Daily Archives: October 15, 2013
Ոստիկանության հերթական բացահայտումը. դատապարտյալի նկատմամբ համաներում կիրառելու համար պաշտոնյաները կաշառք էին պահանջել
Համաներումը պետության կողմից գթասրտության ակտ է իր օրինազանց քաղաքացիների հանդեպ, նաև հետևություններ անելու, անցյալը վերարժեվորելու, ուղղվելու հնարավորություն: Սակայն, պարզվում է, մեր իրականության մեջ կան ի սկզբանե անուղղելիներ, մարդիկ, որոնք պատրաստ են փողի վերածել նույնիսկ գթասրտությունը, ստվերել համաներումը նախապատրաստած մասնագետների ջանքը և համաներմանը սպասող հարյուրավոր քաղաքացիների հույսն ու հավատը գթասրտության և պետության հանդեպ:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն հայտարարությամբ դիմել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով դատապարտված մի քաղաքացի, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը և բաժանմունքի պետ, ԱՆ փոխգնդապետ Սահակ Հարությունյանը իրենից որպես կաշառք պահանջում են 400 հազար դրամ՝ ՀՀ ԱԺ ընդունած համաներումն իր նկատմամբ կիրառելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում ԱՆ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Խաչատրյանը Վաղարշապատ քաղաքում գտնվող՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առաջին հարկի իր աշխատասենյակում հիշյալ քաղաքացուց 400 հազար դրամ կաշառքը ստանալուց հետո բռնվել է:
Կաշառքի առարկա հանդիսացող գումարն արձանագրվել ու վերցվել է, իսկ Ալեքսանդր Խաչատրյանն ու Սահակ Հարությունյանը բերման են ենթարկվել ԿՀԴՊ գլխավոր վարչություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ալեքսանդր Խաչատրյանը և Սահակ Հարությունյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն:
Վերջ պատվաստանյութերի կեղծիքին. Մեծ Բրիտանիայում հրապարակված փաստաթղթերը բացահայտել են 30 տարվա գաղտնիքը
Անդրյու Բեյքեր անունով բժիշկը Մեծ Բրիտանիայի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում հրապարակել է 30 տարի գաղտնի պահված փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ կառավարության փորձագետները
- Գիտեին, որ պատվաստանյութերն անօգուտ են,
- Գիտեին, որ նրանք նպաստում են այն հիվանդությունների առաջացմանը, որոնք պետք է կանխարգելեին,
- Գիտեին, որ դրանք վտանգավոր են երեխաների համար,
- Համագործակցել են հանրությանը ստելու հարցում,
- Միջոցներ են ձեռնարկել անվտանգության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կանխելու համար:
Դրանք այն նույն պատվաստանյութերն են, որոնք ԱՄՆ-ում պարտադիր կիրառվել էին երեխաների վրա:
Այս դեպքում ծնողները կարող են կա´մ պայքարել իրենց երեխաներին այդ վնասից հեռու պահելու համար, կա´մ էլ կարող են շարունակել ապրել պատմության ամենամեծ չարագործ ստի մեջ, որ ծանր մետաղներով, վիրուսային հիվանդություններով, միկրոպլազմայով, աղտոտ նյութերով, այլ օրգանիզմների ԴՆԹ-ի մնացորդներով, ֆորմալդեհիդով, պոլիսորբատ 80-ով (ստերիլիզացնող միջոց) հարուստ պատվաստանյութերը ժամանակակից բժշկության հրաշքներն են:
Փաստաթղթերը պահանջած բժիշկն ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում ցանկացել էր պարզել, թե Հիվանդությունների կառավարման կենտրոնը(ՀԿԿ) ինչ տեղեկություններ ունի պատվաստանյութերի վտանգների մասին, ինչի պատասխանը պետք է տրվեր օրենքով սահմանված 20 օրվա ընթացքում: Մոտ 7 օր անց բժիշկը դատարան է դիմել, քանի որ ՀԿԿ-ից տեղեկացրել են, որ իրենք վերոնշյալ հարցի շուրջ փաստաթղթեր չեն կարող տրամադրել: Դատավորը պարտավորեցրել էր ՀԿԿ-ին 2011թ-ի սեպտեմբերի 30-ին տրամադրել այդ փաստաթղթերը:
2011թ-ի հոկտեմբերի 26-ին «Դենվեր փոստի» խմբագրություններից մեկը ցնցված հայտարարեց, որ Օբամայի կառավարությունը՝ թափանցիկ լինելու խոստումներից հետո, տեղեկատվության ազատության օրենքի մեջ փոփոխություններ է մտցնում, որոնք թույլ կտային, որոշ փաստաթղթեր գաղտնի հայտարարելով, շրջանցել դրանք, ինչպես նաև կառավարության գործակալություններին (ինչպիսին ՀԿԿ-ն է) որոշ փատաթղթեր գոյություն չունեցող հայտարարել:
ՀԿԿ-ն այս պարտակումների հետ մեկտեղ լուրջ խնդիրների մեջ է՝ կապված տասնամյակներ շարունակ ֆտորիդների վնասակար հատկությունները թաքցնելու և ամերիկացիների՝ հատկապես երեխաների, կյանքը վտանգելու հետ: Այս կապակցությամբ դատական գործ է հարուցվել:
ՀԿԿ-ն ակնհայտորեն գործում է Ամերիկայի ժողովրդի առողջության դեմ: Սակայն ՀԿԿ-ի` ժողովրդին հասցված վնասն այդքանով չի սահմանափակվում: Այն իր մասնակցությունն է ունեցել համաճարակային օրենքների ստեղծման գործում, որոնք ենթադրում են, որ ԱՄՆ կառավարությունը կարող է նույնիսկ ռազմական ուժով, ստիպողաբար մարդկանց վրա կիրառել չփորձարկված, անհայտ պատվաստանյութեր, դեղամիջոցներ, քիմիական նյութեր, եթե երկրում համաճարակային իրավիճակ հայտարարվի:
Տեղեկատվության ազատության օրենքով` ՀԿԿ-ն չի կարող համաճարակային իրավիճակ հայտարարել: Սակայն 2009 թ-ին ՀԿԿ-ն հայտարարեց H1N1համաճարակային իրավիճակի մասին և հրաժարվեց պատասխանել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված CBS News-ի հարցմանը: ՀԿԿ-ն այդ կերպ թաքցնում էր պատմության մեջ ամենամեծ առողջապահական սկանդալի մեջ ունեցած իր դերակատարությունը և ուռճացնելով H1N1 համաճարակի դեպքերի վերաբերյալ տվյալները՝ ԱՄՆ-ում համաճարակի տարածման կեղծ տպավորություն էր ստեղծում:
ՀԿԿ-ն նաև թաքցնում էր ԱՄՆ կառավարության վրա միլիարդավոր դոլարներ արժեցած կեղծ համաճարակի դեմ առաջարկված պատվաստանյութի ֆինանսական սկանդալը: Չփորձարկված պատվաստանյութն առաջինը ներարկում էին հղի կանանց, և ՀԿԿ-ի ջանքերի շնորհիվ 2009թ-ին երկրում պատվաստանյութերի հետևանքով պտղի մահացության դեպքերը մյուս տարիների համեմատությամբ ավելացան 2,44 տոկոսով:
Պարզվում է նաև, որ 1918-19թթ. գրիպի համաճարակը կեղծ է եղել, իսկ մարդիկ մահացել են ասպիրինից և ոչ թե գրիպից: Դա մեծագույն աղետ էր, որի ընթացքում մահացել է 20-50 միլիոն մարդ, սակայն ամբողջ մեղքը բարդվեց գրիպի վրա: Գրիպի միֆը օգտագործել է նաև Ջորջ Բուշը՝ աշխարհին վախեցնելով մեկ այլ համաճարակով, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանք խլել, ինչը իրականում ահաբեկչական քայլ էր ամբողջ աշխարհում համաճարակային օրենքները ընդունել տալու համար: Այնուհետև ՀԿԿ-ն, օգտագործելով կեղծ համաճարակի պատրվակը, սկսեց ահաբեկել H1N1 վիրուսով և մարդկանց ներարկել մահացու պատվաստանյութեր՝ սպանելով հազարավոր չծնված երեխաների և այլ մարդկանց: (ՀԿԿ-ն այդ տվյալները չի հրապարակում և շարունակում է խթանել նույն պատվաստանյութի կիրառումը):
Այժմ անհայտ պատվաստանյութեր մարդկանց վրա կիրառելու օրենքները շարունակում են գործել՝ ավելին շարունակվում է այնպիսի պատվաստանյութի ստեղծումը, որը երբեք չպետք է կիրառվի մարդկանց վրա: Կանադայում իրականացված հետազոտության արդյուքնում պարզ է դարձել, որ H1N1 դեմ օգտագործվող պատվաստանյութը, որը սպանում է չծնված երեխաներին, իրականում մարդկանց մոտ մեծացնում է համաճարակային գրիպով վարակվելու ռիսկը:
Տեղեկատվության ազատության օրենքի շնորհիվ այժմ պարզ դարձավ, որ պատվաստանյութերը արդի բժկության հրաշքները չեն: Առողջապահական որևէ կազմակերպության կամ կառավարության պնդումները, որ պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդությունները կա´մ ճիշտ հակառակը ապացուցող կառավարության պաստաթղթերի անտեսում է, կա´մ պատվաստանյութերի վերաբերյալ ճշմարտությունը թաքցնելու ՀԿԿ-ի փորձերը:
Կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի մայոր Է. Լ. Սարդարյանը
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից 14.10.2013թ. կաշառք ստանալիս ձերբակալվել է ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը:
09.10.2013թ. մայոր Է.Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար:
Փաստի առթիվ 12.10.2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սիրիացի ժողովուրդը պետք է ընտրի իր առաջնորդին. փոխվարչապետ Քադրի Ջամիլ
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը», Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը, որը ներկայացնում է երկրում ներքին չափավոր ընդդիմադիր թևը, նշել է, որ միայն ժողովրդավարական ընտրություններից հետո կարելի է խոսել այն մասին, թե ում է աջակցում սիրիացի ժողովուրդը:
«Հիմա ոչ ոք չի կարող խոսել այդ մասին: Հիմա և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ասում է, թե «մենք ենք սիրիական ժողովուրդը»: Բայց ոչ ոք ժողովրդի կարծիքը չի հարցրել: Որպեսզի ժողովուրդը կողմորոշվի, թե ում օգտին է քվեարկում, անհրաժեշտ է ժողովրդավար, ազատ ընտրություններ անցկացնել: Այդ ժամանակ քաղաքական ուժերը կարող են ասել, թե ում են իրենք ներկայացնում: Իսկ այժմ սա ընդամենը դատարկախոսություն է»,-ասել է Ջամիլը:
Այսօր բորսայում դոլարով գործարք չի կնքվել
Քննարկվել են գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կլոր սեղանների շրջանակում քննարկվել են համագործակցության հիմնական ուղղություններով գործակցային կապերի ակտիվացմանն ուղղված հարցեր: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևանում զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը: Սանկտ Պետերբուրգի գործընկերները, կիսվելով փորձով, ներկայացրել են իրենց կողմից տարվող աշխատանքները: Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորվել են զբոսաշրջիկների համար հարմարավետ պայմանների ապահովումը, քաղաքների մատչելիությունը, «Անվտանգ քաղաք» ծրագրի և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներդրումը, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսի զարգացմանն առնչվող հարցեր՝ քաղաքաշինական տեսանկյունից:
Աշխատանքային մյուս խմբում քննարկվել են Երևանում և Սանկտ Պետերբուրգում ներդրումային դաշտի ընդլայնման հետ կապված հարցեր: Մասնավորապես, խոսվել է սպառողական շուկայում ներդրումների ներգրավման իրատեսական ծրագրերի, այդ թվում՝ առևտրային նոր ցանցերի ստեղծման մասին:
Կլոր սեղաններին, Երևանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանության ներկայացուցիչներից բացի, մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ մասնավոր ընկերություններից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Բաքվում ադրբեջանցիները դանակներով զինված հարձակվել են ռուսաստանցի ֆուտբոլասերների վրա
Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնոևթյան ընտրական մրցարի շրջանակում խաղեր կկայանան եվրոպական տարբեր խմբերում:
Ադրբեջանի հավաքականը հյուրընկալելու է Ռուսաստանի ներկայացուցիչներին:
Խաղից առաջ լարվածություն կա: Բաքվում արդեն խախում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպաագուների միջև:
Այն հյուրանոցը որում իջևանել է Ռուսաստանի ներկայաղուցիչների մի խումբ, հյուրերից ոմանք շինության առջև բացականչել են իրենց երկրի անունը: Դա դուր դուր չի եկել տեղացի երկրպագուներին: Բախում է տեղի ունեցել, բարեբախտաբար զոհեր չկան:
Ռուս երկրպագուները նշել են, որ իրենց վրա են հարձակվել դանակներով զինված:
Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում: |
Թուրքիան կրկին դառնալու է համաշխարհային հզորագույն տերություն. Թայիփ Էրդողան
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան կրկին դառնալու է հզորագույն համաշխարհային տերություն: Էրդողանը ընդգծել է, որ այսօր երկրում բոլոր բնագավառներում նշանակալի բարեփոխումներ են իրականացվում և վերջերս հրապարակված «ժողովրդավարացման փաթեթը» այս ուղղությամբ կատարվող քայլերից մեկն է, որը կբերի պետության զարգացմանը:
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին վարչապետ Էրդողանի հրապարակած բարեփոխումների փաթեթի համաձայն՝ երկրում գործող բոլոր կուսակցությունները կանցնեն կառավարման երկանդամ համակարգի, այսինքն քաղաքական կուսակցությունները ղեկավարվելու են միանգամից երկու առաջնորդի կողմից: Պետության ժողովրդավարացմանն ուղղված քայլերից է նաև ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժի երկարաձգումը երեք տարով, պետական կառույցներում (բացի զինված ուժերից) հիջաբի թույլատրումը և այլն:
Հայ-թուրքական հարաբերությունները կարող էին ավելի լավ լինել. Ահմեդ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարանկան «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում նշել է, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունները ավելի լավ վիճակում են, քան 10 տարի առաջ: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան կարևորում է հարևան երկրների հետ հարաբերությունները, այդ թվում նաև Հայաստանի: «Հայ-թուրքական հարաբերությունների վիճակն ավելի լավ է, քանի 10 տարի առաջ էր, սակայն կարող էր շատ ավելի լավ լիներ: Մենք 2009 թվականին Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրեցինք, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց շարունակել օկուպացնել ադրբեջանական հողերը»,-ասել է Դավութօղլուն:
Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ. Պարույր Հայրիկյան
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը ոչ այլ ինչ է, քան տեքստ` գրված ոչ հայի կողմից: Ըստ Հայրիկյանի` Զորի Բալայանը ոչ մի նոր բան չի ասել, պարզապես զարգացրել է ռուսական կայսրություն ստեղծելու գաղափարը, որին կողմ են նաև ՀՀ իշխանությունները, ովքեր, բացառված չէ, որ տեղյակ են եղել Զորի Բալայանի նամակից:
«Զորի Բալայանը հայտնի հրապարակախոս է, բայց ոչ հայ: Եթե նա իր նամակում ընդհանրապես մոռացել է անկախ Հայաստանի մասին, նշանակում է՝ հայ չէ»,- մեկնաբանում է Պարույր Հայրիկյանը:
Եվ, չնայած սրան, ԱԻՄ առաջնորդը կողմ չէ, որ Զորի Բալայանին զրկեն քաղաքացիությունից. «Հակասահմանադրական քայլ է Զորի Բալայանին քաղաքացիությունից զրկելը: ՀՀ-ում բազմաթիվ ոչ հայեր կան, ո՞վ է իրավունք տրել մի նամակի պատճառով կամ ազգային պատկանելության պատճառով մարդուն քաղաքացիությունից զրկել», – հարց է բարձրացնում Պարույր Հայրիկյանը:
«Հայաստանի վարչապետի գավաթ-2013»-ը կխաղարկվի առանց ՀՀ սպորտի նախարարության թիմի մասնակցության
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «Հայաստանի վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը:
Այս ստուգատեսին մասնակցում են մեր երկրի գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը ողջունեց ներկաներին, հիշեցրեց, որ մրցաշարը մեկնարկում է 5-րդ անգամ, իսկ նպատակը` պետական կառավարման մարմինների աշխատողների ֆիզիկական պատրաստականության բարելավումն է, ինչու չէ, նաև միմյանց ճանաչելը:
Մրցաշարի կազմակերպումը, ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունն իրականացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի կողմից ստեղծված կազմկոմիտեն, իսկ հիմնադիրն ու աջակիցը` ՀՀ կառավարությունն է:
Մրցաշարին իր լուրջ աջակցությունն է ցուցաբերում նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:
Ընթերցվեցին մասնակից 15 թիմերի անունները: Այս մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն ԱԳՆ-ի և ՀՀ դատական դեպարտամենտի թիմերը:
Խաղեր կկայնանան 2 ենթախմբում: Դրանք բաղկացած են 8 և 7 թիմից: 30-ից ավելի խաղ կկայան` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի, Աշտարակի մարզադաշտերում, իսկ եզրափակիչը խաղը կանցկացվի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում: Վիճակահանությանբ թիմերը տեղաբաշխվեցին երկու ենթախմբում: Անցյալ տարվա մրցաշարում 1-ին և 2-րդ տեղեր գրաված`ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմերը կխաղան տարբեր խմբերում:
Ի դեպ, յուրաքանչյուր մարզադաշտում, ամեն խաղի համար պարտադիր կլինի նախարարության կողմից նշանակված մեկ տեսուչ: Կազմկոմիտեն ոստիկանությանն ու առողջապահության նախարարությանը կտրամադրի խաղերի ժամանակացույցը, որպեսզի ապահովված լինի նրանց ներկայացուցիչների ներկայությունը` յուրաքանչյուր խաղին:
Այսպիսով, մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, իսկ կավարտվի նոյեմբերի 18-ին:
Զարմանալին միայն այն է, որ գերատեսրությունների այս մրցավեճում, ինչպես նախորդ տարիներին, կրկին մասնակից չի ունենա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Վարչապետը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավումը գիտության ոլորտ
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:
Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, որ մենք այսօր տեսանք, թե հայ գիտությունն ինչ առարկայական արդյունքներ է առաջարկում, որից օգտվում են նաև բնակչությունը, արտադրական ձեռնարկությունները: Ունենք բավականին հետաքրքիր աշխատանքներ, որոնք ԶԼՄ-ների շնորհիվ պետք է լավագույնս ներկայացվեն»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր այցի ընթացքում պարզվել է, որ Սիլիկոնյան հովտի առաջատար ընկերություններն էլ ունեն ֆինանսական խնդիրներ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին ստեղծել գիտության ֆինանսավորման և արտադրության շղթա, որպեսզի մասնավոր հատվածն էլ մասնակցի գիտության ֆինանսավորմանը:«Ուրախ եմ, որ այսօր մեր ինստիտուտներն այդպիսի ուղղություն են ընտրել, որ ոչ միայն պետությունից ակնկալեն ֆինանսավորում, այլև մասնավոր հատվածից: Արդեն տեսնում ենք, որ այդ փոփոխությունը մեր գիտության մեջ տեղի է ունենում: Մենք տեսանք տարբեր առաջարկներ, որոնք կարող են օգտակար լինել գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում»,– նշել է վարչապետը:
Գիտության բնագավառում երկարատև, բեղմնավոր գիտական գործունեության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանին և ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Հովհաննես Այվազյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի գիտական ղեկավար, տեխնիակական գիտությունների թեկնածու Տիգրան Զարգարյանը և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր Զավեն Անդրիասյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Եվս մեկ հզոր երկրաշարժ ցնցեց Ֆիլիպինները
Ֆիլիպինների հարավում այսօր գրանցվեց երրորդ հզոր երկրաշարժը: Այս անգամ ստորգետնյա ցնցման ուժգնությունը 5,9 մագնիտուդ էր: Էպիկենտրոնը գտնվում է ծովում, Բոհոլ կղզուց հարավ-արևմուտք: Օջախը գտնվում է ծովի հատակում` 20 կմ խորության վրա:
Այսօր առավոտյան այստեղ արդեն տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և օջախը նույնպես գտնվում էր Բոհոլ կղզու շրջակայքում` 33 կմ խորության վրա: Արդյունքում Բոհոլ, Սեբու և Սիկիհատոր կղզիներում քանդվել են մի քանի եկեղեցիներ և պետական հիմնարկներ, տասնյակ տներ վնասվել են:Նախնական տվյալներով 73 մարդ զոհվել է, հարյուրից ավել վիրավորվել են, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ադրբեջանի ՆԳՆ-ն դեմ է ընդդիմության կողմից հոկտեմբերի 20-ին նշանակված ցույցին
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հոկտեմբերի 20-ին նշանակել է իր հերթականը ցույցը, հաղորդում է “Հաքին” կայքը`հղում կատարելով “Մուսավաթ” թերթին:
Խորհրդի ղեկավարությունը արդեն դիմել է Բաքվի գործադիր իշխանությանը`”Մահսուլ” մարզադաշտում ցույց կազմակերպելուն թույլտվություն տալու խնդրանքով: Իր հերթին, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել դրան` նշելով, որ նախորդ անգամ ցուցարարները “խախտել են հասարակական կարգը”:
“Ցուցարարնրը բախվել են ոստիկանների հետ: Եթե այսպես շարունակվի, ապա մենք ստիպված կլինենք օրակարգ բարձրացնել Բաքվի կենտրոնում ընդդիմությանը ցույց կազմակերպելու թույլտվություն այլևս չտալու հարցը”,-հայտարարել է ներքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Էհսան Զահիդովը:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը` Խանտի Մանսիյսկում
Այն բանից հետո, երբ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիան հրաժարվեց հավակնորդների մրցաշարը Կոզլոդույ քաղաքում անցկացնելու իր առաջարկից, պարզ դարձավ, որ այդ իրադարձությունն ընթանալու է Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում:
2014 թվականի մարտին անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն Արոնյանը, Կրամնիկը, Թոփալովը, Մամեդյարովը, Անդրեյկինը, Կարյակինը:
Յոթերորդ մասնակիցը կլինի Անանդ-Կառլսեն մրցախաղում պարտություն կրած շախմատիստը, իսկ ութերորդին կանվանի Ռուսաստանը` որպես կազմակերպիչ երկիր:
Ծանրամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի երեք մարզիկ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքում հոկտեմբերի 16-ին կմեկնարկի աշխարհի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը / 56 կգ /, Վանիկ Ավետիսյանը / 69 կգ / և գերծանրքաշային Հայկ Հակոբյանը:
Սմբատը և Հայկը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում արդեն արժանացել են արծաթե մեդալի, իսկ Հայկը ճանաչվել է չորրորդը:
Վրոցլավյան ստուգատեսը կավարտվի հոկտեմբերի 27-ին:
ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում
Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների մասնակցությամբ հերթական համաժողովը:
Հայաստանից միջոցառմանը մասնակցեցին ՀԱՕԿ-ի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը և սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:
Զեկուցումներով հանդես եկան բոլոր` 15 երկրների պատվիրակները Ուշադրությամբ լսվեցին առաջիկայում կայանալիք օլիմպիական կարևոր նշանակության միջոցառումներին վերաբերող ելույթները / ,, Սոչի – 2014 ,, ձմեռային խաղերը , ,, Բաքու – 2015 ,, Եվրոպայի ամառային օլիմպիական առաջին խաղերը , Թբիլիսիում երկու տարի հետո կայանալիք պատանեկան օլիմպիական փառատոնը , Բելառուսում կառուցվող հսկա մարզահամալիրի շինարարության ընթացքը և այլն / :
Գաբրիել Ղազարյանի ելույթը Համահայկական խաղերի կազմակերպման մասին էր, նեորկայացվեց դրա բնութագիրը , ընդհանուր կառուցվածքը, մասսայականության աստիճանը, նշանակությունը և այլն: Ցուցադրվեց նաև ՀԱՕԿ-ի օպերատոր- ռեժիսոր Էդվին Գրիգորյանի պատրաստած համահայկականին վերաբերվող տեսաֆիլմը:
Ավանդաբար անցկացվող այսանուն համաժողովները կարևոր են փորձի փոխանակման , համագործակցության , օլիմպիական գաղափարախոսության տարածման , բարեկամական կապերի հաստատման համար և այլն :
Մասնակիցները եղան Ղազախստանի մարզական խոշոր մարզակառույցներում: Տպավորիչ էր հանրահայտ ,, Մեդեո ,, օլիմպիական կենտրոնի հարևանությամբ վեր հառնած դահուկացատկի նոր համալիրը , որը Եվրոպայում և Ասիայում լավագույններից է:
ԱՊՀ , Բալթյան երկրների և Վրաստանի ԱՕԿ-ների համատեղ աշխատանքները համակարգող Յուրի Յուրևը / Ռուսաստան / հայտարարեց, որ հաջորդ համաժողովը տեղի կունենա Մինսկում կամ Թբիլիսիում :
Բիրյուլևոյի սպանության մեջ կասկածում են ադրբեջանցի Օրհանին,լուսանկար
НТВ հեռուստատեսությունը ձեռք է բերել մի լուսանկար, որտեղ պատկերված է Բիրյուլևոյի բնակիչ Եգոր Շչերբակովին սպանողը: Նա Ադրբեջանցի Օրհանն է , որին իր հայրենիքում նույնպես փնտրում են դաժան հանցագործության համար:
Սպանությունը հասարակական մեծ ալիք բարձրացրեց:
Հանգստայն օրերին Բիրյուլևոյի բնակիչիները դուրս եկան հանրահավաքի, որը վերաճեց անկարգությունների:
Ձեևբակալվեց ավելի քան 400 մարդ, վիրավորվեց մոտ 20-ը: 
Սակայն այսօր արդեն հայտնի դարձավ, որ հանցագործությունից անմիջապես հետո հավանական մարդասպանը հավաքել է իրերն ու թաքնվել: Կասկածյալի բարեկամներն ասում են, որ Օրհանը Ռուսաստանում անօրեն էր ապրում, միշտ ման էր գալիս զենքով և նույնիսկ մի քանի անգամ բռնվել է: Վերադառնալ հայրենիք Օրհանը չի շտապում, քանի որ պարզ է դարձել, որ նրան Ադրբեջանում փնտրում են սպանությանն համար: Իրավապահները գտել են մարդասպանի ազգականներին: Նրանք ապրում են Բիրյուլևոյում: Նրանք բոլորը ցուցմունք են տալիս:



