Տեղի է ունեցել Սիսակյան 3 վթարային շենքի բնակիչների առաջին փուլով վերաբնակեցման հետ կապված հերթական քննարկումը

001Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրավիրել է հերթական հանդիպում-քննարկումը 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են այն բնակիչները, ովքեր դեմ էին արտահայտվել  հարկի ընտրությունը վիճակահանությամբ կատարելով խնդրի փուլային լուծմանը:

Քաղաքապետարանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած նախորդ հանդիպման ժամանակ վերոնշյալ հասցեի 26 բնակարանների փաստացի բնակիչների լիազոր ներկայացուցիչներից 24-ը, ի դեպ, կողմ էին արտահայտվել խնդրի լուծման վերը նշված տարբերակին:

Նշենք, որ առաջարկի վերաբերյալ շենքի բոլոր բնակիչների դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով մշակվել և Սիսակյան 3 հասցեում փաստացի բնակվող բնակիչներին անհատապես բաժանվել են համապատասխան հարցաթերթիկներ: Արդյունքում միասնական կարծիք չի ձևավորվել. առաջարկին կողմ է արտահայտվել բնակիչներից 49-ը, դեմ՝ 44-ը:

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է բոլոր բնակիչների կարծիքը և հենց այդ նպատակով է, որ հրավիրվել է այս հանդիպումը: Խնդրի փուլային լուծման շրջանակում առաջին փուլով վերաբնակեցման համար պետք է սահմանվեն առաջնահերթության որոշակի սկզբունքներ և մոտեցումներ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

Հանդիպում-քննարկման ընթացքում Սիսակյան 3 հասցեի բնակիչները, ըստ էության, որևէ հիմնավոր պատճառաբանություն չեն ներկայացրել  դեմ քվեարկելու հետ կապված՝ նշելով, որ վերաբնակեցումը պետք է կատարվի շենքի աջակողմյան հատվածից:

Կարևորելով շենքի բոլոր բնակիչների կարծիքներն ու մոտեցումները՝ քննարկմանը ներկա բոլոր բնակիչները միաձայն կողմ են արտահայտվել առավել առաջնահերթ վերաբնակեցման անհրաժեշտություն ունեցող բնակարանների վերաբերյալ հնարավոր եզրակացություն ստանալու ակնկալիքով ՀՀ քաղաքաշինության նախարարություն դիմելու որոշմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ավտոպատահարներ երևանյան խաչմերուկներում

ավտոպատահարՀոկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևանի Դաշտենցի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևանի Հասրաթյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շկոդա», «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-12» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

2 տարի առաջ զորամասը ինքնակամ լքած երիտասարդը հայտնաբերվեց Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

կալանքՀոկտեմբերի 9-ին, ժամը 10.20-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2011 թ. մայիսի 25-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ավազակության մեղադրանքով հետախուզվողի համար Թբիլիսին հուսալի ապաստան չդարձավ

ձերբակալությունՀոկտեմբերի 9-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1978 թ. ծնված Արման Մ.-ին, որը 2005 թ. հոկտեմբերի 15-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Թեյնիկ ծույլերի համար

4Ավստրալիայում ստեղծված iKettle “խելացի թեյնիկը”  ինտերնետ-իրերի հրաշալի օրինակ է: Սարքավորմանը հեռվից կարելի է ստիպել ջուր եռացնել` առանց բազմոցից վեր կենալու: Թեյնիկը կարող է նաև տեղեկացնել հաղորդագրությունով, որ ջուրը եռացել է:

Թեյնիկը բնակարանի ցանկացած կետից կարելի է միացնել հատուկ հավելվածի օգնությամբ: Հնարավորություն կա ջրի որոշակի ջերմաստիճան ընտրել ու հեղուկի ջերմաստիճանը պահպանելու հրահանգ տալ: Թեյնիկը կարող է անգամ տիրոջ գալուստին հետևելու ֆունկցիան  գործի դնել: Երբ մարդն իր սմարթֆոնով հայտնվում է  տնային Wi-Fi-ցանցի գործունեության գոտում, թեյնիկը նրան հարցնում է` արժե արդյոք ջուր եռացնել:

Նորածին երեխայի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Դավիթաշեն թաղամասի բնակարաններից մեկում

ձերբակալելՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության. այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

հոգեկան առողջության օր1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ:

Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև ողջ հասարակությունը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ:

ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է և այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը:

Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ:

Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարևորվում է աշխատանքը տարեցների խնամողների և ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք ևս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ։

Այսօր տեսողության համաշխարհային օրն է, կարգախոսը` «Ստուգ՛եք տեսողությունը»

Poster_v5Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետև լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե’ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը, կհասցվի մինչև Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։ Շարունակվում է կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։

Երիտասարդական նվագախումբը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Հայկ Կազազյանն ու Հայկ Խաչատրյանը՝ մի բեմում

A2Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան»  համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Կազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) և Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը։ Կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները։

Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին։

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում և՜ Հայաստանում, և՜ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարների։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Հնդկաստանում ՃՏՊ-ի հետևանքով 20 ուխտագնաց է զոհվել

i (3)Հյուսիսային Հնդկաստանում ուխտագնացներով բեռնատարն  անդունդն է գլորվել.զոհվել է 20 մարդ , 35-ը տարբեր վնասվածքներ են ստացել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Խոշիարպուր քաղաքի մոտ, 380 կմ երկրի մայրաքաղաքից հյուսիս: Տեղի ոստիկանության սպայի խոսքերով, բեռնատարի արգելակներն են խափանվել: Մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել և բեռնատարն ընկել է անդունդը:

Հնդկաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան ավելի քան 110 հազար մարդ է զոհվում: Հնդկաստանի ճանապարհները աշխարհում ամենավտանգավորն են համարվում:

Լիբիայի վարչապետին առևանգել են

o_690789Այսօր` հոկտեմբերի 10-ին,  անհայտ ահաբեկիչներն առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին: Երկրի կառավարության ներկայացուցիչն այդ պահին գտնվում էր Տրիպոլիի հյուրանոցներից մեկում, որտեղ իր շտաբ-բնակարանն էր տեղակայված: Զինյալները ներխուժել են հյուրանոցի շենք և  վարչապետին առևանգելով անհետացել:

Այս պահին նրա գտնվելու ու առևանգիչների պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ:

Վարչապետի առևանգման փաստը հաստատել են կառավարության ներկայացուցիչները:

Հյուսիսային Կորեան Չինաստանի մոտ հենակայան է կառուցել

i (2)Հյուսիսային Կորեան ավարտել է  2000-ականների կեսերին սկսած հրթիռների հենակայանի կառուցումը, որը գտնվում է Չինաստանի սահմանից ոչ հեռու: Հենակայանը Պեկտուսան լեռների շրջանում է տեղակայված: Տեղանքի նման ընտրությունը Չինաստանի մոտիկության հանգամանքով է պայմանավորված, քանի որ ԱՄՆ-ի կամ էլ Հարավային Կորեայի ուժերի  կողմից հարված հասցնելը բավականին բարդանում է:

Հարավային Կորեայի կառավարական աղբյուրի համաձայն, այդ հենակայանում մեծ քանակությամբ  ստորգետնյա հորատանցքեր կան միջին ու մեծ հեռահարությամբ հրթիռների արձակման համար:

Վերադարձել է զուգարանի անսարքության պատճառով

i (1)Ճապոնական JAL – Boeing 787 Dreamliner  ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել է Մոսկվայի Դոմոդեդովո  օդանավակայան` զուգարանի անսարքության պատճառով: Ինքնաթիռը թռիչքից 2 ժամ անց  վերադարձել է, քանի որ զուգարանների համար պատասխանատու համակարգը խափանվել է: Հիմա մասնագետները փորձում են դրա պատճառը պարզել:

Ի դեպ, տարվա սկզբին ողջ աշխարհի ավիաընկերությունները հրաժարվել են այդ ինքնաթիռը շահագործել` հաճախակի խափանումների պատճառով: Օրինակ` հունվարին  ճապոնական ANA ընկերության Dreamliner –ը  արտակարգ վայրէջք կատարեց ակումուլյատորի բռնկման պատճառով, իսկ օգոստոսին  կրկին ճապոնական JAL ընկերության  Dreamliner –ը  օդանավակայան վերադարձավ թևի դեֆեկտի պատճառով:

Կլյուչևսկի սոպկա խառնարանից 6 կմ բարձրությամբ մոխրասյուն է բարձրացել

iԿամչատկայի արևելքում գտնվող Կլյուչևսկի սոպկա  հարբուխը 6 կմ-անոց մոխրասյուն է արտանետել:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով, դա երկրորդ նման արտանետումն է մեկ օրում. չորեքշաբթի 5 կմ-անոց ևս մեկ արտանետում է եղել: Մոխրամպը տարածվել է հրաբխից արևելք: Ինչպես մասնագետներն են նշում, Կամչատկայի ծոցի մոտակայքում բնակավայրեր չկան:

Կլյուչևսկի սոպկան, որի բարձրությունը 4,8 հազար մ է, Եվրասիայի տարածքի ամենակտիվ հրաբուխներից է : Վերջին շրջանում այդ հրաբխի ուժեղ ժայթքում է արձանագրվել 1994-ին: