Մայիսի 19-ին, ժամը 14.42-ից մինչև 20.21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններ Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Շենավան, Գետաշեն, Նալբանդյան, Ջանֆիդա և Տալվորիկ գյուղերում Արագածոտնի մարզի Ուջան, Աղձք, Կարբի և Օհանավան գյուղերում իրականացրել են ընդհանուր 43631 կրակոց:
Լոռու մարզի Տաշիր քաղաքի, Սարատովսկայա և Մեղմահովիտ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Ծաղկաշեն և Գանձակ գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ, վերոնշյալ քաղաքները և գյուղերը չեն պաշտպանվում ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:
Անկախ
Daily Archives: May 20, 2014
Սպասվում է անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
• Օդի առավելագույն ջերմաստիճան 30.80C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.40C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.80C
Չինաստանում ՉԹՕ-ներ են ընկել
«China Daily» թերթի հաղորդմամբ՝ Չինաստանի Յիան շրջանի ղեկավարությունը հայտնել է, որ այսօր տեղական ժամանակով 06:00-ին գյուղացիների կողմից մեծ աղմուկ է լսվել, ապա կրակե մի գունդ ընկել է Մենչանգ գյուղի այգիներից մեկում: Տեղի բնակիչները լուսանկարել են ընկնող օբյեկտը: Վերջինիս մակերևույթը ունի ատամնավոր երկաթե շրջանաձև տեսք: Հայտնի է, որ նման օբյեկտ ընկել է նաև հարևան նահանգում: Չինական հեռուստատեսությունը նշել է, որ ՉԹՕ-ներից մեկը 70 սմ չափ և 40 կգ կշիռ ունի: Օբյեկտի անկման վայրում վերահսկողություն է սահմանվել: Ընթանում է ուսումնասիրություն և ականատեսների հարցաքննություն:

