Վերջին շրջանում թուրքական կառավարությանը ուղղված խիստ քննադատություններով աչքի ընկնող Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ նույնպիսի քննադատություն է հնչեցրել նաև վարչապետ Թայիփ Էրդողանի 1915 թվականի վերաբերյալ «ցավակցական» ուղերձի մասին: «Ցեղասպանության համար ցավակցությունները որպես զենք օգտագործող, մեր դեմ ուղղված հակաքարոզչական աշխատանքներ տանող ո՞ր մի հայի մահնեդական թուրք ազգի ցավերը կիսելն եք տեսել: Ստամբուլում իրավունք ունեն ասելու բոլորս հայ ենք, ապա ինչու Երևանում բոլորս թուրք ենք ասելը անհնար և աներևակայելի է»,-հայտարարել է Բահչելին՝ արժանանալով ներկա կուսակցականների հոտնկայս ծափահարություններին:
Daily Archives: April 29, 2014
Այնթափում ոչնչացվում է հայկական թաղամասը
Թուրքական «Դիջլե» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազիանթեփում (Այնթափ) քանդում են մի ժամանակ հայերին պատկանած տները՝ փոխարենը հյուրանոցներ կառուցելու նպատակով: Այնթափի ամենահին թաղամասներից մեկը համարվող Բեյ թաղամասը, որը բնակեցված է եղել հայերով, այժմ վերածվել է սրճարաններով ու գինետներով լի մի վայրի: Քիչ թե շատ կանգուն մնացած տներն էլ հերթով քանդում և նման հաստատություններ են կառուցում:
26 տարի այս թաղամասում հայերին պատկանող մի տանը ապրող գրող Իբրահիմ Հալիլ Այջանը նշել է, որ այս ճարտարապետական շինությունների գնորդները առևտրային նպատակներ են հետապնդել: Վերջինիս խոսքերով՝ շատ ցավալի է, երբ հարյուրամյակներ միասին ապրած ժողովուրդների ժառանգություն թողած վայրերը հողին են հավասարեցվել: «Այնթափում առաջին թատրոնը, առաջին թերթը հայերի շնորհիվ է եղել, սոցիալ-մշակութային կյանքի հետ միասին առևտուրն էլ նրանց ձեռքում էր: Մենք պետք է դեմ դուրս գանք նրանց մշակույթի ոչնչացմանը: Ամեն մի սափորին հասցված հարվածը սրտին ուղղված դանակի հարվածի է նման»,-ասել է Այջանը:
Լուի վան Գալը գտնում է, որ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն կդառնա Գերմանիայի հավաքակականը
Մոտենում է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը: Դժվար է գուշակել, թե որ թիմը կդառնա չեմպիոն:
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության հաղթողի հավակնորդ է համարում Գերմանիայի հավաքականին:
«Հոլանդիայի հավաքականը կփորձի դուրս գալ շատ բարդ խմբից: Ցանկալի է, որ կարողանանք խուսափենլ 1/8 եզրափակչումում Բրազիլիայի ընտրանիի հետ հանդիպելուց: առաջնությունում կհաղթի Գերմանիայի հավաքականը: Չնայած պետք է նշեմ, որ ավելի վաղ եվրոպացիներին չի հաջողվել չեմպիոն դառնալ Ամերիկայում»,- ասել է վան Գալը:
Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում
Շարունակվում են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Հունաստանում:
Ապրիլի 27-ին Աթենքում, Սալոնիկում և Ալեքսանդրուպոլիսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի hիշատակի և ոգեկոչման հիմնական միջոցառումները:
Աթենք
Աթենքյան միջոցառումը կազմակերպվել էր Ատտիկայի մարզպետարանի նախաձեռնությամբ և Հայ դատի հանձնախմբի և Ռամկավար ազատական կուսակցության Իրավանց խորհրդի համատեղ ջանքերով: Ռազմական թանգարանի հանդիսասրահում անցկացված բազմամարդ հանդիսությանը ներկա գտնվեցին Հունաստանի պետական-քաղաքական կյանքի բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական կցորդներ, զինվորականներ և այլն:
Հունական խորհրդարանը ներկայացնում էին փոխնախագահ Իոաննիս Տրաղակիսը, խորհրդարանի նախկին նախագահ և Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի նախագահ Ապոստոլոս Կակլամանիսը, պատգամավորներ Կոստաս Կացաֆադոսը, Պրոկոպիս Պավլոպուլոսը, Էլենի Զարուլիան, Նիկոլաոս Միխոսը, խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Դիմիտրիոս Պապադիմուլիսը, Վասիլիս Կապերնարոսը, Խրիստոս Կացիոտիսը, Մարիա Յանակակին: Արտգործնախարար և փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսին ներկայացնում էր Ի. Դողորիտիսը: Միջոցառմանը ներկա էին Անգոլայի, Ռուսաստանի, Խորվաթիայի, Իրաքի, Սերբիայի, Կոնգոյի, Եգիպտոսի, Չինաստանի դեսպանները և դիվանագետներ, ռազմական կցորդներ, Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի պետ Խրիստոս Կարիոտիսը, ինչպես նաև ակադեմիայում ուսանող հայ կուրսանտները: Տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում էին Ատտիկայի փոխմարզպետ Աննա Պապադիմիտրիու-Ցացուն, Աթենքի փոխքաղաքապետեր Սուլթանա Սպիրոպուլոն և Յորղոս Պապանդրեուն, Պիրեասի քաղաքապետ Վասիլիս Միխալոլիակոսը, Նիկեա-Ռենտիի քաղաքապետ Յորղոս Իոակիմիդիսը, պաշտոնատար այլ անձիք: Միջոցառմանը ներկա էին նաև հայկական եկեղեցիների առաջնորդները և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հունահայ համայնքային կառույցների ղեկավարները և անդամները, ասորական, հունական, պոնտական հասարակական-քաղաքական կազմակերպությունների և համալսարանական շրջանակների ներկայացուցիչներ:
Միջոցառումը մեկնարկեց Ցեղասպանությունը վերապրողների վկայությունները ներկայացնող «20 ձայն» փաստագրական տեսանյութի ցուցադրմամբ: Բացման խոսքով հանդես եկավ Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հովհաննես Առաքելյանը, որին հաջորդեց միջոցառման պաշտոնական մասը: Ատտիկայի փոխմարզպետ Պապադիմիտրիու-Ցացուն իր ելույթում նշեց, որ միջոցառման նպատակն ատելություն սերմանելը չէ, այլ պատմությունն իբրև գործիք օգտագործելով` առաջնորդվել դեպի խաղաղություն, և փոխըմբռնման ու համագործակցության դասեր քաղել: Պաշտոնյայի խոսքով` հուշ-երեկոյի կազմակերպումը անհրաժեշտություն է, քանի որ «անցյալը մեր մեջ բաբախող երկրորդ մի սիրտ է»:
Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր ելույթում վիճակագրական փաստեր ներկայացրեց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած մարդկային, մշակութային և տնտեսական ահռելի կորուստների վերաբերյալ և մասնավորապես կարևորեց ՀՀ և համայն հայության ջանքերը ցեղասպանությունը, իբրև մարդկության դեմ հանցագործություն, կանխարգելելու գործում:
Հունական խորհրդարանի և խորհրդարանի նախագահ Մեյմարակիսի անունից հանդես գալով` պարոն Տրաղակիսը, մատնանշելով Թուրքիայի մերժողական քաղաքականությունը, փաստեց, որ ապրիլի 24-ի նախօրեին վարչապետ Էրդողանի հնչեցրած խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան ուժ չի գտնում պատմական ճշմարտությունն ընդունելու և բավարարվում է կեղծ բարեպաշտական ուղերձով: Նա նաև շեշտեց, որ մերժողականությունն արգելք է տարածաշրջանում վստահության հարաբերություններ հաստատելուն:
Օրվա բանախոսն էր Սալոնիկի համալսարանի արդի պատմության դասախոս, պրոֆեսոր Վլասիս Աղձիդիսը, որը հետաքրքական և համապարփակ պատմական ակնարկով ներկայացրեց Առաջին համաշխարհային պատերազմի համապատկերը, մասնավորապես պատերազմի քողի ներքո քրիստոնյա բնիկ ժողովուրդների հանդեպ իրագործված օսմանյան վայրագությունները, որոնք դարձան հիտլերյան «ազգերի մաքրագործման» գաղափարի նախատիպը:
Միջոցառման ներկաները սկաուտական խմբերի ուղեկցությամբ քայլերթով ուղղվեցին դեպի կենտրոնական Սինտաղմա հրապարակ, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ Անհայտ զինվորի հուշարձանին դափնեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն ՀՀ դեսպանության, ՀՀ Զինված ուժերի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի և Հունաստանի ասորիների միության կողմից:
Սալոնիկ
Սալոնիկում նահանգային և քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ և կառավարության անդամներ, նահանգային ու քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ և հույն հոգևոր հայրեր, լրագրողներ:
Միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին Մակեդոնիայի և Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները:
Բանախոսեց Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ակադեմիայի անդամ պրոֆեսոր Թեոֆանիս Մալկիդիսը:
ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց ՀՀ դեսպանի ուղերձը:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Սալոնիկի մանկական երգչախումբը:
Այնուհետև տեղի ունեցավ քայլարշավ դեպի Անհայտ զինվորի հուշարձանը, որտեղ պատվո պահակախմբի ներկայությամբ կայացավ Հայաստանի դեսպանության, հունական, նահանգային և քաղաքային իշխանությունների, Հունական 3-րդ բանակի հրամանատարության, Հունաստանի բանակի վետերանների և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Ալեքսանդրուպոլիս
Ալեքսանդրուպոլիս քաղաքում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի Հայ դատի հանձնախմբի և Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, ՀՅԴ տեղական կոմիտեների անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շրջանի հայ և հույն հոգևոր հայրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետ Էվանգելոս Լաբակիսը, մարզպետարանի ներկայացուցիչ Յաննիս Կանելակիսը, Հունաստանում ՀՀ դեսպանի ուղերձն ընթերցեց դեսպանության 3-րդ քարտուղար Մարիամ Հարությունյանը:
Օրվա բանախոսն էր Թրաքիայի «Դիմոկրիտիո» համալսարանի պրոֆեսոր Իակովոս Աղձօղլուն:
Ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման և հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Հունաստանի Կոս կղզում: Տեղական համայնքի ներկայացուցիչները խաղաղ քայլերթ են կատարել գլխավոր պողոտայով, ապա համախմբվելով կղզու կենտրոնական հրապարակի Անհայտ զինվորի հուշադամբարանի առջև, ծաղիկներ զետեղել մեկուկես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին: Հունական Կոս կղզու, ինչպես նաև հունական այլ շրջանների փոքրաթիվ հայ համայնքները ևս իրենց ձայնը միացրին համայն հայության պահանջատիրական ձայնին` 99-րդ ապրիլի 24-ը նշանավորելով միասնականության և վճռականության խորհրդով:
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել 2014թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ.
1. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2014 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
2. 2014 թվականի մայիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
ՃՏՊ Արցախի պողոտայում
Ապրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` Տուն Դեպո առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՎԱԶ 21010 մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990 թ. ծնված Ս. Ն.-ն, ուղևորներ` 1988 թ. ծնված Ա. Ս.-ն և 1989 թ. ծնված Լ. Հ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:
Դեպքի վայրում տուժածներին օգնություն է ցուցաբերել ՀՆՓԱԻԿ ջրասուզական ջոկատի հրամանատարը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Հայ ֆուտբոլիստների թիմն այլևս չի կարող պայքարել մեդալների համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի վերջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Կրասնոդարի «Կուբանին»:
Հյուրերի թիմից երկու գոլի հեղինակ դարձավ բուլղարացի Իվելին Պոպովը: Մեր ֆուտբոլիստները սպարտակցիների թիմի մեկնարկային կազմում էին: 61-րդ րոպեին Օզբիլիսը փոխարինվեց:
«Սպարտակը» 44 միավորով 5-րդ տեղում է: «Կուբանը» 35 միավորով 9-րդն է: Այս անհաջւողությունից հետո «Սպարտակը» այլևս չի կարող պայքարել մեդալների համար:
Տեխնիկական արդյունքներ
«Սպարտակ» – «Կուբան»՝ 0:2
Իվելին Պոպով, 67, 86
Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը հաստատվեց որոշակի զիջումով
“Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին” օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը, սակայն, նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ հաշվի առնելով հարցի շուրջ տեղի ունեցած բուռն քննարկումները, հասարակական կարծիքը, կառավարությունն առաջարկում է օրենքի գործողության ժամկետը այս պահին սահմանափակել և տեղավորվել մեկ տարվա ժամկետում. «Բայց նաև առաջիկայում, տարվա բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելով, եզրակացությունները կներկայացվեն Ձեզ»,-հավելեց նա:
Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել էին հինգ տարին սահմանափակել մեկ տարով, որովհետև առնվազն հասկանալի չէր, թե որ Նոստրադամուսը կարող էր հինգ տարվա կանխատեսում անել:
Միաժամանակ Զոհրաբյանն ասաց, որ իրենք սա համարում են իրավիճակային ելք. «Տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են մեզ՝ասելով, որ ջուր չլինելու պատճառով հողերը զրկված են ոռոգման հնարավորությունից, ուստի ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին՝ հասկանալով, որ խնդիրը պետք է գլոբալ և լրջագույն ստուգում ստանա, ինչպես նաև մենք առաջարկում ենք Հիդրոմետին, որը «Սևանի մասին» օրենքի համաձայն անցկացնում է մշտադիտարկում, առնվազն տարին երկու անգամ խորհրդարանին ներկայացնի մշտադիտարկման արդյունքները բալանսի հետ կապված»:
Հիշեցնենք, որ խնդրահարույց օրենքի նախագծով առաջարկվում է Սևանից բաց թողնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ ջրի փոխարեն 240 միլիոն խմ` հինգ տարի ժամկետով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, քանի որ մտավախություն կա, որ դա մեծ վնաս կհասցնի ջրի էկոհամակարգին:
Աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը
| 1. | Կառլսեն | 2879.6 | |
| 2. | Արոնյան | 2814.8 | |
| 3. | Գրիշչուկ | 2792.1 | |
| 4. | Կարուանա | 2786.2 | |
| 5. | Անանդ | 2785.0 | |
| 6. | Կրամնիկ | 2783.0 | |
| 7. | Նակամուրա | 2774.2 | |
| 8. | Տոպալով | 2772.0 | |
| 9. | Կարյակին | 2771.9 | |
| 10. | Դոմինգես | 2768.3 |
Մահից մեկ րոպե առաջ,տեսանյութ

Հյուսիսային Կարոլինա նահանգի Կլեմանսոյի բնակիչ Կորթնի Էնն Սենֆորդը զոհվել է ավտովթարից` սոցցանցում լավատեսական ստատուս թողնելուց մեկ րոպե անց:
Ապրիլի 24-ի առավոտյան Հյուսիսային Կարոլինայի մայրուղիներից մեկով ընթանալով, 32-ամյա կինը Facebook-ում գրել է իր տրամադրության ու կատարող Ֆարել Ուիլյամսի հիթի մասին. «Happy» երգը լսելուց ինձ երջանիկ եմ զգում», որը հրապարկվել է առավոտյան 8:33-ին, իսկ 8:34-ին փրկարարական ծառայությունը ճանապարհային պատահարի ականատեսներից ահազանգ է ստանում:
Զանգահարողը տեղեկացնում է, որ մարդատար ավտոմեքենան հանդիպակաց գիծ է դուրս եկել ու բախվել բեռնատարին և անմիջապես էլ այրվել է: Խոսքը Սենֆորդի մեքենայի մասին էր.կինը մահացել է տեղում` ստացած վնասվածքներից: Ինչն է վթարի պատճառը` չի նշվում:
Բեռնատարի վարորդը չի տուժել: Ոստիկանությունում վստահ են , որ կնոջ մահն ակնթարթային է եղել: Հետաքննության համար Սենֆորդի պոստի սքրինշոթն են արել, որտեղ երևում է, որ նրա վերջին գրառումը մեկնաբանել են ընկերները` առանց կասկածելու, որ նա արդեն մահացած է:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 28-ից 29-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, գողության 13 դեպքից` 7-ը, խարդախության 4 և յուրացման 6 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դանակահարողը ձերբակալվել է
Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Կարեն Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Անկախ
Կնոջը չհաջողվեց կալանավոր ամուսնուն թմրամիջոց հասցնել
Ապրիլի 28-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության և «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 58 տան մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Ե.-ին, որի մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 28,2 գ դեղնականաչավուն զանգված և 1 լիտրանոց շշի մեջ լցված դեղնաշագանակագույն հեղուկ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Պարզվել է նաև, որ Արևիկ Շ.-ն շշի մեջ գտնվող ծիրանի հյութի մեջ մանրացրել և լուծել է 30 հաբ «Դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը ապրիլի 28-ին ձեռք է բերել Կարապետ Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու 5 շենքի մոտ` 1957 թ. ծնված Աղասի Ա.-ից, որը նույն օրը, ժամը 20.00-ին, իրեն ամրակցված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 72 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Պուտինն առաջարկում է Մաքդոնալդսի փոխարեն զարգացնել ռուսական արագ սնունդը
“ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկում է Ռուսաստանի տարբեր շրջաններում զարգացնել հանրային սննդի բիզնեսը ազգային խոհանոցի հիման վրա, որը կկարողանա մրցել նաև McDonald’s ամերիկյան արագ սննդի ցանցի հետ”,-այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Պլադիմիր Պուտինը նշել է. “…մենք ունենք հրաշալի խոհանոց: Հարցն այն է, թե ինչպես կազմակերպել այդ սննդի բարձրորակ արտադրությունը, որը կլինի ավելի լավը, քան հնարավոր մրցակիցների, օրինակ McDonald’s -ի սնունդը”, -այնուհետ ավելացրել, որ իրեն, օրինակ, շատ դուր են գալիս օսական կարկանդակները և այլ ուտեստներ, որոնք արտացոլում են ազգային խոհանոցի հարստությունն ու բազմազանությունը::
Ընդ որում, ՌԴ ղեկավարը նշել է, որ նման արտադրանքը պետք է ունենա “տնական որակ”, բայց պատրաստվի արդյունաբերական արտադրանքի սկզբունքներով և ունենա ցածր գին:
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների կիրառման մասին, որը կապված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է մուտքի վիզայի տրամադրուման ժամանակավոր կասեցումը ՌԴ-ի պետական կառույցների 23 ներկայացուցիչների, այլ անձանց համար: Իսկ անձանց ցուցակը հրապարակվելու է քիչ ուշ:
Ճապոնիայի կողմից սանկցիաները կիրառվում են առաջատար արդյունաբերապես ամենազարգացած յոթ երկրների ղեկավարների կողմից համատեղ որոշումների իրականացման շրջանակներում:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ճապոնիան արդեն ներդրել է պատժամիջոցների առաջին փաթեթը: Այն կապված էր Ղրիմի հարցում Ռուսաստանի որդեգրած վերաբերմունքի հետ:
ՎԵՆԴԵՏԱ. պատվերով սպանությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է «Երևանյան գավաթ-2014» ավտոմրցարշավը
«STR ատոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը տարեշրջանի բացումը նշանավորել է «Երևանյան գավաթ-2014» մրցարշավով, որին մասնակցել են շուրջ 40 ավտոարշավորդներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական, և 3000 հանդիսատես։
««Դրագռեյսինգ» մրցումները ավտոսիրողների համար մեծ արագության հաճույքը զգալու լավ հնարավորություն են։ Մրցումներն անցկացվում են մայրուղիներում՝ համապատասխան թույլտվությամբ ու մասնագիտորեն սահմանված կարգով, այդպիսով մեծ արագության սիրահարները կարող են ուժերը չափել ճիշտ տեղում, և ոչ թե երթևեկության մեջ»,- նշել է «STR ատոսիրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Մանուկյանը։
Մրցույթն անցկացվել է 5 անվանակարգերի դասակարգմամբ, յուրաքանչյուրը՝ 3-ական հաղթական տեղով։ Առաջին տեղերը զբաղեցրած 5 ավտոարշավորդները պարգևատրվել են Երևանի քաղաքապետարանի տրամադրած գավաթներով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
93 ուղևորով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ավստրալիայում

Ավստրալիայում արտակարգ վայրէջք է կատարել British Aerospace 146 ինքնաթիռը, որում 93 ուղևոր է եղել: Agence France-Presse-ի հաղորդմամբ, ինքնաթիռի շարժիչներից մեկն է այրվել, հաղորդում է gazeta.ru-ն:
Դեպքը կատարվել է Պերտ քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը Պերտից Բարրոու կղզիներ էր ուղևորվում, սակայն թռիչքից անմիջապես հետո, որ շարժիչներից մեկն այրվել է:
Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Guardian.Կաթոլիկ քոլեջի ուսանողը դասի ժամանակ սպանել է դասատուին
Բրիտանական Լիդսում Corpus Christi կաթոլիկ քոլեջի 15-ամյա ուսանողն իր դասատուին դասարանում դանակահարել է: Վերջին 18 տարում Էնն Մագուայրը երկրում առաջին ուսուցիչն է, որին սպանել են աշխատանքի վայրում: Վարչապետ Դևիդ Քեմերոնը կատարվածը «խորապես ցնցող է» անվանել:
Լիդսի ոստիկանությունը վստահեցնում է, թե խոսքը եզակի դեպքի մասին է, ու իրավապահ մարմիններն աշխատում են դպրոցներում անվտանգություն ապահովելու համար: Իր հերթին, պրոֆիլային արհմիությունները հայտարարում են, որ դասատուներին առաջվա պես աշխատավայրում վտանգ է սպառնում:
«Աշակերտը դպրոցի շենքում դանակահարել է իր 63-ամյա դասատուին: Կատարվածի ականատեսն են դարձել մյուս ուսանողները, որոնք տագնապ են բարձրացրել: Կասկածյալին բռնել են դպրոցի աշխատակիցները` մինչ ոստիկանությունն ու շտապօգնությունը տեղ կհասներ: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն, նա ստացած վնասվածքներից մահացել է»,-տեղեկացրել են ոստիկանությունից:

