Հոկտեմբերի 18-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները պարզել են, որ 1971 թ. ծնված Արթուր Հ.-ն 2009 թ. աշնանը տներից մեկից գողացել է կենցաղային իրեր` պատճառելով նյութական վնաս: Վերջինս խոստովանել է կատարածը:
Տանտերը նախկինում ոստիկանություն չի դիմել:
Կատարվում է հետաքննություն:
Monthly Archives: October 2013
Վրաերթ կատարած վարորդը դիմել է փախուստի. հետիոտնը մահացել է
Մահվան ելքով պատահար Փամբակ գյուղի հանդամասում
Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
Հայտնաբերվել է դի
«Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրով հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա
Ընդամենը երեք օրերի ընթացքում «Մի՛ կործանեք իմ ապագան» ծրագրի շրջանակներում իրականցվող շրջայցերի ժամանակ Երևանի կենտրոնում հայտնաբերվել է 6 մուրացիկ երեխա:
Մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին հայտնաբերելու և աջակցելու նպատակով շրջայցեր իրականացնող մասնագետները շտապ ահազանգել են պատկան մարմիններին: Արդյունքում ՝ դեպքերից մեկի պարագայում բացատրական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, մյուս դեպքում նշված վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն արդեն ոչ ոչ ոքի չեն գտել, իսկ մնացած դեպքերով զբաղվում են ծրագրում ընդգրկված ՀՕՖ-ի աշխատակիցները:
Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Օրհան Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում
ՌԴ քննչական կոմիտեն Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին արդեն մեղադրանք է ներկայացվել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “հագին” կայքը, նրան մեղադրանք է ներկայացվել խուլիգանական դրդումներով կատարված սպանության հատկանիշներով։ Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Ըստ ադրբեջանական կայքի` ավելի վաղ Բիրյուլևոյում տեղի ունեցած սպանության համար քրեական գործ էր հարուցվել այլ հոդվածով, որը նախատեսում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։
Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահը նամակ է հղել վարչապետին
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության
«Ճանապարհային ոստիկանություն» ծառայության դեմ վարորդ Տիգրան Խաչատուրյանի հայցի՝ վերաքննիչ դատարանում մերժման մասին
բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև
տեղեկացրեց, որ բաց նամակի տեքստը սույն ամսի ութին ինքը նաև ուղարկել է անձամբ վարչապետին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:
Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց նաև բաց նամակի տեքստը. ՛՛Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11
վարչական գործով, ըստ Տիգրան Խաչատուրյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ.
թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել է
վճռաբեկ բողոքը` պատճառաբանելով, որ «բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ բողաքում բարձրացրաց հարցի
վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:»: Փաստորեն, այս
որոշումով, ուժի մեջ է մնում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշումը: Գործի էական փաստերը հետևյալն են.
Տ.Խաչատուրյանը Երևան քաղաքի Ագաթանգեղոս-Գ.Լուսավորիչ-
կատարել է աջ շրջադարձ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող (կանաչ) և լուսացույցի հիմնական կարմիր և դեղին ազդանշանների
առկայությամբ: Նման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն «ՀՀ ճանապարհային
երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին»
(հետագայում` ՃԵԿ) որոշման 8-րդ, 91-րդ և 92-րդ կետերի պահանջներով թույլատրվում է կատարել աջ շրջադարձը: Տվյալ դեպքում
ՃԵԿ-ի 8-րդ կետի համաձայն` վարարդի համար խաչմերուկ մուտք գործելու արգելք է համարվում միայն աջ լրացուցիչ կանաչ սլաքով սեկցիայի
անջատված ազդանշանը: Սակայն, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը գտել է, որ լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիայի սլաքի թույլատրող
ազդանշանը միացված և հիմնական դեղին ազդանշանը միանալու դեպքում վարորդը իրավունք չունի մուտք գործելու խաչմերուկ: Այսինքն Տիգրան
Խաչատությանին վերագված է մի պարտականություն, որը սահմանված չէ որևէ իրավական ակտով: Հարգելի պարոն վարչապետ. Եթե Տիգրան
Խաչատությանի տուգանվելու հարցը դնենք մի կողմ, ապա ինչ պատասխանենք մնացած 500000 վարորդի: Կարծում ենք, որ անհրաժեշտ է
անհապաղ փոփոխություններ կատարել Ճանապարհային երթևեկության կանոններում համապատասխանեցնելով ՀՀ վարչական դատարանի վճռի, ՀՀ
վարչական վերաքննիչ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների պահանջներին, առավել, որ վերջինիս հակառակ` դա 500000
վարորդի համար էական նշանակություն ունի ՃԵԿ-ի միատեսակ կիրառումը՛՛:
Էդուարդ Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ ճանապարհային երթևեկության հարցում, անշուշտ, որոշ դրական փոփոխություններ նկատվում են,
սակայն ավելի զգալի շարունակում են մնալ խնդիրները: Նա հույս հայտնեց, որ իր խոսքը հասանելի կլինի նաև ՀՀ ԱԺ-ի նախագահ Հովիկ
Աբրահամյանին, ով կձեռնարկի օրենսդրական բացերը լրացնելու հարցը:
—
Լարա Առաքելյան
Մոսկվայում Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի է ձերբակալվել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Արևմտյան շրջանի տարածքում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի։ Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալության մոսկովյան թղթակիցը, հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալված ադրբեջանցիներն ավտոբուսներով տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք։
Համաձայն գործակալության` ձերբակալված ադրբեջանցիներն աշխատել են ավտոծառայությունում։Ոստիկանական բաժանմունքում պարզվում է Ադրբեջանի քաղաքացիների հնարավոր մասնակցությունն այս կամ այն հանցագործությանը, ստուգվում են նաև նրանց փաստաթղթերը։
Ռուսաստանում Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ, ոստիկանության գնդապետ Էլդար Սամեդովը հայտնել է, որ վերջին օրերին ՌԴ իրավապահ մարմինների կողմից միգրանտների նկատմամբ անցկացվող ստուգումները համապատասխանում են երկրի օրենսդրությանը։ “Համապատասխան միջոցառումենր են կրառվում նրանց նկատմամբ, ում մոտ փաստաթղթերը կարգին չեն: Ում մոտ բոլոր փաստաթղթերը կարգին են, ազատ են արձակվում”,-ասել է պաշտոնյան:
«Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասողը հայտնաբերվել է
Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Քիմիական զենքը հնարավոր է ոչնչացնեն Սիրիայի սահմաններից դուրս
Փորձագետները դեռ չեն որոշել, թե ինչպես պետք է ոչնչացնեն քիմիական զենքը: Հնարավոր է դա անեն Սիրիայի սահմաններից դուրս: Սակայն ռուս դիվանագետները նշում են, որ ինչ որ բան հասատատ ասել դեռևս անհնար է: Ավելի վաղ ԱՄ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին հայտարարել էր, որ քիմիական զենքը պետք է հնարավորինս շուտ հանել երկրից:
Ռուսական ԱԳՆ-ում ընդգծել են, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը սեպտեմբերի 27-ին մի փաստաթուղթ է ընդունել, որում հաստատվում է, որ զենքի ոչնչացման հարցում պետք է կողմնորոշվել մինչև նոյեմբերի 15-ը: Մինչ այդ ամսաթիվը, մասնագետները պետք է զենքի ոչնչացման պլան ու գրաֆիկ կազմեն: Ռուս դիվանագետները պարզաբանել են, որ մանրամասները քննարկվում են Հաագայում, սիրիական քիմիական զենքի ոչնչացումը պլանավորող ոչ ֆորմալ խմբավորման կողմից.այնտեղ ներկա են նաև ՌԴ փորձագետներ:
“Տիտանիկից” գտնված ջութակը վաճառելու են աճուրդում
Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել մի ջութակ, որի հնչյունների ներքո է խորտակվել լեգենդար նավը: Երաժշտական գործիքն իսկապես լեգենդար է.այն պատկանում էր նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարվիին: Երբ նավը ջրի տակ էր անցնում, երաժիշտը գործիքը պահեց ճամպրուկի մեջ, որն էլ փաթաթեց վրան, որ չկորչի, քանի որ ջութակն իր հարսնացուից էր նվեր ստացել:
Հարվիի մարմինը գտան ողբերգությունից օրեր անց: Աղի ջրերի ազդեցությամբ այն ճաքել էր,այնպես որ, դրանով նվագել այլևս հնարավոր չէ: Երկար ժամանակ այդ ջութակի գոյությունը առասպելի պես բան էր դարձել: 100 տարի առաջ այն արժեր 50 ֆունտ, իսկ այսօր փորձագետները չեն կողմնորոշվում գնի հարցում: Աճուրդի տունը պլանավորում է ջութակը վաճառել կես մլն դոլարով:
“ Բանը ջութակի վրա գումար աշխատելը չէ, այլ այն, թե ինչ է այդ ջութակը մեզ համար: Դա կենդանի պատմություն է մի խիզախ մարդու մասին: Նման դեպքերում փողերը երկրորդ պլան են մղվում: Դա շատ թանկարժեք գործիք է, դրանում կասկած չկա: Այն կարող է 200-300 հազար ֆունտ ու նույնիսկ ավելի արժենալ: Ոչ ոք հաստատ չի կարող ասել”,- այսպես է մտածում “Հենրի Օլդրիջ ու որդի” աճուրդի տան տերը:
“Տիտանիկը” խորտակվեց 1912-ի ապրիլի 15-ին` սառցալեռան հետ բախման հետևանքով: Նավում 2207 մարդ կար: Նրանցից փրկվեցին 712-ը: Նվագախումբը, որը մինչև վերջ չէր լքում նավն ու նվագում էր , դարձավ այդ ողբերգության խորհրդանիշներից մեկը: Այդ դրվագը “Տիտանիկի” մասին բոլոր ֆիլմերում կա:
Գրոսմայստեր Ավետիկ Գրիգորյանն անհաջող խաղաց Ջակարտայում
Ալիևը պաշտոնապես Ադրբեջանի նախարար է դարձել
Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթեց շախմատի ներկայացուցչական մրցաշարում
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարը:
Սևակը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:
Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, 5 միավորով գրավեց 9-րդ տեղը:
Ստեփանակերտ. մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակի մրցաշարչում
Ստեփանակերտում կազմակերպված մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի 3-րդ տուրում հաղթարշավը շարունակեցին ՀՄԴ-ի ներկայացուցիչները: Նրանք լարված մրցվեճում 14:12 (7:6) հաշվով առավելության հասան Վանաձորի հավաքականի նկատմամբ:
ՀՄԴ-ի թիմը մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Իսկ ահա, Աջափնյակի ընտրանին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց` զիջելով Արցախի հավաքականին` 7:54 (0:28): ԽՄՕՄՄ-ի հավաքականը պարտվեց Շենգավիթի թիմին` 11:38 (5:22):
Առաջատարը ՀՄԴ-ի հավաքականն է, որը վաստակել է 6 միավոր: Ապա հաջորդում են` Արցախի (4) , Շենգավիթի (4), Վանաձորի (2), ԽՄՕՄՄ-ի (2) , Աջափնյակի (2) թիմերը:
Հոկտեմբերի 19-ին կկայանան` Աջափնյակ – Շենգավիթ, ԽՄՕՄՄ – ՀՄԴ, Արցախ – Վանաձոր հանդիպումները:
Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հաղթեց Եվրոպայի առաջնության մրցանակակրին
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում՝Հոկտեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 20-ին լեռնային առանձին շրջաններում թաց ձյուն, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, 19-20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-20-ին աստիճանաբար կնվազի 8-10, 21-22-ին ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
• Օդի նվազագույն ջերմաստիճան 0.10C (1928 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.70C
Արեն Վաթյանի «Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը արժանացել է ոսկե մեդալի
Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի “Կավե մարդը» կարճամետրաժ ֆիլմը վերջերս Ավստրիայում կայացած «UNICA» միջազգային կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի` Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին կինոնկարն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Բացի այս ֆիլմից, Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել է եւս մի քանի այլ հայկական ֆիլմեր ավստրիական UNICA 75 համաշխարհային կինոփառատոնում: Արդյունքում՝ հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. Ոսկե մեդալի է արժանացել Արեն Վաթյանի «Կավե մարդը» ֆիլմը, բրոնզե մեդալը շնորհվել է Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լեւոն Պետրոսյանի «Միեւնույն է կուտեն» եւ Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ «UNICA»-ի հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «UNICA » կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:
Հայաստանի ազգային կինոկենտրոն
Բրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ մոտ 50 ժամ ծովի հատակին մնալով
Բրիտանացի սուզորդը աշխարհի նոր ռեկորդ է սահմանել՝ ավելի քան երկու օր ջրի տակ անցկացնելով:
38-ամյա Շոն Մակգաերնը 49 ժամ և 56 րոպե կերել, խմել և քնել է Մալթայում Միջերկրական ծովի հատակին:
Չնայած ուժեղ քամիներին, հոսանքներին, ալեկոծություններին և մեկ մետր բարձրությամբ ալիքներին՝ նա կարողացել է ավարտին հասցնել իր սխրագործությունը:
Շոնը այդ ընթացքում զբաղվել է ջրի հատակին հավաքված աղբը հավաքելով:
Նրա հավաքած աղբը հետո ջրի մակերևույթ են հանել նրան աջակցող թիմի անդամները:
Շոնի հարսնացուն, որը ևս սուզորդ է, օժանդակում էր նրան իր մտահաղացումը ավարտին հասցնելու համար:
Ջրից դուրս գալուց հետո նա կատակում էր և ամբողջ օրը անց է կացրել իր հաջողությունը տոնելով:
Շոնին հաջողվել է ավելի քան մեկ ժամով անցնել 2010 թ-ին Ուիլ Գուդմանի սահմանած 48 ժամ, 8 րոպե և յոթ վայրկյան ռեկորդը:







