Հոկտեմբերի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Րաֆֆու փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Մնացական Ա.-ին, որը օգոստոսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
Monthly Archives: October 2013
Երկու պատահար Թբիլիսյան խճուղում`չորս վիրավոր
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16.55-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Արմադա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին այգում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող տոնավաճառին հարակից այգուց բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հայկ Ա.-ին, որը սեպտեմբերի 28-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեղադրանքով:
Մահվան ելքով պատահար Երևանում
“ՙՀայաստան”հիմնադրամը Խաչարձանում բուժկետ է կառուցում
Երեւան, 02 հոկտեմբերի, 2013թ.: Արգենտինայի տեղական մարմնի (բարերար` Կալչիյանների ընտանիք) հավաքագրած միջոցներով ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Խաչարձան գյուղում կառուցում է բուժկետ: Նորակառույցում կործի նաեւ միջոցառումների սրահ, որը կծառայի համայնքի ամենատարբեր նպատակներին:
Կառույցը նախատեսվում է գործարկել տարեվերջին. ընթացքում են ներքին հարդարման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները:
ՙ”Սա մեծ ձեռքբերում է գյուղի համար: Բնակիչներն այսուհետ կսպասարկվեն բարվոք պայմաններում եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կարիք կլինի հասնել շրջկենտրոն”- ասում է համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը: Գյուղի խնդիրների մասին խոսելիս`գյուղապետը նշեց, որ խմելու ջրի հարցը հրատապ լուծում է պահանջում:
Այսօրգյուղի շուրջ 400 բնակիչների զգալի մասը փախստականներ են, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Համայնքն իր անունը ստացել է շնորհիվ այստեղ պահպանված խաչքարերի:
Նախորդ ուսանողական մարզական խաղերի չեմպիոնը պարտվեց
ՖԻՄԱ-ի մարզասրահում պայքարը շարունակեցին Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի մասնակիցները:
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ` հեշտորեն առավելության հասնելով Ագրարային համալսարանի թիմի նկատմամբ` 32:8 (14:5) հաշվով: Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաջողությանը հասավ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ընտրանին, որը լարված
պայքարում 20:18 (10:5) հաշվով հաղթեց նախորդ խաղերի չեմպիոն Երևանի պետհամալսարանի թիմին:
Անզիջում բնույթ կրեց նաև Արցախի պետական համալսարանի և Ժողտնտեսության թիմերի մրցամարտը: Արցախցիներն ավելի արագաշարժ էին և դա էլ օգնեց նրանց հանդիպումն ավարտելու իրենց օգտին` 32:18 (10:5) հաշվով:
Վերջինիս թիմի մարզիչ Սլավիկ Հարությունյանը, որը նախկինում խաղացել է Ադրբեջանի պատանեկան հավաքականում, Հայաստանի ՖԻՄԱ-ի կազմում, դժգոհեց առաջին խաղի մրցավարությունից, հայտնելով, որ սխալներ են եղել և դա է պատճառ դարձել իր գլխավորած հավաքականի պարտության: Խանգարել են անհիմն հեռացումները: «Հավասար ուժեր ունեցող հավաքականներ են պայքարում: Հույս ունենք, որ մրցանակակիր կդառնանք: Մեր բուհում երկու տասնյակ երիտասարդ է կանոնավոր հանդբոլ պարապում: Պայմանները բարվոք են, ապահովված ենք գնդակներով»,- ասաց Հարությունյանը:
Այսօր կկայանան հետյալ հանդիպումները.
14:00 Երևանի ՊԻ – ԺՏԻ
15:00 ԵՊՀ – Վանաձորի մակավարժական ինստիտուտ
16:00 Ագրարային համալսարան – Արցախի պետական համալսարան
ՀԿԵ-ն մասնակցում է Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մասնակցում է հոկտեմբերի 4-ին Երևանում մեկնարկած Digitec Expo 2013 իններորդ տեխնոլոգիական ցուցահանդեսին: Երկաթուղին ներկայացված է գործընկեր «GNC-ALFA» ընկերության հետ համատեղ տաղավարով:
Այսօր ՀԿԵ-ի տաղավարի հետ ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը հանրապետության ղեկավարին ներկայացրեց երկաթուղում իրականացվող նորարարական նախագծերը, ծանոթացրեց ՀԿԵ-ի աշխատանքներում կիրառվող օպտիկամանրաթելային համակարգի հզորության, գնացքների շարժը, մեկնման ու ժամանման ժամանակը, բեռնման և բեռնաթափման ընթացքը հսկող ավտոմատացված ծրագրերի գործողությունը:
Ընկերության ղեկավարը տեղեկացրեց Հայաստանի նախագահին, որ երկաթուղու բոլոր էլեկտրաքարշերի վրա տեղադրված են հատուկ վիդեոնկարահանման սարքեր, որոնք թույլ են տալի հետևել շարժին: Տեսախցիկները տեղադրված են նաև բուժկետերում, որտեղ լոկոմոտիվային բրիգադներն անցնում են զննում չվերթից առաջ և հետո:
Ցուցահանդեսի ժամանակ Վիկտոր Ռեբեցը հանդիպումներ ունեցավ նաև Լանար ընկերության ներկայացուցիրների, Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ Microsoft RA ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հետ:
Գ.Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց երկաթուղու ղեկավարին միմիայն լիցենզավորված ծրագրերի օգտագործման և IT-մասնագետների որակյալ պատրաստման և վերապատրաստման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվեց նաև ՀԿԵ հաշվողատեղեկատվական կենտրոնի հինգ մասնագետների Microsoft RA ընկերությունում վերապատրաստման հարցը:
Ցուցահանդեսը կավարտվի հոկտեմբերի 6-ին:
Մուղալյանի և ընկերների գործի նախաքննական կեղծիքները չպետք է անհետևանք մնան. ՔՀԻ նամակը Գ.Կոստանյանին
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով խուլիգանության և խոտի դեզը հրկիզելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի, Արթուր Քլյանի և Գագիկ Առաքելյանի քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։
«Սույն նամակով դիմում ենք ձեզ և ակնկալում, որ դուք, որպես նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, կհանձնարարեք միջոցներ ձեռնարկել նշված խախտումներն ու թերացումները բացահայտելու և շտկելու ուղղությամբ»,– ասված է նամակում։
Նամակի տեքստին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումքով՝
Հանդիպում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի պատվիրակության հետ
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ հանդիպում` Հայաստանում հիմնադրվող Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի նախաձեռնող խումբի հետ:
Քաղաքացիական շինարարության ֆրանս-հայկական ինստիտուտի ստեղծմանն ու կայունությանն աջակցության ասոցիացիայի (IASIFA-BTP) նախագահ, մոտ 15 հոգանոց ֆրանսիական պատվիրակության ղեկավար Միշել Կեւորկյանը խոսելով ինստիտուտի նախաձեռնության մասին նշեց, որ ինստիտուտի հիմանադրմամբ նպատակ ունեն ինժեներական կադրերի պատրաստմանը զուգընթաց նպաստել Հայաստանում շինարարության ոլորտում մասնագետների աշխատանքի ապահովմանը: Պարոն Կեւորկյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մասնագետներ են պատրաստում շինարարության ոլորտում պահանջվող բոլոր մասնագիտությունների գծով` արհեստավորից մինչեւ նախագծող ինժեներներ:
ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը վերահաստատեց քաղաքաշինության նախարարության պատրաստակամությունը շինարարության ոլորտի մասնագետների պատրաստման գործում այդքան կարեւոր` Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի, հիմնադրման հարցում: Նա ներկայացնելով հանրապետության շինարարության ներկա իրավիճակն ու մարտահրավերները շեշտեց, որ շինարարության ոլորտը հատկապես պրոֆեսիոնալ արհեստավորների կարիք ունի: Այդ առումով, ողջունելի է, որ Ֆրանսիական բարձրագույն ինստիտուտը կադրեր է պատրաստում ոչ միայն ինժեներական մասնագիտությունների գծով, այլ շինարարության ողջ սպեկտորը ներկայացնող արհեստավորների գծով: Պարոն Կարապետյանը ֆրանսիական կողմին դիմեց նաեւ շինարարության ոլորտում ապահովագրական մեխանիզմների ներդրման առաջավոր եվրոպական փորձի փոխանակման խնդրով:
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին հետագա արդյունավետ համագործակցության առնչությամբ:
Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կանցկացնի վերջին մարզական հավաքը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքականների բաժինը, մեր հավաքականը հոկտեմբերի 3-ից 8-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կանցկացնի մարզական վերջին հավաքը ընտրական մրցաշարից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին:
| Դարպասապահներ | ||
| Սամվել Հունանյան | «Փյունիկ» | |
| Արման Մելիքսեթյան | «Արարատ» | |
| Պաշտպաններ | ||
| Համլետ Ասոյան | «Փյունիկ» | |
| Արմեն Մանուչարյան | «Բանանց» | |
| Էդգար Բաղումյան | «Սպարտակ» Մ., Ռուսաստան | |
| Անդրեյ Շախգելդյան | «Սպարտակ» Մ., Ռուսաստան | |
| Ռոբերտ Դարբինյան | «Կռիլյա սովետով» Սամարա, Ռուսաստան | |
| Սերոբ Գրիգորյան | «Կռիլյա սովետով» Սամարա, Ռուսաստան | |
| Համոյակ Բոյաջյան | «Այնտրախտ Նորդերշտեդտ 03», Գերմանիա | |
| Կիսապաշտպաններ | ||
| Ալիկ Առաքելյան | «Միկա» | |
| Մհեր Սահակյան | «Արարատ» | |
| Սարգիս Շահինյան | «Բրագա» Պորտուգալիա | |
| Դավիթ Գիզգիզյան | «Ատրոմիտոս» Հունաստան | |
| Արտյոմ Սիմոնյան | «Զենիթ», Ռուսաստան | |
| Վլադիմիր Ուլուխանյան | «Միկա» | |
| Կարեն Հարությունյան | «Բանանց» | |
| Նարեկ Ասլանյան | «Փյունիկ» | |
| Հարձակվողներ | ||
| Արամ Մուրադյան | «Շիրակ» | |
| Վարդան Բակալյան | «Փյունիկ» |
Ադրբեջանում գտել են ծառից կախված զինվորի դի
Ադրբեջանում գրանցվել է խաղաղ պայմաններում զինվորի մահվան հերթական դեպքը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Վեստի” կայքը, Գյանջա (Գանձակ) քաղաքում ոստիկանները գտել են ներքին զորքերի շարքային զինծառայող 1989թ.-ին ծնված Վուգար Սուլեյման օղլու Ջաֆարովի դին`կախված ծառից: Ըստ կայքի`ենթադրվում է, որ հանգուցյալը ինքնասպան է եղել: Այլ տեղեկություններ չկան:
Կմեծարվի լեգենդար «ԱՐԱՐԱՏ-73»-ը
40 տարի առաջ, 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի «Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում» կայացավ Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» ֆուտբոլային պատմական հանդիպումը, որտեղ Երևանի «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով «Դինամոյին» նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են «Արարատի» անզուգական խաղն ու Լևոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:
Այդ հանդիպումից օրեր անց, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» և Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը, որտեղ «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի և Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքով, 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին, «Արարատը» նվաճեց նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:
Երևանի «Արարատը» դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճում էր ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:
«Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ «Արարատ-73»-ը, 40 տարի անց, հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը, հոկտեմբերի 10-ին կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին: ՀՖՖ նախագահի հրավերով Երևան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Տարբեր երկրներից Երեւան կժամանեն նաև «Արարատ-73»-ի աստղերից Լևոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը և ամբողջ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, կրկին կհավաքվի մեկ հարկի տակ:
Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ և հաճելի պահեր:
Եվրոպայում ապրող ադրբեջանցիները բողոքել են միջազգային հանրության անտարբերությունից
Հոկտեմբերի 3-ին Եվրոպայում ապրող ադրբեջանցիները ցույց են կազմակերպել Եվրոպական խորհրդարանի շենքի առջև:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ցույցին մասնակցել են մոտ 300 ադրբեջանցի: Ցուցարարները իրենց մտահոգությունն են հայտնել “Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիայի նկատմամբ միջազգային հանրության անտարբեր վերաբերմունքի առնչությամբ”:
Ադրբեջանցիները կոչ են արել նաև, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, “արդար գնահատական տալ Խոջալուի ցեղասպանությանը”:
Նրանք պահը բաց չեն թողել` սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքական կայունության պահպանման հարցում “Ադրբեջանի մեծ հաջողությունները ընդգծելու համար”:
Ըստ կայքի` ցույցն անցել է խաղաղ պայմաններում`առանց որևէ միջադեպի:
ԱՄՆ-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները ընկերական հանդիպում կունենան
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ԱՄՆ-ի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է ընդունել Իրանի հետ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկը: Այսպես ԱՄՆ-ի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականները կհանդիպեն մի շարք կազմակերպչական աշխատանքների ավարտից հետո: Այս մասին է հայտնել Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալի Քաֆաշիանը: Վերջինիս նշել է, որ առաջարկվել է ընկերական հանդիպումներ անցկացնել 4 երկրների հավաքականների հետ, որոնցից մեկը կդառնա ԱՄՆ-ը, իսկ մյուսները կլինեն Հարավային Ամերիկայից և Եվրոպայից:
Պուտինն ու Օբաման կքննարկեն Սիրիայի հարցը
Կրեմլի խոսնակ Յուրի Ուչակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում են հանդիպել հոյկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Ասյա-Խաղաղօվկյանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի ժամանակ: Ուչակովը նշել է, որ հանդիպելու առաջարկը արվել է Ռուսաստանի կողմից, որն էլ անմիջապես ընդունվել է: Նախատեսվում է, որ երկու նախագահները կքննարկեն սիրիական ճգնաժամի խնդիրը, որի շուրջ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամիս G 20–ի շրջանակներում:
Էրդողանը առայժմ չի որոշել առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առայժմ հստակ մտադրություն չունի իր թեկնածությունը առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում: «Ես առայժմ որոշում չեմ կայացրել այս հարցի վերաբերյալ»,-ասել է Էրդողանը:
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ վարչապետը նշել է, թե իր ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը հիմնված է խորհրդակցության համակարգի վրա: «Ես աշխատելու եմ իրագործել այն նպատակները, որոնք իմ առջև կդնի կուսակցությունը»,-նշել է վարչապետը:
Վուդի Ալենի որդու հայրը հնարավոր է Ֆրենկ Սինատրան լինի
Հոլիվուդում մեծ սկանդալ է: Վուդի Ալենի նախկին կինը` Միա Ֆերոուն հայտարարել է, որ իր երեխան իրականում հնարավոր է Ֆրենկ Սինատրայից լինի: 25-ամյա Ռոնան Ֆերոուն իսկապես էլ նման է հանգուցյալ արտիստին:
Նորությունը վերջերս է Միա Ֆերոուն հայտարարել Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում, որի թարմ համարը շուտով վաճառքի կգնա: Բացի այդ, Միա Ֆերոուի ու Վուդի Ալենի որդեգրած դուստրը կրկին խոսել է այն մասին, որ հայրն իրեն հետամտում էր, երբ ինքը 8 տարեկան էր: Ավելի վաղ, տվյալ պատմությունը ԶԼՄ-ներում երևացել էր, սակայն իշխանություններին հաջողվել էր հայտնի ռեժիսորին արդարացնելու համոզիչ ապացույցներ գտնել:
Ալենի հետ(որը Միայից մեծ է 30 տարով) ամուսնալուծությունից հետո Ֆերոուն կրկին ամուսնացավ երաժիշտ Անդրե Պրեվինի հետ:
Իշամեղուները խայթելով 19 մարդ են սպանել
Հսկայական իշամեղուները հարձակվել են Չինաստանի Շենսյի նահանգի բնակիչների վրա: Միջատները 5 սմ երկարություն ու 7,5 սմ թևերի բացվածք ունեն: Ոմանք կարծում են, որ իշամեղուների ագրեսիվության պատճառը երաշտն է, մյուսները պատճառը պրոգրեսն են համարում: Գիտնականները կարծում են, որ հիմա պարզապես այդ միջատների ագրեսիվության շրջանն է ու պետք է հեռու մնալ հնարավորինս: Ցավոք, իշամեղուների խայթոցից արդեն 19 մարդ է մահացել: 500-ն էլ լուրջ տուժել են: Միջատները պարսերով “դարանակալում են” բնակիչներին ու անսպասելի հարձակվում ու մահացու խայթում: Հակաթույն դեռևս չկա: Տուժածներից շատերին հիվանդանոց են տեղափոխում ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի իշխանությունները մշակել են իշամեղուների պարսերի դեմ պայքարի ձև` հրշեջները հայտնաբերում ու հրկիզում են դրանց փեթակները: Հիվանդանոցնեում հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք բուժում են իշամեղվի խայթոցից տուժածներին: Վտանգավոր շրջաններում նման իրավիճակում առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացներ են անցկացվում:
Միջատաբանները կարծում են, որայդ ագրեսիվությունը բեղմնավորման շրջանի հետ է կապված, որն ավարտվում է հոկտեմբերի վերջին: իսկ հիմա, Կենտրոնական Չինաստանի բնակիչները պարզապես պետք է զգուշանան:
“Իվան Գրոզնին սպանում է որդուն” կտավը խնդրում են հանել ցուցադրությունից
Ռուսաստանում հասարակական գործիչների խումբը պահանջում է Տրետյակովյան պատկերասրահից հեռացնել Իլյա Ռեպինի հայտնի կտավը: Նրանք երկու պատճառ են բերում.կտավը չափազանց արյունալի է ու վատաբանող.քանի որ թագավորը սիրում էր որդիներին ու ոչ մի կերպ չէր կարող սպանել որդուն:
“Որքան կարելի է հանդուրժել այդ քարոզը: Երեխաները գնում ու դիտում են այդ կեղծիքը.Ռուսական պետականությանը, ռուս թագավորին, Աստուծո օծյալին”,- ասում է “Սրբազան Ռուսիա ժողովրդական շարժման” կազմկոմիտեի նախագահը:
Տրետյակովյան պատկերասրահի գիտական գծով տնօրենը ասում է, որ, եթե նրանց պահանջը վերաբերում է պատմական անճշտությանը, ապա, դա նշանակում է , որ ռուս հսկաների ու Ալյոնուշկայի մասին բիլինաները պետք է վերացնել, ինչպես և Զևսի հայտնությունը Դանայային:
Կտավի հետագա ճակատագրի մասին վերջնական որոշում պետք է ընդունի ՌԴ Մշակույթի նախարարությունը, որը պետք է ըստ օրենքի Ռեպինի նկարի հակառակորդների նամակը ստանալուց 30 օր հետո պատասխանի ինչպես հարկն է: Սակայն, ինչպես հայտնում են Տրետյակովկայի վարչությունում, նման նամակ իրենք չեն տեսել, իսկ այդ աղմուկի մասին լսել են լրագրողներից:
Պաղեստինցի կանանց ու տղամարդկանց թույլատրվել է համացանցում ծանոթություն հաստատել
Պաղեստինում որոշում է հրապարկվել, որով թույլատրվում է կանանց ու տղամարդկանց շփվել ու ծանոթություն հաստատել համացանցում` միայն ընտանիք կազմելու նպատակով:
Որոշումը հրապարակել է Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայի կրոնական խորհուրդը: Փաստաթղթի համաձայն, կանանց կոչ են անում չհրապարակել սեփական լուսանկարները կամ էլ արտաքինի վերաբերյալ տեքստային նկարագրություն:
Գազայի հատվածում քննադատել են կոլեգաների որոշումը, այն մտավախությամբ, որ համացանցը կործանարար ազդեցություն կարող է ունենալ երիտասարդ կանանց ու տղամարդկանց վրա:
