-ին, ժամը 16.45-ին, 1963 թ. ծնված Մերուժան Մ.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ դստեր բնակարանից գողացել են 13-14 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է  քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը  կատարել է1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, երբ Մերուժան Մ.-ի հետ գտնվել է հիշյալ բնակարանում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Իրանցի բուժքույրերը բողոքի ցույց են անցկացրել

iranԹեհրանի իմամ Խոմեյնի անվան հիվանդանոցում իրանցի բուժքույրերը բողոքի ցույց են անցկացրել՝ իրենց դժգոհությունը հայտնելով աշխատակիցների պակասի դեմ, որի հետևանքով իրենք ստիպված են ավելի շատ աշխատել: Բուժքույրերի խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամեդ Շարիֆին հայտարարել է, որ հիվանդանոցում  նոր բաժանմունքներ են բացվել և անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի բուժքույրերի աշխատանքային ծանրաբեռնվածությունն  ավելացվի մոտ 2-3 անգամ: Այդ պատճառով էլ բուժքույրերից պահանջվել է լրացուցիչ աշխատել, ինչը հակասում է աշխատանքային էթիկային:

Ըստ օրենքի՝ բուժքույրերը կարող են աշխատել 80 ժամ ավել, սակայն այս ամիս նրանք ստիպված են եղել հավելյալ 200 ժամ անցկացնել հիվանդանոցում: Վերջին 5 տարում հիվանդանոցի շահույթը բավական աճել է, սակայն այն ամենևին էլ չի ազդել բուժքույրերի աշխատավարձի վրա: «Հաբերլերը» հաղորդում է, որ բուժքույրերի բողոքի ցույցը տևել է մոտ 2 ժամ: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հանդիպել է ցուցարարների հետ, լսել նրանց բողոքները և խոստացել հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը:

Իջևանում 51-ամյա տղամարդու վրաերթի են ենթարկել

ՎրաերթՀոկտեմբերի 19-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2108»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՀոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արտաշեսը բաճկոնը է գողացել տոնավաճառի մի տաղավարից

գողությունՀոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի «Հրազդան» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշվե բաճկոն:
Արտաշես Ն.-ն խոստովանել է, որ բաճկոնը գողացել է տոնավաճառի մի տաղավարից:
Կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 33-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է: Բացահայտվել է գողության 16 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության 2  և խարդախության 1  դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27  պատահար. 3 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

206 գլուխ անասուններից 12-ը անհետացել են

ձերբակալելՀոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Պարզել է, որ  կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված  Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված  Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝  1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են  4-ը և իրացրել:
Կարապետ Կ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

Չեխիայի նախագահի նստավայրի դիմաց միջին մատի հսկայական քանդակ են տեղադրել

միջին մատԱղմկահարույց միջադեպ  Չեխիայի մայրաքաղաքում. հայտնի քանդակագործ Դավիթ Չերնին երկրի նախագահի նստավայրի դիմաց տեղադրել է միջին մատը բարձրացրած  հսկայական կապույտ ձեռք: Այս ակցիան ուղղված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որում  Չերնին պաշտպանում է աջակողմյան թեկնածուին, հաղորդում է բրիտանական  BBC հեռուստաընկերությունը:

Լրագրողների  կարծիքով, քանդակում ամփոփված անպատշաճ ժեստն հասցեագրված է   ներկա չեխական իշխանությանը: Ստեղծագործության հեղինակը չի մեկնաբանել իր աշխատանքը: Նա ասել է, որ քանդակը արդեն ամեն ինչ ասում է: Չեխիայի ներկա նախագահ Միլոշ Զեմենը աշխատանքային այցով այժմ գտնվում է  Ուկրաինայում:

Քանդակագործ Դավիթ Չերնին, որը հայտնի է իր սադրիչ արարքներով, մասնակցում է երկրի նախագահի հակառակորդի`Կարել Շվարցենբերգի  նախընտրական քարոզչությանը: Չեխիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 25-26 -ը:

Հսկայական միջին մատի քանդակի հեղինակի մասին խոսում էին դեռ 1991թ., երբ նա Պրահայի փողոցներից մեկում գերմանա-ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման պատվին տեղադրված սովետական տանկը ներկեց վարդագույն:

Ռուսաստանում ավտոբուսի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով մահացել 5 և վիրավորվել 17 մարդ

russia-bomb blastՊաշտոնյաների տեղեկություններով՝ երկուշաբթի Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետևանքով մահացել է 5  մարդ, 17-ը  վնասվածքներ են ստացել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության մեջ ասվում է, որ պայթյունը տեղի է ունեցել անհայտ պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով:

Դեռևս պարզ չէ, թե ով կամ ինչու է իրականացրել այդ պայթյունը: Դաշնային անվտանգության ծառայության մաս կազմող հակաահաբեկչական գործակալությունից հայտնում են, որ իրենք հետաքննություն են իրականացնում դեպքի վայրում:

Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակի տեղեկություններով՝ պայթյունի ժամանակ ավտոբուսում 40 մարդ է եղել:

ITAR-Tass լրատվական գործակալությունից հայտնում են, որ վիրավորների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում:

Համաներում է կիրառվել 306 անձի նկատմամբ

համաներումՀՀ դատական դեպարտամենտը հրապարակել  է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կիրառման մասին տեղեկություններ՝ 2013թ. հոկտեմբերի 18-ի ժամը 16:00-ի դրությամբ:

Ըստ այդմ` համաներում է կիրառվել ընդհանուր 231 գործերով 305 անձի նկատմամբ, հավելյալ եղել է համաներում կիրառելու մեկ միջնորդություն: 155 գործ կարճվել է, 150 անձ էլ ազատվել է պատժի կրումից:

Արդարադատության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 18-ի ժամը 18:00-ի դրությամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ:

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային համաժողովին»

OvsannaԿենդանիների բարեկեցության «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին», որին մասնակցում էին ավելի քան 300 կենդանապաշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։

Ovsanna1Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ու Նարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրամասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:
կացարան,La Liga kacaranԲոլոր մասնակիցներին բաժանվել է Դինգո Թիմի մասին պատմող բուկլետներ, ներկայացվել՝ Թիմի աշխատանքները:

Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի

001Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված աշխատանքային ժամանակացույցով սահմանված ընդունելություններով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրենց հուզող խնդիրների պատասխանները ստանալ անձամբ վարչական շրջանների ղեկավարներից և քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետերից։

Սեպտեմբեր ամսին Երևանի քաղաքապետարանի ընդունելություններին մասնակցել է 177 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին դրական լուծում է տրվել։

Վարչական շրջանների աշխատակազմերում անցկացվող ընդունելություններին սեպտեմբեր ամսին մասնակցել է 474 քաղաքացի. 340 քաղաքացիների բարձրացրած հարցերին տրվել է դրական լուծում, 55-ը՝ ընթացքում են՝  վարչական շրջանների ղեկավարների հսկողությամբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ին Սյունիքում սպասվում են տեղումներ:

Քամին հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վրկ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 24-ի ցերեկը կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում` 12-14 աստիճանով:

Երևանում՝

Հոկտեմբերի 22-23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Երևանի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան    26.50C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -2.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    12.00C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության

Կայացել է 2,810,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀոկտեմբերի 21-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,810,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.58 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

 

Ճապոնական “Կանէբո” կոսմետիկայից կանանց մաշկին սպիտակ հետքեր են հայտնվել

o_769977“Կանէբո” կոսմետիկական ընկերության արտադրած մաշկը սպիտակեցնող անորակ միջոցից տուժած Ճապոնուհիների թիվը անցել է  15 հազարը, այդ մասին այսօր հայտնել են ֆիրմայի ներկայացուցիչները:

Ընկերության տվյալների համաձայն,”Ռոդոնեդոլ” միջոցը  գործածած ավելի քան 5 հազար իրենց դիմած հաճախորդների մաշկի վրա առանձին հատվածներում  վառ  սպիտակ հետքեր են հայտնվել, մյուսների մոտ նույնպես այդ հետքերը երևացել են, բայց ավելի մեղմ ձևով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Այս ամռանը  “Կանէբոն”, որը վաճառում է իր արտադրանքը ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ հետ է կանչում իր “Ռոդոնեդոլ” արտադրանքի  ավելի քան  450 հազար  փաթեթ, որոնք գնել են մոտ  250 հազար մարդիկ:

Այդ որոշումն  ընդունվել է, երբ մաշկաբանները  պարզել են, որ կոսմետիկական միջոցը հավասարաչափ չի սպիտակեցնում մաշկը, այլ հայտնվում են սպիտակ հետքեր: Պատճառները դեռևս հայտնի չեն: Այժմ Ճապոնիայի մի քանի հիվանդանոցներ հետազոտում են տուժած կանանց:

Ըստ փաստաբանների միացյալ խմբի հետազոտության  տվյալների` դեռ երկու տարի առաջ  “Կանէբոն” ստացել է առաջին բողոքները, սակայն դեղագործական ընկերությունը մինչև այս տարվա հուլիս ամիսը ոչինչ չի ձեռնարկել:

“Կանէբոն” արդեն ներողություն է հայցել կատարվածի համար: Ընկերության տվյալներով, կոսմետիկայի հետկանչը նրա վրա կնստի  մոտ  5,6 մլրդ իեն (56 մլն դոլար): Միջոցը ամբողջ Ճապոնիայում վաճառվել է 15 հազար խանութերում:

Ճապնուհիներն  ավանդաբար ձգտում են ավելի սպիտակ մաշկ ունենալ, դա համարվում է նրբագեղության  նշան: Հնում  նրանք օգտագործել են կավիճ, իսկ հիմա`ավելի բարդ կոսմետիկ միջոցներ:

6-ամյա երեխայի մատն արգելափակվել էր երկաթյա օղակի մեջ

փրկարարՀոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար և ՃԿԿ ՕԽ-ն:
Շտապօգնության ավտոմեքենայով, փրկարարների ուղեկցությամբ, 2007թ. ծնված Գ. Ս.-ն տեղափոխվել է Թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները օղակը հանել են մատից:

Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՀոկտեմբերի 21-ին, ժամը 13.32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աճառյան փողոցում գտնվող Բուսաբանական այգում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.37-ին:
Այրվել է մոտ 500 քմ մակերեսով բուսածածկ տարածք և աղբ: