Փետրվարի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 6 շենքի առաջին մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել՝ 19.40-ին:
Այրվել են 20 էլ. հաշվիչ և 3 գ.մ մալուխ:
Daily Archives: February 15, 2014
ՄՄ անդամ երկրների խանութներից կվերանան ժանեկավոր վարտիքները
ՄՄ անդամ երկրներում սինթետիկ նյութերից ժանեկավոր վարտիքների արտադրության, ներկրման ու վաճառքի արգելք է մտցվել: Դրա մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ե.Կորեշկովը:
Նրա խոսքով, արգելքի պատճառ են դարձել վարտիքների արտադրության համար օգտագործվող կտորի խոնավություն կլանելու հատկությունը:
Պահանջների համաձայն,”վարտիք” անվանումով արտադրանքի խոնավություն կլանելու հատկությունը պետք է ընդամենը 6% լինի: Արտադրողները խնդրել են, որ բամբակյա ներքնամասով վարտիքների համար այդ պահանջը նվազեցվի մինչև 3%:
Այսօր ձմեռային օլիմպիական խաղերում կվիճարկվի մեդալների 7 հավաքածու
Այսօր Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում կվիճարկվի մեդալների 7 հավաքածու։
Դրանք կխաղարկվեն չմշկավազքի, շորթ տրեկի, սկելետոնի, դահուկավազքի, դահուկացատկի, լեռնադահուկի մրցումներում։
Մեկնարկների ծրագիրը
Լեռնադահուկային սպորտ, հսկա ոլորավայրէջք, կանայք՝ 11։00
Դահուկային սպորտ, փոխանցավազք, 4х5 կմ, կանայք՝ 14։00
Շորթ տրեկ, 1500 մ, կանայք՝ 16։00
Շորթ տրեկ, 1500 մ, տղամարդիկ՝ 16։20
Չմշկավազք, 1500 մ, տղամարդիկ, 17։30
Սկելետոն, տղամարդիկ՝ 20։15
Դահուկացատկ, տղամարդիկ՝ 22։35
Երևանի Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության թույլատրելի արագությունը կրկին սահմանվել է 60 կմ/ժ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները` 2014 թ. փետրվարի 15-ից Երևանի Դավիթաշենի կամրջի վրա` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ-ի փոխարեն կրկին սահմանվել է 60 կմ/ժ:
Հիշեցնենք, որ ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թ. հունվարի 8-ից Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել էր 40 կմ/ժ: Նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Ձմեռային օլիմպիական խաղերում առջևում է Գերմանիայի հավաքականը (աղյուսակ)
Սոչիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում մեդալների հաշվարկով առաջին տեղում է Գերմանիայի հավաքականը:|
Տեղը |
Հավաքականը |
Ոսկի |
Արծաթ |
Բրոնզ |
ընդհանուրը |
|
|
1. |
Գերմանիա |
7 |
2 |
1 |
10 |
|
|
2. |
Շվեյցարիա |
5 |
1 |
1 |
7 |
|
|
3. |
Կանադա |
4 |
5 |
2 |
11 |
|
|
4. |
Նորվեգիա |
4 |
3 |
6 |
13 |
|
|
5 |
ԱՄՆ |
4 |
3 |
6 |
13 |
|
|
6 |
Հոլանդիա |
4 |
3 |
5 |
12 |
|
|
7. |
Բելառուս |
3 |
0 |
1 |
4 |
|
|
8. |
Ռուսաստան |
2 |
5 |
5 |
12 |
|
|
9. |
Չինաստան |
2 |
2 |
0 |
4 |
|
|
10. |
Ֆրանսիա |
2 |
0 |
2 |
4 |
|
|
11. |
Լեհաստան |
2 |
0 |
0 |
2 |
|
|
12. |
Ավստրա |
1 |
4 |
0 |
5 |
|
|
13. |
Ճապոնիա |
1 |
2 |
1 |
4 |
|
|
14. |
Սլովենիա |
1 |
1 |
2 |
4 |
|
|
15. |
Հարավային Կորեա |
1 |
0 |
1 |
2 |
|
|
16. |
Մեծ Բրիտանիա |
1 |
0 |
1 |
2 |
|
|
17. |
Սլովակիա |
1 |
0 |
0 |
1 |
|
|
18. |
Շվեդիա |
0 |
5 |
2 |
7 |
|
|
19. |
Իտալիա |
0 |
2 |
2 |
4 |
|
|
20. |
Չեխիա |
0 |
2 |
1 |
3 |
|
|
21. |
Ավստրալիա |
0 |
1 |
1 |
2 |
|
|
22. |
Ֆինլանդիա |
0 |
1 |
0 |
1 |
|
|
23. |
Խորվաթիա |
0 |
1 |
0 |
1 |
|
|
24. |
Լատվիա |
0 |
0 |
2 |
2 |
|
|
25. |
Ուկրաինա |
0 |
0 |
1 |
1 |
|
|
26. |
Ղազախստան |
0 |
0 |
1 |
1 |
|
|
Ընդամենը` |
45 | 43 | 44 | 132 | ||
Փրկարարները բացել են բնակարանների փակված դռները
Փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի եղբայրների փողոցի թիվ 47 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 14-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները բացել են Վ.Տ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 14-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարնեևի օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ բնակիչը չորս օր առաջ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
Փետրվարի 14-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա.Ս.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Հ.-ին պատկանող բնակարանի դուռը:
Փետրվարի 14-ին, ժամը 10.47-ին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի թիվ 19 շենքիբնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Տ. Խ.-ի վարձակալած բնակարանի դուռը:
Արգենտինացի ամուսինները ճանաչվել են աշխարհի ամենաշատ դաջվածքներն ունեցող զույգ, լուսանկարներ
Արգենտինացի ամուսիները աշխարհի ամենաշատ մարմնական փոփոխությունները կատարած զույգն են համարվում, որոնց մարմինների վրա ընդհանուր վերցված 77 փոփոխություններ են կատարվել՝ ներառյալ 11 մարմնի իմպլատներ, ատամի հինգ իմպլանտներ, ականջի չորս լայնացուցիչ և այլն:
Ամուսնու՝ Վիկտորի մարմնի 90 տոկոսը պատված է դաջվածքներով, իսկ կնոջը՝ Գաբրիելայինը՝ 65 տոկոսով:
Զույգը Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցված է որպես ամենաշատ փոփոխություններ կատարած ամուսնական զույգ:
Բուենոս Այրեսի բնակիչներ 42-ամյա Գաբրիելան և 43-ամյա Վիկտորը արդեն միասին են 13 տարի և հայտնում են, որ իրենք կատարյալ զույգ են:
Վիկտորը նշել է, որ իրենք հանդիպել են 18 տարի առաջ և երկուսն էլ բավականին շատ դաջվածքներ ունեն ու շարունակում են նոր դաջվածքներ անել՝ չմտածելով, թե ինչ կասեն մարդիկ:
Ելք չկա. Երբ փրկությունը քո ձեռքերում է
Փետրվարի 14-ին Մոսկվա կինոթատրոնում /Ելք չկար/: Էկրանին կրիմինալ-դրամա ժանրում մերօրյա իրականությունն էր: Ֆիլմն արժանացավ կինոմանների ու կինոքննադատների ուշադրությանը:
/Հանրության դատին ենք ներկայացնում կյանքի իրական կողմը, հանդիսատեսը կվերապրի կամ կգիտակցի, որ առօրյայում նման երեւույթներ լինում են/,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում /Ելք չկա/ ֆիլմի մասին նշեց նախագծի հեղինակ, ֆիլմի պրոդյուսեր, RecTime production-ի հիմնադիր Կամո Ունանյանը:
Նրա խոսքով արծարծվող թեման ուսուցողական է ու արդի: Սցենարը մշակվել է 4 ամիս, իսկ նկարահանումները տեւել են 2 ամիս, ընթացքը բավականին սահուն է անցել: Պրոդյուսերը մարմնավորում էր գլխավոր հերոս` Դավիթին, ով բարի էր, ընկերասեր եւ ազնիվ: Թե ինչքանով նմանություն ուներ իր կերպարին պրոդյուսերը նշեց, որ նա նույնպես նվիրված ընկեր է եւ փորձում է ազնիվ միջոցներով բարձրունքների հասնել: Ֆիլմում կա սեր, ատելություն, դավաճանություն, ընկերասիրություն, կյանքը շարունակում է եւ ամեն փորձություն ավարտ ունի:
Դերասան Արտավազդ Հովհաննիսյանը ֆիլմում կերտում էր Դավիթի ընկերոջ` Արմենի կերպարը, ում շուրջ ծավալվում է խոչընդոտներով ու արգելքներով լի 2 օրը: Հերոսը խաղամոլ ու թմրամոլ էր, տարվելով ահռելի մեծ գումար, իր անձնական խնդիրների մեջ է ներքաշում ընկերներին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նկարահանումներն ընթացել են դժվար, քանի որ մեծ ջանքեր են ներդրել ու հասել արդյունքի: Կերպարը բարդ էր, ասելիքը հասանելի, ռեժիսորի հետ փորձել են բոլոր բացերը լրացնել.
/Քրեական դրամա էկրաններին երբեւիցե չի եղել: Հայ ռեժիսորները հանցագործ աշխարհի կամ նման կրիմինալ թեմաների անդրադարձել են սերիալների միջոցով, իսկ այս ֆիլմը նոր է, արդի ու հետաքրքիր: Յուրաքանչյուր հարցից կարելի է ելք գտնել, անհրաժեշտ է խելացի վարվել/:
Ֆիլմում ընդգրկված են նաև հայտնի դերասաններ Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Նարեկ Պետրոսյանը, և այլոք:
Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, նրա համոզմամբ ցանկացած դաժան փորձություն կյանքում սպասվում է, միայն թե ելքը կա, պետք է գտնել:
Սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյան է, իսկ կոմպոզիտորը՝ Էդմոնդ Մակարյանը:
Ֆիլմը էկրաններին կլինի փետրվարի 15-ից:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ինչու ենք գիշերն ուտում
Սառնարանն ամենից շատ գիշերն է գայթակղիչ դառնում: Շատերը սիրում են գիշերն արթնանալ, գնալ խոհանոց, մի երկու բուտերբրոդ ուտել ու նոր հանգիստ վերադառնալ անկողին: Ինչի՞ց է, որ հատկապես գիշերն ուտելու ցանկություն ենք ունենում, ու ինչպե՞ս կարելի է այդ վատ սովորությունից ձերբազատվել:
Սառնարանը կողպելը չի օգնի: Գիշերային բոլոր որսորդներին բժիշկները մի հասարակ սննդակարգ են նշանակում. շատ սպիտակուցային սնունդ… և քաղցրեղեն:
Գիշերային արշավանքները դեպի սառնարան կարելի է վարքի խանգարում համարել: Գիտականորեն այդ վնասակար սովորությունը կոչվում է գիշերը սնվելու համախտանիշ: Բժիշկները դեռևս 1955-ից են ուսումնասիրում «գիշերակերության» երևույթն ու հանգել են այն եզրակացության, որ դա ոչ թե կամքի ուժի, վճռականության պակաս է, այլ հորմոնալ խանգարում: Քնի հորմոն մելատոնինի ու հագենալու` լեպտինի հորմոնի մակարդակը գիշերը պետք է ավելանա, իսկ եթե հաճախ ու շատ ես ուտում այն ժամանակ, երբ ուրիշները քնած են, կատարվում է հակառակը: Դա էլ մեզ անքնության է դատապարտում, որից փրկությունը որոնում ենք խոհանոցում. դա քիմիա է:
Ընդ որում, հիմնականում գիշերն ուտում ենք քաղցրավենիք ու խմորեղեն: Նման ուտելիքը սերոտոնին է մշակում (լավ տրամադրության հորմոն), որը քնաբերի ազդեցություն է ունենում: Իսկ առավոտյան արթնանալով` մեղքի զգացում ենք ունենում ու ասես ինքներս մեզ արհամարհում ու խոստանում` «այլևս երբեք նման բան չանել»…. մինչև հաջորդ գիշեր:
Հորմոնալ խանգարումից բացի, գիշերային ռեժիմի պատճառ կարող է լինել սովորական սթրեսը: Եվ նման սնման միջոցով ասես փորձում ենք հանել այն: Սակայն դրանից սթրեսի պատճառը չի վերանում: Բացասական զգացումները կուտակվում են նաև ուտելուց հետո: Նման կերպ սթրեսը «հանելը»շատ շուտով նկատելի «արդյունքների» կհանգեցնի` ավելորդ քաշի: Ուրեմն`
Ինչպե՞ս կարելի է վերջ դնել գիշերային «կերուխումին»
Օրգանիզմը գիշերը պետք է քնի, ոչ թե մարսի գիշերվա կերածը: Եթե հաստատ համոզված եք, որ գիշերային արշավանքի պատճառը սթրեսը չէ (այդ դեպքում պետք է պայքարել պատճառների դեմ ), այլ պարզապես սովորություն է դարձել, ապա պետք է կարգի բերել նյութափոխանակությունը հասարակ սննդակարգի օգնությամբ:
1. Պետք է շատ սպիտակուցներ ընդունել: Թռչնամիս, ձուկ, անյուղ միս, կաթնաշոռ, պանիր. բոլոր այս մթերքները հարուստ են տրիպտոֆանով, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի ու մելատոնինի: Հաճույքի հորմոն կարելի է ստանալ նաև օգտակար մթերքների օգնությամբ: Դրա արդյունքում հորմոնալ հավասարակշռություն կստեղծվի, ինչը կօգնի հաղթահարելու սթրեսն առանց արշավանքի:
2. Միշտ պետք է նախաճաշել:
Նա, ով գիշերը շատ կերել է, նախաճաշել չի կամենում, բնականաբար: Սակայն, նույնիսկ եթե ցանկություն չունեք, հարկավոր է նախաճաշել: Առողջ սննդի «հիմնասյուներից» մեկն առավոտյան նախաճաշն է, որի ժամանակ ընդունում եք ամնօրյա նորմի կալորիաների 30%-ը: Եթե նախաճաշում եք մի գավաթ սուրճով ու ճաշում թեթև աղցանով, ապա բնական է, որ գիշերը ոտքերն ասես իրենք են տանում ձեզ խոհանոց:
Բոլոր ժամանակներում ապացուցված է, որ ամենալավ նախաճաշը շիլան է: Իսկ եթե կարողանաք հետն էլ ընկույզ, չամիչ ու կամ էլ չորամիրգ օգտագործել, ապա այդ օգտակար բջջանքն էլ կապահովի աղիքների կանոնավոր աշխատանքը: Ի դեպ, եթե ընթրեք քնելուց 3 ժամ առաջ, ապա առավոտյան անպայման նախաճաշելու ցանկություն կունենաք: Օրգանիզմը նման ռեժիմի բերել հնարավոր է մեկուկես շաբաթում:
3.Կերեք քիչ , սակայն հաճախ. ասվածը նորություն չէ: Այս կերպ կարելի է բոլոր սննդակարգային խնդիրները լուծել: Գիշերային շատակերություն, ավելորդ քաշ, արանքում մի բան ծամելու սովորություն:
Հաճախակի, փոքր չափաբաժիններով ուտելը կազատի նման ոչ առողջ ցանկությունից: Սա ավելի շատ բուժիչ սննդակարգ է ու օգտակար ռեժիմ: Հաճախակի ուտելու պարագայում մենք ուտում ենք քիչ ու չենք հասցնում սովածանալ: Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ 150-200գ ուտելն օրգանիզմին ստիպում է ակտիվ աշխատել, իսկ երեկոյան ուտելու ցանկություն չի առաջանում:
4.Կերեք քաղցրեղեն: Որքան գիշերը մոտենում է, այնքան մեծանում է քաղցր բան ուտելու ցանկությունը: Մի զրկեք ձեզ հաճույքից ու կերեք ոչ յուղալի քաղցր ու համեղ պատառ, ասենք` յոգուրտ, միրգ, չորամիրգ, մեղրով կաթնաշոռ:
Մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ ձեզ չի կարելի երեկոյան ուտել: Ընթրելուց հետո հարազատների հետ շփվեք, ապա քաղցր դեսերտից հետո պլանավորեք հաճելի գործեր, ինչպիսիք են ընթերցանությունը, ֆիլմի դիտումը, հանդիպումը., զբոսանքն ու լոգանքը: Այդ զբաղմունքները կշեղեն մի բան ուտելու ցանկությունից:
Էլ ի՞նչը կարող է օգնել
– Գիշերը մածուն կամ կեֆիր խմեք:
– Շատ ջուր խմեք օրվա ընթացքում, իսկ երեկոյան, մահճակալի կողքին մի բաժակ ջուր ունեցեք, թեյ կամ հյութ, որ արթնանալու դեպքում դրանով կարողանաք հաղթահարել սառնարանի մոտ վազելու անզուսպ ցանկությունը:
– Թարմ օդին շատ զբոսնեք կամ մարզվեք, ինչը օրգանիզմում մելատոնինի ու էնդորֆինի մակարդակը բարձրացնելու բնական միջոց է:
Ես կարող եմ նիհարել
1. Նիհարելուն ուղղված ամեն նոր գործողություն ու սննդակարգ հարկ չկա հետաձգել մինչև երկուշաբթի, նոր շաբաթ կամ էլ մի նոր ամիս ու պայմանականություն: Հետևողականորեն հարկավոր է առաջ ընթանալ, անպայման արդյունքը կտեսնեք:
2.Ավելորդ քաշի համար մի մեղադրեք ձեզ: Մեր կյանքում յուրաքանչյուր իրադարձություն պատճառներ ու հետևանքներ է ունենում: Գլխավորն այն չէ, ինչ եղել է առաջ, այլ այն, ինչն անում եք ներկա դրությամբ` առաջացած խնդիրները վերացնելու համար:
3. Նիհարելը հետևողականության արդյունք է և ոչ թե կամքի ուժի, ինչպես շատերը կարծում են:
4.Նույնիսկ եթե լինում են օրեր, որ ցանկանում ենք ավելի շատ ուտել, քան սովորաբար, դա էլ է նորմալ: Սակայն, օրինակ, կանանց օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունի հորմոնալ ֆոնը, դրա համար էլ որոշ օրերին ավելի շատ ուտելու ցանկություն է առաջանում: Նման օրերին պետք է օրվա ընթացքում ընդունած սննդի չափաբաժինն ավելացնել, որ գիշերն այլևս ուտելու ցանկություն չլինի:
5. Չի կարելի պատճառներ որոնել նիհարելու համար: Էներգիայի աղբյուր, ազդակ գտեք: Որոշել եք նիհարել` ուրեմն դրա համար որոշակի քայլեր արեք:
6.Ցանկացած գործողություն հակազդեցություն է ծնում: Դրա համար էլ ֆանտազիայի գիրկը չպետք է ընկնել: Արեք այնքան, որքան կարող եք, կերեք այնքան, որքան անհրաժեշտ է: Խստացնելով սննդակարգը, կարող եք ու կսկսեք նիհարել, սակայն քաշը, որ գցում եք սթրեսային վիճակում, շատ արագ է վերականգնվում:
7, Մի սպասեք կայծակնային արդյունքների: Դուք այդ քաշը մեկ օրում չեք կուտակել ու, բնականաբար, մեկ օրում էլ չեք գցի, համբերություն ունեցեք. քաշից կազատվեք աստիճանաբար, սակայն կայուն:
8.Չի կարելի գերնպատակներ սահմանել ու խիստ ժամկետներ դնել: Օրգանիզմն ինքը գիտի, թե որքան կարող է գցել կյանքի տվյալ փուլում: Գուցե ձեր սպասելիքներն ավելի շատ են, սակայն հիշեք` օրգանիզմն իաստուն է:
9.Եվ, վերջապես, դադարեք ասել` ես չեմ կարող: Դուք կարող եք, թեկուզ չնիհարեք ասենք տասնյակ կգ, սակայն կարևորը լավ տեսք ունենալն է, ոչ թե ռեկորդային քաշից ազատվելը:
«Չեմ կարողից» քաշը չի փոխվում: Չի փոխվում, քանի որ ոչինչ չեք ձեռնարկում:
10. Ցանկացած խնդիր լուծելի է: Երբեք մի մտածեք, որ քաշը գցելուց հետո կնճիռներ կառաջանան կամ մաշկը թորշոմած տեսք կստանա: Ավելի լավ է մտածեք, թե ինչպես կփոխվի դրանից կյանքի որակը, որքան թեթև կտեղաշարժվեք: Իսկ եթե մաշկը խնամեք ինչպես հարկն է, ապա ձեզ անհանգստացնող խնդիրները չեն էլ առաջանա:
11.Շատերը չեն հավատա ձեզ: Մի ենթարկվեք սադրանքին: Եթե ինքներդ հավատում եք ու ցանկություն ունեք նիհարելու, մի լսեք ոչ ոքի: Հավատացեք ինքներդ ձեզ ու ընթացեք առաջ: Դա է գլխավորը:
12. Եթե հանդիպել եք մեկին` հին ծանոթի, ու նա ձեր քաշի վերաբերյալ տհաճ ակնարկ է արել, դա պատճառ չէ, որ դեպրեսիայի մեջ ընկնեք ու այդ «դժբախտությունն» ուտելիքով խեղդեք: Առավավոտյան հասատատ զղջալու եք այդ թուլության համար:
13, Ի վերջո, սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Եթե գիրացել եք, դա չի նշանակում, որ լավը չեք: Դա մի խթան է, որ փոխեք իրավիճակը, ոչ ավելին:
14.Ցանկացողը 100 հնարավորություն կգտնի, իսկ չցանկացողը` 100 պատճառ: Հիշեք դրա մասին, երբ առիթ կփնտրեք նպատակից հետ կանգնելու համար:
Ուրեմն, առաջ, առանց հապաղելու:
Արտգործնախարարն ընդունեց Չինաստանի Կոմկուսի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջյուններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական և միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշեցին, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ և դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծեց, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:
Նախարար Նալբանդանը հյուրերին ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այդ համատեքստում Չժոու Լին ընդծեց, որ Չինաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։
Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Չինաստանի միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակեց Հայաստանին անկախությունից ի վեր Չինաստանի կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը։
Կրթական փոխգործակցության ընդլայման համատեքստում կարևորվեց Հայաստանի և Չինաստանի Նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Հատուկ ընդգծվեց Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում։
Էդվարդ Նալբանդյանը խնդրեց իր բարեմաղթանքները փոխացնել չինացի գործընկերոջը՝ նախարար Վան Յիին։
