Պակիստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել

pakistan-market-blastՉորեքշաբթի օրը Պակիստանի մայրաքաղաքի մրգերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 26 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան Իսլամաբադի շուկայի մուտքի մոտ գտնվող ավտոբուսի կանգառում:

Ոստիկանությունից հայտնել են, որ ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Անկախ

Ալիևին դուր է եկել ղարաբաղյան հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

2672305-3818487Այսօր Իրանի և Ադրբեջանի  նախագահներ Հասան Ռոուհանին և Իլհամ Ալիևը Թեհրանում համատեղ ասուլիս են անցկացրել:

Ադրբեջանի նախագահ ասել է, որ Բաքուն կարևորում է Իրանի աջակցությունը ղարաբաղյան հայկամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանելը գերակա խնդիր է: Թեհրանի մոտեցումը ղարաբաղյան հարցին արդար և հիմնավոր է»,- ասել է Ալիևը:

Մեկ օր առաջ նախագահ Ռոուհանին հայտնել էր, որ Իրանը պատրաստակամ է օժանդակելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը՝ միջազգային օրենքների և նորմերի պահպանման շրջանակներում:

Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմանի համագործակցության չորս  պայմանագիր:

Համագործակցության պայմանագիր են ստորագրել Իրանի  սպորտի և երիտասարդության նախարար Մահմուդ Գոուդարզին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Երկրորդ պայմանագիրը կնքել են Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին և Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ դրա` երկու երկրների ներկայացուցիչները պետք է համատեղ ուժերով կանխեն անակնկալ միջադեպերը:

Երրորդ համագործակցության պայմանագիրը վերաբերում է երկու երկրների քաղաքաշինության և ճանապարհաշինության խնիրների կարգավորմանը:

Միաժամանակ, պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանում հիդրոէլեկտրակայան կառուցել:

Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևը և Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանը:

 Անկախ

«Դեմ եմ»-ի այսօրվա երթը`լուսանկարներով

MHM86864Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը հանրահավաք-երթ  էր նախաձեռնել: Հավաք-երթի մասնակիցները նախ փակել են Նալբանդյան փողոցը, ապա   եղել են Ֆինանսների նախարարության շենքի մոտ, որտեղ հանդիպում են պահանջել նախարարի պաշտոնակատարի հետ:

Հավաքը չի անցել առանց միջադեպերի: Ոստիկանները բերման են ենթարկել երթի մասնակիցներից մեկին:

 

Հալեպում ժամանակավոր զինադադար է հաստատվել

aleppoՍիրիայի ազատության բանակն ու կառավարական զորքերը համաձայնության են եկել Հալեպում ժամանակավոր զինադադարի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի հումանիտար օգնություն հասցնել ընդդիմության հսկողության տակ գտնվող շրջաններին: Այս մասին է հայտնել ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գրասենյակը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականների օգնության տրամադրման և աշխատանքի հարցերով: Հայտնի է, որ հումանիտար օգնությունը 4 բեռնատարերից տեղափոխվել է մեքենաների մեջ, քանի որ ճանապարհները դժվարանցանելի են եղել: Բեսաթին Քուսուր շրջանի բնակիչները արդեն 6 ամիս է, ինչ օգնություն չեն ստացել, այդ պատճառով էլ մեքենաները ընթանում են այդ ուղղությամբ:

Անկախ

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի մրցաշարի

ուեֆաfaXNuj077jeK9WP1ahHuVggMdWԱպրիլի 21-25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները: Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում և հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Հենց այս ֆուտբոլիստներից էլ կընտրվեն այն խաղացողները, ովքեր, Բեռնար Շալանդի գլխավորությամբ, կմեկնեն ՆՀՀ Մակեդոնիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը.

22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)

22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)

23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)

23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)

25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)

25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)

 

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով

Հյուսիսային Կորեայի նախագահը իր մերձավորների նկատմամբ նոր պատիժներ է կիրառում

kim Հյուսիսային Կորեայի թերթերից «Chosun Ilbo»-ն լուրեր է տարածել նախագահ Կիմ Չեն Ինի հերթական դաժան վճռի մասին: Ըստ թերթի՝ նա 11 բարձրաստիճան զինվորական պաշտոնիայի վերաբերյալ անհապաղ մահվան դատավճիռ է կայացրել: Նշվում է, որ վերջիններիս պատիժը ամենակարճ ժամանակում կյանքի է կոչվելու՝ անմարդկային մեթոդների կիրառմամբ: Ընդ որում, դատապարտվածների շարքում գտնվող հանրային անվտանգության ծառայության փոխնախագահ Սանգ Հոնին, որը մեղադրվել է պետական դավաճանության և նախագահի դեմ դավադրություն նախապատրաստելու մեջ, այրել են վառարանում:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ մահապատժի ենթարկվածների շարքում են նաև Չենի ավագ քույրը, նրա ամուսինը և Կուբայում Հյուսիսային Կորեայի դեսպանը: Սակայն նման լուրերի իսկությունը ճշտել հնարավոր չէ, քանի որ Կորեան համարվում է արտաքին աշխարհի համար փակ երկիր և հաճախ ոչ ստույգ ինֆորմացիայի արտահոսք է գրանցվում:

Անկախ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

սերժ սարգսյան, թուրքմենիաՆախագահ Սերժ Սարգսյանը Թուրքմենստան պաշտոնական այցի շրջանակներում այսօր մայրաքաղաք Աշգաբատից մեկնել է Թուրքմենբաշի քաղաք, որտեղ «Ռուհիեթ» մշակույթի պալատում Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ դիտել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն այսօր, ավարտելով պաշտոնական այցը Թուրքմենստան, կվերադառնա Երևան:

Անկախ

Վենեսուելացի ուսանողները որպես բողոքի նշան մերկ լուսանկարներ են տեղադրում Twitter-ում

մերկ լուսանկարՀազարավոր վենեսուելացիներ Twitter-ում տեղադրում են իրենց մերկ լուսանկարները՝ բողոքելով կառավարության կողմնակիցների կոպիտ ուժի կիրառման և ինչպես նաև անցած շաբաթ ուսանող ցուցարարների դեմ ոստիկանների դուրս բերման դեմ:

Մերկ լուսանկարների միջոցով մարդիկ ցույց են տալիս իրենց միասնությունը ուսանող ցուցարարի հետ, որին ապրիլի 3-ին կառավարության դեմ ցուցարարների և դիմակավորված կողմնակիցների միջև բախման ժամանակ մերկացրել և գետնին էին գցել:

protest1Մերկ լուսանկարների հետ միասին օգտատերերը Վենեսուելայի կենտրոնական համալսարանի ուսանողներին աջակցող գրառումներ են կատարել: Համալսարանում բռնություններ էին սկսվել, երբ ուսանողները քայլերթ էին կազմակերպել՝ պահանջելով վերջ տալ ինֆլացիային և ռեսուրսների նվազմանը:

Համալսարանում տեղի ունեցած բռնությունները՝ անցած ամիս ինֆլացիայի մեծ տեմպերի ունեցած հետևանքների դեմ տեղի ունեցած խռովությունների մաս էին կազմում:

Անկախ

Քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր

պնԱպրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Նուն օրը, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Ինչու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ

IMG_0628Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն այսօր ընդունեց Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում  ավարտված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած մարզիկներին և մարզիչներին:

Նա շնորհավորեց  և մաղթեց, որ  մարզիկները հաջող մրցելույթներով ուրախացնեն նաև աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում:

Վարդանյանը պարզաբանեց, որ օդանավակայանում  մարզիկներին և նրանց մարզիչներին կդիմավորի միայն այն դեպքերում, երբ ունենանք աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն: «Մյուս դեպքերում՝ ինձ օդանավակայանում չսպասեք»,-ասաց նա:

Մրցավայրում կատարվածի մասին ներկայացրեցին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Հովսեփ Հովսեփյանը:

Ջուլֆալակյանը նշեց, որ կողմնակալ մրցավարության պատճառով մերոնցից «գողացել են» առնվազն երկու մեդալ: Բողոք է ներկայացվելու միջազգային ատյաններին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը շնորհակալություն հայտնեց, որ նախարարն ընդունել է հավաքականին:

Հաջորդեց պարգ7ատրման արարողությունը:

Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, մատուցած բացառիկ ծառայությունների և ծննդյան 50-ամյակի առթիվ՝ «Ոսկե մեդալով» պարգևտրվեց Լևոն Ջուլֆալակյանը: Պարգևներ ատացան նաև մարզիչներ  Գևորգ Ալեքսանյանը, Սամվել Մարգարյանը, Սամվել Գևորգյանին, Հովսեփ Հովսեփյանը:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ շնորհվեցին Եվրոպայի առաջնության մրցանակակաիրներ Գարիկ Բարսեղյանին և Գրիգոր Գրիգորյանին:

Ուշագրավ է, որ  Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոչ մի պարգև չստացավ:

Թերևս պատճառմն այն է, որ նա արդեն կրում է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:

Անկախ

Բողոքի ակցիա՝ Ադրբեջանում

3 (1)Ադրբեջանում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել: Այս անգամ բողոքել են Փիրշահի ավանի բնակիչները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական կայքը, նրանք փորձել են փակել Քուրդահան-Զաբրաթ ճանապարհը: Դեպքի վայր են ժամանել Սաբուչինի շրջանի ոստիկանության օպերատիվ խումբը:

Բողոքի ակցիայի պատճառը բնակիչների տները քանդելու դիմաց չնչին փոխհատուցում տալն է:

Անկախ

Կիմ Չեն-Ին վերընտրվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում

Kim Jong-Un - ballotԿիմ Չեն-Ինը վերընտրվել է որպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ:

Նախօրոք կանխորոշված ընտրություններում, որտեղ բացի Կիմից ոչ ոքի թույլատրված չէր առաջադրվել, երկրի Գերագույն ժողովրդական խորհուրդը նրան վերահաստատել է Ազգային պաշտպանության հանձնաժողովի առաջին նախագահի պաշտոնում:

Պետական հսկողության տակ գտնվող Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը ընտրությունը բնորոշել է որպես երկրի պատմության ընթացքում տեղի ունեցած տոն՝ նկարագրելով, թե խորհրդարանը ինչպես է ուրախացել, արդյունքների հայտարարման ընթացքում:

Անցած ամիս հյուսիսային կորեացիները քվեարկել են կանխորոշված ընտրություններում, որտեղ բոլոր թեկնածուները կողմ էին հանդես եկել:

Անկախ

Փոխարինվում և վերանորոգվում են ջրթափ խողովակները

վերանորոգումԲազմաբնակարան բնակելի շենքերում 2014 թվականին նախատեսված աշխատանքների շրջանակում մեկնարկել և շարունակվում են ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքները:

Վարչական բոլոր շրջաններում իրականացվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ փոխարինվել և վերանորոգվել է 4563 գծմ ջրթափ խողովակ: Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում նախատեսված է 18852 գծամետր ծավալով համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Ջրթափ խողովակների փոխարինման և վերանորոգման աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համագործակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Իրանի նավթային եկամուտը 56,3 մլրդ դոլար է

 South-Pars-Gas-Platforms1Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) իր զեկույցում նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իրանի նավթային եկամուտը կազմել է 56,3 մլրդ դոլար: Ընդ որում, Իրանն անցյալ տարի արտահանել է  62,9 մլրդ դոլարի նավթ, իսկ 2012-ին` 118,2 մլրդ դոլարի:

Վերջերս Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել էր, որ անցյալ տարի օրական արտահանվել է 1 միլիոն 70 հազար դոլարի իրանական գազ: Այս տարվա առաջին եռամսյակում այս ցուցանիշը մի քանի անգամ աճել է, մասնավորապես, փետրվարին այն հասել է օրական 1 միլիոն 410 հազար դոլարի: Մարտին այն փոփոխության չի ենթարկվել:

ԱՄՀ-ն իր զեկույցում նշում է, որ 1390-ին /2011/, ըստ իրանական օրացույցի, Իրանում տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, իսկ 1391-ին /2012/ այն նվազել է 5,8 տոկոսով, 1392-ին /2013/  ավելացել 1,7-ով:

Այդուհանդերձ, կանխատեսվում է, որ այս տարի Իրանում տնտեսական աճը կնվազի 2,1 տոկոսով:

Անկախ

Պոլսո Հայոց պատրիարքությունը կոչ է անում օգնել քեսաբահայությանը

polisԻնչպես երկար ժամանակ է հետևում ենք մամուլին, Սիրիայի ներքաղաքական ներկայիս դրության հետևանքով, այլոց շարքում տուժած են նաև մեր ժողովուրդի զավակներ։

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել այլ ապաստանողների շարքում, օժանդակել նաև սիրիահայերին։ Այս ուղղությամբ պետական պաշտոնական մարմիններ հետաքրքրություն են ցուցաբերել մի խումբ քեսաբահայերի հանդեպ, որոնք վերջերս սահմանը անցնելով հասել են Թուրքիա։ Խումբը այժմ  հաստատած է Վաքըֆլը գյուղում, ուր վայելում է գյուղաբնակ մեր ժողովուրդի հյուրընկալությունը։

Մեր ժողովուրդին համար քաղցր պարտականություն է օժանդակել մեր եղբայրներին, հատկապես Ս. Զատկի տոնի պատրաստության այս շրջանում։ Պատրիարքական Աթոռի Հոգևոր Դասը բացում է օժանդակության սույն արշավը՝ առաջինը հատկացնելով  5.000  թուրքական լիրա։

Այս կոչը կուղղենք մեր համայնքի ազնիվ զավակներին, որպեսզի իրենց կարողությունները հատկացնեն այս մարդասիրական նպատակին ծառայելու համար:

Անհատական նյութական օժանդակությունները, ինչպես նաև օժանդակության գործին սատարելու նպատակով կատարված զանազան միջոցառումներից և հանգանակություններից ձեռք բերված գումարները կարող եք փոխանցել Պատրիարքական Աթոռի հետևյալ հաշիվեհամարներին՝

Թուրքական լիրա՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 11549696
İBAN KOD: TR430006701000000011549696
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահայերի համար)

Եվրո՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 23634286
İBAN KOD: TR570006701000000023634286
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահերի համար)

Ամերիկյան դոլար՝
Türkiye Ermenlieri Patrikliği
Yapıkredi Bankası – Kumkapı şubesi, şube kodu:047,

hesap no (հաշվեհամար): 11549769
İBAN KOD: TR120006701000000011549769
Նշել՝ “Kesablı Ermeniler İçin” (Քեսաբահայերի համար)

Տեր Աստված օգնական լինի սիրիահայ մեր եղբայրներին, որպեսզի այս դժվարին պահերին իրենց հույսը դնելով Աստծո և մարդասեր անհատների ցուցաբերած սիրո ու խանդաղատանքի վրա, ստանան մխիթարություն։ Թող Տերը օրհնի նվիրատուներին ու բարեգործներին և հեռու պահի ամեն տեսակի փորձություններից և աղետներից։

Թուրքիայի Հայոց պատրիարքություն

Անկախ

 

ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները ՍԴ որոշման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

քառյակԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», հանդես են եկել հայտարարությամբ` կապված «Կուտակային կենսաթոշակային մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ որոշման հետ: Հայտարարության մեջ ասվում է.

«2014թ. ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թվով ութ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով որոշումը, որով արձանագրեց՝

1.պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են Սահմանադրությանը եւ անվավեր են,

2.հիմնարար վերանայման են ենթակա պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող հայեցակարագային մոտեցումները,

3.օրենքի վիճարկվող հոդվածների մի մասը համապատասխանում են սահմանադրությանը՝ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շրջանակներում:

Միեւնույն ժամանակ, կիրառելով տարաժամկետում, Սահմանադրական Դատարանը  սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետ է սահմանել 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը տարատեսակ եւ հակասական մեկնաբանությունների հիմք է տվել պարտադիր վճարների համակարգի օրինական ուժի մեջ մնալու առումով:

Այսպիսով, մի կողմից Սահմանդրական դատարանը ընդունել է չորս խորհրդարանական խմբակցությունների պատագամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել  հանրության ընդվզումն առաջացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի առանցքային դրույթները, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաստ ձեւակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունները չեն հրաժարվել պարտադիր վճարների հիման վրա կուտակային ֆոնդերի ստեղծման ծրագրից եւ միայն ժամանակ են շահել ապագայում նույն ծրագիրը ձեւափոխված եւ իբր Սահամանադրությանը համապատասխանեցված տարբերակով իրագործելու համար:

Ելնելով վերոհիշյալից`

Պահանջում ենք իշխանություններից.

1.դադարեցնել  Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը,

2.ենթաօրենսդրական ակտերում արագընթաց կարգով իրականացնել փոփոխություններ՝ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված աշխատակիցների հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակումը բացառելու, ինչպես նաեւ 2014թ. հունվարի 1-ից հետո աշխատակիցների կամքից անկախ պահված կուտակային վճարները աշխատակիցներին հետ վերադարձնելու լիարժեք հնարավորություն ապահովելու համար,

3.խնդրի լուծումն հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու համար, հանդես գալ պարզաբանող հայտարարություններով, միաժամանակ գործատուներին հնարավորություն տալով համապատասխան փոփոխություններ կատարել ներկայացված հաշվետվություններում,

կոչ ենք անում

1. գործատուներին՝ առանց աշխատողների համաձայնության նրանց աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի պահում եւ փոխանցում չկատարել,

2. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող բոլոր անձանց՝ եթե համաձայն չեք մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի եւ կառավարիչների միջեւ,

3. գործատուների միություններին եւ արհմիություններին՝ պաշտպանեք Ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որեւէ մարմնի կողմից Ձեր անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում,

4. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին եւ պայքարող երիտասարդությանը՝ համախմբված, լայն թափով ներգրավվեք Սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշմամբ պահանջված օրենսդրական վերանայումների աշխատանքներին:

Մենք շարունակելու ենք մեր աջակցությունը պարտադիր կենսաթոշակային վճարների համակարգի դեմ պայքարող բոլոր քաղաքացիներին եւ քաղաքացիական նախաձեռնություններին:

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղված առաջարկությունների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռանությամբ` օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար:

 

 

ՀՀ ԱԺ խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»

«Հայ Ազգային Կոնգրես»

«Ժառանգություն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» 

 

Անկախ

Թուրքիայի նոր նախագահը կարող է ընտրվել առաջին փուլում. Էրդողանի խորհրդական

turkԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի քաղաքական խորհրդական Յալչըն Աքդողանը հայտարարել է, որ նոր նախագահը կարող է ընտրվել ընտրությունների առաջին փուլում: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7»-ը: Նրա խոսքերով՝ ԱԶ կուսակցությունը նախագահի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի: Ըստ Աքդողանի՝ իրենց թեկնածուն կընտրվի առաջին փուլում՝ մեխանիկորեն հերքելով երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտությունը: «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը վստահում է իշխող կուսակցությանը, և դա դրականորեն կանդրադառնա նախագահական ընտրությունների վրա»,-նշել է Աքդողանը:

Անկախ

Իրանի փոխնախագահը վթարի է ենթարկվել

iran  Ւրանի փոխնախագահ, Էկոլոգիական պաշտպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարը այսօր վթարի է ենթարկվել: «IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Էբթեքարը ուսի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Վթարի պատճառները առայժմ հայտնի չեն:

Անկախ

Կարեն Մկրտչյանն արդեն նորմալ խոսում է և ազատվել է մի շարք ցավերից

198198

Դերասան Կարեն Մկրտչյանի ընկերը` Վարդան Արզումանյանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով նոր տեղեկություններ է հաղորդել դերասանի առողջական վիճակի մասին: Նա մասնավորապես գրել է.

«Գերմանացի բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Կարենն այսօր խոսում է շատ լավ և ազատվել է մի շարք ցավերից: Այսօր վերջնական պարզ դարձավ, որ պետք է կատարվի ողնաշարի վիրահատություն, նախավիրահատական եւ հետվիրահատական բուժումները, նախնական տվյալներով, կտևեն 3 ամիս: Նաև փոխանցում եմ Կարենի խոսքերը. «Շատ շնորհակալություն իմ ազգին, ում շնորհիվ ես հաղթում եմ այս ցավը, ուռաաաա: Դե ես էլ դեռ կշփվեմ ձեզ հետ, բարևներ Ֆրայբուրգից»:

 

Անկախ